Աննա Վարդապետյան

ՀՀ վարչապետի խորհրդականն է։

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ։ Անկուսակցական է։ Ծնվել է 1986թ․ փետրվարի 18-ին Երևանում։ 2002-2008թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2008-2012 թթ․ եղել է ասպիրանտ նույն ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում։ 2003-2005թթ․ եղել է Ավան համայնքի թաղապետի խորհրդական։

2007-2009 թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ։ 2009-2013թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնական։ 2013-2014թթ․՝ դատարանի նախագահի խորհրդական։ 2014-2018թթ․ աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում որպես ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։ 2010թ․-ից դասավանդում է ԵՊՀ-ում, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2015թ․-ից հանդիսանում է Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ։

2018թ․ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ 2019թ․ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: 2020թ․ մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Եթե ես ուզում եմ ապրել մի միջավայրում, որտեղ մարդիկ իրար հարգում են, առաջինը ես պետք է հարգեմ. Աննա Վարդապետյանը մասնակցել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին

Եթե ես ուզում եմ ապրել մի միջավայրում, որտեղ մարդիկ իրար հարգում են, առաջինը ես պետք է հարգեմ. Աննա Վարդապետյանը մասնակցել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 7-ին մասնակցել է Մայրության և գեղեցկության տոնի առիթով կազմակերպված «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին, որն իրականացվում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Համաժողովի բացման ընթացքում Աննա Վարդապետյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով խելացի, ազատ և պատասխանատու կնոջ կերպարի հետ անհամատեղելի երևույթին՝ ատելության խոսքին, հանրային և մասնավոր տիրույթում դրա բացառմանը: Հանրապետության գլխավոր դատախազն իր ելույթում նշել է. «Հարգելի՛ տիկին Հակոբյան, Հարգելի՛ կանայք, Հարգելի գործընկերներ, Շնորհավորում եմ բոլորիդ Ապրիլի 7-ի կապակցությամբ: Այսօր ցանկանում եմ խոսել այն մարտահրավերների, իրավունքների և պարտականությունների մասին, որոնք ուղեկցել են ինձ՝ որպես կին, և կարծում եմ՝ ուղեկցում են յուրաքանչյուր կնոջ իր աշխատանքային գործունեության ընթացքում: Նախորդ ելույթս նվիրված էր իմ իդեալին՝ խելացի, ազատ և պատասխանատու կնոջը: Այսօր կանդրադառնամ այդ կնոջ կերպարի հետ անհամատեղելի մի երևույթի՝ ատելության խոսքին: Ինչո՞ւ եմ որոշել ատելության խոսքի մասին խոսել իմ մեծ հայրենիքի փոքր մասնիկ Տավուշում: Պատճառն այն է, որ իմ կյանքի ամենակարևոր փորձառություններից մեկը ձեռք եմ բերել Աչաջրում, որտեղից սերում են իմ նախնիները: Փորձառության արդյունքում ձևավորվեց մի հատկանիշ, որն իմ մեջ սկսեց դրսևորվել հասուն տարիքում, երբ սկսեցի աշխատել իրավական ոլորտում, որը շատ «տղամարդկային» ու «տղամարդամետ» ոլորտ է: Այդ հատկանիշը հանդուրժողականությունն է, հարգանքը և ապրումակցումն է այլ կնոջ նկատմամբ: Ինչո՞ւ այդ հատկանիշը ձևավորվեց հենց Աչաջրում իմ ապրելու տարիներին, որովհետև յուրաքանչյուր ամառ՝ մինչ իմ 20 տարին բոլորելը, պապիկիս խստագույն դրդմամբ և հայրիկիս լուռ համաձայնությամբ, բոլոր թոռներով գնում էինք Աչաջուր՝ տատիկի հետ ամառն անցկացնելու: Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ գիտեմ գյուղական աշխատանքի բոլոր անհրաժեշտ նրբությունները՝ սկսած հավանոցն ու գոմը մաքրելուց, վերջացրած հոն հավաքելով, թութ թափ տալով, կենդանիներին խնամելով, օջախի վրա ջուր տաքացնելով: Ասել, որ ես չեմ ընդվզել այս երևույթի դեմ, նշանակում է ստել և բոլորիդ հետ լինել ոչ անկեղծ, որովհետև ես չէի հասկանում, թե ինչու պետք է սովորեմ գյուղական կյանքին: Հետագայում, սակայն, երբ սկսեցի աշխատել Դատական դեպարտամենտում, հասկացա, որ Աչաջրում անցկացրած տարիներն իմ մեջ ձևավորել են այլ կնոջը հասկանալու, այլ կնոջ «մաշկի մեջ մտնելու» կարևոր և անբացատրելի հատկանիշ՝ փորձել հասկանալ, թե, օրինակ, ինչո՞ւ որևէ կին կոնկրետ պահի ինձ ինչ-որ բառ, ինչո՞ւ որևէ կին այդ պահին ոչ բարյացակամ ինձ նայեց. ոչ թե նեղանալ և հակադարձել, այլ՝ փորձել հասկանալ: Հասկանալու հարցում ինձ օգնեցին մի շատ խելացի և իմաստուն կնոջ՝ Նարինե Աբգարյանի գրքերը, որոնք ես հիմա էլ հաճախ եմ կարդում: Օրինակ՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» «Զուլալի» և «Մարդիկ, որոնք միշտ ինձ հետ են» գրքերը: Այդ գրքերում ես հանդիպել եմ բոլոր այն կանանց, ում ճակատագրերին ու կենցաղին առնչվել եմ Աչաջրում: Այդ հանգամանքն ինձ ավելի հաստատակամ է դարձնում յուրաքանչյուր աղջկա համար լինել այն «ուսն» ու «հենարանը», ով առաջին հայացքից շատ ամաչկոտ ու երկչոտ գալիս է Դատախազություն և ասում, որ ուզում է մեզ հետ աշխատել: Յուրաքանչյուր աղջիկ, ով այդ նախադասությունն ասում է, ստանում է պատասխան. «Բարով ես եկել, բայց մենք մի կանոն ունենք, շատ ենք աշխատում և պատասխանատու ենք վերաբերվում մեր աշխատանքին: Ուստի, եթե դու համաձայն ես այդ կանոններին, իմ ուսը հենման կետ է՝ քո ճակատագիրը կառուցելու համար»: Ինչո՞ւ եմ ես այսօր դա շեշտում, հիմա և այստեղ: Վերջերս, իմ մասնագիտության և աշխատանքի բերումով, շատ եմ առնչվում ատելության խոսքին: Եվ երբ հնչում է դասագրքային «ատելության խոսք» եզրույթը, թվում է, թե դա ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ուրիշ մարդու վերաբերող ձևակերպում է: Յուրաքանչյուրս վստահ է, որ մեր խոսույթում ատելության խոսք չկա, բայց, ցավոք, դա այդպես չէ: Ուստի, իմ աշխատանքում բացի նրանից, որ ես ձգտում եմ օգնել, խրախուսել, «հենման կետ» և «ուս» դառնալ խելացի աղջիկների համար, ես ձգտում եմ ինձ շրջապատող բոլոր աղջիկներին և կանանց իմ իսկ օրինակով սովորեցնել մի բան. «Եթե ես ուզում եմ ապրել մի միջավայրում, որտեղ մարդիկ իրար հարգում են, առաջինը ես պետք է հարգեմ»: Երբ նշանակվում էի գլխավոր դատախազի պաշտոնում, իսկ մինչ այդ ՀՀ վարչապետի օգնականն էի, ՀՀ վարչապետն ինձ կարճ հարց տվեց. «Ի՞նչ Դատախազություն ես թողնելու Հայաստանի Հանրապետությանը պաշտոնավարումիցդ հետո»: Պատասխանեցի, որ ես թողնելու եմ պրոֆեսիոնալ, ազնիվ, հանդուրժող և կանանցով մի փոքր ավելի հագեցած Դատախազություն: Դրա հետ մեկտեղ, ես միշտ խնդրում եմ բոլոր աղջիկներին, ովքեր գալիս են Դատախազություն, չմանիպուլացնել, չշահարկել սեռը և լինել ազնիվ: Կանայք ունեն մի վտանգավոր գործիք՝ դա մանիպուլյացիան է, և ես հաստատ որոշել եմ, որ դա չեմ անելու՝ չեմ մանիպուլացնելու, «առաջին գծի» վրա եմ կանգնելու ու հստակ ասելու եմ.  «Ես այսպիսին եմ: Եթե որոշել ես ինձ հետ ամուսնանալ՝ ես այսպիսին եմ, եթե որոշել ես ինձ հետ ընկերություն անել՝ էլի այսպիսին եմ: Այսինքն՝ ես քեզ չեմ խաբում ու չեմ մանիպուլացնում, որպեսզի հետո անկեղծ նայենք իրար ու չմեղադրենք, որ ինչ-որ մի բան այնպես չստացվեց»: Սիրելի՛ կանայք և աղջիկեր, Ես այսօր ուզեցի շատ պարզ պատմել Ձեզ մի աղջկա մասին, ով ծնվել է Երևան քաղաքի ծայրամասում, երջանկություն է ունեցել ապրելու մեծ գերդաստանում, ով հանդգնել է դառնալ իրավաբան, հանդգնել է լինել Հայաստանի գլխավոր դատախազը և ասել, որ դրա մեջ քաջագործություն չկա. կա ինքնադիտարկում և ինքն իր հետ ազնիվ լինելու ձգտում՝ ամենօրյա ձգտում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր կնոջ իմաստնության ճանապարհը սկսվում է ինքնադիտարկումից և այլոց՝ հատկապես այլ կանանց հանդեպ ունեցած հարգանքի ու ապրումակցման կարողությունից: Երեկոյան, երբ գնում եմ տուն, ես ռեֆլեքսիա եմ անում. ես սկսում եմ հիշել իմ օրը և նշել այն կետերը, որտեղ սխալվել եմ ու ինքս ինձ հետ աշխատել, որ հաջորդ օրն այդ սխալները չկրկնեմ: Դա ես արել եմ միշտ: Նախորդ անգամ ելույթս ավարտելիս՝ նշեցի, որ ազատության ճանապարհը սկսվում է գիտելիքով, այսօր ուզում եմ շարունակել միտքս և ասել, որ իմաստնության ճանապարհը սկսվում է հարգանքով և ապրումակցելու կարողությամբ: Եվ, եթե տիկին Հակոբյանը որոշի հաջորդ անգամ ևս նման միջոցառման ինձ հրավիրել, ես որոշել եմ խոսել ասույթներում և լեգենդներում կնոջ կերպարի մասին: Ես վստահ եմ, որ մեզնից առաջ ապրած իմաստուն կանայք, ինչպես սուֆիներն են ասում, իրենց անցած ճանապարհի բարձունքից վերադառնում են և սկսում օգնել մեզ՝ սովորական, երիտասարդ, փխրուն կանանց՝ անցնելու իմաստնության ճանապարհը: Ես կարծում եմ, որ իմ փորձառությունը մի աղջկա համար, որն այս պահին Աչաջրի նման մի գյուղում հավանոցն է մաքրում և ժամանակ չունի լսելու, թե ես այսօր այստեղ ինչ եմ խոսում, գուցե հենց այդ աղջկա համար մի օր իմ փորձառությունը կլինի ուղենիշ, և ինքն իր ճանապարհն անցնելու ավելի մեծ վստահություն կունենա, քան ես եմ ժամանակին ունեցել: Վստահ եմ՝ իմաստնությունը մեր՝ կանանց, անբաժանելի մասն է, և եթե մենք մի օր որոշում կայացնենք, որ իմաստուն ենք և ոչ թե մանիպուլյատիվ, հաստատ այդ օրը տիեզերքում մի կարևոր բան կփոխվի»:
16:38 - 08 ապրիլի, 2023
Դատախազությունում քննարկվել է 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթների լուծման ընթացքը

Դատախազությունում քննարկվել է 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթների լուծման ընթացքը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ, մարտի 31-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, ամփոփվել է 2023 թվականի փետրվարի 6-ին տրված հանձնարարականի կատարման ընթացքը՝ ուղղված 8 ամսից ավելի ժամկետով քննվող քրեական գործերի (վարույթների) ձգձգման պատճառների վերհանմանը և արդյունքների ներկայացմանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալներ Գևորգ Բաղդասարյանը, Արթուր Պողոսյանը, Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը և գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարները: Հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է քրեական արդարադատության ոլորտում առանցքային խնդիրներից մեկին՝ գործերի քննության ժամկետների ձգձգմանը: Աննա Վարդապետյանն այս համատեքստում ընդգծել է, որ Ազգային ժողով ուղարկված՝ Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ, «ուշացած արդարադատությանը» վերաբերող առանձին գլուխ է նախատեսվել և ԱԺ-ում այն ներկայացնելիս՝ անդրադառնալու է գործերի ձգձգման համակարգային խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին, որոնք մշակվում են այս հարցի կապակցությամբ Գլխավոր դատախազությունում իրականացվող աշխատանքների և ամփոփումների արդյունքում: Գլխավոր դատախազի՝ փետրվարի 6-ի հանձնարարականի համաձայն՝ մինչդատական վարույթում 8 ամսից ավելի քննվող քրեական գործերի (վարույթների) ընթացքն ու քննության ժամկետների ձգձգման պատճառները քննարկվել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների մոտ, ինչպես նաև Գլխավոր դատախազության համապատասխան վարչություններում անցկացված օպերատիվ խորհրդակցություններում: Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ, Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական գործերից (վարույթներից) 5202-ը քննվում է 8 ամսից ավելի ժամկետով: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Գևորգ Բաղդասարյանը և Արթուր Պողոսյանը Աննա Վարդապետյանին են ներկայացրել իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների արդյունքները և ընդգծել, որ հանձնարարականի արդյունքներով՝ իրենց և վարչությունների կողմից քննարկվել է շուրջ 1200 գործ (վարույթ), դրանց գերակշռող մասի վերաբերյալ տրվել են գործերն (վարույթներն) ավարտելու հանձնարարականներ: Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել գործերի (վարույթների) քննության ձգձգման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներին՝ դրանցից առանձնացնելով քրեական վարույթների քանակի աճը, տևական ժամանակ վարութային գործողություններ չձեռնարկելը, քննության համար ոչ էական նշանակություն ունեցող փորձաքննությունների նշանակումը, փորձագետին ներկայացվող հարցերի որակն ու փորձագետի կողմից պահանջվող նյութերը ժամանակին չտրամադրելը, ինչպես նաև դատախազական հսկողական և վերահսկողական մեխանիզմների ոչ լիարժեք կիրառումը:  Բարձրացված խնդիրների կապակցությամբ իրականացված քննարկման և ներկայացված առաջարկների արդյունքներով՝ հանրապետության գլխավոր դատախազը տվել է հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ: 8 ամսից ավելի քննվող քրեական գործերի (վարույթների) քննարկումները կիրականացվեն ՀՀ գլխավոր դատախազի սահմանած պարբերականությամբ:
11:24 - 01 ապրիլի, 2023
ՀՀ ԶՈՒ-ի և այլ զորքերի զորամասերում նախորդ տարի արձանագրվել է 4 հազար 570 դեպք. գլխավոր դատախազի նախագահությամբ կոլեգիայի նիստ է անցկացվել

ՀՀ ԶՈՒ-ի և այլ զորքերի զորամասերում նախորդ տարի արձանագրվել է 4 հազար 570 դեպք. գլխավոր դատախազի նախագահությամբ կոլեգիայի նիստ է անցկացվել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ, մարտի 10-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2022 թվականի գործունեության արդյունքները: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կոլեգիայի նիստի մեկնարկին շնորհակալություն է հայտնել դատախազներին երկարօրյա աշխատանքի, նվիրվածության և աշխատասիրության համար` ընդգծելով, որ այդ աշխատանքի շնորհիվ է հասարակության համար տեսանելի և բովանդակային առումով ընկալելի դատախազական համակարգի գործունեությունը: «Դատախազությունը ստանձնել է լոկոմոտիվի դեր նոր Քրեական դատավարության օրենսգրքի  համատեքստում, սահմանել գործերի քննության նոր տեմպ. այդ թափանիվի ընթացքը չպետք է թուլացնենք», - ընդգծել է Աննա Վարդապետյանը և շնորհակալություն հայտնել դատախազների ընտանիքին՝ կատարվող աշխատանքի կարևորությունն ընկալելու և ըմբռնումով մոտենալու համար: Այնուհետև, գլխավոր դատախազի տեղակալները, ըստ ոլորտների, ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արձանագրված հանցավորության ընդհանուր վիճակը, շարժընթացը, խնդիրներն ու առաջարկվող լուծումները: Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, ներկայացնելով Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից իրականացված աշխատանքները, նշել է, որ 2022 թվականին կոռուպցիոն ավարտված գործերով պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 2 մլրդ 212 մլն 270 հազար 175 դրամ (2021 թվականին՝ 4 մլրդ 548 մլն 233 հազար 348 դրամ): 2022 թվականին վերականգնվել է 872 մլն 275 հազար 480 դրամը (2021թվականին՝ 400 մլն 51 հազար 30 դրամ): Դատարանում քննված և ավարտված քրեական գործերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 215 մլն 194 հազար 989 դրամ, որից վերականգնվել է 204 մլն 652 հազար 203 դրամը (2021 թվականին վնասի չափը կազմել է 551 մլն 44 հազար 294 դրամ, որից վերականգնվել է 43 մլն 712 հազար 747 դրամը): Արթուր Պողոսյանը, անդրադառնալով Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքներին, նշել է, որ Վարչության դատախազների անմիջական հսկողության գործերով պետությանը և համայնքներին պատճառված վնասը կազմել է 7 մլրդ 739 մլն 13 հազար 669 դրամ (2021 թվականին՝ 10 մլրդ 786 մլն 808 հազար 57 դրամ), վերականգնվել է 5 մլրդ 16 մլն 621 հազար 159 դրամ: Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականին առանձին հանցատեսակների շարժընթացը պայմանավորված է ոչ այնքան դրանց աճով կամ նվազմամբ, որքան 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով հանցակազմերի հատկանիշների փոփոխությամբ: 2022 թվականին հանրապետությունում գրանցվել է հանցագործության 37 հազար 612 դեպք (2021 թվականին՝ 30 հազար 245): Արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործության 881 դեպք՝ աճը՝ 531, ընդ որում, Գևորգ Բաղդասարյանի խոսքով, 151,7 տոկոս աճը իրական չէ, քանի որ 531-ից 485-ը հանկարծամահություններն են:           2022 թվականին արձանագրված հանցագործությունների ընդհանուր թվի 15 տոկոսը կազմել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 6 հազար 565 դեպք (2021 թվականին՝ 4 հազար 375 դեպք):  2022 թվականին սպանությունների թիվը վեցով ավելի է, իսկ 100 հազար բնակչի հաշվով սպանությունների գործակիցը կազմել է 0.51, որը վերջին տասը տարիների տարեկան միջին ցուցանիշից ցածր է: Գևորգ Բաղդասարյանն անդրադարձել է նաև ընտանիքում բռնության դեպքերին: Նրա խոսքով՝ դրանք նվազել են 143-ով. արձանագրվել է 357 դեպք (2021 թվականին՝ 500), որից 231-ը կատարվել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ: Ընտանիքում բռնության գերակշիռ մասը, որպես կանոն, ծեծի կամ բռնի այլ գործողությունների դեպքերն են. արձանագրվել է նման 249 դեպք: Հաշվետու տարում սեփականության դեմ ուղղված հանցագործությունները կազմել են հանրապետությունում արձանագրված հանցագործությաունների դեպքերի 36․7%-ը։ 2022 թվականին արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության 13 հազար 903 դեպք (2021 թվականին՝ 15 հազար 149). դեպքերը նվազել են 1246-ով կամ 8.2%-ով : Անդրադառնալով քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարին՝ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ 2022 թվականին արձանագրվել է ենթամշակույթին առնչվող 25 դեպք (2021 թվականին՝ 14 դեպք): Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ լատենտայնության բարձր մակարդակ ունեցող այս հանցագործությունների աճը ենթադրում է ոչ թե դրանց քանակի իրական աճ, այլ բացահայտման ցուցանիշի բարելավում: Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրել է 2022 թվականի գործունեության արդյունքները՝ նշելով, որ ներկայում դատարանի վարույթում գտնվող 33 հայցադիմումներից 21-ը դատարան են ուղարկվել 2022 թվականին: 21 հայցադիմումներով պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 200 անշարժ և շուրջ 45 շարժական գույք, ինչպես նաև 45 իրավաբանական անձանցում մասնակցություն: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ: 2022 թվականին ներկայացված հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 100 մլրդ դրամ (2021 թվականի ընթացքում վարչության կողմից դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երեք հայցադիմում՝ 10 մլրդ դրամ հայցագնով): Գալյանի տեղեկացմամբ՝ ներկա պահին դատարանի վարույթում գտնվող հայցադիմումներով պահանջվող հայցագնի չափն արդեն իսկ գերազանցում է 150 մլրդ դրամը (հայցագինը չի ներառում իրավաբանական անձանցում մասնակցությունների շուկայական արժեքը, որն ունի աճի միտում): Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրել է 2022 թվականի ամենախոշոր հայցադիմումներից երկուսը, որոնցից մեկով պահանջ է ներկայացվել անձից բռնագանձել հինգ անշարժ և երեք շարժական գույք, երեք իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 18 մլրդ դրամ: Մեկ այլ հայցադիմումով էլ պահանջ է ներկայացվել անձից բռնագանձել 36 անշարժ և մեկ շարժական գույք, 10 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև ավելի քան 6 մլրդ դրամ: 2022 թվականին ուսումնասիրության նախնական արդյունքներով կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ 109 նախնական ամփոփագիր։ 51 ուսումնասիրությամբ հայտնաբերվել է օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք՝ 65 շարժական և ավելի քան 460 անշարժ գույք, ինչպես նաև շուրջ 100 իրավաբանական անձանցում մասնակցություններ և ավելի քան 92 միլիարդ դրամ: Նշված ուսումնասիրություններից 43-ի շրջանակում դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 52 դիմում, որոնք բավարարվել են դատարանի կողմից և որոշումներն ուղարկվել են հարկադիր կատարման: Շուրջ 600 գույքի վրա դրվել է արգելանք: Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն անդրադարձել է իրավական ապահովման և միջազգային-իրավական համագործակցության ոլորտներում իրականացված աշխատանքների արդյունքներին: Անահիտ Մանասյանի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում նախապատրաստվել և իրավասու պետական մարմիններ է ուղարկվել 14 օրենսդրական նախաձեռնություն, որոնք վերաբերել են քրեական արդարադատության ոլորտին: 2022 թվականին իրականացվել է 22 կարգապահական վարույթ՝ 30 դատախազի նկատմամբ: 12 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն», երեք դատախազի նկատմամբ՝ «խիստ նկատողություն», մեկ դատախազի նկատմամբ ՝ «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը (նույն դատախազի նկատմամբ հարուցված առանձին կարգապահական վարույթի արդյունքներով՝ վերջինիս նկատմամբ նշանակվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժը): Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանն ընդգծել է ոլորտում առկա խնդիրներին համակարգային լուծում տալու անհրաժեշտությունը, անդրադարձել միջազգային հետախուզման բնագավառում վեր հանված խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունները: 2022 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 4 հազար 570 դեպք (2021 թվականին՝ 6 հազար 195). դեպքերը նվազել են 1625-ով: Դրանցից 2 հազար 874-ը եղել են պատահարներ և զանցանքներ, 1696-ը` հանցագործություններ, այդ թվում 1028-ը` զինվորական, 668-ը` այլ ընդհանուր բնույթի։ 2021 թվականի համեմատ պատահարները նվազել են 1186 դեպքով, հանցագործությունները՝ 376-ով: Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 450-ով, իսկ այլ` ընդհանուր բնույթի հանցագործություններն աճել են` 74-ով: Եթե 2021 թվականի ընթացքում արձանագրված հանցագործություններից 32.7%-ը եղել են ծանր և առանձնապես ծանր, ապա 2022 թվականին արձանագրված 1696 հանցագործություններից ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են 17,8%: 2021 թվականի համեմատ ծանր հանցագործությունները 2022 թվականին նվազել են 100 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 328-ով։ Կոլեգիայի ընդլայնված նիստի ավարտին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի և առաջին անգամ դատախազի պաշտոնը ստանձնող դատախազների երդման արարողությունը: Գլխավոր դատախազի հրամանով՝ Անահիտ Մանասյանին շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան («Դատախազության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատախազության պաշտոնի նշանակվելիս դատախազին շնորհվում է օրենքի 45-րդ հոդվածով սահմանված՝ տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը): Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է պաշտոնը ստանձնած դատախազներին և խոստացել. «Հեշտ չի լինելու, բայց լինելու է շատ հետաքրքիր»: Աննա Վարդապետյանը հույս է հայտնել, որ տարիներ անց, համատեղ աշխատանքն ամփոփելիս, կարձանագրեն, որ նախանշածի կեսից ավելին իրականացրել են՝ թողնելով ինստիտուցիոնալ հետք, դրական առումով անդառնալիության կետեր:
10:58 - 11 մարտի, 2023
Աննա Վարդապետյանը մասնակցել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին

Աննա Վարդապետյանը մասնակցել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, այսօր մասնակցել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանն իր ելույթում նշել է. «Հարգելի՛ տիկին Հակոբյան, Հարգելի՛ գործընկերներ, Հարգելի՛ ներկաներ, Շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ Ձեզ՝ այս միջոցառումը նախաձեռնելու և ելույթով հանդես գալու հնարավորությունը տալու համար: Ո՞վ է իմ իդեալը: Խելացի կինը: Ինչո՞ւ: Խելացի կինն ազատ է, հետևաբար՝ համարձակ, հետևաբար՝ պատասխանատու և ավելի քան որևէ մեկն ունակ է սիրելու և նվիրվելու. սիրելու իր երկիրը, նվիրվելու իր մասնագիտությանը: Խելացի կնոջ իմ իդեալը հատկապես այն կանայք են, ովքեր յուրաքանչյուրիս կրթության ճանապարհին առաջին լույսն են վառել: Այդ կանայք ուսուցիչներն են: Այս տարվա մարտի 8-ը Դատախազության համար յուրահատուկ խորհուրդ ունի՝ մեր կին աշխատակիցների հետ մեկտեղ շնորհավորել և երախտիքի խոսքեր ենք հղել Դատախազությունում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց աշխարհայացքի ձևավորման վրա վճռորոշ ազդեցություն ունեցած կին ուսուցիչներին՝ մարզային դպրոցներում դասավանդող ուսուցչուհիներին: Ե՞րբ է կինը դառնում խելացի: Խելացի լինելն ընտրություն է, շնորհ չէ: Ընտրություն՝ առաջանահերթությունների, կարդացած գրքերի, երաժշտության, արվեստին հաղորդակից լինելու, շփումների շրջանակի, բազմաթիվ այլ գործոնների միջև, որոնք ձևավորում են մեզ՝ որպես անհատ: Իմ ընտրությունը ես կատարել եմ 14 տարեկանում, երբ մի օր ուղեղս ծակեց շատ ցավոտ մի միտք, որ ես ազատ չեմ: Ազատ չեմ բոլոր այն կարծրատիպերից, որոնք սպասվում էին ինձ մեծանալուն զուգընթաց: «Ազատությունն առաջին հերթին պատասխանատվություն է սեփական արարքների ու դրանց հետևանքների նկատմամբ», - սա էր հորս հստակ պատասխանը՝ ազատության վերաբերյալ իմ պահանջներին: Ինձ համար շատ պարզ դարձավ մի բան – ազատության ճանապարհի դուռը բացվում է գիտելիքով, քանի որ պատասխանատվությունը պահանջում է գիտակից վարքագիծ: Սա որոշում էր, որը կայացվեց այդ ժամանակ ու չի փոխվել այդ օրվանից: Ես ապրում եմ ու սովորում ամեն օր և իմ երազանքն է հնարավոր շատ աղջիկների ու կանանց մոտ արթնացնել այս գիտակցումն ու վստահությունը: Իմ իդեալը խելացի ու ազատ կինն է, ով ունի պատասխանատվության զգացում: Ու, եթե ես երբևէ դուստր ունենամ, ես նրան մի բան կսովորեցնեմ՝ դու պարտավոր չես լինել գեղեցիկ, հմայիչ, անուշիկ, բայց պարտավոր ես լինել խելացի: Երբեք չվախենաս լինել խելացի»: Համաժողովի՝ քննարկման ձևաչափով նախատեսված հատվածում մի շարք հարցադրումների են անդրադարձել նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Անահիտ Մանասյանը, Սրբուհի Գալյանը և Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը՝ իրենց օրինակով կոչ անելով կանանց և աղջիկներին անընդհատ կրթվել, սահմանել մեծ նպատակներ և վստահել իրենց ուժերին:
17:07 - 08 մարտի, 2023
Պետական և համայնքային սեփականության հողերը՝ Դատախազության ուշադրության կենտրոնում. Աննա Վարդապետյանը հանձնարարականներ է տվել

Պետական և համայնքային սեփականության հողերը՝ Դատախազության ուշադրության կենտրոնում. Աննա Վարդապետյանը հանձնարարականներ է տվել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, փետրվարի 22-ին և 23-ին ամփոփվել են Երևանի մի շարք վարչական շրջանների դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները: Գլխավոր դատախազին են ներկայացվել վարչական շրջաններում արձանագրված հանցավորության դեպքերը, դրանց բացահայտման ցուցանիշները և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները: Մասնավորապես՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանի խոսքով՝ 2022 թվականին գրանցվել է հանցագործության 2688 դեպք (2021 թվականին՝ 1846): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ. աճել են սպանության փորձի դեպքերը (2022 թվականին՝ 4, 2021 թվականին՝ 1), դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը (2022 թվականին՝ 12, 2021 թվականին՝ 6) և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված դեպքերը (2022 թվականին՝ 7, 2021 թվականին՝ 1): 2022 թվականի ընթացքում նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակում (2022 թվականին՝ 1128, 2021 թվականին՝ 1278): Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թվում ևս աճ է արձանագրվել (2022 թվականին՝ 103, 2021 թվականին՝ 68): Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Սիսակ Խաչատրյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում գրանցվել է հանցագործության 2696 դեպք (2021 թվականին՝ 1950): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջանում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ  (2022 թվականին՝ 411, 2021 թվականին՝ 176): Աճել է նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը (2022 թվականին՝ 1358, 2021 թվականին՝ 1335): Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը ևս 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել են (2022 թվականին՝ 153, 2021 թվականին՝ 61): Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Պետրոս Մարտիրոսյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 4260 դեպք (2021 թվականին՝ 3134): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում գրանցվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 373 դեպք (2021 թվականին՝ 187): 2022 թվականին նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվում (2022 թվականին՝ 1232, 2021 թվականին՝ 1318): Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում 2022 թվականի ընթացքում աճ է գրանցվել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թվում  (2022 թվականին՝ 141, 2021 թվականին՝ 71): Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 4883 դեպք (2021 թվականին՝ 3834): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 481 դեպք (2021 թվականին՝ 331): 2022 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 30-ով (2022 թվականին` 2085, 2021 թվականին՝ 2115): Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 167 դեպք (2021 թվականին՝ 94): Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գուրգեն Մադոյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 2087 դեպք (2021 թվականին՝ 1879): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 290 դեպք (2021 թվականին՝ 272): 2022 թվականին արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործու­թյան 674 դեպք (2021 թվականին՝ 959): Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 252 դեպք (2021 թվականին՝ 233): Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վարչական շրջանների դատախազներին հանձնարարել է ուսումնասիրել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի օտարման կամ վարձակալության հանձնելու դեպքերը և քայլեր ձեռնարկել՝ խախտումներով օտարված հողերը պետությանն ու համայնքներին վերադարձնելու ուղղությամբ: Գլխավոր դատախազը նաև հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթների քննությունը, ակտիվացնել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության և քրեական ենթամշակույթի դեմ պայքարը:
15:02 - 24 փետրվարի, 2023
Գլխավոր դատախազը Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դատախազներին հանձնարարել է կանխել անտառների «կոտորածը»

Գլխավոր դատախազը Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դատախազներին հանձնարարել է կանխել անտառների «կոտորածը»

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ փետրվարի 20-ին Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դատախազություններում ամփոփվել են 2022 թվականի գործունեության արդյունքները: Ինչպես տեղեկանում ենք Դատախազության տարածած հաղորդագրությունից, գլխավոր դատախազի առաջին կանգառը եղել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում, որտեղ մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Այվազյանը ներկայացրել է գրանցված հանցավորության վիճակը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները և այլն: Գագիկ Այվազյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 90-ով՝ կազմելով 1295 դեպք: 2022 թվականին գրանցվել է սպանության երեք դեպք (2021 թվականին սպանության դեպք չի արձանագրվել): Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նվազել են 42-ով՝ կազմելով 324 դեպք, բնակարանային գողություններն աճել են 31-ով՝ կազմելով 67 դեպք: Նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բռնաբարության և դրա փորձի, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ մահվան ելքով վթարների դեպքերով հանցագործությունները: 2022 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվել է 11 ուսումնասիրություն. դրանց արդյունքում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, երեք ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ վեցը գտնվում են ուսումնասիրության փուլում: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազին հանձնարարել է ուսումնասիրել Սևան ազգային պարկի տարածքների վարձակալության և հնարավոր օտարումների իրավաչափությունը՝ ընդգծելով, որ Սևան ազգային պարկի դեմ ուղղված ոտնձգություն գտնվում է իր անմիջական հսկողության ներքո: Գլխավոր դատախազի աշխատանքային հաջորդ կանգառը եղել է Տավուշի մարզի դատախազությունում: Մարզի դատախազ Գոռ Ալոյանը ներկայացրել է 2022 թվականի գործունեության արդյունքները: Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում Տավուշի մարզում գրանցվել է հանցագործության 897 դեպք (2021 թվականին՝ 1021): 2022 թվականին աճ է արձանագրվել  միջին ծանրության հանցագործությունների մասով՝ կազմելով 338 դեպք (2021 թվականին՝ 320), նվազում է արձանագրվել ծանր հանցագործությունների մասով՝ 128 դեպք (2021 թվականին՝ 143), իսկ առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 7-ով՝ կազմելով 13 դեպք (2021 թվականին՝ 6): Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազին հանձնարարել է ուսումնասիրություն սկսել Դիլիջան ազգային պարկում հողօգտագործման և անտառահատումների վերաբերյալ, իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցությամբ գործողությունների ծրագիր մշակել՝ ուղղված անտառների «կոտորածը» կանխելուն: Աննա Վարդապետյանը երկու մարզերի դատախազներին հանձնարարել է նաև համագործակցված աշխատանք իրականացնել Գեղարքունիքում և Տավուշում մեկ ամիս առաջ ներդրված Պարեկային ծառայության հետ՝ ընդգծելով հանցագործությունների կանխման ոլորտում պարեկային ծառայողների դրական դերակատարումը:  
11:15 - 21 փետրվարի, 2023
Գլխավոր դատախազությունն իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության է հանձնել ԿԳՄՍ նախարարության Հայաստանի պատմության թանգարանին

Գլխավոր դատախազությունն իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության է հանձնել ԿԳՄՍ նախարարության Հայաստանի պատմության թանգարանին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության,  Դատախազության և Ազգային անվտանգության ծառայության համագործակցության արդյունքում, 2023 թվականի փետրվարի 15-ին իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության են հանձնվել Հայաստանի պատմության թանգարանին: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, պահպանության հանձնված մշակութային արժեք հանդիսացող արծաթե իրերը գոտիների զարդատախտակներ են, գոտիների հատվածներ և թեյի սպասքահամալիր (շաքարաման և վեց բաժակակալ): Թանգարանային նմուշների հանձնմանը ներկա են գտնվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բացման խոսքում անդրադարձել է արծաթե իրերի՝ վարույթն իրականացնող մարմնում հայտնվելու նախապատմությանը և նշել. «Հաշվի առնելով իրեղեն ապացույցների՝ պատմամշակութային կարևորությունը, 2023 թվականի փետրվարի 7-ին որոշեցինք իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության հանձնել Հայաստանի պատմության թանգարանին՝ մեր քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ցուցադրության հնարավորություն ստեղծելու համար: Ուրախ եմ, որ Դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը համատեղ ներդրում ունեցան այս կարևոր գործում»: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազությանը և ԱԱԾ-ին, գնահատելի նախաձեռնության և արժեքները իրենց ճիշտ տեղում ի պահ տալու համար: «Մշակույթի ոլորտում պետական և հանրային հոգածության քաղաքականությունը որոշակի  գործողություններ է ենթադրում: Կարծում եմ՝ այսօրինակ աշխատանքներն են, որ փաստում են  սրտացավությունը և սա կարող է դառնալ վարակիչ օրինակ՝  մշակույթի հանդեպ հանրային վարքականոնի ձևավորման առումով: Հաճախ ենք ասում, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, բայց այդ թանգարանային միջավայրը մեր առջև լրացուցիչ պատասխանատվություն է դնում՝ պահպանելու և վերարժևորելու մշակութային արժեքները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը նաև նշել է, որ  Հայաստանի պատմության թանգարանը զարդերի ցուցադրությունը կկազմակերպի՝ նորընծա հավաքածուն հասանելի դարձնելով լայն հանրությանը: ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ տարեվերջին Կառավարության որոշմամբ՝ մշակութային արժեքների փորձաքննության նպատակով հատկացվել է ավելի քան 80 մլն դրամ, որպեսզի ձևավորվի ամբողջությամբ արդիական սարքավորումներով հագեցած լաբորատորիա: Այն թույլ կտա մշակութային արժեքների փորձաքննության նոր որակ ապահովել, ինչը կնպաստի ոլորտի կարևոր խնդիրների բացահայտմանը: Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորել է իրավապահ կառույց-նախարարություն համագործակցության արդյունքում թանգարանի ազգագրական հավաքածուն համալրելու այս նախադեպը, որը հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված կարևոր քայլ է: «19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ստեղծված արծաթե նմուշները տեղ կգտնեն «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագրով ցուցահանդեսում, որը քաղաքացիների համար բաց կլինի առաջիկա երկու շաբաթների ընթացքում»,- նշել է Դավիթ Պողոսյանը: Նախարարությունը հիշեցնում է, որ 2006 թվականին «Զվարթնոց» մաքսատանը զննման է ենթարկվել օտարերկրացի ուղևորի ուղեբեռը. հայտնաբերվել են չհայտարարագրված 26 հատ մշակութային արժեք հանդիսացող արծաթե տարբեր իրեր (ընդհանուր՝ 3 մլն 667 հազար դրամ արժողությամբ): 2007 թվականին քրեական գործով վարույթը կասեցվել է մեղադրյալի՝ ՀՀ սահմաններից դուրս գտնվելու հիմքով, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական վարույթի նախաքննությունը վերսկսվել է: 2023 թվականի հունվարի 3-ին քրեական վարույթը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և, ի թիվս այլ որոշումների, 2023 թվականի փետրվարի 7-ին որոշվել է իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության հանձնել Հայաստանի պատմության թանգարանին:
16:43 - 15 փետրվարի, 2023
Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։   Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազի միջնորդագրին համաձայնություն տալու քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել է 68-ը, որոնցից 67-ը կողմ է քվեարկել, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում փետրվարի 8-ին ներկայացրեց Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը, ըստ որի՝ Չարչյանը ցուցմունք է տվել, որ Արթուր Սարգսյանի (Հաց բերող՝ խմբ․) վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից հնարավոր է եղել գալ եզրահանգման, որ վերջինիս մոտ առկա «Բեխտերևի» հիվանդությունը չի ունեցել ծանր պրոգրեսիվ ընթացք և չի դասվել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին, ու որ Հանձնաժողովի եզրակացությունը չէր կարող լինել վերջնական և լիարժեք, քանի որ փորձաքննվողը հրաժարվել է ներկայանալ փորձաքննության։ Նշենք, որ Աննա Վարդապետյանը նաև երեք միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, ինչին ԱԺ-ն կողմ քվեարկեց։ 
11:32 - 09 փետրվարի, 2023
ԱԺ-ն  կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին երեք միջնորդագրերին

ԱԺ-ն կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին երեք միջնորդագրերին

Ազգային ժողովը համաձայնություն տվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի երեք միջնորդություններին։ Նրան անձեռնմխելիությունից զրկելու երկու միջնորդություններին կողմ են քվեարկել քվեարկությանը մասնակցած բոլոր 68 պատգամավորները։  Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ միջնորդությանը, որը վերաբերել է գաղտնի տվյալներ պարունակող քրեական գործին, 66 կողմ ձայն է ստացել։ ՔՊ խմբակցության երկու պատգամավոր չեն մասնակցել քվեարկությանը, քանի որ չեն ունեցել  գաղտնիության հասանելիություն։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ նախագահին։  Միջնորդագրերից առաջինը վերաբերում է պաշտպանության նախարարության զորամասերից մեկի օտարման գործարքին։  Երկրորդ միջնորդությունը ԱԺ-ում քննարկվել է դռնփակ․ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքով՝ օրենքով պաշտպանվող գաղտնիք պարունակող միջնորդություն է։ Ըստ երրորդ միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը, 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
16:05 - 08 փետրվարի, 2023
Գլխավոր դատախազը Խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազը Խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր քննարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Նշենք, որ ընդդիմությունը ներկա չէ քննարկմանը։  Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդի մահ առաջացնելու դեպքի առթիվ 2017 թվականի մարտի 17-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 69100817 քրեական գործը: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել փորձագետների կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու վերաբերյալ: Նշված դեպքով 2019 թվականի հունվարի 21-ին 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 61200319 քրեական գործը: 2019 թվականի հունվարի 23-ին թիվ 61200319 քրեական գործը միացվել է թիվ 69100817 քրեական գործին: 2023 թվականի հունվարի 20-ին թիվ 69100817 քրեական վարույթով հսկող դատախազը, ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել ՀՀ Ազգային ժողով: Առաջարկության ներկայացման համար հիմք է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությունում թիվ 69100817 քրեական վարույթի ուսումնասիրությունը, որի արդյունքում պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքների առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ առ այն, որ Արմեն Գերասիմի Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես գործադիր  տնօրեն, ԵՊԲՀ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ  և ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին (Հաց բերող՝ խմբ․) առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը: Մասնավորապես. Հանձնաժողովային փորձաքննության կատարման պահին գործող՝ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում ընդգրկված են. «Ոսկրամկանային համակարգի հիվանդություններ` ծանր պրոգրեսիվ ընթացքով, օրգանների և համակարգերի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով, մի շարք հիվանդությունների դեպքում, որոնց թվին է դասվում անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը): Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելուն օժանդակելը) և 38-235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելուն ու պահելուն օժանդակելը): 2016 թվականի օգոստոսի 3-ին Արթուր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և վերջինս նույն օրը տեղափոխվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Արթուր Սարգսյանի անվամբ լրացված բժշկական քարտի տվյալների համաձայն՝ քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետ Գևորգ Հարությունյանի կողմից 2016 թվականի օգոստոսի 5-ին Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է՝ «Ողնաշարի պարանոցային հատվածի տրավմա: Վիճակ վիրահատությունից հետո, ցավային արմատիկային համախտանիշ: Որովայնի սպիտակ գծի ճողվածք», որի համար նշանակվել է սիմպտոմատիկ բուժում: 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Արթուր Սարգսյանը «Բեխտերևի հիվանդություն, արմատիկային ցավային համախտանիշով, շարժողական ֆունկցիայի խանգարում, էրոզիվ էզոֆագիտ, մակերեսային գաստրիտ, որովայնի սպիտակ գծի ճողվածք» ախտորոշմամբ ընդունվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի թերապևտիկ բաժանմունք, որտեղ դրվել է նախնական ախտորոշում՝ «Բեխտերևի հիվանդություն, արմատիկային ցավային համախտանիշով և շարժողական ֆունկցիայի խանգարումով: Խրոնիկ հեպատիտ (ճարպային դիստրոֆիա): Էրոզիվ գաստրիտ, բուլբիտ: Որովայնի սպիտակ գծի ճողվածք, C1 և C2 ողերի պրոթեզավորում»: Թիվ 58212116 քրեական գործով 2016 թվականի դեկտեմբերի 23-ին ստացվել է «Ազատություն և Հայրենիք» բարեգործական հիմնադրամի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված հրատապ իրազեկումն այն մասին, որ 2016 թվականի հուլիսի 31-ից կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ, որի առկայությունը, ըստ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման՝ խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն: 2016 թվականի դեկտեմբերի 30-ին Հատուկ քննչական ծառայությունում Քրեակատարողական վարչությունից ստացվել է բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է «Բեխտերևի» հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի խանգարումով»:   Հաշվի   առնելով,   որ   կոնսիլիումի   եզրակացությամբ   Արթուր   Սարգսյանի  մոտ հայտնաբերվել է այնպիսի հիվանդություն, որը նվազեցնում է վերջինիս կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականութ­յունը, նույն օրը որոշում է կայացվել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոփոխելու վերաբերյալ: 2017թ. հունվարի 23-ին ստացվել է թիվ 273/հձ եզրակացությունը, որի համաձայն՝ «(...) Ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի և սույն փորձաքննության ընթացքում կատարված հետազոտության արդյունքների՝ Արթուր Սարգսյանը տառապում է  հետևյալ հիվանդություններով՝ «Անկիլացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն), խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով: Էրոզիվային գաստրիտ, բուլբիտ: Մելորի-Վեյսի սինդրոմ: Խրոնիկ հեպատոխոլեցիստիս, խրոնիկ բրոնխիտ»: Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված ««Բեխտերևի» հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով» հիվանդությունը Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման, պատիժը կրելուն խոչընդոտ հանդիսացող ծանր հիվանդությունների ցանկի 37-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխանող հիվանդություն է: Արթուր Սարգսյանը վերը նշված «Բեխտերևի» հիվանդության առկայության պայմաններում չի կարող պատիժը կրել քրեակատարողական հիմնարկներում և կարիք ունի բուժման՝ նեղ մասնագիտական բաժանմունքում»: Նկատի ունենալով, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ հիշյալ  եզրակացությունը կասկած է հարուցում, մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին: 2017 թվականի փետրվարի 3-ին, Հանձնաժողովը վարույթն իրականացնող մարմնին միջնորդել է տրամադրել Արթուր Սարգսյանին ձերբակալելու ժամկետին նախորդող ժամանակահատվածում բժշկական հաշվառման և հսկողության վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, միաժամանակ Հանձնաժողովի կազմում ներգրավել բժշկագիտության բնագավառի տարբեր ոլորտների առաջատար նեղ մասնագետների, ինչպես նաև փորձաքննության իրականացման համար ապահովել Արթուր Սարգսյանի ներկայությունը փորձաքննությանը՝ նրան համապատասխան նեղ-մասնագիտական կլինիկալաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտությունների ենթարկելու նպատակով, որը նախատեսվում է իրականացնել «Իզմիրլյան» ԲԿ-ում, 2017թ. փետրվարի 6-ին: Վարույթն իրականացնող մարմինը 2017 թվականի փետրվարի 4-ին ծանուցագիր է ուղարկել Արթուր Սարգսյանին՝ հարցաքննության ներկայանալու, ինչպես նաև փորձաքննությանը մասնակցելու վերաբերյալ: 2017 թվականի փետրվարի 6-ին Արթուր Սարգսյանը հարցաքննվել է և հայտնել, որ չի ցանկանում ներկայանալ փորձաքննությանը: 2017 թվականի փետրվարի 7-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից կազմվել է տեղեկանք, համաձայն որի՝ հեռախոսազանգի միջոցով Արթուր Սարգսյանը տեղեկացվել է փորձաքննության ներկայանալու անհրաժեշտության մասին, սակայն վերջինս հայտնել է, որ դեռևս այդ հարցով չի խորհրդակցել իր պաշտպանների հետ, հետևաբար հրաժարվում է ներկայանալ: 2017 թվականի փետրվարի 7-ին և 8-ին Արթուր Սարգսյանը չի ներկայացել փորձաքննության, իսկ փորձաքննությունն իրականացվել և ավարտվել է առանց վերջինիս առողջական վիճակի հետազոտման՝ ներկայացված բժշկական տվյալների հիման վրա, վերը նշված իրավանորմերի պահանջների անտեսմամբ. հարցերին պատասխանելու համար ներկայացված նյութերը բավարար չլինելու վերաբերյալ եզրակացություն չի կազմվել, Հանձնաժողովի եզրակացությունը որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում չի պարունակում: 2017թ. փետրվարի 8-ին տրված՝ փորձագետի թիվ 17-0202 եզրակացության համաձայն. «(...) Ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի տվյալների, կատարված ռենտգեն, ողնաշարի մագնիսառեզոնանսային և պարանոցի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի համակարգչային շերտագրություն հետազոտությունների արդյունքների՝ ներկայումս Արթուր Սարգսյանի մոտ առկա է՝ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ («Բեխտերևի» հիվանդութ­յուն) պրոգրեսիվ ընթացքով, երկկողմանի սակրոիլեիտով 4-րդ աստիճանի, սինդեզմոֆիտոզով, կոնք-ազդրային հոդերի երկկողմանի երկրորդային դեֆորմացնող օստեոարթրոզով 3-րդ աստիճանի, առանց ներքին օրգանների ախտահարման, որոնք ունեն զարգացման տարիների վաղեմություն: Ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի տվյալների՝ Արթուր Սարգսյանի  մոտ  առկա   է   նաև  վիճակ  ողնաշարի  պարանոցային  առաջին  և երկրորդ ողերի վիրահատական միջամտությունից հետո (ըստ ներկայացված թիվ 3909 պատմագրի քաղվածքի, կատարված 01.07.1997թ.), որովայնի սպիտակ գծի ճողվածք, էրոզիվ գաստրիտ, բուլբիտ, որոնց առաջացման վաղեմության վերաբերյալ ստույգ եզրահանգումներ կատարել հնարավոր չէ: Առանց սույն փորձաքննության իրականացման շրջանակներում Արթուր Սարգսյանի մոտ օբյեկտիվ զննության իրականացման պարզել անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի հետևանքով ներկայումս նրա մոտ հենաշարժական համակարգի ֆունկցիայի խանգարման աստիճանը հնարավոր չէ, առավել ևս այն դեպքում, երբ ներկայացված բժշկական փաստաթղթերի, նաև նախորդ փորձաքննության թիվ 273/հձ եզրակացության տվյալներում առկա չեն համապատասխան ֆունկցիոնալ փորձերի՝ չափումների արդյունքները: Արթուր Սարգսյանի մոտ առկա՝ վերը նշված հիվանդությունները, նաև «Բեխտերևի» հիվանդութ­յունը ներկայիս դրսևորումներով՝ առանց ներքին օրգանների ախտահարումների (ֆունկցիաների խանգարումների) չեն դասվում Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածով, նաև 37-րդ կետով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին»: Մեղադրյալ Արթուր Սարգսյանն իր նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով, 2017 թվականի փետրվարի 9-ին ձերբակալվել է, նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: 2017 թվականի փետրվարի 10-ին Արթուր Սարգսյանը դիմում է հասցեագրել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետին՝ հայտնելով, որ հայտարարում է հացադուլ: 2017 թվականի մարտի 6-ին Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է անձնական երաշխավորությամբ: 2017 թվականի մարտի 6-ին Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել և տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստացիոնար բուժում է ստացել մինչև 2017 թվականի մարտի 10-ը ներառյալ: «Արմենիա» ՀԲԿ-ի թիվ 1080/198 հիվանդության պատմագրի համաձայն՝ 2017 թվականի մարտի 11-ին՝ ժամը 9:00-ից, Արթուր Սարգսյանը բացակայել է հիվանդասենյակից: 2017 թվականի մարտի 15-ին, Արթուր Սարգսյանը կրկին տեղափոխվել է «Արմենիա» հիվանդանոց: Նշված բժշկական կենտրոնի բժիշկների կազմած մահվան էպիկրիզի համաձայն՝ 1968թ. ծնված Արթուր Սարգսյանը շտապ բժշկական օգնության բրիգադի կողմից 2017 թվականի մարտի 15-ին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ: Արթուր Սարգսյանի առաջնային դիտումից հետո ախտորոշվել է օղակված պորտային ճողվածք և վերջինս հոսպիտալացվել է 1-ին վիրաբուժական բաժանմունքում: Արթուր Սարգսյանին ցուցվել է շտապ կյանքի ցուցումներով վիրահատական բուժում: Կատարված նախավիրահատական հետազոտություններից և նշանակումներից հետո, 15.03.2017թ.՝ ժամը 20:15-ին, Արթուր Սարգսյանը տեղափոխվել է վիրահատարան: Ժամը 22:05–ին ընդհանուր անզգայացման պայմաններում կատարվել է վիրահատություն: Արթուր Սարգսյանը հետնարկոտիկ քնի վիճակում արհեստական շնչառությամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժումը շարունակելու նպատակով: 16.03.2017 թվականի ժամը 15:40-ին գրանցվել է Արթուր Սարգսյանի կենսաբանական մահը: 2017 թվականի մարտի 17-ին նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 0408 եզրակացության  համաձայն. «Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել բազմօրգանային անբավարարությունից, որը պայմանավորված է երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձույլ թոքաբորբով, օջախային շճային միոկարդիտով, սրտամկանի ծանր դիստրոֆիայով, օղակված պորտային ճողվածքի և սուր բարակաղիքային օբտուրացիոն անանցանելիության կապակցությամբ կատարված վիրահատությամբ՝ որովայնահատմամբ, տարածուն շճային պերիտոնիտով, վիրուսային հեպատիտ «C»-ով, քրոնիկ հեպատիտի ֆոնի վրա լյարդի ոչ լրիվ սեպտալ ցիռոզով, ներքին օրգանների ծանր միկրոցիրկուլյատոր խանգարում­ներով, դիստրոֆիկ-նեկրոտիկ փոփոխություններով, որոնք առկա են եղել Ա.Սարգսյանի մոտ կենդանության օրոք և մահվան անմիջական պատճառի հետ գտնվել են ուղղակի պատճառական կապի մեջ»: Նույն եզրակացության համաձայն՝ Արթուր Սարգսյանը կենդանության օրոք տառապել է նաև   «Բեխտերևի»   հիվանդությամբ՝ խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով: Ըստ առկա բժշկական փաստաթղթերի տվյալների՝ Արթուր Սարգսյանի մոտ «Բեխտերևի» հիվանդությունը ախտորոշվել է 1988 թվականին: Թիվ 69000817 քրեական վարույթով 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: 2018 թվականի նոյեմբերի 1-ին ստացված փորձագետի թիվ 9/կ եզրակացության համաձայն. «Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդություններից «Բեխտերևի» հիվանդությունն իր պրոգրեսիվ ընթացքով,  հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի և կայուն խանգարումով, շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարման հետևանքով այլ օրգան համակարգերի հիվանդությունների առաջացման բարձր հավանականությամբ դասվում է ծանր հիվանդությունների շարքին: Արթուր Սարգսյանի մոտ առկա է եղել ոսկրամկանային համակարգը կազմող ողերի, միջողային աճառների, ողնաշարի հետ աճառային միացում ունեցող հոդերի և կոնքազդրային հոդերի ծանր պրոգրեսիվ ընթացք ունեցող ախտահարում՝ հենաշարժակաև ապարատի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով: Սույն հետևությունը հաստատվում է Արթուր Սարգսյանի հիվանդության կլինիկական արտահայտությամբ, համակարգչային շերտագրության և մագնիսառեզոնանսային հետազոտության պատկերների նկարագրությամբ, նրա դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկային ողերի, միջողային կապանների միաձուլված, անշարժ «բամբուկի ձողի» պատկերի նկարագրությամբ: Հետևաբար, Արթուր Սարգսյանի կենդանության օրոք առկա «Բեխտերևի» հիվանդությունը՝ ոսկրամկանային համակարգի ախտահարման ծանր պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական ապարատի և նրա կազմի մեջ մտնող օրգանների ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով, պրոգրեսիվ ընթացքին բնորոշ շարակցական հյուսվածքի համակարգային աուտոիմուն ախտահարումներով համապատասխանել է Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 2-րդ հավելվածի 37-րդ կետին: Հանձնաժողովը գիտականորեն հիմնավորված և հավաստի է համարում միայն դատաբժշկական փորձաքննության թիվ 273/հձ եզրակացությունը: Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված «Բեխտերևի» հիվանդությունը համապատասխանել է ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանված հիվանդությանը: Քննիչի որոշմամբ նշանակված է եղել Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն, ինչը դատական բժշկության մեջ համարվում է կենդանի անձի փորձաքննություն: Արթուր Սարգսյանը փորձաքննության չի ներկայացել, փորձաքննությունն իրականացվել և ավարտվել է քննչական նյութերի հիման վրա: Վարույթն իրականացնող մարմնի հանձնարարականը կամ համաձայնությունը փորձաքննության ընթացքի փոփոխության մասին թիվ 17-0202 եզրակացության փաստաթղթերում առկա չէ: Տվյալ իրավիճակում, եթե Հանձնաժողովը եզրակացություն տալու համար ֆունկցիոնալ փորձերի իրականացումն անհրաժեշտ է համարել, ապա Արթուր Սարգսյանի փորձաքննության չներկայանալու պարագայում, առավել ճիշտ կլիներ վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնել եզրակացություն տալու անհնարինության մասին»: Նախաքննության ընթացքում Արմեն Չարչյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից հնարավոր է եղել գալ եզրահանգման, որ վերջինիս մոտ առկա «Բեխտերևի» հիվանդությունը չի ունեցել ծանր պրոգրեսիվ ընթացք և  չի դասվել ՀՀ Կառավարության 2006թ. թիվ 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: Նշել է, որ Հանձնաժողովի եզրակացությունը չէր կարող լինել վերջնական և լիարժեք, քանի որ փորձաքննվողը հրաժարվել է ներկայանալ փորձաքննության, որի պայմաններում կենթարկվեր կլինիկական զննման լաբորատոր գործիքային հետազոտությունների: Փորձաքննության ժամանակ գործող Քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «Փորձագետը պարտավոր է հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե առաջադրված հարցերը դուրս են գալիս իր հատուկ գիտելիքների շրջանակներից, կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար` այդ մասին կազմելով եզրակացություն»: Նույն օրենսգրքի 250-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե ներկայացված նյութերն անբավարար են կամ հարցի լուծումը դուրս է փորձագետի հատուկ գիտելիքների սահմաններից, փորձագետի եզրակացությունը պետք է բովանդակի առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում»: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են նաև փորձագետներ Արտուր Ղամբարյանը, Երվանդ Սահակյանը, Ալլա Սանաղյանը, Աստղիկ Կարապետյանը, Նելլի Խոստիկյանը, Քնարիկ Գինոսյանը, Արարատ Լևոնյանը և Տաթևիկ Սահակյանը: Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել թիվ 17-0202 եզրակացությունը տված Հանձնաժողովի անդամների կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարների վերծանումները: Վերծանումների տվյալների զննությամբ և փորձագետների հարցաքննությունների արդյունքների համադրմամբ պարզվել է, որ Հանձնաժողովի անդամները միայն մեկ անգամ՝ 2017 թվականի փետրվարի 8-ին են լիակազմ նիստի մասնակցել, այն էլ՝ 12:17-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում: Այդ հանգամանքն իրենց ցուցմունքներով հաստատել են նաև թիվ 17-0202 եզրակացությունը տված Հանձնաժողովի բոլոր անդամները: Արմեն Չարչյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարի հեռախոսազանգերի վերծանումների և դրանք սպասարկած ալեհավաք կայանների տեղակայումների վերաբերյալ տվյալների ուսումնասիրությամբ հիմնավորվել է Արմեն Չարչյանի՝ 2017 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 12:17-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվելու հանգամանքը: 2022թ. դեկտեմբերի 5-ին որոշում է կայացվել  առերևույթ ակնհայտ կեղծ եզրակացություն տված փորձագետ Վարդան Խաչիյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: 2022թ. նոյեմբերի 10-ին որոշումներ են կայացվել առերևույթ ակնհայտ կեղծ եզրակացություն տված փորձագետներ Հայկազն Չախոյանի, Կարեն Մխիթարյանի, Արտուր Ղամբարյանի և Արմինե Հարոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել վերջիններիս կողմից ենթադրյալ հանցանքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01.08.2003թ., ուժը կորցրել է 01.07.2022թ.) 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ): Հայկազն Չախոյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝ որպես դատաբժշկական փորձաքննությունների բաժնի հյուսվածքաբանաքիմիական փորձաքննությունների բաժանմունքի պետ: Փորձաքննությունը կատարելիս հանդիսացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության դատաբժշկական բաժանմունքի պետ: 2022թ. նոյեմբերի 21-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հսկող դատախազի համաձայնեցմամբ, մեղադրյալ Հայկազն Չախոյանի  նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը: Հայկազն Չախոյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Կարեն Մխիթարյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում որպես դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ: Փորձաքննությունը կատարելիս հանդիսացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության նույն բաժնի փորձագետ: 2022թ. նոյեմբերի 21-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հսկող դատախազի համաձայնեցմամբ, մեղադրյալ Կարեն Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը: Կարեն Մխիթարյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Արտուր Ղամբարյանը թոշակառու: Փորձաքննությունը կատարելիս հանդիսացել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում փորձագետ: Արտուր Ղամբարյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Արտուր Ղամբարյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Արմինե Հարոյանն աշխատել և աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես ռևմատոլոգիայի բաժնի վարիչ, Երևանի գլխավոր ռևմատոլոգ: Արմինե Հարոյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Արմինե Հարոյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Վարդան Խաչիյանն աշխատել և աշխատում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում որպես նյարդաբանական ծառայության ղեկավար: Վարդան Խաչիյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Վարդան Խաչիյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Առերևույթ ակնհայտ կեղծ եզրակացություն տված փորձագետ Արմեն Գերասիմի Չարչյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Վերոշարադրյալի հիման վրա գտնում ենք, որ վկայակոչված ապացույցներով հաստատվում է, որ պատգամավոր Արմեն Չարչյանը, ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 17-0202 ակնհայտ կեղծ եզրակացությունն այն մասին, որ Արթուր Սարգսյանի մոտ առկա՝ վերը նշված հիվանդությունները, նաև «Բեխտերևի» հիվանդութ­յունը ներկայիս դրսևորումներով՝ առանց ներքին օրգանների ախտահարումների (ֆունկցիաների խանգարումների), չեն դասվում Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածով, նաև 37-րդ կետով սահմանված՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: Մինչդեռ Արթուր Սարգսյանի մոտ կենդանության օրոք առկա է եղել «Բեխտերևի» հիվանդությունը՝ ոսկրամկանային համակարգի ախտահարման ծանր պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական ապարատի և նրա կազմի մեջ մտնող օրգանների ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով, պրոգրեսիվ ընթացքին բնորոշ շարակցական հյուսվածքի համակարգային աուտոիմուն ախտահարումներով, համապատասխանել է Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 2-րդ հավելվածի 37-րդ կետին:
13:21 - 08 փետրվարի, 2023
«Դա այդ նույն Վահե Յաքուբյա՞նն է, որ խարդավանքների մեջ էր ու Դավիթ Հարությունյանի մտերիմը»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Վարդապետյանին
 |aravot.am|

«Դա այդ նույն Վահե Յաքուբյա՞նն է, որ խարդավանքների մեջ էր ու Դավիթ Հարությունյանի մտերիմը»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Վարդապետյանին |aravot.am|

aravot.am: «Վահե Յաքուբյան ազգանունը որ ասացիք, իմ մոտ հիշողություններ արթնացան։ Ենթադրում էի, որ Դավիթ Հարությունյանի անունն էլ կհնչեցնեք, որովհետեւ իրենք շատ մտերիմ էին եղել։ Դա իրավաբան Վահե Յաքուբյանն է։ Ոնց որ «Անի» հյուրանոցի մի հարկը սեփականաշնորհել էր՝ խարդավանքների մեջ պարբերաբար Դավիթ Հարությունյանի եղբոր իրավաբանական ծառայություններով համագործակցած․․․ «Գլենդել հիլզ»-ը դրա արդյունքն է։ Եվ պատահական չէ, որ Սեյրան Օհանյանը մակագրել է, որ նախագահի հետ կքննարկի։ Սա մեծ, բացահայտված ավանտյուրա է, որի մեջ ներքաշել են պաշտպանության նախարարությանը եւ նախարարին»,- ԱԺ նիստում այսօր, դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Ինչպես հայտնել էինք` ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հրապարակվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երրորդ միջնորդագիրը, ըստ որի՝ Սեյրան Օհանյանը, 2008թ․ ապրիլից մինչեւ 2016թ․-ը զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ «Դողագործ» ընկերությանը պատկանող տարածքները փոխանցվել են մասնավոր անձի։ Քոչարյանի հիշատակած Վահե Յաքուբյանի առնչությամբ միջնորդագրում հետեւյալն է ասվում․ «Բանկում գրավադրված՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքի օտարման վերջին խոչընդոտը չեզոքացնելու, պետության գույքային ֆոնդից վերջնականապես դուրս բերելու և Վահե Յաքուբյանի սեփականությանը հանձնելու նպատակով` Սեյրան Օհանյանը 2015 թվականի դեկտեմբերի 11-ին լիազորված անձի՝ Պավել Շադյանի միջոցով տվել է իր համաձայնությունը՝  նշված անշարժ գույքը փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, 2015 թվականի հունիսի 26-ին Էդուարդ Մելիքյանի կողմից հիմնադրված «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերությանը 2 մլրդ 174 մլն 598հազար 64 դրամին համարժեք՝ 4 մլն 506 հազար 472 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ: Վերոգրյալ համաձայնության հիման վրա՝ նույն թվականի դեկտեմբերի 25-ին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերության տնօրեն Սասուն Սիմոնի Մուրադյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքը վերջնականապես դուրս է բերվել ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության, այնպես էլ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության գույքային ֆոնդերից, և վերջնականապես դարձել է Վահե Յաքուբյանինը, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը հետագայում սնանկության վարույթի շրջանակներում կայացած աճուրդի միջոցով օտարվել են այլ անձանց:
12:55 - 08 փետրվարի, 2023
ԱԺ-ն քննարկում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու՝ գլխավոր դատախազի 3-րդ միջնորդագիրը

ԱԺ-ն քննարկում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու՝ գլխավոր դատախազի 3-րդ միջնորդագիրը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի երրորդ միջնորդագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Նշենք, որ ընդդիմությունը ներկա չէ քննարկմանը։  Սեյրան Մուշեղի Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այն է՝ նախ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության հետ կնքվել է պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում ակնհայտ առավելություններ ընձեռող դրույթներ պարունակող պայմանագիր, դրա արդյունքում պետությունը զրկվել է պայմանագրային պարտավորությունները խախտելու դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից, հանցավոր խմբի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում գրավադրել պայմանագրի առարկա հանդիսացող գույքերը և հափշտակել գրավադրման արդյունքում ստացված գումարի զգալի մասը՝ 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամը, իսկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 18-ի վճռով ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես գրավով չապահովված պարտատեր 8 մլրդ 581 մլն 279 հազար 286 դրամով գրանցվել է պարտատերերի ընդամենը չորրորդ տեղում՝ այդ կերպ զրկվելով «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից: Բացի վերոգրյալը, բանկում գրավադրված՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքի օտարման վերջին խոչընդոտը չեզոքացնելու, պետության գույքային ֆոնդից վերջնականապես դուրս բերելու և Վահե Յաքուբյանի սեփականությանը հանձնելու նպատակով` Սեյրան Օհանյանը 2015 թվականի դեկտեմբերի 11-ին լիազորված անձի՝ Պավել Շադյանի միջոցով տվել է իր համաձայնությունը՝ նշված անշարժ գույքը փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, 2015 թվականի հունիսի 26-ին Էդուարդ Մելիքյանի կողմից հիմնադրված «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերությանը 2 մլրդ 174 մլն 598հազար 64 դրամին համարժեք՝ 4 մլն 506 հազար 472 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ: Վերոգրյալ համաձայնության հիման վրա՝ նույն թվականի դեկտեմբերի 25-ին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերության տնօրեն Սասուն Սիմոնի Մուրադյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքը վերջնականապես դուրս է բերվել ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության, այնպես էլ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության գույքային ֆոնդերից, և վերջնականապես դարձել է Վահե Յաքուբյանինը, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը հետագայում սնանկության վարույթի շրջանակներում կայացած աճուրդի միջոցով օտարվել են այլ անձանց: հասցեագրված դիմումով խնդրել է տալ համաձայնություն՝ Անշարժ գույքերից երկուսը՝ նախ Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1, այնուհետև՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեների անշարժ գույքերը «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության կողմից 4 մլն 200 հազար դոլարի չափով վարկ ստանալու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում (այսուհետ՝ Բանկ) գրավադնելու վերաբերյալ: Նույն դիմումով պետական մարմնին ներկայացվել են իրական նպատակին չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, որ իբր ստացվելիք վարկային միջոցներն ուղղվելու են պայմանագրով ստանձնված պարտավորությունների կատարմանը՝ անշարժ գույքում ներդրումներ կամ վաճառողին վճարումներ կատարելուն: Սեյրան Օհանյանը, Ընկերության կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունները բարեխղճորեն չկատարելու պայմաններում, 2012 թվականի սեպտեմբեր 5-ին և 20-ին տվել է իր համաձայնությունը՝ լիազորված անձանց համաձայնագրերով հիշյալ անշարժ գույքերը «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրելու և այդ կերպ «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերությանը Բանկի կողմից արդեն իսկ մասնակի տրամադրված ընդհանուր 1 մլրդ 725 մլն 753 հազար դրամին համարժեք՝ 4 մլն 200 հազար ԱՄՆ դոլար վարկը երաշխավորված գրավով ապահովելու համար։ Վերոգրյալից հետո, հիշյալ անշարժ գույքերը գրավադրվել են «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում, և միայն դրանից հետո՝ վարկային պայմանագրերով և համաձայնագրերով ստացած ընդհանուր 1 մլրդ 786 մլն 890 հազար դրամից Վահե Յաքուբյանի ցուցումով 2012 թվականի սեպտեմբերի 7-ին «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից Ընկերության միջոցով ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 403 մլն դրամ: Վերոգրյալից ավելի քան 1 տարի անց՝ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին՝ փոխանցվել է ևս 300 մլն դրամ: Վարկային պայմանագրերով և համաձայնագրերով ստացած ընդհանուր 1 մլրդ 786 մլն 890 հազար դրամից մնացած՝ 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամը վերջնարդյունքում ներառվել է Վահե Յաքուբյանի գույքային ֆոնդում։ Այնուհետև, հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ, հանցավոր ճանապարհով՝ խարդախությամբ ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի գրավադրմամբ ստացված 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամ գույքի հանցավոր ծագումը, դրա նկատմամբ պետության իրավունքները թաքցնելու և դրա պատկանելիությունը խեղաթյուրելու նպատակով, Վահե Յաքուբյանի ցուցումով՝ կրկին «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության բանկային հաշվեհամարներում առկա՝ հանցավոր ծագում ունեցող դրամական միջոցների մեծ մասը նույն ժամանակահատվածում փոխանցվել են իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց անվամբ բացված հաշվեհամարներին, իսկ մնացած մասը կանխիկացվել է նրա հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց կողմից՝ այդ կերպ դրվելով շրջանառության մեջ՝ օրինականացվել են և տնօրինվել: Չնայած վերոգրյալին, «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում, Սեյրան Օհանյանը չկատարելով իր ծառայողական պարտականությունները՝ որևէ միջոց չի ձեռնարկել պայմանագրից բխող պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դատական պաշտպանության դիմելու ուղղությամբ, ավելին՝ խմբային շահերից ելնելով պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ 2013-2014 թվականների ընթացքում իր ենթակայությամբ գտնվող աշխատակիցներին հանձնարարել է ձեռնպահ մնալ պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դատական պաշտպանության դիմելու իրավունքի իրացման հնարավորության օգտագործումից: Մասնավորապես. Ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելուց բխող գործողություններ կատարելու, այն է՝ պարտավորությունների կատարման երաշխիքները և պատասխանատվության շրջանակները սահմանելու, անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության նոր որոշման նախագիծ կազմելու և ՀՀ կառավարության՝ 2012 թվականի փետրվարի 2-ի թիվ 112-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու համար ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր ֆինանսիստ, ֆինանսաբյուջետային վարչության և պլանավորման վարչության պետ Վաղարշակ Նորիկի Ավետիսյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին 2013 թվականի փետրվարի 4-ին ներկայացվել է տեղեկանք և զեկուցվել վերոգրյալը: Բացի այդ, Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման մասով դատական պաշտպանության դիմելու համար 2014 թվականի ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության կոմունալ շահագործման և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Բենիկի Գրիգորյանը ևս գրություն է հասցեագրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և զեկուցել դրանում նշված՝ խնդրո առարկայի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, սակայն Սեյրան Օհանյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ չի հանձնարարել դիմել դատական պաշտպանության և այդ կերպ իրականացնել միջոցառումներ Անշարժ գույքերն Ընկերությունից պետությանը վերադարձնելու կամ դրանց ձեռք բերման դիմաց Ընկերության կողմից վճարելու ուղղությամբ, այլ փոխարենը, շուրջ վեց ամիս անց՝ 2014 թվականի հոկտեմբերի 7-ին, նոր միայն գրության վրա մակագրել է «Կքննարկենք ՀՀ նախագահի հետ, հետո կորոշենք»: Հանցակիցների՝ միմյանց փոխլրացնող վերը հիշատակված գործողությունների արդյունքում և նախապես ծրագրված գործողությունների հաջորդականությամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչը, 2014 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ ունեցած 3 մլն 61 հազար 263 դրամ պարտավորությունը չկատարելու համար Ընկերության սնանկ ճանաչելու պահանջով 2014 թվականի նոյեմբերի 6-ին դիմում է մուտքագրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 18-ի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 2015 թվականի ապրիլի 29-ին որոշմամբ հաստատված պարտատերերի վերջնական ցուցակում ՀՀ պաշտպանության նախարարությունը 8 մլրդ 581 մլն 279 հազար 286 դրամով գրանցվել է պարտատերերի չորրորդ տեղում՝ որպես գրավով չապահովված պարտատեր՝ այդ կերպ զրկվելով «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից։ Այսպիսով, Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղսագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), հանցավոր արարքների կատարում: Այդ ամենի արդյունքում Վահե Յաքուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները, պետության՝ 5 մլրդ 884 մլն 300 հազար դրամ արժողությամբ անշարժ գույքերի դիմաց վճարել են 5 մլրդ 181 մլն 300 հազար դրամով պակաս գումար, այսինքն՝ շուկայական արժեքի ընդամենը շուրջ 12 %-ը, և խաբեության եղանակով հափշտակել դրանք: Այսինքն, Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոն իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի անշարժ գույքերն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով այն: Մասնավորապես. Պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության բաժնում 2019 թվականի փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել քրեական գործը, որի նախաքննության կատարումը 2019 թվականի փետրվարի 28-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին: Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով գույքի խարդախության և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև դրանց կատարումը կազմակերպելու և դրանց կատարմանն օժանդակելու վերաբերյալ առերևույթ հանցագործությունների դեպքեր: Դրանց առթիվ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի ու 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով 2022 թվականի ապրիլի 22-ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին: 2022 թվականի ապրիլի 25-ին կայացված որոշմամբ հիշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում. Նախաքննությունը շարունակվել է 90100119 համարի ներքո: Քրեական վարույթով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար 2022 թվականի ապրիլի 29-ին կայացվել է որոշում Վահե-Վասկեն Յաքուբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մեղադրյալ Վահե Յաքուբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 2023 թվականի հունվարի 19-ին թիվ 90100119 քրեական վարույթով հսկող դատախազն առաջարկություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ ՀՀ Ազգային ժողով դիմելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), այն է՝ Սեյրան Մուշեղի Օհանյանը 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը և կառավարելով Պաշտպանության նախարարությունը, պարտավոր լինելով ապահովել նախարարության խնդիրներից բխող գործառույթների իրականացումը և պատասխանատու լինելով պաշտպանության բնագավառում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման համար, իրավասու լինելով ՀՀ անունից հանդես գալու համար տալ լիազորագրեր, հաշվետու լինել ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը և ՀՀ վարչապետին, ՀՀ պաշտպանության, այլ բնագավառների բարձրաստիճան պաշտոնատար անձանց, տնօրինել իրեն վստահված ՀՀ պետական գույքը, պետական մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ ՀՀ պատկանող ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով այն: Այսպես. «Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության սնանկության վարույթով հայտարարված աճուրդի շրջանակներում պարտատեր ՀՀ պաշտպանության նախարարության՝ ի դեմս նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի կողմից լիազորված, ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի խորհրդական Պավել Ասծատուրի Շադյանը 2011 թվականի դեկտեմբերի 11-ին մասնակցել է անշարժ գույքերի աճուրդին և հանդիսանալով միակ մասնակիցը՝ ճանաչվել է հաղթող: 2012 թվականի դեկտեմբերի 16-ին «Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ռոմիկի Ասատրյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի միջև կնքվել են «Անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի» վերաբերյալ թվով երեք պայմանագրեր, համաձայն որոնց՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդհանուր 1 մլրդ 310 մլն դրամով գնել է Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 (արժեքը՝ 1,108,000,000 ՀՀ դրամ), Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 (արժեքը՝ 160,000,000 ՀՀ դրամ) և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 (արժեքը՝ 186,000,000 ՀՀ դրամ) հասցեների անշարժ գույքերը՝ որպես պայմանագրային պարտավորությունից բխող պահանջ ընդունելով նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածով ամրագրված դրույթը, համաձայն որի՝ ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված՝ ի ապահովումն գույքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով: Դրանից հետո Վահե-Վասկեն Յաքուբյանը, հանդիսանալով կառուցապատմամբ զբաղվող «Գլենդել Հիլզ» ՓԲ և դրան փոխկապակցված այլ ընկերությունների փաստացի սեփականատերը, պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, նպատակադրվել է խարդախությամբ հափշտակել սեփականության իրավունքով ՀՀ պատկանող` Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81, Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը: Հանցանքի կատարումը դյուրին դարձնելու նպատակով ՀՀ բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձինք մանրակրկիտ պլանավորել են կատարվելիք գործողություններն ու դրանց հաջորդականությունը, հանցանքի կատարման համար ստեղծել բարենպաստ պայմաններ, ընտրել հանցակիցների, ովքեր, հաշվի առնելով միմյանց՝ պաշտոնից բխող բարձր հեղինակությունն ու դիրքը՝ պատրաստակամություն են հայտնել անշեղորեն կատարելու գույքի հափշտակությանն ուղղված, միմյանց փոխլրացնող գործողությունները, այդ կապակցությամբ տրված հրահանգներն ու հանձնարարությունները։ Պլանավորված հանցագործությունը քողարկելու, դրան օրինական տեսք հաղորդելու և բացահայտման ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով հանցակիցներն օգտագործել են փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, սակայն այլ անձի անվամբ գրանցված «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերությունը Ընկերության տնօրեն Աշոտ Մհերի Հովհաննիսյանին հանձնարարելով ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող հիշյալ անշարժ գույքերը ձեռք բերելու խնդրանքով դիմում հասցեագրել ՀՀ կառավարությանը։ Պետական սեփականության կառավարմամբ օժտված ՀՀ կառավարության անդամները, պետական գույքի կառավարման լիազոր մարմնի եզրակացության բացակայության պայմաններում, 2012 թվականի փետրվարի 2-ին կայացրել են թիվ 112-Ա որոշումը, որով ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրվել է 8 մլրդ 424 մլն 500 հազար դրամ արժեքով, տարաժամկետ վճարման պայմանով, «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարել անշարժ գույքերը: Ընդ որում, հանցավոր խմբի անդամները, նպատակ ունենալով քողարկել պետության սեփականությունը հանդիսացող և առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի հափշտակության իրենց հանցավոր մտադրությունն ու հեռահար նպատակները, նույն որոշմամբ ձևականորեն ամրագրել են, որ գնորդը պարտավորվում է առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, վաճառողի հետ համաձայնեցնել ներդրումային ծրագիր՝ վեց ամսվա ընթացքում ապահովելով 300 աշխատատեղ և 10 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ։ Հիշյալ որոշմամբ նաև սահմանվել է, որ անշարժ գույքի ամբողջ գինը գնորդի կողմից ենթակա է վճարման ոչ ուշ, քան մինչև 2017 թվականի դեկտեմբերի 25-ը, որից՝ առաջին վճարումը` 1 մլրդ 310 մլն դրամի չափով` առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահից 10 օրվա ընթացքում, երկրորդ վճարումը` 2 մլրդ դրամի չափով` մինչև 2012 թվականի նոյեմբերի 1-ը, 2013 թվականից՝ յուրաքանչյուր տարի 1 մլրդ դրամի չափով, իսկ վերջին տարում՝ գումարի մնացած մասը: Այնուհետև՝ 2012 թվականի ապրիլի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի միջև ձևականորեն կնքվել է շինարարական աշխատանքների մեկնարկի և ավարտի ժամանակահատվածի, վճարման կարգի և դրա ժամանակահատվածի վերաբերյալ դրույթներ չպարունակող՝ պետական գնման մասին թիվ 1 պայմանագիրը, ըստ որի՝ «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերությունը պարտավորվել է ՀՀ պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ Երևան, Գյումրի և Գորիս քաղաքներում կառուցել ընդհանուր 3 մլրդ 809 մլն 216 հազար դրամ արժողության բազմաբնակարան շենքեր, սակայն որևէ շենք չի կառուցվել: Հաջորդիվ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի և Ընկերության կողմից լիազորված Դերենիկ Խաչիկի Գյոզալյալի միջև ՀՀ կառավարության որոշմամբ նշված պայմաններով և վճարման ժամանակացույցով 2012 թվականի ապրիլի 23-ին կնքվել է անշարժ գույքերի առուվաճառքի նախնական պայմանագիր, որի 2.10-րդ կետի համաձայն՝ գնորդն իրավունք չի ունեցել գույքն օտարել մինչև անշարժ գույքերի արժեքի՝ 8 մլրդ 424 մլն 500 հազար դրամի վճարումը: Դրանից հետո՝ 2012 թվականի օգոստոսի 3-ին, ի կատարումն ՀՀ կառավարության որոշման և նախնական պայմանագրում ամրագրված դրույթների, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի և Ընկերության տնօրեն Աշոտ Արշակի Գոմցյանի միջև կնքվել է անշարժ գույքերի առուվաճառքի հիմնական պայմանագիրը: Ընդ որում, պայմանագրի 1.13-րդ կետով, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գիտությամբ, ի հակառակ «Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարչի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից լիազորված անձի միջև 2011 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված առուվաճառքի հիշյալ պայմանագրերով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ստանձնած պարտավորության, դիտավորությամբ ամրագրվել են պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում ակնհայտ առավելություններ ընձեռող դրույթներ, որոնցով պայմաններ է ստեղծվել հետագայում պետությանը զրկելու պայմանագրային պարտավորությունները խախտելու դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածի 6-րդ մասի նորմին հակառակ՝ առուվաճառքի հիմնական պայմանագրի 1․13-րդ կետում նախատեսվել է դրույթ, համաձայն որի՝ անշարժ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի գրանցման պահից ի վեր վաճառողը դրա նկատմամբ գրավի իրավունք չունի։ Միաժամանակ, նույն պայմանագրով պետության համար անհարկի պարտավորություն է նախատեսվել ցանկացած պարագայում համաձայնություն տալ, որպեսզի վաճառվող Անշարժ գույքերը լրիվ կամ մասնակի գրավադրվեն երրորդ անձանց մոտ՝ չորոշակիացված պայմանով, եթե գրավադրմամբ ներգրավվող միջոցները նախատեսվելու են Անշարժ գույքերում ներդրումներ և (կամ) վաճառողին պայմանագրի գնի վճարումներ կատարելու համար։ Այսինքն, գործարար շրջանառության սովորույթներին և սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան պայմանագրերի կնքման համար ընդունելի դրույթներին տրամագծորեն հակասող ձևակերպումներով, հանցավոր մեխանիզմում ընդգրկված անձինք ստեղծել են պայմաններ՝ գույքի հափշտակությանն ուղղված իրենց հանցավոր մտադրությունն անխոչընդոտ իրագործելու համար։ Այնուհետև՝ պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման պայմաններում, Վահե Յաքուբյանը, օգտվելով պայմանագրով սահմանված՝ ներդրումային ծրագիր իրականացնելու կամ ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունները կատարելու նպատակով ձեռքբերված գույքը գրավ դնելու հնարավորությունից, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հասցեագրված դիմումով խնդրել է տալ համաձայնություն՝ Անշարժ գույքերից երկուսը՝ նախ Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1, այնուհետև՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեների անշարժ գույքերը «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության կողմից 4 մլն 200 հազար դոլարի չափով վարկ ստանալու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում (այսուհետ՝ Բանկ) գրավադնելու վերաբերյալ: Նույն դիմումով պետական մարմնին ներկայացվել են իրական նպատակին չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, որ իբր ստացվելիք վարկային միջոցներն ուղղվելու են պայմանագրով ստանձնված պարտավորությունների կատարմանը՝ անշարժ գույքում ներդրումներ կամ վաճառողին վճարումներ կատարելուն: Սեյրան Օհանյանը, Ընկերության կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունները բարեխղճորեն չկատարելու պայմաններում, 2012 թվականի սեպտեմբեր 5-ին և 20-ին տվել է իր համաձայնությունը՝ լիազորված անձանց համաձայնագրերով հիշյալ անշարժ գույքերը «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրելու և այդ կերպ «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերությանը Բանկի կողմից արդեն իսկ մասնակի տրամադրված ընդհանուր 1 մլրդ 725 մլն 753 հազար դրամին համարժեք՝ 4 մլն 200 հազար ԱՄՆ դոլար վարկը երաշխավորված գրավով ապահովելու համար։ Վերոգրյալից հետո, հիշյալ անշարժ գույքերը գրավադրվել են «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում, և միայն դրանից հետո՝ վարկային պայմանագրերով և համաձայնագրերով ստացած ընդհանուր 1 մլրդ 786 մլն 890 հազար դրամից Վահե Յաքուբյանի ցուցումով 2012 թվականի սեպտեմբերի 7-ին «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից Ընկերության միջոցով ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 403 մլն դրամ: Վերոգրյալից ավելի քան 1 տարի անց՝ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին՝ փոխանցվել է ևս 300 մլն դրամ: Վարկային պայմանագրերով և համաձայնագրերով ստացած ընդհանուր 1 մլրդ 786 մլն 890 հազար դրամից մնացած՝ 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամը վերջնարդյունքում ներառվել է Վահե Յաքուբյանի գույքային ֆոնդում։ Այնուհետև, հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ, հանցավոր ճանապարհով՝ խարդախությամբ ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի գրավադրմամբ ստացված 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամ գույքի հանցավոր ծագումը, դրա նկատմամբ պետության իրավունքները թաքցնելու և դրա պատկանելիությունը խեղաթյուրելու նպատակով, Վահե Յաքուբյանի ցուցումով՝ կրկին «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության բանկային հաշվեհամարներում առկա՝ հանցավոր ծագում ունեցող դրամական միջոցների մեծ մասը նույն ժամանակահատվածում փոխանցվել են իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց անվամբ բացված հաշվեհամարներին, իսկ մնացած մասը կանխիկացվել է նրա հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց կողմից՝ այդ կերպ դրվելով շրջանառության մեջ՝ օրինականացվել են և տնօրինվել: Չնայած վերոգրյալին, «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում, Սեյրան Օհանյանը չկատարելով իր ծառայողական պարտականությունները՝ որևէ միջոց չի ձեռնարկել պայմանագրից բխող պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դատական պաշտպանության դիմելու ուղղությամբ, ավելին՝ խմբային շահերից ելնելով պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ 2013-2014 թվականների ընթացքում իր ենթակայությամբ գտնվող աշխատակիցներին հանձնարարել է ձեռնպահ մնալ պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դատական պաշտպանության դիմելու իրավունքի իրացման հնարավորության օգտագործումից: Մասնավորապես. Ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելուց բխող գործողություններ կատարելու, այն է՝ պարտավորությունների կատարման երաշխիքները և պատասխանատվության շրջանակները սահմանելու, անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության նոր որոշման նախագիծ կազմելու և ՀՀ կառավարության՝ 2012 թվականի փետրվարի 2-ի թիվ 112-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու համար ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր ֆինանսիստ, ֆինանսաբյուջետային վարչության և պլանավորման վարչության պետ Վաղարշակ Նորիկի Ավետիսյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին 2013 թվականի փետրվարի 4-ին ներկայացվել է տեղեկանք և զեկուցվել վերոգրյալը: Բացի այդ, Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման մասով դատական պաշտպանության դիմելու համար 2014 թվականի ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության կոմունալ շահագործման և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Բենիկի Գրիգորյանը ևս գրություն է հասցեագրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և զեկուցել դրանում նշված՝ խնդրո առարկայի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, սակայն Սեյրան Օհանյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ չի հանձնարարել դիմել դատական պաշտպանության և այդ կերպ իրականացնել միջոցառումներ Անշարժ գույքերն Ընկերությունից պետությանը վերադարձնելու կամ դրանց ձեռք բերման դիմաց Ընկերության կողմից վճարելու ուղղությամբ, այլ փոխարենը, շուրջ վեց ամիս անց՝ 2014 թվականի հոկտեմբերի 7-ին, նոր միայն գրության վրա մակագրել է «Կքննարկենք ՀՀ նախագահի հետ, հետո կորոշենք»: Հանցակիցների՝ միմյանց փոխլրացնող վերը հիշատակված գործողությունների արդյունքում և նախապես ծրագրված գործողությունների հաջորդականությամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչը, 2014 թվականի հոկտեմբերի 7-դրությամբ ունեցած 3 մլն 61 հազար 263 դրամ պարտավորությունը չկատարելու համար Ընկերության սնանկ ճանաչելու պահանջով 2014 թվականի նոյեմբերի 6-ին դիմում է մուտքագրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 18-ի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 2015 թվականի ապրիլի 29-ին որոշմամբ հաստատված պարտատերերի վերջնական ցուցակում ՀՀ պաշտպանության նախարարությունը 8 մլրդ 581 մլն 279 հազար 286 դրամով գրանցվել է պարտատերերի չորրորդ տեղում՝ որպես գրավով չապահովված պարտատեր՝ այդ կերպ զրկվելով «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից։ Այսպիսով, Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղսագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), հանցավոր արարքների կատարում:
11:55 - 08 փետրվարի, 2023
Եթե Սեյրան Օհանյանը համաձայներ վաղեմության հիմքով գործը փակել, իմ այստեղ լինելը կլիներ ժամանակավրեպ. գլխավոր դատախազ
 |armtimes.com|

Եթե Սեյրան Օհանյանը համաձայներ վաղեմության հիմքով գործը փակել, իմ այստեղ լինելը կլիներ ժամանակավրեպ. գլխավոր դատախազ |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդության քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց. «Արդյոք պահպանվո՞ւմ է Օհանյանի այն իրավունքը, որ վարույթի ընթացում ցանկացած պահի նա կարող է ստորագրել միջնորդագրի տակ, որով գործը կկարճվի»։ Ըստ պատգամավորի՝ երեկ Սեյրան Օհանյանը հայտնել է, որ չի պատրաստվում ստորագրել այն միջնորդագրի տակ, որով վաղեմության ժամկետի հիմքով գործը կկարճվի։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, արձագանքելով Ալեքսանյանին, ասաց, որ Քրեական դատավարության օրենսգիրքն այս դեպքում պահանջում է, որ վարույթն ընդհանուր կարգով շարունակվի, և անձը, ըստ էության, զրկված չէ որևէ փուլում նման միջնորդություն ներկայացնելու իրավունքից: «Այսպիսի դեպքում իրականացվում է վերդիկտ՝ առանց պատժի նշանակման։ Սա ընդհանուր պահանջ է և չի վերաբերում միայն այս գործին։ Եթե Սեյրան Օհանյանը համաձայներ վաղեմության հիմքով գործը փակել, իմ այստեղ լինելը կլիներ ժամանակավրեպ»,- նշեց գլխավոր դատախազը։ Ալեքսանյանը գլխավոր դատախազին հարց ուղղեց նաև՝ Կապված Գրիգոր Խաչատուրովի գործի հետ. «Հասկանում ենք, որ 4 միլիոն դրամով փաստացի վաճառված գույքը հետագայում Գրիգորի Խաչատուրովը գրավադրել է բանկում 18 միլիոն դոլարով»։ Դատախազը արձագանքեց․ «Այս մասով դեռ չունենք տեղեկատվություն, քննություն է ընթանում, բայց ես չեմ կարող բացել նախաքննական գաղտնիքը»։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը կապված է Երասխի զորամասի՝ հատուկ նշանակության հողերի հափշտակության դեպքի հետ։ Ըստ նրա՝ նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Սեյրան Օհանյանը 2008-16թթ., զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Նա վերոհիշյալ հատուկ նշանակության հողամասերը դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք»:
13:12 - 07 փետրվարի, 2023
Սեյրան Օհանյանի նկատմամաբ հանրային քրեական հետապնդում հարուցելու երկրորդ միջնորդությունը ԱԺ-ում կքննարկվի դռնփակ

Սեյրան Օհանյանի նկատմամաբ հանրային քրեական հետապնդում հարուցելու երկրորդ միջնորդությունը ԱԺ-ում կքննարկվի դռնփակ

Սեյրան Օհանյանի նկատմամաբ հանրային քրեական հետապնդում հարուցելու երկրորդ միջնորդությունը ԱԺ-ում կքննարկվի դռնփակ։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ օրենքով պաշտպանվող գաղտնիք պարունակող միջնորդություն է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին 3 միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ նախագահին։ Իսկ Ազգայի ժողովի այսօրվա նիստի օրակարգում են Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու ու նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցերը։  Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագրերից մեկը զորամասի տարածքի՝ «անհամեմատ էժան գնով» օտարման մասին է։ Լուսանկարը՝ ԱԺ մամուլի ծառայության
11:13 - 07 փետրվարի, 2023
Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագրերից մեկը զորամասի տարածքի՝ «անհամեմատ էժան գնով» օտարման մասին է |civilnet.am|

Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագրերից մեկը զորամասի տարածքի՝ «անհամեմատ էժան գնով» օտարման մասին է |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովում փետրվարի 7-ին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերից առաջինը։ Այն վերաբերում է պաշտպանության նախարարության զորամասերից մեկի օտարման գործարքին։ Վարդապետյանն ասաց, որ այդ միջնորդությամբ Սեյրան Օհանյանին մեղսագրվում է երկու դրվագ։ «Սեյրան Օհանյանը հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց տրամադրած հատուկ նշանակության «Երասխ 1» տարածքն ու շինությունները։ Չբացահայտելով իրական գնորդին՝ ՊՆ ներկայացուցչի ու ՊՆ-ի N զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն Արարատի մարզի 2,6 կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8,8 մլն արժեքով շինությունները՝ զորամասի շտաբը, զորամասն ու ընդհանուր մակերեսով շինությունը, անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին»,- նշեց դատախազը։ Նրա խոսքով՝ պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ՝ «այդկերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելությունը»։ Նա նաև ասաց, որ Խաչատուրովը երկու անգամ՝ 2009-ին և 2016-ին, այս անշարժ գույքը գրավադրել է բանկում և ստացել առանձնապես խոշոր չափերով գումար։ Ըստ դատախազի՝ այդկերպ օրինականացնելով նշված գումարի հանցավոր ծագումը։ Մեկ այլ դրվագով, ըստ գլխավոր դատախազի, Օհանյանը առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դիտավորությամբ հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց տրամադրված «Երասխ 2» տարածքը՝ 0,9 հեկտար մակերեսով ու դրա վրա առկա շինություններով։ Նրա ներկայացմամբ՝ այս տարածքը կրկին անհամեմատ էժան գնով վաճառվել է։ Դատախազը նաև հայտնեց, Սեյրան Օհանյանը հրաժարվել է ցուցմունք տալ։
10:46 - 07 փետրվարի, 2023
«Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն». գլխավոր դատախազն այցելել է Արմավիրի մարզ

«Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն». գլխավոր դատախազն այցելել է Արմավիրի մարզ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2023 թվականի փետրվարի 4-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզկենտրոն Արմավիր համայնքում: Աննա Վարդապետյանը մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Գևորգ Բաղդասարյանը և Արթուր Պողոսյանը, մարզի դատախազ Վահան Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները: Գլխավոր դատախազը, կարևորելով մարզային դատախազության գործունեությունը, շեշտել է, որ գլխավոր նպատակը արդյունավետ աշխատանքի կազմակերպումն ու քաղաքացիների համար անվտանգ և իրավական միջավայրի ձևավորումն է: «Այս առումով ծրագրում ենք դատախազների մասնակցությամբ այցեր իրականացնել դպրոցներ, հաճախակի դարձնել մեր ապագա քաղաքացիների հետ շփումներն ու զրույցները՝ հասկանալու համար, թե ինչ պատկերացում ունեն նրանք իրավական համակարգի և օրինականության վերաբերյալ», - նշել է Աննա Վարդապետյանը:  Անդրադառնալով գործընկերների հետ աշխատանքի սկզբունքներին՝ գլխավոր դատախազն ընդգծել է. «Աշխատանքում մոտեցումս ու պահանջներս հստակ են՝ նվիրվածություն սեփական մասնագիտությանը, «ո՛չ» ասելու կարողություն, սկզբունքայնություն և ազնվություն: Ազնվություն՝ առաջին հերթին ինքդ քեզ հետ: Շատ պարզ սկզբունքներ են, որոնց վրա էլ Դատախազությունում կառուցված են աշխատանքն ու մասնագիտական առաջխաղացումը: Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն»: Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունել է ՀՀ գլխավոր դատախազի այցը Արմավիրի մարզ և վստահություն հայտնել, որ մարզային իշխանության և մարզի իրավապահ մարմինների միջև հաստատված փոխգործակցությունը կնպաստի Արմավիրում օրինականության ամրապնդմանը։ Մարզի դատախազ Վահան Սարգսյանը վստահեցրել է, որ սեղմ ժամկետներում կանեն հնարավորը՝ չափելի արդյունքներ գրանցելու համար։ Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է նաև Արմավիրում մինչև տարեվերջ ներդրվող Պարեկային ծառայության գործընթացին՝ կարևորելով ծառայության դերը՝ իրավախախտումների կանխարգելման տեսանկյունից: Ինչպես մյուս մարզերում, այստեղ ևս Վարդապետյանը Դատախազությանը հանձնարարել է աջակցել ծառայության ներդրմանը՝ ընդգծելով, որ Արմավիրի մարզում նոր ձևավորվող կառույցը պետք է ունենա Դատախազության խիստ, բայց գործընկերային մոտեցումը։   Խորհրդակցության երկրորդ մասում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների պատճառները, Կառավարության օրենսդրական նախաձեռնությունն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո համայնքային շահի պաշտպանության համատեքստում իրականացվելիք իրավական գործընթացները: Հանդիպման ավարտին քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից տրվել են հանձնարարականներ, սահմանվել դրանց կատարման ժամկետներ:
15:38 - 04 փետրվարի, 2023