Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

ՊԵԿ նախագահն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ փոխգործակցության հարցեր

ՊԵԿ նախագահն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ փոխգործակցության հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ վարչական փոխգործակցության, մաքսային և հարկային ոլորտներում տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգերի կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել նաև Ղազախստանի Հանրապետության հարկային ու մաքսային օրենսդրություններում կատարված վերջին փոփոխություններին վերաբերող հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ղազախական կողմին առաջիկայում ծանոթացնել Պետական եկամուտների կոմիտեում ներդրված և կիրառվող էլեկտրոնային համակարգերին։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հետագա համագործակցության ընդլայնման, ինչպես նաև՝ դրա շրջանակում իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ:
15:36 - 31 մարտի, 2022
Կառավարությունը հաստատեց ՏՏ ոլորտի կազմակերպություններին և ԱՁ-ներին պետական աջակցության տրամադրման կարգը |1lurer.am|

Կառավարությունը հաստատեց ՏՏ ոլորտի կազմակերպություններին և ԱՁ-ներին պետական աջակցության տրամադրման կարգը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը: «Այս նախագծով ՏՏ ոլորտի կազմակերպություններին որոշակի պայմաններ բավարարելու դեպքում վերադարձնում ենք նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Նա նշեց, որ նպատակները երկուսն են՝ ֆրիլանսերների մեծ խմբին դուրս բերել ստվերից՝ առաջարկելով այնպիսի պայմաններ, որ գրանցված լինելու դեպքում օգտվեն պետական սոցիալական կրեդիտներից, և չգրանցված լինելն ավելի ձեռնտու չլինի, և երկրորդ՝  կանգնեցնել ՏՏ ոլորտի մասնագետների հոսունությունը: «Մենք ցանկանում ենք այնպես անել, որ հայկական ՏՏ ընկերությունները մրցունակ լինեն»,- ասաց Բադասյանը: «Մենք զուգահեռ ունենք շրջանառվող նախագիծ, որը, ըստ էության, այս արտոնյալ վիճակին տալու է օրենսդրական տեսք: Սա միանգամյա օժանդակության միջոցառում չէ»,- ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Այս պիլոտային ծրագիրը իրականացնում ենք 12 ամսվա ժամանակահատվածի համար: Մեկ տարվա ընթացքում լիազոր մարմնի հետ քննարկելով կհանգենք եզրահանգման»,- նշեց ՊԵԿ նախագահը:
13:24 - 24 մարտի, 2022
Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա չի ազդում. Բադասյանը՝ ադրբեջանցիների կողմից բեռնատարներից մաքսատուրք գանձելու մասին |armenpress.am|

Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա չի ազդում. Բադասյանը՝ ադրբեջանցիների կողմից բեռնատարներից մաքսատուրք գանձելու մասին |armenpress.am|

armenpress.am: Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներից մաքսատուրք գանձելու հանգամանքը չի ազդում Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների վրա, իրանական բեռնատարների հոսքը Հայաստան է գալիս նորակառույց ճանապարհով: Վստահեցրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանցիների կողմից մաքսատուրքի գանձման հետևանքով որքանո՞վ են տուժում Իրանի հետ տնտեսական հարաբերությունները: «Մեծ հոսքը գնում է Տաթևի նորակառույց ճանապարհով»,-նշեց Բադասյանը: Անդրադառնալով նորակառույց ճանապարհում առաջացած դժվարությունների վերաբերյալ դիտարկմանը՝ նա ասաց, որ պայմանավորված եղանակով՝ մեկ կամ երկու օր կարող են խնդիրներ առաջանալ, նույն խնդիրները կարող են առաջանալ տարբեր ճանապարհների վրա: «Դա Իրանի հետ մեր հարաբերությունների վրա չի ազդում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն ծավալը, որը մտնում էր Հայաստան, այսպես թե այնպես, նույն ծավալով էլ մտնում է»,-ասաց Բադասյանը: Նա հիշեցրեց նոր ճանապարհների կառուցման մասին, որոնց գործարկման դեպքում հավելյալ խնդիրներ չեն առաջանա:
15:18 - 16 մարտի, 2022
ՊԵԿ նախագահը մանրամասներ ներկայացրեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հետ կապված քրեական գործից |armenpress.am|

ՊԵԿ նախագահը մանրամասներ ներկայացրեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հետ կապված քրեական գործից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում մանրամասներ ներկայացրեց կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի վերաբերյալ, որի շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավարի անձնական միջոցներից բյուջե է վերականգնվել 15 մլրդ ՀՀ դրամ: «Եթե հիշողությունս չի դավաճանում, քրեական գործի շրջանակում սա ամենամեծ վերականգնումն է: Ասեմ, որ քննվում էր բազմադրվագ քրեական գործ: Կոնկրետ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» -ին վերաբերող դրվագը կապված էր 2016-2017 թվականներին կնքված պայմանագրերի հետ: Քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ դա նպատակ է ունեցել հարկվող շահույթը քայքայելու: Մեղադրանք է առաջադրվել կոմբինատի նախկին տնօրենին, ով մեղադրանքն ընդունել է»,- ասաց Ռուստամ Բադասյանը: Նա տեղեկացրեց, որ նշանակվել է համալիր հարկային ստուգում, ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմվել է  ակտ և ընկերությանն առաջադրվել է 15 մլրդ դրամի պարտավորություն: Ակտի դեմ ևս առարկություն չի ներկայացվել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» -ի համասեփականատեր է: «Մենք այս ընթացքում տնօրենների խորհրդում նաև մեր ներկայացուցչին ենք նշանակել: Առաջիկայում մեկ, երկու տեղերում ևս նշանակումներ կիրականացնենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 
15:27 - 03 մարտի, 2022
ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին, քննարկվել են մաքսային վարչարարության ոլորտում համագործակցության հարցեր

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին, քննարկվել են մաքսային վարչարարության ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է  ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը՝ կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև սահմանային մաքսային անցակետերում արդիական մաքսային լաբորատորիաների ստեղծման անհրաժեշտությունը: ՊԵԿ նախագահը կարևորել է մաքսային լաբորատորիաների ստեղծման ընթացքում ՌԴ օրինակելի և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝  մարդկային ներուժի և տեխնիկական հագեցվածության տեսանկյունից:Կողմերն ընդգծել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի առկայությունը, ինչը թույլ է տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Բարձր է գնահատվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը մշտական հիմունքներով գործող ՌԴ դաշնային մաքսային ծառայության ներկայացուցչության աշխատանքը: Ընդգծվել է՝ կառույցն անհապաղ արձագանքում է հրատապ լուծում պահանջող հարցերին:Կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության միջև առկա համագործակցության մակարդակից՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել երկու երկրների հարկային և մաքսային վարչարարության ոլորտի  միջև հետագա համագործակցությունը: 
18:18 - 08 փետրվարի, 2022
Ռուստամ Բադասյանը Նաթիա Նացվլիշվիլիին է ներկայացրել առաջիկա տարիներին ՊԵԿ բարեփոխումների օրակարգը

Ռուստամ Բադասյանը Նաթիա Նացվլիշվիլիին է ներկայացրել առաջիկա տարիներին ՊԵԿ բարեփոխումների օրակարգը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունվարի 26-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Կողմերն ընդգծել են, որ Պետական եկամուտների կոմիտեի և ՄԱԶԾ համագործակցությունն ունի երկար տարիների փորձ, և ՀՀ ՊԵԿ-ը մշտապես բարձր է գնահատել այդ համագործակցությունը, որն արտահայտվում է ՄԱԶԾ կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում ցուցաբերած աջակցությամբ, մասնավորապես, Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի իրականացմամբ, Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթի մշակման հարցում։ Ռուստամ Բադասյանը մշտական ներկայացուցչին ներկայացրել է առաջիկա տարիների ՊԵԿ-ի բարեփոխումների օրակարգը` կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև նոր որակի մաքսային ծառայողների վերապատրաստման և նրանց ընտրության նոր չափանիշների մշակման տեսլականը: ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր պատրաստակամությունն է հայտնել՝ ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների իրականացման գործում:
15:00 - 27 հունվարի, 2022
ՊԵԿ-ը 1 տրիլիոն 843 միլիարդ դրամի հարկային եկամուտների թիրախ է սահմանել. Բադասյան |armenpress.am|

ՊԵԿ-ը 1 տրիլիոն 843 միլիարդ դրամի հարկային եկամուտների թիրախ է սահմանել. Բադասյան |armenpress.am|

armenpress.am: 2021 թվականին հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 586 միլիարդ դրամ, որը գերազանցում է նախապես պլանավորված եկամուտները։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ «Դա բավականին բարձր ցուցանիշ է և շուրջ 146 միլիարդ դրամով գերազանցում է նախապես պլանավորված պետական բյուջեի եկամուտները։ Ե´վ եկամուտների մասով ռեկորդ ունենք, և՛ աշխատատեղերի մասով ռեկորդ ունենք`շուրջ 654 հազար աշխատատեղ, և՛ միջին աշխատավարձի մասով ռեկորդ ունենք՝ 230 հազար դրամի սահմաններում։ Այսինքն՝ բոլոր ցուցանիշները բարելավվել են, և եթե համեմատական տանենք ոչ թե 2020 թվականի հետ, որը հայտնի պատճառներով եկամուտների մասով այնքան էլ լավ տարի չի եղել, այլ 2019 թվականի հետ, կարձանագրենք, որ բոլոր առումներով աճ ենք ապահովել»,- ընդգծեց Բադասյանը։ ՊԵԿ նախագահը աճը կապում է հարկատուների ավելի կարգապահ դառնալու հետ և ՊԵԿ-ի կողմից վարչարարությունն ավելի արդյունավետ իրականացնելու հետ։ «Հաջորդ տարվա համար թիրախ է ընտրված 1 տրիլիոն 843 միլիարդ դրամի շրջանակը, և մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի այդ եկամուտները հավաքագրվեն»,- եզրափակեց Բադասյանը։
15:50 - 19 հունվարի, 2022
Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արևմտյան մաքսատուն-վարչությունում

Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արևմտյան մաքսատուն-վարչությունում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արևմտյան մաքսատուն-վարչությունում:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:Կոմիտեի ղեկավարը շրջայց է կատարել մաքսատան ստորաբաժանումներում, տեղում հետևել է փաստաթղթային հսկողության և մուտքերի համակարգերի, բացթողնման բաժինների աշխատանքների կազմակերպման գործընթացին: ՊԵԿ նախագահն այցելել է նաև ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության տարածքներ: Ռուստամ Բադասյանը ծանոթացել է մաքսային հսկողության տարածքում ապրանքների պահպանման հնարավորություններին, ապրանքների բացթողնման գործընթացի կազմակերպմանը: Կոմիտեի ղեկավարին զեկուցվել է, որ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց և քաղաքացիների սպասարկման պայմանների բարելավման նպատակով տրվել է վերանորոգման աշխատանքների մեկնարկը, և դրա ավարտից հետո լինելու է ամբողջությամբ նոր՝ բարձր որակի սպասարկում։Շրջայցի ընթացքում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց, քաղաքացիների անունով տեղափոխվող առաքանիների համար մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման հարցեր:  Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է արագ ու որակյալ ծառայությունների մատուցումը և գործառույթների պատշաճ իրականացումը: 
18:25 - 14 հունվարի, 2022
Առաջիկա տարիները բեկումնային են լինելու մեր երկրում նոր որակի մաքսային ծառայություն ունենալու տեսանկյունից. Ռուստամ Բադասյան

Առաջիկա տարիները բեկումնային են լինելու մեր երկրում նոր որակի մաքսային ծառայություն ունենալու տեսանկյունից. Ռուստամ Բադասյան

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորել է մաքսային ծառայողներին՝ մասնագիտական տոնի առթիվ:   «Հայաստանի մաքսային ծառայության ստեղծման 30-ամյա հոբելյանը լավ առիթ է խոսելու անցնող տարիների համակարգի ձեռքբերումներից և քննարկելու առկա մարտահրավերները: Մաքսային համակարգը զարգացող օրգանիզմ է, որը շարունակաբար հղկվել և կատարելագործվել է, արդիականացվել են ենթակառուցվածքները, պարզեցվել է վարչարարությունը, հետևողականորեն բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսավարողներին մատուցվող ծառայությունների որակը:   Զարգացման ճանապարհին մաքսային վարչարարության մի շարք գործընթացներ տեղափոխվել և շարունակաբար տեղափոխվելու են էլեկտրոնային հարթակներ՝ էապես դյուրացնելով պետություն-գործարար շփումները, առավելագույն հարմարավետություն ապահովելով նրանց ամենօրյա գործունեության համար, ինչպես նաև` պայքարելով կոռուպցիայի դեմ և նպաստելով մատուցվող ծառայությունների թափանցիկության բարձրացմանը:   Միաժամանակ, միջազգային գործընկերների հետ հաստատվել է կառուցողական և արդյունավետ երկխոսություն: Կարևոր է արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին համակարգի բարեփոխումներն իրականացվում են միջազգային գործընկերների ակտիվ ներգրավմամբ` աշխարհի լավագույն փորձի ուսումնասիրմամբ և ներդրմամբ, ինչպես նաև՝ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմամբ: Սակայն համակարգը չպետք է սահմանափակվի առկա ձեռքբերումներով:   Առաջիկա տարիները բեկումնային են լինելու մեր երկրում նոր որակի մաքսային ծառայություն ունենալու տեսանկյունից: Այդ նպատակին է ծառայելու նոր չափանիշներին համապատասխանող մաքսային ծառայողների ընդունելության համակարգը: Խորհրդանշական է, որ կադրային լայնամասշտաբ բարեփոխումները համընկնելու են մաքսային ծառայության ստեղծման 30-ամյակին:   Նոր տարում անհրաժեշտ է ընդգծված ուշադրություն դարձնել մաքսային վարչարարության բարելավմանը, սահմանահատման գործընթացի սահուն կազմակերպմանը և սպասարկման որակի շեշտակի բարձրացմանը՝ միաժամանակ կարևորելով իրավախախտումների դեմ պայքարը:   Հարգելի՛ մաքսային ծառայողներ, Ձեր ամենօրյա աշխատանքով Դուք իրականացնում եք չափազանց կարևոր առաքելություն՝ ապահովելով Հայաստանի տնտեսական սահմանների անվտանգությունը: Մասնագիտական բարձր որակներ ունեցող և պատասխանատու մաքսային ծառայողների ամենօրյա սրտացավ աշխատանքով կերտվելու է համակարգի գալիք տարիների պատմությունը: Համոզված եմ, որ այն լինելու է ձեռքբերումներով հագեցած:   Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ և անսպառ եռանդ՝ ի նպաստ մեր պետության առաջընթացի»,- ասված է Ռուստամ Բադասյանի ուղերձում:
11:09 - 04 հունվարի, 2022
2021 թվականին 2020-ի նկատմամբ 200.5 միլիարդով ավելի հարկեր ենք հավաքել. Ռուստամ Բադասյան |1lurer.am|

2021 թվականին 2020-ի նկատմամբ 200.5 միլիարդով ավելի հարկեր ենք հավաքել. Ռուստամ Բադասյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրեց դեկտեմբերի 30-ի դրությամբ բյուջեի եկամտային հատվածի ցուցանիշները: ««Պետական բյուջեի մասին» օրենքով եկամտային մասը նախատեսվում էր 1 տրիլիոն 440 միլիարդ դրամ: Այս թիվը դեկտեմբերի 30-ի դրությամբ գերակատարվել է 146 միլիարդով: Այսինքն՝ մենք կատարել ենք եկամտային հատվածը 1 տրիլիոն 586 միլիարդ դրամով: Այսօր ևս ակնկալվում են մուտքեր: Վերջին ճշգրտված պլանը եղել է 2022 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքով, նախանշվել է 1 տրիլիոն 581 միլիարդ դրամ»,- ասաց Բադասյանը: Բադասյանի խոսքով՝ հիմնականում ԱԱՀ-ի գծով 182 միլիարդ դրամ վերադարձվել է հարկ վճարողներին: «Այսօր նախատեսում ենք վերադարձնել ևս 3 միլիարդ, այսինքն՝ տարվա ցուցանիշը կլինի 185 միլիարդ»,- ասաց ՊԵԿ նախագահը: Բադասյանը նշեց, որ 2021 թվականին 200.5 միլիարդով ավելի հարկեր են հավաքվել 2020 թվականի նկատմամբ:
11:56 - 30 դեկտեմբերի, 2021
ՊԵԿ նախագահն ու Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՊԵԿ նախագահն ու Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել Ջոզանին: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշելով, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ֆինանսավորվող և «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, ընդգծվել են դրանց կարևորությունը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները: Ռուստամ Բադասյանը նշել է, որ կոմիտեն մշտապես համագործակցել է ՀՀ-ում ներկայացված միջազգային կազմակերպությունների հետ այն ոլորտներում, որտեղ եղել է բարեփոխումների և նորարարական մոտեցումների անհրաժեշտություն: Կոմիտեի ղեկավարը կարևորել է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ հետագա համագործակցությունն ինչպես հարկային, այնպես էլ մաքսային ոլորտներում։ Առաջիկայում ՊԵԿ-ը ԶՖԳ-ին կներկայացնի այն ուղղությունները, որոնց շրջանակում կցանկանա շարունակել համագործակցությունը։   Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել Ջոզանը նույնպես կարևորել է ՊԵԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը և գոհունակություն հայտնել ներկա ծրագրի ընթացիկ աշխատանքներից:
18:33 - 10 դեկտեմբերի, 2021
ՊԵԿ նախագահը Մեղրիի մաքսակետում դիմավորել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարին

ՊԵԿ նախագահը Մեղրիի մաքսակետում դիմավորել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 8-ին Մեղրիի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:Ռուստամ Բադասյանը և Մեհդի Միրաշրաֆին շրջայց են կատարել Մեղրիի անցակետի տարածքում, ծանոթացել են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարին ներկայացվել են սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը:Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը և Մեհդի Միրաշրաֆին անդրադարձել են մաքսային համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, երկու երկրների միջև մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, բեռնափոխադրման պայմանների բարելավմանն ուղղված քայլերին: Կողմերը քննարկել են տեղեկատվության նախնական փոխանակման հնարավորությունները, մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման մեխանիզմները, ինչպես նաև փաստել են Նորդուզի և Մեղրիի սահմանային անցակետերի ղեկավարների անմիջական շփումներն ավելի ակտիվացնելու անհրաժեշտությունը։Այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Երևանում նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի առանձնազրույցը:
15:18 - 08 դեկտեմբերի, 2021
ՊԵԿ նախագահը Սյունիքի մաքսային հսկողության տարածքում ծանոթացել է ապրանքների պահպանման հնարավորություններին

ՊԵԿ նախագահը Սյունիքի մաքսային հսկողության տարածքում ծանոթացել է ապրանքների պահպանման հնարավորություններին

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչություն և Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող Կապան քաղաքի մաքսային հսկողության տարածք: Այցի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձրել տրանսպորտային միջոցների և բեռների մաքսային հսկողության կազմակերպման գործընթացներին, որի շրջանակներում կարևորել է մաքսային ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական ջանքերը՝ կարևորելով աշխատանքներն արագ և որակով իրականացնելու անհրաժեշտությունը: Բադասյանը մաքսային հսկողության տարածքի շրջայցի ընթացքում ծանոթացել է տարածքում ապրանքների պահպանման հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։
19:04 - 07 դեկտեմբերի, 2021
ՊԵԿ աշխատակիցներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին. Բադասյան |armenpress.am|

ՊԵԿ աշխատակիցներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին. Բադասյան |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները արդեն ծառայություն  են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Մաքսային բուն գործառույթներին դեռ հարցը չի հասել, դա կլինի այն դեպքում, երբ համապատասխան որևէ մեքենա հատի ՀՀ սահմանը և մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա: Այս պահին որոշակի աշխատանքներ են տարվում՝ մաքսային ծառայողների համար հավելյալ աշխատանքային պայմաններ ապահովելու համար»,- ասաց Բադասյանը: Հարցին՝ թե արդյոք Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն այս ընթացքում մաքսային գործառույթ իրականացրել են, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ այն, որ նրանք տեղակայված են ավտոճանապարհին, արդեն նշանակում է, որ իրականացնում են մաքսային գործառույթ:
12:07 - 01 դեկտեմբերի, 2021
ՊԵԿ-ը նախատեսում է նվազագույնի հասցնել հարկային մարմինների շփումը հարկ վճարողների հետ

ՊԵԿ-ը նախատեսում է նվազագույնի հասցնել հարկային մարմինների շփումը հարկ վճարողների հետ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Խորհրդի նիստում ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունները: Մասնավորապես՝ առաջարկվում է կրճատել հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը, կարգավորել պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) չստացած, սակայն հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման գործընթացը, ինչպես նաև սահմանել թեմատիկ ուսումնասիրության ընթացակարգը: Ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում նվազագույնի կհասցվի հարկային մարմին-հարկ վճարող շփումը, կբարձրացվեն հարկային կարգապահությունը և վարչարարության արդյունավետությունը: Անդրադարձ է եղել նաև տրանսֆերային գնագո­յաց­ման կար­գա­վո­րումների վերաբերյալ նախագծին, որով ակնկալվում է բարելավել այդ ուղղությամբ իրականացվող վարչարա­րութ­յունը: Ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունը կխթանի նաև փոխկապակցված հարկ վճարող­ների միջև միջսահ­մա­նա­յին գործարք­նե­րի պայմանների, դրանց դի­մաց ստաց­ված եկա­մուտ­նե­րի և առա­ջաց­ած հարկվող բա­զա­յի ճշգրիտ ներկայացմանը և հարկ­մա­նը: Ակտիվ քննարկումներ են ծավալվել ներկայացված նախագծերի, ինչպես նաև  մասնակիցների բարձրացրած՝ հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցերի շուրջ:
14:21 - 27 նոյեմբերի, 2021