Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին
 |factor.am|

Պուտինը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մինսկ, որտեղ մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, գրում է ՏԱՍՍ-ը։ Նախորդ անգամ Պուտինը Բելառուսի մայրաքաղաք էր ժամանել  11 ամիս առաջ։ Նշվում է, որ խորհրդի նիստը տեղի է ունենալու Միսնկի Անկախության պալատում, որին մասնակցելու են նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները։ Հյուրերին ընդունելու է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հավելենք, որ ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Մինսկում նոյեմբերի 23-ին կայանայիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը ևս չեն մասնակցել Մինսկում ՀԱՊԿ միջոցառումներին։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝  ՀԱՊԿ խորհրդի նիստի օրակարգում ներառվելու են կազմակերպության անդամների փոխգործակցության հարցերը, այդ թվում՝ հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրները։
15:52 - 23 նոյեմբերի, 2023
ՀԱՊԿ երկրների հետ մեծ աշխատանք է տարվել ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համար. Պուտին
 |armeniasputnik.am|

ՀԱՊԿ երկրների հետ մեծ աշխատանք է տարվել ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համար. Պուտին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների հետ մեծ աշխատանք է տարել հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու համար։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Կառավարության հետ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ընդհանուր անվտանգության ապահովման հարցեր է քննարկել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, որն այս օրերին Ռուսաստանում է: «Ցանկանում եմ այսօր հակիրճ անդրադառնալ մի հարցի։ Վաղը Մինսկում ՀԱՊԿ գործընկերների հետ հանդիպում ունենք։ Հարցերից մեկը ՀԱՊԿ երկրների ՀՕՊ միասնական համակարգի ձևավորումն է։ Մենք արդեն մեծ աշխատանք ենք կատարել այս առումով»,– հայտարարել է Պուտինը։ Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ին հայտարարեց, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը  և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնի նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
16:08 - 22 նոյեմբերի, 2023
ՌԴ նախագահը կոչ է արել աշխարհին միավորել ջանքերը պաղեստինա- իսրայելական հակամարտությունը դադարեցնելու համար
 |armenpress.am|

ՌԴ նախագահը կոչ է արել աշխարհին միավորել ջանքերը պաղեստինա- իսրայելական հակամարտությունը դադարեցնելու համար |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարում միավորել միջազգային հանրության ջանքերը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական կարգավորում գտնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը: «Մենք կոչ ենք անում միավորել միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված իրավիճակի ապաԷսկալացմանը, կրակի դադարեցմանը և պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական լուծման որոնմանը»,-ասել է ՌԴ նախագահը BRICS-ի արտահերթ գագաթնաժողովում: Պուտինի կարծիքով ՝ այդ աշխատանքում առանցքային դեր կարող են խաղալ BRICS-ի պետությունները և տարածաշրջանի երկրները: «Այդ պատճառով հատկապես նշանակալի է մեր այսօրվա նիստին Մերձավոր Արևելքի պետությունների գործընկերների մասնակցությունը, որոնք այս տարի BRICS-ի լիաֆորմատ անդամ դառնալու հրավեր են ստացել: Օգտվելով առիթից՝ կցանկանայի հարգանքով նշել իրավիճակի կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը և, մասնավորապես, նկատի ունեմ Եգիպտոսում խաղաղության գագաթնաժողովի և Սաուդյան Արաբիայում արաբա-իսլամական արտակարգ գագաթնաժողովի անցկացումը», - նշել է Ռուսաստանի ղեկավարը:
19:47 - 21 նոյեմբերի, 2023
Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կմասնակցի G20–ի առցանց գագաթնաժողովին |armeniasputnik.am|

Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կմասնակցի G20–ի առցանց գագաթնաժողովին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով կմասնակցի G20–ի արտահերթ գագաթնաժողովին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «2023 թվականի նոյեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի արտահերթ գագաթնաժողովին (տեսակապի ձևաչափով)», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ միջոցառման ընթացքում նախատեսվում է ամփոփել Հնդկաստանի այս տարվա նախագահությունը, քննարկվելու է համաշխարհային տնտեսության և ֆինանսների վիճակը, կլիմայի օրակարգը, թվայնացման խնդիրներն ու այլ թեմաներ։ Առցանց գագաթնաժողովը կազմակերպում է G20–ում այս տարի նախագահող Հնդկաստանը։ Վիրտուալ ձևաչափով հանդիպում անցկացնելու գաղափարի հեղինակը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին է։ Այդ առաջարկը նա արել է սեպտեմբերին Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ։
18:49 - 21 նոյեմբերի, 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել լեգիտիմ իշխանությունն ԱՊՀ երկրներում. Պուտին
 |tert.am|

Որոշ երկրներ փորձում են խաթարել լեգիտիմ իշխանությունն ԱՊՀ երկրներում. Պուտին |tert.am|

tert.am: Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունը, ավանդական արժեքները և ընդհանուր առմամբ իրավիճակը ԱՊՀ երկրներում։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, գրում է ՏԱՍՍ-ը:«Գլոբալ անկայունությունը փոխանցվում է նաև Եվրասիա: Ավելին, որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, սոցիալական կայունությունը և ավանդական արժեքները, մեր ավանդական սերտ առևտրային, համագործակցության և մշակութային կապերը խաթարելուն»,- ասել է նա։Պուտինը նշել է, որ ԱՊՀ երկրների համար ընդհանուր սպառնալիքներ են մնում ահաբեկչությունն ու կազմակերպված հանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և անօրինական միգրացիան, արմատականությունն ու ծայրահեղականությունը, ինչպես նաև ռիսկերը տնտեսական, տեղեկատվական, տեխնոլոգիական և կենսաբանական անվտանգության ոլորտում։ՌԴ նախագահը վստահ է, որ Անվտանգության խորհուրդների միջոցով համագործակցությունը կշարունակի ծառայել ԱՊՀ երկրների կայունության և անվտանգության ամրապնդմանը և ընդհանուր նպատակներին հասնելու համակարգված մոտեցումների մշակմանը։
10:51 - 08 նոյեմբերի, 2023
Պուտինը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան
 |1lurer.am|

Պուտինը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից: «Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ղազախական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, եվրասիական տարածքում ինտեգրման միավորումների շրջանակներում փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական խնդիրներ»,- ասված է հաղորդագրությունում: Պուտինն ու Տոկաևը տեսակապի ձևաչափով կմասնակցեն Ռուսաստանի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության 19-րդ համաժողովի լիագումար նիստին, որը տեղի կունենա Կոստանայում: Կրեմլի տվյալով՝ այցի ավարտին սպասվում է մի շարք կարևոր համատեղ փաստաթղթերի ստորագրում։ Նախագահները հանդես կգան նաև ԶԼՄ-ների համար հայտարարություններով: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հակառուսական պատժամիջոցների Աստանայի հետ հարաբերություններին, նշել, որ երկու երկրները «ինքնուրույն հարաբերություններ են զարգացնում, և դրանք ավելի սերտ են, քան մյուս երկրների հետ»։
18:05 - 07 նոյեմբերի, 2023
Ուկրաինան և Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, մասնակցել են Մախաչկալայի իրադարձությունների կազմակերպմանը. Պուտին |1lurer.am|

Ուկրաինան և Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, մասնակցել են Մախաչկալայի իրադարձությունների կազմակերպմանը. Պուտին |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինան և նրա արևմտյան հովանավորները՝ ի դեմս ԱՄՆ-ի, մասնակցել են Մախաչկալայի իրադարձությունների կազմակերպմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների, կառավարության և ուժային գերատեսչությունների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: «Ուկրաինան պատվո պատվանդանին է կանգնեցրել է նացիստներին, որոնք մասնակցել են Հոլոքոստին, իսկ այժմ իրենց արևմտյան հովանավորների ղեկավարությամբ փորձում են ջարդեր հրահրել Ռուսաստանում»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում և աշխարհում հակամարտությունների և քաոսի հետևում կանգնած է ԱՄՆ-ն, որը ցանկանում է պահպանել համաշխարհային հեգեմոնի կարգավիճակը. Վաշինգտոնի ազդեցությունը նվազում է, սակայն ամերիկյան էլիտաները չեն ցանկանում համակերպվել դրա հետ: Կրեմլի ղեկավարը նշել է նաև, որ լարվածության օջախներ ստեղծելով՝ ԱՄՆ-ն փորձում է ապակայունացնել իր մրցակիցներին, որոնք հրաժարվել են սպասավորի դեր կատարելուց:
11:24 - 31 հոկտեմբերի, 2023
Ռուս-թուրքական համագործակցությունը լավ արդյունքներ է տալիս. Պուտինը շնորհավորել է Էրդողանին |tert.am|

Ռուս-թուրքական համագործակցությունը լավ արդյունքներ է տալիս. Պուտինը շնորհավորել է Էրդողանին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության հռչակման հարյուրամյակի կապակցությամբ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Վերջին հարյուրամյակի ընթացքում ձեր երկիրը հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ և ընդհանուր առմամբ լուրջ հաջողությունների է հասել տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում: Թուրքիան իրավամբ բարձր հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում»,- ասվում է շնորհավորանքում:Պուտինը նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են բարեկամության և բարիդրացիության ոգով։«Տարբեր ոլորտներում համագործակցությունը լավ արդյունքներ է տալիս, խոշոր համատեղ նախագծերը համակարգված կերպով իրականացվում են: Մոսկվան և Անկարան հաջողությամբ համակարգում են ջանքերը տարածաշրջանային և գլոբալ օրակարգի կարևոր հարցերի լուծման ուղղությամբ», - հավելել է Պուտինը:«Վստահ եմ, որ մենք կշարունակենք հետևողականորեն ընդլայնել երկկողմ կապերի ողջ շրջանակը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների՝ ի շահ ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ կառուցելու: Ես անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, ինչպես նաև ձեր բոլորի հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»,- ընդգծել է Պուտինը:
13:19 - 29 հոկտեմբերի, 2023
Բայդենն աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկն է․ Պուտին
 |tert.am|

Բայդենն աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկն է․ Պուտին |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իշխանության ամենաբարձր օղակներում գտնվելու առումով աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկն է։ Այս մասին «Ռոսիա24»-ի եթերում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կարծում եմ` Բայդենը, անշուշտ, աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկն է, այսպես կոչված, իշխանության ամենաբարձր օղակներում անցկացրած ժամանակի առումով: Նա երկար ժամանակ է, ինչ քաղաքականության մեջ է: Իհարկե, նա փորձառու մարդ է և գիտի՝ ինչ խնդիրներ պետք է դնի իր առաջ ու ինչպես հասնի դրանց։ Եթե նրանք այլ խնդիրներ չունեն, քան Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելը, ապա ինչ-որ առումով դա վատ չէ», - ասել է ՌԴ առաջնորդը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի խոսքերն այն մասին, որ նախագահի պաշտոնում հաջորդ ժամկետի իր խնդիրներից մեկը Ռուսաստանի Դաշնության ղեկավարին ճնշելն է լինելու։
22:22 - 17 հոկտեմբերի, 2023
Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է. Պուտինը՝ Օրբանի հետ հանդիպմանը
 |1lurer.am|

Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է. Պուտինը՝ Օրբանի հետ հանդիպմանը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Պուտինը հայտարարել է, որ չնայած աշխարհաքաղաքական բարդ պայմաններին՝ Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է: Կրեմլի ղեկավարը նշել է, որ կողմերը խորացնում են, մասնավորապես, տնտեսական գործակցությունը: «Մենք գիտենք, որ մեր դիրքորոշումները ոչ միշտ են համընկնում, բայց կարծիքներ փոխանակելու հնարավորություն ունենալը միշտ չափազանց կարևոր է»,- ասել է Պուտինը։ Օրբանն էլ հայտարարել է, որ Հունգարիան երբեք մտադրություն չի ունեցել դիմակայել Ռուսաստանին, այլ միշտ ցանկացել է ընդլայնել շփումները։ Նրա խոսքով՝ Բուդապեշտին հաջողվել է հնարավորինս լավ կապեր հաստատել Մոսկվայի հետ։ «Մեր հարաբերությունները շատ փորձությունների են բախվել ռազմական գործողության և պատժամիջոցների պատճառով, սակայն Բուդապեշտը փորձում է փրկել այն ամենը, ինչ կարող է»,- շեշտել է Հունգարիայի վարչապետը, շնորհակալություն հայտնել, որ «Ռոսատոմը» և «Գազպրոմը» շարունակում են գործակցել Բուդապեշտի հետ: Օրբանը նաև ընդգծել է Ուկրաինայում զինված հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտությունը։
16:23 - 17 հոկտեմբերի, 2023
Պուտինը ժամանել է Պեկին |news.am|

Պուտինը ժամանել է Պեկին |news.am|

news.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան՝  նախագահ Սի Ցզինպինի հրավերով։ Ռուսաստանի ղեկավարը Պեկինում կմնա երկու օր՝ հոկտեմբերի 17-ին և 18-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ նախագահի աշխատանքային գրաֆիկը շատ խիտ է. Պուտինն իր այցի առաջին օրը հիմնականում կնվիրի երկկողմ հանդիպումներին գործընկերների հետ, որոնք նույնպես մասնակցում են «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» երրորդ միջազգային ֆորումին։ Նախատեսվում են բանակցություններ Վիետնամի նախագահ Վո Վան Թհունգի, Թաիլանդի Թագավորության վարչապետ Սեթթա Թավիսինի, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի և Լաոյի Ժողովրդական Դեմոկրատական ​​Հանրապետության նախագահ Թոնգլուն Սիսուլիտի հետ։ Բացի այդ, երեքշաբթի Ռուսաստանի ղեկավարը կմասնակցի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և նրա տիկնոջ՝ Պեն Լիյուանի, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ պաշտոնական հանդիպման արարողությանը։   Ֆորումի հիմնական իրադարձությունները տեղի կունենան հոկտեմբերի 18-ին Տյանանմեն հրապարակի Ժողովրդական մեծ դահլիճում։ Պուտինը կմասնակցի դրա բացման արարողությանը։ Չորեքշաբթի նույնպես տեղի կունենան ռուս-չինական բանակցություններ, որից հետո Պուտինը կշարունակի երկկողմ հանդիպումների շարքը ֆորումի շրջանակներում։ Նախատեսված է նրա զրույցը անցումային կառավարության ղեկավար, Պակիստանի վարչապետ Անուար-ուլ-Հակ Կակարի հետ։
09:19 - 17 հոկտեմբերի, 2023