ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սահմանազատված հատվածներում դիտորդական առաքելության կարիք չլինի
 |azatutyun.am|

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սահմանազատված հատվածներում դիտորդական առաքելության կարիք չլինի |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ դեմարկացված հատվածներում դիտորդական առաքելության կարիք չլինի: Սիմոնյանն այսպես արձագանքեց հարցին, թե տեղեկություններ կան, որ ԵՄ դիտորդական առաքելության ծառայության ձևաչափը փոխվելու է, որպես օրինակ էլ նշեց Կիրանցը: «Չեմ բացառում, որ այն կետերում, որտեղ դեմարկացված սահման ունենք, օրինակ՝ Կիրանցի շրջանում, դիտորդական առաքելություն իրականացնելու կարիք չլինի: Չեմ բացառում, բայց որևէ հստակ բան չեմ կարող ասել»,- ասաց Սիմոնյանը: Ադրբեջանը պահանջում է դիտորդներին հանել հայ-ադրբեջանական սահմանից. սա խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից է: Վարչապետն ի պատասխան Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից: Թե արդյոք այս հայտարարությունը նշանակում է, որ Բաքուն և Երևանը արդեն որոշում ունեն, Սիմոնյանն ասաց՝ ոչ:
16:55 - 21 հունվարի, 2025
Հետագայում ինչ կլինի, կորոշենք հետո․ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին ռուս լրագրողի հարցի շուրջ
 |factor.am|

Հետագայում ինչ կլինի, կորոշենք հետո․ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին ռուս լրագրողի հարցի շուրջ |factor.am|

factor.am: Կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծում ժամկետներ կամ կոնկրետ մեխանիզմներ նշված չեն։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։ Վերջինս նշել է, որ օրինագիծը հրապարակային փաստաթուղթ է և բոլորը կարող են ծանոթանալ դրա բովանդակությանը։ Նա նշել է, որ արտախորհրդարանական ուժերը հավաքել են անհրաժեշտ 50 հազար ստորագրությունն ու այս նախաձեռնությունն ավտոմատ կերպով վերածվել է օրինագծի, որը վերաբերյալ խորհրդարանում դեռ պետք է քվեարկության անցկացվի։ «Կառավարությունը հավանություն է տվել օրինագծին: Ենթադրվում է, որ իշխող մեծամասնությունը «կողմ» կքվեարկի, և առայժմ այդքանը։ Ինչ կլինի հետո, կորոշենք հետո: Այս օրինագիծն այլ բան չի ենթադրում»,- ասել է Միրզոյանը: 
16:11 - 21 հունվարի, 2025
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն ամփոփել է 2024 թ․ գործունեությունը

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն ամփոփել է 2024 թ․ գործունեությունը

Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաղորդագրություն է տարածել 2024թ. կատարողականի մասին, որը ներկայացնում ենք ստորև․ «Միջուկային տեղակայանքների նկատմամբ պետական վերահսկողության շրջանակում շարունակվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) անվտանգության բարձրացման և 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիային կից պայմանների ու պահանջների, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի (ԱԷՕԲ) օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն: Վերլուծվել են անվտանգությունը հիմնավորող հաշվետվությունները, ուսումնասիրվել են անվտանգության 15 համակարգերի մոդիֆիկացիաների ներդրման փաթեթներ, վերլուծվել են անվտանգության համար կարևոր ծրագրերում և հրահանգներում նախատեսվող 30 փոփոխությունների փաթեթներ, կազմվել են եզրակացություններ: Տրամադրվել է անվտանգության համար կարևոր աշխատանքների իրականացման 6 թույլտվություններ։ ՀԱԷԿ-ում իրականացվել է 4 ստուգայց, անվտանգության տեսակետից կարևոր պաշտոն զբաղեցնող 4 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Կոմիտեի կողմից իրականացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրերով նախատեսված աշխատանքների դիտարկում և վերլուծություն։ Կոմիտեի կողմից շարունակվել է նոր էներգաբլոկի կառուցման նպատակով ընտրված նախագծերի ուսումնասիրությունը: Իոնացնող ճառագայթման աղբյուրների (ԻՃԱ) օգտագործմամբ գործունեության նկատմամբ պետական վերահսկողության շրջանակում Կոմիտեն իրականացրել է ԻՃԱ պետական գրանցում՝ 83 հատ, իրավաբանական 26 և ֆիզիկական 93 անձանց տրամադրվել է նոր լիցենզիաներ, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգում՝ 58, դադարեցվել է 8 իրավաբանական և 9 ֆիզիկական անձանց լիցենզիաները: Տրված լիցենզիային կից պահանջների և պայմանների, ԱԷՕԲ օրենսդրության պահանջների կատարման վերահսկման նպատակով 2024 թվականին առողջապահական, գիտական և արդյունաբերական օբյեկտներում իրականացվել է 23 ստուգայց, որի արդյունքում տրվել է 265 կարգադրագիր։ Անվտանգության տեսակետից կարևոր պաշտոն զբաղեցնող 5 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Եվրոպական միության (ԵՄ) և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) օժանդակությամբ ներդրված ժամանակակից համակարգերի միջոցով իրականացվել է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ։ Մոնիթորինգի արդյունքում ճառագայթային իրավիճակի շեղումներ չեն հայտնաբերվել։ Հաշվի առնելով ԵՄ-ի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Կոմիտեն ձեռնամուխ է եղել ՀՀ օրենսդրության մոտարկմանը ԵՄ դիրեկտիվների։ 2024 թվականին շարունակվել են աշխատանքները «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման մասին» ՀՀ օրենքի վերանայման և ՀՀ օրենսդրությունը ԵՄ դիրեկտիվներին մոտարկելու ուղղությամբ: Առաջին փուլում վերանայվում է «Խաղաղ նապատկով ատոմային էներգիայի օգտագործման մասին օրենքը», որը մշակվել է 1999 թվականին և ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։ Օրենքի նախագծի լրամշակման նպատակով 2024 թվականին նախագիծը մշակող խմբին է ներկայացվել դիտողություններ և առաջարկություններ։ Միջազգային (ԱԷՄԳ և ԵՄ) փորձաքննության նպատակով լրամշակված նախագիծը թարգմանվել է անգլերեն և ներկայացվել միջազգային փորձագիտական խմբին։ Նոր Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ 2025թ․ սեպտեմբերին։ Երկրորդ փուլում՝ նոր օրենքին համահունչ կվերանայվեն և կմշակվեն նոր փաստաթղթեր, որոնք կկարգավորեն միջուկային և ճառագայթային անվտանգությունը ՀՀ-ում։ 2024 շարունակվել է ԱԷՄԳ հետ իրականացվող տեխնիկական համագործակցության ծրագրերը, ինչպես նաև Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների տարբեր հանձնաժողովների շրջանակում իրականացվող աշխատանքները»,- նշված է հայտարարության մեջ։
17:26 - 17 հունվարի, 2025
Փաշինյանը Պուտինի հետ զրույցում պարզաբանել է «ԵՄ հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը․ Կրեմլ

Փաշինյանը Պուտինի հետ զրույցում պարզաբանել է «ԵՄ հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը․ Կրեմլ

Ինչպես արդեն հայտնել ենք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։  Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում պարզաբանել է «Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը»։ «ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ», - նշված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ երկրների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ-ում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նշենք, որ հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
14:16 - 17 հունվարի, 2025
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
 |azatutyun.am|

ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում։ «Մենք նաև լսում ենք, որ կան դրական շարժումներ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու ուղղությամբ: Դա ընտրություն է, և մենք պետք է բոլոր դիմումները շատ-շատ մանրամասն ուսումնասիրենք և նույնը կանենք Հայաստանի դեպքում։ Սակայն այս ընտրությունը, եթե Հայաստանը որոշի դիմել, կապված է պարտավորությունների հետ։ Եվ ես վստահ եմ, ինչպես նաև իմ ծրագրում է՝ տարվա առաջին կեսին այցելել Հայաստան՝ տեղում տեսնելու, թե ինչ պետք է անենք նախապես կամ ինչի մասին է անհրաժեշտ փոխանակել տեղեկատվություն», - ասել է նա։ Անցած շաբաթ Կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին՝ այն ուղարկելով խորհրդարանի քննարկմանը։ «Այս օրենքի ընդունումից հետո մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որն իրենք են պատկերացնում, և որը մենք ենք պատկերացնում, և մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք։ Իմ ընկալմամբ՝ մինչև ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը Հայաստանի Հանրապետությունը, գոնե այս պահին, իմ ընկալմամբ, որևէ այլ գործողություն չունի անելու։ Եվ սա ինչի եմ ասում՝ հանրության շրջանում ակնկալիքները ճիշտ ձևակերպելու համար», - կողմ արտահայտվելով նախագծին՝ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
18:21 - 14 հունվարի, 2025
Անտոնիու Կոշտան հայտնել է ՀՀ-ի հետ գործընկերությունն ամրապնդելու ԵՄ հանձնառության մասին
 |factor.am|

Անտոնիու Կոշտան հայտնել է ՀՀ-ի հետ գործընկերությունն ամրապնդելու ԵՄ հանձնառության մասին |factor.am|

factor.am: Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտնել է Հայաստանի հետ գործընկերությունը ամրապնդելու՝ ԵՄ հանձնառության ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։ Այս մասին եվրոպացի դիվանագետը հայտնել է X-ի իր միկրոբլոգում գրառմամբ։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների դրական դինամիկան։ Ես հայտնեցի ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր գործընկերությունը և խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ անվտանգություն, տնտեսություն, մարդկանց միջև շփումներ, ժողովրդավարական ինստիտուտներ», – գրել է Կոշտան։ Նա հավելել է, որ անհամբերությամբ սպասում է անձամբ հանդիպել ՀՀ վարչապետի հետ։
16:48 - 14 հունվարի, 2025
ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Սերգեյ Լավրով |armenpress.am|

ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Սերգեյ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի սուվերեն իրավունքն է համարում հարաբերութունների զարգացումն ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Եվրոպական միության հետ։ Այս մասին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։  Լավրովը, անդրադառնալով Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու նախագծին Հայաստանի կառավարության կողմից հավանության տալու որոշմանը, նշել է, որ դա Երևանի ինքնիշխան ընտրությունն է, սակայն անհրաժեշտ է կշռադատել դրական և բացասական կողմերը:  «Իհարկե, Հայաստանի օրինական ղեկավարության որոշումը՝ սկսելու որևէ միջազգային կառույցին միանալու գործընթաց, որտեղ նրան սպասում են, դա ինքնիշխան որոշում է: Բայց բոլոր դրական և բացասական կողմերը կշռադատելը, ևս, հավանաբար, Հայաստանի կառավարության, ղեկավարության և տնտեսական հատվածով զբաղվողների պարտականությունն է»,-նշել է Սերգեյ Լավրովը։ Խոսելով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրվելիք փաստաթղթի մասին ռազմավարական գործընկերության վերաբերյալ՝ Լավրովը Երևանի այդ որոշումը ևս ինքնիշխան է համարել՝ ընդգծելով, որ Մոսկվան չի թելադրում, թե ում հետ պետք է համագործակցել։  «Երեկ ես լսեցի, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրելու։ Բայց դա երկու երկրների ինքնիշխան որոշումն է»,- շեշտել է ՌԴ ԱԳ նախարարը։  Ըստ նրա՝ գլխավորը ոչ թե այն է, թե ով ինչ է ստորագրել և ինչ է կոչվում փաստաթուղթը, այլ այն, թե ինչ է բխում դրանից։  «Մենք ևս օգտագործել ենք «ռազմավարական գործընկերություն» տերմինաբանությունն արևմտյան երկրների հետ մի շարք համաձայնագրերում, սակայն այդ համաձայնագրերը երբեք այս կամ այն ​​մասնակցից չեն պահանջել գործել երրորդ երկրի դեմ»,- ասել է Լավրովը։ Անդրադարձ կատարելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլին՝ Լավրովը դրանք ոչ դյուրին է որակել։  «Ինչ վերաբերում է այսօրվա հարաբերություններին, ապա պաշտոնական մակարդակով դրանք հասարակ և հեշտ չեն»,- նշել է Սերգեյ Լավրովը։
14:57 - 14 հունվարի, 2025
Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ |armenpress.am|

Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և  անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։   ԵՄ գլխավոր խոսնակը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել կողմերին տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։ Անիտա Հիպերը շեշտել է՝ կողմերին խրախուսում են շարունակել իրենց երկխոսությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն նրանց համապատասխան մտահոգությունները։ -Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները ոչ միայն սպառնալիք են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ մոնիթորինգային առաքելությանը, այլև մարտահրավեր են նետում Եվրոպական միության հիմնարար սկզբունքներին և անվտանգությանն առհասարակ։ Ինչպե՞ս է ԵՄ-ն պատրաստվում արձագանքել այսպիսի սադրանքներին և ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվելու տարածաշրջանային կայունությունն ապահովելու և ԵՄ-ի հիմնարար արժեքները պաշտպանելու համար։ -ԵՄ-ն մշտապես կոչ է անում կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել խաղաղության գործընթացին։ Մասնավորապես, մենք մեծապես կարևորում ենք խուսափումը սուր հռետորաբանությունից և կողմերին խրախուսում ենք աշխատել փոխադարձ ընդունելի լուծումների ուղղությամբ՝ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար կայուն և խաղաղ ապագայի ստեղծման նպատակով։ ԵՄ-ն շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը երկու կողմերի հետ, ներառյալ՝ կարգավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցությունները, ինչպես նաև նախորդ տարվա դրական զարգացումները երկկողմ համագործակցության ոլորտում։ Մենք խրախուսում ենք կողմերին շարունակել իրենց երկխոսությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն նրանց համապատասխան մտահոգությունները։ Այս ուղերձը վերջերս կրկնվել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոյի կողմից՝ Բաքու և Երևան այցերի ընթացքում, որտեղ նա հանդիպել է երկու երկրների ղեկավարության հետ։ Նույն ուղերձը վերահաստատվել է Եվրոպական խորհրդի նախագահ Կոստայի կողմից՝ 2025թ․ հունվարի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։  -Ադրբեջանի շարունակական ագրեսիան Հայաստանի դեմ և Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության տեղահանությունը լուրջ մտահոգություններ են առաջացնում մարդու իրավունքների և տարածքային ամբողջականության առումով։ Ի՞նչ գործնական քայլեր է ԵՄ-ն պատրաստվում ձեռնարկել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և այս խախտումներին արձագանքելու ուղղությամբ։ -ԵՄ-ն վերջին տարիներին աջակցում է երկու կողմերին կարգավորման գործընթացում՝ ներառյալ տեղահանված բնակչության հետ կապված խնդիրների լուծման հարցում։ Մենք կրկին կոչ ենք անում կողմերին բարի կամքով բանակցել չլուծված բոլոր հարցերի շուրջ և երկու կողմերի հետ էլ շարունակելու ենք մեր երկխոսությունը այս հարցերի վերաբերյալ։ -Ալիևի հայտարարությունները խարխլում են ԵՄ-ի վստահելիությունը որպես միջնորդ Հարավային Կովկասում և սպառնում են Հայաստանի ընտրած ժողովրդավարական ուղուն։ Ինչպե՞ս է ԵՄ-ն պատրաստվում պահպանել իր դերը որպես արդար և արդյունավետ միջնորդ, և արդյոք կլինե՞ն շոշափելի հետևանքներ Ադրբեջանի գործողությունների և հռետորաբանության համար։ ԵՄ-ն կրկին ընդգծում է, որ կարևոր է, որպեսզի կողմերը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։ Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Բացի միջազգային այլ ջանքերից, «Բրյուսելի գործընթացը» 2021-2023 թվականներին հնարավորություն տվեց երկու կողմերի առաջնորդներին ակտիվորեն ներգրավվել քննարկումներում հիմնական հարցերի շուրջ։ Սա ապահովեց կառուցվածքային շրջանակ և անհրաժեշտ տարածք՝ կարգավորման գործընթացը առաջ տանելու համար, ինչը գնահատվել է երկու կողմերի կողմից։  ԵՄ-ն մեծապես ողջունում է դրական առաջընթացը, որը տեղի ունեցավ հետագայում երկկողմ հարաբերությունների ուղղությամբ և հույս ունի, որ 2025 թվականը կբերի ավելի դրական արդյունքներ՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության։ ԵՄ-ն պատրաստակամ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել երկու կողմերին էլ։
10:34 - 14 հունվարի, 2025
ԵՄ հատուկ ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել Հայաստան և Ադրբեջան կատարած այցերից |armenpress.am|

ԵՄ հատուկ ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել Հայաստան և Ադրբեջան կատարած այցերից |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է հունվարի 7-11-ը տարածաշրջան կատարած իր առաջին այցն ու մանրամասներ ներկայացրել անցկացված հանդիպումներից։ Այս մասին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ հայտարարելով, որ Հայաստանում և Ադրբեջանում ունեցած իր հանդիպումների ընթացքում փոխանցել է ԵՄ-ի շարունակական ամուր հանձնառությունը ռազմավարական տարածաշրջանին և Երևանի ու Բաքվի հետ գործընկերային հարաբերություններին։ «Կարևոր է առաջ շարժվել դեպի կայուն խաղաղություն, առաջընթաց ապահովել չլուծված հարցերի շուրջ և նախապատրաստել բնակչությանը խաղաղ ապագային: Կարևոր է սպառնալիքների ընկալումը լուծելն ու նվազեցնելը, այդ թվում՝ հանրային հաշտեցման ջանքերի և խաղաղության հաստատման դրական հռետորաբանության միջոցով»,-նշված է Մագդալենա Գրոնոյի գրառման մեջ: ԵՄ հատուկ ներկայացուցիչը գրառման մեջ նշել է, որ Հայաստանում և Ադրբեջանում ունեցած տարբեր հանդիպումներում ընդգծվել է ԵՄ-ի պատրաստակամությունն՝ ուժեղացնելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան բանակցություններին, հումանիտար խնդիրների լուծմանը, տարածաշրջանային համագործակցության նախաձեռնություններին և այլն։  «Շեշտվել է Եվրոպական միության պատրաստակամությունն՝ ուժեղացնելու աջակցությունը կարգավորմանն՝ իր բոլոր բաղադրիչներով, ներառյալ՝ աջակցություն Հայաստան-Ադրբեջան շարունակվող երկկողմ բանակցություններին, ուշադրություն կենտրոնացնելու կապի կոնկրետ բաղադրիչների և հումանիտար խնդիրների վրա, խթանելու տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունները»,-նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։ Վերջինս նաև հայտնել է, որ երկու երկրների մայրաքաղաքներում ղեկավարությունների և պաշտոնյաների հետ տեղի է ունեցել մտքերի խորը փոխանակում, թե ինչպես լավագույնս առաջ մղել խաղաղությունը, կարգավորման ջանքերը, տարածաշրջանային համագործակցությունը, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները։   Մագդալենա Գրոնոն նաև հավելել է, որ կազմակերպության կողմից բարձր են գնահատվում նաև տեղական քաղաքացիական հասարակությունների հետ մտքերի փոխանակումները:
12:41 - 13 հունվարի, 2025
Մենք տեղյակ ենք Հայաստանի կառավարության որոշման մասին և կուսումնասիրենք այն. ԵՄ դեսպան  
 |azatutyun.am|

Մենք տեղյակ ենք Հայաստանի կառավարության որոշման մասին և կուսումնասիրենք այն. ԵՄ դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք տեղեկացել ենք այդ որոշման մասին և պատրաստվում եք ուսումնասիրել այն», - «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Հայաստանի կառավարության որոշումը, որով հավանություն տրվեց Եվրամիությանը (ԵՄ) Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին, ասաց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Նա նշեց, որ Եվրամիությունը շատ սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և աշխատում է խորացնել դրանք։ «Մենք ունենք «Դիմակայունություն և աճ» ծրագիրը (խմբ.- այդ ծրագրով 270 միլիոն եվրո պետք է հատկացվի Հայաստանին), և մենք քննարկումների մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ այն բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ԵՄ-ՀՀ հարաբերություններին, որոնք ընթանում են դրական ուղղությամբ», - շեշտեց Վասիլիս Մարագոսը։ Հարցին, թե Հայաստանի համար Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն տեսնո՞ւմ է, դեսպան Մարագոսն ընդգծեց, թե եթե երկիրը ուզում է անդամակցել ԵՄ-ին, դա նրա որոշումն է։ «Կան ԵՄ պայմանագրի դրույթներ, որոնք բացատրում են, թե ինչպես պետք է անդամակցությունը տեղի ունենա», - հավելեց նա։ Բայց արդյո՞ք Եվրամիությունը սպասում է Հայաստանին իր ակումբում, այս մասին Վասիլիս Մարագոսն ասաց՝ Եվրամիությունը խիստ հավատարիմ է Հայաստանի հետ իր հարաբերությունները խորացնելու հանձնառությանը։ «Ինչպես գիտեք, մենք բանակցում ենք գործընկերության նոր օրակարգի շուրջ։ Ինչպես նաև մենք հայտարարել ենք «Դիմակայունություն և աճ» ծրագիրը, որի իրականացման փուլում ենք», - նշեց ԵՄ դեսպանը։ Կառավարությունը երեկ հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Դրա հեղինակներն արևմտամետ՝ «Եվրաքվե»-ի անդամներն են։ Նրանք օրինագիծն Ազգային ժողով մտցնելու համար մինչև նոյեմբեր հավաքել էին օրենքով անհրաժեշտ 50 հազարից ավելի՝ 60 հազար ստորագրություն։ Նախագծին գործադիրի դրական դիրքորոշումը վարչապետն ու արտգործնախարարը բացատրեցին Հայաստան-Եվրամիություն վերջին տարիների ինտենսիվ հարաբերություններով։
16:02 - 10 հունվարի, 2025
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը |azatutyun.am|

ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը, «Ազատությանը» հայտնել են բարձր ներկայացուցչի մամուլի գրասենյակից։ «Անդամ երկրները ողջունել են առաջարկը և այս պահին քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը՝ Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ։ Խորհրդի որոշումը երկարաձգման շուրջ սպասվում է առաջիկա օրերին», - նշված է «Ազատությանը» տրամադրված գրավոր պատասխանում։ Բաքուն ամիսներ շարունակ առաքելությանը մեղադրում է լրտեսության և տարածաշրջանի կայունությունը խախտելու մեջ։ Բարձր ներկայացուցչի գրասենյակից այս մեղադրանքներին ի պատասխան ասել են. - «Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը շատ հստակ է՝ դիտարկել և զեկուցել տեղում՝ հողի վրա Հայաստանի կողմից հայ - ադրբեջանական սահմանի իրավիճակը և նպաստել հայ - ադրբեջանական կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին: Դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր զինված միջադեպերի թիվը սահմանամերձ տարածքներում զգալիորեն նվազել է։ Ինչպես հայտնի է, ԵՄ-ն Ադրբեջանին պարբերաբար տեղեկացնում է առաքելության գործունեության մասին»։ 2023-ի փետրվարին Հայաստան ժամանեցին նախ 100 քաղաքացիական դիտորդներ, ապա ամիսներ անց նրանց թիվը կրկնապատկվեց։ Բաքուն պահանջում է դադարեցնել ԵՄ առաքելության գործունեությունը սահմանին: Նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ այդ կետը Բաքվի հետ իսկապես քննարկվում է, և որ հայկական կողմն Ադրբեջանին հանդիպակաց առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից։
13:57 - 10 հունվարի, 2025
ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ՀՀ նախագիծը երկրին ընտրության առաջ է կանգնեցնում. Օվերչուկ |arm.sputniknews.ru|

ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ՀՀ նախագիծը երկրին ընտրության առաջ է կանգնեցնում. Օվերչուկ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են։ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագիծը երկրին կանգնեցնում է ընտրության առաջ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Հայտնել էինք, որ հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկել խորհրդարան: «ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու ասոցիացիաներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն։ Պատկերացնել, որ այս երկու միություններն ինչ-որ պահի կհամախմբվեն՝ անհնար է։ Այդ պատճառով Հայաստանի Հանրապետությունում քննարկվող «Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծն ՀՀ-ին ընտրության առաջ է կանգնեցնում»,- պարզաբանել է Օվերչուկը։ ՌԴ փոխվարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ի հետ Երևանի հարաբերությունների խզման դեպքում Հայաստանում կբարձրանան էներգիայի և պարենի գները, իսկ հայկական ապրանքների արտահանումը կկրճատվի 80 %-ով: «Այսպիսով, սովորական մարդիկ կկորցնեն եկամուտները, աշխատանքը և կսկսեն թանկվճարել ամենաանհրաժեշտ բաների համար։ Փոխարենը նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան եվրոպական երկրների հետ առանց վիզայի ռեժիմ, իսկ բուն Հայաստանը՝ բնակչության թվաքանակի կրճատում։ Այժմ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ԵԱՏՄ-ին անդամակցելն արտոնություն է, իսկ հաշվի առնելով տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնց բախվում Է Եվրամիությունը, ԵՄ-ին անդամակցությունը կարելի է համեմատել «Տիտանիկի» տոմս գնելու հետ»,- կարծում է Օվերչուկը։ ՌԴ փոխվարչապետի տեսանկյունից, եթե օրինագծի մշակողները ազնիվ լինեին ինչպես Հայաստանի ժողովրդի, այնպես էլ ԵԱՏՄ մյուս երկրների նկատմամբ, ապա կարող էին նախագիծը միանգամից լրացնել Միությունից Երևանի դուրս գալու մասին հոդվածով:
21:05 - 09 հունվարի, 2025
Մհեր Գրիգորյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Մհեր Գրիգորյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Մագդալենա Գրոնոյին նշանակման կապակցությամբ և մտքեր փոխանակել նրա հետ տարածաշրջանային զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությանը: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատման գործընթացի լիարժեք իրականացման կարևորությունը:
18:55 - 09 հունվարի, 2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Վարչապետը շնորհավորել է տիկին Գրոնոյին պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում դրական եզրակացություն է տվել քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացված «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի վերաբերյալ և հիշեցրել, որ 2023 թվականի աշնանը Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում իր կողմից ընդգծվել է՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանն այնքան մոտ լինել, ինչքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի: Մագդալենա Գրոնոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետևողական ընդլայնումը, այդ թվում՝ մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու բարեփոխումների առաջմղումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը միտված ՀՀ Կառավարության գործուն քայլերին, ինչպես նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
18:28 - 09 հունվարի, 2025
Լեռնային Ղարաբաղի անկումն անձնական պարտություն էր Շառլ Միշելի համար․ POLITICO
 |factor.am|

Լեռնային Ղարաբաղի անկումն անձնական պարտություն էր Շառլ Միշելի համար․ POLITICO |factor.am|

factor.am: Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելը ցանկանում էր միջամտել Հայաստանի և Ադրբեջանի միջև սուր հակամարտությանը։ Արդյունքում նա խրվել է սեփական խնդիրների մեջ։ Այս մասին ասվում է POLITICO-ի լրագրող Գաբրիել Գևինի՝ «Մեր հայրերի մոխիրը, Լեռնային Ղարաբաղի անկումը ներսից» գրքում, որը լուսաբանել է Լեռնային Ղարաբաղի անկումը։ Գրքից հատվածներ է ներկայացնում POLITICO-ն։ Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի բռնի լուծումը կարող էր լինել Ռուսաստանի ազդեցության նվազման նշան Ուկրաինա նրա աղետալի ներխուժման հետևանքով, սակայն դա նաև անձնական պարտություն էր Եվրոպական խորհրդի այն ժամանակվա նախագահ Շառլ Միշելի համար: Միաժամանակ, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը բանակցում էր Բաքվի հետ հանածո վառելիքի նոր համաձայնագրերի շուրջ, դաշինքի ​​մյուս առաջնորդը փորձում էր միջնորդի դեր ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունում: «Մեղմ վարքով բելգիացին, նախկին վարչապետը, տեսականորեն ղեկավարում էր ԵՄ արտաքին քաղաքականությունը, բայց գործնականում իր ժամանակը ծախսում էր առանձին հարցեր ընտրելով, որոնց շուրջ կշռադատում էր: Գրեթե երկու տարի, երբ լրագրողները դիմում էին Միշելի գրասենյակին եվրոպական գործերի վերաբերյալ հարցումներով, ստանում էին պարզ պատասխան՝ նա զբաղված է՝ փորձելով կանխել պատերազմը Հարավային Կովկասում։ Նկատի ունենալով իշխանության վակուումը, որը ստեղծվել է Ռուսաստանի ռազմավարական ազդեցության փլուզման հետևանքով իր նախկին կայսերական շրջաններում, սա ԵՄ-ի համար հնարավորություն էր՝ ուժեղացնելու իր ազդեցությունը և փոխարինելու Մոսկվայի դաժան իրական քաղաքականությունը՝ արժեքների վրա հիմնված մարդասիրական նկատառումներով: Սակայն, չնայած երկու կողմերի հետ հարաբերություններ հաստատելու ջանքերին, Միշելի արշավը տուժեց այն բանից, որ սկզբունքորեն չկարողացավ հասկանալ, թե ում հետ գործ ունի, կամ որքան բարձր են խաղադրույքները»,- նշում է գրքի հեղինակը։ Նշվում է, որ ըստ եվրոկրատների՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են, դա առնվազն պետք է նշանակեր, որ միմյանց չեն կրակում, սակայն երկուսն էլ անում էին դա։ Շփման գծի երկայնքով հարյուրավոր զինվորների կյանք խլած գրեթե ամենօրյա բախումները շարունակվում էին անխափան, և ԵՄ պաշտոնյաները, վճռական լինելով չկորցնել անաչառ միջնորդի իրենց դերը, հրաժարվում էին մեկնաբանել, թե ով է մեղավոր: Ամեն անգամ, երբ Բաքվի հասցեին ուղղված քննադատության նշույլ կար, Ադրբեջանի ամենահայտնի մեկնաբանները բարձրաձայն զգուշացնում էին, որ ԵՄ-ն կորցնում է իր ընկալվող չեզոքությունը: Բրյուսելում պաշտոնյաների հետ խոսելը նման էր զուգահեռ տիեզերք մտնելուն, որտեղ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ էր ընթանում: Լրագրողը գրում է, որ զգույշ դիվանագիտությունը թյուրիմացությունները կանխելու միակ միջոցն էր․ նրանք հավատում էին 2022 թվականին, երբ Ադրբեջանը երկօրյա պատերազմ սկսեց Հայաստանի դեմ։ Բանակցություններն իսկապես խոստումնալից էին։ Նրանք պնդում էին ամիսներ անց, երբ սկսվեց շրջափակումը, և մարդիկ սկսեցին սովամահ լինել։ Նրանք պնդում էին, որ խաղաղությունը երբեք ավելի մոտ չէր եղել, հենց այն ժամանակ, երբ թվում էր, թե նոր պատերազմ է սկսվելու: Բաքուն երեք քայլ առաջ էր գնում, իսկ ամեն մի միլիմետր նահանջելիս ծափեր էր ստանում։ «Խնդրի էությունը նրանում էր, որ սենյակում գտնվող մարդիկ պարզապես իրավասու չէին զբաղվելու այն կոնֆլիկտով, որի մեջ մտել էին։ Պատերազմները Եվրոպայում և շրջակայքում մայրցամաքի հետպատերազմյան պատմության մեծ մասի ընթացքում մղվել են կա՛մ առանձին անդամ երկրների, Միացյալ Նահանգների, կա՛մ վերջերս ՆԱՏՕ-ի կողմից: Եվրոպական խորհրդի կամ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պաշտոնյաները պարզապես չունեին ինստիտուցիոնալ գիտելիքներ կամ պատկերացումներ, թե ինչպես նման բարձր ռիսկային արտաքին քաղաքականություն վարել»,- ընդգծում է հեղինակը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:41 - 09 հունվարի, 2025