ԱՀ Պաշտպանության բանակ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պետական ռազմական կառույց է Արցախի Հանրապետությունում, որի սահմանադրական նպատակն է Արցախի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը գործում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի աջակցությամբ եւ սերտ համագործակցությամբ։

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 132 զինծառայողի անուն

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 132 զինծառայողի անուն

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 132 զինծառայողի անուն։   Սարգսյան Յուրի Սուրիկի, ծնվ. 2000թ. Առաքելյան Գեղամ Ջանիկի, ծնվ. 1994թ. Հակոբյան Արծրուն Ատոմի, ծնվ. 2001թ. Պողոսյան Արա Մարսելի, ծնվ. 1984թ. Պահեստազորային Գրիգորյան Վահան Սարգիսի, ծնվ. 1999թ. Մխչյան Ռաֆայել Ալբերտի, ծնվ. 1993թ. Հովհաննիսյան Գարիկ Գառնիկի, ծնվ. 2001թ. Սամսոնյան Շավո Երջանիկի, ծնվ. 2000թ. Վարժապետյան Նարեկ Վահանի, ծնվ. 2000թ. Պողոսյան Իշխան Կարենի, ծնվ.1995թ. Պահեստազորային Կիրակոսյան Աժդահակ Զավենի, ծնվ. 1997թ. Կամավորական Մկրտչյան Արամայիս Արտավազդի, ծնվ. 1970թ. Կոտոյան Թեմուր Արթուրի, ծնվ. 2002թ. Զազյան Մհեր Դավիթի, ծնվ. 2000թ. Մկրտչյան Նարեկ Մխիթարի, ծնվ. 2000թ. Նիկոլյան Գարեգին Հազարապետի, ծնվ. 2000թ. Ալևորյան Յուրի Մհերի, ծնվ. 2001թ. Մեսրոպյան Ռոբերտ Արկադիի, ծնվ. 2001թ. Առաքելյան Արտակ Սեյրանի, ծնվ. 2000թ. Աթոյան Միքայել Սարգսի, ծնվ. 1984թ. Ալեքսանյան Մանվել Ալեքսանի, ծնվ. 1987թ. Ասլանյան Սերյոժա Աղվանի, ծնվ. 2001թ. Ղամբարյան Կամո Կարենի, ծնվ. 2001թ. Վարդանյան Արթուր Ավետիքի, ծնվ. 1985թ. Մարտիրոսյան Անուշավան Լևոնի, ծնվ. 1983թ. Ստեփանյան Նարեկ Սուրաչի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Հակոբյան Ստեփան Արտակի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Գյուլումյան Ոսկան Հրանտի, ծնվ. 1956թ. Պահեստազորային Գալստյան Վարդգես Տիգրանի, ծնվ. 1995թ. Գևորգյան Վարուժան Սերգեյի, ծնվ. 2000թ. Ավետիսյան Խաչիկ Գնելի, ծնվ. 2000թ. Հունոյան Գևորգ Մնացականի, ծնվ. 2001թ. Դավթյան Մանվել Աշոտի, ծնվ. 2000թ. Մաշուրյան Արման Արմենի, ծնվ. 2000թ. Հովհաննիսյան Հակոբ Ջոնիկի, ծնվ. 1998թ. Մելքումյան Սամվել Արտակի, ծնվ. 1997թ. Ադամյան Նարեկ Արամայիսի, ծնվ. 2000թ. Բադալյան Ռոբերտ Արկադիի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Իսոյան Սերոբ Հովհաննեսի, ծնվ. 1992թ. Նիկողոսյան Կոլյա Պարույրի, ծնվ. 2001թ. Հովհաննիսյան Հարություն Հայկի, ծնվ. 2000թ. Ջավրուշյան Թաթուլ Հովսեփի, ծնվ. 2002թ. Խաչատրյան Արամ Արայիկի, ծնվ. 2001թ. Օհանյան Հայկ Նվերի, ծնվ. 1999թ. Հովհաննիսյան Ալեքսեյ Արամայիսի, ծնվ. 2001թ. Գևորգյան Շոթա Արմենակի, ծնվ. 2001թ. Օհանյան Դերենիկ Արմենի, ծնվ. 1998թ. Անտոնյան Գառնիկ Արմենի, ծնվ. 2000թ. Ալջիկյան Արսեն Լևոնի, ծնվ. 2001թ. Ասատրյան Արտակ Սահակի, ծնվ. 1983թ. Արտուշյան Նարեկ Արսենի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Կարապետյան Վահրամ Գևորգի, ծնվ. 1975թ. Մարդոյան Անդրանիկ Աշոտի, ծնվ. 1988թ. Ամոյան Սամվել Սարիբեկի, ծնվ. 1977թ. Գասպարյան Գևորգ Կարապետի, ծնվ. 1985թ. Դեմուրչյան Անդրիազ Մերուժանի, ծնվ. 1971թ. Նովիկով Դմիտրի Ալեքսեյի, ծնվ. 2000թ. Զաքարյան Մխիթար Վարդանի, ծնվ. 1987թ. Հովակիմյան Արմեն Ժիրայրի, ծնվ. 1991թ. Գասպարյան Գառնիկ Արտակի, ծնվ. 2001թ. Բողարյան Հակոբ Գագիկի, ծնվ. 2001թ. Պետրոսյան Տիրան Անդրանիկի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Ավանեսյան Վահիկ Սերյոժայի, ծնվ. 1992թ. Գրիգորյան Արա Տարսեիչի, ծնվ. 1984թ. Տոնականյան Էդգար Գոռի, ծնվ. 2001թ. Հայրապետյան Աշոտ Արթուրիկի, ծնվ. 1998թ. Ղազարյան Արշակ Կարենի, ծնվ. 2001թ. Կարապետյան Արամ Դերենիկի, ծնվ. 2002թ. Պահեստազորային Թովմասյան Դանիել Հակոբի, ծնվ. 1963թ. Աբրահամյան Արտակ Լևոնի, ծնվ. 1975թ. Միսկարյան Արկադի Գուրգենի, ծնվ. 1975թ. Համբարյան Հայկազ Անատոլիի, ծնվ. 1973թ. Բեգլարյան Մակար Ջանիկի, ծնվ. 1980թ. Հովհաննիսյան Աբրահամ Նորհայրի, ծնվ. 1993թ. Ֆրանգուլյան Ռաֆայել Վարազդատի, ծնվ. 1998թ. Ասատրյան Սերյոժա Մկրտչի, ծնվ. 1974թ. Երիցյան Արթուր Ավետիսի, ծնվ. 1976թ. Պահեստազորային Առաքելյան Գառնիկ Աշոտի, ծնվ. 1989թ. Գալոյան Սերյոժա Սևակի, ծնվ. 1995թ. Գրիգորյան Ջիվան Սամվելի, ծնվ. 1991թ. Վարոսյան Սերյոժա Համլետի, ծնվ. 1991թ. Հարությունյան Սևակ Հարությունի, ծնվ. 1995թ. Մխոյան Անդրանիկ Մհերի, ծնվ. 1990թ. Կարապետյան Արթուր Կարապետի, ծնվ. 1990թ. Մկրտչյան Սամվել Սերոբի, ծնվ. 1985թ. Մարտիրոսյան Մարտին Մայիսի, ծնվ. 1994թ. Պետրոսյան Կարապետ Ալբերտի, ծնվ. 1970թ. Հովսեփյան Ֆիրդուս Մասիսի, ծնվ. 1994թ. Մխիթարյան Վոլոդյա Ալբերտի, ծնվ. 1990թ. Ժամակոչյան Արտակ Սամվելի, ծնվ. 1990թ. Խաչատրյան Գոռ Սեդրակի, ծնվ. 1997թ. Գրիգորյան Արկադիկ Սարգսի, ծնվ. 1986թ. Մարտիրոսյան Տիգրան Սարգսի, ծնվ. 1995թ. Զաքարյան Գևորգ Սամվելի, ծնվ. 1997թ. Բալայան Կարո Կիմայի, ծնվ. 1996թ. Թազիյան Աշոտ Հովհաննեսի, ծնվ. 1991թ. Ասրյան Արտուր Էռնեստի, ծնվ. 1998թ. Մեսրոպյան Արման Գեղամի, ծնվ. 1992թ. Ասատրյան Ահարոն Նորայրի, ծնվ. 1996թ. Մխիթարյան Կարապետ Համլետի, ծնվ. 1991թ. Վարոսյան Արմեն Սամվելի, ծնվ. 1988թ. Գրիգորյան Լյուդվիգ Ներսեսի, ծնվ. 1993թ. Սայադյան Էրիկ Գաբրիելի, ծնվ. 1994թ. Հակոբյան Հակոբ Էդվարդի, ծնվ. 1979թ. Աղայան Մկրտիչ Կարապետի, ծնվ. 1990թ. Սառիկյան Կորյուն Ռադիկի, ծնվ. 1990թ. Վարդանյան Սերգեյ Խոսրովի, ծնվ. 1993թ. Տոնոյան Մարտուն Աղասու, ծնվ. 1990թ. Մանասարյան Սամվել Հարությունի, ծնվ. 1996թ. Խաչատրյան Հայկազ Զավենի, ծնվ. 1986թ. Միսկարյան Մեսրոպ Կարենի, ծնվ. 1989թ. Թումասյան Գրիգորի Իգնատի, ծնվ. 1988թ. Պահեստազորային Կորկոտյան Հովհաննես Ալեքսանդրի, ծնվ. 1985թ. Գաբոյան Վասպուրական Գառնիկի, ծնվ. 2000թ. Մուրադյան Արամայիս Գուրգենի, ծնվ. 1997թ. Կոնջորյան Վարդան Ալբերտի, ծնվ. 2001թ. Սիմոնյան Արման Աշոտի, ծնվ. 2000թ. Բադալյան Արմեն Արսենի, ծնվ. 1998թ. Սաղաթելյան Գևորգ Աշոտի, ծնվ. 2001թ. Հովհաննիսյան Մեսրոպ Վարդանի, ծնվ. 2002թ. Բրուտյան Արմեն Լևոնի, ծնվ. 2002թ. Գալստյան Մանվել Սարգսի, ծնվ. 2002թ. Հովհաննիսյան Լևոն Արտյոմի, ծնվ. 2001թ. Թադևոսյան Կարեն Վահագնի, ծնվ. 2001թ. Կամավորական Սաղաթելյան Աշոտ Մելսիկի, ծնվ. 1966թ. Ավետիսյան Աշոտ Լյովայի, ծնվ. 2001թ. Մաթևոսյան Արման Արտակի, ծնվ. 2001թ. Բաբայան Արտյոմ Հովիկի, ծնվ. 2001թ. Համբարձումյան Տիգրան Արսենի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Ներսիսյան Պողոս Պարգևի, ծնվ. 1969թ. Պահեստազորային Սարգսյան Էդգար Դավիթի, ծնվ. 1979թ. Մեսրոպյան Գեղամ Էդուարդի, ծնվ. 1991թ.
13:46 - 16 փետրվարի, 2021
Մեկնարկել է 2021 թ. ձմեռային զորակոչը. Արցախի ՊԲ

Մեկնարկել է 2021 թ. ձմեռային զորակոչը. Արցախի ՊԲ

Փետրվարի 8-ին մեկնարկել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 2021 թվականի ձմեռային զորակոչը:   Պահպանելով համավարակի տարածման վտանգներով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները՝ զորակոչիկներն անցնում են բուժզննման անհրաժեշտ ընթացակարգերը, իսկ ապա նաև վիճակահանության միջոցով ընտրում այն զորամասերը, որտեղ պետք է անցկացնեն հետագա զինվորական ծառայությունը:   «Արդարության սկզբունքն ու բանակի սերնդափոխության գործընթացի թափանցիկությունը առավելագույնս ապահովելու նպատակով միջոցառմանը հետևում են զորակոչային հանձնաժողովի անդամները, իսկ վիճակահանության ամբողջ ընթացքը տեսանկարահանվում է:   Համապետական նշանակության միջոցառման պատասխանատուներն ու կազմակերպիչները վստահեցնում են, որ առկա են բոլոր նախադրյալները հետպատերազմական շրջանի առաջին զորակոչը բարձր մակարդակով իրականացնելու և բանակի ստորաբաժանումները համալրելու համար»,- հայտնում են Արցախի ՊԲ-ից:  
20:00 - 08 փետրվարի, 2021
Արցախի ՊՆ-ն հրապարակել է զոհված ևս 29 զինծառայողների անուններ

Արցախի ՊՆ-ն հրապարակել է զոհված ևս 29 զինծառայողների անուններ

Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված ևս 29 զինծառայողների անուն-ազգանունները: Նրանք են. Պահեստազորային Մուրադյան Վիգեն Իսրայելի, ծնվ. 1995թ. Կամավորական Խաչատրյան Արման Շահվալադի, ծնվ. 1977թ. Կամավորական Օհանյան Վահան Սուրիկի, ծնվ. 1963թ. Կամավորական Գարեգինյան Վահան Կարապետի, ծնվ. 1973թ. Պահեստազորային Մխիթարյան Լևոն Սերգեյի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Սումբուլյան Սամվել Թովմասի, ծնվ. 1969թ. Կամավորական Գալստյան Գարեգին Գարիկի, ծնվ. 1979թ. Պահեստազորային Մարգարյան Հովհաննես Գուրգենի, ծնվ. 1987թ. Ելուղյան Նարեկ Յուրիկի, ծնվ. 1997թ. Խաչատրյան Տիգրան Արթուրի, ծնվ. 1998թ. Առաքելյան Արթուր Արայիկի, ծնվ. 1986թ. Պահեստազորային Վարդանյան Տիգրան Անդրանիկի, ծնվ. 1995թ. Կամավորական Գրիգորյան Արթուր Գեորգիի, ծնվ. 1989թ. Մելքոնյան Սամվել Եղիշեի, ծնվ. 1996թ. Հակոբյան Կարեն Հրահատի, ծնվ. 1985թ. Հունանյան Գրիգոր Նվերի, ծնվ. 1996թ. Անանյան Ռոբերտ Արտաշեսի, ծնվ. 2000թ. Բաբայան Գոռ Գագիկի, ծնվ. 2001թ. Հովհաննիսյան Հովհաննես Սմբատի, ծնվ. 2000թ. Մնացականյան Գևորգ Մնացականի, ծնվ. 2001թ. Մանուկյան Արման Արթուրի, ծնվ. 2001թ. Գասպարյան Հովհաննես Քաջիկի, ծնվ. 2002թ. Միրզոյան Հարություն Հակոբի, ծնվ. 2002թ. Տատինցյան Էյներ Արթուրի, ծնվ. 2001թ. Գրիգորյան Մխիթար Կորյունի, ծնվ. 2002թ. Վարդանյան Ավետիս Հակոբի, ծնվ. 2000թ. Բաղդասարյան Վաղարշակ Հրաչիկի, ծնվ. 2002թ. Մելքոնյան Հրանտ Վաչագանի, ծնվ. 2001թ. Խաչատրյան Գառնիկ Մանուկի, ծնվ. 2000թ.
17:56 - 08 փետրվարի, 2021
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված ևս 52 զինծառայողի անուն

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված ևս 52 զինծառայողի անուն

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները․ Մարգարյան Սպարտակ Արսենի, ծնվ. 2002թ. Գուլաբյան Յուրիկ Գուրգենի, ծնվ. 1999թ. Մանուչարյան Արման Արշակի, ծնվ. 1997թ. Թադևոսյան Լիպարիտ Արմենի, ծնվ. 2001թ. Սեյրադարյան Հարություն Երվանդի, ծնվ. 2002թ. Խաչատրյան Սարգիս Վլադիմիրի, ծնվ. 2001թ. Թևոսյան Դավիթ Արթուրի, ծնվ. 2001թ. Առաքելյան Մհեր Սասունի, ծնվ. 2000թ. Չոբանյան Արմեն Աշոտի, ծնվ. 2001թ. Ավետումյան Մայիս Շահենի, ծնվ. 2001թ. Ակինյան Իսրայել Գագիկի, ծնվ. 2001թ. Պողոսյան Հովհաննես Վարուժանի, ծնվ. 2002թ. Պահեստազորային Պողոսյան Տիգրան Ժորժիկի, ծնվ. 1990թ. Պահեստազորային Սահակյան Սասուն Նիկոլայի, ծնվ. 1990թ. Կամավորական Գևորգյան Անդրանիկ Արմենի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Ասլանյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1975թ. Պահեստազորային Հովակիմյան Հուսիկ Գրիգորի, ծնվ. 1996թ. Պահեստազորային Մանուչարյան Գեորգի Արտեմի, ծնվ. 1986թ. Պահեստազորային Հարությունյան Վարուժան Յակովի, ծնվ. 1976թ. Բալայան Արա Վլադիմիրի, ծնվ. 1976թ. Պահեստազորային Բեժանյան Աղասի Վահրամի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Մամունց Արթուր Ռադիկի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Թեյմուրազյան Գրիգոր Լևոնի, ծնվ. 1998թ. Պահեստազորային Ներսեսյան Արմեն Պերճի, ծնվ. 1980թ. Պահեստազորային Մանուկյան Մանուկ Սլավիկի, ծնվ. 1970թ. Պահեստազորային Թորոսյան Մանուկ Գագիկի, ծնվ. 1985թ. Պահեստազորային Մաթևոսյան Արաիկ Պատվականի, ծնվ. 1971թ. Պահեստազորային Առաքելյան Հովսեփ Մելիքի, ծնվ. 1995թ. Աթոյան Մելիք Ռոբերտի, ծնվ. 1989թ. Ռևազյան Ավագ Գևորգի, ծնվ. 1989թ. Օհանյան Սևակ Վարդանի, ծնվ. 1985թ. Կամավորական Ակողլյան Աշոտ Մարկոսի, ծնվ. 1984թ. Կամավորական Կարապետյան Միքայել Գուրգենի, ծնվ. 1993թ. Պահեստազորային Շահնազարյան Անդրանիկ Մարտիրոսի, ծնվ. 1983թ. Պահեստազորային Ավետիսյան Տիգրան Համիկի, ծնվ. 1990թ. Պահեստազորային Մկրտչյան Հարություն Սեյրանի, ծնվ. 1993թ. Պահեստազորային Արշակյան Գևորգ Սեյրանի, ծնվ. 1992թ. Պահեստազորային Բարսեղյան Գարիկ Գրիգորի, ծնվ. 1983թ. Պահեստազորային Մարտիրոսյան Արմեն Գարեգինի, ծնվ. 1986թ. Պահեստազորային Ավետիսյան Սմբատ Միրանի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Հարությունյան Սարգիս Վահրամի, ծնվ. 1994թ. Պահեստազորային Մարգարյան Ռոման Սուրիկի, ծնվ. 1995թ. Պահեստազորային Անդրեասյան Հարություն Գևորգի, ծնվ. 1990թ. Ղազարյան Արման Արսենի, ծնվ. 2001թ. Գևորգյան Նարեկ Ռոմանի, ծնվ. 2000թ. Բաբայան Գևորգ Սևակի, ծնվ. 2001թ. Ջիվանյան Վահե Միհրանի, ծնվ. 2001թ. Հովսեփյան Միքայել Դավիթի, ծնվ. 2000թ. Խաչատրյան Սուրեն Սեյրանի, ծնվ. 1979թ. Ղազարյան Վահե Աշոտի, ծնվ. 1977թ. Զուրաբյան Արտուշ Վանիկի, ծնվ. 1967թ. Նավասարդյան Սարգիս Ֆրունզիկի, ծնվ. 1978թ.
13:23 - 05 փետրվարի, 2021
Վիտալի Բալասանյանն անդրադարձել է ՊԲ-ի կազմալուծման լուրերին. կկազմավորվեն պայմանագրային հիմունքներով ստորաբաժանումներ

Վիտալի Բալասանյանն անդրադարձել է ՊԲ-ի կազմալուծման լուրերին. կկազմավորվեն պայմանագրային հիմունքներով ստորաբաժանումներ

Արցախի պետական մարմինները զբաղվում են պայմանագրային հիմունքներով, պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով: Այս մասին տարածած հայտարարության մեջ նշել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Խոսակցություններ են պտտվում այն մասին, թե իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում` պետական շենքերին, տեղադրվելու է ադրբեջանական պետական դրոշ: Հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը: Որոշ լրատվամիջոցներում և  սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է և ըստ այդ լուրերի տրամաբանության՝ Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով, պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով: Հասարակության որոշ շրջանակներում մտավախություն կա, թե օրինակ Ստեփանակերտի՝ Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղն առաջիկայում կբնակեցվի ադրբեջանական ընտանիքներով: Խոսակցություններ են շրջանառվում նաև այն մասին, թե մասնավորապես Ստեփանակերտի առևտրային կետերում ադրբեջանցիները կատարում են գնումներ: Հավաստիացնում եմ, որ նման խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից: Սիրելի΄ արցախցիներ, Արցախի Հանրապետության իշխանությունների անունից հավաստիացնում եմ ձեզ, որ չնայած պատերազմական գործողությունների հետևանքով մեզ հասցված անդառնալի կորուստներին,  պետությունը մշտապես հանձնառու է՝ կատարելու բնակչության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները: Ըստ այդմ՝ կոչ եմ անում, տուրք չտալ կեղծ լուրերին և  հավատացած լինել, որ արվել,  և  արվում է ամեն ինչ՝ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և ընդլայնելու ուղղությամբ»,-նշված է  Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարության մեջ:
11:42 - 04 փետրվարի, 2021
ՊԲ-ն հրապարակել է պատերազմում զոհված ևս 116 զինծառայողի անուն

ՊԲ-ն հրապարակել է պատերազմում զոհված ևս 116 զինծառայողի անուն

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 116 զինծառայողի անուն․ Գրիգորյան Արթուր Վարդանի, ծնվ. 1985թ. Պահեստազորային Մարտիրոսյան Արթուր Ալեքսեյի, ծնվ. 1971թ. Պահեստազորային Բեկլարյան Արամ Ռաֆայելի, ծնվ. 1969թ. Ավետիսյան Լևոն Միսակի, ծնվ. 1995թ. Խաչատրյան Արմեն Ավետիսի, ծնվ. 1997թ. Հարությունյան Մասիս Արթուրի, ծնվ. 1996թ. Մհերյան Վոլոդյա Սանասարի, ծնվ. 1997թ. Մեսրոպյան Նարեկ Արմենի, ծնվ. 1989թ. Ղազարյան Աշոտ Սերժիկի, ծնվ. 1974թ. Սարգսյան Սերգեյ Մելիքի, ծնվ. 1982թ. Սարգսյան Իվան Սուրենի, ծնվ. 1985թ. Աբաղյան Արայիկ Նիկոլայի, ծնվ. 1987թ. Գևորգյան Էրիկ Արմենի, ծնվ. 1997թ. Նազարյան Դավիթ Ռաֆայելի, ծնվ. 1985թ. Ալավերդյան Արթուր Արարատի, ծնվ. 1992թ. Պողոսյան Գագիկ Դանիելի, ծնվ. 1995թ. Մանուկյան Գարիկ Սարգսի, ծնվ. 1994թ. Սաղաթելյան Ալեքսան Հարությունի, ծնվ. 1996թ. Պահեստազորային Գասպարյան Ռուստամ Ռաֆիկի, ծնվ. 1961թ. Պահեստազորային Գևորգյան Արմեն Աշոտի, ծնվ. 1970թ. Պահեստազորային Մարգարյան Ասրի Արթուրի, ծնվ. 1997թ. Գևորգյան Սուրեն Կարենի, ծնվ. 1997թ. Սարգսյան Էրիկ Արմենի, ծնվ. 1998թ. Մուրադյան Էդուարդ Արմենի, ծնվ. 2001թ. Սահակյան Նարեկ Կարենի, ծնվ. 2001թ. Գրիգորյան Դավիթ Արմենի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Հակոբյան Հակոբ Ռաֆայելի, ծնվ. 1992թ. Կամավորական Քոլոզյան Ժիրայր Ժորայի, ծնվ. 1961թ. Կամավորական Հովակիմյան Սամվել Արթուրի, ծնվ. 1997թ. Կամավորական Ղուկասյան Վրույր Ռադիկի, ծնվ. 1976թ. Կամավորական Մարգարյան Գրիշա Լուկաշինի, ծնվ. 1956թ. Կամավորական Ստեփանյան Հարություն Կամոյի, ծնվ. 1974թ. Կամավորական Մնացականյան Սևակ Բախշիի, ծնվ. 1988թ. Կամավորական Հարությունյան Արթուր Արմենի, ծնվ. 1979թ. Կամավորական Ավագյան Տիգրան Արմենի, ծնվ. 1991թ. Կամավորական Կարապետյան Վախթանգ Բորիսի, ծնվ. 1974թ. Արուտյունով Հենրի Արտեմի, ծնվ. 2000թ. Սիմոնյան Արամ Սեյրանի, ծնվ. 2001թ. Աբրահամյան Գագիկ Արթուրի, ծնվ. 2001թ. Մեհրաբյան Արեն Մհերի, ծնվ. 1997թ. Լեմեշկո Գրիգոր Իգորի, ծնվ. 2001թ. Պետրոսյան Սիփան Ռադիկի, ծնվ. 2001թ. Բաղումյան Էդգար Վրեժի, ծնվ. 2002թ. Խանամիրյան Հունան Մարատի, ծնվ. 1988թ. Մալխասյան Արման Վաղարմենի, ծնվ. 2000թ. Խունոյան Աղասի Արամայիսի, ծնվ. 2001թ. Շաքարյան Նարեկ Արթուրիկի, ծնվ. 2002թ. Մարտիրոսյան Վրեժ Մուկուչի, ծնվ. 2000թ. Մուրադյան Արամ Վարուժանի, ծնվ. 2002թ. Խաչատրյան Արմենակ Բագրատի, ծնվ. 2001թ. Կնյազյան Արտուշ Եղիշեի, ծնվ. 2001թ. Միրզոյան Արթուր Արամայիսի, ծնվ. 2000թ. Պետրոսյան Աշոտ Էդվարդի, ծնվ. 1997թ. Պողոսյան Ռուստամ Իշխանի, ծնվ. 1995թ. Ներսիսյան Ներսես Արթուրիկի, ծնվ. 2000թ. Հովակիմյան Ռադիկ Վրույրի, ծնվ. 2000թ. Քարտաշյան Հակոբ Արթուրի, ծնվ. 1999թ. Գրիգորյան Հայկ Արենի, ծնվ. 2001թ. Ստեփանյան Հրաչյա Գագիկի, ծնվ. 1983թ. Լևոնյան Լևոն Կարենի, ծնվ. 2000թ. Սուքիասյան Արթուր Գագիկի, ծնվ. 2001թ. Ժամհարյան Արթուր Վարդանի, ծնվ. 1996թ. Զալինյան Արթուր Սեյրանի, ծնվ. 1993թ. Կամավորական Պետրոսյան Լևոն Ռուբենի, ծնվ. 1991թ. Խաչիյան Հովհաննես Արթուրի, ծնվ. 1988թ. Հայրապետյան Արտաշես Գառնիկի, ծնվ. 2001թ. Մանասարյան Գևորգ Դավթի, ծնվ. 2001թ. Եղիազարյան Վիգեն Արսենի, ծնվ. 2001թ. Արշակյան Տիգրան Խաչիկի, ծնվ. 2000թ. Մատինյան Սամվել Համլետի, ծնվ. 1996թ. Խաչատրյան Լյովա Շիրազի, ծնվ. 1991թ. Սիմոնյան Հովիկ Խաչատուրի, ծնվ. 1986թ. Մարգարյան Գարիկ Լևոնի, ծնվ. 1993թ. Ներսեսյան Արմեն Յուրիի, ծնվ. 1975թ. Դավիդյան Հովհաննես Վլադիկի, ծնվ. 1994թ. Մուսաելյան Վյաչեսլավ Ռոմանի, ծնվ. 1988թ. Ավետիսյան Թորգոմ Զինավարի, ծնվ. 2002թ. Պետրոսյան Կարեն Յուրիկի, ծնվ. 2000թ. Բադալյան Համլետ Գագիկի, ծնվ. 2001թ. Խաչատրյան Արսեն Սևակի, ծնվ. 2002թ. Մկրտչյան Զավեն Վաչիկի, ծնվ. 2000թ. Գրիգորյան Հայկ Գագիկի, ծնվ. 1998թ. Ծատրյան Արամայիս Գագիկի, ծնվ. 1987թ. Մահրոյան Արթուր Մամիկոնի, ծնվ. 1998թ. Գրիգորյան Արթուր Արմանի, ծնվ. 2001թ. Ալեքսանյան Վահե Վազգենի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Հովհաննիսյան Ազատ Արսենի, ծնվ. 1996թ. Քթրյան Ժորա Սամվելի, ծնվ. 1996թ. Սարգսյան Արտակ Սերոբի, ծնվ. 2001թ. Խաչատրյան Խաչատուր Հարութի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Ղուկասյան Տիգրան Լենտրուշի, ծնվ. 1974թ. Կամավորական Եսայան Պարույր Արամայիսի, ծնվ. 1972թ. Կամավորական Սաթունց Տիգրան Մարտունի, ծնվ. 1963թ. Կամավորական Գարակյան Սեյրան Գրիշայի, ծնվ. 1973թ. Մարտիրոսյան Արտաշես Արմանի, ծնվ. 2002թ. Բարսեղյան Վրեժ Ֆրանցի, ծնվ. 1973թ. Մուրադյան Հենրիկ Արթուրի, ծնվ. 2001թ. Մարգարյան Էդգար Վյաչեսլավի, ծնվ. 2001թ. Դավթյան Արման Մհերի, ծնվ. 2002թ. Մելիքբեկյան Սուրեն Վարդանի, ծնվ. 1998թ. Ալոյան Ազատ Կարենի, ծնվ. 2001թ. Հարությունյան Անդրանիկ Հենրիխի, ծնվ. 1969թ. Հակոբյան Դավիթ Արթուրի, ծնվ. 2001թ. Հարությունյան Խաչիկ Հրանտի, ծնվ. 1994թ. Մովսեսյան Գևորգ Տիգրանի, ծնվ. 1998թ. Վարդանյան Կարեն Վահագնի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Ամիրբարյան Արթուր Վյաչեսլավի, ծնվ. 1972թ. Կարապետյան Սամվել Արմենի, ծնվ. 2000թ. Կարապետյան Արտյոմ Աբրահամի, ծնվ. 1977թ. Նազարեթյան Արման Վախթանգի, ծնվ. 2001թ. Թամոյան Սամվել Թամոյի, ծնվ. 2001թ. Հովհաննիսյան Տիգրան Հրաչյայի, ծնվ. 1981թ. Ահարոնյան Ալեքսանդր Վալերիի, ծնվ. 2000թ. Ստեփանյան Զավեն Հովիկի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Ղևոնդյան Ղևոնդ Արմենի, ծնվ. 1992թ. Պահեստազորային Մուրադյան Վաղարշակ Սարգսի, ծնվ. 1989թ։
18:51 - 02 փետրվարի, 2021
Արցախի ՊԲ-ում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում․ Արցախի ԱԽ գրասենյակի տեղեկատվության վարչության պետ

Արցախի ՊԲ-ում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում․ Արցախի ԱԽ գրասենյակի տեղեկատվության վարչության պետ

Արցախի Պաշտպանության բանակում եւ դրան հավասարեցված ուժային այլ կառույցներում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակի տեղեկատվության վարչության պետ Տիգրան Աթանեսյանը։ Մեր ճշտող հարցին՝ կառուցվածքային փոփոխությունը ենթադրում է կազմալուծո՞ւմ՝ ինչպիսի տեղեկություն տարածվել է մամուլում, Աթանեսյանը պատասխանեց, որ կազմալուծման որեւէ գործողություն չի նախատեսվում: ԱԽ տեղեկատվության վարչության պետից հետաքրքրվեցինք՝ կառուցվածքի փոփոխությունը ենթադրում է նաեւ կարգավիճակի՞ փոփոխություն, այսինքն՝ այլեւս չի՞ լինելու ՊԲ, Աթանեսյանն արձագանքեց, որ այս պահին մանրամասաներ չի կարող հայտնել կառույցի վերանվանման վերաբերյալ, քանզի դեռեւս հստակեցում չկա։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչ իրավական ակտի հիման վրա են նախատեսվում այդպիսի փոփոխություններ, մեր զրուցակիցը նշեց, որ Անվտանգության խորհրդում այժմ իրականացվում են գործնական ու կազմակերպական աշխատանքներ, եւ ոչ թե փաստաթղթային․ այլ մանրամասներ նա չհայտնեց։  Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տարածվում է տեղեկություն, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը, եւ Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի։ Պնդման վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից․ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Հարցման պատասխանն ստանալուն պես կհրապարակենք ՊՆ-ի մեկնաբանությունը։ Հայարփի Բաղդասարյան
14:23 - 02 փետրվարի, 2021
Արցախի ՊԲ-ն հերքում է 15 հայ զինվորի գերեվարվելու մասին տեղեկությունները

Արցախի ՊԲ-ն հերքում է 15 հայ զինվորի գերեվարվելու մասին տեղեկությունները

Վերջին շրջանում համացանցում կրկին տարածում են գտնում բանակին առնչվող նյութեր, որոնք չունեն որևէ իրական հիմք, ամբողջովին մտացածին են և նպատակ ունեն արատավորել հետպատերազմական բարդ պայմաններում իր խնդիրը կատարող կառույցի հեղինակությունը: Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մասնավորապես, համացանցի տարբեր օգտատերեր տարածում  են տեղեկատվություն իբր թե 15 հայ զինվորի գերեվարվելու մասին, 44-օրյա պատերազմի որոշ դրվագների, պատերազմին հաջորդած դիրքային փոփոխությունների հետ կապված՝ շահարկվում է նաև Ն զորամասի հրամանատար, գնդապետ Գոռ Իշխանյանի անունը: Հաշվի առնելով ժողովրդի զգայունությունը  բանակին առնչվող ցանկացած նորության նկատմամբ՝ կրկին հավաստում ենք, որ բանակի որևէ զինծառայող ոչ այս, ոչ նախորդող օրերին չի գերեվարվել, պատերազմի ընթացքում գնդապետ Գ.Իշխանյանի հրամանատարությամբ գործող զորամասը առաջադրված խնդիրները կատարել է բացառապես վերադաս հրամանատարության հրամանների և ցուցումների հիման վրա, մարտական գործողությունների ընթացքում հակառակորդին չի հանձնել նույնիսկ մեկ դիրք, իսկ պատերազմից հետո հետ քաշվելը /նաև այնպիսի տարածքներից, որտեղ եղել են հրամանատարական կետեր և ամրաշինական կառույցներ/ պայմանավորված է եղել եռակողմ հայտարարության դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտությամբ: Մեր գործընկերներին ու համաքաղաքացիներին խնդրում ենք փոքր ինչ ավելի պատասխանատու լինել սեփական խոսքի նկատմամբ: Հաշվի առնելով, որ նման ստահոտ լուրերի տարածումը բնավ չի նպաստում հայրենիքի պաշտպանունակության  ամրապնդմանը»:
16:04 - 29 հունվարի, 2021
Արցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 65 զոհված զինծառայողի անուն

Արցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 65 զոհված զինծառայողի անուն

Արցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 65 զոհված զինծառայողի անուն։ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողներն են՝ Ալեքսանյան Ռուբիկ Արմենի, ծնվ. 2002թ. Վարդանյան Հենրիկ Ռազմիկի, ծնվ. 2001թ. Կամավորական Սարխոշև Ռուդիկ Ալբերտի, ծնվ. 1961թ. Պահեստազորային Ասատրյան Հայկ Վարդանի, ծնվ. 1994թ. Դանիելյան Անդրեյ Վահանի, ծնվ. 1993թ. Գասպարյան Հայկ Մկրտիչի, ծնվ. 2000թ. Հովսեփյան Գևորգ Խաչիկի, ծնվ. 2001թ. Պողոսյան Տիգրան Լևոնի, ծնվ. 1995թ. Գինոսյան Նարեկ Համլետի, ծնվ. 2001թ. Զաքարյան Սպարտակ Լևոնի, ծնվ. 2002թ. Պահեստազորային Զարմանյան Գնել Տիգրանի, ծնվ. 1975թ. Ծատուրյան Արարատ Կապլոյի, ծնվ. 1974թ. Գասպարյան Վահե Վաչիկի, ծնվ. 1988թ. Աղամալյան Ազնիվ Արգամի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Թևոսյան Սերգեյ Ալբերտի, ծնվ. 1995թ. Դանիելյան Արամիկ Կամոյի, ծնվ. 1991թ. Երմալովյան Գոռ Վարդանի, ծնվ. 2001թ. Յարմալոյան Տիգրան Արծրունու, ծնվ. 2001թ. Կամավորական Հովսեփյան Ռուբեն Բալաբեկի, ծնվ. 1958թ. Կամավորական Կարապետյան Լևոն Կարոյի, ծնվ. 1988թ. Անթանյան Լևոն Սմբատի, ծնվ. 1993թ. Անթանյան Արմեն Սմբատի, ծնվ. 1994թ. Պահեստազորային Պետրոսյան Արման Գագիկի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Մովսիսյան Սևակ Սուրիկի, ծնվ. 1990թ. Պահեստազորային Շաբոյան Մնացական Գագիկի, ծնվ. 1988թ. Պահեստազորային Խաչատրյան Ժորա Լենդրուշի, ծնվ. 1997թ. Եղիազարյան Լևոն Գագիկի, ծնվ. 1991թ. Մանուկյան Պավել Նորիկի, ծնվ. 2002թ. Պետրոսյան Գնել Աբելի, ծնվ. 2002թ. Հովակիմյան Վահագն Հրաչյայի, ծնվ. 2000թ. Թովմասյան Թովմաս Սեյրանի, ծնվ. 1983թ. Հայրապետյան Կորյուն Արմենի, ծնվ. 1997թ. Ավանեսյան Վահագն Արամի, ծնվ. 2002թ. Կամավորական Արտաշեսյան Անատոլի Երջանիկի, ծնվ. 1971թ. Կամավորական Թադևոսյան Երվանդ Սահակի, ծնվ. 1974թ. Գասպարյան Շիրակ Արմենակի, ծնվ. 1998թ. Մինասյան Արարատ Խաչատուրի, ծնվ. 2000թ. Իսկանդարյան Սամվել Դավթի, ծնվ. 2000թ. Մխիթարյան Տիգրան Արսենի, ծնվ. 2002թ. Պետրոսյան Նորայր Վարազդատի, ծնվ. 2001թ. Հակոբյան Արտյոմ Դավիթի, ծնվ. 2000թ. Նազարյան Լևոն Սպարտակի, ծնվ. 2000թ. Ավդալյան Լյուդվիգ Արսենի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Ղարայան Վազգեն Գարեգինի, ծնվ. 1998թ. Աթաբեկյան Հայկ Ցոլակի, ծնվ. 2001թ. Հակոբյան Գևորգ Գարիկի, ծնվ. 2000թ. Դեմիրճյան Սուրեն Ռոբերտի, ծնվ. 2000թ. Հովհաննիսյան Տիգրան Հակոբի, ծնվ. 2002թ. Մերելյան Մելիք Սամվելի, ծնվ. 2002թ. Արամյան Անանիա Սամվելի, ծնվ. 2002թ. Հակոբյան Սարգիս Ասատուրի, ծնվ. 2000թ. Ավագյան Գավրուշա Գառնիկի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Գրիգորյան Արմեն Ռազմիկի, ծնվ. 1977թ. Կամավորական Արզումանյան Արման Արզումանի, ծնվ. 1976թ. Պողոսյան Սարգիս Հմայակի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Հայրապետյան Ռուբեն Վաչագանի, ծնվ. 1996թ. Հարությունով Արթուր Լևոնի, ծնվ. 2000թ. Գևորգյան Վահագն Գրայիկի, ծնվ. 2002թ. Բարսեղյան Մարտիրոս Նվերի, ծնվ. 2001թ. Ջավադյան Մանվել Սևակի, ծնվ. 2001թ. Կամավորական Հադջյան Կևորկ Իկնադիոսի, ծնվ. 1971թ. Պահեստազորային Հովսեփյան Արմեն Կառլենի, ծնվ. 1978թ. Պահեստազորային Պետրոսյան Կոլյա Շահենի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Էլազյան Կարեն Կարապետի, ծնվ. 1974թ. Մարգարյան Գարիկ Վալենտինի, ծնվ. 2000թ.
11:40 - 26 հունվարի, 2021
ՊԲ հայտարարությունը՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու մասին

ՊԲ հայտարարությունը՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու մասին

Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել.   «Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անհայտ կորած զինծառայողների, պահեստազորայինների, աշխարհազորայինների և կամավորականների հարազատների.   Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ է սեղմ ժամկետներում պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության բաժին ներկայացնել ծրագրի շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հետևյալ փաստաթղթերը՝   - Շահառուի (անհայտ կորածի հայր, մայր, կին կամ ամուսին) անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, հաշվառման հասցե, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտ) կամ համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, կոնտակտային հեռախոսահամար:   Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047 95 02 35 հեռախոսահամարով»:      
11:22 - 26 հունվարի, 2021
Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր

Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր

ԱՀ պաշտպանության նախարարությունը «Ճանաչենք մեր հերոսներին» շարքում ներկայացրել է հանուն հայրենիքի մարտնչած և հակառակորդին զգալի կորուստներ հասցրած նոր հերոսների սխրանքները: Փոխգնդապետ Դավիթ Վազգենի Ղազարյանը ցուցաբերել է անձնական խիզախություն, աչքի ընկել կապի արդյունավետ կազմակերպման և  մարտակարգերում ստորաբաժանումների ծածուկ տեղավորման գործողություններով: Անձամբ իրականացրել է կրակի վարում՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև աչքի ընկել տրված ստորաբաժանումների ղեկավարման և վիրավոր զինծառայողներին մարտակարգերից տարհանման գործում:   Հակառակորդի ինտենսիվ կրակի տակ Կապիտան Սարիբեկ Կիմայի Ավագյանը տարհանել է բազմաթիվ ռազմական տեխնիկա, իսկ ավագ լեյտենանտ Էրիկ Մհերի Անդրեասյանը հմտորեն իրականացրել է թիկունքային ապահովման գործընթացները: Ավագ լեյտենանտ Սամվել Վազգենի Ղարաբեկյանը, ցուցաբերելով անձնական խիզախություն, խոցել է 3 տանկ, հակառակորդի  մեկ տանկ էլ խոցվել է լեյտենանտ Վաչագան Գրիգորիի Տոնոյանի կողմից: Իր գործողություններով հյուսիսային ուղղությամբ հակառակորդի ճեղքման կասեցմանն է նպաստել Սերժանտ Էրիկ Ռոմիկի Հովհաննիսյանը: Շարքայիններ Անդրանիկ Դանիելի Դանիելյանն ու Արման Վարդանի Մելքոնյանը հյուսիսային ուղղությամբ ոչնչացրել են  հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ: Մայոր Դավիթ Տիգրանի Գրիգորյանը հմտորեն ղեկավարել է դիվիզիոնը, իրականացրել հակառակորդի հետախուզում ու հայտնաբերում, անձամբ կրակ վարել, ինչի արդյունքում հակառակորդին հասցվել են կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ, ինչպես նաև խոցվել հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ: Բուժծառայության մայոր Մհեր Արմենի Սարգսյանը, կապիտան Էլեոնորա Էդուարդի Շահինյանը, ենթասպա Հասմիկ Քաջիկի Հովսեփյանը և ծառայող Հայկանուշ Արայիկի Գնունյանը աչքի են ընկել վիրավորներին բուժօգնության ցուցաբերման և վերջիններիս առավել ապահով վայր տարհանելու գործողություններով:
13:27 - 23 հունվարի, 2021
ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն

ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ է հրապարակել Պաշտպանության բանակը: Հանուն հայրենիքի նահատակվել են՝ Կամավորական Հովհաննիսյան Արթուր Գեորգի, ծնվ. 1967թ. Պահեստազորային Քոլանջյան Արտյոմ Սարգսի, ծնվ. 1993թ. Գրիգորյան Մերուժան Հարությունի, ծնվ. 1996թ. Պահեստազորային Աբրահամյան Համլետ Վլադիկի, ծնվ. 1979թ. Մադաթյան Ռազմիկ Ալեքսանի, ծնվ. 2000թ. Խումարյան Մորիս Գագիկի, ծնվ. 2000թ. Հովսեփյան Գրիգոր Արայիկի, ծնվ. 2000թ. Կարապետյան Տիգրան Գրիգորի, ծնվ. 2002թ. Նազարյան Աբգար Գեղամի, ծնվ. 2002թ. Իսպիրյան Բորիս Գևորգի, ծնվ. 2000թ. Ապրեսյան Տիգրան Թադևոսի, ծնվ. 2001թ. Կիրակոսյան Ռոման Հայկի, ծնվ. 2001թ. Փանոսյան Արսեն Մնացականի, ծնվ. 2001թ. Հովհաննիսյան Մելքոն Թելմանի, ծնվ. 2002թ. Մստոյան Նորայր Դհարի, ծնվ. 2001թ. Էլոյան Հենրիկ Սերգեյի, ծնվ. 2001թ. Պետրոսյան Սասուն Սարիբեկի, ծնվ. 2001թ. Ներսիսյան Կարեն Դավիթի, ծնվ. 2002թ. Հովագիմյան Կարո Սարկիսի, ծնվ. 2000թ. Հովհաննիսյան Մարտին Հովհաննեսի, ծնվ. 2001թ. Ստեփանյան Ալբերտ Գագիկի, ծնվ. 2002թ. Հարությունյան Հայկ Հրանտի, ծնվ. 2002թ. Սամբատով Սամվել Գրիշի, ծնվ. 2001թ. Գալստյան Արմեն Գևորգի, ծնվ. 2001թ. Եսայան Սուրեն Սարգսի, ծնվ. 2002թ. Մուրադյան Հովիկ Սմբատի, ծնվ. 1993թ. Մանուկյան Իգոր Համլետի, ծնվ. 1977թ. Դոխոյան Ռուդոլֆ Յուրիկի, ծնվ. 1977թ. Մարգարյան Առաքել Սլավայի, ծնվ. 1988թ. Դադամյան Ռոման Վագիֆի, ծնվ. 1982թ. Գևորգյան Վահան Այդինի, ծնվ. 1968թ. Ղահրամանյան Սամվել Կառլենի, ծնվ. 1968թ. Հարությունյան Հարություն Կառլենի, ծնվ. 1984թ. Բեգլարյան Գարիկ Վաչագանի, ծնվ. 1996թ. Պահեստզորային Հովհաննիսյան Մենուա Արմենի, ծնվ. 1986թ. Բարսեղյան Մարատ Նաիրիի, ծնվ. 2002թ. Գրիգորյան Գրիշա Սամվելի, ծնվ. 2002թ. Մկրտչյան Միքայել Ռուբենի, ծնվ. 2002թ. Հովագիմյան Կարեն Յուրայի, ծնվ. 2001թ. Ղազարյան Սամվել Արթուրի, ծնվ. 2000թ. Խաչատրյան Գավրուշ Ջոնիկի, ծնվ. 2001թ. Սիրեկանյան Լյուդվիգ Հովակիմի, ծնվ. 2001թ. Խաչատրյան Հրաչ Նորայրի, ծնվ. 2000թ. Կարապետյան Ռոբերտ Անդրանիկի, ծնվ. 2002թ. Ավոյան Դավիթ Աթիկի, ծնվ. 2001թ. Մխիթարյան Սարգիս Սամվելի, ծնվ. 2000թ. Վիրաբյան Էրիկ Քաջիկի, ծնվ. 2000թ. Օհանյան Գոռ Գագիկի, ծնվ. 2001թ. Ռաշոյան Գարիկ Ռադիկի, ծնվ. 2001թ. Գուլբանդյան Գարիկ Համլետի, ծնվ. 2001թ. Մկրտչյան Հայկ Մկրտչի, ծնվ. 2001թ. Մելիքսեթյան Աշոտ Արտյոմի, ծնվ. 2001թ. Մաթևոսյան Դավիթ Գրիգորի, ծնվ. 2001թ. Մուրադյան Աշոտ Հովհաննեսի, ծնվ. 2001թ. Ղազարյան Հայկ Սամվելի, ծնվ. 2000թ. Հովհաննիսյան Սեդրակ Սամվելի, ծնվ. 1993թ. Մխիթարյան Նարեկ Մխիթարի, ծնվ. 1995թ. Համբարյան Տիգրան Սուրիկի, ծնվ. 1982թ. Հակոբյան Հայկ Ցոլակի, ծնվ. 1997թ. Գևորգյան Դավիթ Աշոտի, ծնվ. 1980թ. Պահեստազորային Հովսեփյան Նվեր Մերուժանի, ծնվ. 1984թ. Ափյան Արա Յուրիկի, ծնվ. 1983թ. Պահեստազորային Սարգսյան Պարույր Հայկի, ծնվ. 1980թ. Պահեստազորային Տոնոյան Վահան Գառնիկի, ծնվ. 1988թ. Պահեստազորային Ասատրյան Արթուր Հակոբի, ծնվ. 1985թ. Կամավորական Խաչատրյան Ռաֆիկ Իշխանի, ծնվ. 1988թ. Ալեքսանյան Խորեն Հրանտի, ծնվ. 1985թ. Պահեստազորային Հարությունյան Հակոբ Վոլոդյայի, ծնվ. 1979թ. Կիրակոսյան Գևորգ Դավիթի, ծնվ. 1996թ. Արզումանյան Հրաչյա Սեյրանի, ծնվ. 2001թ. Մկրտչյան Լևոն Վարդանի, ծնվ. 2001թ. Խաչատրյան Վանիկ Վալերիկի, ծնվ. 2000թ.
10:53 - 23 հունվարի, 2021
Հովիկ Սերգեյի Մուսայելյանը մարտական բարդ իրավիճակներում, վտանգելով կյանքը, տեղափոխել է վիրավոր զինծառայողներին․ ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել

Հովիկ Սերգեյի Մուսայելյանը մարտական բարդ իրավիճակներում, վտանգելով կյանքը, տեղափոխել է վիրավոր զինծառայողներին․ ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել

Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է հերոսական դրվագներ Արցախյան 44-օրյա պատերազմից։ «Վարորդ-սանիտար, կրտսեր սերժանտ-պայմանագրային Հովիկ Սերգեյի Մուսայելյանը մարտական բարդ իրավիճակներում դրսևորել է սառնասրտություն և, վտանգելով կյանքը, տեղափոխել վիրավոր զինծառայողներին: Բարձր մակարդակով որակավորված բուժօգնություն են ցուցաբերել և մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարել բուժծառայության մայորներ Նարեկ Արմենի Մեսրոպյանը, Արմեն Ալբերտի Հարությունյանը, Գեորգի Էդուարդի Մանուչարյանը, կամավորական Հրանտ Անդրանիկի Աշճյանը, պահեստազորայիններ Արթուր Ալիխանի Հակոբյանը, Ալիկ Արտիկի Հայրապետյանը, ավագ ենթասպաներ Մանուշակ Շահենի Աղաջանյանը, Կարինե Շիրինի Սահակյանը:   Մարտական դիրքում հակառակորդի գրոհը կասեցնելիս աչքի է ընկել կապիտան Սեյրան Սլավայի Գրիգորյանը: Ինտենսիվ մարտերի ընթացքում կապիտան Դավիթ Հովհաննեսի Սաժումյանը զորամասի մարտնչող ստորաբաժանումներն ապահովել է կապով և տեսադիտարկման համակարգով:   Մայոր Լենդրուշ Նորայրի Խաչատրյանը հմտորեն ղեկավարել է ստորաբաժանման գործողությունները և կորուստներ պատճառել թշնամական ուժերին:   Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտերում թշնամու գրոհները կասեցրել և հակառակորդին մեծաթիվ կորուստներ են պատճառել շարքայիններ Վաղինակ Հակոբի Սարգսյանը, Սպարտակ Իշխանի Խաչատրյանը, ավագ լեյտենանտ Գեղամ Արսենի Ղազիյանը, սերժանտ Մհեր Սայաթի Գասպարյանը, կրտսեր սերժանտ Տիգրան Սուրենի Ավանեսյանը:   Կապիտան Արամ Արթուրի Խաչատրյանը հմտորեն ղեկավարել է հրետանու կրակը՝ պատճառելով թշնամուն զգալի կորուստներ»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։
17:38 - 18 հունվարի, 2021
Խոցել են տանկեր, զրահապատ տեխնիկա, կրակի տակ տարհանել վիրավորներին. ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել

Խոցել են տանկեր, զրահապատ տեխնիկա, կրակի տակ տարհանել վիրավորներին. ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել

Փոխգնդապետ Մասիս Արթուրի Ավանեսյան: Աչքի է ընկել գումարտակի ղեկավարման գրագետ գործողություններով: Անձամբ խոցել է 1 տանկ և հակառակորդին պատճառել մարդկային զգալի կորուստներ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ Մայորներ Խաչիկ Կարապետի Մինասյանն ու Խաչիկ Արարատի Աղաբեկյանը, հմտորեն ղեկավարելով իրենց ստորաբաժանումները, հրետանու ճշգրիտ կրակով ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ զրահապատ տեխնիկա և ավելի քան 50 հետևակային: Բուժծառայության կապիտաններ Նարեկ Սեդրակի Դալիբալտյանը, Ալեքսանդր Արկադիի Ղազարյանը, պահեստազորի սերժանտ Զորայր Արտուրիկի Ասրյանը, ծառայող Հռիփսիմե Ապրեսի Մարտիրոսյանը, պահեստազորի շարքայիններ Մարտիկ Լյովայի Ավագյանը, Մարտիկ Բորիկի Գրիգորյանն ու Արայիկ Շահենի Ավագյանը հակառակորդի կրակի տակ առաջին բուժօգնություն են ցուցաբերել և տարհանել բազմաթիվ վիրավորների: Մայոր Էդգար Արտակի Կարապետյանը հակառակորդի կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական տեխնիկա: Անձամբ ղեկավարելով տանկային վաշտերից մեկը հյուսիսային սահմանագոտում՝ վաշտի կազմով խոցել են հակառակորդի մեկ դիտակետ և հինգ տանկ: Ավագ լեյտենանտ Տարոն Ազատի Արշակյանը իր մարտկոցով հյուսիսային ուղղությամբ կասեցրել է հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ: Անձամբ ականանետով շարքից հանել է հակառակորդի մեկ տանկ՝ վնասելով ևս մեկը: Լեյտենանտ Գայանե Գրիգորիի Գրիգորյանը, ենթասպա Եվգինե Ներսեսի Մարտիրոսյանը և կրտսեր սերժանտ-պայմանագրային Անահիտ Կամոյի Աբրահամյանը, դրսևորելով խիզախություն, հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված մարտական խնդիրները: Փոխգնդապետ Արթուր Վյաչեսլավի Սարգսյանը հակառակորդի հրետակոծության ժամանակ իրականացրել է սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտակարգերից տարհանումը, ինչպես նաև կազմակերպել զինամթերքի մատակարարման աշխատանքները:
10:57 - 15 հունվարի, 2021