«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 25 պատգամավոր, խորհրդարանում երկրորդ ուժն է։

Խմբակցության ղեկավարն է Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը՝ Արման Աբովյանը։ 

Մյուս պատգամավորներն են՝ Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի, Առուստամյան Նորա Սեդրակի, Բաբայան Էդուարդ Վլադիմիրի, Բագրատյան Սերգեյ Պապաշի, Գեւորգյան Քաջիկ Նահապետի, Գրիգորյան Արթուր Գրիշայի, Գրիգորյան Վարդեւան Ֆաբրիցուսկի, Դալլաքյան Արթուր Ալբերտի, Զոհրաբյան Նաիրա Վահանի, Էնֆիաջյան Վահե Սարգսի, Իսայան Շաքե Ռոբերտի, Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի, Հայրապետյան Ջանիբեկ Սերոբի, Ղուկասյան Վարդան Կոլյայի, Մադաթյան Հրանտ Ռոբերտի, Մանուկյան Դավիթ Անդրանիկի, Մելքումյան Միքայել Սերգեյի, Պետրոսյան Գեւորգ Վոլոդյայի, Պողոսյան Կարինե Համլետի, Սողոմոնյան Սողոմոն Սերյոժայի, Ստեփանյան Տիգրան Վաչիկի, Վարդանյան Վարդան Նահապետի, Տոնոյան Իվետա Սասունի։



Պետական դավաճանության համար` ցմահ ազատազրկում. ԲՀԿ պատգամավորների նախագիծը |hetq.am|

Պետական դավաճանության համար` ցմահ ազատազրկում. ԲՀԿ պատգամավորների նախագիծը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Իվետա Տոնոյանը ցմահ ազատազրկում են առաջարկում պետական դավաճանության համար: Պատգամավորները փոփոխություններ են առաջարկում Քրեական օրենսգրքում, մասնավորապես՝ պետական դավաճանության և լրտեսության մասին հոդվածներում: Ըստ գործող օրենքի` պետական դավաճանության համար սահմանված է 10-15 տարի ժամկետով ազատազրկում, պատգամավորներն առաջարկում են քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Պետական դավաճանությունը սահմանվում է հետևյալ կերպ` «թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»: Լրտեսության համար գործող օրենքով սահմանված է 8-15 տարի ազատազրկում, նախագծով առաջարկվում է պատիժը սահմանել 15-20 տարի: Լրտեսությունը օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքելն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, եթե այդ գործողությունները կատարվել են օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկրի համար պետական դավաճանության և լրտեսության ծայրահեղ վտանգավորությունը հաշվի առնելով` անհրաժեշտություն է առաջանում վերանայել գործող օրենքի կարգավորումները և սահմանել խստագույն պատիժ: Նշվում է նաև, որ առաջադիմական երկրների քրեական օրենսգրքերում պետական դավաճանության համար սահմանվում է բարձրագույն պատիժ: Անգլիայում պետական դավաճանության համար սահմանվում է պատիժ՝ 5 տարուց մինչև ցմահ ազատազրկում:  Շարունակությունը՝ hetq.am-ում
14:17 - 11 դեկտեմբերի, 2020
Իշխանության հետ համագործակցելու հարց մեր օրակարգում չկա. Իվետա Տոնոյան |1lurer.am|

Իշխանության հետ համագործակցելու հարց մեր օրակարգում չկա. Իվետա Տոնոյան |1lurer.am|

1lurer.am: Քաղաքականության մեջ հակված չեմ առաջնորդվել Նոստրադամուսի սկզբունքով: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ քվեարկեն «Լուսավոր Հայաստան» խմբակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին:  «Մենք այս պահին ունենք մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վազգեն Մանուկյանը 17 քաղաքական ուժերի, ինչպես նաև հանրային տարբեր շրջանակների կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն է: Նրա վարչապետ դառնալուց և անցումային կառավարություն ձևավորելուց հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով կձևավորվի նոր իշխանություն: Մարուքյանն ու իր ղեկավարած ուժն ունեն իրենց օրակարգը, նրանք կարող են բացառել կամ չբացառել իշխանությունների հետ քննարկումներ կամ բանակցություններ այս կամ այն համատեքստում, մեր օրակարգում չկա նման հարց»,- նշեց Տոնոյանը՝ հավելելով, որ իշխանության կողմից նաև արտահերթ ընտրությունների վերաբերյալ կոնսուլտացիաների առաջարկ չեն ստացել: 
13:26 - 11 դեկտեմբերի, 2020
Բացառում ենք հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ամիսներ շարունակ պաշտոնավարել. Իվետա Տոնոյան |tert.am|

Բացառում ենք հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ամիսներ շարունակ պաշտոնավարել. Իվետա Տոնոյան |tert.am|

tert.am: Դեռ շատ վաղ է գնահատականներ տալ՝ պայքարն արդյունք տվել է կամ տալիս է, թե՝ ոչ, պայքարն ընթացքի մեջ է, առավել քան վստահ եմ, որ այս գործում հաջողելու ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չունի որևէ այլընտրանք:Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, որ թե՛ խորհրդարանական, թե՛ փողոցում տարվող պայքարն արդյունք չի տալիս, ի՞նչ են պատրաստվում նրանք անել, եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, այլ շարունակի վեց ամիս էլ ղեկավարել: «Նիկոլ Փաշինյանը չի կարող շարունակել հանդես գալ Հայաստանի անվտանգության երաշխավոր, պայքարը շարունակվելու է օրենքով թույլատրելի բոլոր եղանակներով, բոլոր հնարավոր գործիքներն օգտագործվելու են, որ Փաշինյանի մոտ ի վերջո հասունանա այն գիտակցությունը, որ իր հեռանալը չունի որևէ այլընտրանք»,- ասաց Իվետա Տոնոյանը և շեշտեց, որ իրենք բոլոր պլանները, ճանապարհային քարտեզներն ունեն:«Բացառում ենք այն հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարող  է ամիսներ շարունակ պաշտոնավորել: Քաղաքական ուժերի ու հանրային ճնշման միջոցով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հեռանալու են, օրենքով թույլատրված բոլոր գործիքների օգտագործմամբ մենք դրան հասնելու ենք»,- հավելեց պատգամավորը:
12:17 - 11 դեկտեմբերի, 2020
Վազգեն Մանուկյանը մասնակցել է անկախ պետության ստեղծմանը. նա ունի ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու փորձ. Գագիկ Ծառուկյան |tert.am|

Վազգեն Մանուկյանը մասնակցել է անկախ պետության ստեղծմանը. նա ունի ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու փորձ. Գագիկ Ծառուկյան |tert.am|

tert.am: Որևէ քաղաքական ուժ չի կարող այսօր հայրենիքի փրկությունն իր վրա վերցնել, ահավոր ծանր է. այո, բոլորը պետք է այսօր միասնական կարողանան այս խնդիրները լուծել. այստեղ իմ ու քո չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտի պատճառով առաջացած խնդիրների և պարտադիր փոփոխությունների մասին: «Հայրենիքի փրկության շարժման» ստեղծումը Ծառուկյանի գնահատմամբ՝ ճիշտ քայլ է, քանի որ համախմբված ուժերով միայն հնարավոր է լուծել կապիտուլյացիոն ակտի, տնտեսական խնդիրների հարցերը՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ Խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե շարժման կողմից առաջարկած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը չունի ժողովրդի կողմից անհրաժեշտ ծավալի աջակցություն, խորհրդարանում հենարան չունի՝ Ծառուկյանն արձագանքեց. Ավելին՝ tert.am-ում
11:16 - 11 դեկտեմբերի, 2020
Օրվա իշխանությունը պետք է պատասխան տա, բա այս խայտառակ պարտության, այս զոհերի պատասխանն ո՞վ է տալու. Գագիկ Ծառուկյան |tert.am|

Օրվա իշխանությունը պետք է պատասխան տա, բա այս խայտառակ պարտության, այս զոհերի պատասխանն ո՞վ է տալու. Գագիկ Ծառուկյան |tert.am|

tert.am: Աշխարհում չկա մի դեպք, երբ այսպիսի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած, այսքան զոհեր տված, Արցախի 75 տոկոսը հանձնած որևէ երկրի ղեկավար փորձի մնալ իշխանության: Դատարկ խոսելով, հեքիաթ պատմելով, ֆեյքերով երկիր չես կարող կառավարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով պատերազմի ընթացքում Կառավարության սխալների, դրա հետևանքների և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պարտադիր լինելու մասին:  Խոսելով պատերազմից հետո անտուն մնացած գերիների, անհետ կորածների  խնդիրների մասին՝ Ծառուկյանը շեշտեց՝ անհասկանալի է այն պատասխանը, թե՝ գնացեք, թողեք աշխատենք: «Եղբայր, մարդն իր կեսն է թողել, չի կարելի այդպես վերաբերվել, իրականությունն ասեք, քայլեր կատարեք, բանակցեք, որ մարդիկ չգժվեն, սա անընդունելի է: Այսօր պետք է արդարացի մոտեցում և խնդիրներին ճիշտ լուծում տանք. մարդկանց խնդրի, ողբի, սգի մեջ պետք  է մտնես»: Ըստ նրա՝ ցանկացած պատասխանատու երկրի ղեկավար պետք է այս հարցրեով զբաղվեր, որը սակայն չենք տեսնում: ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ այս իշխանությունն անկարող է երկիրը զարգացնել: Վերջինիս համոզմամբ՝ այս պատերազմում մեծ կորուստների պատճառը եղել է անօդաչու սարքերի դեմ պայքարի անհնարինությունը: Շարունակությունը՝ tert.am-ում
10:55 - 11 դեկտեմբերի, 2020
Թուրքը Խնձորեսկից գտնվում է ընդամենը 600 մ հեռավորության վրա. Նաիրա Զոհրաբյան |hetq.am|

Թուրքը Խնձորեսկից գտնվում է ընդամենը 600 մ հեռավորության վրա. Նաիրա Զոհրաբյան |hetq.am|

hetq.am: Մենք այսօր ունենք բացարձակ անիշխանություն, չունենք պետություն: Իր համոզմունքը խորհրդարանական լսումներին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորի խոսքով՝ Սյունիքի, Գեղարքունիքի սահմանները պաշտպանում են գյուղերի բնակիչները, գյուղապետերը: «Քիչ առաջ խոսեցի Խնձորեսկի գյուղապետի հետ, թուրքը Խնձորեսկից գտնվում է ընդամենը 600 մ հեռավորության վրա, և այդպես է Սյունիքի բազմաթիվ գյուղերում: Մեր հայրենիքի սահմանը ճշտվում է GPS-ով, եղել եմ Սոթքում, Վարդենիսից մի քանի կմ հետո մեր հայրենիքը վերջանում է, ադրբեջանցին իր GPS-ով կանգնած ճշտում էր մեր հայրենիքի սահմանը»,- ասում է Զոհրաբյանը: Պատգամավորի խոսքով՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ ամենը նորմալ է, քանի որ խորհրդային Ադրբեջանի տարածքներն են վերականգնվում: Զոհրաբյանը հետաքրքվեց, թե այդ դեպքում ինչու Հայաստանը չի վերադարձնում Խորհրդային Հայասանի մաս կազմող Արծվաշենը: Ըստ Զոհրաբյանի՝ պատերազմից խուսափել հնարավոր էր, բազմաթիվ մասնագետներ են դա պնդում, խուսափել հնարավոր էր, եթե չունենայինք ֆեյք իշխանություն: «Պարզվեց մենք ունեինք մաքսիմում մեկ շաբաթվա պատերազմի ռեսուրս, բայց մեր հերոսական տղաները բայրաքթարների դեմ պայքարեցին 44 օր: Այս իշխանությունը չի կարող զբաղվել անգամ ռազմագերիների հարցերով: Մեր ռազմագերիների վերադարձի հարցով զբաղվում է ՌԴ-ն, Հայաստանի իշխանության որևէ կառույց դե ֆակտո ներգրավված չէ այդ գործընթացում: Կա ելք, և այդ ելք մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա խաղաղ ճանապարհով, հավատում եմ արդյոք, որ նա հեռանա խաղաղ ճանապարհով՝ ոչ, որպես նրա հետ երկար տարիներ աշխատած մարդ ասում եմ՝ մինչև չհրահրի քաղաքացիական բախումներ, չի հեռանա»,- եզրափակեց Զոհրաբյանը:
13:17 - 07 դեկտեմբերի, 2020
ՔՊ-ի գրասենյակից զինվորական համազգեստ և զենք բաժանվելու տեղեկությունները չեն հաստատվել. Դատախազություն

ՔՊ-ի գրասենյակից զինվորական համազգեստ և զենք բաժանվելու տեղեկությունները չեն հաստատվել. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից զինվորական համազգեստ և զենք  բաժանելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել:  «Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ սանձազերծված ագրեսիայի ակտի, ռազմական գործողությունների դադարեցումից հետո ՀՀ-ում սկսված հանրային գործընթացների ընթացքում առանձին անձանց կողմից և ԶԼՄ-ներում արվել են հայտարարություններ, հայտնվել են տեղեկություններ իրականացվող կամ նախապատրաստվող բռնությունների վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունը, իրականացվող մշտադիտարկման շրջանակներում պարտադիր արձանագրում է դրանք՝ դարձնում ուսումնասիրության առարկա, և յուրաքանչյուր այն դեպքում, երբ դրանցում առկա են լինում բավարար հիմքեր, համապատասխան մարմիններին տրվում են դրանք քրեադատավարական կարգով ստուգման առարկա դարձնելու, իրավական գնահատական տալու և ընթացքը լուծելու հանձնարարություններ: Նման դեպքերից էին, մասնավորապես, բազմաթիվ լրատվամիջոցներով տարածված՝ ԲՀԿ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի կողմից ՀՅԴ գրասենյակում հայտնած տեղեկությունն այն մասին, որ 12.11.2020թ. ժամը 17.00-ին 17 կուսակցությունների կողմից նախատեսված գործողությունների ընթացքում սադրանքներ, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է իջեցվել իշխանությունների կողմից, ինչի նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իրենց համակիրներին: ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում նշվածի կապակցությամբ քրեադատավարական կարգով նախապատրաստվել են նյութեր, որի շրջանակներում իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված տեղեկությունների իսկությունը պարզելու, հնարավոր հանցավոր արաքների հատկանիշներ հայտնաբերելու նպատակով: Մասնավորապես, բացատրություններ են վերցվել ԱԺ ԲՀԿ խմբակցության նշված, ինչպես նաև այլ պատգամավորներից: Վերջիններս նշել են, որ նման տեղեկությունները լսել են նոյեմբերի 11-ին Բաղրամյան փողոցում ընթացող հավաքի մասնակիցներից, մամուլից՝ հավելելով, որ չեն ճանաչում դրանք հայտնող անձանց, չգիտեն՝ վերջիններս ովքեր են, այսինքն պատգամավորների կողմից չեն հայտնվել որևէ որոշակի, կոնկրետացնող տվյալներ:   Բացատրություն է վերցվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակի ներկայացուցիչներից, որոնք կտրականապես հերքել են այդ տեղեկությունները: Նյութերի նախապատրաստման ընթացքում դատախազության կողմից նաև հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ իրականացնելու օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ստուգելու նշված հանգամանքները, պարզելու «ՔՊ» գրասենյակից որևէ մեկին երբևէ զենք կամ զինվորական համազգեստ հատկացնելու, ինչպես նաև ԲՀԿ պատգամավորին նշված տեղեկությունները հայտնած անհայտ անձանց պարզելու, նրանց քննությանը ներկայացնելու ուղղությամբ, որոնց արդյունքում ևս նշված տեղեկությունները չեն հաստատվել: Ելնելով վերոնշյալից՝ նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում»,- ասված է հաղորդագրությունում:            
16:20 - 02 դեկտեմբերի, 2020
ԲՀԿ-ական պատգամավորը մի շարք խնդիրներ է տեսնում՝ պայմանավորված ռազմական դրության պահպանմամբ |armenpress.am|

ԲՀԿ-ական պատգամավորը մի շարք խնդիրներ է տեսնում՝ պայմանավորված ռազմական դրության պահպանմամբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ ներկայումս ռազմական դրությունն իր հետ բերում է մի շարք խնդիրներ, խոչընդոտներ: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում ԼՀԿ-ի նախաձեռնած՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը: «Բոլորի համար ակնհայտ է, որ ռազմական դրությունը որևիցե իրավական հենք չունի և իրականության մեջ որևիցե գործողություն այլևս չի համակարգում: Ավելին՝ ներկայումս ռազմական դրությունն իր հետ բերում է մի շարք խնդիրներ և խոչընդոտներ, որպեսզի թե ՀՀ-ում, թե ՀՀ-ից դուրս հնարավոր լինի ավելի արդյունավետ գործունեություն ծավալել, մասնավորապես՝ հնարավոր լինի օգտվել Սահմանադրությամբ ամրագրված մի շարք գործիքակազմերից՝ խաղաղ հավաքներից, քննարկումներից և ստեղծված իրավիճակի պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել»,-ասաց Էնֆիաջյանը: Պատգամավորը նաև դժգոհություն հայտնեց այն առիթով, որ ԱԺ-ի պաշտոնական կայքում հրապարակում են իշխող քաղաքական ուժի քաղաքական հայտարարությունները, իսկ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունները՝ ոչ:
16:58 - 26 նոյեմբերի, 2020
Ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք. պատգամավոր |armtimes.com|

Ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք. պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: «Մեր նպատակը բաց է եւ թափանցիկ. զուտ դեկլարատիվ հայտարարված ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո մենք բոլորով վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք». ռազմական դրությունը վերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը: Նախագծի հեղինակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանը երեկվանից մեկնաբանում է, թե ռազմական դրության վերացումը պահանջում են այն պատճառով, որ այն որոշակի դժվարություններ է առաջացնում արտագնա աշխատանքի մեկնողների, տնտեսական գործունեության, հավաքների ազատության եւ այլ հարցերի լուծման համար: «Հարգելի՛ քաղաքացիներ, երբ միանձյնա որոշման հետեւանքով ստորագրվեց ամոթալի հայտարարությունը, այդ օրվանից ապօրինի է երկրում ռազմական դրության պահպանումը: Եվ երբ ես ասում եմ ամոթալի հայտարարություն, դա բնավ չի նշանակում, որ ով հայ է, կարող էր դեմ լինել պատերազմի դադարեցմանը»,- շարունակեց Իսայանը՝ հավելելով, թե խոսքը պատերազմն ավելի շուտ դադարեցնելու հնարավորության մասին է:
15:47 - 26 նոյեմբերի, 2020
Կողմ ենք ռուս խաղաղապահներին, բայց ամեն ինչ պետք է լիներ ժամանակին․ Մելքումյան |1lurer.am|

Կողմ ենք ռուս խաղաղապահներին, բայց ամեն ինչ պետք է լիներ ժամանակին․ Մելքումյան |1lurer.am|

1lurer.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ ճեպազրույցի ընթացքում կարծիք հայտնեց, որ ՌԴ ներկայությունը տարածաշրջանում ամբողջությամբ իրացված չէր, և այն, ինչ եղավ, նաև դրա հետևանքն էր։ Պատգամավորի խոսքով՝ իրենք կողմ են ռուս խաղաղապահներին, բայց ամեն ինչ պետք է լիներ ժամանակին։  «Երբ սեպտեմբերի 28-ի ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր կոչ-հայտարարություն՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դատապարտելու այս ագրեսիան Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ, ընդունեցինք մի հայտարարություն, որը հասցե չուներ, և հետո ի՞նչ արեց միջազգային հանրությունը՝ դատապարտե՞ց, ինչ-որ բանով միջամտե՞ց, թե՞ ոչ։ Մենք չենք դիմել բավականին ժամանակ, և երբ ՌԴ նախագահն ասաց, որ դա չճանաչված տարածք էր, հիշեք, որ առաջին օրվանից մեր խմբակցության պատգամավորները և մենք ասում էինք, որ ճիշտ ժամանակն է, որ Արցախի անկախությունը ճանաչվի, ասում էին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացը կարող է խաթարվել․ երբ պատերազմը սկսվեց, արդեն խաթարված էր»,- ասաց Մելքումյանը։ 
11:23 - 19 նոյեմբերի, 2020
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կրկին հանդես կգան ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով |armenpress.am|

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կրկին հանդես կգան ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կրկին հանդես կգան ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Շաքե Իսայանը: Իսայանի խոսքով՝ բացի հանրահավաքային գործիքակազմից, օգտագործում են նաև խորհրդարանական գործիքակազմը: Նա հիշեցրեց արտահերթ նիստ հրավիրելու իրենց և «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնության մասին ու նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում խորհրդի նիստին, և քվորումի բացակայության պատճառով իրենք չեն կարողանում խորհրդարան բերել այդ օրակարգը՝ առաջինը՝ ռազմական դրության չեղարկում, այնուհետև՝ վարչապետի հրաժարականի հարցը: «Մենք և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այսօր կրկին դիմելու ենք ԱԺ-ին՝ նորից նույն օրակարգով արտահերթ նիստ նախաձեռնելու համար»,-ասաց Իսայանը:
10:53 - 19 նոյեմբերի, 2020
Դուք լիարժեքորեն կիսո՞ւմ եք վարչապետի անհապաղ հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի դիրքորոշումը և միանո՞ւմ եք դրան. ԲՀԿ քաղխորհուրդը հարցեր է ուղղել ՀՀ նախագահին

Դուք լիարժեքորեն կիսո՞ւմ եք վարչապետի անհապաղ հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի դիրքորոշումը և միանո՞ւմ եք դրան. ԲՀԿ քաղխորհուրդը հարցեր է ուղղել ՀՀ նախագահին

Երեկ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձով դիմեց ժողովրդին՝  ներկայացնելով հայաաստանյան քաղաքական ուժերի և սփյուռքի տարբեր շրջանակներիր հետ քննարկումների արդյունքում ձևավորված ճանապարհային քարտեզը: Մենք ուշադիր լսեցինք ՀՀ Սահմանդարությամբ երկրի անվտանգության երաշխավոր Արմեն Սարգսյանի խոսքը, որից ստացած տպավորությունն, անկեղծ, հակասական էր: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ քաղաքական խորհուրդը: Հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Եվ այսպես երկու հարց ՀՀ նախագահին. 1. Դուք նշում եք, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հրաժարական տա, իշխանությունը փոխանցելով հանրային վստահություն վայելող և պրոֆեսիոնալներից կազմված ազգային համաձայնության կառավարությանը: Արդյո՞ք դա նշանակում է, որ դուք լիարժեքորեն կիսում եք Վարչապետի անհապաղ հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի դիրքորոշումը և միանում եք դրան: 2. Իսկ գո՞ւցե ձեր հրապարակած ճանապարհային քարտեզը նպատակ ունի հնարավորինս երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Եթե դուք հստակ և ուղիղ չեք պատասխանում այս երկու հարցերին, ապա ստիպված ենք լինելու արձանագրել, որ դուք իշխանությունների հետ հավասարապես կիսում եք Արցախի կապիտուլյացիայի ամբողջ պատասխանատվությունը: ՀՀ նախագահից ակնկալում ենք այս երկու հարցերի  անկեղծ պատասխանը»:
20:08 - 17 նոյեմբերի, 2020