Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Նախագահի տեղակալն է «Իմ քայլը»-ի պատգամավոր Արտակ Մանուկյանը։

Հաշվեքննիչ պալատը 2017-2018 թթ պետական պարտքի կառավարման գործում նկատել է 37 ռիսկ |armenpress.am|

Հաշվեքննիչ պալատը 2017-2018 թթ պետական պարտքի կառավարման գործում նկատել է 37 ռիսկ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ հաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման համար 2017 և 2018 թթ. ընդգրկող ժամանակաշրջանի նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքում արձանագրել է 37 փաստ, որոնք պարտքի կառավարման գործում ռիսկային են: Պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքները ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը: Նա նախ նշեց` հաշվեքննության հիմնական նպատակն է եղել հայտնաբերել պետական պարտքի կառավարման համակարգում արդյունավետությունը բարձրացնելու բարելավման ուղիները: Հաշվեքննությունն իրականացվել է 2017 և 2018 թթ. ընդգրկող ժամանակաշրջանի նկատմամբ: «Ընդհանուր առմամբ, արձանագրել ենք 37 փաստ, որոնք վկայում են, որ պետական պարտքի կառավարման գործում կան ռիսկեր: Այդ 37 ռիսկերի հիման վրա մենք ներկայացրել ենք թվով 44 առաջարկություն, որոնք, ըստ հաշվեքննողների, շահեկանորեն կարող են բարելավել պետական պարտքի կառավարման համակարգը: Հաշվեքննությունն արդեն ունի հետևանք: Օրեր առաջ ֆինանսների նախարարի հատուկ հրամանով սահմանվել է միջոցառումների ծրագիր, միջոցառումներ, որոնք ուղղված են հաշվեքննողների ներկայացրած առաջարկությունների կյանքի կոչմանը, արձանագրված փաստերի վերացմանը կամ  ուղղիչ, կանխարգելիչ գործողություններին»,-ասաց Առուստամյանը: Կառավարությունը վերջերս հաստատել է պետական ֆինանսների կառավարման ռազմավարություն, և ֆինանսների նախարարությունը հավաստիացրել է, որ այդ ռազմավարության իրագործման շրջանակում մնացած հատվածին ևս անդրադարձ լինելու է: Հաշվեքննիչ պալատը, օրինակ, արձանագրել է, որ պետական պարտքի սահմանումը բավարար համապարփակ չէ, չի ներառում ոչ բացահայտ պայմանական պարտավորությունները: «Այն կազմակերպությունները, որոնք պետական բաժնեմասով են և ունեն պարտք, ապա այդ հատվածը չի ներառվում մեր պետական պարտքի շրջանակի մեջ: Ստացվում է, որ լիազոր մարմինը պետական պարտքի կառավարման առումով չի իրականացնում որևէ գործառույթ այդ հատվածի հետ»,-ասաց Առուստամյանն ու նշեց` առաջարկել են վերանայել այդ մոտեցումը և պետական պարտքի շրջանակն ավելի համապարփակ դարձնել: Նա նկատեց` պետական պարտքը չի ընդգրկում համայնքների, ՏԻՄ-երի հնարավոր պարտքային հատվածը, սակայն միջազգայնորեն ընդունված է, որ պետք է մոտեցումը վերանայել և խոսել ոչ թե պետական պարտքի, այլ հանրային հատվածի պարտքի մասին:  
15:19 - 18 փետրվարի, 2020