Մևլութ Չավուշօղլու

Մեւլութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ Նա Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։

Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչներն այսուհետ կհանդիպեն Երևանում ու Անկարայում․ Չավուշօղլու
 |civilnet.am|

Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչներն այսուհետ կհանդիպեն Երևանում ու Անկարայում․ Չավուշօղլու |civilnet.am|

civilnet.am: Այս պահին Հայաստանի հետ համաձայնագրի նախագիծ չունենք: Մենք քննարկում ենք այն, թե ինչ քայլեր կարող ենք անել հարաբերությունների կարգավորման համար և քայլեր ենք անում․ հոկտեմբերի 14-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Կատարի իր պաշտոնակից Շեյխ Մոհամմադ բին Աբդուռահման ալ-Սանիի հետ հանդիպմանը: Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ «այսուհետև հանդիպումները տեղի են ունենալու Թուրքիայում և Հայաստանում»: «Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում անկեղծ ենք, և այդ բոլոր հարցերում առաջ ենք շարժվում Ադրբեջանի հետ միասին», – միտքն ամփոփել է Չավուշօղլուն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայից վերադարձի ճանապարհին խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ նշել է, որ «անձամբ Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված որևէ խոչընդոտ չի տեսնում»:
15:23 - 14 հոկտեմբերի, 2022
Չավուշօղլուն հայտնել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ |tert.am|

Չավուշօղլուն հայտնել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հիմնական կետերի շուրջ. դրանք հինգն էին: Դա ներառում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանազատումը և այլն: Մնում է միայն դրանք իրականացնել»,- ասել է Չավուշօղլուն Tvnet-ին տված հարցազրույցում։Նրա խոսքով՝ Անկարայի՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից առանձին։ «Մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ Առավել մանրամասն՝ tert․am-ում
13:32 - 11 հոկտեմբերի, 2022
Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Չավուշօղլու
 |armenpress.am|

Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Չավուշօղլու |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի թուրքական համայնքի անդամների հետ, որի ժամանակ կոչ է արել առավել համակարգված գործել հայկական սփյուռքի ներկայացուցիչների դեմ: Այս մասին հայտնում է թուրքական  Anadolu գործակալությունը։ Չավուշօղլուն հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Դուք պետք է ավելի կազմակերպված կերպով ձեր ձայնը բարձրացնեք հայկական սփյուռքի դեմ, սիրելի՛ քաղաքացիներ»,-դիմելով թուրքական համայնքի  ներկայացուցիչներին՝ ասել է Չավուշօղլուն:  
15:43 - 10 հոկտեմբերի, 2022
Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի քաղաքականությունը «նպաստում է կայունությանն ամբողջ աշխարհում», այդ թվում՝ Հարավային Կովկասում

 |factor.am|

Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի քաղաքականությունը «նպաստում է կայունությանն ամբողջ աշխարհում», այդ թվում՝ Հարավային Կովկասում |factor.am|

factor.am: Ժամանակակից աշխարհը կարելի է անվանել համաշխարհային քաղաքականության մեջ անորոշության շրջան։ Եվրոպայի կենտրոնում պատերազմը ցնցում է ուժերի հավասարակշռությունն աշխարհում, խորացնում առաջատար տերությունների միջև հակասությունները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Տոկիոյում  ճապոնական լրատվամիջոցների հետ հանդիպմանը, գրում է Անադոլու գործակալությունը։ «Թուրքիան այն բացառիկ երկրներից է, որը շարունակում է Ռուսաստանի հետ երկխոսությունը»,- ասել է նա՝ նշելով, որ Անկարան ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ է։ Չավուշօղլուն նաև նշել է, որ Արևմուտքում կան դերակատարներ, որոնք հանդես են գալիս Ուկրաինայի պատերազմը շարունակելու օգտին։ «Այդ դերակատարները կարծում են, որ պատերազմի շարունակությունը կթուլացնի Ռուսաստանը։ Սակայն փաստն այն է, որ հիմնական վնասը կրում է Ուկրաինան»,- ասել է թուրք նախարարը։ Նա նշել է, որ Անկարայի քաղաքականությունը, իբր, նպաստում է կայունությանն ամբողջ աշխարհում։ Ըստ նրա՝ դրա վառ օրինակն են Թուրքիայի ջանքերը Լիբիայում, Բոսնիա և Հերցոգովինայում, Հարավային Կովկասում և Ուկրաինայում։
15:05 - 26 սեպտեմբերի, 2022
Չավուշօղլու․ «Հայաստանին անհրաժեշտ են խաղաղություն և տարածաշրջանային համագործակցություն» |armtimes.com|

Չավուշօղլու․ «Հայաստանին անհրաժեշտ են խաղաղություն և տարածաշրջանային համագործակցություն» |armtimes.com|

armtimes.com: Հայաստանին անհրաժեշտ են խաղաղություն և տարածաշրջանային համագործակցություն։ Այս մասին, ինչպես փոխանցում է Hurriyet-ը, Լոս Անջելեսում Անկարայի գլխավոր հյուպատոսությունում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների մասին, հայտարարել է, թե Հայաստանին պետք է միայն խրախուսել դրա համար։ Թուրք նախարարը հիշեցրել է նաև ԱՄՆ-ի հայկական համայնքին՝ նշելով, որ այն բավական ակտիվ է, բայց «ԱՄՆ-ում հայերի խումբ կա, որը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, մինչդեռ եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կարիք ունի, պետք է գնահատի այս հնարավորությունը»։ Այս կապակցությամբ Չավուշօղլուն կոչ է արել թուրքական համայնքին ավելի ակտիվ լինելու և լուրջ կապեր հաստատելու Միացյալ Նահանգների հասարակական և քաղաքական կյանքում։
19:31 - 25 սեպտեմբերի, 2022
Մևլութ Չավուշօղլուն «կոչ է արել Երևանին երկխոսություն սկսելու Բաքվի հետ»

Մևլութ Չավուշօղլուն «կոչ է արել Երևանին երկխոսություն սկսելու Բաքվի հետ»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն «կոչ է արել Երևանին երկխոսություն սկսելու Բաքվի հետ»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։  Նրա խոսքով՝ «Երևանը պետք է հրաժարվի նման սադրանքներից՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար»։ Նա հավելել է, որ Բաքուն չէր կարող չպատասխանել Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանի գործողություններին, հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։ Թուրքական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում բավականին փխրուն է և հիշեցրել է համապարփակ համաձայնագիր ստորագրելու ադրբեջանական կողմի առաջարկը։ Նա ընդգծել է, որ այդ համաձայնագրին Երևանը երկար ժամանակ չէր համաձայնվում։ Դիվանագետը նշել է, որ Թուրքիայի և Եվրամիության մասնակցությամբ այս հարցով կապ է հաստատվել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև, քննարկումներ են սկսվել սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ։
13:48 - 14 սեպտեմբերի, 2022
Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը

Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է իր թվիթերյան միկրոբլոգում։ «Իմ եղբայր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել եմ Հայաստանի սադրանքները Ադրբեջան-Հայաստան պետական սահմանին։ Հայաստանը պետք է դադարեցնի սադրանքները և կենտրոնանա խաղաղության բանակցությունների ու Ադրբեջանի հետ համագործակցության վրա»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ՝ առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են։ Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։  
11:11 - 13 սեպտեմբերի, 2022
Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին. Չավուշօղլուն դիմել է Աթենքին
 |tert.am|

Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին. Չավուշօղլուն դիմել է Աթենքին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հունաստանին նախազգուշացրել է «ուրիշների հաշվին արկածախնդրության» հետևանքների մասին, գրում է Anadolu գործակալությունը:«Աթենքն իրեն անհանգիստ է պահում: Նրանք, ովքեր առաջնորդվում են արտաքին ուժերի կողմից, դատապարտված են քաղելու իրենց գործողությունների հետևանքները։ Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայում։ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանն ու Թուրքիան տարածքային վեճերի պատճառով բազմիցս հայտնվել են զինված հակամարտության եզրին: Լարվածության նոր փուլը սկսվել է օգոստոսի 23-ին, երբ, ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության, Հունաստանը ՆԱՏՕ-ի առաքելության ժամանակ ռուսական արտադրության С-300 հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել՝ թիրախավորելու թուրքական F-16-ները։ Հունաստանը հերքում է դա։
14:22 - 12 սեպտեմբերի, 2022
Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացներից
 |ermenihaber.am|

Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացներից |ermenihaber.am|

ermenihaber.am: Սեպտեմբերի 5-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը։ Մևլութ Չավուշօղլուն և Քեթրին Կոլոննան համատեղ մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում Չավուշօլուն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացներին։ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ աշխատանքային ընթրիքի ժամանակ պատրաստվում է իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացնել Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության մասին։ Շեշտել է, որ «Ղարաբաղյան վերջին պատերազմից ու Ադրբեջանի հաղթանակից հետո կովկասյան տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության կարևոր հնարավորություն է ստեղծվել և դրա համար անհրաժեշտ է բոլորի աջակցությունը»։ «Թե՛ Թուրքիայի ու Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկխոսություն է ընթանում, աշխատանքները շարունակվում են։ Մասնավորապես, համապարփակ խաղաղության պայմանագրի համար  բանակցություններ են ընթանում։ Անհրաժեշտ է, որ այս ամենին աջակցենք»,- ասել է Չավուշօղլուն։ Ֆրանսիայի արտգործնախարարն էլ դրական է արձագանքել թուրք գործընկերոջ դիտարկումներին՝ ասելով.  «Տարածաշրջանում շատ լավ, դրական միջավայր է ձևավորվում։ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունն ավելանում է։ Իսկ դա շատ դրական է»։
12:17 - 06 սեպտեմբերի, 2022
Հայաստանի ու Թուրքիայի երկխոսությունը Ադրբեջան - Հայաստան գործընթացից անկախ տեսնելը իրատեսական չէ. Չավուշօղլու

Հայաստանի ու Թուրքիայի երկխոսությունը Ադրբեջան - Հայաստան գործընթացից անկախ տեսնելը իրատեսական չէ. Չավուշօղլու

«Ադրբեջանի հաղթանակից հետո» Թուրքիան քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։   Ըստ Չավուշօղլուի՝ խոսքը թռիչքների վերաբացման ու առևտրի ոլորտում որոշակի քայլեր ձեռնարկելուն է վերաբերում։ Չավուշօղլուն միևնույն ժամանակ նշել է՝ Հայաստանի ու Թուրքիայի իրականացրած այս երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացից անկախ տեսնելը իրատեսական չէ։  «Հարավային Կովկասում երկարատև ​​խաղաղության կարելի է հասնել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և մշտական ​​խաղաղության համաձայնագրի միջոցով։ Ադրբեջանը առաջարկների փաթեթ ներկայացրեց, որին Հայաստանը երկար ժամանակ չպատասխանեց։ Հիմա ստեղծվել է սահմանային հարցերի հանձնաժողով․ այս աշխատանքները պետք է իրականացվեն։ Կա նաև Զանգեզուրի միջանցքի հարցը։ Սրանց մասին խոսելը Հայաստանին նյարդայնացնում է, բայց սա այն է, ինչ ստորագրվել է եռակողմ հայտարարությամբ»,- նշել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։  Չավուշօղլուի խոսքով՝ «Հայաստանը պետք է հասկանա ու ասի՝ արդյոք ուզում է խաղաղություն, թե ոչ»։  «Տպավորություն է, թե Ադրբեջանն է Հայաստանից հողեր վերցրել։ Ադրբեջանը արդեն ճանապարհ է կառուցել, խաղաղապահ ուժերն էլ այդտեղ են կանգնելու։ Այդ բնակելի վայրերից դուրս գալիս հայերը այրում ու ոչնչացնում են դրանք։ Բոլորը տեսնում են մեր անկեղծությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ, բայց Հայաստանը նույնպես պետք է իմանա և չզարմանա։ Մեր բարի մտադրությունների մեջ կասկած չկա։ Մենք խաղաղություն ենք ուզում»,- եզրափակել է Չավուշօղլուն։ 
14:12 - 23 օգոստոսի, 2022