Սերբիա

Սերբիան պետություն է Եվրոպայի հարավում՝ Դանուբի ավազանում։ Առանձնացել է 1991-1992 թվականների պատմական իրադարձությունների արդյունքում, երբ Հարավսլավիան տրոհվեց ինքնիշխան պետությունների։

2006 թվականի հունիսի 3-ին Սերբիայում եւ Չեռնոգորիայում անցկացված հանրաքվեով Չեռնոգորիան անջատվեց Սերբիայից, եւ Սերբիան մնաց բուն Սերբիայի եւ 2 ինքնավար մարզերի՝ Վոեվոդինայի ու Կոսովոյի հետ։ Սակայն գնալով խորացավ դեռեւս 1999 թվականին Կոսովոյում սկսված հակամարտությունը ալբանացիների (92 %) եւ սերբերի (6 %) միջեւ, եւ 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոն հայտարարեց իր անկախությունը, որը Սերբիան չի ճանաչել։

ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիրը մեծ հնարավորություններ է բացում սննդարդյունաբերության համար. Սերբիայի գյուղատնտեսության նախարար |tert.am|

ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիրը մեծ հնարավորություններ է բացում սննդարդյունաբերության համար. Սերբիայի գյուղատնտեսության նախարար |tert.am|

tert.am: ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև անմաքս առևտրի համաձայնագրի վավերացումը կորոնավիրուսի ֆոնին մեծ հնարավորություններ է բացում սննդարդյունաբերության, մանավանդ սերբական պանիր և ալկոհոլ արտադրողների համար: Այս մասին հայտարարել է Սերբիայի գյուղատնտեսության նախարար Բրանիսլավ Նեդիմովիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հուլիսի 25-ին Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի վավերացումը:  2019-ի հոկտեմբերին Բելգրադը համաձայնագիր է ստորագրել ԵԱՏՄ-ի հետ անմաքս առևտրի գոտի ստեղծելու մասին, այն վավերացվում է միության անդամ բոլոր պետությունների կողմից: «Համաձայնագրի վավերացումը հնարավորություն է տալիս սերբական արտադրանքները գրեթե 200 միլիոնանոց շուկա մատակարարել: Հատկապես կառանձնացնեի պանիրներն ու մրգային ռակիան (ուժեղ ալկոհոլային խմիչք, Սերբիայի ազգային հպարտության առարկա): Մեծ հնարավորություն է սննդարդյունաբերության համար, որը մենք պետք է օգտագործենք, մանավանդ հիմա, երբ բոլորը կորոնավիրուսի պատճառով փակվում են, և շատ երկրներ հնարավորության կարիք ունեն սեփական արտադրանքն արտահանելու համար»,-ասել է նախարարը:
15:25 - 27 հուլիսի, 2020
«Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Միացյալ Նահանգները և ո՛չ էլ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել, ուստի Սերբիան պատճառ չի ունեցել հրաժարվելու զենք վաճառել Հայաստանին»․ Սերբիայի առևտրի նախարար
 |tert.am|

«Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Միացյալ Նահանգները և ո՛չ էլ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել, ուստի Սերբիան պատճառ չի ունեցել հրաժարվելու զենք վաճառել Հայաստանին»․ Սերբիայի առևտրի նախարար |tert.am|

tert.am: Ադրբեջանը վերջին օրերին Սերբիային մեղադրել է Հայաստանին զենք մատակարարելու համար, ինչին ի պատասխան Սերբիայի առևտրի նախարար Ռասիմ Լյալիչը հայտարարել է, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Միացյալ Նահանգները և ո՛չ էլ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել, ուստի Սերբիան պատճառ չի ունեցել հրաժարվելու զենք վաճառել Հայաստանին, գրում է eadaily.com-ը՝ սերբական Nova.rs պարբերականին հղումով։ Սերբական պարբերականը նշում է, որ առևտրի գերատեսչության ղեկավարը Հայաստանին սպառազինություն վաճառելու վերաբերյալ մեկնաբանությունները հնչեցրել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովն «իր ծայրահեղ հիասթափությունն էր հայտնել Հայաստան զենքի արտահանման կապակցությամբ»: «2020 թվականին Հայաստանին զենք են մատակարարել մասնավոր ընկերությունները․ պետական ընկերությունները չեն մասնակցել գործարքին։ Ես չեմ նշի ընկերությունների անունները, կարող եմ ասել, որ մայիսին և հունիսին Հայաստան են մատակարարվել ինքնաձիգեր և ատրճանակներ՝ մեկ միլիոն եվրոյից պակաս արժողությամբ»,- ասել է Ռասիմ Լյայիչը: Նա հաստատել է, որ իր նախարարությունը համաձայնեցրել է մատակարարումը, որոշումը ստացել է նաև պաշտպանության, ներքին և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև հետախուզական ծառայության հավանությունը։ «Միայն բոլորի համաձայնությունը ստանալուց հետո, մենք վերջնական թույլտվություն տվեցինք»,- ասել է Սերբիայի առևտրի նախարարը ՝ հավելելով, որ «ո՛չ ԵՄ, ո՛չ Միացյալ Նահանգները և ո՛չ էլ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել, Հայաստանին մերժելը բարդ էր»։
22:45 - 22 հուլիսի, 2020
Վայրէջք կատարեց սերբական օգնության երկրորդ ինքնաթիռը. Հայաստան են բերվել բժշկական պարագաներ

Վայրէջք կատարեց սերբական օգնության երկրորդ ինքնաթիռը. Հայաստան են բերվել բժշկական պարագաներ

«Դժվարին ժամանակներում օգնությունը Հայաստանի ժողովրդի լավ ապագայի երաշխիքն է». Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հղած այս ուղերձի հետ միասին այսօր Սերբիայից Հայաստան հասավ մարդասիրական օգնությամբ՝ բժշկական սարքավորումներով ու պարագաներով բեռնված երկրորդ ինքնաթիռը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի կայքը: Ավելի վաղ, որպես Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի պայմանավորվածությունների գործնական շարունակություն՝ երեկ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք էր կատարել սերբական օգնությամբ առաջին ինքնաթիռը՝ Հայաստան բերելով բժշկական անհրաժեշտ սարքավորումներ և մեծաքանակ պարագաներ: Սերբական ավիաընկերության երկու ինքնաթիռներով Հայաստան են տեղափոխվել արհեստական շնչառության 10 սարք, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակ, 25 հազար պաշտպանիչ ակնոց, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ: Մարդասիրական օգնության այս ակցիային նախորդել էին նախագահներ Սարգսյանի և Վուչիչի հեռախոսազրույցները: Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Ցվետկովիչը Սերբիայի կողմից Հայաստանին մարդասիրական օգնության տրամադրումը համարել է երկու երկրների միջև գերազանց հարաբերությունների վառ ապացույց: «Մեր նախագահների, կառավարությունների, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամենակարևոր դրսևորումներից մեկը բժշկական սարքավորումներով բեռնված այս ինքնաթիռի ժամանումն է այն ժամանակ, երբ Հայաստանը դրա կարիքն ամենաշատն ունի։ Սերբիայում ևս մինչև վերջերս կորոնավիրուսի համավարակի խնդիրը կիզակետում էր, և մենք ամբողջովին հասկանում ենք, թե ինչ է նշանակում պայքարել COVID-19-ի դեմ: Վերջերս, երբ երկու երկրների նախագահները հեռախոսազրույց ունեցան, Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը Հայաստանին աջակցություն և օգնություն առաջարկեց։ Ուրախ եմ, որ այդ հեռախոսազրույցից ընդամենը մի քանի շաբաթ անց կարող ենք արդյունքը տեսնել՝ մարդասիրական աջակցություն, որը ժամանում է Հայաստան։ Սա իսկապես խոսում է նրանց պաշտոնական, ինչպես նաև անձնական հարաբերությունների բնույթի մասին»,-ասել է Տատյանա Ցվետկովիչը:։ Հանրապետության նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը նույնպես ընդգծել է, որ Սերբիայի կողմից նման մեծածավալ օժանդակության ցուցաբերումը երկու երկրների բարեկամության վկայությունն է: «Սա խոսում է Հայաստանի և Սերբիայի միջև խորացող հարաբերությունների մասին, որում իր անձնական ներդրումն ունի նախագահ Արմեն Սարգսյանը», -նշել է նա՝ ավելացնելով, որ ստացված մարդասիրական օգնությունը փոխանցվելու է առողջապահության նախարարությանը և կուղղվի համավարակի դեմ պայքարին:
19:12 - 19 հունիսի, 2020
Սերբիայից Երևան է ժամանել բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին օդանավը

Սերբիայից Երևան է ժամանել բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին օդանավը

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ այսօր «Air Serbia» ավիաընկերության հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաներ ու սարքավորումներ բերող առաջին օդանավն, իսկ վաղը կժամանի ևս մեկը: Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Սերբիայի կողմից Հայաստանին մեծածավալ աջակցություն տրամադրելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում: Օրերս նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել իր գործընկեր Վուչիչի հետ, ում հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունի: Նախագահներն անդրադարձել էին կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին, և Սերբիայի նախագահն ընդգծել էր, որ իր երկիրը պատրաստակամ է աջակցել Հայաստանին: Նախագահ Սարգսյանը սերբական կողմին էր փոխանցել ՀՀ առողջապահության նախարարի տրամադրած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը: Որպես աջակցություն համավարակի դեմ պայքարին՝ Սերբիան Հայաստանին է տրամադրում 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ: «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցում Սերբիայի նախագահն առաջարկել էր իր օգնությունը, և այսօր արդեն ժամանեց մարդասիրական օգնությամբ առաջին ինքնաթիռը, -լրագրողների հետ զրույցում ասել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: -Վաղը կժամանի երկրորդ ինքնաթիռը՝ դարձյալ բժշկական պարագաներով և սարքավորումներով: Այն, ինչ բերվել է այսօր և կբերվի վաղն, առաջնային նշանակություն ունի Հայաստանի առողջապահական համակարգի համար: Ալեքսանդար Վուչիչի հետ հեռախոսազրույցի ընթացքում Հանրապետության նախագահն իր շնորհակալությունն է հայտնել և՛ Սերբիայի նախագահին, և՛ սերբ ժողովրդին՝ մեր երկրին օգնություն ցուցաբերելու համար»: Էմիլ Տարասյանն ավելացրել է, որ նախագահ Սարգսյանը շարունակում է օգտագործել իր գործընկերային և անձնական կապերը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում աջակցության նոր հնարավորություններ ապահովելու Հայաստանի համար: Իսկ Հանրապետության նախագահի աշխատակազմը մշտապես կապի մեջ է կառավարության գործընկերների հետ, առողջապահության նախարարության հետ պարբերաբար թարմացվում է պահանջվող սարքավորումների և միջոցների ցանկը: «Այս աջակցության առաջարկը շաբաթներ առաջ է արվել, երբ մեր երկրների նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Նրանք ունեն շատ ջերմ, մտերիմ հարաբերություններ, և ես ուրախ եմ, որ մենք արդեն ունենք արդյունք,- ասել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Ցվետկովիչը: -Վաղը մարդասիրական օգնությամբ ևս մեկ ինքնաթիռ կժամանի Հայաստան: Կարծում եմ՝ այս աջակցությունն օգտակար կլինի Հայաստանի համար»:
19:05 - 18 հունիսի, 2020
Մնացականյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը վերահաստատել են երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը

Մնացականյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը վերահաստատել են երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը

Հունիսի 16-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ Հայաստանի և Սերբիայի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման և սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ: Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև բարձր մակարդակով հաստատված քաղաքական երկխոսության դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրել համագործակցությունն առավել ընդլայնելու ուղղությամբ, այդ թվում բարձրաստիճան փոխայցերի և հանդիպումների միջոցով։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց նախարար Դաչիչի ներդումը հայ-սերբական համագործակցության ընդլայնման ուղղությամբ և այս համատեքստում առանձնապես կարևորեց Հայաստանում Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչություն հիմնումը:
19:43 - 16 հունիսի, 2020
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ

Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 11-ին հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին:   Սերբիայի նախագահը ողջունել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Բելգրադում եւ վստահություն հայտնել, որ այս այցը նոր խթան կհանդիսանա հայ-սերբական հարաբերություններում:   ՀՀ Ազգային ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք բարձրաստիճան այցերը պիտի օժանդակեն կողմերի միջեւ առկա չիրացված ներուժի բացահայտմանն ու կենսագործմանը եւ շեշտել, որ երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեն խոր պատմական ու մշակութային կապեր: Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջեւ վիզաների չեղարկման փաստը եւ վստահություն հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա զբոսաշրջային փոխայցերի համար:   Օրենսդիր մարմնի ղեկավարն առանձնակի կարեւորել է նաեւ երկու երկրների խորհրդարանների դերը երկկողմ հարաբերություններում թե' բարեկամական խմբերի եւ հանձնաժողովների, թե' միջազգային խորհրդարանական ձեւաչափերի մակարդակներում: Կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկու տարածաշրջաններում առկա իրավիճակի վերաբերյալ:   Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին` Արարատ Միրզոյանը նշել է, որ այնտեղ ապրող հայ բնակչության ֆիզիկական անվտանգության միակ երաշխիքը ինքնորոշման իրավունքն է: Նա վերահաստատել է, որ հայկական կողմը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում եւ գործընկերներին կոչ անում` սատարել այս ձեւաչափն ու որդեգրված սկզբունքները:
15:35 - 11 մարտի, 2020
ԱԺ նախագահը և Սերբիայի վարչապետն անդրադարձել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությանը

ԱԺ նախագահը և Սերբիայի վարչապետն անդրադարձել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությանը

Սերբիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչի հետ։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը` Սերբիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել գործընկերներին բարեկամության եւ Հայաստանի կողմից աջակցության համար։ «Անա Բրնաբիչը մեծ հետաքրքրություն է հայտնել` զարգացնել երկու երկրների միջեւ հարաբերությունները տնտեսական, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում կարեւոր էր վիզաների ռեժիմի երկկողմ չեղարկումը եւ մոտ օրերս Հայաստանում Սերբիայի դեսպանության արդեն պաշտոնական բացումը։ Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերություններն իրապես բարեկամական են եւ կա դեռեւս չիրացված մեծ ներուժ, ինչի ուղղությամբ համատեղ ջանքեր է պետք գործադրել։ Խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ի հավելումն վիզաների ռեժիմի չեղարկման` անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` երկու երկրների միջեւ ուղիղ օդային կապ հաստատելու համար, ինչը թույլ կտա ակտիվացնել երկու ժողովուրդների միջեւ շփումը։ Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը` ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ այն առաջին հերթին այնտեղ բնակվող հայերի ֆիզիկական անվտանգության ապահովման մասին է։ Կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ են կատարել նաեւ ռազմական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը։ Ավելի ուշ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Իրինեյի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։
20:38 - 10 մարտի, 2020
ՀՀ-ն և Սերբիան չեն վնասի միմյանց  շահերին միջազգային հարթակներում. ՀՀ ԱԺ նախագահը Բելգրադում է

ՀՀ-ն և Սերբիան չեն վնասի միմյանց շահերին միջազգային հարթակներում. ՀՀ ԱԺ նախագահը Բելգրադում է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սերբիա մարտի 9-11-ն ընթացող պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ:   Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով իր հայ գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը Սերբիայի խորհրդարանում՝ Մայա Գոյկովիչը նշել է, որ սա արդեն երկրորդ հանդիպումն է Միջխորհրդարանական միության նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումից հետո: Սերբիայի օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ երկու ժողովուրդները պատմական ջերմ կապեր ունեն:    Մայա Գոյկովիչը հիշատակել է 1988 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո սերբ ժողովրդի կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցության մասին, որի փոխադրման ժամանակ ավիավթարի զոհ դարձան սերբ օդաչուները: Նա հավելել է, որ իր հերթին Հայաստանն առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն ցուցաբերեց տարիներ առաջ Սերբիայում տեղի ունեցած տարերային ջրհեղեղից տուժածներին:   Հայաստանի Ազգային ժողովի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար եւ վերահաստատել երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական կապերը, որտեղ իր դերն է խաղում նաեւ Սերբիայում հայկական համայնքը, որն իր սատարումն է ստանում պաշտոնական Բելգրադի կողմից: Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա է քաղաքական եւ տնտեսական համագործակցության հսկայական ներուժ, որը վստահաբար համատեղ ուժերով պիտի կյանքի կոչվի: Հատկանշական է նաեւ երկու երկրների միջեւ վիզաների չեղարկման գործընթացը: Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման հեռանկարները, հնարավոր տնտեսական համագործակցությունը, երկու խորհրդարանների առավել ինտենսիվ փոխգործակցությունը թե' երկկողմ մակարդակում բարեկամական խմբերի եւ մշտական հանձնաժողովների միջեւ, թե' բազմակողմ հարթակներում:   Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություններին անդրադարձ կատարելիս համաձայնել են, որ չնայած դրանց միջեւ առկա տարբերություններին՝ խաղաղ բանակցությունները չունեն որեւէ այլընտրանք եւ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ առնվազն չվնասել միմյանց շահերին միջազգային հարթակներում:   Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը եւ Մայա Գոյկովիչը ստորագրել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության հուշագիր եւ հանդես եկել մամուլի համար հայտարարություններով:   Մինչ պաշտոնական հանդիպման մեկնարկը երկու խորհրդարանների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ 1988 թվականի ավիավթարի ժամանակ զոհված օդաչուների:
18:31 - 10 մարտի, 2020
Սերբիայի եւ Կոսովոյի ղեկավարները հանդիպել են Վաշինգտոնի Սպիտակ տանը |armenpress.am|

Սերբիայի եւ Կոսովոյի ղեկավարները հանդիպել են Վաշինգտոնի Սպիտակ տանը |armenpress.am|

armenpress.am: Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը եւ չճանաչված Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին հանդիպել են Սպիտակ տանը, որտեղ նրանք հրավիրվել Էին Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչների կողմից: Այդ մասին չճանաչված կազմավորման ղեկավարը մարտի 2-ին հայտնել Է Twitter-ի իր Էջում:«Հենց նոր Սպիտակ տանն ավարտվեց Սերբիայի նախագահի հետ հանդիպումը Ռիչարդ Գրենելի (Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսության խնդրով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդի – ծանոթ. խմբ.) եւ Ռոբերտ Օ’Բրայենի (ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի – ծանոթ. խմբ.) հրավերով: Կոսովոն շնորհակալ Է ԱՄՆ-ին հաստատակամ աջակցության համար: Մենք հանձնառու ենք մնում այն բանին, որ համատեղ աշխատենք վերջնական համաձայնությունների եւ փոխադարձ ճանաչման նպատակով»,- գրել Է նա:Ավելի վաղ Վուչիչը եւ Թաչին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի հարթակներում համաձայնություններ են կնքել օդային, երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:53 - 03 մարտի, 2020