Հայաստանի Հանրային հեռուստատեսություն

Հայկական հանրային հեռուստաընկերություն, որը  հիմնադրվել է 1955 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի որոշմամբ։ 1956-ի նոյեմբերի 29-ին հաղորդավար Նարա Շլեպչյանի գեղեցիկ ձայնով տրվեց Հանրային հեռուստատեսության մեկնարկը:
1977 թ. հայկական հեռուստատեսության  հաղորդումների միջին տեւողությունը հասավ օրական 12 ժամի: Այդ տարիներին մեր երկրում կար մոտ 500.000 հեռուստացույց, որոնցից 100.000-ը` գունավոր:
Կարճ ժամանակում հեռուստատեսությունը դարձավ քաղաքային, մշակութային, գիտաճանաչողական, ուսուցողական եւ այլ ինֆորմացիայի կարեւորագույն միջոց (1987 թվականին հանրապետության ընտանիքների 93%-ը հեռուստացույց ուներ)։ Առաջին տեսագրումը կատարվել է 1971 թվականին։

1990-ական թվականների սկզբում հասարակական-քաղաքական հաղորդումներին զուգահեռ ավելացան եւ նոր ձեւով ներկայացան ժամանցային հաղորդումները։
1999 թ.-ից Հայաստանի հեռուստատեսությունը սկսեց հեռարձակվել արբանյակային կապով, որն իրականացավ ՀՀ Կապի նախարարության եւ  իտալական «Տելեսպազիո» (''Telespazio'') ընկերության միջեւ կնքված պայմանագրով: Իսկ ահա 2000 թ. գործողության մեջ մտած նոր օրենքի համաձայն Ազգային հեռուստատեսությունը վերանվանվեց  Հանրային հեռուստաընկերության` «Հ1» լոգոտիպով: Այդ նույն թվականին գործողության մեջ մտած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվեց մինչեւ 2005 թ. հունվարի 1-ը բոլոր հաղորդումները եւ ֆիլմերը եթեր հեռարձակել հայերենով: Սկզբում թարգմանվեցին մուլտֆիլմերը, այնուհետեւ` սերիալները:

2005 թ. ստեղծվեց հանրապետությունում առաջին վիտուալ ստուդիան:

2014 թ. ձեռք բերվեց համաշխարհային համբավ ունեցող Avid ընկերության համակարգը, (որն հաջողությամբ աշխատում էր մի շարք հեռուuտաընկերություններում /ОРТ, РТР, BBC, ABC /)` տեսասերվերներով, համալրող բաղադրիչներով, ինչպես նաեւ համակարգչային գրաֆիկայի ընձեռած լայն հնարավորություններով:

2015 թ. Հանրային հեռուստաընկերությունը Չինատանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունից ստացավ նոր՝ 10 տեսախցիկով զինված HD շարժական հեռուստատեսային կայան եւ HD արբանյակային հեռարձակման կայան: Չինաստանի կառավարությունը Հանրային հեռուստաընկերությանը անհատույց տրամադրեց նաեւ թվային լրահավաք մեքենա:

Ներկայումս Հանրային հեռուստաընկերության եթերին կարելի է հետեւել ինչպես անհատական համակարգիչներով, այնպես էլ բջջային հեռախոսներով եւ պլանշետներով։ Ստեղծվել են հավելվածներ (Application) հանրածանոթ IOS եւ Android համակարգերի համար, որոնք կարելի է ներբեռնել անվճար։

2016-ի սեպտեմբերի 13-ին մեկնարկեց Հանրային հեռուստաընկերության 60-րդ եթերաշրջանը, եւ նույն օրը անցում կատարվեց բարձր հստակության (HD որակի) հեռարձակման թե՛ մետրային, թե՛ արբանյակային հաճախականությունների համար:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ԱԱԾ-ին եւ Հանրային հեռուստաընկերությանը |armtimes.com|

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ԱԱԾ-ին եւ Հանրային հեռուստաընկերությանը |armtimes.com|

armtimes.com: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը եւ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը: Նա պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները եւ փոխհատուցել զրպարտությամբ պատճառված վնասը: Հայցը ներկայացվել է մարտի 3-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին: Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը ասաց՝ հայցի պատճառն այն է, որ հունվարի 30-ին Հ1-ի լուրերի գլխավոր թողարկման ընթացքում Արամ Օրբելյանի վերաբերյալ ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ. «Ռեպորտաժի ժամանակ նշվել է, թե Արամ Օրբելյանը 2019 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար կարգի խախտմամբ ելումուտ է ունեցել Սահմանադրական դատարան: Դա իրականությանը չի համապատասխանում»: Հարցին՝ ԱԱԾ-ին ինչո՞ւ են դատի տվել, Բեգլարյանը պատասխանեց. «Եթե հավատանք լուրերի հրապարակմանը, ԱԱԾ-ն նշված տեղեկատվության սկզբնաղբյուրն է»: Փաստաբանի խոսքով՝ պահանջում են ե՛ւ հերքում, ե՛ւ յուրաքանչյուր պատասխանողից 2-ական միլիոն դրամ փոխհատուցում: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:03 - 04 մարտի, 2020