Լեհաստան

Լեհաստան, պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում։

Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս-արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը։

Դրանք Ուկրաինայի օդուժին պատկանող С-300 զենիթային կառավարվող հրթիռի տարրեր են․ ՌԴ ՊՆ-ն՝ Լեհաստանի տարածք ընկած հրթիռների մասին

Դրանք Ուկրաինայի օդուժին պատկանող С-300 զենիթային կառավարվող հրթիռի տարրեր են․ ՌԴ ՊՆ-ն՝ Լեհաստանի տարածք ընկած հրթիռների մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում են, որ ռուս մասնագետները ուսումնասիրել են լեհական կողմի հրապարակած լուսանկարները, որոնցում երևում են երկրի արևելքում հրթիռի հարվածների հետևանքները, ինչպես նաև բեկորները։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուս մասնագետներրը այդ բեկորները նույնականացրել են, և դրանք Ուկրաինայի օդուժին պատկանող С-300 զենիթային կառավարվող հրթիռի տարրեր են։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ Լեհաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ հրթիռները, որոնք ընկել են երկրի տարածք ու երկու մարդու մահվան պատճառ դարձել, ռուսական արտադրության են։ Այնուամենայնիվ, դեռևս ոչ մի կողմից չկա փաստահեն հայտարարություն, թե ով է արձակել Լեհաստան ընկած հրթիռները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ, ըստ հրթիռի հետագծի, «քիչ հավանական է, որ այն Ռուսաստանից արձակված լինի», սակայն դեռ պետք է քննել։ Associated Press լրատվական գործակալությունը նախ հղում էր արել ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի՝ գրելով, որ ռուսական հրթիռներն են պայթել Լեհաստանում։ Ավելի ուշ գործակալությունը մեջբերել է այլ ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ասում էին, թե նախնական բացահայտումներն այժմ փաստում են, որ պայթյունն առաջացել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռներից: Լուսանկարը՝ Reuters
13:40 - 16 նոյեմբերի, 2022
Լեհաստանում ՌԴ դեսպանին նոտա է փոխանցվել երկրի արևելքում հրթիռի պայթյունի պատճառով

Լեհաստանում ՌԴ դեսպանին նոտա է փոխանցվել երկրի արևելքում հրթիռի պայթյունի պատճառով

Լեհաստանի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել երկրում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին՝ կապված նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Լեհաստանի արևելքում ընկած հրթիռների հետ, որոնք, ըստ լեհական կողմի, ռուսական արտադրության են։ Այս մասին լրագրողներին ասել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինը։ «Նախարարը դեսպանին է ներկայացրել դիվանագիտական նոտա, որը նկարագրում է իրավիճակն ու մեր տեսակետը՝ այս ամբողջ իրադարձության վերաբերյալ։ Դեսպանն ի գիտություն է ընդունել այն և հեռացել ԱԳՆ-ից»,- ասել է Յասինը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհաստանի ԱԳ նախարարը բացատրություն ստանալու համար ԱԳՆ է հրավիրել ՌԴ դեսպանին։ ՌԴ ՊՆ-ն հերքել է Լեհաստանի տարածք հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը՝ նշելով․ «Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին լեհական ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց հայտարարությունները կանխամտածված սադրանք են՝ էսկալացիայի նպատակով»։ Լուսանկարը՝ AP
12:50 - 16 նոյեմբերի, 2022
Բայդենի խոսքով՝ քիչ հավանական է, որ Լեհաստան ընկած հրթիռը արձակված լինի ռուսական կողմից

Բայդենի խոսքով՝ քիչ հավանական է, որ Լեհաստան ընկած հրթիռը արձակված լինի ռուսական կողմից

Հրթիռը, որն ընկել է Լեհաստանի տարածք ու երկու անձի մահվան պատճառ դարձել, հավանաբար արձակված չի եղել Ռուսաստանից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը՝ Արևմուտքի դաշնակիցների հետ բանակցություններից հետո։ Նշված բանակցությունները, ինչպես գրում է Reuters-ը, այն մասին էին, որ ուկրաինական կոնֆլիկտը կարող է տարածվել նաև հարևան երկրների վրա։  Հարցին, թե արդյո՞ք վաղ է պնդել, որ հրթիռը արձակվել է ՌԴ-ից, Բայդենն ասել է․ «Կան նախնական տեղեկություններ, որոնք վիճարկում են դա: Ես չեմ ուզում այդպես ասել, քանի դեռ մենք ամբողջությամբ չենք ուսումնասիրել, բայց, ըստ հետագծի (հրթիռի հետագծի- խմբ․), քիչ հավանական է, որ այն արձակվել է Ռուսաստանից, բայց մենք կտեսնենք»: ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները ամբողջությամբ կհետաքնննեն դեպքը նախքան որևէ գործողության անցնելը։ Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի դեսպանների հանդիպումը տեղի կունենա այսօր։ Նշենք, որ Լեհաստանի գլխավոր դատախազը գիշերը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին հրթիռ է ընկել։ Լեհական ԶԼՄ-ները գրել են, որ հրթիռները ռուսական են։ ՌԴ ՊՆ-ն հերքել է տեղեկությունը՝ նշելով․ «Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին լեհական ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց հայտարարությունները կանխամտածված սադրանք են՝ էսկալացիայի նպատակով»։ Լեհաստանի ԱԳՆ-ն պնդել է, որ երկրի տարածք ընկած հրթիռները ռուսական արտադրության են, և ԱԳ նախարարը բացատրությու տալու համար ԱԳՆ է հրավիրել ՌԴ դեսպանին։ Լեհաստանի նախագահը մինչդեռ հայտարարել է, որ ՌԴ հրթիռային հարձակումները Ուկրաինայի դեմ շարունակվել են ողջ օրվա ընթացքում, բայց չունեն որևէ միանշանակ ապացույց, թե ով է արձակել այս հրթիռը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե ռուսական հրթիռերը հարվածել են Լեհաստանին կոնֆլիկտի «նշանակալի էսկալացիայի» ֆոնին։ Նա որևէ ապացույց չի բերել՝ հրթիռների ռուսական լինելու վերաբերյալ։ «Ամբողջ Եվրոպան և աշխարհը պետք է պաշտպանվի ահաբեկիչ Ռուսաստանից»,- գրել է Զելենսկին իր թվիթերյան միկրոբլոգում Լեհաստանի նախագահի հետ զրույցից հետո։ Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ երկիրն ուժեղացնում է որոշակի ռազմական պատրաստվածությունը, իսկ Լեհաստանի քաղաքացիների հանգստության կոչ արել։ Լուսանկարը՝ Reuters
10:14 - 16 նոյեմբերի, 2022
Լեհաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ երկրի տարածք ընկած հրթիռները ռուսական արտադրության են

Լեհաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ երկրի տարածք ընկած հրթիռները ռուսական արտադրության են

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն գերատեսչություն է կանչել Լեհաստանի Ռուսաստանի Դաշնության դեսպանին և անհապաղ և մանրամասն բացատրություն պահանջել՝ Ուկրաինայի հետ սահմանին ընկած հրթիռների առնչությամբ։ Այս մասին հայտնում է Լեհաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է․ «2022 թվականի նոյեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից հերթական մեկ ժամանոց զանգվածային հրետակոծություն է տեղի ունեցել Ուկրաինայի ողջ տարածքի և նրա ռազմավարական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Ժամը 15:40-ին ռուսական արտադրության հրթիռն ընկել է Լյուբելսկի նահանգի Խրուբիեսցով շրջանի Պրժևոդով գյուղի վրա, ինչի հետևանքով Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացի է մահացել։ Հետևաբար, Լեհաստանի ԱԳ նախարարը ԱԳՆ է հրավիրել երկրում ՌԴ դեսպանին և պահանջել անհապաղ և մանրամասն բացատրություն»։ Լեհաստանի գլխավոր դատախազը գիշերը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին հրթիռ է ընկել։ Լեհական ԶԼՄ-ները գրել են, որ հրթիռները ռուսական են։ ՌԴ ՊՆ-ն հերքել է տեղեկությունը՝ նշելով․ «Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին լեհական ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց հայտարարությունները կանխամտածված սադրանք են՝ էսկալացիայի նպատակով»։
09:53 - 16 նոյեմբերի, 2022
Լեհաստանի՝ Ուկրաինայի հետ սահմանին երկու հրթիռ է ընկել. ՌԴ-ն հերքում է դրանց ռուսական լինելու մասին պնդումները |tert.am|

Լեհաստանի՝ Ուկրաինայի հետ սահմանին երկու հրթիռ է ընկել. ՌԴ-ն հերքում է դրանց ռուսական լինելու մասին պնդումները |tert.am|

tert.am: Լեհաստանի գլխավոր դատախազ Զբիգնև Զեբրոն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին հրթիռ է ընկել։  «Հանձնարարել եմ հետաքննություն իրականացնել հրթիռի պայթյունի և երկու լեհ քաղաքացու մնահվան վերաբերյալ»,- գրել է նա Թվիթերում։ Ավելի վաղ Ռիա Նովոստին, հղում անելով լեհական ZET ռադիոկայանին, գրել էր, որ Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել։ Ըստ ԶԼՄ-ների՝ դրանք ռուսական հրթիռներ են։ ՌԴ ՊՆ-ն հերքել է տեղեկութունը՝ նշելով․ «Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին լեհական ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց հայտարարությունները կանխամտածված սադրանք է՝ էսկալացիայի նպատակով։ ՌԴ ԶՈւ-ն ուկրաինա-լեհական սահմանի մոտ թիրախներին հարվածներ չի հասցրել»:  Լեհաստանի նախագահը հայտարարել է, որ ՌԴ հրթիռային հարձակումները Ուկրաինայի դեմ շարունակվել են ողջ օրվա ընթացքում, բայց չունեն որևէ միանշանակ ապացույց, թե ով է արձակել այս հրթիռը:
09:35 - 16 նոյեմբերի, 2022
Քննարկվել են հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Քննարկվել են հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Նոյեմբերի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր։ Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած մի շարք կարևոր հումանիտար խնդիրների։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։
19:41 - 10 նոյեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանը Բոգդան Կլիխիի հետ հանդիպմանը մտահոգիչ է համարել ՀՀ քաղաքացիների համար Լեհաստանի օդանավակայաններում տարանցիկ վիզայի պահանջը

Ալեն Սիմոնյանը Բոգդան Կլիխիի հետ հանդիպմանը մտահոգիչ է համարել ՀՀ քաղաքացիների համար Լեհաստանի օդանավակայաններում տարանցիկ վիզայի պահանջը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Լեհաստանի հայ համայնքի պաշտոնական կազմավորման 655-ամյակը՝ հավելելով, որ Հայաստանը բարձր է գնահատում եւ երախտապարտ է այն ջերմ վերաբերմունքի եւ հոգատարության համար, որ հայ ժողովուրդը զգացել է Լեհաստանում: Հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-լեհական միջպետական հարաբերություններում միջխորհրդարանական ակտիվության կարեւորությունը՝ համաձայնելով օրակարգային հարցերի հարստացման անհրաժեշտության հարցում: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հրահրված լայնամասշտաբ ագրեսիային եւ դրա հետեւանքներին: Այս համատեքստում առանձնացվել է Եվրամիության՝ 40 քաղաքացիական դիտորդներ Հայաստանի սահմաններ ուղարկելու վերաբերյալ որոշումը: Անդրադարձ է եղել նաեւ 2022 թ. օգոստոսի 1-ից ՀՀ քաղաքացիների համար ուժի մեջ մտած՝ Լեհաստանի օդանավակայաններում տարանցիկ վիզայի պահանջին: Ալեն Սիմոնյանն այն մտահոգիչ է համարել՝ հավելելով, որ դա հակասում է վիզաների ազատականացման գաղափարին՝ լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելով ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման համար: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ այդ որոշումը կվերանայվի:
12:10 - 09 նոյեմբերի, 2022
ԱԽ քարտուղարը Լեհաստանի պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է անվտանգային իրավիճակի վերաբերյալ ՀՀ մոտեցումները

ԱԽ քարտուղարը Լեհաստանի պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է անվտանգային իրավիճակի վերաբերյալ ՀՀ մոտեցումները

Լեհաստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է պետքարտուղարի անվտանգության, ամերիկյան, ասիական և արևելյան քաղաքականության հարցերով տեղակալ Մարչին Պշիդաչի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել ինչպես վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցելությունների, այնպես էլ տարբեր միջազգային հարթակների շրջանակներում երկկողմ հանդիպումների վերաբերյալ: «Անդրադառնալով տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի՝ ԱԽ քարտուղարը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է անվտանգային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի գնահատականներն ու մոտեցումները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ երկուստեք կարևորվել է Լեհաստանի՝ որպես ԵԱՀԿ համանախագահող երկրի դերակատարումը տարածաշրջանային կայունությանը նպաստելու գործում: Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրության շրջանակին անչվող այլ հարցեր:
19:49 - 08 նոյեմբերի, 2022
Հայ-լեհական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության ձևաչափը կարևոր տեղ է զբաղեցնում. Արման Եղոյան

Հայ-լեհական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության ձևաչափը կարևոր տեղ է զբաղեցնում. Արման Եղոյան

Հայ-լեհական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության ձևաչափը կարևոր տեղ է զբաղեցնում. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս դրանց զարգացմանը՝ որպես միջպետական հարաբերությունների կարևոր բաղկացուցչի: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 8-ին կայացած Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ հանդիպման ընթացքում: Արման Եղոյանը շնորհակալություն է հայտնել Բոգդան Կլիխին՝ հատկապես նման բարդ ժամանակներում Հայաստան այցելելու համար: Նրա գնահատմամբ՝ մեկ ամիս առաջ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի Լեհաստան կատարած այցը բավականին արդյունավետ էր: Համատեղ ջանքերի շնորհիվ հարաբերությունների օրակարգը դարձել է առավել ընդգրկուն՝ ներառելով համագործակցության տարբեր ոլորտներ: Ընդգծելով, որ Լեհաստանը կարևոր դերակատարում ունի Եվրոպական միությունում, Եվրոպայի խորհրդում՝ Արման Եղոյանը նշել է՝ Հայաստանը եվրոպական հարթակներից աջակցության կարիք ունի: «Լեհաստանն առաջին երկրներից է, որը վավերացրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչի համար շնորհակալ ենք ձեզ»,- ասել է հանձնաժողովի նախագահը: Նա ներկայացրել է Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց  անհապաղ և անվերապահ հայրենադարձման խնդրին, ինչպես նաև բարձրացրել հումանիտար աջակցության անհրաժեշտության հարցը: Պատգամավորն անընդունելի է համարել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Բոգդան Կլիխը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նրա խոսքով՝ Հայաստանը կարևոր դեր ունի տարածաշրջանում: Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահն արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային մարտահրավերներին, դրանց դիմակայելու ուղիներին:
14:58 - 08 նոյեմբերի, 2022
Հայաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինների ղեկավարները համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինների ղեկավարները համագործակցության հուշագիր են ստորագրել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնին Վարշավայում ստորագրել են մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին հուշագիր:    «Ուրախ եմ, որ մեր կառույցների միջև համագործակցային կապերը բազմաբովանդակ զարգանում են: Լեհ գործընկերների հետ այս հանդիպումը 2020 թվականից առ այսօր թվով 6-րդն է, ինչն անկասկած մեր երկու մարմինների միջև արդյունավետ զարգացող համագործակցության հերթական ապացույցն է»,- իր խոսքում նշել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա ընդգծել է, որ համատեղ ծրագրերի շրջանակում Հայաստանում լեհական փորձի ներդրմանն ուղղված մի շարք միջոցառումներ են իրականացվել, այդ թվում՝ օրենսդրական կարգավորումներ են սահմանվել զեղչերի կիրառման ոլորտում: Բացի դրանից՝ այժմ նախապատրաստվում է նոր օրենսդրական նախաձեռնություն՝ առևտրային ցանցերի և մատակարարների միջև իրավահարաբերությունները կանոնակարգելու, մասնավորապես, վճարումների հետաձգումների հարցերը կարգավորելու նպատակով:  
11:19 - 06 հոկտեմբերի, 2022
Եվրոպական 9 երկրների նախագահներ աջակցել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը |hetq.am|

Եվրոպական 9 երկրների նախագահներ աջակցել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը |hetq.am|

hetq.am: Լեհաստանի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Ռումինիայի և Սլովակիայի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Ուկրաինայի անդամակցությանը։ Փաստաթուղթը հրապարակվել է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։ «Մենք հաստատակամորեն աջակցում ենք 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշմանը Ուկրաինայի ապագա անդամակցության վերաբերյալ»,- նշվում է հայտարարության մեջ։ Այդ գագաթնաժողովի ժամանակ Դաշինքը «համաձայնել էր, որ Ուկրաինան ու Վրաստանը դառնան ՆԱՏՕ-ի անդամներ» և աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրին միանալու նրանց հայտին։  Նախագահները նաև Ռուսաստանից պահանջել են անմիջապես հեռանալ բռնազավթված բոլոր տարածքներից և կոչ արել բոլոր դաշնակիցներին էականորեն մեծացնել Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
20:12 - 02 հոկտեմբերի, 2022