Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենսդրական ու ենթաօրենսդրական իրավական ակտերի հիման վրա, ինչպես նաև իր կանոնադրությամբ:

Կազմակերպությունը ստեղծվել է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 81-Ն որոշմամբ՝ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 222.210.952674), «Անտառային մոնիթորինգի կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 273.210.04175) և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» (պետականգրանցման համարը՝ 286.210.04768) պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման արդյունքում և հանդիսանում է դրանց իրավահաջորդը: Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Կառավարության։

Մի շարք մարզերում գիշերը գրանցվել է զրոյից ցածր ջերմաստիճան. Աշոցքի հատվածում՝ մինչեւ -10

Մի շարք մարզերում գիշերը գրանցվել է զրոյից ցածր ջերմաստիճան. Աշոցքի հատվածում՝ մինչեւ -10

Ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 6-8 աստիճանով։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից: Նվազագույն ջերմաստիճանը լեռնային մարզերում  գրանցվել է -2․․․-7 աստիճան, Աշոցքի հատվածում՝ մինչև -10, Լոռիում՝ 0․․․-4, Տավուշում՝ -1․․․+4, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ +2․․․+5 աստիճան, Սյունիքի նախալեռներում՝ 0, Սյունիքի հովիտներում՝ +4․․․+8 աստիճան։ Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնի լեռներում, Գեղարքունիքում տեղացել է ձյուն։ Իջևանում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 20 սմ, Սևանում՝ 13 սմ, Ճամբարակում՝ 10 սմ։ Մարտի 31-ին մինչև կեսօր հանրապետության առանձին շրջաններում, կեսօրից հետո դեպի երեկո և մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ։  Լուսադեմից սկսած ցիկլոնի ուժն աստիճանաբար կթուլանա։ Առաջիկա երկու օրերին սպասվող ցածր ջերմաստիճանի կանխատեսումների մեջ փոփոխություններ չկան։ Լուսանկարը՝ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից / Դիլիջանն այսօր /
11:56 - 31 մարտի, 2023
Ջրամբարներում ջրի պարունակությունն, ըստ կանխատեսումների, նախորդ տարվա համեմատ 10 տոկոսով պակաս կլինի
 |armenpress.am|

Ջրամբարներում ջրի պարունակությունն, ըստ կանխատեսումների, նախորդ տարվա համեմատ 10 տոկոսով պակաս կլինի |armenpress.am|

armenpress.am: Հոկտեմբեր-հունվար ամիսների ընթացքում հանրապետության գերակշիռ մասում տեղումների քանակը եղել է նորմայից պակաս, օդի ջերմաստիճանն էլ նորմայից բարձր, ինչը վարարումներ հոսքի վրա կունենա բացասական ազդեցություն: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Արդեն փետրվարին ամսական տեղումների քանակը մոտ 30 տոկոսով եղել է նորմայից բարձր: Մարտ ամսին տեղումների քանակը եղել է նորմայի սահմաններում՝ դրական շեղումով: Մարտի 30-ի դրությամբ ձնածածկն առկա է 2200 մ-ից բարձր հատվածներում: Այսօր ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 1 մ-ից պակաս է, ինչը նույնպես բացասական ազդեցություն կունենա գարնանային վարարումների ձևավորման վրա»,-ասաց Լևոն Ազիզյանը: Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ 2023 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները գետերում սպասվում են 50-70 տոկոսի սահմաններում: Հանրապետության 5 խոշոր ջրամբարների լցվածության տվյալները հոսադրող չեն: Ըստ Լևոն Ազիզյանի՝ Ախուրյանի և Արփի լճի ջրամբարներում կանխատեսվում է ջրալցվածություն 65-70 տոկոսի չափով, Ազատի, Մարմարիկի ջրամաբարներում՝ 75-80 տոկոսի չափով, Ապարանի ջրամբարում՝ 45-50 տոկոսի չափով: Նախորդ տարվա համամետ ջրամբարների լցվածությունը կանխատեսվում է 10 տոկոսով պակաս:
15:34 - 30 մարտի, 2023
Վաղը կեսօրից հետո ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում․ Գագիկ Սուրենյան
 |tert.am|

Վաղը կեսօրից հետո ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում․ Գագիկ Սուրենյան |tert.am|

tert.am: Այս մարտն ամենատաք մարտերից մեկն էր, ամսական միջին ջերմաստիճանը միջինից բարձր էր 4-5 աստիճանով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Մեր երկրին Սկանդիվաիայից մոտենում են արկտիկական ցուրտ օդային հոսանքեր, այս հոսանքների ներհոսքը մեր Հանրապետությունում սկսվել է։ Դրան առաջինը արձագանքել են Հանրապետության հյուսիսային մարզերը՝ Շիրակը, Լոռին, Տավուշը, Արագածոտնը, որտեղ արդեն այսօր առկա է ջերմաստիճանի նվազում՝ 10-12 աստիճանով։ Վաղը այդ ցիկլոնի ուժը կտրուկ մեծանալու է, ամենամեծ ուժգնությունը դիտվելու է վաղը երեկոյան, ավելի շատ 4-ից հետո։ Եթե այսօր տեղումներ սպասում ենք Հանրապետության առանձին շրջաններում, ապա վաղը կեսօրից հետո տեղումներ են սպավում Հանրապետության ողջ տարածքում, որոնք լեռնային ու նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան տեսքով ու միայն շատ ցածրադիր հատվածներում թաց ձյան ու ձնախառն անձրևի տեսքով»,- ասաց Սուրենյանը։ Նա նշեց, որ այսօր՝ մարտի 30-ին, միջին ջերմաստիճանը կիջի 5-6 աստիճանով, իսկ մարտի 31-ին ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով։
14:03 - 30 մարտի, 2023
Հայաստանի տարածքում սպասվում է քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանի տարածքում սպասվում է քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կբարձրանա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 25-30 մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում՝ մինչև 17-20 մ/վ։ Մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ին Հայաստանի առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Մարտի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 4-6 մ/վ, մարտի 4-5-ը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ, 6-ին՝ 25-30 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 4-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-9, գիշերը՝ 3-5 աստիճանով: Երևանում մարտի 4-6-ը, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
15:51 - 04 մարտի, 2023
Հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում է ձյուն

Միջերկրական ծովից ՀՀ տարածք ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 2-ին կեսօրից հետո դեպի երեկո և փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն։ Լոռիում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտում ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։ Արարատյան դաշտում և Երևանում կեսօրից հետո սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև, երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը՝ ձյուն։ Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։ Հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն փետրվարի 3-ի ցերեկը։
11:00 - 02 փետրվարի, 2023
Ձյան ծածկի բարձրությունը Մասրիկի հատվածում կազմում է 22սմ, Գորիսում և Սիսիանում՝ 10-15սմ, մյուս շրջաններում՝ 1-5սմ․ «Հիդոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»

Ձյան ծածկի բարձրությունը Մասրիկի հատվածում կազմում է 22սմ, Գորիսում և Սիսիանում՝ 10-15սմ, մյուս շրջաններում՝ 1-5սմ․ «Հիդոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»

Մոտ 20-օրյա խիստ չոր և տաք եղանակից հետո, ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել է ձյուն։ Այս մասին հայտնում են «Հիդոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։   Նշվում է, որ ձյան ծածկի բարձրությունը Մասրիկի հատվածում կազմում է 22սմ, Գորիսում և Սիսիանում՝ 10-15սմ, հանրապետության մյուս շրջաններում՝ 1-5սմ։   Շիրակում ձյան ծածկը բացակայում է։   Տեղումների քանակը հունվարի 9-ի դրությամբ կազմում է ամսական նորմայի 0-10%-ը, միայն Մասրիկի հատվածում՝ 40%-ը, որը խիստ ցածր ցուցանիշ է։   Օդի օրական միջին ջերմաստիճանը շրջանների զգալի մասում շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 3-4 աստիճանով։   Առաջիկա 5 օրերին թույլ ձյուն կտեղա միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հանրապետության մյուս շրջաններում՝ այդ թվում նաև Երևանում, մինչև հունվարի 15-ը ներառյալ սպասվում է առանց տեղումների եղանակ։   Եղանակի պարզեցման հետևանքով այսօր գիշեր օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
12:38 - 09 հունվարի, 2023
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ից որոշ շրջաններում կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ից որոշ շրջաններում կբարձրանա 4-6 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված՝ Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ: Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 22-27-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ին, 24-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
13:49 - 22 դեկտեմբերի, 2022
Հանրապետությունում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի

Հանրապետությունում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված` Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը` հորդորելով վարորդներին  ցուցաբերել զգոնություն։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 20-ի ցերեկը, դեկտեմբերի 22-25-ը կդիտվի առանց տեղումների եղանակ` մառախուղ: Դեկտեմբերի 21-ին մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ։ Մարզերում դեկտեմբերի 20-ի ցերեկը, դեկտեմբերի 21-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 22-25-ը կլինի առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-25-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ: Արցախում դեկտեմբերի 20-ից  սպասվում է ձնախառն անձրև, 21-ին՝ ձյուն։
15:41 - 20 դեկտեմբերի, 2022
Հանրապետությունում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի

Հանրապետությունում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի

Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված՝ Երևանում, Արարատում, Արմավիրում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։  Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ վարորդներին  հորդորելով ցուցաբերել զգոնություն։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 19-ի ցերեկը, դեկտեմբերի 20-24-ը կդիտվի առանց տեղումների եղանակ` մառախուղ: Մարզերում դեկտեմբերի 19-ի ցերեկը, դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին, 21-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 19-24-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ: Արցախում դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին՝ ձնախառն անձրև։
16:54 - 19 դեկտեմբերի, 2022