Սերգեյ Շոյգու

Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարն է։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2012-ից։

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ՊՆ, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ՊՆ, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ

Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ սադրանքից հետո ստեղծված իրավիճակը: Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է և վտանգի տակ է դնում ողջ բանակցային գործընթացը: ՌԴ պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու, ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու գործում:
19:24 - 16 նոյեմբերի, 2021
ՆԱՏՕ-ն ուժերը մոտեցնում է Ռուսաստանի սահմաններին․ Շոյգու |azatutyun.am|

ՆԱՏՕ-ն ուժերը մոտեցնում է Ռուսաստանի սահմաններին․ Շոյգու |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքն աստիճանաբար ուժերը մոտեցնում է Ռուսաստանի սահմաններին: Այդ հայտարարությամբ Շոյգուն արձագանքել է Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերին, ով ասել է, թե անհրաժեշտ է զսպել Ռուսաստանի ռազմական նկրտումները: «Կոչ անելով ռազմական առումով զսպել Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժերը մոտեցնում է մեր սահմաններին: Թե ինչպես է ժամանակին դա ավարտվել Գերմանիայի և Եվրոպայի համար՝ Գերմանիայի պաշտպանության նախարարը պետք է որ լավ իմանա: Եվրոպայի անվտանգությունը կարող է միայն ընդհանուր լինել՝ առանց Ռուսաստանի շահերի ոտնահարման, բայց հենց ՆԱՏՕ-ն այսօր պատրաստ չէ այդ հարցով հավասար երկխոսության»,- ասել է Շոյգուն: Նրա խոսքով, «Աֆղանստանում զսպելու ՆԱՏՕ-ի ծրագիրն ավարտվել է աղետով, որը ամբողջ աշխարհը պետք է կարգավորի:
16:19 - 23 հոկտեմբերի, 2021
Շոյգուն մեկնել է Չինաստան՝ դիտելու ռուս-չինական ռազմավարական զորավարժությունները |armenpress.am|

Շոյգուն մեկնել է Չինաստան՝ դիտելու ռուս-չինական ռազմավարական զորավարժությունները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օգոստոսի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Չինաստան՝ դիտելու ռուս-չինական «Սիբու/Փոխգործակցություն – 2021» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ակտիվ փուլը: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը: Այցի շրջանակներում Սերգեյ Շոյգուն հանդիպում կունենա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի հետ: Ինչպես ՌԴ ՊՆ-ն է հաղորդել՝ կայանալիք բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու երկկողմ համագործակցության, այդ թվում՝ երկու երկրների զինված ուժերի գործնական փոխգործակցության հետ կապված հարցերը: «Սիբու/Փոխգործակցություն – 2021» օպերատիվ-ռազմավարական վարժանքներն անցկացվում են օգոստոսի 9-12-ը: Զորավարժություններին ներգրավվելու է ավելի քան 13 հազար զինծառայող և ավելի քան 400 միավոր զինատեսակներ և ռազմական տեխնիկա:
21:53 - 12 օգոստոսի, 2021
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր առանձնազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, որին հաջորդել է հանդիպումն ընդլայնված՝ պատվիրակությունների կազմով։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ։  Շնորհավորելով ՀՀ պաշտպանության նախարարին պաշտոնավարումն ստանձնելու կապակցությամբ, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն բարձր է գնահատել այն աշխատանքը, որը, վերջին շրջանում, երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև տարվում է երկկողմ համագործակցության զարգացման և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ։  ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության ամրապնդման և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։  Օգտվելով առիթից, ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել, որ չնայած առկա խնդիրներին, Հայաստանը շարունակում է մասնակցել Սիրիայի Հանրապետությունում իրականացվող հումանիտար առաքելությանը։ Շնորհակալություն հայտնելով գործընկերոջը ջերմ ընդունելության համար, ՀՀ պաշտպանության նախարարը, վերջինիս խնդրանքով, ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման գործում Ռուսաստանի Դաշնության կողմից գործադրվող միջնորդական ջանքերը։ Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և այդ ուղղությամբ բանակցությունների շարունակությանը, միևնույն ժամանակ` չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Օգտվելով առիթից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության համար, նշելով, որ ռուս խաղաղապահների ջանքերով խաղաղ կյանքը Լեռնային Ղարաբաղում վերականգնվել է, և ապահովվում է անխափան կապը Հայաստանի Հանրապետության հետ։  Պաշտպանության նախարարը շեշտել է խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը, և որպես օրինակ նշել այսօր արձանագրված՝ հարվածային անօդաչուի կիրառումը։  Արշակ Կարապետյանն անդրադարձել է նաև պաշտպանության ոլորտում իրականացվող ինտենսիվ բարեփոխումներին և շնորհակալություն հայտնել իր գործընկերոջը` այս ուղղությամբ տրամադրվող համակողմանի աջակցության համար։ Նախարարն ընդգծել է, որ այսօր հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակ տեղափոխվելու փուլում։  Երկու երկրների պաշտպանության նախարարները մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցության առաջիկա ծրագրերի շուրջ։
17:24 - 11 օգոստոսի, 2021
Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին զինված ուժերի արդիականացման հարցում |armenpress.am|

Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին զինված ուժերի արդիականացման հարցում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պատրաստ է աջակցել Հայաստանին զինված ուժերի արդիականացման հարցում: Վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում: «Կարևոր նշանակություն ենք տալիս մեր փոխգործակցության զարգացմանը ռազմական ոլորտում ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ընդ որում՝ պատրաստ ենք շարունակել աջակցությունը Հայաստանի զինված ուժերում բարեփոխումների ծրագրերի իրականացմանը»,- ասել է Շոյգուն: Նա ընդգծել է, որ Հայաստանի տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան, որը լավ հագեցած է և հանդիսանում է անվտանգության երաշխավոր: «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցy և առանցքային գործընկերն է Անդրկովկասում խաղաղության ապահովման գործում, և մենք չափազանց հետաքրքրված ենք այդ տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարը: Շոյգուն շնորհավորել է Արշակ Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու առիթով՝ ընդգծելով, որ այդ նշանակումը տեղի է ունեցել ոչ հեշտ ժամանակներում, երբ երկրի պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացման բարդ առաջադրանքներ կան:
15:28 - 11 օգոստոսի, 2021
Ուղղակի ագրեսիայի դեպքում ՌԴ-ն Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար. Շոյգուն՝ թալիբների առաջախաղացման մասին |tert.am|

Ուղղակի ագրեսիայի դեպքում ՌԴ-ն Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար. Շոյգուն՝ թալիբների առաջախաղացման մասին |tert.am|

tert.am: «Թալիբան» արմատական շարժումը վերահսկողություն է հաստատել Աֆղանստանում Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանների վրա, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:Ինչպես նշում է kommersant.ru-ն, նա ասել է, որ թալիբները խոստացել են չանցնել սահմանները և չհարձակվել հարակից տարածքների վրա: Այնուամենայնիվ, Ռուսաստանը կշարունակի համատեղ վարժանքներ անցկացնել:«Մեզ համար կարևորն այն է, որ Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանը ևս վերցվել է թալիբների վերահսկողության ներքո», - ասել է Շոյգուն «Իմաստների տարածք» երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցներին: Նա հիշեցրել է, որ օրերս թալիբները գրավել են Կունդուզը` «բավականին մեծ ու լուրջ կենտրոն»: Պաշտպանության նախարարն ասել է, որ Ռուսաստանը Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար «ուղղակի ագրեսիայի դեպքում»: Նա կարծում է, որ ՀԱՊԿ երկրներին անհրաժեշտ է Աֆղանստանի ուղղությամբ Ռուսաստանի օգնությունը: Նրա կարծիքով, տվյալ դեպքում հարցը վերաբերում է Ռուսաստանի ռազմական անվտանգությանը:
10:58 - 11 օգոստոսի, 2021