Ղրղզստան

Արմեն Գրիգորյանը հայտարարեց ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի բացման մասին

 |armenpress.am|

Արմեն Գրիգորյանը հայտարարեց ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի բացման մասին |armenpress.am|

armenpress.am: Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի հերթական նիստը: Քիչ առաջ տեղի ունեցավ նիստի բացումը, որի մասին որպես նիստի նախագահող հայտարարեց Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նիստին մասնակցում են նաև Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահի օգնական Գիզատ Նուրդաուլետովը, Ղրղզստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը, Ռուսաստանի Դաշնության Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլլո Մահմուդզոդան, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Արմեն Գրիգորյանի հայտարարությունից հետո նիստ շարունակվեց փակ դռների ետևում: ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների և գլխավոր քարտուղարի նիստից հետո տեղի է ունենալու Հայաստանի ԱԽ քարտուղարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համատեղ հայտարարությունը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:09 - 17 հունիսի, 2022
Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ականանետերի կիրառմամբ

 |armenpress.am|

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ականանետերի կիրառմամբ |armenpress.am|

armenpress.am: Ղրղզա-տաջիկական պետական սահմանի հատվածում տեղի է ունեցել փոխհրաձգություն. տաջիկական կողմը կիրառել է նռնականետեր եւ ականանետեր: Այդ մասին հունիսի 14-ին հաղորդել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը: Ղրղզական կողմը հայտնել է, թե տաջիկական կողմը տարհանում է սկսկել, իրենց խոսքով, ղրղզական անկլավ Վարուխից: «Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ-Բաշի տեղանքում տեղական ժամանակով մոտավորապես 07:00-ին (Երեւանի ժամանակով 05:00) Տաջիկստանի «Կեխ» սահմանային կետի կողմից կրակոց է եղել ղրղզական «Բուլակ-Բաշտ» սահմանային կետի կողմը: Ի պատասխան ղրղզական կողմից նույնպես պատասխան կրակոց է եղել տաջիկական կետի կողմը»,-հաղորդել են Սահմանապահ ծառայությունում: Նրա տվյալներով՝ երկու կողմի սահմանապահները անմիջապես զբաղեցրել են մարտական դիրքերը: Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների ներկայացուցիչները հեռախոսային բանակցություններ են անցկացրել: Միջադեպի վայր են մեկնել կողմերի սահմանապահ ջոկատների պետերը: «07:50-ին տաջիկական կողմը կրկին փոխհրաձգություն է սկսել նռնականետերի եւ ականանետերի կիրառմամբ: 08:10-ին փոխհրաձգությունը դադարել է: Ներկայում անցկացվում է կողմերի սահմանապահների ներկայացուցչիների հանդիպում՝ փոխհրաձգության պատճառները պարզելու եւ իրադրության էսկալացում թույլ չտալու համար»,-նշել են Սահմանապահ ծառայությունում: Իրադրությունը սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում բնութագրվում է որպես լարված, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
11:04 - 14 հունիսի, 2022
Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության բոլոր սահմանափակումները

Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության բոլոր սահմանափակումները

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ չեղարկվում են Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության բոլոր կորոնավիրուսային սահմանափակումները։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, փաստաթուղթը հրապարակվել է այսօր ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։ Փոփոխություններ են արվել ՌԴ կառավարության 2022 թ-ի մայիսի 20-ի հրամանագրում, որում նշված է «օտարերկրյա պետությունների ցանկը, որոնց նկատմամբ չեղարկվել են տրանսպարտային հաղորդակցության ՌԴ սահմանած ժամանակավոր սահմանափակումները»։ Այժմ այդ ցանկում ներառվել է Հայաստանն ու Ղրղզստանը։ Տրանսպորտային սահմանափակումները չեղարկվում են՝ այդ ցանկում պետության ներառման պահից սկսած։ Ժամանակավոր միջոցները կիրառվել էին ՌԴ նախագահի 2021 թ-ի 15-ի հրամանագրով և վերաբերում էին Ռուսաստանում օտարերկրացիների իրավական դրության կարգավորմանը՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին։ Հրամանագրով, մասնավորապես, կասեցվել էր ՌԴ-ում օտարերկրացիների համար ժամանակավոր կացության թույլտվության և կացության իրավունքի գործողության ժամկետների ընթացքը։ Այժմ հաստատվել է այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ չեղարկվում են տրանսպորտային սահմանափակումները, հետևաբար՝ այս պետությունների քաղաքացիների համար 90 օրից կվերականգնվի ՌԴ-ում գտնվելու ժամկետների ընթացքը։Նորա Վանյան
17:35 - 07 հունիսի, 2022
Ադրբեջանի և Ղրղզստանի նախագահները ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել

 |factor.am|

Ադրբեջանի և Ղրղզստանի նախագահները ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել |factor.am|

factor.am: Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեմ առ դեմ, իսկ հետո՝ ընդլայնված կազմով հանդիպումներից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։Մասնավորապես, Սադիր Ժապորովն ու Իլհամ Ալիևը ստորագրել են 26 կետից բաղկացած «Ադրբեջանի և Ղրղզստանի միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրը»։ Բացի այդ, տարբեր ոլորտներին առնչվող ևս 9 փաստաթուղթ է ստորագրվել։ «Կողմերը կարծում են, որ ռազմավարական գործընկերության հաստատումը համապատասխանում է երկու պետությունների հիմնարար շահերին և որոշում նրանց փոխգործակցության բովանդակությունն ու բնույթը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Կողմերը, վերահաստատելով իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին, փոխադարձաբար սատարում են միմյանց միջազգայնորեն ճանաչված սահմանների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անձեռնմխելիությունը»,- ասվում է փաստաթղթում։ Հռչակագրում նշվում է նաև, որ կողմերը պատրաստակամություն են հայտնում դիտարկել ղրղզական կողմի մասնակցության հնարավորությունը Արցախի գրավյալ տարածքների վերականգնման ենթակառուցվածքային նախագծերում։ Բաքուն և Բիշքեկը նաև շարունակելու են զարգացնել համագործակցությունը զինվորական կադրերի պատրաստման ոլորտում՝ Ադրբեջանի համապատասխան ուսումնական հաստատությունների հիման վրա։ Հաղորդվում է նաև, որ երկու երկրների նախագահները երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ են քննարկել, այդ թվում՝ առևտրի, տնտեսական, մշակութային, հումանիտար և ներդրումային ոլորտներում համագործակցության շուրջ։ Ալիևը նշել է, որ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը նշանակալի իրադարձություն է, քանի որ տարիների ընթացքում երկրների միջև երկկողմ համագործակցության նման բարձր մակարդակ չի եղել։ «Ռազմավարական գործընկերությունը նշանակում է մեծ առավելություն և մեծ պատասխանատվություն։ Վստահ եմ, որ ապագայում մենք միշտ կաջակցենք միմյանց միջազգային կառույցներում և ակտիվորեն կաշխատենք երկկողմանի կերպով»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ առանձին հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ համագործակցություն ներդրումային ծրագրերի շուրջ, գյուղատնտեսության ոլորտում և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում։
15:20 - 20 ապրիլի, 2022
Ղրղզ-տաջիկական սահմանին փոխհրաձգության հետեւանքով երկու քաղաքացի է վիրավորվել |armenpress.am|

Ղրղզ-տաջիկական սահմանին փոխհրաձգության հետեւանքով երկու քաղաքացի է վիրավորվել |armenpress.am|

armenpress.am: Երկու քաղաքացի է տուժել ղրղզ-տաջիկական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Այդ մասին ապրիլի 13-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունում: Բժիշկների տվյալներով՝ տուժածներից մեկը գտնվում է ստացիոնարում, վիճակը միջին ծանրության է: Երկրորդ տուժածն առաջնային բժշկական օգնություն ստանալուց հետո բավարար վիճակում ուղարկվել է ամբուլատոր բուժման: Ապրիլի 12-ի երեկոյան Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հաղորդել էր ղրղզա-տաջիկական պետական սահմանին տեղի ունեցած երկու փոխհրաձգության մասին: Նախնական տվյալներով՝ առաջին բախման ընթացքում Տաջիկստանի մեկ զինծառայող ստացել է հրաձգային վիրավորում: Կրկնական փոխհրաձգության ժամանակ Ղրղզստանի զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը գնահատվում է որպես ծանր: Բացի այդ, հաղորդվել է ղրղզական գյուղից ականանետից գնդակոծության մասին: Ավելի ուշ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հաղորդել է այն մասին, որ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են լրացուցիչ ուժերի ու միջոցների՝ ղրղզ-տաջիկական սահմանի զինված միջադեպի վայրից մշտական տեղաբաշխման վայրեր հետքաշելու շուրջ:
12:59 - 13 ապրիլի, 2022
ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունում ռուբլու մասնաբաժինը գերազանցում է երկու երրորդը

ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունում ռուբլու մասնաբաժինը գերազանցում է երկու երրորդը

Եվրասիական տնտեսական միության երկրների առևտրաշրջանառությունում ռուբլու մասնաբաժինն արդեն գերազանցում է երկու երրորդը, և այն ավելացնելու հնարավորություն կա, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը։ «Եթե խոսենք փոխադարձ առևտրի մասին, ապա ԵԱՏՄ երկրների ներքին փոխադարձ հաշվարկներում լուրջ հաջողություններ են գրանցվել․ 2013-2020 թթ-ին ազգային արժույթներով վճարումներն աճել են՝ 63%-ից հասնելով 74%-ի։ Ռուսաստանը ռուբլի է օգտագործում Բելառուսի հետ առևտրաշրջանառության 82%-ի, Ղազախստանի հետ՝ 63%-ի, Ղրղզստանի հետ՝ 58%-ի վճարման համար», - ասել է նա։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ ռուբլու օգտագործման հնարավորությունները չեն սպառվում։ Այսպես, Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության 40%-ը սպասարկվում է դոլարով։ Ամերիկյան արժույթը երկրորդ տեղն է զբաղեցնում Ղազախստանի և Բելառուսի հետ առևտրում՝ համապատասխանաբար 28% և 9%: Միաժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանից դուրս ԵԱՏՄ առտրաշրջանառությունում ռուբլու տարածումը զբալիորեն ավելի ցածր է։ «Բացառություն է միայն Բելառուսը, որը ռուբլի է օգտագործում Ռուսաստանից դուրս ԵԱՏՄ երկրների հետ իր առևտրային գործարքների գրեթե մեկ երրորդ մասում», - ասել է Գլազևը։ ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի հետագա ավելացումը, նրա խոսքով, կախված կլինի նրանց առևտրատնտեսական հարաբերությունների խորացումից, առևտրի կառուցվածքից և դրա դիվերսիֆիկացիայի մակարդակից։ «Բացի դրանից, ԵԱՏՄ երկրների ապադոլարացման գործընթացը կախված կլինի արտաքին ռիսկերի մակարդակը նվազեցնելու երկրների ընդունակցությունից և մի շարք աջակցող միջոցներից», - հավելել է նա։ ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։   Նորա Վանյան
16:11 - 04 ապրիլի, 2022
Վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից. Ղրղզստանի խորհրդարանի նախագահը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից. Ղրղզստանի խորհրդարանի նախագահը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու քենեշի (խորհրդարանի) նախագահ Տալանտ Մամիտովին: Կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները՝ արձանագրելով խորհրդարանական դիվանագիտության և բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է երկու երկրների պատվիրակությունների կառուցողական համագործակցությունն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում և այլ խորհրդարանական հարթակներում: Ղրղզ գործընկերը հիշեցրել է 1994 թ. Բիշքեկում ստորագրված Լեռնային Ղարաբաղի հրադադարի վերաբերյալ արձանագրությունը՝ փաստելով, որ վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության և խաղաղության հաստատման հարցերին՝ երկուստեք կարևորվել է խաղաղության օրակարգի սատարումը: Ի թիվս քննարկումների լայն շրջանակի՝ մտքեր են փոխանակվել նաև ապակենտրոնացված համագործակցության շուրջ: Այս համատեքստում առանձնացվել են երկրորդ քաղաքներ Գյումրիի և Օշի, ինչպես նաև Շիրակի և Օշի համապատասխան համալսարանների միջև փոխանակման առաջիկա ծրագրերը:
15:32 - 28 մարտի, 2022
Ղրղզստանը հայտնել է փոխհրաձգության վերսկսման մասին․ իրավիճակը Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին

Ղրղզստանը հայտնել է փոխհրաձգության վերսկսման մասին․ իրավիճակը Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին փոխհրաձգություն է սկսվել երկու երկրների սահմանապահների միջև։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային ծառայությունը։ Բիշքեկում հայտնել են, որ իրավիճակի սրման պատճառ է դարձել տաջիկ զինվորականների գործողությունները, որոնք միակողմանիորեն փակել են Ղրղզստանի Իսֆանա և Բատկեն քաղաքները կապող մայրուղին: Իսկ տաջիկ սահմանապահներն իրենց հերթին պնդել են, թե կրակոցները առաջինը սկսել է ղրղզական կողմը, իսկ իրենք պատասխան կրակ են բացել։ Իրավիճակը դեէսկալացնելու համար դեպքի վայր են մեկնել երկու երկրների պաշտոնյաները։ Բիշքեկում հայտնել են նաև, որ տաջիկական կողմը օգտագործել է ականանետեր և նռնականետեր։  Նշվում է, որ Ղրղզստանի սահմանամերձ գյուղերի որոշ բնակիչներ տարհանվել են ղրղզ և տաջիկ սահմանապահների փոխանակման գոտուց։ Տաջիկստանի հետ սահմանին իրավիճակի սրումից հետո Ղրղզստանի Բատկենի շրջանի մի մասը մնացել է առանց էլեկտրականության, հայտնել է Սպուտնիկ Ղրղզստանը։  Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնում հայտնել են, թե տաջիկական կողմը խնդրել է հրադադար հաստատել սահմանին, սակայն շարունակում է փոխհրաձգությունը։ Ինչից հետո  Բատկենի (Ղրղզստան) շրջանի ներկայացուցիչ Մարիֆժան Տուլաևը հայտնել է, որ տաջիկական կողմից կրակը դադարեցվել է։  Ավելի ուշ հայտնել են փոխհրաձգության վերսկսման մասին։ Ղրղզստանը հայտարարում է նաև  տաջիկական կողմից ծանր տեխնիկայի և զինվորականների տեղափոխման մասին։  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին հրաձգության հետևանքով, նախնական տվյալներով, վիրավորների թիվը հասել է 6-ի։
20:51 - 27 հունվարի, 2022