Ժոզեպ Բորել

Բաքուն Բորելին հակադարձում է, թե «Հայաստանը և հայերն են փակում այլընտրանքային ճանապարհները»
 |azatutyun.am|

Բաքուն Բորելին հակադարձում է, թե «Հայաստանը և հայերն են փակում այլընտրանքային ճանապարհները» |azatutyun.am|

azatutyun.am: «Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հուլիսի 26-ի հայտարարությունը, որը հիմնված է հայկական կողմի կեղծ քարոզչության և քաղաքական շահարկումների վրա, ափսոսանք է հարուցում», - այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։ Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության խոսնակի պնդմամբ՝ Բաքվում բարձր են գահատում հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ Բրյուսելի գործադրած ջանքերը, սակայն համարում են, որ սխալ է «աչք փակել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վտանգող հայկական զինված ուժերի ոչ ամբողջական դուրսբերման, Ադրբեջանի տարածք ականների և զինամթերքի տեղափոխման, Հայաստանի կողմից Ադրբեջանի բնական պաշարների դուրսբերման վրա»։ «Ադրբեջանի օրինական գործողությունները որպես Լաչինի ճանապարհի փակում ներկայացնելը սկզբունքորեն սխալ է», - պնդում է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը: «Ինչ վերաբերում է Ադրբեջան մեծ քանակությամբ բեռների փոխադրմանը, Ադրբեջանն առաջարկել է օգտվել «Աղդամ-Խանքենդի» (Ստեփանակերտ) և այլ այլընտրանքային ուղիներից՝ հաշվի առնելով Հայաստանից բխող սպառնալիքները: Չնայած Ադրբեջանի այս առաջարկին աջակցում են միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը և ԿԽՄԿ-ն, Հայաստանի և որպես հայ բնակիչների ներկայացուցիչներ ներկայացողների կողմից ճանապարհները փակելով բեռների փոխադրմանը խոչընդոտելն ու կանխումը պարզ ապացույց է, որ «լարված հումանիտար իրավիճակի» մասին շահարկումները ոչ այլ ինչ են, քան՝ քաղաքական շահարկում», - ասված է Հաջիզադեի հայտարարությունում: Եվրամիության բարձր ներկայացուցիչը հայտարարել է, մասնավորապես, որ Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք: «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում», - ասված է Ժոզեպ Բորելի հայտարարությունում:
12:51 - 27 հուլիսի, 2023
Աղդամով ապրանքներ մատակարարելը Լաչինի միջանցքի բացման այլընտրանք չէ. Բորել

Աղդամով ապրանքներ մատակարարելը Լաչինի միջանցքի բացման այլընտրանք չէ. Բորել

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել՝ նշելով՝ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանք չէ։  «Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում տեղի բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով։ Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչընդոտվում է ավելի քան յոթ ամիս՝ չնայած դրա վերաբացման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման: Բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները պակասում են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում: Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։ ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում մեծ ազդեցություն է ունեցել և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից: Եվրամիությունը, և մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, մեծապես ներգրավված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի/Խանքենդի միջև երկխոսության խթանման գործում: Սա նաև պահանջում է բոլոր կողմերի անկեղծ հավատարմությունը բանակցությունների արդյունքներին և ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա հիմնված ապագայի»։
08:25 - 27 հուլիսի, 2023
ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակումն ու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը
 |armenpress.am|

ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակումն ու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան տեղեկացնում է, որ ԱԳ նախարար Վոպկե Հուքստրան խորհրդարանին հղված նամակում մանրամասներ է հայտնել հունիսի 26-ին կայացած ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից, որտեղ նաև քննարկվել է Լաչինի միջանցքի շրջափակումը և Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը։ Ինչպես տեղեկանում ենք Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը տեղեկացրել է ԵՄ երկրների արտգործնախարարներին, որ Ադրբեջանն ամբողջովին արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչը սպառնում է խորացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը։ Ըստ ԱԳ նախարարի՝ ինքը Նիդերլանդների անունից խորը մտահոգություն է հայտնել շրջափակման կապակցությամբ և կոչ արել ԵՄ-ին շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ՝ իրականացնելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և ապահովելու մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը միջանցքով։ Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ կոչ է արել Ադրբեջանին՝ վերացնելու շրջափակումը: ԵՄ խորհրդի նախագահը հուլիսին նախատեսում է բանակցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ ԵՄ անդամ բոլոր երկրները միահամուռ աջակցություն են հայտնել ԵՄ խորհրդի նախագահին՝ խաղաղության համաձայնագրի հասնելու իր ջանքերում։
17:26 - 13 հուլիսի, 2023
ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը նախազգուշացում է ստացել Հայաստան այցելած ԵԽ պատգամավորների հասցեին սպառնալիքների համար
 |armenpress.am|

ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը նախազգուշացում է ստացել Հայաստան այցելած ԵԽ պատգամավորների հասցեին սպառնալիքների համար |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի և Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի գրասենյակները դատապարտել և անընդունելի են որակել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիքովի պահվածքը, ով սպառնալիքներ է հնչեցրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հասցեին, որոնք այցելել էին Հայաստան և տեղում ծանոթացել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին։ Վագիֆ Սադիքովը «Թվիթեր»-ում ԵԽ պատգամավորների հասցեին արված սպառնալից գրառման համար կանչվել է Արտաքին կապերի եվրոպական ծառայություն։ Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ Սադիքովը գրառում էր արել «Թվիթեր»-ում՝ սպառնալիքներ հնչեցնելով ԵԽ պատգամավորների հասցեին։ Նա տեղադրել էր ադրբեջանական արտադրության դիպուկահար հրացանի պատկեր և նկարագրություն՝ հետևյալ մակագրությամբ. ««Նրանք գիտեն, թե ինչ են անում պաշտպանվելու համար։ Ադրբեջանում արտադրված «Իստիգլալ ԻՍՏ-14.5» դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մետր կրակի արդյունավետ հեռահարություն։ Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական սահմանից…»։ Թեմային անդրադարձել էր OC Media լրատվական հարթակը՝ մեջբերելով ԵՄ խոսնակի և Հայաստան այցելած պատվիրակության ղեկավար, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոյի արձագանքները Սադիքովի գրառմանը։ Եվրոպական Միության խոսնակն ընդգծել էր, որ դատապարտում են նման պահվածքը, որը հարիր չէ ԵՄ-ում հավատարմագրված դեսպանին։ Ադրբեջանի դեսպանի սպառնալից գրառմանն անդրադարձել է նաև Euobserver-ը, որը զրուցել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավոր Նատալի Լուազոյի հետ, ով ղեկավարել էր Հայաստան այցելած ԵԽ պատվիրակությունը։ Լուազոն հայտնել է, որ Սադիքովի գրառման վերաբերյալ նամակներ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահին և ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին։ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի մամուլի խոսնակը պատասխանել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հասցեին ուղղված ցանկացած սպառնալիք անընդունելի է։ «Մենք ուսումնասիրում ենք այս հարցը»,- ասել է Մեցոլայի խոսնակը։ ժոզեպ Բորելի գրասենյակից նշել են, որ Արտաքին կապերի Եվրոպական ծառայությունն այդ գրառման հետ կապված կանչել է Ադրբեջանի դեսպանին և նրան հստակ ասել, որ ակնկալում են, որ դա վերջին անգամը կլինի, երբ ադրբեջանական դիվանագիտության կողմից նման անհարգալից վերաբերմունք կդրսևորվի ԵՄ-ի ինստիտուտների և դրանց ներկայացուցիչների նկատմամբ։   Նատալի Լուազոն հավելել է, որ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանի սպառնալից ու վիրավորական գրառումը միակը չէ Հայաստան այցելած ԵԽ պատգամավորների հասցեին՝ հստակեցնելով, որ ադրբեջանցի այլ պաշտոնյաներ էլ նրանց կոռումպացված են անվանել։ Լուազոն ընդսգծել է, որ անձամբ Ադրբեջանի նախագահն էլ նման հռետորաբանություն է օգտագործում։ Հիշեցնենք, որ Սադիքովը մեկնաբանություն էր թողել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանի գրառման տակ, ով Թվիթերում հայտնել էր Եվրախորհրդարանի պատգամավորների այցի մասին՝ մեջբերելով Ադրբեջանին ուղղված նրանց կոչն առ այն, որ Ադրբեջանը պետք է «անհապաղ հեռանա Հայաստանի տարածքից և հարգի իր միջազգային իրավական պարտավորությունները, այդ թվում՝ դադարեցնի Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը»։
16:26 - 11 հուլիսի, 2023
ՌԴ ռազմական մեքենան ճաք է տալիս․ Բորելը՝ Պրիգոժինի ապստամբության մասին

ՌԴ ռազմական մեքենան ճաք է տալիս․ Բորելը՝ Պրիգոժինի ապստամբության մասին

factor.am: «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման վարձկանների ապստամբության փորձը ցույց է տալիս, որ ռուսական ռազմական մեքենան ճաք է տալիս Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով։ Այս մասին ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, որը Լյուքսեմբուրգ է ժամանել ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը, գրում է BBC-ի ռուսական ծառայոթյունը։ «Քաղաքական համակարգն ի ցույց դրեց իր փխրունությունը, իսկ ռազմական ուժը ճաք է տվել։ Տագնապալի է տեսնել, որ Ռուսաստանը, որպես միջուկային տերություն, կարող է մտնել քաղաքական անկայունության փուլ»,- ասել է նա։ ««Վագների» դեմքով Պուտինի կողմից ստեղծված հրեշը կծում է իր ստեղծողին»,- նկարագրել է Բորելը Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Ն րա խոսքով՝ Եվրամիությունը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային, ինչը կլինի Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման գլխավոր թեմաներից մեկը։
13:30 - 26 հունիսի, 2023
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս. Բորել |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս. Բորել |armenpress.am|

armenpress.am: Մոլդովայում կայացած հնգակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը. Հայաստանն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս, ընդ որում` Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով արել է նման հայտարարություն, և ԵՄ-ն հույս ունի, որ պաշտոնական Բաքուն կընդունի այդ մեսիջը և ավելի մեծ ուշադրություն կդարձնի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներին ու անվտանգային հարցերին։ Նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ: «Հույս ունենք, որ հայկական կողմի մեսիջը խթան կհանդիսանա՝ դրական հուն մղելով բանակցային գործընթացը»,- ասել է Բորելը։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև բարձր է գնահատել ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղում, ինչը, նրա պնդմամբ, կարևոր գործոն է հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման գործում։  
22:40 - 13 հունիսի, 2023
ԵՄ-ն շահագրգռված է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. Ժոզեպ Բորել |hetq.am|

ԵՄ-ն շահագրգռված է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. Ժոզեպ Բորել |hetq.am|

hetq.am: Եվրոպական միությունը հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանին և ի տարբերություն աշխարհաքաղաքական մյուս դերակատարների՝ գաղտնի օրակարգ չունի։ Նման հայտարարությամբ Եվրոպական խորհրդարանում հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախում և Լաչինի միջանցքում առկա իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ հանդես է եկել Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։  «ԵՄ-ն շահագրգռված է խաղաղաշինությամբ և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար խաղաղության ձեռքբերմանն աջակցելով։ Ինչպես ասացի, մենք դա անում ենք մարդասիրական օգնության առաքելության, ընթացիկ քննարկումների, պատերազմից լրջորեն տուժած տարածաշրջաններում ականազերծման միջոցով՝ փորձելով նվազեցնել հակամարտության ռիսկը»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ ամենը պահանջում է տարածաշրջանում ամենօրյա ներկայություն։ Բորելը նաև նշել է, որ եթե չիրականացվի մարդասիրական օգնության տրամադրում, ականազերծում, անհետ կորածների որոնում և պահվող անձանց ազատ արձակում, ապա իրավիճակը կարող է էլ ավելի վատանալ։ Խոսելով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ անձնակազմի մասին՝ եվրոպացի պաշտոնյան նշել է, որ դա Ռուսաստանի դերի էական ասպեկտն է այս հակամարտությունում։ «ՌԴ խաղաղապահները նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տեղակայված են Ղարաբաղում, և դա Ռուսաստանի դերի էական ասպեկտն է այս հակամարտությունում»,- ասել է Բորելը։  Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանին գրանցվող պարբերական բախումներին ու ՌԴ-ի կողմից Հայաստանին օգնության չտրամադրմանը՝ Բորելը նշել է, որ ո՛չ Ռուսաստանը, և ո՛չ էլ ՀԱՊԿ-ը, որին անդամակցում է Հայաստանը, ոչ մի օգնություն չտվեցին Հայաստանին։ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա իր ազդեցությունն է թողել տարածաշրջանային, համաշխարհային գործընթացների, հատկապես՝ Հարավային Կովկասի վրա։ Այն նաև էական ազդեցություն է թողել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռության վրա։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, անցյալ տարվա սեպտեմբերին՝ Ադրբեջանի հետ ռազմական էսկալացիայի ժամանակ, ռազմական օգնություն է խնդրել, սակայն ոչ մի օգնություն չի ստացել ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ ՌԴ-ից»,- հայտարարել է Բորելը։ Պատասխանելով նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հարցին, եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ղեկավարն ասել է, որ այդ առումով և՛ ԵՄ-ի, և՛ միջազգային հանրության կողմից ջանքեր են գործադրվել՝ դիմումներ հղելով Ադրբեջանին։
22:00 - 13 հունիսի, 2023
Բորելը հույս է հայտնել, որ դիվանագիտական ջանքերը թույլ կտան տարածաշրջանում պահպանել հարաբերական անդորրը |armenpress.am|

Բորելը հույս է հայտնել, որ դիվանագիտական ջանքերը թույլ կտան տարածաշրջանում պահպանել հարաբերական անդորրը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի միջոցով տարբեր տեսակի ջանքեր են գործադրվել, որպեսզի հնարավոր լինի ապահովել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, սակայն ոչ բոլոր համաձայնագրերն են պահպանվում: Նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարող է ապահովվել Հայաստանի և Ադբերջանի միջև ձեռք բերված համաձայնությունների պահպանումը, Բորելն ասել է, որ, ցավոք, երբեմն համաձայնագրերը հայտնվում են փակուղու առաջ և չեն իրագործվում, ինչի «հրաշալի օրինակ է այն, ինչ տեղի է ունենում անցակետում»: Բորելը շեշտել է, որ ՄԱԿ-ի միջոցով փորձ է արվել ճնշում գործադրել, որպեսզի շրջափակմանը վերջ դրվի և ապահովվի մարդկանց և ապրանքների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով: ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ, այդուհանդերձ, հարկավոր է լավատես լինել, որովհետև քայլ առ քայլ, համաձայնագրերի մասնակի իրագործման շնորհիվ հնարավոր է եղել խուսափել այն բանից, որ տարածաշրջանում նորից բռնկվի պատերազմ, զինված հակամարտություն: Նա հույս է հայտնել, որ ներկայում գործադրվող դիվանագիտական ջանքերը թույլ կտան պահպանել տարածաշրջանում հարաբերական անդորրը, մինչ բանակցությունները շարունակվում են:
21:41 - 13 հունիսի, 2023
ԵՄ-ում դատապարտել են բռնությունը Կոսովոյում և ապաէսկալացման կոչ են արել
 |armenpress.am|

ԵՄ-ում դատապարտել են բռնությունը Կոսովոյում և ապաէսկալացման կոչ են արել |armenpress.am|

armenpress.am:  ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դատապարտել է բախումները Կոսովոյի հյուսիսում և կոչ արել թուլացնել լարվածությունը: Այս մասին Բորելը գրել է Twitter-ի իր էջում: «ԵՄ-ն ամենավճռական կերպով դատապարտում է այսօրվա ցնցող բռնությունը Զվեչանում: Բռնության գործողությունները, որոնք իրականացվել են KFOR-ի (ՆԱՏՕ-ի հովանու ներքո գտնվող միջազգային առաքելությունը Կոսովոյում) զինվորների, լրատվամիջոցների, խաղաղ բնակիչների և ոստիկանության դեմ, միանգամայն անընդունելի են», - գրել է Բորելը: Բորելը նաև կոչ է արել Կոսովոյի իշխանություններին և ցուցարարներին «անհապաղ և անվերապահորեն ապաէսկալացնել իրավիճակը», ինչպես նաև երկխոսության միջոցով քաղաքական լուծում գտնել։ Մայիսի 29-ին Կոսովոյի հյուսիսում բախումներ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով, ըստ Իտալիայի պաշտպանության նախարարության, վիրավորվել է ՆԱՏՕ-ի առնվազն 34 խաղաղապահ: Իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ ալբանացի քաղաքապետները ստանձնել են իրենց պաշտոնները մի շարք մունիցիպալիտետներում, որտեղ բնակչության մեծամասնությունը սերբեր են: Սերբերն ապրիլին բոյկոտել էին ընտրությունները, ինչի պատճառով ընտրություններին մասնակցությունը կազմել էր 3,47 %։  
11:47 - 30 մայիսի, 2023
Բորելը կոչ է արել Հնդկաստանին՝ թույլ չտալ ռուսական նավթի վերավաճառք

 |factor.am|

Բորելը կոչ է արել Հնդկաստանին՝ թույլ չտալ ռուսական նավթի վերավաճառք |factor.am|

factor.am: Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի Հնդկաստանի դեմ՝ կապված տարածաշրջանում ռուսական նավթի վերավաճառքի հետ՝ զտված վառելիքի, այդ թվում՝ դիզելային վառելիքի տեսքով։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Եթե դիզելային վառելիքը կամ բենզինը Հնդկաստանից մտնեն Եվրոպա և արդյունահանված լինեն ռուսական նավթից, դա, անշուշտ, պատժամիջոցների շրջանցում է, և անդամ երկրները (ԵՄ) պետք է քայլեր ձեռնարկեն»,- ասել է Բորելը: FT-ն նշում է, որ Հնդկաստանը դարձել է ռուսական հում նավթի խոշորագույն գնորդներից մեկը ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։ Միևնույն ժամանակ, հնդկական նավթավերամշակողները մեծ շահույթներ են ստանում՝ գնելով հում նավթը զգալի զեղչով, իսկ հետո վառելիքն ամբողջությամբ վաճառելով Եվրոպային։ Այս առևտուրը չի խախտում Ռուսաստանի Դաշնության դեմ նախկինում կիրառված պատժամիջոցները, սակայն քննադատվում է նրանց կողմից, ովքեր կոչ են անում խստացնել սահմանափակումները, գրում է պարբերականը։
15:46 - 16 մայիսի, 2023
ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և անվտանգության հասնելու համար․ Բորել |armenpress.am|

ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և անվտանգության հասնելու համար․ Բորել |armenpress.am|

armenpress.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված հարցեր: Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել Ջոզեպ Բորելը՝ հանդիպումը գնահատելով դրական: «Ողջունել եմ Եվրոպական խորհրդի նախագահի հյուրընկալած եռակողմ հանդիպումը: Քննարկել ենք դրա արդյունքները և առաջ գնալու ուղիները, կարծիքներ ենք փոխանակել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և անվտանգության հասնելու համար», - գրել է Բորելը:
12:45 - 16 մայիսի, 2023
Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն․ Բորել

Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն․ Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորել ևս մեկ անգամ հաստատել է, որ Լաչինի միջանցքում անցակետ դնելու Ադրբեջանի միակողմանի որոշումը հակասում է լարվածությունը թուլացնելու և խնդիրները բանակցություններով լուծելու ԵՄ կոչին։  «ԵՄ-ն շարունակում է ներգրավված մնալ Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն խթանելու գործում։ Ղարաբաղի հայերին իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն»,- գրել է նա Թվիթերում։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։
11:44 - 26 ապրիլի, 2023