Մոլդովա

Ռուսական հատուկ ծառայություններն այժմ նպատակաուղղված խարխլում են Մոլդովան. Մայա Սանդու |tert.am|

Ռուսական հատուկ ծառայություններն այժմ նպատակաուղղված խարխլում են Մոլդովան. Մայա Սանդու |tert.am|

tert.am: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ քաղաքական կուսակցությունները, որոնք այժմ սկսել են բողոքի ակցիաները, աշխատում են ռուսական հատուկ ծառայությունների հետ՝ խարխլելու իրավիճակը Մոլդովայում։ Այս մասին նա հայտարարել է ռումինական Digi24-ին տված հարցազրույցում: Նախագահը նշել է, որ Մոլդովայի քաղաքական կյանքին ռուսական միջամտության փորձերը նորություն չեն, և ռուսամետ քաղաքական ուժերի վերջին բողոքի ցույցերի հետևում կանգնած են նաև ռուսական հատուկ ծառայությունները։ «Մենք ապացույցներ ունենք, որ կոռուպցիոն խմբավորումների կոալիցիան, որը մեծ գումարներ է գողացել Մոլդովայում, և ռուսական հատուկ ծառայությունները, Մոլդովայի ռուսամետ կուսակցությունները, բոլորն ունեն ընդհանուր նպատակ՝ ապակայունացնել Մոլդովան: Նրանք իրենց օգտին են օգտագործում քաղաքացիների առջև ծառացած դժվարությունները։ Մենք վճռական ենք պաշտպանելու ժողովրդավարությունը»,- ասել է Մայա Սանդուն։  
10:10 - 02 նոյեմբերի, 2022
Մոլդովայում ցուցարարները վրաններ են տեղադրել խորհրդարանի դիմաց՝ պահանջելով կառավարության հրաժարականը |tert.am|

Մոլդովայում ցուցարարները վրաններ են տեղադրել խորհրդարանի դիմաց՝ պահանջելով կառավարության հրաժարականը |tert.am|

tert.am: Մոլդովայում ցուցարարները սկսել են վրաններ տեղադրել Մոլդովայի խորհրդարանի դիմաց՝ պահանջելով լուծարել կառավարությունը և օրենսդիր մարմնի ներկայիս կազմը, դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Մենք մնալու ենք այստեղ՝ «փոփոխությունների քաղաքում», մինչև մեր պահանջները կատարվեն, այս կառավարությունը պետք է հրաժարական տա, խորհրդարանն այլևս չի ներկայացնում իր ընտրողներին, դա տեղի կունենա, երբ մենք 100 հազար հոգի լինենք, հետո իրենք կփախնեն»,- տեսաուղերձում ասել է «Շոր» կուսակցության առաջնորդ Իլան Շորը, որն այժմ գտնվում է Իսրայելում։ Նա կոչ է արել ցուցարարներին պահանջել նախագահ Մայա Սանդուի, վարչապետ Նատալյա Գավրիլիցայի և իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության հրաժարականը՝ խոստանալով մոտ ապագայում ապացույցներ ներկայացնել կոռուպցիայի մեջ նրանց մասնակցության մասին։ Շարունակությունը՝ tert.am-ում 
09:37 - 19 սեպտեմբերի, 2022
Ցույց Թբիլիսիում՝ կառավարության հրաժարականի պահանջով
 |azatutyun.am|

Ցույց Թբիլիսիում՝ կառավարության հրաժարականի պահանջով |azatutyun.am|

azatutyun.am: Քաղաքացիական հասարակության, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ երեկ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ էին՝ կառավարության հրաժարականի պահանջով։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջում էին ձևավորել ազգային համաձայնության նախարարների կաբինետ, որը կկարողանա երկրում բարեփոխումներ իրականացնել և հասնել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի։ Հանրահավաքի մասնակիցները փակել էին Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է հանրապետության խորհրդարանի շենքը։ Եվրամիության ղեկավարները հունիսի 23-ին ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինային և Մոլդովային թեկնածուների կարգավիճակ տրամադրեցին։ Նրանք ընդունեցին Վրաստանի եվրոպական հեռանկարը, ինչպես նաև մի շարք պայմանների կատարման դեպքում նրան թեկնածուի կարգավիճակ տալու պատրաստակամությունը։ Վրաստանը 2009 թվականից անդամակցում է «Արևելյան գործընկերության» ծրագրին, որն ուղղված է ԵՄ-ի և նախկին խորհրդային հանրապետությունների միջև համագործակցության զարգացմանը։ 2014 թվականին երկիրը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, որի անբաժանելի մասն է խորը և համապարփակ առևտրի մասին դրույթը։ 2017 թվականին Վրաստանի քաղաքացիները իրավունք են ստացել զբոսաշրջային ուղևորություններ կատարել Շենգենյան գոտու երկրներ՝ առանց վիզայի։
09:49 - 04 հուլիսի, 2022
 Եվրախորհրդարանը կոչ է արել՝ ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային

 |armenpress.am|

Եվրախորհրդարանը կոչ է արել՝ ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանը պաշտպանել է բանաձեւը, որը կոչ է անում ԵՄ-ում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Փաստաթղթի օգտին քվեարկել է 529 խորհրդարանական, դեմ է արտահայտվել 45-ը, 14-ը ձեռնպահ է մնացել: «Եվրախորհրդարանը եւս մեկ անգամ հորդորել է Եվրամիության գագաթնաժողովին՝ ԵՄ-ում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային… Ինչպես նաեւ շարունակել աշխատանքը Վրաստանին նման կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ»,-ասվում է բանաձեւում: Եվրահանձնաժողովը (ԵՀ) հունիսի 17-ին հանձնարարել է՝ Եվրամիությունում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային: Դրա հետ մեկտեղ ԵՀ-ն կոչ է արել՝ առայժմ նման կարգավիճակ չտալ Վրաստանին: Այդ հարցի վերաբերյալ վերջնական լուծումը Եվրամիության ղեկավարները կընդունեն հունիսի 23-24-ին՝ Մադրիդի գագաթնաժողովում: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռադիո Sputnik-ի եթերում նենգություն է որակել Ուկրաինային եւ Մոլդովային Եվրամիության անդամի կարգավիճակներ տրամադրելու ԵՀ-ի հանձնարարականը:
15:35 - 23 հունիսի, 2022
Բազմահազարանոց ցույց Թբիլիսիում` հօգուտ ԵՄ անդամակցության
 |civilnet.am|

Բազմահազարանոց ցույց Թբիլիսիում` հօգուտ ԵՄ անդամակցության |civilnet.am|

civilnet.am: Հունիսի 20-ին տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Թբիլիսիի կենտրոնում՝ մասնակցելու հօգուտ ԵՄ անդամակցության ցույցին, որը, ինչպես հայտնում է OC Media-ն երկրում վերջին ժամանակների ամենամեծ ցույցն է: Ցույցը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ուրբաթ Եվրահանձնաժողովը առաջարկեց մերժել Վրաստանի ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը՝ միաժամանակ հաստատելով Մոլդովայի և Ուկրաինայի դիմումները: Հանձնաժողովը, նախքան թեկնածությունը կրկին քննարկելը, առաջարկել է Վրաստանին պայմաններ առաջադրել՝ ելնելով արևմտյան երկրների՝ Վրաստանի կառավարության ժողովրդավարական հետընթացի շուրջ աճող քննադատություններից: Ցույցը կազմակերպել էր Shame լիբերալ խմբավորումը, որը ցույցի ժամանակ հայտարարեց, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գլխավոր խոչընդոտը իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին է։ Ցուցարարները հայտարարեցին, որ ձևավորում են շարժում՝ կազմված քաղաքացիական հասարակության խմբերից, լրատվամիջոցներից, ընդդիմադիր կուսակցություններից, ուսանողական խմբերից և արհմիություններից, որը պահանջների ցուցակ կներկայացնի կառավարությանը: Ըստ նրանց՝ եթե այդ պահանջները չկատարվեն, իրենք կնախաձեռնեն համազգային քաղաքացիական անհնազանդության զանգվածային արշավ։ Եվրախորհրդարանի մի քանի անդամներ ցուցարարներին դիմեցին նախապես ձայնագրված աջակցության հաղորդագրություններով, որոնցից ոմանք թիրախավորում էին Վրաստանի կառավարությանը: Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչիենեն մեղադրել է Վրաստանի կառավարությանը, որն «[ամեն ինչ անում է], որպեսզի ԵՄ հանձնաժողովի հանձնարարականը բարենպաստ չդարձնի»: Նա կոչ արեց «հիշել այն մարդկանց, որոնք Վրաստանին հետ մղեցին դեպի Ռուսաստան», երբ կանգնած էին քվեատուփի մոտ։ Ցույցեր են անցկացվել նաև Բաթումիում, Քութայիսիում, Զուգդիդիում և եվրոպական ութ քաղաքներում՝ Լոնդոնում, Պրահայում, Հանովերում, Փարիզում, Բուդապեշտում, Բեռլինում, Համբուրգում և Ռեյկյավիկում։ Կազմակերպիչները հայտնել են, որ ևս մեկ ցույց կանցկացվի ուրբաթ, երբ ԵՄ անդամ երկրների ղեկավարները պետք է վերջնական որոշում կայացնեն Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դիմումների վերաբերյալ։ Ցույցն արժանացել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քննադատությանը: Ցույցի մասին հայտարարելուց հետո մի քանի կուսակցական առաջնորդներ կրկնել են այն պնդումները, որ դա կազմակերպված է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից: «Այս հանրահավաքը համազգային շարժման հանրահավաք է. պետք է իրերն իրենց անունով կոչել։ Մարդիկ տեսնում և հասկանում են ամեն ինչ։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ իրենք ինչ-որ քարոզչությամբ մոլորեցնում են հանրությանը, ապա մեծապես սխալվում է»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:14 - 21 հունիսի, 2022
Մոլդովայի՝ մոտ մեկ միլիոն քաղաքացիներ Ռումինիայի քաղաքացիություն են ստացել |1lurer.am|

Մոլդովայի՝ մոտ մեկ միլիոն քաղաքացիներ Ռումինիայի քաղաքացիություն են ստացել |1lurer.am|

1lurer.am: Ռումինիայի կառավարությանն առընթեր Մոլդովայի հետ կապերի դեպարտամենտի պետքարտուղար Ադրիան Դյուպուն ասել է, որ մոտ մեկ միլիոն մոլդովացի ստացել է Ռումինիայի քաղաքացիություն՝ հայտնում է РИА Новости-ն: «Պրուտ գետի ձախ ափի գրեթե մեկ միլիոն բնակիչ ստացել է Ռումինիայի քաղաքացիություն։ Նրանք ռումինացի են, և դա ապացուցում են փաստաթղթերով։ Եվս 100 000 դիմում ներկայումս քննարկվում է Քաղաքացիության ազգային գրասենյակում»,- ասել է պաշտոնյան։ 2009 թվականին Ռումինիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որը պարզեցնում է Մոլդովայի բնակիչներին քաղաքացիություն տրամադրելու կարգը։ Ռումինական անձնագիր ստանալու համար Պրուտի ձախ ափին ապրողները ռումիներենի իմացության համար պարտադիր հարցազրույց անցնելու կարիք չունեն: Ռումինիայի օրենքը թույլ է տալիս նաև պահպանել Մոլդովայի և երրորդ երկրների քաղաքացիությունը: Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնն էլ հայտարարել է, որ նախագահ Սանդուն արտաքին ուժերի հետ հանրապետությունում ապակայունացում է հրահրում, որպեսզի արդարացնի «Ռումինիային Մոլդովայի ռազմական և քաղաքական միացումը և երկրի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը»: Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ երկու երկրների միավորման գաղափարը Մոլդովայում միանշանակ չի ընդունվում։ Ըստ Intellect Group-ի հարցման, որը հրապարակվել է ապրիլին, Մոլդովայի քաղաքացիների 59,9%-ը ցանկանում է հանրապետությունը տեսնել ապագայում անկախ և չեզոք, մինչդեռ 22,6%-ը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, 10%-ը՝ ԵԱՏՄ-ին, 3,3%-ը կողմ է Ռումինիային միավորմանը:
14:43 - 08 հունիսի, 2022
Մոլդովայի նախկին նախագահին հայրենիքի դավաճանության մեղադրանք է առաջադրվել

Մոլդովայի նախկին նախագահին հայրենիքի դավաճանության մեղադրանք է առաջադրվել

Մոլդովայի Հակակոռուպցիոն դատախազությունը հայրենիքի դավաճանության և կոռուպցիայի մեղադրանք է առաջադրել երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա փաստաբան Մաքսիմ Լեբեդինսկին։ «Հակակոռուպցիոն դատախազությունն այսօր Դոդոնին պաշտոնապես մեղադրանք է առաջադրել չորս կետերով, դրանցում ներառված է կոռուպցիան, ինչպես նաև հայրենիքի դավաճանությունը», - ասել է Լեբեդինսկին։ Տեղի օրենսդրության համաձայն՝ դատախազությունը կարող է պահանջել 30-օրյա նախնական կալանք սահմանել մեղադրյալի նկատմամբ, եթե կասկածներ կան, որ նա կարող է ազդել հետաքննության ընթացքի վրա։ Հակակոռուպցիոն դատախազության աշխատակիցները երեկ 72 ժամով կալանավորել են Դոդոնին։ Նախկին նախագահի տանը խուզարկություն և քննչական միջոցառումներ են իրականացվել։   Նորա Վանյան  
20:14 - 25 մայիսի, 2022
Լոնդոնը կօգնի պաշտպանվել Մոլդովային՝ Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում |azatutyun.am|

Լոնդոնը կօգնի պաշտպանվել Մոլդովային՝ Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը անհրաժեշտ է համարում «զինել Մոլդովան ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան», որպեսզի Քիշնևը կարողանա պաշտպանվել ռուսական հնարավոր ագրեսիայից։ Այս մասին բրիտանացի պաշտոնյան ասել է The Telegraph-ի հետ զրույցում։ Թրասի խոսքերով՝ այժմ Լոնդոնն ու դաշնակիցները քննարկում են, թե ինչպես օգնել փոքր երկրներին պաշտպանել իրենց՝ հաշվի առնելով «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավակնությունները»: «Պուտինը հստակ հայտարարել է Ռուսաստանի ընդլայնման իր հավակնությունների մասին: Այն փաստը, որ Կիևը գրավելու նրա փորձերը անհաջող են եղել, չի նշանակում, որ նա հրաժարվել է այդ հավակնություններից», - ասել է Թրասը: Մոլդովայում հնարավոր պատերազմի շուրջ մտավախությունն աճել է ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականներից մեկի հայտարարությունից հետո, թե Մոսկվան նպատակ ունի ցամաքային միջանցք ստեղծել Ուկրաինայի հարավով մինչև Մերձդնեստր: Անցած շաբաթներին Մոլդովայից անջատվել ձգտող և Մոսկվայի աջակցությունը վայելող Մերձդնեստրի իշխանությունները մի շարք պայթյունների մասին են հայտնել, որոնց թիրախը, ըստ պնդումների, ռազմավարական նշանակության կառույցներ էին։ Տեղի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ կրակոցներ են հնչել նաև Մերձդնեստրի գյուղերից մեկում, որտեղ զենքի ռուսաստանյան հսկայական պահեստ է տեղակայված։ Մոսկվան այդ միջադեպն «ահաբեկչական գործողություն» է որակել:  
18:55 - 21 մայիսի, 2022
Քիշնևն ուկրաինական պատերազմում Մերձդնեստրի ներգրավման վտանգ չի տեսնում

Քիշնևն ուկրաինական պատերազմում Մերձդնեստրի ներգրավման վտանգ չի տեսնում

Մոլդովայի իշխանությունն ուկրաինական պատերազմում Մերձդնեստրի ներգրավման վտանգ չի տեսնում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Մոլդովայի վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլեգ Սերեբրիանը։ Նշենք, որ օրերս չճանաչված Մերձդնեստրի Հանրապետությունում պայթյուններ էին հնչել։ Մերձդնեստրի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին դրանք «ահաբեկչություն» էր անվանել, իսկ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ շրջանում լարվածությունն առաջացնում են «դրա ներսում գործող որոշակի ուժեր»։ «Մենք կարծում ենք, որ այդ շրջանում ռազմական մասնակցության վտանգ չկա։ Դրանք պայթյուններ են, որոնք չեն կարող չազդել բարոյական, հոգեբանական վիճակի վրա, սակայն այստեղից մինչև ռազմական հակամարտությանը Մոլդովայի Հանրապետության ներգրավման ռիսկերի մասին խոսելը հեռու է։ Վտանգ չկա, որ այս լարվածությունը, որը չի կարելի անտեսել, ռազմական կոնֆլիկտի կվերաճի», - ասել է Սերեբրիանը։   Նորա Վանյան
15:36 - 29 ապրիլի, 2022
Պեսկովը Մոլդովային և Վրաստանին զենք մատակարարելու մասին Թրասի առաջարկը սպառնալիք է անվանել եվրոպական անվտանգությանը

Պեսկովը Մոլդովային և Վրաստանին զենք մատակարարելու մասին Թրասի առաջարկը սպառնալիք է անվանել եվրոպական անվտանգությանը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասի հայտարարությոնը՝ Մոլդովային և Վրաստանին մատակարարվող զենքի ավելացման անհրաժեշտության մասին։ Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ նման գործողություններն անվտանգային սպառնալիք կստեղծեն եվրոպական աշխարհամասի համար, գրում է «Կոմերսանտը»։ «Ուկրաինային և մյուս երկրներին զենքով, հատկապես՝ ծանր զինատեսակներով ապահովման միտումն ինքնին գործողություններ են, որոնք սպառնում են աշխարհամասի անվտանգությանն, անկայունություն են սադրում»,- ասել է Պեսկովը։ Նախօրեին Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ արևմտյան երկրները պետք է Կիևին ավելի շատ տանկեր և ինքնաթիռներ տրամադրեն։ Բացի այդ, գերատեսչությունը նշել էր Մոլդովայի և Վրաստանի համար ռազմական ներուժի ավելացման անհրաժեշտության մասին։ Լիզ Թրասը նշել է, որ միջազգային այն գործիքներն ու կազմակերպությունները, որոնք ստեղծվել են Երկրորդ աշխարհամարտից և Սառը պատերազմից հետո հակամատությունների կանխարգելման համար, «անհաջողության են մատնվել», և դա պետք է առիթ լինի դրանց վերանայման համար։ Իր հերթին, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ Ուկրաինան իրավունք ունի գրոհելու Ռուսաստանի տարածքում ռազմական ենթակառուցվածքների օբյեկտները՝ միջազգային իրավունքի համաձայն։   Նորա Վանյան
15:49 - 28 ապրիլի, 2022
Մերձդնեստրն ուզում են ներքաշել մեր երկրի դեմ պատերազմի մեջ․ Ուկրաինայի ԱԳՆ

Մերձդնեստրն ուզում են ներքաշել մեր երկրի դեմ պատերազմի մեջ․ Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտգործնախարարությունը համարում է, որ Մերձդնեստրում իրավիճակի սրացումն Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ նրան ներքաշելու «հուսահատ փորձ է», հայտնում է Liga.net-ը: «Ուկրաինան վճռականորեն սատարում է Մոլդովայի տարածքային ամբողջականությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, դատապարտում է փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի մեջ Մոլդովայի Մերձդնեստրի շրջանը ներքաշելու հուսատ փորձերն ու լարվածության թոթափման կոչ է անում», - ասել է նախարարությունը։ Նշենք, որ չճանաչված Մերձդնեստրի Հանրապետությունում այսօր մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, տուժածներ չկան։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն դրանք կապել է Մերձդնեստրի ներսում գործող «խմբավորումների հետ, որոնք կողմ են պատերազմին և շահագրգռված են շրջանում իրավիճակի ապակայունացմամբ»։ Իսկ Մերձդնեստրի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին հայտնել է, որ «այդ հարձակումների հետքերը տանում են դեպի Ուկրաինա»։   Նորա Վանյան
20:58 - 26 ապրիլի, 2022
Մոլդովայի նախագահը Մերձդնեստրի պայթյունները կապել է դրա ներսի ուժերի հետ

Մոլդովայի նախագահը Մերձդնեստրի պայթյունները կապել է դրա ներսի ուժերի հետ

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ չճանաչված Մերձդնեստրի Հանրապետությունում այսօր տեղի ունեցած պայթյունների շարքն այդ տարածքի ներսում որոշ խմբավորումների կողմից լարվածությունը սրելու փորձ են, գրում է Reuters-ը։ Մայա Սանդուն այս հայտարարությունն արել է Մոլդովայի Անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ նիստից հետո։ «Ներկա պահին մեր ունեցած տեղեկություններով՝ սրացման փորձերը կապված են Մերձդնեստրի շրջանի ներսի խմբավորումների հետ, որոնք կողմ են պատերազմին և շահագրգռված են շրջանում իրավիճակի ապակայունացմամբ», - ասել է Սանդուն։ Նրա խոսքով Անվտանգության խորհուրդը հորդորում է ավելացնել անվտանգության ուժերի մարտունակությունը, պահակախմբերի թվաքանակն ու ստուգումների քանակը Մոլդովայի և Մերձդնեստրի սահմանին։ «Ապրիլի 26-ի վաղ առավոտյան երկու պայթյուն է տեղի ունեցել Գրիգորիոպոլի շրջանի Մայակ գյուղում, առաջինը՝ 6:40, երկրորդը՝ 7:05», - հայտնել է Մերձդնեստրի ներքին գործերի նախարարությունը։ Պայթյունների հետևանքով տուժածներ չկան, վնասվել են երկու ռադիոալեհավաքներ, որոնք ռուսերենով հաղորդումներ էին հեռարձակում։   Նորա Վանյան
18:57 - 26 ապրիլի, 2022