«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործունեության հիմնական առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է:

Հիմնադրամի գործադիր տնօրենն է Ստեփան Մաչյանը։  

Նախկնում «Ճանապարհային դեպարտամենտը» պետական ոչ առևտրային կազմակերպություն էր (ՊՈԱԿ)։ ՀՀ կառավարության 6 օգոստոսի 2021թ. թիվ 1298-Ա որոշմամբ ՊՈԱԿ-ը վերակազմակերպվեց որպես «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։

 

Վթարավտանգ դարձած կամրջի փոխարեն կկառուցվի նոր կամուրջ. Ճանապարհային դեպարտամենտ

Վթարավտանգ դարձած կամրջի փոխարեն կկառուցվի նոր կամուրջ. Ճանապարհային դեպարտամենտ

Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400 հատվածում (Արամավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ) գտնվող կամուրջն ամբողջովին կազմատվել է. վթարավտանգ դարձած կամրջի փոխարեն կկառուցվի նոր կամուրջ։ Կտեղեդրվեն կամրջի հիմքերը, այնուհետև՝ երկաթբետոնե սալերը, կկատարվեն նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Կամուրջը կառուցում է «Կամուրջշին» ՓԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։ Տրանսպորտային օբյեկտը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Կնորոգվի նաև կազմատված և նոր կառուցվող տրանսպորտային օբյեկտը շրջանցող զուգահեռ կամուրջը, որտեղով այս պահին ապահովվում է երթևեկությունը։ Հիշեցնենք, որ շրջանցիկ կամրջով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 7 տոննա է։
10:35 - 30 մայիսի, 2023
Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է

Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է

Մ-10 միջպետական ավտոճանապարհի՝ Վայոց ձորի Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Ըստ աղբյուրի՝ ապրիլի սկզբին կամրջի երթևեկելի մասում գետի ջրի հոսքի պատճառով առաջացել էր հողաշերտի սահք՝ ստեղծելով փլուզման վտանգ։ «Ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կապալառու կազմակերպությունը՝ «ՌաֆԷլԳրիգ» ՓԲԸ-ն, մինչ կամրջի հիմնանորոգումը ժամանակավոր լուծում է տվել, կատարել է վերականգնման աշխատանքներ՝ ապահովելով կամրջով երկկողմանի երթեւեկությունը»,- հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հավելելով, որ կամրջի հիմնանորոգման համար հայտարարված նախագծի մրցույթը կայացել է, եւ աշխատանքներն այժմ նախագծման փուլում են։
11:48 - 28 մայիսի, 2023
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են գծանշման աշխատանքներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են գծանշման աշխատանքներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: 2023 թվականին 5 կապալառու կազմակերպությունների կողմից գծանշվելու են 2824կմ ընդհանուր երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհահատվածներ։ Ընդհանուր առմամբ գծանշվելու է մոտ 434710քմ, որից մոտ 385380քմ գծանշումն իրականացվելու է ներկանյութով, իսկ մոտ 49330քմ-ն՝ ջերմոթաղանթով (տերմոպլաստով)։ Գծանշման նյութը լուսանդրադարձիչ գնդիկներով է։ Գծանշումներն արվում են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային ընթացիկ պահպանման աշխատանքների շրջանակում։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից վարորդներին խնդրում են լինել զգոն։ Պատճառված անհարմարության համար հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
09:09 - 12 մայիսի, 2023
Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Նոյեմբերյանի, Մարտունիի, Վարդենիսի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Իջևանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ապարանի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Մեղրիի, Աշտարակի և Դիլիջանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
10:26 - 01 ապրիլի, 2023