Յենս Ստոլտենբերգ

Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է։ Այդ պաշտոնը ստանձնել է 2014-ին։

Եղել է Նորվեգիայի վարչապետը։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը վերածվել է երկարատև պատերազմի

 |armenpress.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը վերածվել է երկարատև պատերազմի |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդում է, որ Ուկրաինայում իրավիճակը վերածվում է ձգձգվող  պատերազմի և ոչ ոք չգիտի, թե ինչպես և երբ այն կավարտվի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Ստոլտենբերգի՝ հունական Capital.gr պորտալին տված հարցազրույցը: Նա նշել է, որ  ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է աջակցեն ուկրաինական կողմին։ «Մենք պետք է պատրաստ լինենք երկար ճանապարհի: Այս պատերազմը կարող է երկար տևել: Որքա՞ն երկար, ոչ ոք չի կարող ասել, բայց մենք պետք է պատրաստ լինենք երկար ժամանակ: Եվ այսպես, ես կոչ եմ անում դաշնակիցներին ՝ պատրաստ լինել երկար ժամանակ աջակցություն ցուցաբերելու և մատակարարումներ իրականացնելու: Որովհետև սա ավելի շատ քայքայման պատերազմ է», - ասել է Ստոլտենբերգը:
20:19 - 26 մայիսի, 2022
Ազատությունն ավելի կարևոր է, քան ազատ առևտուրը․ Ստոլտենբերգ

Ազատությունն ավելի կարևոր է, քան ազատ առևտուրը․ Ստոլտենբերգ

Արևմյան երկրները չպետք է տնտեսական շահը գերադասեն անվտանգությունից, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է Reuters-ը։ «Մենք պետք է գիտակցենք, որ մեր տնտեսական որոշումները հետևանքներ են թողնում մեր անվտանգության վրա։ Ազատությունն ավելի կարևոր է, քան ազատ առևտուրը, մեր արժեքների պաշտպանությունն ավելի կարևոր է, քան եկամուտը», - ասել է Ստոլտենբերգը շվեյցարական Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս։ «Ես դեմ չեմ Չինաստանի հետ առևտրին, սակայն ասում եմ, որ, օրինակ, մեր 5G ցանցերի նկատմամբ վերահսկողությունն ավտանգության համար կենսական նշանակություն ունի», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն՝ անդրադառնալով 5G ցանցերում չինական տեխնոլոգիաների օգտագործման շուրջ քննարկումներին։ Ստոլտենբերգի խոսքով՝ ազատ առևտուրը բարեկեցության և բարգավաճման է բերել, սակայն դրա գինը շատ բարձր է։ «Որովհետև այդ առևտրի մի մասը, ավտորիտար ռեժիմների հետ այդ փոխգործակցության մի մասը խաթարում է մեր անվտանգությունը։ Եվ այս դեպքում մենք պետք է ընտրենք անվտանգությունն, այլ ոչ թե խոցելիությունն ու գերկախվածությունն ավտորիտր եռժիմներից», - ասել է նա։ Անդրադառնալով Ռուսաստանից գազ գնելուն՝ Ստոլտենբերգը նշել է, որ «դա Ռուսաստանին գործիք է տալիս՝ մեզ ահաբեկելու և դա մեր դեմ օգտագործելու»։ Նորա Վանյան
17:36 - 24 մայիսի, 2022
Ստոլտենբերգն ու Էրդողանը քննարկել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի դիմումների վերաբերյալ հարցեր |azatutyun.am|

Ստոլտենբերգն ու Էրդողանը քննարկել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի դիմումների վերաբերյալ հարցեր |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ շաբաթ օրը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որոնց ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից քարոզվող «բաց դռների» քաղաքականությունը։ Նրանք քննարկել են նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ներկայացված անդամակցության հայտերը: «Մենք պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր դաշնակցի մտահոգությունները, իսկ լուծում գտնելու համար բանակցությունները պետք է շարունակվեն»,- ասել է Ստոլտենբերգը: Անկարան չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինք մտնելուն, քանի դեռ այդ երկրները հիմնարար հարցերի շուրջ բացահայտ համերաշխություն չեն ցուցաբերել Թուրքիայի հետ, ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի` այս հեռախոսազրույցի ժամանակ ասել է է Էրդողանը:
11:05 - 22 մայիսի, 2022
Ստոլտենբերգը նախազգուշացրել է, որ պատերազմն Ուկրաինայում կարող է տարիներով շարունակվել

 |armenpress.am|

Ստոլտենբերգը նախազգուշացրել է, որ պատերազմն Ուկրաինայում կարող է տարիներով շարունակվել |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, սակայն չի պատրաստվում դառնալ հակամարտության կողմ: Այս մասին Welt am Sontag պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Ցավալի է, սակայն մենք պետք է պատրաստ լինենք Ուկրաինայում երկարատև պատերազմի, որը կարող է շարունակվել ամիսներ ու անգամ տարիներ: Երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինան չի կարող պաշտպանվել միայն Խորհրդային Միության ժամանակների զենքով ու պետք է անցում կատարի ժամանակակից արևմտյան զենքի: Ուկրաինային հրատապ կերպով անհրաժեշտ է ավելի շատ ծանր սպառազինություն, Արևմուտքը պետք է ինտենսիվացնի մատակարարումները»,- հայտարարել է Ստոլտենբերգը: Նա ընդգծել է, որ պետք է անել ամեն բան՝ թույլ չտալու, որ հակամարտությունը տարածվի մյուս երկրներում: «Այդ պատճառով մենք ՆԱՏՕ-ի զորք չենք ուղարկում Ուկրաինա: Մենք աջակցում ենք այդ երկրին, սակայն ՆԱՏՕ-ն գիտակցաբար պատերազմի կողմ չի դառնում»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
13:12 - 07 մայիսի, 2022
Որքա՞ն թանկ է աշխարհի վրա նստելու ընդլայնվող ուկրաինական պատերազմը․ CNN

Որքա՞ն թանկ է աշխարհի վրա նստելու ընդլայնվող ուկրաինական պատերազմը․ CNN

Պատերազմն Ուկրաինայում, որը սկսվել է այս տարվա փետրվարի 24-ին, շարունակվում է, և քաղաքական գործիչներն ու փորձագետները դժվարանում են դրա ավարտի ժամկետների մասին կանխատեսումներ անել։ Այսօր ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ այն կարող է տևել «ամիսներ և անգամ տարիներ», իսկ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը նշել է, որ «հինգից տասը տարի» տևելու հավանականության կա։ CNN-ը գրում է աշխարհի մյուս երկրների վրա այս պատերազմի հնարավոր ազդեցության մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Շատ պատերազմներ՝ առաջին աշխարհամարտից մինչև իրաքյան հակամարտություն, սկզբից թվում է, թե արագ են ավարտվելու՝ կարճ բայց մեծ շոկ բերելով։ Սակայն հաճախ դրանք, ի հեճուկս կանխատեսումների, վերածվում են տևական հակամարտության, որը, դոմինոյի էֆեկտի պես առաջացնում է հեռահար քաղաքական, տնտեսական և հումանիտար հետևանքներ։ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմն այս ուղով է գնում։ Սկզբից բլիցկրիգ էր կանխատեսվում՝ Կիևի գրավմամբ, սակայն պատերազմը տևելու է շաբաթներ և ամիսներ, եթե ոչ ավելին։ Պատերազմի հետևանքներն արդեն ծանր են։ Միշտ հավանականություն կա, որ այն կտարածվի և էլ ավելի թեժ դիմակայության կվերածվի, ինչպես ռազմական, այնպես էլ Ռուսաստանից էներգակիրների արտահանման առումով, որոնց կարիքն այնքան զգում է Եվրոպան։ Ամեն անգամ, երբ այնպիսի խոշոր միջուկային տերություններ, ինչպիսիք են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ներքաշվում են անգամ անուղղակի կոնֆլիկտի մեջ, ուղիղ առճակատման հավանականություն է ստեղծվում։ Ավելի տևական պատերազմն արևմտյան առաջնորդների համար ավելի մեծ անորոշություն է նշանակում։ Գլոբալ պարենային անապահովությունն, ըստ ամենայնի, կխորանա ոչնչացված ուկրաինական բերքի պատճառով, ինչը կարող է ավելացնել անկայունությունն ու հուզումներն աշխարհում։   Ինչո՞ւ է պատերազմը ձգձգվելու Կա մի հիմնական պատճառ, թե ինչու է պատերազմը ձգձգվելու։ Ռազմավարական պատկերն Ուկրաինայում, երբ երկրներից մեկը հեռու է պարտվելուց, իսկ զավթիչը տապալված չէ, նշանակում է, որ կողմերից ոչ մեկը ուժեղ դրդապատճառ չունի՝ պատերազմին վերջ տալու համար ակտիվ դիվանագիտություն վարելու։ Ուկրաինական քաղաքացիական բանակի հերոսությունն ու արևմտյան զենքի աճող մատակարարումները հույս են ներշնչում, որ Կիևը կհաղթի։ Պուտինն, իր հերթին, դեռ չի հասել իր նպատկներից ոչ մեկին Կիևի մատույցներից նվաստացուցիչ նահանջից հետո։ Չնայած կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստների մասին հաղորդագրություններին՝ նրա գեներալները ռազմական նոր խնդիրներ են դրել զորքերի առջև՝ գրավել Ուկրաինայի ողջ հարավային ափն ու շնչահեղձ անել երկիրը՝ փակելով ելքը դեպի Սև ծով։ Ուկրաինան մտավախություն ունի, որ մարտի դաշտն ընդլայնվելու է։ Պաշտոնատար անձինք երեկ զգուշացրել են հարավ-արևմուտքում՝ Մոլդովայի սահմանի երկյանքով, հնարավոր նոր ճակատի մասին՝ ռուսամետ Մերձդնեստր անկլավի մասնակցությամբ։ Իսկ լայնամասշտաբ էներգետիկ պատերազմի սպառնալիքը, որը կարող է ռեցեսիայի և լուրջ բարդությունների հանգեցնել Եվրոպայում և կողմնակի ազդեցություն ունենալ ԱՄՆ-ում, ավելի իրական է դարձել երեկ, երբ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումները Լեհաստանին և Բուլղարիային՝ ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրներին, որոնք ժամանակին Խորհրդային Միության ուղեծրում էին։   Երկարատև պատերազմից տուժում են բոլորը Տևական պատերազմի հիմնական արդյունքը […] դժբախտաբար լինելու է այն, որ ավելի շատ ուկրաինացիներ են սպանվելու կամ ստիպված լինելու լքել իրենց տները։ Նշանները, որ պատերազմն ամիսներ է տևելու, խորացնելու են արդեն սարսափելի տնտեսական ցնցումները։ Համաշխարհային բանկն, օրինակ, երեկ զգուշացրել է, որ հակամարտության հետևանքով գրանցվել է լայն սպառման ապրանքների ամենամեծ աճը վերջին 50 տարում։ Ցորենի գների աճն աղքատությունից տառապող երկրներում կենաց և մահու հարց է միլիոնավոր մարդկանց համար։ Երեկ Պուտինը միջուկային սպառնալիքներ է հնչեցրել՝ զգուշացնելով, որ Ռուսաստանի թշնամիները, որոնք միջամտում են Ուկրաինայի գործերին, թանկ են վճարելու։ «Մենք ունենք գործիքներ, որոնցով ոչ ոք չի կարող պարծենալ։ Իսկ մենք դրանցով չենք պարծենալու, մենք դրանք օգտագործելու ենք, եթե անհրաժեշտ լինի»։ Նրա խոսքերը տագնապալի հիշեցում են հակամարտության սրացման մշտական վտանգի մասին, հատկապես, որ ԱՄՆ-ն փորձության է ենթարկում Ռուսաստանի «կարմիր գծերը»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Վաշինգտոնում և Մոսկվայում երկուստեք ընդունում են, որ այս պատերազմը շատ ավելի ուրիշ բանի մասին է, քան միայն Ուկրաինայի և կարող է դառնալ երկարատև և ավելի ընդլայնված աշխարհաքաղաքական պայքարի մեկնակետ»։   Նորա Վանյան   Գլխավոր լուսանկարը՝ Associated Press-ի
19:47 - 28 ապրիլի, 2022
ՆԱՏՕ-ն պատրաստ է տարիներով աջակցել Կիևին՝ Ռուսաստանի դեմ պատերազմում․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն պատրաստ է տարիներով աջակցել Կիևին՝ Ռուսաստանի դեմ պատերազմում․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն պատրաստ է տարիներով աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում, այդ թվում՝ օգնություն ցուցաբերել խորհրդային ժամանակների զենքից ժամանակակից արևմտյան զենքի և համակարգերի անցում կատարելու հարցում, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Այսօր ավելի վաղ Կրեմլը զգուշացրել էր, որ արևմտյան զենքի, այդ թվում՝ ծանր սպառազինության մատակարարումներն Ուկրաինային, սպառնալիք են եվրոպական աշխարհամասի անվտանգությանը և «անկայունություն են հրահրում»։ «Մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ զարգացումների։ Բացարձակ հավանականություն կա, որ այս պատերազմը կտևի ամիսներ և տարիներ», - հայտարարել է Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած երիտասարդական գագաթնաժողովին։ ՆԱՏՕ-ի ղեկավարը նշել է, որ Արևմուտքը շարունակելու է պատժամիջոցների և Կիևին ցուցաբերվող տնտեսական և ռազմական օգնության տեսքով առավելագույնս ճնշում գործադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, որպեսզի նա դադարեցնի ներխուժումն Ուկրաինա։   Նորա Վանյան
17:43 - 28 ապրիլի, 2022
ՆԱՏՕ-ն կընդլայնի աջակցությունը Ուկրաինային, Վրաստանին և Բոսնիա և Հերցեգովինային. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն կընդլայնի աջակցությունը Ուկրաինային, Վրաստանին և Բոսնիա և Հերցեգովինային. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի անդամ երկրները կընդլայնեն աջակցությունն Ուկրաինային, Վրաստանին, Բոսնիա և Հերցեգովինային։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ «Դաշնակիցները միակարծիք են, որ անհրաժեշտ է օգնել դաշինքի գործընկեր երկրներին, ներառյալ՝ Վրաստանին և Բոսնիա-Հերցեգովինային, ուժեղացնելու իրենց պաշտպանունակությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգը ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները Ուկրաինային մատակարարում են տարբեր տարիների արտադրության զենք՝ չբաժանելով դրանք հարձակողական և պաշտպանականի։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ի մի շարք դաշնակիցներ գերադասում են չբացահայտել, թե ինչ զինատեսակներ են մատակարարում Ուկրաինային։ Այդուհանդերձ, ընդգծել է գլխավոր քարտուղարը, «դաշինքն ամեն օր տեսնում է այդ զինատեսակների ազդեցությունը մարտի դաշտում»։
21:53 - 07 ապրիլի, 2022
ՆԱՏՕ-ն մեկ տարով երկարաձգել է Ստոլտենբերգի լիազորությունները Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով

ՆԱՏՕ-ն մեկ տարով երկարաձգել է Ստոլտենբերգի լիազորությունները Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով

Եվրոպայի վրա կախված ավելի լայն հակամարտությունների սպառնալիքի ֆոնին՝ ՆԱՏՕ-ն հինգշաբթի օրը հայտարարել է, որ երկարաձգվում է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը ևս մեկ տարով, որ նա աջակցի 30 երկրների ռազմական դաշինքին կառավարելու անվտանգության ճգնաժամը, որն առաջացել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներխուժման հետևանքով: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը։ Ստոլտենբերգը թվիթերում գրել է, որ իր համար «պատիվ է» ՆԱՏՕ-ի ղեկավարների որոշումը՝ երկարաձգելու իր լիազորությունները մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը։ «Քանի որ մենք բախվում ենք այս սերնդի՝ անվտանգության ամենամեծ ճգնաժամին, մենք միասնական ենք մեր դաշինքն ամուր պահելու և մեր ժողովրդին անվտանգ պահելու հարցում»,- ասել է նա այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և իր գործընկերները համաձայնել են երկարաձգել նրա ժամկետը Բրյուսելում կայացած գագաթնաժողովում:   Լուսանկարը՝ AP
21:12 - 24 մարտի, 2022
Ուկրաինան ՆԱՏՕ-ից խնդրում է տրամադրել Դաշինքի ինքնաթիռների մեկ տոկոսը․ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինան ՆԱՏՕ-ից խնդրում է տրամադրել Դաշինքի ինքնաթիռների մեկ տոկոսը․ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ գագաթնաժողովում ելույթի ընթացքում դաշինքին կրկին խնդրել է զենք տրամադրել ՌԴ-ից պաշտպանվելու համար։ Այս մասին հայտնում է «Українська правда»-ն։  Զելենսկին հիշեցրել է Դաշինքի առաջնորդներին, որ Ռուսաստանը տեխնիկայի պաշարներով գերազանցում է Ուկրաինային․ «Ուկրաինան չունի հզոր հակահրթիռային սպառազինություն, մենք զգալիորեն ավելի քիչ ավիացիա ունենք, քան Ռուսաստանը... Ուկրաինան դիմել է ձեզ ինքնաթիռների համար: Որպեսզի մենք այսքան մարդ չկորցնենք: Դուք հազարավոր մարտական ​​ինքնաթիռներ ունեք: Բայց մեզ ոչ մի ինքնաթիռ չտրվեց»։ «Մենք դիմել ենք տանկերի համար։ Որպեսզի կարողանանք ապաշրջափակել մեր քաղաքները, որտեղ Ռուսաստանը պատանդ է պահում հարյուր հազարավոր մարդկանց, արհեստականորեն սով է ստեղծում, տառացիորեն մոխրացնում է բնակելի տարածքները։ Դուք ունեք առնվազն 20 հազար տանկ: Ուկրաինան խնդրել է ձեր տանկերի մեկ տոկոսը․ տալ կամ վաճառել: Բայց մենք հստակ պատասխան չենք ստացել»,- նշել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ից խնդրում է տրամադրել Դաշինքի ինքնաթիռների մեկ տոկոսը, ինչպես նաև մի քանի հրթիռային կայաններ, հականավային միջոցներ, ՀՕՊ համակարգեր։ Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ Ուկրաինան երախտապարտ է բոլոր դաշնակիցներին արդեն իսկ տրամադրված ռազմական օգնության համար, սակայն «դա բավարար չէ ռուսական հարձակումն արդյունավետ դադարեցնելու համար»։ Հիշեցնենք, որ Բրյուսելում ընթանում է ՆԱՏՕ գագաթնաժողովը, որին մասնակցում են ԱՄՆ նախագահ Բայդենը, Թուրքիայի նախագահ Էրդողանը, Եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ։  Գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցություն է տրամադրում Ուկրաինային, բայց հակամարտության մաս չէ։  
15:22 - 24 մարտի, 2022
Ռուսաստանը պետք է դադարեցնի միջուկային վտանգավոր, անպատասխանատու հռետորաբանությունը․ Ստոլտենբերգ

Ռուսաստանը պետք է դադարեցնի միջուկային վտանգավոր, անպատասխանատու հռետորաբանությունը․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի միջուկային վտանգավոր, անպատասխանատու հռետորաբանությունը։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։ «Բայց թող որևէ կասկած չլինի, որ մեր պատրաստակամ ենք պաշտպանելու մեր դաշնակիցներին ցանկացած սպառնալիքից ցանկացած պահի»,- ասել է Ստոլտենբերգը: ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պնդմամբ՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ «երբեք չի կարող հաղթել միջուկային պատերազմում»։ Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում Վլադիմիր Պուտինը կօգտագործի Ռուսաստանի միջուկային հնարավորությունները, Դմիտրի Պեսկովը պատասխանել էր. «Եթե էկզիստենցիալ սպառնալիք լինի մեր երկրի համար, ապա դա կարող է տեղի ունենալ»։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունից «վտանգավոր» էին անվանել ՌԴ նախագահի խոսնակի այս հայտարարությունը։ «ՆԱՏՕ-ն աջակցություն է տրամադրում Ուկրաինային, բայց հակամարտության մաս չէ»,- հավելել է Ստոլտենբերգը։ Նա ևս մի անգամ նշել է, որ ՆԱՏՕ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինա․ «Չափազանց կարևոր է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, և մենք ակտիվանում ենք: Բայց, միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է թույլ չտալ, որ այս հակամարտությունը վերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի  միջև պատերազմի»։ Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ եթե ​​ՆԱՏՕ-ն իր խաղաղապահներին ուղարկի Ուկրաինա, ապա դա կլինի ուղիղ բախում ՌԴ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի միջև։ Դրան էլ նախորդել էր  Լեհաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ երկիրը ՆԱՏՕ հաջորդ գագաթնաժողովում պաշտոնապես կներկայացնի Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը։  
13:36 - 24 մարտի, 2022