Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ․ քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունները

Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ․ քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունները

Սեպտեմբերի 16-ից 18-ը Հայաստանի Հանրապետություն էր այցելել Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Այս մասին Զատուլինը տեղեկացրել է Տելեգրամի իր ալիքում։  Զատուլինը ծանոթացել է անցյալ շաբաթվա սկզբին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկման հետևանքով ստեղծված իրավիճակին և, մասնավորապես, եղել է առողջարանային Ջերմուկ քաղաքի շրջակայքում, որը ենթարկվել է հրետակոծության ադրբեջանական կողմից Հայաստանի Հանրապետության տարածք խորքային առաջխաղացման ժամանակ։ Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Վերջինիս հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը։ Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը Կոնստանտին Զատուլինին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Զատուլինը Մոսկվա է վերադարձել սեպտեմբերի 18-ի ուշ երեկոյան։
11:23 - 20 սեպտեմբերի, 2022
Ագնեսա Խամոյանը մանրամասներ է ներկայացրել  Ռոբերտ Քոչարյանի ու մի խումբ քաղաքացիների հանդիպումից

Ագնեսա Խամոյանը մանրամասներ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի ու մի խումբ քաղաքացիների հանդիպումից

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Ռոբերտ Քոչարյանի՝ մի խումբ քաղաքացիներ հետ հանդիպումից հետո հայտնեց, որ հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի ու մասնակիցների ցանկությամբ անցկացվել է փակ ձևաչափով։  Ագնեսա Խամոյանի խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահն արձանագրել է, որ որևէ տեղ չի գնացել ու շարունակում է պայքարի մեջ մնալ․ «Ամենակարևոր արձանագրումն այն էր, որ ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց, որ վերջին շրջանում գուցե իր հանրային ակտիվությամբ կամ չակտիվությամբ առաջին հայացքից կարող էր տպավորություն ստեղծվել, թե ետ է քաշվել, սակայն Ռոբերտ Քոչարյանը արձանագրեց, որ որևէ տեղ չի գնացել, չի պատրաստվում գնալ։  Նախագահը արձանագրեց, որ ամբողջությամբ պետք է իրավիճակի գնահատում տեղի ունենա, այս պահին որոշակի ծրագիր է մշակվում, այնուհետև քաղաքացիներին կներկայացվի քայլերի ընթացքը»,- ասաց պատգամավորը։ 
18:41 - 19 սեպտեմբերի, 2022
Վարդազարյանի հրապարակած ձայնագրության առնչությամբ «Հայաստան» խմբակցությունը նամակով դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին

Վարդազարյանի հրապարակած ձայնագրության առնչությամբ «Հայաստան» խմբակցությունը նամակով դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին

«Հայաստան» խմբակցությունը նամակով դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին։ Նամակում, մասնավորապես, ասված է․ «Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին Հարգելի՛ տիկին Թրեյսի, հարգելի՛ տիկին Վիկտորին Այսօր Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից եւ ոչ մեկը։ Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրերի, քրեական գործերին միջամտությունների և կոնկրետ պահանջների չկատարման դեպքում սպառնալիքների փաստեր։ Նման երևույթների մասին մենք բարձրաձայնել ենք բազմիցս և բացառապես բախվել ձեր լռությանը։ Այդ հանգամանքները պետք է քննության առարկա դառնան այն իրավապահ մարմինների կողմից, որոնց, փաստացի, ըստ հրապարակված ձայնագրության, պարտադիր կատարման ցուցումներ է կարողանում տալ Բարձրագույն դատական խորհրդի հայտնի անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։ Ձայնագրությունը նաև պարունակում է քաղաքական գործունեությանը միջամտելու խոստում, և դրա հետևանքները փաստացի արձանագրված են, այդ թվում՝ իբր արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններով։ Դատական համակարգի թիվ մեկ պատասխանատու Գագիկ Ջհանգիրյանը խոստովանում է, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորած Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի քաղաքական գործունեությանը միջամտելու հանձնառություն է ստանձնել։ Հատկանշական է, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների օրը և դրան նախորդած եւ այնուհետև հաջորդած ժամանակահատվածներում ընդդիմադիր քաղաքական թիմի նկատմամբ դատական համակարգի ակնհայտ կողմնակալ, կախյալ վարքագծի մասին մեր կողմից քանիցս բարձրաձայնվել էր և կրկին բախվել ձեր լռությանը։ Ելնելով վերոգրյալից՝ ակնկալում ենք․ 1) հրապարակավ դիրքորոշում հայտնել հրապարակված ձայնագրության և դատական, իրավապահ համակարգի իրական վիճակի վերաբերյալ, 2) հրապարակավ դիրքորոշում հայտնել՝ արդյո՞ք Գագիկ Ջհանգիրյանի կիրառած ու հայտնած ձևի ու բովանդակության դատական բարեփոխումները դեռևս արժանանում են ձեր աջակցությանը։ Նշված հարցադրումներին սեղմ ժամկետում պատասխան չտրամադրելը ողջամտորեն կդիտարկվի որպես նման ակնհայտ ապօրինություններին խրախուսում ձեր կողմից։ Պատճենը՝ ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին»։ Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
18:50 - 20 հունիսի, 2022
Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով․ Փաշինյան

Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ ասաց, որ պետական բյուջեի քննարկումներում առանձնակի տեղ է զբաղեցրել Արցախը և 2021 թ․-ից ՀՀ կառավարության կողմից Արցախին հատկացված աջակցությունը։ Այս համատեքստում պիտի նորից ընդգծեմ, որ 2021 թ․-ի ողջ ընթացքում ծայրահեղ ընդդիմությունը երկու հիմնական թեզ էր զարգացնում․ առաջինը , որ կառավարությունը միայնակ է թողել Արցախին, և երկրորդը նրանք պահանջում էին որդգրել Արցախը երբեք չի լինելու Արդբեջանի կազմում բանաձևը, փորձելով հիմնավորել, որ հենց սա է եղել իրենց իշխանավարման տարիներին իրենց կողմից իրականացվող քաղաքականությունը և եթե այսօրվա իշխանությունը սա չի որդեգրում, ուրեմն դավաճանություն է գործում Արցախի հարցում։ Այսօր ծայրահեղ ընդդիմության դիրքում գտնվում են մարդիկ, ովքեր 1998-ից միչնչև 2018 թվականը եղել են իշխանության ղեկին և նրանք են զարգացնում վերոնշյալ թեզերը։ Փաշինյանն անդրադարձավ վերոնշյալ երկու թեզերին․ «Առաջին թեզը հերքվում է հենց միայն բյուջետային ցուցանիշներով։ 2021-2022 թ․-ի Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության և ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունը Արցախին հասել է աննախադեպ մեծության։ 2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117.9 միլիարդ դրամ, որն ամենաբարձրն է եղել մինչպատերազմական ողջ շրջանում,  այսինքն՝ 90-ականներից սկսած։ այս գումարից 57.8 միլիարդը Հայաստանի կառավարությունն է վճարել։ 2021 –ին Արցախի բյուջեն եկամտային մասը եղել է 174 միլիարդ դրամ, որից 128 միլիարդ դրամը ՀՀ վճարած գումարն է։ Այսինքն հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել և ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի տրամադրել»։ Նրա խոսքով՝ ՀՀ-ի աջակցությունը Արցախին 2021 թ,-ին աճել է 122 %-ով 2019 թ․-ի համեմատ իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48%-ով կամ 45 միլարդ դրամով։ 2021 թ․-ի Արցախի բյուջեի 73%-ը վճարել է ՀՀ կառավարությունը և 2021 թ․-ին կառավարության աջակցությունը Արցախի բյուջեին ավելին է եղել, քան 2019 թ․-ի Արցախի ամբողջ բյուջեն։  Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու  կլինի Արցախի կողքին, ինչքան էլ որոշ շրջանակներ չնկատեն դա կամ փորձեն Հայաստանի և Արցախի միջև հակասություններ սերմանել։ «Արցախ-Հայաստան հակասություններ սերմանելու համար արմատական ընդդիմությունը, որն ինչպես ասացի 1998 թ․-ից 2018 թ․-ը եղել է իշխանության ղեկին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի պատասխանատուն է հանդիսացել, փորձում է ներկայացնել, թե իրենց իշխանության տարիներին առաջնորդվել են «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» կարգախոսով ու ռազմավարությամբ և քանի որ այս իմաստով մեր արմատական ընդդիմադիրները հատել են բոլոր հնարավոր սահմանները, ստիպված եմ հիասթափեցնող լուր հայտնել, այդ պնդումները կատարյալ սուտ են, որովհետև բանակցային գործընթացի ողջ ընթացքում թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը և թե նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և կամ չեն առաջնորդվել Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում սկզբունքով»։  Փաշինյանը ասաց, որ նման պատասխանատու հայտարարություն անելու համար պետք է հիմնավորում ունենա․ «Նման պատասխանատու հայտարարությունը պետք է հիմնավորված լինի։ 1998 թ․-ի նոյեմբերի 25-ին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ համաձայնվել է որպես բանակցությունների հիմք ընդունել համանախագահների կողմից ներկայացված այսպես կոչված ընդհանուր պետություն առաջարկը, որում ասվում է․ «ԼՂ-ն հանրապետական ձևի պետական տարածքային կազմավորում է, և Ադրբեջանի հետ մասին կազմավորում է ընդհանուր պետություն նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։ Մյուս մեջբերումը․ «ԼՂ քաղաքացիները որպես անձը հաստատող վկայական կունենան Արդբեջանի անձնագիր՝ ԼՂ հատուկ նշումով»։  Նա նշեց՝ այս մասին իմացել են թե Ռոբերտ Քոչարյանը և թե Սերժ Սարգսյանը և թե Դաշնակցությունը։ «Տարօրինակ է, թե ինչու համանախագահության այս առաջարկին նրանք չեն արձագանքել, թե «Արցախը երբեք չի լինելու Արդբեջանի կազմում»։ Ընդհակառակը, վերը հիշատակված տարբերակը հիմք ընդունելով՝ նրանք չեն բացառել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, այլև համաձայնել են բանակցային փաթեթի առանցքային տրամաբանությանը, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի տարածքային ա,մբողջականության շրջանակում։ Նրանք այս քայլով արհամարհել են 1991 թ,-ի սեպտեմբերի 2-ի Արցախի ընդունած անկախության հռչակագիրը և դեկտեմբերի 2-ի անկախության հանրաքվեն»։ Ըստ նրա՝ ընդհանուր պետության փաթեթին հաջորդել է տարածքների փոխանակման փաթեթը․ «Ուզում եմ ընդգծել,որ այդ բանակցային փաթեթով ՀՀ այն ժամանակվա կառավարիչները Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս, որովհետև նշված փաթեթի իմաստն այն է, որ ՀՀ-ն Ադրբեջանին է հանձնում Մեղրիի շրջանը և փոխարենը ստանում է ԼՂ-ն»։  Ըստ վարչապետի՝ այս իրողությունները ավելի են ամրապնդվել Մադրիդյան սկզբունքների քննարկման ընթացքում։» Մադրիդյան սկզբունքները հիմք ընդունելով ՀՀ ղեկավարները Արցախը ընդունել են Ադրբեջանի մաս և բացառել Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ գործնական հնարավորություն»։
15:25 - 15 հունիսի, 2022
Կոնստանտին Զատուլինը Հայաստանում հանդիպել է Արցախի ներկա ու նախկին նախագահների հետ
 |tert.am|

Կոնստանտին Զատուլինը Հայաստանում հանդիպել է Արցախի ներկա ու նախկին նախագահների հետ |tert.am|

tert.am: ՌԴ Պետդումայի պատգամավոր, Կոնստանտին Զատուլինն այցելել է Հայաստան և հանդիպել Արցախի գործող և նախկին նախագահների հետ։ Այս մասին պատգամավորը տեղեկացրել է Տելեգրամի իր ալիքում։ Նա նշել է, որ այցի նպատակն էր՝ ծանոթանալ ներկայիս հասարակական-քաղաքական իրավիճակին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, զարգացնել կապերը ռուս հայրենակիցների հետ: «Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր նախկին նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ինչպես նաեւ ԼՂՀ գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ: Պատգամավորը նաեւ զրուցել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։  
12:26 - 05 հունիսի, 2022
Դատարանը սկսեց Ռոբերտ Քոչարյանի գործով ապացույցների հետազոտման փուլը. նիստը դռնփակ է

 |armenpress.am|

Դատարանը սկսեց Ռոբերտ Քոչարյանի գործով ապացույցների հետազոտման փուլը. նիստը դռնփակ է |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում պաշտպանները նախ ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և Արմեն Գևորգյանի` երկրից բացակայելու թույլտվության վերաբերյալ միջնորդություններ: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նախ անցնում են ապացույցների հետազոտմանը, ապա նոր միայն միջնորդությունների քննարկմանը։ Պաշտպաններն անհամաձայնություն հայտնեցին և խնդրեցին ընդմիջում խորհրդակցելու համար: Դատավորը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ կարող են ցածրաձայն տեղում խորհրդակցել, ինչից հետո պաշտպանները խորհրդակցելու համար առանց թույլտվության դուրս եկան դատական նիստերի դահլիճից։ Դատարանն արձանագրեց, որ առանց թույլտվության պաշտպանները լքել են դահլիճը։ «Անիմաստ լարվածություն եք ստեղծում»,- դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Դատավորը նշեց, որ եթե պաշտպանները մեկ րոպեից չվերադառնան, նիստը կհետաձգվի։ Մեղադրող կողմը նկատեց, որ պաշտպանների գործողություններն ուղղված են ապացույցների հետազոտումը բացառելուն: Քոչարյանի պաշտպանը վերադարձավ նիստերի դահլիճ և միջնորդեց դռնփակ անցկացնել գործով առկա ապացույցները: Դատավորը բավարարեց միջնորդությունը, և նիստը շարունակվում է դռնփակ ռեժիմով:
14:45 - 10 մայիսի, 2022
«Ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, սեղան նստելու հարց չունենք»․ Սաղաթելյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին

«Ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, սեղան նստելու հարց չունենք»․ Սաղաթելյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին

Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին․  «Հարգելի՛ պարոն Տեր-Պետրոսյան, դու այդ նույն խոսքերը ասում էիր նաև 97-98 թվականներին, ասում էիր, որ հնարավոր չէ, պետք է զիջել, ամբողջ աշխարհը մեր դեմ է․ Սերգո ջան ապրի, քանի Ղարաբաղը չեն հանձնել։ Դու էս նույն խոսքերը ասում էիր նաև 98 թվականին, բայց կյանքը ցույց տվեց, որ երբ որ քո փոխարեն եղավ այլ իշխանություն, մենք 20 տարի չզիջեցինք ու Հայաստանն ու Արցախը զարգացան չզիջելով։  Բայց երբ որ 2018 թվականին իշխանության եկան քո գաղափարախոսության կրողները և հոգեզավակները, ովքեր կրկին էդ գծի մեջ էին, որ պետք է տանք, ուրիշ ճար չկա, Արցախի 72 տոկոսը տվեցինք։  Հիմա ժամանակն է, որ սրանք հեռանան, որպեսզի կարողանանք փրկել, հետևաբար մեր վզին որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը չենք կարող որևէ բան փաթաթել»,- ասաց Սաղաթելյանը։  Սաղաթելյանը անդրադարձավ նաև առաջին նախագահի դիտարկամանը, թե Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պետք է նստեն մեկ սեղանի շուրջ և ելք գտնեն ներքաղաքական ճգնաժամից: «Իբրև լուծում առաջարկել է, որ Նիկոլի հետ նստեք սեղանի շուրջ ստեղծված իրավիճակից ելքեր գնտելու․ պարոն Տեր-Պետրոսյան, ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, մենք սեղան նստելու հարց չունենք, մենք իր հետ ունենք մեկ օրակարգ․ խաղաղ, անցնցում րոպե առաջ հեռացում»,- եզրափակեց Սաղաթելյանը։   
21:18 - 05 մայիսի, 2022
Լևոն Տեր-Պետրոսյան. Ապացուցվածը և անապացուցելին

Լևոն Տեր-Պետրոսյան. Ապացուցվածը և անապացուցելին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել Արցախի հարցի ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։ Հոդվածը, որը հրապարակվել է ilur.am կայքում, ներկայացնում ենք ստորև․  Մաս 1. Այն, որ փոխզիջումների մերժման և ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունը հանգեցրեց ազգային աղետի, ապացուցման կարիք չունի, ինչը աղետից հետո խոստովանում են անգամ այդ քաղաքականության երբեմնի կողմնակիցներից ոմանք: Սակայն, դրանով հանդերձ, իրենց արդարացնելու համար շատերը փորձում են ապացուցել, որ նույն բանը տեղի էր ունենալու նաև փոխզիջումային ճանապարհն ընտրելու պարագայում: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնարդարացման խղճուկ փորձ և բացարձակապես անապացուցելի, քանի որ պատմությունը «եթե» չի սիրում: Պատմությունն արձանագրում է այն, ինչն արդեն իրականացած է: Ուստի, ինչպիսի ձեռնածություններով էլ Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման հակառակորդները (պետական այրեր, կուսակցապետեր, մտավորականներ) փորձեն արդարացնել իրենց ազգակործան քայլերը, միևնույն է, նրանք վաղ, թե ուշ կանգնելու են պատմության դատաստանի առջև, ինչից ոչ ոք դեռևս չի խուսափել: Ահա նման ճակատագրի գիտակցումն է, որ նրանց այսօր էլ մղում է ամեն կերպ արդարացնելու իրենց աղետաբեր պահվածքը, ինչը, ցավոք, ավելի ու ավելի է խորացնում Հայաստանի ու Ղարաբաղի ներկայիս ճգնաժամը: Մաս 2. Խոսքը վերաբերում է ընթացիկ ներքաղաքական առճակատմանը, ինչն, իմ կարծիքով, ոչ թե ուժեղացնում, այլ ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը առաջիկա դժվարագույն բանակցություններում: Ուստի անհասկանալի է, թե որն է այսօրվա ընդդիմության բուն նպատակը: Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Նիկոլ Փաշինյանին փակցվել է «կապիտուլյանտ» պիտակը, ինչը թեև դիպուկ է, բայց կես-ճշմարտություն: Իրականում կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը: Հետևաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ: Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, և մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու, անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանը կամ մեկ ուրիշը կստորագրի վերջնական փաստաթուղթը: Հարց է ծագում՝ արդյո՞ք ներկայիս ընդդիմության առաջնորդները չեն գիտակցում սա: Եթե չեն գիտակցում, ապա դա նշանակում է, որ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում: Իսկ եթե գիտակցում են, բայց շարունակում ներքաղաքական ցնցումները, ապա դրանից բխում է, որ նրանք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում, որոնք բացարձակապես կապ չունեն ազգային շահերի հետ: Ազգային շահերի հետ ոչ մի կապ չունեն նաև ներկայիս իշխանությունների կոշտ գործողություններն ընդդիմության կազմակերպած ցույցերի, երթերի և հանրահավաքների նկատմամբ: Անհույս լավատես լինելով՝ դեռևս ակնկալում եմ, որ հակամարտող կողմերը վերջիվերջո կհասկանան իրենց դիրքորոշումների վտանգավորությունը և ջանքեր կգործադրեն ինչ-որ փոխհամաձայնության գալու՝ իրավիճակն ավելի ևս չբարդացնելու և նոր վտանգներից խուսափելու նպատակով: Եթե մեր մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից: Ի դեպ, այսպիսի հորդորով ես հանդես եմ եկել դեռևս ներկայիս ճգնաժամից առաջ, ս.թ. հունվարի 15-ին:  
18:13 - 05 մայիսի, 2022