ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Ապացույցները վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության մասին. Հաագայի դատարանում ներկայացվեցին վկայություններ |armenpress.am|

Ապացույցները վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության մասին. Հաագայի դատարանում ներկայացվեցին վկայություններ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության, հայ գերիներին խոշտանգելու, նվաստացնելու մասին: Դատարանին ներկայացվեց, որ Ադրբեջանը միջազգային մարդասիրական իրավունքի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավորվել է վերադարձնել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց, սակայն դեռ շարունակում է պահել ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Շեշտվեց ինչպես չհաստատված գերիների, այնպես էլ 45 հաստատված գերիների մասին: «Փաստը, որ Ադրբեջանը կալանավորվել է այդ 45 անձանց, անվիճելի է»,-ասաց զեկուցողն ու հավելեց, որ նրանց անունները և այլ ինֆորմացիան ներկայացված է փաստաթղթերում, նրանք մարդիկ են՝ հստակ անուններով, դեմքերով, ունեն ընտանիքներ:   Նա դատարանին հիշեցրեց, որ Ադրբեջանի հատուկ ջոկատայիններն անգամ դեկտեմբերին են Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մոտակայքում հայ զինվորների գերեվարել: Շեշտվեց՝ ընդ որում այդ երկու գյուղերը և շրջապատող տարածքը ներառված չեն եղել այն տարածքներում, որոնցից հայկական զորքերը պետք է հեռանային՝ ըստ եռակողմ հայտարարության: Զեկուցողը նշեց՝ ապացույցներ կան, որոն վկայում են, որ ինչպես հաստատված 45 գերիները, այնպես էլ մյուս գերիների մեծ մասը ենթարկվել են խոշտանգումների, նվաստացնող վերաբերմունքի Ադրբեջանի կողմից: Մի շարք հրապարակումներ կան, որ ապացուցում են, որ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այրել են, էլեկտրահարել: Այսպիսով, դատարանին ներկայացվեցին բազմաթիվ փաստական ապացույցներ, տեսանյութեր, որոնք սոցիալական ցանցերում տարածել էին հենց ադրբեջանցի զինվորականները: Դատարանին են ներկայացվել սպանությունների, դաժան վերաբերմունքի մասին փաստող տեսանյութեր:  Ընդգծվեց, որ ցավոք սրտի, նույնիսկ հիմա նվաստացումները շարունակվում են:  «Դուք այսօր կարող եք  լսել, որ այդ բոլոր ռազմագերիները հանցագործներ են և նրանց կալանքի տակ պահելը ոչ մի կապ չունի էթնիկ զտման հետ, մինչդեռ բոլոր ապացույցները վկայում են էթնիկ զտման մասին»,-նշվեց դատարանում:
15:32 - 14 հոկտեմբերի, 2021
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը նախազգուշացրել է Իսրայելի հնարավոր ռազմական արկածախնդրության մասին |tert.am|

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը նախազգուշացրել է Իսրայելի հնարավոր ռազմական արկածախնդրության մասին |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ-Ռավանչին անդրադարձել է Իրանի և իրանական միջուկային ծրագրի դեմ սիոնիստական ռեժիմի հնարավոր ռազմական արկածախնդրության և սխալ քայլերի մասին:Դիվանագետը նկատել է, որ «սիոնիստական ռեժիմի սադրիչ գործողությունները և արկածախնդիր սպառնալիքներն ակտիվացել են վերջին ամիսներին»:Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, այս մեկնաբանությունը հետևել ՝ իսրայելական ռազմական ուժերի ղեկավարի վերջերս արած պնդումներին, որոնց համաձայն՝ երկիրը շարունակելու է իր «թշնամական քայլերն Իրանի և երկրի միջուկային ծրագրի դեմ»:«Սիոնիստական ռեժիմի քայլը, որն ուղղված է ՄԱԿ-ի անդամ երկրներից մեկին սպառնալուն, միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- նշել է Ռավանչին:
14:43 - 14 հոկտեմբերի, 2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես Է եկել գլոբալ պատվաստման օգտին |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես Է եկել գլոբալ պատվաստման օգտին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում Է, որ աշխարհին անհրաժեշտ Է գլոբալ պատվաստման ընդհանուր պլան: Հոկտեմբերի 11 այս հայտարարությամբ նա տեսաուղերձով հանդես Է եկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Չմիացման շարժման 60-ամյակի պատվին բարձր մկարդակի հոբելյանական նիստում: «Ես վաղուց եմ փորձում պարզաբանել գլոբալ պատվաստման պլանը, մենք իրոք ցանկանում ենք, որ աշխարհի բոլոր երկրները պատվաստման բարձր մակարդակ ունենան: Մենք պետք Է լուծենք մյուս երկրների պարտքերի դուրսգրման խնդիրները, դա կպարզեցնի իրավիճակը»,- կարծում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Բելգրադը Չմիացման շարժման հոբելյանական նիստում հյուր Է ընդունում աշխարհի 105 երկրներից, ինչպես նաեւ 11 միջազգային կազմակերպություններից: Ընդամենը համաժողովին կմասնակցի 555 հոգի, միջոցառման կազմակերպանը գործի Է դրված վեց հազարից ավելի մարդ: Չմիացման շարժումը միջազգային կազմակերպություն Է, որը միավորում Է այն երկրներին, որոնց արտաքին քաղաքական ուղեգծի հիմքը համարվում Է մերժումը ռազմա-քաղաքական դաշինքներին մասնացկությունից եւ ժողովուրդների խաղաղ գոյակցությունը՝ հիմնված անկախության եւ իրավահավասարության սկզբունքների վրա: Չմիանալու շարժման հիմնելու օրը համարվում Է 1961 թվականի սեպտեմբերի 1-ը, երբ Բելգրադում բացվեց 25 չմիացած երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 1-ին խորհրդաժողովը: Ներկայումս Չմիանալու շարժումը միավորում Է 120 երկիր, իսկ 17 պետություններ եւ 10 միջազգային կազմակերպություններ այնտեղ դիտորդի կարգավիճակ ունեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:15 - 11 հոկտեմբերի, 2021
ՄԱԿ-ի մի շարք երկրներ միացել են ՀՀ հայտարարությանը՝ հակամարտությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ

ՄԱԿ-ի մի շարք երկրներ միացել են ՀՀ հայտարարությանը՝ հակամարտությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ

Ժնևում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 48-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ նվիրված զինված հակամարտությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Հայտարարությանը միացել են տասնինը երկրներ ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ «Հակամարտությունների խաղաղ կարգավորումն և ուժի գործադրումից ու ուժի սպառնալիքից զերծ մնալը ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունքներ են։ Խստորեն դատապարտում ենք զինված հակամարտությունների ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումներն ու չարաշահումները, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումները, և կոչ ենք անում պետություններին պատասխանատվության ենթարկել նման հանցագործություններ կատարածներին։ Միջազգային իրավունքի համաձայն, պետությունները պարտավոր են հետաքննել և քրեական պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների որոշակի կոպիտ խախտումների ու չարաշահումների դեպքերը: Այդ հանցագործությունները պետք է ենթարկվեն անաչառ քրեական քննության՝ անկախ հանցագործների, զոհերի և վերապրողների քաղաքացիությունից: Հիշեցնում ենք, որ Մարդու իրավունքների համաշխարհային համաժողովն իր խորը մտահոգությունն էր հայտնել զինված հակամարտությունների ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որոնք ազդում են քաղաքացիական բնակչության՝ հատկապես կանանց, երեխաների, տարեցների և հաշմանդամների վրա: Ուստի, մենք վերահաստատում ենք մեր կոչը պետություններին և զինված հակամարտությունների բոլոր կողմերին հարգելու միջազգային իրավունքը՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը, ինչպես նաև՝ մարդու իրավունքները։ Գիտակցում ենք, որ ուժի ապօրինի կիրառմանը հաճախ նախորդում կամ ուղեկցում են ատելության խոսքը, պատերազմի լայնածավալ քարոզչությունը, քաղաքական առաջնորդների և հանրային գործիչների հայտարարությունները, որոնք աջակցում են ռասայի կամ էթնիկ խմբի գերակայության պնդմանը՝ սփռելով թշնամանք և նախապաշարումներ էթնիկ, կրոնական կամ ռասայական խմբերի հանդեպ, կամ պաշտպանում և արդարացնում նրանց հանդեպ բռնության կիառումը: Վիեննայի հռչակագիրը և գործողությունների ծրագիրը ճանաչում է, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումները՝ ներառյալ զինված հակամարտությունների ընթացքում, պատկանում են մարդկանց տեղահանմանը հանգեցնող բազմաթիվ և համալիր գործոնների շարքին։ Այն նաև վերահաստատում է մարդասիրական կազմակերպություններից օգնություն ստանալու զոհերի իրավունքը, ինչպես սահմանված է 1949 թվականի Ժնևի կոնվենցիաներով և միջազգային մարդասիրական իրավունքի այլ համապատասխան գործիքներով, և կոչ է անում ապահովել այս օգնության անվտանգ և պատշաճ հասանելիությունը: Այս առումով վերահաստատում ենք, որ ռազմագերիներն ու ձերբակալվածները պետք է արժանանան միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան վերաբերմունքի, պետք է անհապաղ ազատ արձակվեն և հայրենադարձվեն ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո: Ի թիվս այլ գործոնների, նրանց հայրենադարձումն անհրաժեշտ է վստահության միջավայրի ձևավորման, հարատև խաղաղության և կայունության ապահովման համար։ Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է պատանդառությունը, ռազմագերիների և ձերբակալված անձանց ձգձգված բանտարկումը՝ նրանց սակարկման առարկա դարձնելու նպատակով։ Նմանապես, հորդորում ենք իրականացնել արդյունավետ օրենսդրական, վարչական, դատաիրավական և այլ միջոցառումներ՝ բռնի անհետացման դեպքերի կանխարգելման, դադարեցման և պատժման նպատակով։ Կոչ ենք անում ՄԱԿ համապատասխան մարմիններին ավելի ակտիվ դեր ստանձնել մարդու իրավունքների խթանման և պաշտպանության գործում՝ ապահովելով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների լիարժեք հարգանքը զինված հակամարտություններից բխող բոլոր իրավիճակներում՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների և սկզբունքների: Կոչ ենք անում ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների փորձագետներին, ինչպես նաև Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի մանդատակիրներին ուշադրության կենտրոնում պահել պատերազմների ընթացքում և հետպատերազմական շրջանում թույլ տրված խախտումների վրա՝ զեկուցելով վերջիններիս մասին և անհապաղ արձագանքելով դրանց»,-ասվում է հայտարարության մեջ։ 
19:57 - 08 հոկտեմբերի, 2021
Հայտնի են Հաագայի դատարանում գերիների վերադարձի և Ադրբեջանի դեմ այլ հրատապ միջոցներ կիրառելու պահանջի քննության օրերը |armenpress.am|

Հայտնի են Հաագայի դատարանում գերիների վերադարձի և Ադրբեջանի դեմ այլ հրատապ միջոցներ կիրառելու պահանջի քննության օրերը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի հարցով լսումները ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում տեղի կունենան հոկտեմբերի 14-15-ին. Հայաստանը խնդրում է դատարանին Ադրբեջանի դեմ կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը, ռազմավարի պուրակի փակումը: Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գանգատի, այդ թվում՝ հրատապ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ մանրամասներ է հայտնել ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով այս գործով ՄԱԿ-ի դատարանում ներկայացնելու է Հայաստանի շահերը: «Հայաստանի կողմից առաջին անգամ է հայցադիմում ներկայացվում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան: Կարծում եմ՝ սա Հայաստանի կողմից կատարված աննախադեպ քայլ է»,-ասաց Կիրակոսյանը: Կիրակոսյանը շեշտեց՝ հայցադիմումում ներկայացված ապացույցները, փաստարկները, պնդումները և պահանջները շատ լայնածավալ են և վերաբերում են կոնվենցիայի կոպտագույն խախտումների, որոնց ականատես ենք առ այսօր՝ նույնիսկ հայցը ներկայացնելուց հետո: «Այդ նպատակով էլ Հայաստանը, բացի հիմնական հայցից, նաև ներկայացրել է պահանջ՝ կիրառելու հրատապ կամ պայմանական միջոցներ: Դրա վերաբերյալ լսումները նախատեսված են հոկտեմբերի 14-ին և 15-ին, որին մասնակցելու համար կազմավորել է խումբ, որում ներառված են նաև միջազգային հայտնի փորձագետներ, որոնք օգնելու են ներկայացնել Հայաստանի շահերը»,-ասաց Կիրակոսյանը: Հրատապ միջոցի քննության փուլին հաջորդելու է բուն հայցի քննության փուլը: Բուն գործի քննությունը կտևի տարիներ: Սակայն ակնկալվում է, որ հրատապ միջոցներ կիրառելու հարցով դատարանը որոշում կկայացնի 1-1.5 ամսում: Առավել մանրամասն՝ armenpress.am-ում
13:53 - 08 հոկտեմբերի, 2021
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակն ունի նոր մշտական ներկայացուցիչ |armenpress.am|

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակն ունի նոր մշտական ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցիչներին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից՝ մանրամասնելով, որ նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը, ինչն իր նպաստն է ունեցել Հայաստանի զարգացման օրակարգում, ժողովրդավարական ինստիտուտների կայացման և կառավարման համակարգի կարողությունների ամրապնդման հարցերում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել այս տարվա հունիսին ընդունված «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթղթին: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացումը կառավարության օրակարգի կարևոր կետերից է և դրանք արտացոլված են կառավարության բարեփոխումների հավակնոտ ծրագրերում: 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերացման համատեքստում՝ Արարատ Միրզոյանը և Շոմբի Շարփը կարևորել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի՝ պատերազմից տուժածներին մարդասիրական օգնության տրամադրման աշխատանքների համակարգման նպատակով մեկնարկած ՄԱԿ-ի միջգործակալական արձագանքման ծրագիրը։ Նախարար Միրզոյանը շեշտել է նաև Արցախ անխոչընդոտ հումանիտար մուտքի անհրաժեշտությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարմինների համար։ Նույն օրը ԱԳ նախարարն իր հավատարմագրման նամակն է հանձնել Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին՝ հաջողություն և արգասաբեր աշխատանք մաղթել իր պատասխանատու պաշտոնում:  
15:12 - 06 հոկտեմբերի, 2021
Միջազգային հանրությունը պետք է մերժի ժողովուրդների ազատ ապրելու ձգտումներն ուժով ճնշելու ցանկացած փորձ. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան

Միջազգային հանրությունը պետք է մերժի ժողովուրդների ազատ ապրելու ձգտումներն ուժով ճնշելու ցանկացած փորձ. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան

Հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Սոցիալական, հումանիտար և մշակութային հարցերի կոմիտեի (Երրորդ կոմիտե) ընդհանուր քննարկմանը՝ անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության և առաջխաղացման ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին՝ նշելով, որ անկախության վերականգնումից 30 տարի անց Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների գերակայությունը, ժողովրդավարությունը, կանանց առաջխաղացումը և կենսունակ քաղաքացիական հասարակությունն անբեկանելի իրողություններ են. տեղեկացնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից:ՀՀ մշտական ներկայացուցիչն նշել է, որ էթնիկ և կրոնական հիմքերով ատելության խոսքի խորացումը, այլատյացությունը և բռնության սերմանումը պարարտ հող են ստեղծում ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների և այլ ոճրագործությունների համար՝ այս համատեքստում ընդգծելով, որ վերը նշված երևույթների դեմ պայքարում արդյունավետ միջազգային համագործակցությունը բազմակողմ հարթակներում Հայաստանի գերակայությունների թվում է։ Դեսպան Մարգարյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության, ինքնորոշման իրավունքի իրականացման կարևորությանը՝ նշելով, որ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերի համաձայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է մարդու իրավունքների միջազգային իրավակարգի հիմնարար արժեք։Նշվել է, որ միջազգային հանրությունը պետք է հաստատակամորեն մերժի ժողովուրդների ազատ ապրելու ձգտումներն ուժի կիրառման միջոցով ճնշելու ցանկացած փորձ՝ որպես մարդու իրավունքների, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կոպիտ ոտնահարում։
15:44 - 02 հոկտեմբերի, 2021
ԱՄՆ-ն հանձնառություն է հայտնել օգնելու ԼՂ հակամարտությանը վերաբերող չլուծված խնդիրների լուծմանը |armenpress.am|

ԱՄՆ-ն հանձնառություն է հայտնել օգնելու ԼՂ հակամարտությանը վերաբերող չլուծված խնդիրների լուծմանը |armenpress.am|

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր տեղակալ Դերեկ Հոգանը և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գլխավոր տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտիի, ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերի և Ռուսաստանից Իգոր Խովաևի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Համանախագահները քննարկել են անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպման հաջող ընթացքը։ Նրանք նաև նշել են, որ սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի պատերազմի մեկնարկի մեկամյակն է և ցավակցություն են հայտնել երկու կողմերի մարդկային կորուստների համար: Հոգանը և Սլոաթը ողջունել են համանախագահների ջանքերն ու Հայաստանի և Ադրբեջանի վճռականությունը` անմիջական երկխոսության միջոցով խաղաղության գործընթացում կրկին ներգրավվելու` ուղղված տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը: Նրանք փոխանցել են Միացյալ Նահանգների հանձնառությունը ՝ շարունակելու աշխատել համանախագահ երկրների հետ ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները, այդ թվում ՝գերիների, անհետ կորածների և մարդասիրական ականազերծման աշխատանքների մասով:
23:22 - 27 սեպտեմբերի, 2021
Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված անձանց. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված անձանց. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կշարունակի մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տուժած համայնքներին։ Այս մասին ասված է գրասենյակի տարածած հաղորդագրությունում՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով: Նշվում է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, ողջ հայ ժողովրդի հետ միասին, ոգեկոչում է բոլոր նրանց, ովքեր զոհվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, և իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին: «ՄԱԿ-ի Միջգերատեսչական արձագանքման պլանի միջոցով և մեր գործընկերների հետ միասին՝ մենք կշարունակենք մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց և տուժած համայնքներին»,-ասված է հաղորդագրությունում:
18:13 - 27 սեպտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է հայ գերիների վերադարձի, ճանապարհներ ապաշրջափակման և տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է հայ գերիների վերադարձի, ճանապարհներ ապաշրջափակման և տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ժամանակ։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորեւ․ «Գլխավոր Ասամբլեայի մեծարգո նախագահ,Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ հերթական անգամ ուղերձով հանդես գալ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Կցանկանայի նախ շնորհավորել պարոն Աբդուլա Շահիդին Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ընտրվելու, ինչպես և պարոն Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առիթով։ Վստահ եմ, որ ձեր առաջնորդությամբ կաջակցեք հաղթահարել մեր առջև ծառացած ծավալուն մարտահրավերները։ Այսօր իմ ելույթում ցանկանում եմ անդրադառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին և ներկայացնել գոյություն ունեցող խնդիրների լուծման վերաբերյալ մեր տեսակետներն ու առաջարկությունները: Ինչպես գիտեք, 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի: Քառասունչորս օր տևած պատերազմը խլեց մի քանի հազար մարդկանց կյանք: Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվեցին: Ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժ¬ներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով։ Այս գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման։ Ցավոք, միջազգային հանրությունն այս դեպքում ևս չկարողացավ կանխարգելել զանգվածային ոճրագործությունները։ Այսօր որևէ հայ չի ապրում և գործնականում չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կանգնեցնել արյունահեղությունը։ Նոյեմբերի 9-ին ստորագրվեց հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարություն։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր, որոնք այսօր հանդիսանում են այնտեղ կայունության և անվտանգության ապահովման երաշխիքը: Հարգելի գործընկերներ, Մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հաստատվեց կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որտեղ առանցքային դրույթներից մեկը մեր երկրի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է: Ընդ որում, 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովուրդը մեր կառավարությանը մանդատ տվեց այս առանցքային նպատակի ուղղությամբ շարժվելու համար: Կարևոր է ընդգծել, որ մեր կառավարությունը այդ կարևորագույն մանդատը ստացավ այնպիսի ընտրություններում, որոնք անցկացվեցին երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո սա մեր երկրում տեղի ունեցած երկրորդ ընտրություններն էին եւ երկու ընտրություններն էլ միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես մրցակցային, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող: Եւ ուրեմն, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում իրականացնել մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու նպատակը: Երկխոսության, մեր տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամության մթնոլորտը քայլ առ քայլ հաղթահարելու միջոցով: Մենք գիտակցում ենք, որ ճանապարհը դժվարին և երկարատև է լինելու: Այսօր էլ ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլեւ այն առավել համակարգված դարձնելը: Հրադադարի խախտումները, Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ արվող ագրեսիվ եւ վիրավորական հայտարարությունները շարունակաբար լարում են մթնոլորտը: Խաղաղության օրակարգի դեմ ուղղված գործելակերպ է այն, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի` Ադրբեջանը ոչ միայն մինչեւ օրս գերության մեջ է պահում Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ քաղաքացիների, այլեւ նրանցից շատերին շինծու մեղադրանքներով դատապարտել է 6-ից մինչեւ 20 տարի ազատազրկման: Բացի սա՝ կան քաղաքացիներ, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը մինչեւ օրս չի հաստատում, չնայած՝ նրանց գերության մեջ լինելու մասին կան հստակ ապացույցներ: Սա առավել անընդունելի է դառնում այն ֆոնին, որ 2020 թվականին աշնանը ադրբեջանցի օգտատերերը հրապարակել են կոնկրետ հայ զինվորների գերեվարվելու տեսանյութեր, իսկ ավելի ուշ՝ հայտնաբերվել են այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները: Մեր գերիների խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք: Թշնամության մթնոլորտի խորացման աղաղակող օրինակ է Բաքվում բացված՝ այսպես կոչված ավարների պուրակը, որտեղ ադրբեջանցի դպրոցականներին էքսկուրսիաների են տանում դիտելու գերեվարված, սպանված կամ արնաքամ լինող հայ զինվորների մանեկենները: Այս եւ մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց մենք հետեւողականորեն առաջ ենք տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով եւ նոր հնարավորություններ ստեղծելով: Այս իմաստով չափազանց կարեւոր եմ համարում Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչի մասին ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում: Այս կարևորագույն խնդրի լուծման արդյունքում տարածաշրջանի երկրները փոխկապակցված կլինեն տրանսպորտային զարկերակներով: Հնարավորություն կստեղծվի տնտեսական կապերի ձևավորման համար, ինչը խաղաղ զարգացման կարեւոր նախապայմաններից է: Ճանապարհների վերաբացման թեման ուսումնասիրելիս, մենք պարզեցինք, որ տարբերակներ կան, որոնք տարածաշրջանային մեկուսացման եւ թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն, բայց կան նաեւ այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ: Մենք հենց այս վերջին տարբերակի կողմնակից ենք: Եթե բացվի նաեւ Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա: Մեծարգո պարոն Գլխավոր քարտուղար, Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը: Այս առումով մենք առաջարկում ենք, օր առաջ ավարտին հասցնել ռազմագերիների պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի գործընթացը: Անհրաժեշտ է նաեւ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը: Դա են փաստում նաև համանախագահող պետությունների հայտարարությունները, որոնք ընդգծում են հայտնի սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը: Գտնում ենք նաև, որ համանախագահների միջնորդությամբ իրականացվող շփումները կողմերին հնարավորություն կտան գտնել ընդհանուր եզրեր և ասպարեզ բացել բազմաթիվ կնճռոտ հարցերի պատասխանները գտնելու համար: Հաջորդը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանա¬զատման հարցն է: Ցավով պետք է արձանագրեմ, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը, այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ, այն պայմաններում, երբ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները ս/թ մայիսի 12-ին Սոտք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Այս իրավիճակից դուրս գալու համար մենք առաջարկել ենք հետևյալ գործողությունները. նշված հատվածում թե Հայաստանի, թե Ադրբեջանի զինված ուժերը հայելային ետ են քաշվում Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ եւ միջազգային հովանու ներքո մեկնարկում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Մենք այս առաջարկը պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած պահի: Հարգելի գործընկերներ, Ես իմ ելույթում անդրադարձա մեր երկրի և տարածաշրջանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերին, որոնք այսօր հրատապ լուծում և միջազգային հանրության սևեռուն ուշադրությունն են պահանջում: Միևնույն ժամանակ, ավարտելով իմ ելույթը, ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ և վստահելի գործընկեր, շարունակելու է իր ներդրումը բերել բազմակողմանի միջազգային իրավակարգի ամրապնդմանը, ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցությանը, կայուն զարգացման խրախուսմանը ու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Մենք հավատարիմ ենք կառուցողական և ներառական երկխոսությանը մեր բոլոր գործընկերների հետ: Հայաստանը պատրաստակամ է ամենայն ջանք գործադրել՝ նպաստելու արդի գլոբալ այնպիսի մարտահրավերների հաղթահարմանը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, COVID-19-ի համավարակը, միջազգային խաղաղության և անվտանգության, կայուն զարգացման խնդիրները։ Այսքանով թույլ տվեք ավարտել իմ ելույթը և հաջողություն մաղթել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին»:
10:42 - 25 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել, սակայն Հայաստանի կողմից դրական արձագանք չենք տեսնում. Ալիևի ելույթը ՄԱԿ-ի ԳՎ-ում |tert.am|

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել, սակայն Հայաստանի կողմից դրական արձագանք չենք տեսնում. Ալիևի ելույթը ՄԱԿ-ի ԳՎ-ում |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու՝ հորդորելով Երևանին ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև, գրում է ՏԱՍՍ-ը:«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանների սահմանազատման և սահմանագծման սկզբունքի, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա: Նման համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը վերածել խաղաղության և համագործակցության տարածաշրջանի: Այնուամենայնիվ, մենք դեռ չենք տեսնում Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին», - ասել է Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում:Նրա խոսքով՝ տրանսպորտային նախագծերը կարող են դառնալ խաղաղությանն ու համագործակցությանը ծառայող ոլորտներից մեկը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը, որն Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, այս համատեքստում նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար»: 
10:39 - 24 սեպտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ

 ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: ՀՀ ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը տեղեկացնում է, որ նախարար Միրզոյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և ծառացած հումանիտար խնդիրներին։ Նա, մասնավորապես, շեշտել է տեղահանված արցախահայության` հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման և նրանց կարիքները հոգալու անհրաժեշտությունը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է նաև Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման կարևորությունը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից այս հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների ստեղծումը:
10:14 - 24 սեպտեմբերի, 2021
Կայացել է Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարների հանդիպումը

Կայացել է Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Նախարարներ Միրզոյանը և Խրիստոդուլիդեսն անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, և պատրաստակամություն հայտնել առավել ընդլայնել փոխգործակցությունը: Այս առումով որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ են առանձնացվել առևտրատնտեսական, պաշտպանության, կրթության, զբոսաշրջության ոլորտները: Քննարկվել են երկկողմ, եռակողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի կառավարությանը Հայաստանի ու հայ ժողովրդի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աջակցության ու համերաշխության համար։ Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Այդ առնչությամբ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել եղբայրական Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը:
09:45 - 24 սեպտեմբերի, 2021