ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի Noble Partner բազմազգ զորավարժություններին |tert.am|

Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի Noble Partner բազմազգ զորավարժություններին |tert.am|

tert.am: Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիր: Այս մասին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլի հետ համատեղ ասուլիսի ընթացքում  հայտարարեց ՀՀ  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Ծրագրում ներառված են պաշտպանության բնագավառում միջոցառումներ, վերջիններս ընդգրկում են ռազմական կրթություն, զինծառայողների սոցիալական պաշտպանության, խաղաղապահության և լեռնային պատրաստության ոլորտները: Ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնել մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը՝ դեռևս չներառելով երկկողմանի ծրագրում»,-մանրամասնեց նախարարը: Դավիթ Տոնոյանը հավաստիացրեց, որ ՀՀ-ն և Վրաստանը ձգտում են իրենց ուրույն ներդրումն ունենալ առավել անվտանգ և  բարեկեցիկ Հարավային Կովկասի կերտման գործում: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին էլ տեղեկացրեց, որ ՀՀ զինծառայողները մասնակցելու են Վրաստանում նախատեսված ՆԱՏՕ-ի Noble Partner բազմազգ զորավարժություններին:
17:39 - 27 փետրվարի, 2020
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին: Նիստի ընթացքում մասնակից երկրների պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը Աֆղանստանում տևական անվտանգությանն ու կայունությանն աջակցելու գործում: Քննարկվել է նաև Աֆղանստանում բռնության նվազեցմանն ուղղված բանակցությունների ընթացքը Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թալիբանի միջև։ Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ուսուցում-օժանդակություն-խորհրդատվություն ձևաչափով աջակցությունը Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերին։ Աֆղանստանի պաշտպանության նախարար Ասադուլլահ Խալիդը շնորհակալություն է հայտնել շարունակական աջակցության համար և մասնակիցներին ներկայացրել ձեռք բերված հաջողությունները։ Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ․ Բալայանը կարճատև զրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հետ։ Վերահաստատվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առկա պաշտպանական համագործակցության ծրագրերի շարունակման անհրաժեշտությունը։
20:46 - 14 փետրվարի, 2020
Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին

Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Նիստի ընթացքում մասնակից երկրների պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը Աֆղանստանում տևական անվտանգությանն ու կայունությանն աջակցելու գործում: Քննարկվել է նաև Աֆղանստանում բռնության նվազեցմանն ուղղված բանակցությունների ընթացքը Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թալիբանի միջև։ Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ուսուցում-օժանդակություն-խորհրդատվություն ձևաչափով աջակցությունը Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերին։ Աֆղանստանի պաշտպանության նախարար Ասադուլլահ Խալիդը շնորհակալություն է հայտնել շարունակական աջակցության համար և մասնակիցներին ներկայացրել ձեռք բերված հաջողությունները։ Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ․ Բալայանը կարճատև զրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հետ։ Վերահաստատվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առկա պաշտպանական համագործակցության ծրագրերի շարունակման անհրաժեշտությունը։
16:43 - 14 փետրվարի, 2020
ՆԱՏՕ-ն Դամասկոսից պահանջել Է դադարեցնել գործողությունն Իդլիբում |armenpress.am|

ՆԱՏՕ-ն Դամասկոսից պահանջել Է դադարեցնել գործողությունն Իդլիբում |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված Է Իդլիբում սիրիական բանակի հարձակման առնչությամբ եւ կոչ Է անում Դամասկոսին դադարեցնել գործողությունը: Այդ մասին փետրվարի 11-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսում, որը տեղի Է ունեցել դաշինքի պաշտանության նախարարների՝ փետրվարի 12-13-ին կայանալիք հանդիպման նախաշեմին: «Մենք տեսնում ենք, որ մարտական գործողություններն ընթանում են առանց խտրության, մենք խորապես անհանգստացած ենք եւ դատապարտում ենք դա: Ուստի մենք կոչ ենք անում (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադի ռեժիմին եւ Ռուսաստանին, որը աջակցություն Է ցուցաբերում Ասադին, դադարեցնել հարձակումը»,-ասել Է նա: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ սպասվում Է, որ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն Սիրիայի իրադրությունը: «Ասադի ռեժիմը պետք Է դադարեցնի այդ սարսափազդու հարձակումներն Իդլիբի խաղաղ բնակչության վրա»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:55 - 11 փետրվարի, 2020
ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ կոալիցիային դաշինքի մասնակցության շուրջը |armenpress.am|

ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ կոալիցիային դաշինքի մասնակցության շուրջը |armenpress.am|

armenpress.am։ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիային հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության շուրջը: Այդ մասին հայտնել Է Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը:Ինչպես նշվում Է, Փոմպեոն «կրկնել Է մերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը ՆԱՏՕ-ի ավելի ակտիվ մասնակցության՝ նախագահ Թրամփի կոչը: Զրուցակիցները համաձայնել են, որ ՆԱՏՕ-ն կարող Է ավելի մեծ ավանդ ներդնել տարածաշրջանի անվտանգության եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, հավելել են Պետդեպարտամենտում:Զրույցի ընթացքում նաեւ արծարծվել Է Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին իրանական հրթիռահավածների եւ «այն սպառնալիքների թեման, որոնք Իրանը ներկայացնում Է տարածաշրջանի համար», - հաղորդել Է «Ինտերֆաքսը:
06:23 - 10 հունվարի, 2020
Ստոլտենբերգը Պուտինի հետ անձամբ հանդիպելու պատրաստակամություն Է հայտնել |armenpress.am|

Ստոլտենբերգը Պուտինի հետ անձամբ հանդիպելու պատրաստակամություն Է հայտնել |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատրաստ Է անձնական հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու դաշինքի եւ Մոսկվայի հարաբերություններում առկա դժվարությունները: Այդ մասին նա հայտարարել Է դեկտեմբերի 23-ին DPA գործակալությանը տված հարցազրույցում:«Եթե լինեն համապատասխան շրջանակային պայմաններ, ես հանդիպում կունենայի նախագահ Պուտինի հետ»,-ասել Է Ստոլտենբերգը: Նրա կարծիքով՝ հենց այն ժամանակ, երբ բարդություններ կան հարաբերություններում, կարեւոր Է միասին նստել բանակցությունների սեղանի շուրջը:«Ռուսաստանը մեր խոշորագույն հարեւանն Է, ինչն այդպես Էլ կմնա»,-արձանագրել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա կարծում Է, որ, նույնիսկ եթե տեսանելի ապագայում Մոսկվայի հետ հարաբերությունները չբարելավվեն, հարկ Է, որ դաշինքն ի վիճակի լինի «կառավարել» այդ հարաբերությունները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
08:21 - 23 դեկտեմբերի, 2019
ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքները․ ավարտվել է ՆԱՏՕ-ի 70-ամյակին նվիրված երկօրյա գագաթնաժողովը |aliq.ge|

ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքները․ ավարտվել է ՆԱՏՕ-ի 70-ամյակին նվիրված երկօրյա գագաթնաժողովը |aliq.ge|

aliq.ge: ՆԱՏՕ-ի 70-ամյակին նվիրված երկօրյա գագաթնաժողովն ավարտվել է։Դաշինքի անդամ երկրները համատեղ հայտարարություն են արել, որում ասվում է, որ չնայած լարվածությանը՝ դաշինքի կապն առաջվա պես ամուր է։ Լոնդոնում հանդիպումից հետո հրապարակված համատեղ դեկլարացիայում ասվում է, որ ՆԱՏՕ-ն մնում է կոլեկտիվ պաշտպանության գլխավոր երաշխավորը։Գլխավոր սպառնալիք ՆԱՏՕ-ի համար շարունակում են մնալ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները, չվերահսկվող միգրացիան, ահաբեկչությունը, կիբերվտագները։ «Մենք որոշում ենք կայացրել ավելացնել մեր ուժերի պատրաստվածությունը՝ յուրաքանչյուր սպառնալիքի արձագանքելու համար՝ ցանկացած ժամանակ և ուղղությամբ։ Քանի դեռ միջուկային զենք գոյություն ունի, ՆԱՏՕ-ն մնալու է միջուկային միություն։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հավատարիմ են միջուկային զենք չտարածելու համաձայնագրին», — ասված է դեկլարացիայում։ Առաջնորդները նաև նշել են, որ ՆԱՏՕ-ն շարունակում է ընդլայնվել, ու մոտ ապագայում Մակեդոնիան դաշինքի անդամ կդառնա։ Նրանք նաև պայմանավորվել են, որ յուրաքանչյուր անդամ պետություն 2024 թվականին պաշտպանության բյուջեն կավելացնի 2%-ով։  
07:03 - 05 դեկտեմբերի, 2019
Մակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսության կոչ է արել |azatutyun.am|

Մակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսության կոչ է արել |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսության կոչ է արել: «Կարևոր է ռազմավարական երկխոսություն ունենալ Ռուսաստանի հետ», - ասել է Մակրոնը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, հավելելով, թե Հյուսիսատլանտյան դաշինքը դա պետք է անի «լայն բացված աչքերով»: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնարկել էր, որ Մոսկվան բաց է ընդհանուր սպառնալիքների շուրջ համագործակցության համար, սակայն բողոքել էր, որ կապերը սերտացնելու իրենց փորձերը «գործնականում խոչընդոտվել են»: Մեծ Բրիտանիայի թագուհին երեկ ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրների առաջնորդների համար ընդունելություն է կազմակերպել Բուքինգեմյան պալատում, որին հաջորդել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մոտ ընդունելությունը:
06:55 - 04 դեկտեմբերի, 2019
Մենք պետք է քննարկենք ՆԱՏՕ-ի ապագան. Մերկելը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված՝ չնայած ՆԱՏՕ-ում տարաձայնություններին |tert.am|

Մենք պետք է քննարկենք ՆԱՏՕ-ի ապագան. Մերկելը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված՝ չնայած ՆԱՏՕ-ում տարաձայնություններին |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է բացահայտ խոսեն վիճելի հարցերի մասին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լոնդոնում, որտեղ դեկտեմբերի 3-4-ը տեղի է ունենում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը, գրում է The New York Times-ը: Կանցլերի հայտարարությունները հնչել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ դաշինքի վիճակի վերաբերյալ բանավեճի ֆոնին: Նոյեմբերի սկզբին նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ներսում ամբողջությամբ կորել է համակարգումը, դաշինքի «ուղեղը մահացել է»: Նա նաև նշել է, որ Եվրոպան պետք է սկսի մտածել իր մասին որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական ուժի, այլապես նա «չի վերահսկի իր ճակատագիրը»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Գերմանիայի կանցլերը նման գնահատականի հետ չեն համաձայնել:
06:45 - 04 դեկտեմբերի, 2019
Ստոլտենբերգը հավաստեց ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության հեռանկարը |armenpress.am|

Ստոլտենբերգը հավաստեց ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության հեռանկարը |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն որեւիցե որոշակի ժամկետ չի սահմանում Ուկրաինայի եւ Վրաստանի հնարավոր անդամակցության համար, բայց հաստատում Է այդ հեռանկարը: Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Նա Լոնդոնում, որտեղ անցկացվելու Է ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հանդիպումը, ելույթ Է ունեցել դիսկուսիոն համաժողովում: Հեռարձակումն իրականացրել Է դաշինքի մամուլի ծառայությունը: «ՆԱՏՕ-ն դեռ Բուխարեստի գագաթնաժողովում Է որոշել, որ Ուկրաինան եւ Վրաստանը դառնալու են դաշինքի անդամներ: Այդ որոշումը մնում Է: Միեւնույն ժամանակ մենք չենք սահմանում ստույգ ժամանակային շրջանակներ: Այժմ մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, թե ինչպես կարող ենք այդ երկրներին օգնել՝ շարժվելու եվրատլանտյան ինտեգրացման ուղղութամբ»,-հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, պատասխանելով այն հարցին, թե Կիեւն ու Թբիլիսին երբ կարող են հրավեր ստանալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
13:22 - 03 դեկտեմբերի, 2019
Էրդողանը պայման է դրել ՆԱՏՕ-ի երկրների առաջ |ermenihaber.am|

Էրդողանը պայման է դրել ՆԱՏՕ-ի երկրների առաջ |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելուց առաջ, անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերություններին: Խոսելով ՆԱՏՕ-ի Բալթյան երկրների պաշտպանության ծրագրի մասին՝ Էրդողանը նշել է, որ այդ հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել։ «Եթե ՆԱՏՕ-ի մեր ընկերները ահաբեկչական չեն համարում այն կազմակերպություններին, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում և որոնց դեմ պայքարում է, ապա թող չնեղանան՝ մենք էլ դեմ կլինենք բոլոր այն քայլերին, որոնք կարվեն այնտեղ»,- ասել է Էրդողանը՝ ռեալ ակնարկելով այն, որ Անկարան գուցե աջակցություն չցուցաբերի Լեհաստանի և Բալթյան երկրների պաշտպանությանը միտված ՆԱՏՕ-ի ծրագրին։ Իսկ ահաբեկչական կազմակերպություն ասելով՝ Էրդողանը նկատի է ունեցել մասնավորապես Սիրիայի քրդական ուժերին՝ «Ժողովուրդների ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG): Էրդողանն իր խոսքում նկատի է ունեցել նաև այն, որ եթե ՆԱՏՕ-ի երկրները Թուրքիայի վերոնշյալ պահանջը չկատարեն, ապա Տեղեկացնենք, որ Թուրքիայի Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն։ Թուրքիայի զինված ուժերը ավելի վաղ մի քանի խոշոր ռազմական գործողություններ են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ, ինչի հետևանքով մի շարք տարածքներ դուրս են եկել քրդերի վերահսկողությունից։ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, գլխավորապես ԱՄՆ-ն, Ֆրանսիան, YPG-ին չեն համարում ահաբեկչական կազմակերպություն։
13:07 - 03 դեկտեմբերի, 2019
Լեհաստանում եւ բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ներկայությունն ազդանշան Է Մոսկվայի համար. Ստոլտենբերգ |armenpress.am|

Լեհաստանում եւ բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ներկայությունն ազդանշան Է Մոսկվայի համար. Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ Լեհաստանում եւ բալթյան երկրներում դաշինքի ռազմական ներկայությունն ազդանշան Է Ռուսաստանին առ այն, որ ամբողջ դաշինքը պատրաստ Է պատասխան միջոցների: «Լեհաստանում եւ բալթյան երկրներում իրենց ներկայությամբ ՆԱՏՕ-ի ուժերը շատ զորեղ ազդանշան են ուղարկում Ռուսաստանին, այն Է՝ Լեհաստանի կամ բալթյան երկրների վրա հարձակման դեպքում պատասխան կտա ամբողջ դաշինքը»,-ասել Է Ստոլտենբերգը Rzeczpospolita լեհական հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է դեկտեմբերի 3-ին: Պատասխանելով այն հարցին, թե ՌԴ-ն արդյոք ՆԱՏՕ-ի թշնամին Է, գլխավոր քարտուղարը հավաստիացրել Է, որ դաշինքում «Ռուսաստանին այդ կերպ չեն որակում»: «Նախեւառաջ ՆԱՏՕ-ն չունի թշնամիների ցուցակ, որովհետեւ մենք անմիջական սպառնալիք չենք տեասնում մեր դաշնակիցներից որեւԷ մեկի համար: Սակայն մենք տեսնում ենք ավելի ու ավելի անորոշ ու անկանխատեսելի անվտանգության միջավայր: Ահա թե ինչու մենք փոխում ենք հակազդման մեր ներուժը, այդ թվում՝ կիբեռսպառնալիքներին կամ տիեզերքում»,-հավելել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
09:12 - 03 դեկտեմբերի, 2019