ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Հայկական կողմից որևէ խախտում չի եղել.Ներսիսյանը՝ Ղազախստան տարված ավտոմեքենաների աղմուկի մասին |armenpress.am|

Հայկական կողմից որևէ խախտում չի եղել.Ներսիսյանը՝ Ղազախստան տարված ավտոմեքենաների աղմուկի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը վստահ է՝ Հայաստանում գնված և Ղազախստան տեղափոխված ավտոմեքենաների հարցում հայկական կողմից որևէ խախտում չի իրականացվել: Ղազախները հայկական պետհամարանիշներով այդ մեքենաներն իրենց երկրում վերավաճառելու համար ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան ու այն հանել հայկական հաշվառումից: Ներսիսյանը թեմային անդրադարձավ իր ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Հայաստանին տրվել էր սոցիալական հարց լուծելու համար արտոնություն և այն ոչ մի կերպ պետք չէ օգտագործել բիզնես նպատակներով: Ղազախստանը դժգոհություն էր հայտնել, որ իրենց քաղաքացիները՝ նաև ՀՀ քաղաքացիների օգնությամբ, փորձել են օգտվել Հայաստանի արտոնությունից և ավտոմեքենաներն արտոնությամբ ներմուծել Ղազախստան: Ղազախստանը որոշ սահմանափակումներ կամ արդեն մտցրել է, կամ փորձում է մտցնել՝ այդ ավտոմեքենաների մուտքը Ղազախստան արգելելու համար: «Հայաստանն այս պահին մեծ խնդիր չունի: Մենք, ոստիկանությունը Ղազախստանի կոլեգաների այցի ընթացքում ամբողջ տեղեկությունը տրամադրել ենք: Այն, ինչ իրականացվել է մեր կողմից, իրականացվել է առանց որևէ խախտման՝ ամբողջությամբ մեզ հասնող արտոնությունների շրջանակում։ Հիմա միակ խնդիրն այն է, որ միգուցե Ղազախստանը ներպետական օրենքներով այնպիսի սահմանափակումներ դնի, որ արտոնությամբ մաքսազերծված ավտոմեքենաները հնարավոր չլինի Ղազախստան ներմուծել»,-ասաց Ներսիսյանը: Ղազախներն այս ավտոմեքենաները տարել են Ղազախստան հայկական գրանցումով: Այնտեղ վերավաճառելու համար այդ ավտոմեքենաները Հայաստանի գրանցումից պետք է դուրս գան։ «Եթե ցանկանան դրանք վերավաճառել, պետք է վերադառնան Հայաստան, եթե գույքահարկի պարտավորություն ձևավորված լինի, ապա դա կատարելուց հետո միայն այդ ավտոմեքենաները այստեղ հաշվառումից կհանենք, որպեսզի կարողանան այնտեղ վերահաշվառել»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը: Նա նկատեց՝ ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում տեղաշարժը եվրասիական տնտեսական միության տարածքում ազատ է: Ներսիսյանի համոզմամբ՝ ղազախներին մեքենա վաճառած հայերը որևէ խախտում թույլ չեն տվել և որևէ խնդիր չպետք ունենան: Ըստ էության ՀՀ քաղաքացուց մեքենա է գնել արտասահմանցի, որը Հայաստանում գրանցում է ստացել, այսինքն՝ իրավունք ունի Հայաստանում ավտոմեքենա հաշվառելու: Թե որքան ավտոմեքենա է Հայաստանից գնացել Ղազախստան, հստակ թվերով նշել հնարավոր չէ: Ներսիսյանը, սակայն, նշեց, որ ոստիկանության հետ խոսակցության ընթացում հասկացել են, որ մոտ 20 հազար ավտոմեքենա է գրանցված եղել ղազախի անունով:
16:16 - 14 փետրվարի, 2020
«Նորֆոլքի» հայտնի սխեմայի փլուզումից հետո տնտեսվարողների աճ է գրանցվել. ՊԵԿ փոխնախագահ |factor.am|

«Նորֆոլքի» հայտնի սխեմայի փլուզումից հետո տնտեսվարողների աճ է գրանցվել. ՊԵԿ փոխնախագահ |factor.am|

factor.am: 2019 թվականին ունեցել ենք մաքսային մուտքերի աճ, իսկ 2020-ին ակնկալում ենք ավելի քան 15% մուտքերի աճ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:Անդրադառնալով արտաքին տնտեսական գործունեություն՝ ներմուծում և արտահանում իրականացնող կազմակերպությունների աճի միտմանը՝ ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ 2014 թվականից սկսած նման տնտեսվարողների թիվը մշտապես շուրջ 5.000 է եղել, իսկ 2018 թվականի կեսերից զգալի աճ է գրանցվել: «2018-ի կեսերից մինչև այսօր 5.500 տնտեսվարողը դարձել է մոտ 12.200: Սա ավելի քան 120% աճ է ենթադրում: Սա բացատրվում է նրանով, որ «Նորֆոլքի» հայտնի սխեմայից փլուզումից հետո առևտրով զբաղվող տնտեսվարողներն իրենց ԱՁ-ներով սկսեցին զբաղվել նրմուծմամբ, մաքսազերծմամբ և այլն»,- նշեց Շուշանիկ Ներսիսյանը:
13:44 - 14 փետրվարի, 2020
Մինչև 2023 թվականը նախատեսվում է ամբողջությամբ մոդերնիզացնել Մեղրիի անցակետը. ՊԵԿ |news.am|

Մինչև 2023 թվականը նախատեսվում է ամբողջությամբ մոդերնիզացնել Մեղրիի անցակետը. ՊԵԿ |news.am|

news.am: Մինչև 2020 թվականի վերջ նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները Մեղրի անցակետի մոդերնիզացման շրջանակներում: Ակնկալվում է, որ մինչև 2023 թվականի վերջ աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն:  Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: Նրա խոսքով` մինչ այս միայն այս անցակետում մոդերնիզացման աշխատանքներ չէին իրականացվել, եւ այսօր նման անհրաժեշտություն է առաջացել` հաշվի առնելով խախտումների աճը սահմանին: «Բացի այդ, անցակետը թույլ չի տալիս բնականոն սպասարկել ավտոմեքենաներն այն ծավալով, որը վերջին երկու տարվա ընթացքում կրկնապատկվել է` ավելի քան 20 հազար»,- նշեց Ներսիսյանը: Նա հավելեց, որ անցակետի բնականոն գործունեության կարևորությունը կայանում է նաեւ նրանում, որ երրորդ երկրներից Հայաստան առեւտրի 20 տոկոսը իրականացվում է Մեղրիի միջոցով:
13:30 - 14 փետրվարի, 2020
Ղազախստանի հետ առայժմ չի հաջողվում պայմանավորվել մեքենաների հարցով. Դավիթ Անանյան |lragir.am|

Ղազախստանի հետ առայժմ չի հաջողվում պայմանավորվել մեքենաների հարցով. Դավիթ Անանյան |lragir.am|

lragir.am: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ավտոմեքենա ներկրողների դժգոհություններին։ Նա նշեց՝ հայկական կողմը մտադիր է դիմել ԵՏՄ-ին՝ սահմանը չհատած մեքենաների համար արտոնյալ մաքսատուրքերի ժամկետը երկարաձգելու հարցով։ «Եթե մենք մուտք ենք գործել ԵՏՄ և հինգ տարվա բացառություն ենք վերցրել, հինգ տարի օգտագործել ենք ներպետական օրենսդրությունը ոչ միայն մեքենաների, այլ 700 ներկրվող ապրանքատեսակների նկատմամբ։ Եթե դուք մտածում եք, որ մենք ամեն տարի պետք է ասենք՝ ժողովուրդ, հիշեք, որ հինգ տարին դարձել է չորս տարի, երեք տարի, երկու տարի և այդպես շարունակ․․․ Ես կարծում եմ, որ կառավարությունը բավարար չափով նախազգուշացրել է։ Եվ հատկապես 2019 թավականին նախապես զգուշացրել է՝ այնպես պլանավորեք ձեր լոգիստիկան, բեռնափոխադրումները, որ կարողանաք բերել, հասցնել։ Եթե դուք կարծում եք, որ պետությունն անընդհատ պետք է ներպետական ինչ-որ միջոցառումներ անի, պետությունն այդպես չի կայանում, պետության հետ մի քիչ ավելի լուրջ պետք է վերաբերվել»,- ասաց Անանայանը։ Նա նշեց, որ 189 հազար մեքենա է 2019 թվականին ներմուծվել Հայաստան։ Անդրադառնալով ղազախական կողմի հետ ծագած խնդիրներին՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ նրանց հետ քննարկումներ են եղել հունվարի վերջին, Ղազախստանում։ Քննարկումների առաջին փուլում ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չի եղել ձեռք բերել։ «Ղազախական կողմն ունի իր պահանջները հայկական կողմին։ Նրանք շատ բան ուզում են ԵՏՄ հարթակում կարգավորել, ինչը այդքան էլ ընդունելի չէ մեզ համար։ Հետևաբար, առաջին փուլը չի ստացվել, երկրորդ փուլը որպեսզի ստացվի, մենք պետք է իդենտիֆիկացնենք, թե քանի մեքենա ունենք, որ դեռևս պետք է գան Հայաստան, որովհետև կան մեքենաներ, որոնք դեռևս չեն հատել ՀՀ սահմանը։ Եվ մեր քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում։ Մենք ավելի շատ այդ մեքենաների մասին ենք մտածում, որ երկրորդ անգամ փորձ կատարենք ԵՏՄ հարթակում խնդիրը քննարկելու»,- նշեց նա։ Անանյանը հավելեց, որ կարող են ԵՏՄ գործընկերներին խնդրել, որ կոնսենսուսով հետաձգվի նոր մաքսատուրքերի կիրառումը այն մեքենաների համար, որոնք մնացել են Վրաստանում, մարդիկ, չեն կարողանում բերել։ «Մենք դա փորձելու ենք իրականացնել, բայց դա հաջողությամբ կպսակվի, թե ոչ, չենք կարող ասել որովհետև հինգ երկրի փոխվարչապետեր են նստում ու որոշում։ Ամեն երկիր կարող է ունենալ իր մտահոգությունները, և Ղազախստանն ամենամեծ մտահոգություն հայտնող երկիրն է»,- ընդգծեց նա։
13:44 - 13 փետրվարի, 2020
2019 թվականի ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ. ՊԵԿ

2019 թվականի ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ. ՊԵԿ

2019 թվականի ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ: Այս մասին տեղեկացնում է Պետեկամուտների կոմիտեն: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում  է, որ օրենսդրության համաձայն՝ (2019 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-68-Ն օրենք) այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժի­չի յուրաքանչյուր ձիա­ուժ հզորության հա­մար 150 դրամ, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակիցը։ Օրինակ 1․ Ֆիզիկական անձը 2019 թվականի հոկտեմբերին օտարել է 2018 թվականի դեկտեմբերին ձեռքբերված ավտոմեքենա, որի պայմանագրային արժեքը 4.000.000 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 250 ձիաուժ: Քանի որ 4.000.000-ի 1%-ը 40.000 դրամ է, իսկ 250 ձիաուժ հզորության և 150 դրամի բազմապատիկը 37.500 դրամ, հետևաբար գործարքը ենթակա է հարկման պայմանագրային արժեքի 1%-ի չափով, այսինքն` եկամտային հարկը կկազմի 40.000 դրամ: Օրինակ 2․ Դիտարկենք այլ տարբերակ: Ֆիզիկական անձը 2019 թվականի հուլիսին օտարել է 2018 թվականի սեպտեմբերին ձեռքբերված ավտոմեքենա, որի պայմանագրային արժեքը 2.500.000 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 170 ձիաուժ: Քանի որ 2.500.000-ի 1%-ը 25.000 դրամ է, իսկ 170 ձիաուժ հզորության և 150 դրամի բազմապատիկը` 25.500 դրամ, հետևաբար գործարքը ենթակա է հարկման ըստ շարժիչի հզորության, այսինքն` եկամտային հարկը կկազմի 25.500 դրամ: Տեղեկացնենք, որ նվիրատվության գործարքը նույնպես համարվում է օտարում, որի մասով առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն։ Օրինակ 3․ Ֆիզիկական անձը 2019 թվականի սեպտեմբերին նվիրատվության պայմանագրի հիման վրա օտարել է ավտոմեքենա: Տվյալ դեպքում ավտոմեքենայի պայմանագրային արժեքը 0 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 220 ձիաուժ, հետևաբար գործարքը ենթակա է հարկման 220 ձիաուժ հզորության և 150 դրամի բազմապատիկի չափով, այսինքն` եկամտային հարկը կկազմի 33,000 դրամ: Եկամտային հարկի դրույքաչափը կիրառվում է նաև 2018թ. հուլիսի 1-ից  մինչև 2019թ. հունիսի 29-ը օտարված ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող երկրորդ և ավելի մեքենայի դեպքում (ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ` մինչև 29.06.2019թ. գործող խմբագրությամբ): Օրինակ 4․ Ֆիզիկական անձը 2019 թվականի հունվարին և փետրվարին ձեռք բերված երկու ավտոմեքենան օտարել է մարտին և ապրիլին: Այս դեպքում միայն երկրորդ` ապրիլին օտարված ավտոմեքենայի գործարքն է համարվում հարկվող: Եկամտային հարկը կհաշվարկվի նույն սկզբունքով` պայմանագրային արժեքի 1%, բայց ոչ պակաս ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Ինչպես վճարել եկամտային հարկը 2019 թվականի ընթացքում հարկվող գործարք իրականացրած ֆիզիկական անձինք մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը: Քաղաքացին պետք է՝ հարկային մարմնից ստանա հարկ վճարողի հաշվառման համար և կնքի հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր՝ այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին, կամ առցանց եղանակով՝ մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ  հղումով: Քաղաքացին եկամտային հարկը պետք է վճարի բանկային ծառայության միջոցով՝  900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով  ֆիզիկական անձի անուն, ազգանունը և  հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։  Մինչև ապրիլի 20-ը եկամտային հարկի հաշվարկ չներկայացնելու դեպքում Հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն կկազմվի արձանագրություն և կտեղադրվի  հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am): Այսպիսով հարկ վճարողը հնարավորություն կունենա ծանոթանալու արձանագրությանը և ներկայացնելու բացատրություններ։ Արձանագրությունը հիմք կհանդիսանա չկատարված հարկային պարտավորության մասով գանձման վարչական վարույթ իրականացնելու համար։
15:03 - 12 փետրվարի, 2020
Նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն |tert.am|

Նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն |tert.am|

tert.am: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, մի շարք այլ կառուցվածքային փոփոխություններ կատարել և հստակեցնել գործառույթները:Ներքին գործերի նախարարության կազմավորումը և գերատեսչության նորմատիվային հիմքի ապահովում նախատեսվում է իրականացնել 2021 թ. առաջին կիսամյակում: Ռազմավարությունում նշվում է, որ նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի թե՛ խորհրդարանական և թե՛ քաղաքացիական վերահսկողությանը։«Անհրաժեշտ է ստեղծել ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ կառուցվածք՝ քաղաքականության մշակման և իրաանացման դասական գործառույթներով, այլ կերպ ասած ՝ ներքին գործերի նախարարություն, որն իր տանիքի տակ կմիավորի ոստիկանությանը բնորոշ և ոչ այնքան բնորոշ ֆունկցիաների իրականացումը և կարևորապես՝ իր համակարգման ոլորտի քաղաքականության մշակումն, իրականացումն ու դրա պատասխանատվությունը»,- ասվում է նախագծում:Ներքին գործերի նախարարության ձևավորման համատեքստում, կարևորելով կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ՆԳ նախարարության նախատեսվող դերակատարումը՝ նախագծի հեղինակ Արդարադատության նախարարությունն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել նաև ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Ներքին գործերի նախարարության կառուցվածքում ներառելու հարցը։«Այդուհանդերձ, մեկ կարևոր հանգամանք պետք է հստակ լինի, ներքին գործերի նախարարության վերականգնումը չի կարող և չպետք է ասոցացվի կառավարության կառուցվածքում ուժերի կուտակման ոչ ժողովրդավարական և անվերահսկելի մի բևեռի ստեղծման գաղափարի կամ դառը փորձի հետ։ Այս համեմատությունը տեղին չէ միայն թեկուզ այն հիմնավորմամբ, որ նախկին ներքին գործերի և ստեղծվելիք նոր նախարարության առջև դրված թե քաղաքական և թե քաղաքականության խնդիրները լիովին տարբեր են»,- նշված է ռազմավարությունում:Նախատեսվում է նաև կրճատել Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները և ստեղծել նոր Պարեկային ոստիկանություն: Ծառայության կազմավորման ընդհանուր ժամանակացույցը ենթադրում է ոչ ավել, քան մինչև 2020թ. վերջը: Պարեկային ծառայության գործառույթներն են լինելու՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովումը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, իրավախախտումների նախականխումը, կանխումը, խափանումը և այլն:«Անհրաժեշտ է ստեղծել տուժողներին արագ օգնության հասնելու և որակյալ, անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերելու, իրավախախտումները կանխելու ու խափանելու, սահմանային ռեժիմի կառավարումն իրականացնող, իրավախախտներին հայտնաբերելուն աջակցելու, նրանց կողմից ցուցաբերվող դիմադրությանը համարժեք ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու հմտություններ ունեցող Պարեկային ոստիկանություն»,- գրված է նախագծում:Կստեղծվի նաև Օպերատիվ կառավարման կենտրոն, որը լինելու է իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունող միասնական օպերատոր: Կենտրոնն ունենալու է տեղեկատվական վերլուծության հնարավորություններ, ինչպես նաև փրկարար ծառայության (911) և շտապ օգնության (1-03) օպերատիվ կենտրոնների մշտական հենակետեր: Միջնաժամկետ կտրվածքով քննարկման առարկա պետք է դառնա նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ ոստիկանության օպերատիվ կենտրոնի միավորման հարցը՝ ընդգրկելով ամբողջ պետության տարածքը։Քննարկվող ռազմավարության շրջանակներում առաջարկվում է քննարկման առարկա դարձել նաև ոստիկանությանը քրեադատավարական գործառույթների հստակեցումը, մասնավորապես՝ երկարաժամկետ կտրվածքում ամբողջական կամ որոշ տեսակի գործերի դեպքում ոստիկանությանը նախնական քննություն իրականացնելու գործառույթ վերապահելու հարցը։ Այս համատեքստում քննարկման մյուս կարևոր հարցը քրեական ոստիկանությունում քննչական ու օպերատիվ ֆունկցիաների միավորմամբ դետեկտիվների ինստիտուտի ներդրումն է, ովքեր լիազորված կլինեն ամբողջական քննություն իրականացնել առանձին հանցագործությունների դեպքերով, ինչպես նաև գործուն կապ կապահովեն մյուս քննչական մարմինների հետ։«Ոստիկանության կողմից քրեական գործերով նախաքննություն կատարելու լիազորությունը 2014 թվականին ամբողջությամբ փոխանցվեց նորակազմ քննչական կոմիտեին, որը, ըստ էության, մինչ այդ համակարգում գործող քննչական գլխավոր վարչության հիմքով ստեղծված քննչական մարմին է։ Նախաքննություն իրականացնող մյուս երեք քննչական մարմիններն են՝ ՊԵԿ-ը, ԱԱԾ և ՀՔԾ: Քննչական մարմինների նման դասավորվածության պայմաններում ոստիկանության համակարգի ամբողջ ռեսուրսը դուրս է մնում քրեական գործերի քննության գործառույթից, ինչը բացի հանցավորության դեմ արդյունավետ պայքարի խնդրից նաև խնդրահարույց է պետության տրամադրության տակ եղած ռեսուրսների արդյունավետ կիրառման տեսանկյունից»,- ասված է հիմնավորման մեջ:Ոստիկանության կողմից քրեական գործերի քննության երկու մոդել է առաջարկվում: Մի դեպքում ոստիկանությունում կարող է վերականգնվել քննիչների գործառույթը և քննչական ստորաբաժանումը, ինչը իրավապահ դաշտում ևս մեկով կավելացնի նախաքննական մարմինների թիվը։ Որպես այլընտրանք կարող է դիտարկվել ոստիկանության ծառայողների կողմից գործող քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում հետաքննությամբ քրեական գործի ամբողջական քննությունը և դրա ընթացքը լուծելը։Նախատեսվում է Ոստիկանության զորքերի ապառազմականացում  իրականացնել, որը տեղի է ունենալու նախ և առաջ կարգավիճակի փոփոխությամբ: Առաջարկվում է օրենքով Ոստիկանության զորքերը նախատեսել որպես ոստիկանական ստորաբաժանում, որի կազմակերպման և գործունեության կարգն այլևս չի կարգավորվելու ռազմական օրենսդրական ակտերով: «Զորքեր» հասկացության փոխարեն ոստիկանության զորքերը վերանվանվելու է «ազգային գվարդիա»:«Նման փոփոխությունը պահանջելու է կառուցվածքային և օրենսդրական շտկումներ, բայց և արդյունքում փոխելու է հանրություն-ոստիկանություն հարաբերությունների էությունը՝ ոստիկանության զորքերն ավելի մոտեցնելով թափանցիկ ու պատասխանատու գործելակերպի և պահանջվող զգայունության մարդու իրավունքների պաշտպանության հարցերի նկատմամբ»,- ասված է նախագծում:Ըստ նախագիծը ներկայացրած գերատեսչության՝ Ոստիկանության զարգացման ռազմավարության հիմնական նպատակներից է հասարակությանը նոր ոստիկանի կերպարով նոր ոստիկանություն ներկայացնելը։ Մասնավորապես, անհրաժեշտ է համարվում պետության հարկադրանք կիրառող, օրվա իշխանությանը ծառայող մարմնի իմիջը փոխել հանրության անվտանգությունն ապահովող, հանրությանը ծառայող վստահելի և հարգանքի արժանի հանրային ծառայության տեսակի։«Եթե ոստիկանությունը կարողանա հանրությանը պրոակտիվ կերպով (ոչ թե պոստ ֆակտում) տեղեկացնել հանրային հնչեղության հարցերի, իր ծառայության առանձնահատկությունների, խիզախություն և ծառայողական արժանիքներ դրսևորած ծառայողների վերաբերյալ պատմությունների ներկայացմամբ, ինչու ոչ՝ հումորային հաղորդաշարների միջոցով ոստիկանության ծառայության մասին պատմելով, ապա առավել ընկալելի, ուստի և առավել մոտ կդառնա հանրությանը»,- նշված է ռազմավարությունում:
12:50 - 11 փետրվարի, 2020
ԱԺ-ն օրակարգ ընդգրկեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացած նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն օրակարգ ընդգրկեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացած նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկեց կառավարության կողմից ներկայացված` հասարակական կազմակերպությունների գործունեության թափանցիկությանը վերաբերվող օրենքի նախագիծը, որը ԱԺ գլխադասային հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն: Կառավարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 7-րդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում ընգրկելու մասին հարցը քվեարկության դրվեց ԱԺ փետրվարի 11-ի նիստում: «Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Գործող կարգավորմամբ կազմակերպությունը պարտավոր է յուրքանչյուր տարի հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուրն են հանդիսացել հանրային միջոցները: Այժմ ՖԱԹՖ-ի հանձնրարականի համաձայն երկրները պետք է ունենան հստակ քաղաքականութուն` շահույթ ստանալու նպատակ չհետապնդող բոլոր կազմակերպությունների կառավարման և ղեկավարման թափանցիկության և հետևողկանության համար»,-ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ու նշեց` օրինագծի հիմնական նպատակն այն է, որ այսուհետև բոլոր ՀԿ-ները պարտավոր են տարեկան հաշվետվություն ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց  հանձնաժողովի դիրքորոշումը: Հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է արտահայտվել նախագծին, «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորը` ձեռնպահ, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Անի Սամսոնյանը դեմ է քվեարկել: «Սակայն հաշվի առնելով նախագծի կարևորությունը և այն, որ ՀԿ-ների գործունեությունը պետք է հասանելի ու հաշվետու լինի հանրությանը, առաջարկում ենք, որ կողմ քվեարկեն նախագծին` լիագումար նիստում այն քննարկելու համար»,-ասաց Հովհաննիսյանն ու նշեց` պատրաստակամություն են հայտնել հանդիպելու ՀԿ ներկայացուցիչների հետ, բարձրաձայնված հարցերին պատասխաններ գտնելու համար, սակայն ՊԵԿ-ը նույնպես նրանց հետ քննարկումներ ունեցել է, մեծ հաշվով բողոքներ չեն եղել նախագծի հետ կապված: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ կողմ են քվեարկելու նախագիծը օրակարգ մտցնելուն: Երկրորդ ընթերցմամբ քննարկմանը կհրավիրեն ՀԿ ներկայացուցիչներին և կքննարկեն նրանց հետ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ նախագծով անհարկի ավելացվում է ՀԿ-ների բեռը, նախագծում տեղ են գտել ձևակերպումներ, որոնք իրավակիրառ պրակտիկայում տեղ են թողնելու, որ ՊԵԿ-ը հայեցողական մոտեցում ցուցաբերի հարցերին: Նա հայտնեց, որ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու հարցը օրակարգ մտցնելուն: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց` կարծում են, որ ՀԿ-ների շրջանում այս նախագծի վերաբերյալ լայն կոնսենսուս չկա, իրենք ևս դեմ են քվեարկելու: Նախագիծը նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց 74 պատգամավոր, դեմ` 38 պատգամավոր: Որոշումն ընդունվեց:
11:27 - 11 փետրվարի, 2020
2019 թ. ավտոմեքենա օտարած ֆիզանձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019 թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ

2019 թ. ավտոմեքենա օտարած ֆիզանձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019 թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-68-Ն օրենքի համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժի­չի յուրաքանչյուր ձիա­ուժ հզորության հա­մար 150 դրամից, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից։ ՀՀ հարկային օրենսգրքի կիրառության իմաստով՝ Օտարումը՝ դա մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի սեփականության իրավունքի փոխանցումն է որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց»։ Հետևաբար, նվիրատվության գործարքը նույնպես համարվում է օտարում, որի մասով առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն։ Այսպիսով, 2019 թվականի հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարկվող գործարք իրականացրած ֆիզիկական անձինք մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը, ինչի համար անհրաժեշտ է ․ 1․ հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և կնքել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին,կամ առցանց եղանակով՝ մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ (https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf) հղումով, 2․ կատարել եկամտային հարկի վճարումը՝  բանկային ծառայության միջոցով՝ 900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով ֆիզիկական անձի անուն, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
07:57 - 04 փետրվարի, 2020
Մոտ օրերս կմենկարկի նոր սերնդի ՀԴՄ-ների նոր խմբաքանակի վաճառքը |lragir.am|

Մոտ օրերս կմենկարկի նոր սերնդի ՀԴՄ-ների նոր խմբաքանակի վաճառքը |lragir.am|

lragir.am։ Մոտ օրերս կմենկարկի նոր սերնդի ՀԴՄ-ների նոր խմբաքանակի վաճառքը: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ ՀԴՄ ՊՈԱԿ-ի հետ պայմանագրեր կնքել էին 13 մասնավոր ընկերություններ, բայց այս պահին կան 2 տնտեսվարողներ՝ «Դոկտեխնիկ» և «Inntech» ՍՊԸ-ներ, որոնք արդեն ներկայացրել են իրենց ՀԴՄ սարքերն ու ծրագրային ապահովումները, անցնում են թեստավորման վերջին փուլը: «Մոտ օրերս ՀԴՄ-ների վաճառքը կսկսվի: Հայտերը շուրջ 11 հազար են: Մեր գործընկերները մեզ հավաստիացնում են, որ իրենք հնարավորություն կունենան փետրվարին ամբողջությամբ այդ պահանջարկը սպառելու, բայց նախորդ փորձը մեզ ասում է՝ երևի փետրվար և մարտի կես ամբողջ պահանջարկը կբավարարվի»,- ասաց նա: ՊԵԿ նախագահը նշեց, որ այսօր Հայաստանում կա շուրջ 67 հազար ՀԴՄ, դրանից 50 հազարը նոր սերնդի են, 17 հազարը՝ հին սերնդի, որոնք պետք է փոխարինվեն նոր սերնդի մեքենաներով: Դաշտը բիզնեսի համար բաց է, ով ուզում է մուտք գործել այդ բիզնես, թող քայլեր ձեռնարկեն, ասաց Անանյանը: Նա հավելեց, որ եթե տնտեսվարողը ՀԴՄ չունի, բայց ՀԴՄ ձեռք բերելու հայտ է ներկայացրել, նրանց նկատմամբ ամենավերջում են իրականացվում հսկողական գործառույթներ: «Մենք հարկային վարչարարությունն իրականացնելիս որոշակի առաջնահերթություններ սահմանելու մի փոքր հայեցողություն ունենք: Մենք վերջում ենք թողնում այն տնտեսվարողներին տուգանելը, որոնք սահմանված կարգով հայտ են ներկայացրել, բայց օբյեկտիվ պատճառներով չունեն ՀԴՄ: Եվ կարծում եմ՝ չկա որևէ անձ, ով մեզ կմեղադրի տուգանելու մեջ: Մենք չենք տուգանում այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չի ապահովել համապատասխան միջավայր՝ այդ ՀԴՄ-ներն ունենալու»,- նշեց նա:
07:26 - 04 փետրվարի, 2020
ՊԵԿ-ը հրապարակել է 2019 թ. 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Գրանդ Տոբակոն» է՝ վճարած 57 մլրդ դրամ հարկով |tert.am|

ՊԵԿ-ը հրապարակել է 2019 թ. 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Գրանդ Տոբակոն» է՝ վճարած 57 մլրդ դրամ հարկով |tert.am|

tert.am։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թ. հարկային տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողները նախորդ տարի վճարել են 1 տրիլիոն 61 մլրդ դրամ, որը 2018-ի համեմատ ավելի է 122 մլրդ դրամով կամ 13 %-ով: 2019 թ. ֆինանսական տարվա արդյունքներով՝ մեր երկրի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 57.04 մլրդ դրամ: 2018 թ. նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 42.22 մլրդ դրամ: 2-րդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 51.36 մլրդ դրամ վճարած հարկերով: 2018 թ. ընկերության մուտքերը կազմել էին 41.05 մլրդ դրամ: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» հաջորդում է «Գազպրոմ Արմենիա»-ն, որի վճարած հարկերը կազմել են 43.64 մլրդ դրամ՝ 2018 թ. 39.98 մլրդ դրամ փոխարեն: 4-րդ խոշոր հարկատուն «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է, որն 2019 թ. ընթացքում վճարել է 19.22 մլրդ դրամ հարկ: 2018-ին ընկերության մուտքերը՝ 13.13 մլրդ դրամ էին: 5-յակը եզրափակում է «Ջեյ Թի Այ Արմենիան»՝ 16.44 մլրդ դրամ հարկով: 2018 թ. տվյալներով՝ «Ջեյ Թի Այ Արմենիան» 7-րդն էր՝ 13.99 մլրդ դրամով: «Ֆլեշ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 6-րդն է՝ 15.99 մլրդ դրամով, որին հաջորդում են «ՍիփիԷս Օիլը»՝ 14.05 մլրդ դրամ, «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ 13.7 մլրդ դրամ, «Գեոպրոմայնինգ գոլդը»՝ 13.66 մլրդ դրամ: 1000 խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Վեոն Արմենիան», որը 2019 թ. ընթացքում վճարել է 12.23 մլրդ դրամ: Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 4-ը ներկայացնում են ծխախոտի արտադրության և վաճառքի, 3-ը՝ էներգակիրների ներմուծման, 2-ը՝ հանքարդյունաբերության և 1՝ կապի ոլորտները։ 2018 թ. համեմատ 2019 թ. 1000 խոշոր հարկատուների տասնյակում չի հայտնվել «Ալեքս Հոլդինգը», նրան փոխարինել է «Վեոն Արմենիան»: Պատճառն այն է, որ «Ալեքս հոլդինգ» մասնատվել է և դարձել է մի քանի ընկերություն՝ «Սիթի», «Ալեքս էնդ հոլդինգ», «Ալեքս հոլդինգ» և այլն: 2019 թ. 1000 խոշոր հարկատուների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:  
10:08 - 31 հունվարի, 2020
ՊԵԿ աշխատակիցները ծանոթանում են հարկային ոլորտում ռիսկերի բացահայտման եվրոպական փորձին

ՊԵԿ աշխատակիցները ծանոթանում են հարկային ոլորտում ռիսկերի բացահայտման եվրոպական փորձին

Պետական եկամուտների կոմիտեն Եվրոպական միության հետ համատեղ հունվարի 20-22-ը ՊԵԿ աշխատակիցների համար նախաձեռնել է աշխատաժողով: «Եվրոպական միության լավագույն փորձը հարկային օրենսդրության պահպանման ռիսկերի բացահայտման, որոշման, գնահատման ընթացակարգերի և մեթոդների» թեմայով աշխատաժողովն իրականացվում է ԵՄ տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի (TAIEX) շրջանակում և նախատեսված է ՊԵԿ ավելի քան 30 աշխատակիցների վերապատրաստման համար: Մասնակցում են նաև ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ: Երեք օրերի ընթացքում ԵՄ փորձագետները ներկայացնելու են ռիսկերի բացահայտման, հարկային օրինապահությանն ուղղված ռիսկերի կառավարման ընթացակարգերի և միջազգային համագործակցության միջոցով հարկային օրինապահության մակարդակի բարելավմանն առնչվող լավագույն փորձը: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը նշել է, որ հարկերի պարտաճանաչ վճարման մակարդակի բարձրացումը կոմիտեի օրակարգի առաջնահերթություններից է. «Դա հարկային պոտենցիալը բացահայտելու և ներքին ռեսուրսներն ու չբացահայտված ներուժը մոբիլիզացնելու լավագույն միջոցն է, որը կարող է նպաստել երկրում արդար, հավասարակշռված հարկային համակարգի ձևավորմանը: Հետևաբար, ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգի ներդրումը հիմնարար դեր է խաղում հարկային ծառայության առաքելության իրականացման գործում»: Միքայել Փաշայանը վստահեցրել է, որ ՊԵԿ-ը շարունակելու է էլեկտրոնային ծառայությունների ներդրումը համակարգում և կարևորել է վերլուծական ներուժի ու գործիքների ընդլայման` վերջին տարիների տեմպերը: Աշխատաժողովի մասնակիցները նաև գործնական օրինակներով ծանոթանալու են ռիսկերի արդյունավետ կառավարման վերլուծական գործիքներին, քրեական ոլորտում ռիսկերի կառավարմանը և ստուգման ավարտից հետո վերլուծությունների իրականացմանը:
08:29 - 20 հունվարի, 2020
Նախնական մաքսային հայտարարագրեր ներկայացրած քաղաքացիները պետք է շտապեն մաքսազերծել ավտոմեքենաները սահմանված ժամկետում

Նախնական մաքսային հայտարարագրեր ներկայացրած քաղաքացիները պետք է շտապեն մաքսազերծել ավտոմեքենաները սահմանված ժամկետում

Ավտոմեքենայի ներկրման համար 2019թ. նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է հայտարարագրի գործողության ժամկետը լրանալու մասին: Որպեսզի մաքսազերծման ժամանակ կիրառվեն 2019թ. դրույքաչափերը, մաքսային ձևակերպման բոլոր գործողությունները պետք է իրականացվեն նախնական մաքսային հայտարարագրի գրանցմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում: Այսինքն` պետք է ավտոմեքենան տեղակայել մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտում, այդ մասին տեղեկացնել մաքսային մարմնին, ինչպես նաև ծանուցել մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխության դեպքում կատարված լրացումների մասին: Նախնական մաքսային հայտարարագիրը ներկայացնելուց հետո օրենքով նախատեսված ողջ գործընթացը 30 օրում չկատարելու դեպքում մաքսազերծման ժամանակ հիմք են ընդունվելու 2020թ. ուժի մեջ մտած ԵԱՏՄ շրջանակում գործող դրույքաչափերը:
12:27 - 16 հունվարի, 2020
ՊԵԿ-ը բացահայտել է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք

ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, առանց համապատասխան թույլտվության զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ` բնակելի տների կառուցապատմամբ և վաճառքով, ստանալով տարբեր պատվերներ` Երևան քաղաքում կառուցել և տարբեր անձանց է վաճառել բազմաթիվ բնակելի տներ, որոնցից հերթականը կառուցելու համար պատվիրատուից ստացել է 27.000 ԱՄՆ դոլար (համարժեք դրամ): Սակայն 2013 թվականի ընթացքում բնակելի տունն ապօրինի կերպով կառուցելու ընթացքում Երևանի տվյալ վարչական շրջանի աշխատակիցներն արգելել են ապօրինի շինարարությունը։ Շինարարական աշխատանքները շարունակելու նպատակով շինարարությունն իրականացնող անձը համաձայնության գալով տվյալ վարչական շրջանի պաշտոնատար անձի հետ` վերջինիս որպես կաշառք փոխանցել է տան շինարարությունը պատվիրած անձից այդ նպատակով ստացած 3000 ԱՄՆ դոլար, որից հետո անարգել վերսկսել է ապօրինի շինարարությունը և կառուցել բնակելի տունը: Նախաքննությամբ կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալներով հիմնավորվել է նկարագրված հանգամանքներով կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության հանգամանքները, որի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
08:00 - 14 հունվարի, 2020
Հարկային եկամուտները նախորդ տարում գերակատարվել են 62.4 մլրդ դրամով |armenpress.am|

Հարկային եկամուտները նախորդ տարում գերակատարվել են 62.4 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019-ին հավաքագրել է փաստացի 1 տրլն 464.3 մլրդ դրամ հարկային եկամուտ, իսկ առանց հաշվի առնելու հարկ վճարողներին վերադարձված 42.8 մլրդ դրամի ԱԱՀ-ի գծով հին դեբետային պարտքը`1 տրլն 507 մլրդ դրամ` ցուցանիշը գերակատարելով ավելի քան 100 մլրդ դրամով: Այս մասին ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «2019-ի պետական բյուջեի հիմքում դրված է եղել 6 տրլն 756 մլրդ համախառն ներքին արդյունքի ցուցանիշ, որի 20.75 տոկոսը կամ գումարով 1 տրլն 401 մլրդ 900 մլն դրամը ծրագրավորվել է որպես հարկային եկամուտ: Սա նշանակում է՝ մենք 2019-ի ընթացքում նախատեսված էր, որ գեներացնեինք շուրջ 6.7 տրլն համախառն ներքին արդյունք, որի 20.75 տոկոսը հարկերի տեսքով վերաբաշխվեր մեր հասարակության մեջ: Փաստացի կատարողականը կազմել է 1 տրլն 464.3 մլրդ դրամ (բացարձակ գերակատարումը` 62.4 մլրդ դրամ), եթե հաշվի ենք առնում ԱԱՀ-ի գծով շուրջ 42.8 մլրդ դրամի հին պարտքի վերադարձը: Եթե հաշվի չենք առնում այդ վերադարձը, ապա փաստացի ցուցանիշը 1 տրլն 507 մլրդ է կամ գերակատարումը կազմում է 105.2 մլրդ դրամ»,-ասաց Անանյանը: ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ 2019-ի սեպտեմբերին հանդես էին եկել նախաձեռնությամբ, և կառավարությունը համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ էր ներկայացրել ԱԺ, որի արդյունքում շատ արագ` հոկտեմբերի 21-ից սկսած կարողացել են սկսել հարկ վճարողերի հանդեպ նախկին ժամանակներում գոյացած հին դեբետների կամ ԱԱՀ-ի հին դեբետային պարտքերի վերադարձի գործընթաց: Օգոստոսի 31-ի դրությամբ՝ դրանք կազմում էին 56.4 մլրդ դրամ, և հոկտեմբերից մեկնարկած վերադարձի գործընթացի արդյունքում հարկ վճարողներին մինչև դեկտեմբերի 31-ը հետ է վերադարձվել հին դեբետային պարտքերի գծով 42.8 մլրդ դրամ:
08:32 - 13 հունվարի, 2020
Մաքսային վճարները չկատարելու դեպքում կգործեն 2020 թվականի դրույքաչափերը. ՊԵԿ

Մաքսային վճարները չկատարելու դեպքում կգործեն 2020 թվականի դրույքաչափերը. ՊԵԿ

Վերջին օրերին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ որոշ քաղաքացիներ ներմուծվող ավտոմեքենաների հայտարարագրման հետ կապված գործառնությունները կատարելուց հետո ավարտին չեն հասցնում մաքսային ձևակերպման աշխատանքները, և առանց հաշվարկված մաքսային վճարները կատարելու, մեքենաները թողնում են մաքսատան տարածքում՝ հավանաբար ենթադրելով, թե միայն հայտարարագրումը բավարար է տվյալ ավտոմեքենայի դեպքում հետագայում 2019թ․-ին գործող դրույքաչափերը կիրառելու համար։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նկարագրված դեպքերում, եթե հայտարարատուն ավտոմեքենայի համար հաշվարկված վճարումների և բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման համար կներկայանա 2020թ-ի հունվարի 1-ից հետո, ապա տվյալ ավտոմեքենայի մաքսային վճարները կհաշվարկվեն 2020թ-ի հունվարի 1-ից գործող դրույքաչափերով: Հաշվի առնելով նման իրավիճակները՝ կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արդեն իսկ իրականացրել են ներմուծվող ավտոմեքենաների հայտարարագրման հետ կապված գործառնությունները, մինչև ընթացիկ տարվա վերջ կատարել նաև հաշվարկված մաքսային վճարումները, ներկայանալ մաքսատուն բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունները ավարտելու, և ավտոմեքենան ԱՏԳ տարածքից դուրս բերելու համար:
08:07 - 30 դեկտեմբերի, 2019