ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԱՄՆ-ն և Եվրամիությունը ցանկանում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից. Գոնչար
 |1lurer.am|

ԱՄՆ-ն և Եվրամիությունը ցանկանում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից. Գոնչար |1lurer.am|

1lurer.am: Արևմուտքը փորձում է սեպ խրել ռուս-հայկական բարեկամության մեջ: ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։ «Մենք տեսնում ենք, թե ինչպես են վերջին շրջանում հանրապետությունում (Հայաստանում-խմբ․) ակտիվացել Վաշինգտոնի և Բրյուսելի էմիսարները (գաղտնի քաղաքական հանձնարարությամբ այլ երկիր ուղարկված անձ-խմբ․), ինչպես նաև բոլոր տեսակի արևմտամետ կառույցները, որոնք փորձում են իշխանություններին և բնակչությանը տրամադրել Ռուսաստանի դեմ, բայց իրականում գործում են Հայաստանի ազգային շահերի դեմ։ Հուսով ենք, որ ինչպես նախկինում, մենք կկարողանանք լուծել բոլոր ի հայտ եկած խնդիրները հայ դաշնակիցների հետ ազնիվ և անկեղծ հաղորդակցության միջոցով»,- ասել է Գոնչարը։    Գոնչարը նշել է, որ Մոսկվան արձանագրում է Արևմուտքի համառ ձգտումը՝ մխրճվելու Բաքվի և Երևանի հետ եռակողմ փոխգործակցության ձևաչափերի մեջ, ԱՄՆ-ն և Եվրամիությունը ցանկանում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից:   «Որքան էլ Բրյուսելն ու Վաշինգտոնը փորձեն այլ բան ներկայացնել, դրա հետևում կանգնած է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու ցանկությունը, այլ ոչ թե տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն իրապես և անկեղծորեն նպաստելը։ Հատկանշական է, որ Վաշինգտոնում և Բրյուսելում վախենում են նույնիսկ դրական կերպով հիշատակել Ռուսաստանին և ընդունել եռակողմ պայմանավորվածությունների առանցքային նշանակությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- նշել է դիվանագետը։   Նրա խոսքով՝ նման տրամաբանությամբ է Ռուսաստանն ընկալում Հայաստանում ԵՄ ժամանակավոր մոնիթորինգային առաքելության գործունեությունը, ինչպես նաև «ԵԱՀԿ առաքելության՝ տարածաշրջան ուղղորդելու փորձերը՝ շրջանցելով կոնսենսուսի կանոնը»:    Գոնչարը նշել է. «Հենց ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ է հաջողվել կասեցնել սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանի շրջանում լարվածության սրումը»:      
12:35 - 10 դեկտեմբերի, 2022
Եվրամիությունը կօգնի Ադրբեջանին դիվերսիֆիկացնել տնտեսությունը եւ նոր աշխատատեղեր ստեղծել․ Ադրբեջանում ԵՄ պատվիրակություն |hetq.am|

Եվրամիությունը կօգնի Ադրբեջանին դիվերսիֆիկացնել տնտեսությունը եւ նոր աշխատատեղեր ստեղծել․ Ադրբեջանում ԵՄ պատվիրակություն |hetq.am|

hetq.am: Եվրամիությունը կօգնի Ադրբեջանին՝ մինչև 2 մլրդ եվրոյի ներդրում ներգրավել՝  տնտեսության դիվերսիֆիկացման, նոր աշխատատեղերի ստեղծման և գյուղական համայնքների ներառական զարգացման համար։ Այդ մասին դեկտեմբերի 7-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 7-ին մեկնարկել են ԵՄ Տնտեսական-ներդրումային ծրագրի բարձր մակարդակի աշխատանքային խմբի աշխատանքները։ «Համակարգող նոր մարմինը Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաեւ ԵՄ անդամ երկրների ֆինանսական ինստիտուտների հետ միասին, «Եվրոպայի թիմ»-ի ոգով կորոշի և կուղղորդի առաջնահերթ ներդրումները։ Ըստ եվրոպական կողմի՝ սա կօգնի մեծացնել Ադրբեջանի տնտեսական և ներդրումային ծրագրի ներուժը՝ այդ երկրում մինչև 2 մլրդ եվրոյի ներդրումներ ներգրավելու համար։ «Այսպիսի առաջնահերթ ներդրումները կաջակցեն կառավարության ջանքերին՝ հետագայում է'լ ավելի դիվերսիֆիկացնելու Ադրբեջանի տնտեսությունը, երկրի ողջ տարածքում ստեղծելու արժանապատիվ աշխատատեղեր և խթանելու գյուղական համայնքների ներառական զարգացումը»,- ասված է հայտարարության մեջ։ Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ կառուցման տնօրեն Լոուրենս Մերեդիթն էլ հայտարարել է, որ այս աշխատանքային խմբի աշխատանքների մեկնարկը «Ադրբեջանի հետ ԵՄ սերտ գործակցության վկայություններից մեկն է»։ Ըստ նրա՝ այդ նպատակով Եվրամիությունն Ադրբեջանին արդեն իսկ հատկացրել է մոտ 90 մլն եվրո, որն ուղղվել է Գյանջայի փողոցների լուսավորմանն ու փոքր բիզնեսի զարգացմանը։
13:33 - 09 դեկտեմբերի, 2022
Վարչապետ Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանն առնչվող խնդիրներ

Վարչապետ Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանն առնչվող խնդիրներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանն առնչվող խնդիրների, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի շուրջ: Կողմերը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Պրահայում կայացած հանդիպման ձևաչափի համաձայն հետագա քննարկումների կարևորությունը:
17:51 - 08 դեկտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև սահմանազատման գործընթացի և տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու իր դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողություններն ու առավելապաշտական հռետորաբանությունը բերում են անվտանգային փխրուն իրավիճակի սրման: Զրուցակցիներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և կարևորել վերջինիս դերը:
17:29 - 08 դեկտեմբերի, 2022
Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ. Զախարովա

 |armenpress.am|

Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ակտիվությամբ բացառապես առաջնորդվում է իր սեփական կոնյուկտուրային շահերով: Զախարովան նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին լուրերը: «Մենք գիտենք, որ Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, որպեսզի տեղում հաստատի իր ներկայությունը և, ի վերջո, տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին, դա նրանց երազանքն է: Մենք  հայտնել ենք մեր վերաբերմունքն այս հարցի նկատմամբ: Մենք հիմա իրադարձությունների զարգացման հետ կապված կանխատեսումներ չենք անի: Գոյություն ունեն տարբեր, նույնիսկ տրամագծորեն հակադիր տեսակետեր, այդ թվում՝ Անդրկովկասի պետությունների մոտ՝ կապված Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային գործոնի ուժեղացման հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Զախարովան նշել է, որ տվյալ թեման պարբերաբար քննարկվում է և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ շփումներում: «Եթե Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին որոշում կայացվի, այդ ժամանակ մենք լրացուցիչ կմեկնաբանենք այդ սյուժեն: Իսկ առայժմ ամեն ինչ վկայում է այն մասին, որ ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ակտիվությամբ բացառապես առաջնորդվում է իր սեփական կոնյուկտուրային շահերով», - հավելել է Զախարովան: 
15:55 - 08 դեկտեմբերի, 2022
ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել եւս մեկ հանդիպում․ Նեդ Փրայս

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել եւս մեկ հանդիպում․ Նեդ Փրայս

Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները շատ ակտիվ փոխգործակցում է կողմերի հետ, որպեսզի օգնի ապահովել խաղաղ ապագա Հարավային Կովկասում։ Պետքարտուղար Բլինքենն արդեն երկու եռակողմ հանդիպում է հրավիրել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, նա նաեւ շարունակում է հեռախոսային կապ պահել կողմերի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, ըստ որի՝ Ադրբեջանը հրաժարվել է բրյուսելյան բանակցություններից ու չի ցանկանում, որ Ֆրանսիան ներգրավվի, արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել ներգրավվել այն կետից, որտեղից եվրոպացիները թողնում են գործընթացը, այսինքն՝ երբ Բրյուսելում հանդիպումը չի կայանա։   Փրայսն ասել է, որ վերջին հանդիպմանը ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները եւ առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել եւս մեկ հանդիպում։ Ըստ Փրայսի՝ նրանք երկուսն էլ իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին այդ նախարարական հանդիպումն անցկացնելու համար․   «Մենք, անշուշտ, հուսով ենք, որ երկու երկրների միջեւ երկխոսությունը եւ կառուցողական մթնոլորտը կշարունակվեն, քանի որ մենք շարունակում ենք աջակցել դիվանագիտությանը՝ ուղղված տեւական խաղաղության հաստատմանը եւ երկու երկրների միջեւ խնդիրների լուծմանը»։   Փրայսից, մասնավորապես, հետաքրքրվել են նաեւ՝ ԵՄ-ԱՄՆ երկխոսության ընթացքում արդյոք կողմերն անդրադարձե՞լ են հակամարտություններին, ինչպիսին է, օրինակ, Ղարաբաղյան հակամարտությունը, եւ արդյոք ԵՄ պաշտոնյաների, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Պետդեպարտամենտում կամ Սպիտակ տանը այս հակամարտությանն անդրադարձ եղե՞լ է։   Փրայսը, սակայն, չի մանրամասնել՝ Մակրոնի հետ հանդիպմանը քննարկե՞լ են արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացը, թե ոչ։
12:20 - 03 դեկտեմբերի, 2022
Բայրամովը Բորելի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

 |aravot.am|

Բայրամովը Բորելի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Լեհաստանում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակում հանդիպել է Եվրամիության խորհրդի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ՝ քննարկելով երկկողմ օրակարգը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Ինչպես հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, Բայրամովն ու Բորելը քննարկել են էներգետիկայի ոլորտում պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր, կարծիքներ փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու ջանքերի և այդ գործընթացում ԵՄ դերի վերաբերյալ: Բայրամովը հանդիպմանն ասել է, թե իբր Հայաստանը խոչընդոտում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, խուսափում է երկու երկրների առաջնորդների ձեռք բերած պարտավորությունների կատարումից, փորձում է «խաբուսիկ կարծիք» ձևավորել կարգավորման գործընթացի վերաբերյալ:  
11:53 - 02 դեկտեմբերի, 2022
Եվրամիությունը հավատարիմ է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին նպաստելուն. Բորել
 |news.am|

Եվրամիությունը հավատարիմ է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին նպաստելուն. Բորել |news.am|

news.am: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք տարածաշրջանում խաղաղության կառուցման և հակամարտությունների կայուն կարգավորման ուղիները: Եվրամիությունը հավատարիմ է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին նպաստելուն»: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 1-ին, ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բորելի ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը։
10:42 - 02 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները նպաստում են էսկալացիայի հավանականության բարձրացմանը. Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները նպաստում են էսկալացիայի հավանականության բարձրացմանը. Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ, մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի ընդլայնման շուրջ: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բորելի ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հայկական կողմի հանձնառությունը և բարձր գնահատել այս ուղղությամբ ԵՄ աջակցությունը: ՀՀ ԱԳ նախարարն շեշտել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն ու առավելապաշտական նկրտումները խոչընդոտում են խաղաղության հասնելու նպատակով գործադրվող ջանքերին և նպաստում էսկալացիայի հավանականության բարձրացմանը: Շեշտվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատամամբ ադրբեջանական ագրեսիաների հետևանքների վերացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում և քննարկել դրա գործունեությանը վերաբերող հարցեր:
18:55 - 01 դեկտեմբերի, 2022
Միրզոյան-Բայրամով-Չավուշօղլու եռակողմ հանդիպման մասին լուրերը չափազանցված են․ ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների մասին

Միրզոյան-Բայրամով-Չավուշօղլու եռակողմ հանդիպման մասին լուրերը չափազանցված են․ ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին, թե ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունից առաջ հանդիպում են ունեցել։  «ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։  Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։  Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են»,- ասված է Վահան Հունանյանի գրառման մեջ։ 
15:24 - 01 դեկտեմբերի, 2022
Բաքվից և Երևանից պահանջվում է ուժեղ քաղաքական կամք՝ համապարփակ կարգավորման հասնելու համար․ Տոյվո Կլաար

Բաքվից և Երևանից պահանջվում է ուժեղ քաղաքական կամք՝ համապարփակ կարգավորման հասնելու համար․ Տոյվո Կլաար

Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար: Այս մասին գրել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ ամփոփելով Ադրբեջան կատարած այցի արդյունքները։  Նա նշել է, որ շատ մարտահրավերներ մնում են չլուծված։ Կլաարը նաև ընդգծել է Ադրբեջանի նախագահի կարևոր հանձնառությունը ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։  Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերջին անգամ Երևան է այցելել հոկտեմբերի 29-ին: Նա Երևանում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ։ 
14:46 - 28 նոյեմբերի, 2022
Բայրամովը և Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր |1lurer.am|

Բայրամովը և Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և այդ գործընթացին ուղղված հետագա քայլերին։ Բայրամովը և Կլաարը քննարկել են նաև Վաշինգտոնում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքները և խաղաղության հնարավոր պայմանագրի հետ կապված հարցեր: Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն ընդգծել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը: Կլաարը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։
16:25 - 26 նոյեմբերի, 2022