ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

ԱՄՆ-ի սենատորները պահանջել են անհապաղ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ |ermenihaber.am|

ԱՄՆ-ի սենատորները պահանջել են անհապաղ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ |ermenihaber.am|

ermenihaber.am: ԱՄՆ-ի հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների 4 սենատորներ նամակ են հղել պաշտպանության նախարար Մարկ Էսպերին՝ պահանջելով Թուրքիայի դեմ անհապաղ պատժամիջոցներ կիրառել։ Սենատորներ Ժան Շահինը, Քրիս Վան Հոլլենը, Թոմ Թիլլիսը և Ջեյմս Լանկֆորդը իրենց այդ պահանջը հիմնավորել են Թուրքիայի՝ Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու հանգամանքով։ Ժան Շահինն այդ նամակը հրապարակել է նաև Twitter-ում՝ կցելով հետևյալ մեկնաբանությունը․ «Մենք ջանացել ենք նախագիծն օրենքի վերածել, որպեսզի հստակորեն ցույց տանք Էրդողանին, որ ՆԱՏՕ-ին և տրանսատլանտյան անվտանգությունը թուլացնելու նպատակով նրա ձեռնարկած քայլերը չեն կարող հավանության արժանանալ։ Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման շղթայից հեռացնելը երկու կուսակցությունների համատեղ ջանքերի արդյունքն էր, որի նպատակն էր ապահովել, որպեսզի Էրդողանը պատասխան տա, ինչպես նաև՝ պաշտպանել ԱՄՆ-ի տեխնոլոգիաները։ Եկել է ժամանակը, որպեսզի իշխանությունները անհապաղ կիրառեն այս օրենքը»։ Երկուսուկես էջանոց նամակում հեղինակները հիշեցրել են Անկարայի և Մոսկվայի միջև ռազմական համագործակցության մասին և ընդգծել, որ այդ համագործակցության պատճառով իրենք 2018թ․-ից մինչ օրս հարկադրված են եղել բազմաթիվ օրենքի նախագծեր ներկայացնել։ Սենատորները դժգոհություն են հայտնել այն առթիվ, որ ի սկզբանե որոշվել էր Թուրքիային F-35-ների նախագծից հանել աստիճանաբար, փուլային սկզբունքով, բայց այդ գործընթացը բավականաչափ կանոնակարգված ու ժամանակին չի իրագործվում, ինչի արդյուքում ԱՄՆ-ի կողմից այդ քայլով Թուրքիային ուղղվող ուղերձի ազդեցությունը նվազում է։
12:30 - 09 հուլիսի, 2020
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները չեն կիսում պետքարտուղարության կարծիքն Ադրբեջանի հարցում |amerikayidzayn.com|

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները չեն կիսում պետքարտուղարության կարծիքն Ադրբեջանի հարցում |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Պետքարտուղարությունը պատասխանել է հայկական հանձնախմբի կոնգրեսսկանների մտահոգություններին ՝ կապված Ադրբեջանի խոշոր զորավարժությունների ու Բաքվին տրամադրվող ռազմական օգնության հետ: Կոնգրեսական Ֆրենկ Փալոնն անդրադարձել է այս հարցին․ Հունիսի վերջին ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանեց ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնի ու Կոնգրեսում հայկական հանձնախմբի մի շարք այլ կոնգրեսականների՝ պետքարտուղար Պոմպեոյին ու պաշտպանության նախարար Էսփերին հասցեագրված նամակին, ուր կոնգրեսականները մտահոգություն էին հայտնում Ադրբեջանի մայիսի 18-22-ի խոշոր զորավարժությունների ու Ադրբեջանին տրամադրվող ավելի քան 100 միլիոն դոլարի ամերիկյան ռազմական օգնության շուրջ: Կոնգրեսականները վտանգավոր և ապակայունացնող են որակել, հատկապես համավարակի պայմաններում անցկացվող այս զորավարժությունները: Անգամ նորմալ պայմաններում դրանք անընդունելի են՝ ելնելով զորավարժությունների հարձակողական բնույթից և ծավալից, նշել են կոնգրեսականները, ովքեր մեղադրել են Ադրբեջանին ԵԱՀԿ-ի 2011 թվականի Վիեննայի փաստաթղթի դրույթները խախտելու մեջ: Փաստաթուղթը սահմանում է նման ռազմական ակտիվության կանոնակարգը և տեղեկացման դրույթները: Պատասխան նամակում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մերի Էլիզաբեթ Թեյլորը նշել է, որ ԱՄՆ նախկինում իր մտահոգություններն է հայտնել Ադրբեջանին խոշոր զորավարժությունների թափանցիկության բացակայության վերաբերյալ: Ըստ նրա, Վաշինգտոնը կշարունակի Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել ռազմական ակտիվության ողջ տեղեկատվության տրամադրման կարևության վրա: Պետքարտուղարությունը, սակայն, ընդգծում է՝ իրենց ձեռքում եղած տեղեկության ուսումնասիրությունը չի բացահայտում, որ ադրբեջանական զորավարժությունները խախտել են Վիենայի փաստաթղթի դրույթները: Թեյլորն ընդգծել է, որ ԱՄՆ կարևորում է Ադրբեջանի և Հայաստանի հետ գործընկերության ամրապնդումը, որը ներառում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներքո հայկական և ադրբեջանական զորամիավորումների ներգրավվածությունը: Պետքարտուղարությունը հավելել է՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական ծրագրերը Ադրբեջանի հետ բխում են ԱՄՆ-ի, Ադրբեջանի և տարածաշրջանային գործընկերների ազգային շահերից՝ օգնելով ահաբեկչության, թմրամիջոցների շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելմանը: Դրանք չեն իրականացվում Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանների կամ շփման գծի մոտ, չեն նպաստում Ադրբեջանի հարձակողական հնարավորությունների մեծացմանը և չեն սպառնում Հայաստանին ու տարածշրջանին, նշված է պետքարտուղարության պատասխան նամակում: ՛՛Ադրբեջանի զորավարժություններին մասնակցել է 10 հազարանոց զորաբանակ՝ չհաշված զրահատեխնիկան, տանկերը և հրետանին: Պետքարտուղարության պատասխանը, որ դա չի պահանջում տեղեկացում, ըստ Վիենայի փաստաթղթի, սխալ է: Զորավարժությունների մակարդակն ու ծավալը ակնհայտ պահանջում են դա՛՛,- ասում է Փալոնը: Ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին, ըստ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահի, կողմնակալության վառ դրսևրում է, որը խախտում է ուժերի հարաբերակցության շուրջ համաձայնությունը, որով անկախ վարչակազմից, Հայաստանին ու Ադրբեջանին մշտապես տրամադրվել է նույնաչափ ռազմական օգնություն: ՛՛Անգամ եթե տրամադրվող այդ միջոցները չեն ծախսվում Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով, հարյուր միլիոն դոլարի ռազմական օգնության շնորհիվ Ադրբեջանը հնարավորություն է ստանում ազատված միջոցներով Թուրքիայից կամ այլ երկրից գնել հարձակողական զենքեր ՛՛,- կարծում է կոնգրեսականը: Փալոնը տեղեկացրեց, որ այժմ հայկական հարցերով հանձախումբը փորձում է որոշակի դրույթներ ներառել հուլիսի վերջին Ներկայացուցիչների պալատի օրակարգում ներառվող Ազգային պաշտպանության հատկացումների օրինագծում (National Defense Authorization Bill), որով մարդու իրավուքները խախտող երկիրը պետք է զրկվի ռազմական օգնություն ստանալու հնարավորությունից: Ըստ կոնգրեսականի, Ադրբեջանը հայտնի է մարդու իրավունքների պաշտպանության խախտումներով և ռազմատենչ քաղաքականությամբ, ուստի չպետք է ներառվի պաշտպանական այն ծրագրում, որով ստացել է 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն:
10:16 - 07 հուլիսի, 2020
Էրդողանը հույս ունի, որ ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն ֆինանսական օգնություն կցուցաբերեն Թուրքիային |ermenihaber.am|

Էրդողանը հույս ունի, որ ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն ֆինանսական օգնություն կցուցաբերեն Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է ֆինանսական, քաղաքական եւ ռազմական աջակցություն ստանալ Եվրամիությունից (ԵՄ) եւ ՆԱՏՕ-ից։ Թուրքիայի նախագահը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով մեկնել է Բրյուսել, որտեղ պետք է քննարկվի Անկարային լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը։  Տասնյակ հազարավոր միգրանտներ փորձում են ներթափանցել Հունաստան այն բանից հետո, երբ փետրվարի 28-ին Անկարան հայտարարել էր, որ այլեւս չի փորձի պահել նրանց իր տարածքում։   Նա նշել է, որ Սիրիայում իրավիճակը սպառնալիք է եվրոպական բոլոր երկրների համար։ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «ոչ մի եվրոպական երկիր իրավունք չունի անտարբեր նայելու Սիրիայում մարդասիրական դրամային»։»   ԵՄ-ն ձգտում է խուսափել 2015-2016թթ․ միգրանտների ճգնաժամից կրկնությունից, երբ ավելի քան միլիոն մարդ, հիմնականում Մերձավոր Արեւելքից եւ Ասիայից, Թուրքիայով հասել էին ԵՄ։
16:47 - 10 մարտի, 2020
Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի Noble Partner բազմազգ զորավարժություններին |tert.am|

Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի Noble Partner բազմազգ զորավարժություններին |tert.am|

tert.am: Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիր: Այս մասին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլի հետ համատեղ ասուլիսի ընթացքում  հայտարարեց ՀՀ  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Ծրագրում ներառված են պաշտպանության բնագավառում միջոցառումներ, վերջիններս ընդգրկում են ռազմական կրթություն, զինծառայողների սոցիալական պաշտպանության, խաղաղապահության և լեռնային պատրաստության ոլորտները: Ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնել մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը՝ դեռևս չներառելով երկկողմանի ծրագրում»,-մանրամասնեց նախարարը: Դավիթ Տոնոյանը հավաստիացրեց, որ ՀՀ-ն և Վրաստանը ձգտում են իրենց ուրույն ներդրումն ունենալ առավել անվտանգ և  բարեկեցիկ Հարավային Կովկասի կերտման գործում: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին էլ տեղեկացրեց, որ ՀՀ զինծառայողները մասնակցելու են Վրաստանում նախատեսված ՆԱՏՕ-ի Noble Partner բազմազգ զորավարժություններին:
17:39 - 27 փետրվարի, 2020
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին: Նիստի ընթացքում մասնակից երկրների պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը Աֆղանստանում տևական անվտանգությանն ու կայունությանն աջակցելու գործում: Քննարկվել է նաև Աֆղանստանում բռնության նվազեցմանն ուղղված բանակցությունների ընթացքը Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թալիբանի միջև։ Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ուսուցում-օժանդակություն-խորհրդատվություն ձևաչափով աջակցությունը Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերին։ Աֆղանստանի պաշտպանության նախարար Ասադուլլահ Խալիդը շնորհակալություն է հայտնել շարունակական աջակցության համար և մասնակիցներին ներկայացրել ձեռք բերված հաջողությունները։ Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ․ Բալայանը կարճատև զրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հետ։ Վերահաստատվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առկա պաշտպանական համագործակցության ծրագրերի շարունակման անհրաժեշտությունը։
20:46 - 14 փետրվարի, 2020
Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին

Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Նիստի ընթացքում մասնակից երկրների պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը Աֆղանստանում տևական անվտանգությանն ու կայունությանն աջակցելու գործում: Քննարկվել է նաև Աֆղանստանում բռնության նվազեցմանն ուղղված բանակցությունների ընթացքը Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թալիբանի միջև։ Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ուսուցում-օժանդակություն-խորհրդատվություն ձևաչափով աջակցությունը Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերին։ Աֆղանստանի պաշտպանության նախարար Ասադուլլահ Խալիդը շնորհակալություն է հայտնել շարունակական աջակցության համար և մասնակիցներին ներկայացրել ձեռք բերված հաջողությունները։ Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ․ Բալայանը կարճատև զրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հետ։ Վերահաստատվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առկա պաշտպանական համագործակցության ծրագրերի շարունակման անհրաժեշտությունը։
16:43 - 14 փետրվարի, 2020
ՆԱՏՕ-ն Դամասկոսից պահանջել Է դադարեցնել գործողությունն Իդլիբում |armenpress.am|

ՆԱՏՕ-ն Դամասկոսից պահանջել Է դադարեցնել գործողությունն Իդլիբում |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված Է Իդլիբում սիրիական բանակի հարձակման առնչությամբ եւ կոչ Է անում Դամասկոսին դադարեցնել գործողությունը: Այդ մասին փետրվարի 11-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսում, որը տեղի Է ունեցել դաշինքի պաշտանության նախարարների՝ փետրվարի 12-13-ին կայանալիք հանդիպման նախաշեմին: «Մենք տեսնում ենք, որ մարտական գործողություններն ընթանում են առանց խտրության, մենք խորապես անհանգստացած ենք եւ դատապարտում ենք դա: Ուստի մենք կոչ ենք անում (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադի ռեժիմին եւ Ռուսաստանին, որը աջակցություն Է ցուցաբերում Ասադին, դադարեցնել հարձակումը»,-ասել Է նա: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ սպասվում Է, որ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն Սիրիայի իրադրությունը: «Ասադի ռեժիմը պետք Է դադարեցնի այդ սարսափազդու հարձակումներն Իդլիբի խաղաղ բնակչության վրա»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:55 - 11 փետրվարի, 2020
ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ կոալիցիային դաշինքի մասնակցության շուրջը |armenpress.am|

ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ կոալիցիային դաշինքի մասնակցության շուրջը |armenpress.am|

armenpress.am։ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիային հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության շուրջը: Այդ մասին հայտնել Է Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը:Ինչպես նշվում Է, Փոմպեոն «կրկնել Է մերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը ՆԱՏՕ-ի ավելի ակտիվ մասնակցության՝ նախագահ Թրամփի կոչը: Զրուցակիցները համաձայնել են, որ ՆԱՏՕ-ն կարող Է ավելի մեծ ավանդ ներդնել տարածաշրջանի անվտանգության եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, հավելել են Պետդեպարտամենտում:Զրույցի ընթացքում նաեւ արծարծվել Է Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին իրանական հրթիռահավածների եւ «այն սպառնալիքների թեման, որոնք Իրանը ներկայացնում Է տարածաշրջանի համար», - հաղորդել Է «Ինտերֆաքսը:
06:23 - 10 հունվարի, 2020
Ստոլտենբերգը Պուտինի հետ անձամբ հանդիպելու պատրաստակամություն Է հայտնել |armenpress.am|

Ստոլտենբերգը Պուտինի հետ անձամբ հանդիպելու պատրաստակամություն Է հայտնել |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատրաստ Է անձնական հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու դաշինքի եւ Մոսկվայի հարաբերություններում առկա դժվարությունները: Այդ մասին նա հայտարարել Է դեկտեմբերի 23-ին DPA գործակալությանը տված հարցազրույցում:«Եթե լինեն համապատասխան շրջանակային պայմաններ, ես հանդիպում կունենայի նախագահ Պուտինի հետ»,-ասել Է Ստոլտենբերգը: Նրա կարծիքով՝ հենց այն ժամանակ, երբ բարդություններ կան հարաբերություններում, կարեւոր Է միասին նստել բանակցությունների սեղանի շուրջը:«Ռուսաստանը մեր խոշորագույն հարեւանն Է, ինչն այդպես Էլ կմնա»,-արձանագրել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա կարծում Է, որ, նույնիսկ եթե տեսանելի ապագայում Մոսկվայի հետ հարաբերությունները չբարելավվեն, հարկ Է, որ դաշինքն ի վիճակի լինի «կառավարել» այդ հարաբերությունները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
08:21 - 23 դեկտեմբերի, 2019
ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքները․ ավարտվել է ՆԱՏՕ-ի 70-ամյակին նվիրված երկօրյա գագաթնաժողովը |aliq.ge|

ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքները․ ավարտվել է ՆԱՏՕ-ի 70-ամյակին նվիրված երկօրյա գագաթնաժողովը |aliq.ge|

aliq.ge: ՆԱՏՕ-ի 70-ամյակին նվիրված երկօրյա գագաթնաժողովն ավարտվել է։Դաշինքի անդամ երկրները համատեղ հայտարարություն են արել, որում ասվում է, որ չնայած լարվածությանը՝ դաշինքի կապն առաջվա պես ամուր է։ Լոնդոնում հանդիպումից հետո հրապարակված համատեղ դեկլարացիայում ասվում է, որ ՆԱՏՕ-ն մնում է կոլեկտիվ պաշտպանության գլխավոր երաշխավորը։Գլխավոր սպառնալիք ՆԱՏՕ-ի համար շարունակում են մնալ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները, չվերահսկվող միգրացիան, ահաբեկչությունը, կիբերվտագները։ «Մենք որոշում ենք կայացրել ավելացնել մեր ուժերի պատրաստվածությունը՝ յուրաքանչյուր սպառնալիքի արձագանքելու համար՝ ցանկացած ժամանակ և ուղղությամբ։ Քանի դեռ միջուկային զենք գոյություն ունի, ՆԱՏՕ-ն մնալու է միջուկային միություն։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հավատարիմ են միջուկային զենք չտարածելու համաձայնագրին», — ասված է դեկլարացիայում։ Առաջնորդները նաև նշել են, որ ՆԱՏՕ-ն շարունակում է ընդլայնվել, ու մոտ ապագայում Մակեդոնիան դաշինքի անդամ կդառնա։ Նրանք նաև պայմանավորվել են, որ յուրաքանչյուր անդամ պետություն 2024 թվականին պաշտպանության բյուջեն կավելացնի 2%-ով։  
07:03 - 05 դեկտեմբերի, 2019