Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

ԵՄ առաջնորդները համաձայնության չեկան Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու հարցով |azatutyun.am|

ԵՄ առաջնորդները համաձայնության չեկան Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու հարցով |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության ղեկավարներին չհաջողվեց համաձայնության գալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու հարցով: Ռուսաստանին սահմանակից ԵՄ երկրները դեմ են արտահայտվել առաջարկին՝ ասելով, որ դա սխալ ուղերձ կլինի: Այսօր վաղ առավոտյան հրապարակված հայտարարությունում առաջնորդները նշել են, որ «կուսումնասիրեն Ռուսաստանի հետ երկխոսության ձևաչափերն ու պայմանները»՝ չհիշատակելով Պուտինի հետ բարձր մակարդակի հանդիպումներ կամ ծրագրեր: Ֆրանսիան և Գերմանիան էին առաջարկել Պուտինի հետ անցկացնել ԵՄ գագաթնաժողով՝ առաջինը 2014 թվականի հունվարից ի վեր: «Մենք չենք կարող շարունակել առանց երկխոսության», - ասել էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: - «Մենք պետք է խոսենք, այդ թվում` մեր տարաձայնությունների մասին: Դա դրանց լուծման միակ միջոցն է»: Սակայն Բրյուսելում ուշ երեկոյան տեղի ունեցած բանակցություններից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողներին ասել է, որ գագաթնաժողովի վերաբերյալ պայմանավորվածություն չկա: «Դա շատ ընդգրկուն քննարկում էր, և ոչ դյուրին», - նշել է նա:
12:31 - 25 հունիսի, 2021
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը  |tert.am|

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Հունիսի 24-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը այլ հարցերի թվում քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը:«Շարունակվել է կարծիքների փոխանակումը Լեռնային Ղարաբաղի շուջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Դրական գնահատական է տրվել հրադադարի պահպանման վերահսկման հարցով ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքին: Թուրքիայի նախագահն աջակցություն է հայտնել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների լիամասշտաբ իրականացմանն ուղղված ռուսական ջանքերին: Հաստատվել է պատրաստակամությունը շարունակելու համակարգումն, այդ թվում՝ ելնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման և տնտեսական զարգացման շահերից»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: Շարունակությունը՝ tert.am-ում։
20:45 - 24 հունիսի, 2021
Պուտինն ու Ալիևը քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում |armenpress.am|

Պուտինն ու Ալիևը քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում է Կրեմլը՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: «Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին կնքված համաձայնությունների իրականացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է հատկացվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային կապերի վերականգնման շուրջ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը»,- ասվում է Կրեմլից տարածած հաղորդագրության մեջ:   Պուտինն ու Ալիևը վերահաստատել են երկկողմ ռազմավարական գործընկերությունը ամրապնդելու պատրաստակամությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով:
18:57 - 23 հունիսի, 2021
Ռուսաստանի վճռորոշ ներդրման շնորհիվ կանգնեցվեց Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը. Պուտին |tert.am|

Ռուսաստանի վճռորոշ ներդրման շնորհիվ կանգնեցվեց Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը. Պուտին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կանգնեցվել է Ռուսաստանի վճռորոշ ներդրման շնորհիվ: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ` այս մասին ռուս նախագահը հայտնել է Միջազգային անվտանգության հարցով մոսկովյան համաժողովի շրջանակում:«Ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են անվտանգությունն ու խաղաղությունը տարածաշրջանում, շատ բան են անում հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքի ականազերծման, սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար»,- նշել է Պուտինը:Նա հավելել է, որ Ռուսաստանը «չի մոռանում պատասխանատվության մասին, որը կրում է հարևան երկրների անվտանգության և զարգացման համար, որոնց հետ իրենց միավորում են անքակտելի պատմական, մշակութային, մարդկային կապերը»:Շարունակությունը՝ tert.am- ում։ 
11:18 - 23 հունիսի, 2021
Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը |armtimes.com|

Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը |armtimes.com|

armtimes.com: Եվրամիությունը պետք է պահպանի բաց երկխոսությունը Մոսկվայի հետ, քանի որ դա անում է Միացյալ Նահանգները: Այս կարծիքը ուրբաթ հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է DW-ն: «Հաջորդ հինգշաբթի և ուրբաթ՝ ԵՄ գագաթնաժողովի օրակարգում առաջին հերթին կլինեն Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունները», - ասել է Մերկելը: «Մենք շատ շահագրգռված ենք ԵՄ-ում անվտանգության և կայունության համար, հետևաբար կպահպանենք երկխոսությունը Ռուսաստանի հետ, որքան էլ որ դա դժվար լինի: Ես կարծում եմ, որ եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու նրա հետ վարում բաց երկխոսություն, ապա ճիշտ կլինի, որ մենք էլ եվրոպական կողմից դա անենք», - ասել է Գերմանիայի կանցլերը: Մերկելը վստահ է, որ միայն երկխոսության, բանակցությունների միջոցով կարելի է հասնել, թեկուզ, աննշան հաջողության, քանի որ այդ ժամանակ են ներկայացվում փոխադարձ դիրքորոշումները:
12:50 - 19 հունիսի, 2021
Պուտինի և Բայդենի հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային հակամարտությունները |armenpress.am|

Պուտինի և Բայդենի հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային հակամարտությունները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ բանակցությունները լավ են անցել։ Պուտինը այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ: Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ջո Բայդենի հետ քննարկվել է ռազմավարական կայունությունը, առևտրային հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունն ու կիբերանվտանգությունը: «Մոտավորապես, հավանաբար, բոլորին հայտնի են թեմաները՝ ռազմավարական կայունություն, կիբերանվտանգություն, տարածաշրջանային հակամարտություններ, առեւտրային հարաբերություններ: Այո, խոսել ենք Արկտիկայում համագործակցության մասին»,- ասել է Պուտինը: ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի նեղ եւ ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ընդհանուր առմամբ 4,5 ժամ ՝ ներառյալ ընդմիջումը:
20:15 - 16 հունիսի, 2021
Պուտինը ժամանել է Ժնև՝ Բայդենի հետ բանակցելու |tert.am|

Պուտինը ժամանել է Ժնև՝ Բայդենի հետ բանակցելու |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ժնև՝ բանակցելու ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ:Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ որպես Պուտինի և Բադենի առաջին հանդիպման անցկացման վայրը ընտրվել է Ժնևի «Լա Գրանժ» պերճատունը:Ավելի վաղ Կրեմլում հայտնել էին, որ բանակցությունները բաղկացած կլինեն երեք մասից՝ նեղ և երկուսը՝ ընդլայնված` թեյի և սուրճի ընդմիջմամբ: Նախորդ օրը հանդիպման նախապատրաստական աշխատանքներին ծանոթ աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ նախատեսվում է՝ դրանք կտևեն 4 ժամ 45 րոպե:Ռուսաստանի պատվիրակության կազմում, բացի Պուտինից, ներառված են նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը և փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
15:00 - 16 հունիսի, 2021
Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև արցախի հիմնախնդիրը |hetq.am|

Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև արցախի հիմնախնդիրը |hetq.am|

hetq.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հունիսի 16-ին Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ, կքննարկեն նաև արցախյան հիմնախնդիրը։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։  «Երկու երկրների առաջնորդները ուշադրություն կդարձնեն տարածաշրջանային խնդիրներին։ Նրանք կքննարկեն Մերձավոր Արևելքը, Սիրիան, Լիբիան, Աֆղանստանը, Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, իրանական միջուկային ծրագիրը»,- հայտարարել է Ուշակովը։  Ուշակովի խոսքերով՝ Բայդեն-Պուտին ծրագրի օրակարգը համաձայնեցված է։ Այնտեղ ներառվել են երկկողմ չլուծված հարցեր, որոնք վերաբերում են ռազմավարական կայունությանն ու տարածաշրջանային հակամարտություններին։ Քննարկման թեմաների շարքում են նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման նախադրյալները, տեղեկատվական անվտանգության, կիբերհանցագործությունների դեմ պայքարի, տնտեսական համագործակցության, կլիմայի, Արկտիկայի և կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը։  Բանակցություններից հետո երկու երկրների առաջնորդները կունենան առանձին մամլո ասուլիսներ։ Միացյալ ասուլիս օրակարգով նախատեսված չէ։
17:02 - 15 հունիսի, 2021
Հայ-ռուսական փոխգործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով․ ՀՀ նախագահի ուղերձը Պուտինին

Հայ-ռուսական փոխգործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով․ ՀՀ նախագահի ուղերձը Պուտինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է. «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ռուսաստանի Դաշնության նորագույն պատմության մեջ այս նշանակալի օրն անքակտելիորեն կապված է երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքում տպավորիչ նվաճումների, խորը վերափոխումների և միջազգային ասպարեզում նրա դերի ու հեղինակության բարձրացման հետ: Գոհունակությամբ եմ նշում, որ հայ-ռուսական փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով: Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության բարեկամական բնույթը մշտապես արտացոլվում է ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և այլ բազմակողմ հարթակների շրջանակներում: Համոզված եմ, որ ապագային միտված հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք խարսխված են մեր երկրների եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, կշարունակեն կանխորոշել Երևանի և Մոսկվայի համատեղ քայլերը՝ ի նպաստ մեր պետությունների զարգացման և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ամրապնդման: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։
11:25 - 12 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ: Ռուսաստանի նորագույն պատմության մեջ հունիսի 12-ը մարմնավորում է երկրի քաղաքական և տնտեսական ոլորտներում հիմնարար վերափոխումները, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ու տեղի էլ ավելի ամրապնդումը: Այսօր Հայաստանն ու Ռուսաստանը հետևողականորեն զարգացնում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնց հիմքում ընկած է մեր ժողովուրդների դարավոր բարեկամության ամուր հիմքի վրա բազմաբնույթ փոխգործակցություն կառուցելու ձգտումը։ Համոզված եմ, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կշարունակեն զարգանալ դաշնակցային փոխգործակցության հունով` հանուն մեր պետությունների շահերի, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման: Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»:
10:11 - 12 հունիսի, 2021
Ժնեւի երկինքը կփակեն Պուտինի եւ Բայդենի հանդիպման պատճառով |armenpress.am|

Ժնեւի երկինքը կփակեն Պուտինի եւ Բայդենի հանդիպման պատճառով |armenpress.am|

armenpress.am: Շվեյցարիայի դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշում Է ընդունել Ժնեւի օդային տարածության օգտագործումը հունիսի 15-ից մինչեւ 17-ը ժամանակավորապես սահմանափակելու մասին, որը կապված Է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի անցկացման հետ: Այդ մասին ասվում Է կառավարության հաղորդագրության մեջ։ «ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ նրա ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի՝ ժնեւյան հանդիպման անվտանգությունն ապահովելու նպատակներով Դաշնային խորհուրդը հաստատել Է հունիսի 15-ից մինչեւ 17-ը Ժնեւի շրջանում օդային տարածության օգտագործման ժամանակավորապես սահմանափակումը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում Է, ռազմաօդային ուժերը կապահովեն օդային տարածության խստացված հսկողությունը: «Օդային տարածության օգտագործումը երեքշաբթի օրվանից՝ 2021 թվականի հունիսի 15-ի ժամը 08:00-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 17-ի տեղական ժամանակով 17:00-ը կսահմանափակվի Ժնեւի Ազգերի հրապարակի երկինքի շրջանում: Դա չի վերաբերում Ժնեւի միջազգային օդանավակայան ժամանող կամ այստեղից մեկնող առեւտրային չվերթերին»,-հավելել են կառավարությունում:
14:40 - 11 հունիսի, 2021
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը կարմիր գիծ է. Պուտին |tert.am|

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը կարմիր գիծ է. Պուտին |tert.am|

tert.amՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ հարցազրույց է տվել ռուսական հեռուստաընկերություններին: Դրա մի ամբողջ հատվածը վերաբերել է Ուկրաինային և երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) հնարավոր անդամակցմանը, գրում է korrespondent.net-ը:Պուտինն ասել է, որ Ուկրաինայի՝ դաշինքի կազմում չներառվելու երաշխիքներ չկան: Միևնույն ժամանակ, նա կասկածել է ԱՄՆ-ի հայտարարությունների անկեղծությանը, որոնց համաձայն՝ երկիրն Ուկրաինային անդամակցություն չի խոստացել: Բացի այդ, նա կարմիր գիծ է անվանել Ուկրաինայի՝ դաշինքի կազմի մեջ մտնելը:«Պատկերացրեք, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Խարկովից կամ Դնեպրոպետրովսկից Մոսկվա հրթիռների արձակման ժամանակը կնվազի՝ հասնելով 7-10 րոպեի: Դա մեզ համար կարմիր գի՞ծ է, թե՞ ոչ», - ասել է Պուտինը:Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ ուկրաինացիների կեսը չի ցանկանում, որ երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին, և «նրանք խելացի մարդիկ են, քանի որ հասկանում են, որ չեն ցանկանում կրակի գծում լինել, չեն ուզում լինել սակարկությունների մանրադրամ կամ թնդանոթի միս»: ՌԴ առաջնորդը մեկնաբանել է նաև Ուկրաինայի հավաքականի համազգեստի հետ կապված սկանդալը: Այս առնչությամբ նա նշել է՝ «դրանում նորություն չկա, Կիևն անտեսում է Ղրիմի բնակիչների կամքի արտահայտումը»:Ռուսաստանի նախագահը խոսել է նաև Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ ձախողված հանդիպման մասին: Նրա խոսքով՝ նախագահական գրասենյակների մակարդակով երկխոսության ընթացքում Ուկրաինային հրավիրել են խոսելու միջազգային անվտանգության մասին: Շարունակությունը կարդացեք tert.am-ում
10:22 - 10 հունիսի, 2021