ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ն առաջարկում է կառույցի ղեկավարին, տեղակալներին եւ ծառայողներին զենք կրելու իրավունք տալ |armtimes.com|

ՊԵԿ-ն առաջարկում է կառույցի ղեկավարին, տեղակալներին եւ ծառայողներին զենք կրելու իրավունք տալ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ՊԵԿ-ը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է մաքսային եւ հարկային ծառայություններում զենք կրելու, պահելու եւ օգտագործելու իրավունք ունեցող մաքսային եւ հարկային ծառայողների պաշտոնների ցանկը: Ըստ նախագծի՝ նշված ցանկի զենք կրելու իրավունք կունենան՝ ՊԵԿ նախագահը, ՊԵԿ նախագահի տեղակալները, ՊԵԿ գլխավոր քարտուղարը, վարչության պետերը, վարչության պետի տեղակալները, բաժինների, բաժանմունքների եւ հերթափոխերի պետերը, հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության ծառայողները, ներքին անվտանգության վարչության ծառայողները, մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողներ եւ քննչական վարչության ծառայողները: ՊԵԿ-ը ցանկանում է ՀՀ կառավարության կողմից հաստատված քրեագիտական պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող 400 միավոր զենք եւ զինամթերք:
12:58 - 20 նոյեմբերի, 2019
Մեր բեռները կանգնում են Լարսում միայն խնդրի առկայության դեպքում, մյուս դեպքերն էպիզոդիկներ են․ Անանյան |shantnews.am|

Մեր բեռները կանգնում են Լարսում միայն խնդրի առկայության դեպքում, մյուս դեպքերն էպիզոդիկներ են․ Անանյան |shantnews.am|

shantnews.am։ Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ հենց այնպես չեն լինում, դրանք կարող են լինել որևէ միջադեպի, օրինակ՝ կշեռքի խափանման կամ այլ պատճառներով։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Որևէ կոնկրետ ընկերության դեպքում էլ, ըստ Անանյանի, կարող են ձգձգումներ լինել, եթե կասկած լինի, որ միջազգային սանկցիոն ապրանքներ են փորձում ներմուծել Ռուսաստան։ Սակայն ՊԵԿ նախագահը պնդում է, որ ռուս գործընկերները ստորին չափով են հսկողություն իրականացնում հայկական բեռների նկատմամբ։ «Այս կամ այն ընկերության վերաբերյալ կարող են ինչ-որ բաներ հանրությանը կամ մամուլին հայտնի դառնալ, որոնք եզակի ինչ-որ էպիզոդիկներ են։ Բայց ընդհանուր առմամբ մեր բեռները կանգնում են մենակ էն ժամանակ, երբ, օրինակ, Վերին Լարսի մաքսային կետն ունի ինչ-որ մեխանիկական կամ տեխնիկական խնդիր», – ասաց Անանյանը։ Նրա խոսքով՝ ռուս գործընկերների հետ որևէ այլ խնդիր չկա։
07:24 - 18 նոյեմբերի, 2019
Տնտեսավարողների խախտումները մաքսազերծման ժամանակ. ՊԵԿ-ն ուժեղացնում է հսկողությունը |armenpress.am|

Տնտեսավարողների խախտումները մաքսազերծման ժամանակ. ՊԵԿ-ն ուժեղացնում է հսկողությունը |armenpress.am|

armenpress.am։ Հայաստան ներմուծված ապրանքների հետբացթողումային հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների թիվը այս տարի թեև նվազել է, սակայն խնդիրը դեռևս շարունակում է մնալ անհանգստացնող: Տնտեսավարողները մաքսազերծման ընթացքում հաճախ թերհայտարարագրում են, փորձ անում նվազեցնել կամ ուռճացնել ծախսերը: Ինչպես հրավիրված ասուլիսում հայտնեց ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանը, վարչությունը ցանկացած փուլում ռիսկերը բացահայտելու, խնդիրը կանխելու նպատակով հզորացնում է իր վերլուծական կարողությունները: «Տնտեսավարողները ներմուծման ժամանակ հիմնականում կատարում են ինվոյսային արժեքներում տվյալների խեղաթյուրում՝ արժեքների նվազեցման կամ բարձրացման տեսքով: Նվազեցման դեպքում տնտեսավարողները ավելի քիչ մաքսային վճարներ վճարելու միտում ունեն: Ինվոյսային արժեքների բարձրացման պարագայում տնտեսավարողները փորձ են անում ուռճացնել ծախսերը՝ հետագայում ավելի քիչ շահութահարկ վճարելու նպատակով: Հաջորդ խումբը ԱՏԳ (Արտաքին տնտեսական գործունեության) ցուցիչների խախտումներն են, որոնց միջոցով փորձ է արվում ներմուծվող ապրանքները դասակարգել այլ խմբերում ՝ ավելի քիչ մաքսատուրք վճարելու և այլ նպատակներով»,-ներկայացրեց Սաֆարյանը: Հաճախ հանդիպող իրավախախտումներից են նաև ապրանքների քանակի թերհայտարարագրումը և տարատեսակավորումը: 2019-ին հետբացթողումային հսկողության վարչության կողմից իրականացվել է շուրջ 67 ստուգում, որի ընթացքում արձանագրվել են մոտ 253 մլն դրամի խախտումներ: 43 դեպքում բացահայտվել է ապրանքների սխալ դասակարգում, 14 դեպքում՝ սխալ մաքսային արժեք, այլ բնույթի 7 խախտում և 3 դեպքում խախտումներ չեն արձանագրվել: Այս տարվա բացահայտված խախտումները, համեմատելով նախորդ տարիների հետ՝ Սաֆարյանը նկատեց, որ դեպքերը նվազել են: «Պարբերաբար հայտնվում են կազմակերպություններ, որոնք փորձ են անում ինչ-որ կերպ խուսափել: Սակայն մեր ներկայիս կարողություններն ավելին են, քան նախկինում էին: Իրականացվող և իրականացվելիք միջոցառումները շատ ավելի հեշտացնելու են բացահայտումները, մենք ավելի շատ աշխատելու ենք կանխարգելման վրա»,- ասաց նա ու հավելեց՝ շեշտադրումը բացթողումից դեպի հետբացթողումային փուլ տեղափոխելու նպատակն է տնտեսավարողի համար էլ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել, որ մաքսազերծելիս շատ ավելի քիչ ժամանակ ծախսի: ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչությունը աշխատանքներ է տանում վերլուծական գործիքների կատարելագործման ուղղությամբ: Դրանցից մեկը գործարքների վերլուծության ծրագրի ավտոմատացումն է: Դրա արդյունքում հնարավոր է դառնալու մաքսազերծման ընթացքում ցանկացած գործարք ծրագրի միջոցով ավտոմատ վերլուծել և համեմատականներ անցկացնել համանման պայմաններում ներմուծվածների քանակային և այլ ցուցանիշների հետ և վերհանել այդ մասով առկա ռիսկերը: Վարչությունը նաև իրականացնում է կազմակերպությունների՝ տնտեսավարող սուբյեկտների վերլուծություն, որով գնահատվելու է կազմակերպության վարքագիծը: Կազմակերպությունները դասակարգվելու են ըստ իրենց ռիսկայնության աստիճանի։ Ռիսկային կազմակերպությունների նկատմամբ իրականացվելու է ավելի խիստ վարչարարություն: Մաքսային ստուգումների ընթացքում ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների կողմից բացահայտված իրավախախտումների ուսումնասիրության շրջանակում վերլուծվել են ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) սխալ դասակարգման հատկանիշներ ունեցող 120 ծածկագրերով կատարված գործարքները: Ուսումնասիրվել են նաև 140 ռիսկային ԱՏԳ ԱԱ ծածկագրերով ապրանքների Հայաստան ներմուծումները: Ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտված անհամապատասխանությունների 15 դեպքերով կազմվել են համապատասխան տեղեկանքներ:
10:47 - 15 նոյեմբերի, 2019
Նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների իրականացվելու են Գյումրիի նորակառույց արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում

Նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների իրականացվելու են Գյումրիի նորակառույց արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ի լրումն ներկայիս գործող գործընթացներին, 2019թ. նոյեմբերի 18-ից հայ-վրացական սահմանով ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում։ Հիշեցնում ենք, որ հայ-իրանական սահմանով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները հնարավոր է իրականացնել և Հարավային մաքսատուն-վարչությունում (Սիսիան քաղաքում) և Հյուսիսային մաքսատուն վարչությունում (Գյումրի քաղաքում): 2019թ. նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները չեն իրականացվելու Հյուսիսային մաքսատան-վարչության շենքում, այլ իրականացվելու են Գյումրի քաղաքում գտնվող նորակառույց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում, որը գտնվում է Թբիլիսյան խճուղու վրա։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է նաև, որ մինչև նոյեմբեր ամսվա վերջ բեռնարկղով տեղափոխվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները նույնպես կիրականացվեն Հյուսիսային մաքսատուն վարչությունում (Գյումրի քաղաքում)՝ այսպիսով ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին տեղափոխելով Գյումրի քաղաք։  
06:54 - 15 նոյեմբերի, 2019
Գյումրիի նորակառույց ավտոմաքսատանն առաջին ավտոմեքենան կմաքսազերծվի նոյեմբերի 18-ին․ Դավիթ Անանյան |shantnews.am|

Գյումրիի նորակառույց ավտոմաքսատանն առաջին ավտոմեքենան կմաքսազերծվի նոյեմբերի 18-ին․ Դավիթ Անանյան |shantnews.am|

shantnews.am: Նոյեմբերի 18-ին առաջին ավտոմեքենան կմաքսազերծվի Գյումրիի նորակառույց մաքսատանը։ Երեկ Գյումրի կատարած հերթական այցի ժամանակ նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Աշխատանքների ընթացքը գերատեսչության ղեկավարը գնահատել է բավարար ու հայտնել, որ մաքսազերծման ամբողջ գործընթացը նորակառույց մաքսատուն կտեղափոխվի փուլ առ փուլ՝ մինչև դեկտեմբեր։   Ավելի քան 20 հա ընդգրկող նախկին զորամասի տարածքը դառնալու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն։ Ծրագրի առաջին փուլով մեկնարկեց ավտոմաքսատան կառուցումը։ Լայնածավալ աշխատանքներ են տարվում միաժամանակ 6 մասնաշենքերում։ Առաջինում, որն ավտոմաքսատան գլխավոր մասնաշենքն է, կառուցապատումն ավարտված է, շինարարն անցել է ներքին աշխատանքներին։ Ավելի քան 10 շինկազմակերպություն ու մատակարար ընկերություն է ներգրավված՝ 250 աշխատողով։ Մասնաշենքերը կառուցվում են մետաղական թեթև կոնստրուկցիաներով, որոնք առաջին անգամ են շինարարները կիրառում Գյումրիում։ Շինկազմակերպության ղեկավարի խոսքերով՝ այս շինանյութը ներկրվում է Վրաստանից։ Գլխավոր մասնաշենքում նախատեսում են նոյեմբերի 18-ին կատարել առաջին մաքսային ձևակերպումները։ Հետագայում այստեղ կտեղափոխվի ոչ միայն ավտոմաքսատան, այլև ավտոմեքենաների սպասարկման, հաշվառման ու մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացը: Եվս 5 մասնաշենքեր կառուցման փուլում են: Շինարարությանը զուգահեռ տարածքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքերով՝ հիմա շինարարությունն այն փուլում է, որ ավտոմաքսատան բոլոր գործառույթներն արդեն տեսանելի են։ Շինաշխատանքները, թեև նախնական ժամկետներից որոշակի շեղումներով են, բայց, այնուամենայնիվ, մինչև տարեվերջ Գյումրիում կունենանք մաքսատան բոլոր գործառույթները։   Շարունակությունը՝ shantnews.am-ում
07:34 - 14 նոյեմբերի, 2019
ՊԵԿ մասնագետները մասնակցել են «Մտավոր սեփականությունը ԵԱՏՄ-ում․ ապագան առանց կեղծված արտադրանքի» թեմատիկ քննարկումներին

ՊԵԿ մասնագետները մասնակցել են «Մտավոր սեփականությունը ԵԱՏՄ-ում․ ապագան առանց կեղծված արտադրանքի» թեմատիկ քննարկումներին

ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են, որ նոյեմբերի 12-ից 13-ն Երևանում անցկացվել է «Антиконтрафакт–2019» 7-րդ միջազգային համաժողով, որին մասնակցել են նաև Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: Համաժողովում քննարկվել են մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրները: Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները մասնակցել են «Մտավոր սեփականությունը ԵԱՏՄ-ում․ ապագան առանց կեղծված արտադրանքի» թեմատիկ քննարկումներին: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ Ռաֆայել Գրիգորյանը համակարգել է «Մաքսային մարմինների դերը և խնդիրները մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում» թեմայով կլոր սեղանի աշխատանքները: Մասնակիցներն անդրադարձել են մաքսային մարմինների և մասնավոր կազմակերպությունների համագործակցության անհրաժեշտությանը և հեռանկարներին՝ մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանության և ապրանքների ապօրինի շրջանառությանը հակազդելու նպատակով։ Երկօրյա համաժողովում քննարկվել են նաև մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում մաքսային մարմինների առջև ծագող մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները: ՊԵԿ իրավաբանական վարչության մաքսային գործի և մտավոր սեփականության պաշտպանության ընթացակարգերի բաժնի պետ Անդրանիկ Գևորգյանը և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Ռուզաննա Կուսիկյանը ներկայացրել են Հայաստանում մտավոր սեփականության պաշտպանության միջոցներն ապահովող իրավական դաշտն ու դատական պրակտիկան և ՊԵԿ-ի կողմից ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում կիրառվող մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմը, որով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հաղթող է ճանաչվել Թբիլիսիում կայացած «GITI 2019» կիբերանվտանգության և ՏՏ նորարարությունների կոնֆերանսի շրջանակներում անցկացված մրցույթում՝ «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում։ «Антиконтрафакт» համաժողովը Եվրասիական տնտեսական միության շրջանակում քննարկումների կարևոր հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ԵԱՏՄ անդամ պետությունների պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին, խոշոր կազմակերպությունների ղեկավարներին, միջազգային փորձագետներին, գիտության և հանրության ներկայացուցիչներին համատեղ քննարկել արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության, այդ թվում՝ կեղծված արտադրանքի շրջանառության, շուկաների պաշտպանության խնդիրները, ինչպես նաև կառուցողական երկխոսության արդյունքում մշակել համատեղ լուծումներ ընդհանուր քաղաքակիրթ շուկայի ձևավորման համար:
07:51 - 13 նոյեմբերի, 2019
Եկող տարվանից շրջանառության կդրվեն նոր որակի դրոշմապիտակներ

Եկող տարվանից շրջանառության կդրվեն նոր որակի դրոշմապիտակներ

Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար 2020 թվականից կկիրառվեն նոր որակի դրոշմապիտակներ: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այսօր հաղորդում է, հաշվի առնելով հատկապես մանկահասակ երեխաների ծնողների ահազանգերը, որ ապրանքներին փակցված դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթը կարող է պոկվել և պատահարների առիթ դառնալ, խնդիրը հիմնովին կարգավորելու քայլեր է ձեռնարկել: «Վարչապետի հանձնարարությամբ՝ Պետական եկամուտների կոմիտեն ձեռնամուխ է եղել նոր որակի դրոշմապիտակների ձեռքբերման աշխատանքներին: ՊԵԿ նախագահի հրամանով փոխվել են դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրն ու որակը: Առաջին փուլով դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթի հաստությունը 50 միկրոնից նվազեցվել է մինչև 36 միկրոնի: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվել նոր որակի դրոշմապիտակների տեխնիկական բնութագրի փոփոխման ուղղությամբ», - նշել է ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը: Նոր դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրը մշակելիս հաշվի են առնվել հանրության բոլոր մտահոգությունները: Տեխնիկական նոր պահանջներ են դրվել դրոշմապիտակների տպագրությունն իրականացնող ընկերության առջև. այն պետք է լինի նոր որակի և ավելի անվտանգ: Նոր դրոշմապիտակներն ավելի ապահով են, ունեն բարձր կպչողականություն: Դրանք պատրաստված են բացառապես թղթային հիմքով և ընդհանրապես չեն պարունակում պոլիմերային թաղանթ: Օգտագործվող նյութերն ու սոսինձը կիրառվում են սննդամթերքի պիտակների արտադրության մեջ, չեն պարունակում քաղցկեղածին նյութեր և թունաքիմիկատներ: Դրոշմապիտակը բաղկացած է բազմակի պաշտպանիչ շերտերից, պարունակում է բարձր պաշտպանվածությամբ օժտված հոլոգրաֆիկ թափանցիկ շերտ, ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում: «Ի դեպ, փակցված դրոշմապիտակները հնարավոր չէ լինի ամբողջությամբ և առանց վնասելու պոկել: ՊԵԿ-ը վստահեցնում է, որ նոր դրոշմապիտակն ավելի ամուր է կպչում ապրանքներին, և, եթե անգամ նույնիսկ այն պոկվի, և երեխաները կուլ տան, ապա առողջությանը վտանգ չի սպառնա», - ընդգծում է Պետեկամուտների կոմիտեի լրատվականը:
09:44 - 12 նոյեմբերի, 2019
Մաքսային ծառայության նախկին աշխատակիցն ուրախությամբ ընդունել է վարչապետի առաջարկը․ ՊԵԿ |24news.am|

Մաքսային ծառայության նախկին աշխատակիցն ուրախությամբ ընդունել է վարչապետի առաջարկը․ ՊԵԿ |24news.am|

24news.am։ Մաքսային ծառայության նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը ուրախությամբ ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանքի վերադառնալու առաջարկը: Այս մասին ասաց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանից: Վերջինս նշեց, որ Հայկ Մարտիրոսյանը աշխատանքի է անցնելու որպես մաքսային տեսուչ, ինչը հավասարազոր է իր նախկին պաշտոնին։ «Վաղը փաստաթղթերը կներկայացնի Մաքսային ծառայությանը, որից հետո ընթացակարգի ավարտից հետո կգա աշխատանքի»,-ասաց Լուսինե Մկրտչյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանը ավտոմաքսատուն կատարած այցելության ժամանակ նկատողություն էր արել Հայկ Մարտրոսյանին դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու համար, որից հետո հրահանգել էր աշխատանքից ազատել։ Հայկ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել ու նշել, որ ՊԵԿ նախագահին հրահանգել է կրկին ծառայության ընդունել ՊԵԿ աշխատող Հայկ Մարտիրոսյանին։
13:31 - 29 հոկտեմբերի, 2019
ՊԵԿ նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվել է Ռազմավարական պլանավորման աշխատաժողով. քննարկումներին միացել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

ՊԵԿ նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվել է Ռազմավարական պլանավորման աշխատաժողով. քննարկումներին միացել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրենց նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվել է Ռազմավարական պլանավորման աշխատաժողով, որին մասնակցել են կոմիտեի ղեկավար ամբողջ կազմը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորությամբ, պետական այլ մարմինների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր ոլորտի փորձագետներ, տնտեսագետներ: Քննարկվել են պետական կառավարման ոլորտում ռազմավարական պլանավորման առանձնահատկությունները, ներկայացվել է ՀՀ ՊԵԿ 2020-2024թթ. զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագիրը, որը նախանշում է Պետական եկամուտների կոմիտեի առաջիկա հինգ տարիների զարգացման և իրականացվելիք բարեփոխումների հիմնական ուղղությունները, դրանց իրագործումն ապահովող նախագծերը և անհրաժեշտ միջոցառումները, ինչպես նաև մակրոտնտեսական ցուցանիշների վրա դրանց ազդեցությունը և կանխատեսումները։ Աշխատաժողովի երկրորդ օրը Գյումրիում Ռազմավարական պլանավորման քննարկումներին միացել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը: Նշենք, որ աշխատաժողովը կազմակերպվել է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում:
09:32 - 22 հոկտեմբերի, 2019
ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների կոմիտեի նիստին

ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների կոմիտեի նիստին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պատվիրակությունը մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ մասնակցել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կազմակերպված ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 20-րդ նիստին: Նիստի ընթացքում ամփոփվել է կոմիտեի՝ 2019 թվականի առաջին 9 ամիսների կատարած աշխատանքը, քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր, դիտարկվել են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով համատեղ միջոցառումներ անցկացնելու և տեղեկատվության փոխանակման մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները: ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են նաև տարբեր ուղղվածությամբ աշխատանքային խմբերի հանդիպումներին: Եռօրյա այցի շրջանակներում մեր պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարածաշրջանային կապի հանգույցի (RILO-Մոսկվա) անդամ պետությունների մաքսային ծառայությունների ազգային կապի հանգույցների ղեկավարների 18-րդ նիստին:
08:58 - 22 հոկտեմբերի, 2019
Հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիում

Հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիում

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը, եթե դրանք չեն տեղափոխվում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով, անկախ այդ ավտոմեքենաների արտահանման երկրից: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նման դեպքերում տարանցման ավարտին հաջորդող մաքսային գործառնությունները (ժամանակավոր պահպանություն, ապրանքի կամ ուղևորային հայտարարագրով հայտարարագրում, մաքսային ընթացակարգով կամ որպես անձնական օգտագործման ապրանք բացթողում) իրականացվելու է Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ հայ-իրանական սահմանով ինքնաշարժ եղանակով տեղափոխվող ավտոմեքենաները, ներմուծողի ցանկությամբ կարող են հետագա մաքսային ձևակերպումների համար տեղափոխվել Սիսիան քաղաքում տեղակայված Հարավային մաքսատուն-վարչություն կամ Գյումրի քաղաքում տեղակայված մաքսատուն: Մնացած բոլոր դեպքերում, մասնավորապես՝ բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով փոխադրվելու դեպքում 2019թ. հոկտեմբերի 21-ից ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է տրանսպորտային փաստաթղթերում փոխադրման վերջնակետի մասին տեղեկություններին համապատասխանող, կամ այդպիսի տեղեկությունների բացակայության դեպքում՝ հայտարարատուի նախընտրած մաքսատուն-վարչությունը: Մինչև 2019թ. հոկտեմբերի 21-ը «մաքսային տարանցում» ընթացակարգով բաց թողնված 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների նկատմամբ տարանցման ավարտի, ժամանակավոր պահպանության, ապրանքի կամ ուղևորային հայտարարագրով հայտարարագրման, մաքսային ընթացակարգով կամ որպես անձնական օգտագործման ապրանք բացթողնման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացնվելու են տարանցման հայտարարագրում որպես նշանակման մաքսային մարմին՝ նշված մաքսային մարմնում և որպես նշանակման վայր՝ նշված վայրում:
08:45 - 18 հոկտեմբերի, 2019
ինքնաշարժ եղանակով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Հյուսիսային մաքսատուն-վարչությունում

ինքնաշարժ եղանակով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Հյուսիսային մաքսատուն-վարչությունում

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը, եթե դրանք չեն տեղափոխվում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով, անկախ այդ ավտոմեքենաների արտահանման երկրից: Նման դեպքերում տարանցման ավարտին հաջորդող մաքսային գործառնությունները (ժամանակավոր պահպանություն, ապրանքի կամ ուղևորային հայտարարագրով հայտարարագրում, մաքսային ընթացակարգով կամ որպես անձնական օգտագործման ապրանք բացթողում) իրականացվելու է Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ հայ-իրանական սահմանով ինքնաշարժ եղանակով տեղափոխվող ավտոմեքենաները, ներմուծողի ցանկությամբ կարող են հետագա մաքսային ձևակերպումների համար տեղափոխվել Սիսիան քաղաքում տեղակայված Հարավային մաքսատուն-վարչություն կամ Գյումրի քաղաքում տեղակայված մաքսատուն: Մնացած բոլոր դեպքերում, մասնավորապես՝ բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով փոխադրվելու դեպքում 2019թ. հոկտեմբերի 21-ից ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է տրանսպորտային փաստաթղթերում փոխադրման վերջնակետի մասին տեղեկություններին համապատասխանող, կամ այդպիսի տեղեկությունների բացակայության դեպքում՝ հայտարարատուի նախընտրած մաքսատուն-վարչությունը: Մինչև 2019թ. հոկտեմբերի 21-ը «մաքսային տարանցում» ընթացակարգով բաց թողնված 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների նկատմամբ տարանցման ավարտի, ժամանակավոր պահպանության, ապրանքի կամ ուղևորային հայտարարագրով հայտարարագրման, մաքսային ընթացակարգով կամ որպես անձնական օգտագործման ապրանք բացթողնման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացնվելու են տարանցման հայտարարագրում որպես նշանակման մաքսային մարմին՝ նշված մաքսային մարմնում և որպես նշանակման վայր՝ նշված վայրում:
14:00 - 17 հոկտեմբերի, 2019
Հունվարի 1-ից հետո որոշ ժամանակ ևս ներկրվող մեքենաների համար կկիրառվի մաքսազերծման հին կարգը, եթե դրանք հայտարարագրվեն որպես բիզնես, ոչ թե ուղեկցող բեռ. Դավիթ Անանյան |tert.am|

Հունվարի 1-ից հետո որոշ ժամանակ ևս ներկրվող մեքենաների համար կկիրառվի մաքսազերծման հին կարգը, եթե դրանք հայտարարագրվեն որպես բիզնես, ոչ թե ուղեկցող բեռ. Դավիթ Անանյան |tert.am|

tert.am։ Եթե ավտոմեքենա ներկրողը այն հայտարարագրի ոչ թե ուղեկցող բեռ, այլ՝ որպես բիզնես, օրենսդրությամբ կա նախնական հայտարարագիր հասկացություն, որը թույլ կտա մաքսազերծումն անել այդ պահի օրենսդրությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հունվարի 1-ից հետո որոշ ժամանակ ևս ներկայիս կարգով ավտոմեքենաները մաքսազերծելու հնարավորությանը: «Եթե մարդը գիտի, որ իր բեռը գալու է մոտակա մեկ ամսվա ընթացքում, օրինակ, կարող է դեկտեմբերի 25-ին նախնական հայտարարագրի, և ինքը հնարավորություն ունի մինչև հունվարի 25-ը իր բեռը մաքսազերծել դեկտեմբերի 25-ին եղած օրենսդրությամբ: Այստեղ կարևոր է, որ մարդիկ որոշեն ավտոմեքենան հայտարարագրել որպես ուղեկցող բե՞ռ, թե՞ բիզնես»,-նշեց Դավիթ Անանյանը:
12:39 - 16 հոկտեմբերի, 2019
Ստվերը հիմնականում մանր ու միջին տնտեսություններում է. ՊԵԿ նախագահ |aysor.am|

Ստվերը հիմնականում մանր ու միջին տնտեսություններում է. ՊԵԿ նախագահ |aysor.am|

aysor.am: Ստվերը հիմնականում մանր ու միջին տնտեսություններում է, խոշորում շատ ավելի բարդ է տարիներ շարունակ ստվեր պահել, որովհետև նրանց հետ հարկային վարչարարության ամենօրյա օնլայն ռեժիմ ունենք, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «Ամենաստվերային ոլորտն առևտուրն է, բայց նաև գյուղատնտեսությունն է բավականին ստվերային կամ չհաշվառվող», - ասաց նա։ Անդրադառնալով «Սանիթեքի» հարցին՝ պաշտոնյան շեշտեց՝ քանի որ աղբահանությունը համարվում է տրանսպորտային ծառայություն, իրենք կարծում են, որ այդ գործունեությունը պետք է հաստատագրված վճարով հարկվի, ոչ թե լինի ԱԱՀ դաշտում։ «Իրենք մեզ հետ պայքարի մեջ մտան՝ փորձելով ապացուցել, որ 2018 թվականին ևս իրենք պետք է լինեն հաստատագրված վճարի դաշտում։ Դա եղել է գաղափարների մարտ, որը մեզ համար ընդունելի չէր։ Մենք հաշվարկներ կատարեցինք և քրեական գործ հարուցեցինք, որն ընթացքի մեջ է», - ասաց նա։
09:23 - 16 հոկտեմբերի, 2019