Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին դադարեցնել ընդդիմախոսների բռնաճնշումները  |amerikayidzayn.com|

Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին դադարեցնել ընդդիմախոսների բռնաճնշումները |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ արձագանքում է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների ու ընդդիմախոսների ձերբակալություններին, որոնք համընկան հայ-ադրբեջանական սահմանային բախումների հետ: Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ բռնություններից և հարգել հիմնարար ազատությունները: ԱՄՆ արտաքին գերատեսչությունն արձագանքել է վերջին շրջանում ահազանգող հաղորդումներին, ըստ որի, Ադրբեջանում իշխանությունները ձերբակալում և բռնաճնշումների են ենթարկում ընդդիմադիր գործիչներին և լրագրողներին: Բռնության այս ալիքը հաջորդեց հայ-ադրբեջանական սահմանային բախումներին: Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին պատշաճ հետաքննել ոստիկանության բռնությունների և բռնաճնշումների մասին հաղորդումները՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Դեռևս հուլիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղարությունը անդրադարձել էր Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին: Պետքարտողարության հրապարակած Քովիդ 19-ի համավարակի օրերին ժողովրդավարության ու մարդու իրավունքերի հետ կապված իրավիճակի շուրջ անդրադարձում ասված է, որ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալում ու բռնաճնշումների են ենթարկում ընդդիմադիր գործիչներին և կառավարության ընդդիմախոսներին, որոնցից մեկն, ըստ պետքարտուղարության, անգամ հայտնվել է հոգեբուժարանում: ԱՄՆ-ը կոչ էր արել Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ Քովիդ-19-ի դեմ պայքարի քողի ներքո ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը կամ հանրության այլ խմբերին լռեցնելուց: ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Հոգլանդի կարծիքով նման բռնաճնշումները ցավոք սովորական են հետխորհդային տարածքում: Ըստ դեսպանի՝ հաճախ այս երկրների առաջնորդները օգտագործում են ընթացող միջազգային զարգացումները ընդդիմության հետ հաշվեհարդար տեսնելու համար: Իր հերթին Ադրբեջանի վերջին այս զարգացումներին անդրադարձել է նաև «Վաշինգտոն Փոստ» պարբերականի խմբագրականը «Ադրբեջանի նախագահը մտադիր է կազմաքանդել իր քաղաքական ընդդիմությունը» վերնագրով: Պարբերականը նշում է, որ նախագահ Ալիևի՝ երկաթե բռունցքի օգտագործումը իր ընդդիմախոսներին ոչնչացնելու համար հակասում է ժողովրդավարության սկզբունքներին: «Այժմ համավարակի, նավթի գների անկման և հակառակորդ Հայաստանի հետ լարվածության աճի պայմաններում պարոն Ալիևը հանկարծ բացահայտել է թշնամիների, քաղաքական ընդդիմության հինգերրոդ շարասյունը և սկսել վերջիններիս նետել բանտեր»,- գրում է պարբերականը: Նախագահ Ալիևը որպես առիթ օգտագործում է Հայաստանի հետ բախումների օրերին Բաքվում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքը ի պաշտպանություն ադրբեջանական բանակի՝ քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալելու համար: Արդյուքում, ըստ «Վաշինգտոն Փոստի», բերման են ենթարկվել մոտ 120 ընդդիմախոսներ:
10:23 - 31 հուլիսի, 2020
Ադրբեջանի նախագահը մտադիր է վերջ դնել քաղաքական ընդդիմությանը. The Washington Post

 |armenpress.am|

Ադրբեջանի նախագահը մտադիր է վերջ դնել քաղաքական ընդդիմությանը. The Washington Post |armenpress.am|

armenpress.am: Հեղինակավոր The Washington Post-ը ծավալուն հոդված է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր է վերջ դնել երկրում գործող քաղաքական ընդդիմությանը: Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին և դրանց հաջորդած քաղաքական իրադարձություններին: Նշվում է, որ Ադրբեջանի նախագահը երբեք բարյացակամ չի եղել անկախ մամուլի և այլախոհների նկատմամբ: «Փետրվարյան խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից ճանաչվել են իրական քաղաքական մրցակցությունից զուրկ։ Հիմա, պանդեմիայի, նավթի ցածր գների և ոխերիմ Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության թեժ պահին, պարոն Ալիևը հանկարծ հայտնաբերեց թշնամիների՝ քաղաքական ընդդիմության «հինգերորդ շարասյունը» և սկսեց բանտ նետել նրանց։ Պարոն Ալիևի հիստերիան սպառնում է ոչնչացնել այն, ինչ մնացել է Ադրբեջանի անկախ քաղաքական ուժերից»,- նշվում է հոդվածում, որը ստորագրված է խմբագրական խորհրդի կողմից: Անդրադարձ կատարելով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողություններին, նշվում է, որ դրանց ընթացքում Բաքվում տեղի է ունեցել կազմակերպված հանրահավաք, ինչն էլ Ալիևն օգտագործել է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար: «Բողոքի ակցիայի ավարտին մի խումբ մարդիկ ներխուժել են Բաքվի խորհրդարանի շենք, նախքան նրանց հեռացնելը ոստիկանությունը և ոստիկանական մի քանի մեքենաներ տապալվել են զայրացած ամբոխի կողմից: Պարոն Ալիևը բողոքը որակեց որպես «հինգերորդ շարասյան» հետապնդման պատրվակ։ Հանրահավաքի հաջորդ օրը նաև հարձակվել է խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ Ադրբեջանի Ժողովրդական ճակատի վրա։ Նա պնդում էր, որ Ժողովրդական ճակատը «հայերից վատն է»»,- նշված է The Washington Post-ում: Լրատվամիջոցը հայտնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները սկսել են ձերբակալել կուսակցության անդամներին և այլ անձանց: Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ ներկայումս կալանքի տակ է մինչև 120 մարդ, այդ թվում՝ կուսակցության ղեկավարների որոշ տեղակալներ, ինչպես նաև լրագրողներ: 
20:57 - 30 հուլիսի, 2020
Ալիևը կրկին մեղադրում է ընդդիմությանը |azatutyun.am|

Ալիևը կրկին մեղադրում է ընդդիմությանը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահը հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել ընդդիմության հասցեին, պնդելով, թե «հեղաշրջում է նախապատրաստվել»։ Նախօրեին հերթական անգամ ելույթ ունենալով Ադրբեջանի առաջնորդը ընդդիմությանը՝ մասնավորապես «Ժողովրդական ճակատ» կուսակցությանը կրկին անվանել է «կեղտոտ տարրեր», «սադրիչներ», «հանցագործներ»: «Ժողովրդական ճակատ» կուսակցության որոշ կեղտոտ տարրեր, օգտվելով առիթից, փորձել են անկարգություններ սադրել, ներխուժել են խորհրդարանի շենք և ավիրածություններ իրականացրել», - պնդել է Ադրբեջանի նախագահը: Անցած շաբաթ Հայաստանի հետ պատերազմի պահանջով Բաքվում տեղի ունեցած ցույցերից հետո Ադրբեջանի իրավապահները ձերբակալել են տասնյակ ընդդիմադիրների, որոնց մեղադրում են ցույցերի ժամանակ անկարգություններ կազմակերպելու մեջ։ «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը ավելի վաղ հայտարարել է, որ Ղարաբաղը վերադարձնելու պահանջով ցույցին կուսակցությունը լիովին աջակցել է, սակայն որևէ կերպ չի մասնակցել դրա կազմակերպմանը, որպեսզի իշխանություններին առիթ չտա այդ ամենը ընդդիմադիրների դեմ օգտագործելու համար: «Բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ կառավարությունը ինքը կսադրի և կճնշի առանց որևէ առիթի», - հայտարարել է ադրբեջանական ընդդիմադիր կուսակցությունը` կոչ անելով Ալիևի վարչակազմին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիրներին և մյուս անմեղ մարդկանց, որոնք ձերբակալվել են այդ ցույցերի ժամանակ:
14:18 - 22 հուլիսի, 2020
Կռվեք մեզ հետ մենակ, տեսնենք՝ ով կհաղթի. Ալիևը` ՀՀ իշխանություններին |tert.am|

Կռվեք մեզ հետ մենակ, տեսնենք՝ ով կհաղթի. Ալիևը` ՀՀ իշխանություններին |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունների հետևանքով սպանված ադրբեջանցի զինվորականների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ կռվել «մեն-մենակ» և ասել, թե «այդ ժամանակ կտեսնենք, թե ով կհաղթի»: Այս մասին գրում է minval.az կայքը: Ադրբեջանի նախագահը նշել է, թե իբր «Ադրբեջանը Հայաստանին կործանիչ հարված է հասցրել, ինչից հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանն ու ոչ մի արդյունքի չի հասել»: Ալիևը նշել է նաև, թե ՀԱՊԿ-ի անդամ երկրներից սահմանային վերջին իրադարձությունների կապակցությամբ «Ղազախստանն ու Ղրղզստանն իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին այլ միջազգային կազմակերպությունների՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի շրջանակում, իսկ Բելառուսը` Չմիացած երկրների շարժման շրջանակում»: Ալիևի խոսքով` ՀԱՊԿ-ին դիմելուց առաջ «Հայաստանը պետք է հիշի, թե ինչպես է վիրավորել այդ կառույցը` առանց համաձայնեցնելու մյուս երկրների հետ ձերբակալելով կառույցի գլխավոր քարտուղարին»: «Կռվեք մեզ մենակ, տեսնենք՝ ով կհաղթի»,-ասել է Ադրբեջանի նախագահը՝ դիմելով ՀՀ ղեկավարությանը:
12:44 - 22 հուլիսի, 2020
Ադրբեջանի որոշ դեսպաններ դավաճանել են երկրին և չեն թաքցնում դա. Ալիևը կրկին քննադատում է ԱԳՆ-ին |armenpress.am|

Ադրբեջանի որոշ դեսպաններ դավաճանել են երկրին և չեն թաքցնում դա. Ալիևը կրկին քննադատում է ԱԳՆ-ին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական մի շարք դիվանագետներին մեղադրել է պետական դավաճանության մեջ՝ նշելով, որ դա կադրային սխալ քաղաքականության հետևանք է։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ակտիվ քայլեր է ձեռնարկում բոլոր երկրների հետ բնականոն բարեկամական և գործընկերային հարաբերությունների հաստատման համար, բայց դա չի նշանակում, որ պետության, ժողովրդի շահերը պետք է մի կողմ դնել: «Արտերկրում մեր դիվանագետներից ոմանք դարձել են այդ երկրների դեսպանները, որտեղ նրանք աշխատում են: Այս երևույթին պետք է վերջ տրվի: Սա կադրային սխալ քաղաքականության հետևանք է: Որոշ դիվանագետներ դավաճանել են պետությանը, դավաճանել և չեն թաքցնում դա: Նրանք այն երկրների հատուկ ծառայությունների վերահսկողության տակ են, որտեղ ապրում են»,- նշել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահն այս մասին բավականաչափ տեղեկություններ ունի, և ըստ նրա՝  ադրբեջանական դիվանագետները այդ երկների հատուկ ծառայությունից գումարներ և ցուցումներ են ստանում։ «Մեր հատուկ ծառայությունները բազմիցս տեղեկացրել են այդ երկրների հատուկ ծառայություններին, որոնք մեր գործընկերներն են: Ասել ենք, որ գիտենք՝ դուք եք ղեկավարում այդ մարդուն, դուք նրան տուն եք տրամադրել, այդ մարդը ձեր կամքով կեղտոտ քայլեր է անում: Մենք գիտենք այս ամենը: Ես կրկին ուզում եմ ասել, որ սա ցույց է տալիս այդ երկրների կեղծավորությունը: Մի կողմից՝ նրանք մեզ ընկերության ազդակներ են ուղարկում, խոսում գործընկերության մասին, բայց, ըստ էության, նրանք քարոզչություն են անում մեր դեմ: Նրանց նպատակը Ադրբեջանը թուլացնելն է, խարխլելն ու առաջնորդների մասին սուտ տարածելն է: Բայց կյանքը ցույց է տալիս, որ դա նշանակություն չունի: Քանի որ ադրբեջանցի ժողովուրդը ամեն ինչ լավ գիտի: Նա գիտի, որ այսօր մեր գործունեության մեջ առաջին հերթին ադրբեջանցու շահերն են», - եզրափակել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը հուլիսի 15-ին էլ խիստ քննադատության էր ենթարկել ԱԳ արդեն նախկին նախարար Էլմար Մամեդյարովին, որին հուլիսի 16-ին ազատել է պաշտոնից: Նրան փոխարինել է Ջեյհուն Բայրամովը:
22:17 - 16 հուլիսի, 2020
Ալիևը դժգոհություն է հայտնել երկրի արտգործնախարար Մամեդյարովի աշխատանքի հետ կապված |aysor.am|

Ալիևը դժգոհություն է հայտնել երկրի արտգործնախարար Մամեդյարովի աշխատանքի հետ կապված |aysor.am|

aysor.am:  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից: «Կարծում եմ, որ մեր դիվանագիտական գործունեությունը կարող էր ավելի արդյունավետ լինել: Ես բազմիցս ասել եմ, որ մեր դիվանագիտությունը պետք է լինի հարձակողական, այլ ոչ թե պասիվ, պաշտպանողական: Չպետք է լինի այնպիսի դիվանագիտություն, որը վախենում է արտահայտվել ինչ-որ մեկին գոհացնելու համար»,- ասել է Ալիևը կառավարության նիստում: «Չնայած իմ հանձնարարականներին՝ ես նախարարից արդյունք չտեսա: Ցավոք, վերջին ժամանակներում մեր դիվանագիտությունը համատեղելի չէ մեր երկրի հաջող զարգացման հետ, որոշ դեպքերում այն զբաղվում է անիմաստ աշխատանքով, անիմաստ բանակցություններով: Ի՞նչ բանակցություններ կարող են լինել թշնամու հետ՝ կորոնավիրուսի հարցով: Դա անհեթեթություն է: Մենք, ի՞նչ է, սկսել ենք համագործակցություն Հայաստանի հե՞տ»,- նշել է Ալիևը: Նա ընդգծել է, որ նախարարը պետք է Հայաստանի հետ պայմանավորվեր ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, բայց, ցավոք, մինչ այժմ նպատակի չի հասել, քանի որ Հայաստանը դեռ չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:Ալիևը նշել է, որ արտաքին գործերի նախարարը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին, երբ սկսվել են իրադարձությունները Ադրբեջանի և Հայաստանի սահմանին: «Ի՞նչ էր անում արտգործնախարարը: Որտե՞ղ էր նա: Մենք գտնվում էինք աշխատավայրում հուլիսի 12-ի դեպքերից հետո: Վարչապետը՝ աշխատավայրում, ես մինչև առավոտ աշխատանքի էի: Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, ինչպես նաև Պետական   անվտանգության ծառայության պետը, Ներքին գործերի նախարարը, Արտաքին հետախուզության ծառայության պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատում էին մինչև առավոտ: Արտաքին գործերի նախարարին չկարողացա գտնել: Ես հարցրի Ալի Ասադովին, թե որտեղ է նա: Ի՞նչ է նա քեզ ասել: Ասա ինձ»,- նշել է նա: Վարչապետ Ասադովը պատասխանել է հետևյալը. «Նա (Մամեդյարովը) ասել է, որ տնից է աշխատում: Ես զանգահարեցի նրան: Ես ասացի՝ ասա ինձ ժամանակով, որտե՞ղ ես եղել: Նա նաև ասել է, որ աշխատել է տնից, որ երեկոյան 3-ին լսել է այդ մասին (Հայաստանի հետ սահմանին իրադարձությունների): Այնուհետև նա ասել է, որ հեռախոսով զրուցել է Հիքմեթ Հաջիևի (նախագահի օգնական) հետ երեկոյան՝ ժամը 6-ին կամ 7-ին: Ես տվել եմ այն հանձնարարականները, որոնք Դուք էիք տվել նրան, և ասել եմ, որ այդպես չի կարելի: Մենք բոլորս գտնվում ենք աշխատավայրում: Գործընթացները ղեկավարվում են նախագահի կողմից: Որպես արտաքին գործերի նախարար՝ դուք պետք է կատարեք այն խնդիրները, որոնք նախագահն է դրել: Ես հարցրի, թե ինչու ես տնից աշխատում: Դու պետք է գաս աշխատավայր, գրասենյակ: Խնդիրն այսպես է դրվել: Դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները հայտնի են»:
22:22 - 15 հուլիսի, 2020
Դա անսպասելի հարված էր մեր դիրքերին, որը հանգեցրել է մեր զինծառայողների մահվանը. Իլհամ Ալիև |azatutyun.am|

Դա անսպասելի հարված էր մեր դիրքերին, որը հանգեցրել է մեր զինծառայողների մահվանը. Իլհամ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է «սահմանին սադրանք հրահրելու» մեջ՝ պնդելով, թե հայկական զինուժն է կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում: «Դա հայկական կողմի հերթական սադրանքն է։ Դա անսպասելի հարված էր մեր դիրքերին, որը հանգեցրել է մեր զինծառայողների մահվանը։ Սակայն մենք կանխել ենք այդ հարձակումը և համարժեք պատասխան տվել, վրեժ լուծելով մեր զինվորների զոհվելու համար։ Այսօր սահմանին լարված իրավիճակը պահպանվել է»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը: Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: «Նման միջադեպեր տեղի են ունենում այդ թվում հայաստանյան իշխանությունների երկերեսանիության պատճառով: Ադրբեջանը կապահովի իր տարածքային ամբողջությունը, երեկ և ոչ մի սանտիմետր մեր տարածքից չենք տվել թշնամուն։ Հայաստանյան իշխանությունների այդ գործողությունները տրամաբանության մեջ չեն տեղավորվում, և նրանք սպառնալիք են ներկայացնում հենց Հայաստանի համար», - նաև հայտարարել է Իլհամ Ալիևը: Երեկ կեսօրից հետո կտրուկ սրվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում, կողմերը հրետանային կրակ են կիրառում: Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ: Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումները՝ հայտարարելով, որ «սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
15:25 - 13 հուլիսի, 2020
Ալիևը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել |azatutyun.am|

Ալիևը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի նիստ է կայացել: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը ելույթ է ունեցել նիստում, ինչից հետո այն շարունակվել է փակ ռեժիմով: Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում: Երեկ կեսօրից հետո կտրուկ սրվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում, կողմերը հրետանային կրակ են կիրառում: Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ: Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումները՝ հայտարարելով, որ «սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
13:37 - 13 հուլիսի, 2020
Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը․ Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը․ Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյան արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։ Ներկայացնում ենք Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը․ «Հուլիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղի հեռուստաընկերություններին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մասում օգտագործելով այնպիսի տոնայնություն և բառապաշար, որը դուրս է տարրական դիվանագիտական էթիկայի շրջանակներից։ Ադրբեջանի նախագահը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության համար սեփական մեղքը բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա՝ անգործության մեջ կտրուկ մեղադրանքներ հնչեցնելով նրանց հասցեին։ Խոչընդոտելով բանակցային լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնմանը, անընդհատ կասկածի տակ դնելով վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը և սպառնալով ուժի կիրառմամբ, փորձելով խեղաթյուրել հակամարտության էությունը, սեփական երկրում խրախուսելով ռասիստական և հակամարդկային հայացքներն ու վարքագծի մոդելները` ադրբեջանական իշխանությունները կանխամտածված կերպով լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Եվ վերոհիշյալ հարցազրույցը դրա ևս մեկ վառ ապացույցն է։Այս կապակցությամբ բնորոշիչ է Ադրբեջանի վերաբերմունքը բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնմանը։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր փուլերում բանակցություններն իրականացվել են տարբեր ձևաչափերով։ Սակայն ամենաարդյունավետը եղել են Արցախի ուղղակի մասնակցությամբ բանակցությունները՝ ինչպես երկկողմ՝ Արցախ-Ադրբեջան, այնպես էլ եռակողմ՝ Արցախ-Ադրբեջան-Հայաստան հիմունքներով։ Հենց եռակողմ ձևաչափով՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ, հնարավոր եղավ հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գործընթացում ամենանշանակալի արդյունքին` 1994 թ. մայիսին հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի ստորագրմանը։ Այդ է պատճառը, որ փորձելով հետաձգել եռակողմ բանակցությունների վերականգնումը, Ադրբեջանը արհեստականորեն ձգձգում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։Հարցազրույցում բերված ինչպես պատմական, այնպես էլ իրավական փաստարկները չեն դիմանում որևէ քննադատության։ Սակայն, եթե Ադրբեջանի նախագահի կողմից տարածաշրջանի պատմության չիմացությունը լոկ անվնաս ֆոն է ստեղծում, ապա նրա մոլորությունները միջազգային իրավունքի ոլորտում կարող են լուրջ սպառնալիք լինել Հարավային Կովկասի խաղաղության ու անվտանգության համար։Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վկայակոչումը ամբողջովին հիմնազուրկ է, և անհաջող փորձ է՝ քողարկելու իր ագրեսիվ, ռազմատենչ քաղաքականությունը: Նախ` Ադրբեջանը չէր ենթարկվել ագրեսիայի, որպեսզի կիրարկեր ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը: Ընդհակառակը՝ հենց Ադրբեջանն է իր գործողություններով քաղաքական խնդիրը փոխակերպել զինված հակամարտության՝ փորձելով ուժով ճնշել արցախցիների ինքնորոշման իրավունքը, իսկ անկախություն ձեռք բերելուց հետո՝ լայնածավալ պատերազմ սանձազերծելով Արցախի Հանրապետության դեմ: Երկրորդ՝ 1994 թ. մայիսին Արցախը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրեցին հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր՝ դրանով իսկ վերջ դնելով հակամարտության ռազմական փուլին և ստանձնելով այն խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորություն՝ համաձայն  ՄԱԿ-ի կանոնադրության: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել ադրբեջանական կողմին, որ միջազգային վեճերի բացառապես խաղաղ միջոցներով լուծումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ:Բաքվի բոլոր շահարկումներն առ այն, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածն իրեն իրավունք է տալիս ուժ կիրառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում, մերժվել են միջազգային հանրության կողմից 2016 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը միակարծիք էին, որ պետք է խստորեն պահպանվեն 1994 թ. հրադադարի և դրա ամրապնդման մասին 1995 թ. համաձայնագրերը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության շուրջ միջազգային հանրության միասնական դիրքորոշման ֆոնին Ադրբեջանի՝  նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները չեն կարող այլ կերպ գնահատվել, քան իրեն միջազգային հանրության և միջազգային իրավունքի սահմաններից դուրս հռչակելու փորձ:Սեփական սխալների և սխալ հաշվարկների համար ուրիշներին անիմաստ և անհեռանկար կերպով մեղադրելու փոխարեն Ադրբեջանը պետք է անշեղորեն կատարի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իր ստանձնած պարտավորությունները և բարեխղճորեն վարի լիարժեք ձևաչափով բանակցություններ»:
19:05 - 08 հուլիսի, 2020
Եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը. վարչապետի խոսնակ

Եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը. վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից բարձրաձայնած ԼՂ հարցի շուրջ Ադբեջանական դիրքորոշմանը. Մանե Գեւորգյանի գրառումն ամբողջությամբ ստորեւ. «Կարդացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ նախօրեին Խաթայի շրջանում արած հայտարարությունները ու պիտի ասեմ, որ պատմության խորխորատները մտնելու Ադրբեջանի նախագահի շարունակական փորձերն իսկապես զավեշտալի են: Նա պնդում է, թե հայերի մասին ոչ մի հիշատակում չկա 1800-ականների սկզբին կնքված Քյուրակչայի պայմանագրում:Միամտորեն մտածել ենք, թե պարոն Ալիեւը ծանոթ է անտիկ պատմագրության ամենապոպուլյար գործերին՝ Հերոդոտոսի պատմությանը, Քսենոփոնի «Նահանջ բյուրոց»-ին, Ստրաբոնի «Աշխարհագրությանը», Պլինիոս Ավագի, Պլուտարքոսի, Կասսիուսի, Ապպիանոսի, Տակիտոսի, Ամմիանոս Մարկելինոսի, արաբ հեղինակներ Բալաձորիի, Ալ Մասուդիի, եվրոպացի նշանավոր ճանապարհորդներ՝ Ռուբրուկի ու Մարկո Պոլոյի երկերին, որոնցում ահռելի նյութ է զետեղված աստվածաշնչյան Հայաստան-Արմենիա երկրի ու նրա բնիկ հայ ժողովրդի մասին։ Եթե պարոն Ալիեւը վերոնշյալ հեղինակներին չի վստահում, գոնե բարի լիներ կարդալ 16-19-րդ դարերի օսմանցի հեղինակներին՝ Իբրահիմ Փեւչեւիին, Մուստաֆա Նայիմային, Ռաշիդին, Իսմայիլ Ասըմ Էֆենդիին, Սուլեյման Իզղիին, Քյաթիբ Չելեբիին, Ահմեդ Ջեւդեթ փաշային, Էվլիա Չելեբիին, որոնցից մի մասը ոչ միայն առատ տեղեկություններ է հաղորդել Հայաստան աշխարհի մասին, այլեւ ճամփորդելով Արմենիա-Էրմենիստանով, շփվել է նրա հայ-քրիստոնյա բնակիչների հետ։ Հակառակ դեպքում 19-րդ դարի որեւէ փաստաթղթում հայերի հիշատակված լինել-չլինելու մասին խոսելով ինքն իրեն վատ վիճակի մեջ չէր դնի: Անտիկ ժամանակից հայերը եւ Հայաստանը հիշատակվում են պատմագրական երկերում, պատմական փաստաթղթերում, քարտեզներում:Կարծել ենք, թե պարոն Ալիեւի իմացությունը նրան պիտի թույլ տար լավ իմանալ դեռեւս վաղ միջնադարում Արցախում հայերի կողմից կառուցված ու հայատառ արձանագրություններով պարուրված Ամարասի, Դադիվանքի, 13-րդ դարի Գանձասարի մասին: Վերջինս ի դեպ, մինչեւ պարոն Ալիեւի հիշատակած Քյուրակչայի պայմանագրի ժամանակները 18-րդ դարի առաջին կեսին Արցախում հայերի կողմից ստեղծված, Իրանի Նադիր շահի կողմից հատուկ հրովարտակով Իրանի դաշնակից երկիր ճանաչված Խամսայի մելիքությունների հոգեւոր կենտրոնն էր: Եվ ոչ թե վարչապետ Փաշինյանն է ասում, որ Արցախը Հայաստան է, այլ հենց Ամարասը, հենց Դադիվանքը, հենց Գանձասարը՝ իրենց հայերեն գրավոր արձանագրություններով: Պարոն Ալիեւը փորձում է պնդել, թե Մյունխենի կոնֆերանսում վարչապետ Փաշինյանը որպես հայ է ներկայացրել մի թագավորի, որը հայ ժողովրդի հետ որևէ ընդհանուր բան չի ունեցել:Գոնե վերոնշյալ հեղինակներից ամաչեր: Ճիշտ է, նրանք Ադրբեջանի մասին ոչինչ չեն գրել, բայց նրանք հո մեղավոր չեն, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում մինչեւ 1918 թվականը նման երկրի չեն հանդիպել: Եթե նկատի ունի իրանական Ատրպատականը, որն այժմ էլ իր տեղում է՝ Իրանի հյուսիս-արեւմուտքում, ապա այն որեւէ կապ չունի իր ղեկավարած երկրի հետ։ Եթե այդ հարցում էլ խարխափում է, ապա կարող է դիմել ժամանակակից իրանցի պատմաբաններին, նրանք կհարստացնեն պարոն Ալիեւի գիտելիքները։Ինչ վերաբերվում է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, պարոն Ալիեւի վերջին հայտարարության մեջ հստակ հիշատակված է հարցի չկարգավորման պատճառը. այն է, Արցախի ժողովրդի իրավունքների լիակատար անտեսումը: Եվ ինչպե՞ս պետք է սրան արձագանքեն Արցախի քաղաքացիները: Բնականաբար՝ իրենց իրավունքները պիտի պաշտպանեն, եւ քանի դեռ Ադրբեջանն այդ իրավունքը չի ճանաչել, բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել: Ներառյալ՝ սեփական իրավունքների շուրջ ընթացող բանակցություններին արցախահայության լիարժեք մասնակցելու իրավունքը: Ի վերջո, վարչապետ Փաշինյանը բանակցությունների գործընթացն արդյունավետ դարձնելու հստակ բանաձեւ է առաջարկել. Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Այս բանաձեւն ընդունում է միջազգային հանրությունը, բայց այս բանաձեւը չի ընդունում պարոն Ալիեւը, պնդելով, թե հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար: Ու նա մեզ մեղադրում է ֆաշիզմի մե՞ջ: Եվ ինչու՞ է անընդհատ պնդում, թե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում: Մեր արձագանքը նույնն է. եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը: Պարոն Ալիեւը հարցի չկարգավորման մեջ մեղադրում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, Հայաստանին, պատմական արդարությանը, մինչդեռ պիտի մեղադրի միայն ինքն իրեն, որ վաղուց հեռացել է քննարկումների կառուցողական դաշտից»:
19:53 - 07 հուլիսի, 2020
Ալիևը քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին |azatutyun.am|

Ալիևը քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, իր խոսքով, ոչ հստակ հայտարարությունների և անարդյունք բանակցությունների համար։ «Մենք նրանցից այլ արձագանք ենք ակնկալում՝ հստակ հայտարարություններ։ Երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է՝ Ղարաբաղը Հայաստան է, ինչո՞ւ Մինսկի խումբը չի արձագանքում և չի հայտարարում, որ այդ արտահայտությունը ամբողջովին խախտում է բանակցությունների էությունը և դրանք փաստացի դարձնում անիմաստ», - հարց է բարձրացրել Ալիևը ադրբեջանական հեռուստաընկերությունների հետ զրույցում։ Ադրբեջանի նախագահը պնդել է, թե միջնորդները համահունչ չեն արձագանքում նաև բանակցությունների «ձևաչափը փոխելու»՝ հայկական կողմի ջանքերին: «Նրանք աբստրակտ հայտարարություններ են անում՝ փորձելով և՛ մեզ սիրաշահել, և՛ նրանց, բայց դրա ժամանակն արդեն անցել է, մենք հստակություն ենք պահանջում», - ասել է Ալիևը, հավելելով՝ եթե միջնորդներն ուզում են, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, պետք է խոսեն այս մասին։ «Նրանց հիմնական թեզն է՝ խնդիրը ռազմական լուծում չունի, իսկ ո՞վ ասաց», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ընդգծելով. - «Մենք միջնորդներից առավել լուրջ, հստակ ու նպատակային հայտարարություններ ենք ակնկալում»։ Միջնորդների հասցեին մի քանի րոպե շարունակված քննադատական ելույթից հետո Իլհամ Ալիևը նաև պնդել է, թե «այժմ բանակցություններ, ըստ էության, չեն վարվում, արտգործնախարարների միջև տեսակոնֆերանսները որևէ նշանակություն չունեն և ընդամենը տպավորություն են ստեղծում, թե իբր Մինսկի խումբը գոյություն ունի»։ «Ես ասել եմ, որ մենք չենք բանակցի հանուն բանակցությունների, մենք ուզում ենք ըստ էության բանակցություններ՝ առանց դրանց ձևաչափը փոխելու։ Այդ դեպքում մենք, անշուշտ, դրանց կմասնակցենք, հակառակ դեպքում՝ անիմաստ բանակցությունների մեջ որևէ իմաստ չենք տեսնում»», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
13:16 - 07 հուլիսի, 2020
Ալիեւի հայտարարությունները մատնում են նրա խորքային վախերը․  Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

Ալիեւի հայտարարությունները մատնում են նրա խորքային վախերը․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

lragir.am:  Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։   - Ինչպե՞ս եք գնահատում Ալիևի հայտարարությունը Հայաստանի մասին, որտեղ նա նշում է, որ Հայաստանի անկախության շրջանի այս ամբողջ պատմությունն ամոթի պատմություն է: - Ալիևի այս ելույթն ամբողջությամբ արտահայտում է այն վախերը և սարսափները, որ նա ունի ժողովրդավարական պրոցեսների նկատմամբ: Գաղտնիք չէ, և ես բազմիցս դրան անդրադարձել եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը և հստակ որոշակի շրջանակներ թեկուզ իրենց ֆեյսբուքյան գրառումներում նշում են, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և դրան հաջորդած պրոցեսները ցույց են տալիս, որ Հայաստանը գնում է ժողովրդավարական ճանապարհով, և իրենք տեսնում են ժողովրդավարության և անվտանգության հետ ուղղակի կապ: Նաև ՀՀ վարչապետի պատրաստակամությունն՝ ուղղակի երկխոսելու կամ կոչով դիմելու Ադրբեջանի ժողովրդին, վստահ եմ՝ հարուցել է Ալիևի վախերը, և նա փորձում է տարբեր մանիպուլյացիոն ձևերով հարցականի տակ դնել ժողովրդավարական արժեքները և իրավական պետություն կառուցելու կարևորությունը: Դա, իմ համոզմամբ, իր՝ որպես բռնապետի խորքային վախերի արտացոլման ապացույցն է: Հայաստանում ընթացող ներքին իրավական պրոցեսներին պիտակներ կպցնելու կամ տարբեր որակումներ տալու փորձերն ամբողջությամբ ձախողված են, որովհետև Ալիևը թող երբեք չմոռանա, որ ինքը գործ ունի հաղթանակած պետության և հաղթանակած ժողովրդի հետ: Մենք կարող ենք ունենալ տարբեր, անգամ հակասող մոտեցումներ երկրի զարգացման վերաբերյալ տեսլականների վերաբերյալ, բայց անվտանգության և մեր ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու հարցում մենք ավելի քան միասնական ենք: -Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, նշել է, որԱլիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ–կառավարիչների պատճառով, բայց նա պետք է լավ հիշի, որ սրանք, ինչպես և իր ռեժիմը, անցողիկ են: Ինչպե՞ս եք գնահատում նման որակումները: - Ցավում եմ, որ Սերժ Սարգսյանը, հավանաբար էմոցիաների ազդեցության և սխալ ուղղորդման արդյունքում, հանդես եկավ ոչ թե որպես պետական գործիչ, այլ որպես ուղղակի նեղ կուսակցական ղեկավար և փորձում է Ալիևի ելույթն օգտագործել ի շահ իրեն, փորձելով ինչ-որ համեմատություններ անել: Եթե Սերժ Սարգսյանը փոքր ինչ երկար ընթերցեր Ալիևի ելույթը, ապա կտեսներ, թե ինչպես է խոհանոցում ծպտված իր փեսայի տարածած ապատեղեկատվությունը տեղ գտնում Ալիևի ելույթում: Ես կարծում եմ, որ դա պատիվ չի բերում առաջին հերթին Սերժ Սարգսյանին:   Շարունակությունը՝ lragir.am-ում։
20:15 - 27 հունիսի, 2020
Ալիևի լեզուն երկարել է, որովհետեւ տեսնում է՝ ՀՀ իշխանության և ժողովրդի թիկունքում 5-րդ շարասյուն է գործում․ վարչապետի խոսնակը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Ալիևի լեզուն երկարել է, որովհետեւ տեսնում է՝ ՀՀ իշխանության և ժողովրդի թիկունքում 5-րդ շարասյուն է գործում․ վարչապետի խոսնակը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Այո, Իլհամ Ալիեւի լեզուն երկարել է, որովհետեւ ի տարբերություն երկուսուկես տարի առաջվա, նա տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանության եւ ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը: Եւ հետաքրքիրն այն է, որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի 2020թ. հունիսի 26-ի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների խնդրանքներին ի պատասխան, հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը. Այո, Իլհամ Ալիեւի լեզուն երկարել է, որովհետեւ ի տարբերություն երկուսուկես տարի առաջվա, նա տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանության եւ ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը: Եւ հետաքրքիրն այն է, որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են: Հայաստանյան հայտնի կոռուպցիոներները, որոնք անցնում են հայտնի քրեական գործերով, քաղաքական հալածյալ են ինչպես Իլհամ Ալեւի այնպես էլ Սերժ Սարգսյանի համար, ՀՀ Սահմանադրության մեջ տեղի ունեցած վերջին փոփոխությունները ապօրինի են ինչպես Իլհամ Ալիեւի, այնպես էլ Սերժ Սարգսյանի համար, Հայաստանում դիկտատուրա է հաստատված ինչպես Ալիեւի, այնպես էլ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, Հայաստանում զանգվածային կոռուպցիա է տիրում ինչպես Իլհամ Ալիեւի, այնպես էլ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, ՀՀ վարչապետի ընտանիքի անդամները ռեկետով են զբաղվում, ապօրինի հարստություններ են դիզում ինչպես Իլհամ Ալիեւի, այնպես էլ Սերժ Սարգսյանի կարծիքով, Հայաստանի կողմից զենքի ձեռքբերման գործարքները կասկածի տակ են դրվում ինչպես Իլհամ Ալիեւի այնպես էլ Սերժ Սարգսյանի կողմից: Ուշագրավ է, որ Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը օգտագործում են նույնական ստահոդ տեքստեր: Պետք է միայն ճշտել, թե այդ տեքստերը Իլհամ Ալիեւ՞ն է գրում Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների համար, թե Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները՝ Իլհամ Ալիեւի համար: Համենայնդեպս, այս ողջ պատմության մեջ Ալիեւ եւ Սարգսյան ընտանիքների ընդհանուր հետաքրքրությունները ակնհայտ են: Ի դեպ, հիմա Իլհամ Ալիեւի լեզուն է երկարել, 2016 թվականին երկարել էին նրա ձեռքերը: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը վիզը ծուռ խոսում էր 80-ականների զենքերի մասին, այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վիզը ծուռ խոսում է մեր առաջնագծի այնպիսի վիճակի մասին, որը ադրբեջանի զինուժին զրկում է գործելու հնարավորությունից: Սերժ Սարգսյանը անդրադարձ է կատարել նաեւ ազգային-ապազգային դիսկուրսին, ինչպես նաեւ օգտագործել է Հայոց փառապանծ բանակի անունը: Ակնհայտ է, որ Հայոց փառապանծ բանակի սպաները տեսնում են, թե ինչ զենքերով էին իրենք պաշտպանում հայրենիքը 2017-ին, ինչ զենքերով են պաշտպանում հիմա, տեսնում են ինչքան աշխատավարձ էին ստանում 2017-ին, ինչքան աշխատավարձ են ստանում հիմա, զինվորները տեսնում են ինչ հագուստ ու կոշիկ էին հագնում 2017-ին, ինչ հագուստ ու կոշիկ են հագնում հիմա, ինչ սնունդով էին սնվում 2017-ին, ինչ սնունդով են սնվում հիմա, եւ ընդամենը սա բավարար է հասկանալու համար, թե որն է ազգային եւ որը ապազգային իշխանությունը: Սեփական ժողովրդին թալանած ղեկավարը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, իրավունք չունի խոսել ազգային արժեքներից: Նա ավելի լավ է բացատրություն տա, թե որտեղից իրեն, իր ընտանիքի անդամներին հարյուրավոր միլիոն դոլարների կանխիկ միջոցները եւ ունեցվածքը: Եւ ինչու է նրա եւ նրա խմբի կողմից Հայաստանի կառավարման պատմությունը դարձել թալանի, կոռուպցիայի, խայտառակության պատմություն: Ինչ վերաբերվում է սեփական կոռումպացված թիմին եւ հաճախորդներին քաղաքական լավատեսություն ներշնչելու ՀՀԿ նախագահի փորձերին, կարծում ենք պարոն Սարգսյանը քաղաքականության մեջ իր վերջին խոսքը ասել է 2018 թվականին (մեջբերում). «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» (մեջբերման ավարտ)»։
19:25 - 26 հունիսի, 2020
Միքայել Մինասյանի չստացված սուլթանատը․ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները համեմատելի չեն |fip.am|

Միքայել Մինասյանի չստացված սուլթանատը․ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները համեմատելի չեն |fip.am|

fip.am: Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հունիսի 20-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց հերթական տեսաուղերձը։  Շուրջ 40 րոպե տևողությամբ տեսանյութում Մինասյանը ոչ միայն հասցրեց վարչապետ Նիկոլի Փաշինյանին վերագրել նոր բիզնեսներ, այլև զուգահեռներ անցկացրեց Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։  Մինասյանը, մասնավորապես, հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը վերածել է Հայաստանը Ադրբեջանի և այն կառավարում է նույն բանաձևով, ինչ Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան՝ Ադրբեջանը:  Ըստ Մինասյանի՝ Հայաստանի որևէ ղեկավար երբեք իր գրքի հիման վրա պիես չի բեմադրել թատրոնում, նրանց արձանը չի կանգնեցվել կենդանության օրոք, կամ պետական միջոցներով գիրք չի հրապարակվել նրանց մասին, ինչն այսօր տեղի է ունենում Հայաստանում և Ադրբեջանում: Ավելին՝ Մինասյանը նաև հայտարարել է, թե երբեք Հայաստանի որևէ ղեկավարի տիկին չի ունեցել այնպիսի ազդեցություն, որն ունի Աննա Հակոբյանը։  «Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. վերադարձ իրականություն» վերնագրով տեսաուղերձում երրորդ նախագահի փեսան էմոցիոնալ հայտարարություններ է անում, ներկայացնում փաստերը մանիպուլյատիվ մեկնաբանություններով՝ այդպիսով, ակնհայտորեն, նպատակ ունենալով մոլորեցնել հանրությանը, ինչի պատճառով էլ որոշեցինք անդրադառնալ նրա այս հայտարարություններին կետ առ կետ։ Նիկոլ Փաշինյանին ձոնված գրքի մասին «Երբեք Հայաստանի որևէ մի ղեկավարի մասին պետական միջոցներով չի հրատարակվել գիրք, որի անունն է «Փրկիչը Իջևանից», բան, որը տեղի է ունեցել Իջևանում՝ Իջևանի քաղաքապետարանի փողերից»,- իր տեսաուղերձում հայտարարել է Մինասյանը։  Սերժ Սարգսյանի փեսան, սակայն, չարաչար սխալվում է, ավելին՝ Փաշինյանի մասին գրքի հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը ժամանակին գիրք է հեղինակել նաև Մինասյանի աներոջ՝ Սերժ Սարգսյանի մասին։ 2008 թվականին Չիբուխչյանը Տավուշի մարզպետարանի հովանավորությամբ տպագրել էր Սերժ Սարգսյանին նվիրված 479 էջանոց «Ամենամեծ փոքրը» գիրք-ներբողը, որում, մասնավորապես, գրել էր.  «Դու փոքր ես Սերժ, բայց ազգիդ նման մեծ ես բոլորից,  Կտրված պորտով էլ դեռ մեծանում ես ինքդ քո քորից»։  Չիբուխչյանն ավելի քան 260 գիրք է հեղինակել (մեծամասամբ՝ համայնքային բյուջեի հաշվին), որոնց մեծ մասը տարբեր երկրների առաջնորդների մասին է (Վլադիմիր Պուտին, Մահմուդ Ահմադինեժադ և այլն): Եթե Միքայել Մինասյանը խնդիրներ է տեսնում պետական միջոցներով առաջնորդների մասին գրքեր հրատարակելու երևույթի մեջ, ապա զարմանալի է, թե ինչու վերջինս որևէ կերպ չի արտահայտվել իր աներոջը ձոնված գրքի մասին։  Նիկոլ Փաշինյանի «արձանի» մասին «Երբեք որևէ մի Հայաստանի ղեկավարի արձանն իր կենդանության և իշխանության օրոք չի դրվել Հայաստանում, բան, որը տեղի է ունեցել Հայաստանում, բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում»,- հայտարարել է Մինասյանը։ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո՝ աշնանը, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրվեց «Իմ քայլը» անվանումով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քանդակը։ Քանդակի հեղինակը իջևանցի Արմեն Դավթյանն էր, որը սեփական նախաձեռնությամբ էր արձանը տեղադրել։ Նրա որդին բացատրել էր, որ դա մարդուն մեծարելու արձան չէ, և դրա մեջ ամփոփված են հեղափոխության հիմնական գաղափարն ու ձեռքբերումը։ Այստեղ, թերևս, պետք է նշել, որ արձանը պետական կամ համայնքային նախաձեռնություն չէր, պետական միջոցների հաշվին չէր տեղադրվել, այլ ամբողջությամբ քանդակագործի գաղափարն էր։ Ավելին՝ արձանը  մի քանի անգամ վնասել են, կոտրել։ Ինչ վերաբերում է «Իմ քայլը» և Հեյդար Ալիևի արձանների միջև Մինասյանի անցկացրած զուգահեռներին, ապա դրանք մանիպուլյատիվ են։   Գրեթե 3 տասնամյակում Հեյդար Ալիևը պետական մակարդակով ազգային խորհրդանիշ է դարձվել Ադրբեջանում: Նրա անունով փողոցներ կան ամեն քաղաքում: Ավելին՝ պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում կա Ալիևի 60 թանգարան: Մինասյանի տեսանյութում հայտնվող Հեյդար Ալիևի հսկայական արձանը գտնվում է Բաքվի ամենակենտրոնում, այն տեղադրվել է 2005-ին՝ պետական միջոցների հաշվին, քանդակի համահեղինակներից մեկն է Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան։  Փաստացի, Մինասյանի այս համեմատականը մանիպուլյատիվ է, քանի որ Հեյդար Ալիևի հսկա արձանի տեղադրման որոշումը եղել է պետական մակարդակով, այն տեղադրվել է Ադրբեջանի հարկատուների հաշվին, իսկ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին գտնվող «Իմ քայլը» արձանը իջևանցի քանդակագործի գաղափարն էր, որին պետական մակարդակով որևէ աջակցություն չէր եղել և, ըստ հեղինակների, այն որևէ կապ չունի անհատի պաշտամունքի հետ։ Ինչ վերաբերում է անհատի պաշտամունքին, ապա այստեղ տեղի է հիշել Հայաստանի բոլոր դպրոցներում և այլ պետական հիմնարկներում տեղադրված Սերժ Սարգսյանի նկարները, որոնք գնվում էին պետական միջոցների հաշվին։  Նիկոլ Փաշինյանի գրքի բեմականացման մասին «Երբեք որևէ Հայաստանի ղեկավար չի բեմադրել իր գրքի հիման վրա թատրոնում պիես իր կենդանության օրոք, բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում»,- հայտարարել է Մինասյանը։  2019 թ. սեպտեմբերին կայացավ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի հիման վրա ստեղծված համանուն պիեսի պրեմիերան։ Սակայն ի հակառակ Մինասյանի պնդման, պիեսը բեմադրել էր ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ, այսպես կոչված, «Թատրոն տանիքում» նախաձեռնությունը, որի անդամ են երիտասարդ ստեղծագործողներ։ Այն ևս պետական նախաձեռնություն չէր, բեմականացվել էր ստեղծագործողների միջոցների հաշվին։ Այն նվիրված չէր Նիկոլ Փաշինյանին, այլ այդ բեմականացումով երիտասարդները բարձրաձայնում էին երկրում առկա տարատեսակ խնդիրների մասին։  Ինչ վերաբերում է Մինասյանի պնդմանը, որ նման բան տեղի է ունեցել նաև Ադրբեջանում, ապա պետք է նշել, որ ո՛չ Հեյդար Ալիևը և ո՛չ Իլհամ Ալիևը գիրք կամ պիես չեն հեղինակել, որ դրանք բեմականացվեին։ Իրենց կառավարման շրջանում և դրանից առաջ գրքեր չեն հեղինակել նաև նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Մեհրիբան Ալիևան՝ փոխնախագահ «Երբեք Հայաստանի որևէ մի ղեկավարի տիկին չի ունեցել այդպիսի ազդեցություն, որն ունի Աննա Հակոբյանը։ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը բաժանել են Հայաստանի իշխանությունը և ֆինանսատնտեսական ռեսուրսները և երկուսով տիրում են։ Բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում, որովհետև Մեհրիբան Փաշաևան համահավասար համասեփականատեր է Ադրբեջանի»,- հայտարարել է Մինասյանը։  Ինչ վերաբերում է Մինասյանի՝ Մեհրիբան Ալիևայի և Աննա Հակոբյանի միջև տարած զուգահեռներին, ապա այստեղ ևս համեմատությունը, մեղմ ասած, տեղին չէ: Ալիևան Ադրբեջանում ունի ինստիտուցիոնալացված իշխանություն: 2002 թվականից ի վեր նա զբաղեցրել է միանգամից մի քանի կարևոր պաշտոններ, այդ թվում՝ Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ղեկավար, խորհրդարանի անդամ՝ 3 ժամկետով: 2013 թվականից նա իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահն է (նախագահն Իլհամ Ալիևն է): 2017 թվականին՝ սահմանադրության փոփոխությունից հետո, որով Ադրբեջանում ներդրվեց փոխնախագահի ինստիտուտը, Մեհրիբան Ալիևան Իլհամ Ալիևի հրամանով նշանակվեց առաջին փոխնախագահի պաշտոնում: Սրան զուգահեռ, Հայաստանում Աննա Հակոբյանը ներկայում ունի նույնքան ազդեցություն, որքան նախկինում ունեին բոլոր առաջին տիկինները: Մասնավորապես, նա երկու՝ «Իմ քայլը» և City of smile կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամների ղեկավարն է: Նմանատիպ հիմնադրամների ղեկավարներ են եղել նաև Հայաստանի նախագահների տիկինները: Օրինակ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը և Մինասյանի կնոջ մայրը՝ Ռիտա Սարգսյանը, եղել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահը: Այսպիսով, Միքայել Մինասյանի կողմից տարվող զուգահեռները կատարելապես հիմնված են կեղծ ու մանիպուլյատիվ պնդումների վրա և շահարկվելով էմոցիոնալ արտահայտությունների հետ միասին՝ հետապնդում են հանրությանը մոլորեցնելու պարզունակ, սակայն չարամիտ նպատակ։ Լուսինե Ոսկանյան  Անի Գրիգորյան
16:05 - 24 հունիսի, 2020