Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Պատգամավորները քննարկում են կերի մեջ հակաբիոտիկների կիրառումը բացառող օրինագիծը |armenpress.am|

Պատգամավորները քննարկում են կերի մեջ հակաբիոտիկների կիրառումը բացառող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես, բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը: Նախագիծն  ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը: Նա նախ նշեց, որ ներկայում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում հակաբիոտիկների կիարռումը կարգավորված չէ: Դրանք լայնորեն կիրառվում են անասնապահության ոլորտում՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև աճի խթանման նպատակով: Դա պատճառ է հանդիսանում մարդկանց մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման համար: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայում հանդիսանում է համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր: «Նախագծի ընդունումը պայմանավորված է անասնաբուծության մեջ հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությամբ: Անասնաբուծության, թռնչաբուծության և ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերի կիրառման արդյունքում դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն՝ սննդային շղթայի միջոցով: Նախագծի ընդունմամբ առաջարկվում կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը»,-ասաց Գաբրեիլյանը: Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանըհետաքրքրվեց՝ օրենքի ընդունումից հետո ՀՀ-ում որևէ կենդանական մսի մեջ հակաբիոտիկ չի՞ լինելու: Փոխնախարարն արձագանքեց՝ անասնաբուժության ոլորտում հիվանդության դեմ առանց հակաբիոտիկների պայքարը գործնականում անիրագործելի է: Կարող են օգտագործվել հակաբիոտիկներ՝ բուժման նպատակով,  բայց այն հաշվարկով, որ վերջնական արդյունքում ձվի, մսի, կաթի, կերի մեջ չհայտնաբերվեն հակաբիոտիկներ: Այդ ուղղությամբ վերահսկողություն կիրականացվի:
16:14 - 05 մայիսի, 2020
Թե երբ կգործի հանրային տրանպորտը, կախված է առաջիկա մեկ շաբաթվա իրավիճակից․ ամեն պահի հնարավոր է՝ նոր որոշում կայացվի. Վարոս Սիմոնյան  |tert.am|

Թե երբ կգործի հանրային տրանպորտը, կախված է առաջիկա մեկ շաբաթվա իրավիճակից․ ամեն պահի հնարավոր է՝ նոր որոշում կայացվի. Վարոս Սիմոնյան |tert.am|

tert.am: Այս պահի դրությամբ մշակվել են այն ուղեցույցները և կանոնները, որոնք կվերաբերեն երկուշաբթի օրվանից չսահամանփակված գործունեության տեսակներին, երբ որ որոշում կկայացվի հանրային տրանսպորտի հետ կապված, զուգահեռաբար ուժի մեջ կտմնեն հանրային տրանսպորտից օգտվելու կանոնները և համապատասխան ուղեցույցը, որը թույլ կտա ճիշտ ձևով շահագործել և ապահովել հնարավորինս անվտանգ երթևեկություն. այս մասին կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ եթե այսքան մեծ թվով սահամանփակումներ հանվում են, բայց չի գործում հանրային տրասնպորտը, ինչպե՞ս են քաղաքացիները տեղաշարժվելու, ե՞րբ է նախատեսվում գործարկել հանրային տրանսպորտը, և ի՞նչ լրացուցիչ միջոցներ են նախատեսվում հանրային տրանսպորտւմ անվտանգության կանոնները պահպանելու համար:«Ինչու այս փուլում չի թույլատրվում և սահամանփկված է մնում հանրային տրանսպորտը, քանի որ հանրային տրանսպորտը շատ բարձր ռիսկայնություն ունեցող տնտեսական գործունեության տեսակ է, որը թույլ է տալիս շատ արագ կերպով տարածել համավարակը: Բոլոր գործողություններն ուղղված են եղել և շարունակում են մնալ համավարակի տարածման այդ շղթան կոտրելու ուղղությամբ»,- ասաց նա:Սիմոնյանը նշեց, որ միջմարզային տրաանսպորտն էլ չի գործելու: «Թե երբ կգործի, կախված է այս մի քանի օրերից, գուցե առաջիկա մեկ շաբաթվանից, թե ինչ իրավիճակ մենք կունենանք, ամեն պահի հնարավոր է՝ նոր որոշում կայացվի»,- ասաց նա:
18:35 - 01 մայիսի, 2020
Ազատ տեղաշարժի սահամանփակումը կհանվի մայիսի 4-ից. հանրային տրանսպորտի արգելքը կմնա |armenpress.am|

Ազատ տեղաշարժի սահամանփակումը կհանվի մայիսի 4-ից. հանրային տրանսպորտի արգելքը կմնա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները կհանվեն մայիսի 4-ից, հանրային տրանսպորտի արգելքը կպահպանվի: Ասուլիսում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով այն նոր փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ կմտնի մայիսի 4-ից: «Մասնավորապես հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, այսինքն՝ բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել: Միևնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը: Այն մնում է այն պատճառով, քանի որ կան որոշակի ռիսկային մոտեցումներ՝ համավարակի տարածման հետ կապված»,-ասաց Սիմոնյանը: Այդ փաթեթով գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են, մնալու են որոշ սահմանափակումներ՝ տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ: Մասնավորապես այդ սահմանափակումները վերաբերվելու են մանրածախ և մեծածախ առևտրին: Գրեթե չեն լինելու սահմանափակումներ մանրածախ և մեծածախ առևտրում, միայն պահպանվելու է սահմանափակումը առևտրի իրականացման վայրերում: Այսինքն՝ մոլերը, հանրախանութները փակ են լինելու: Միայն դրանց տարածքում գործող սննդի, պարենային խանութները, դեղատները, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրատեսակների շուկաները կգործեն: Բացվելու է մշակող արդյունաբերությունը՝ բոլոր գործունեության տեսակներով: Կգործեն այն ռեստորանները, սրճարանները, բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք: Բուսաբանական և կենդանաբանական այգիները և բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես կբացվեն, արգելոցների գործունեությունը նույնպես կթույլատրվի: Սպորտային օբյեկտների գործունեությունը կթույլատրվի՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ՝ սպորտային միջոցառումների անցկացման համար, ինչպես նաև սպորտային ակումբների գործունեությունը: Անհատական ծառայությունները, որոնց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահների գործունեությունը նույնպես կթույլատրվի մայիսի 4-ից:
14:28 - 01 մայիսի, 2020
Հնարավոր է ջերմոցային տնտեսությունների գազի վարձավճարների մարման ժամկետը երկարաձգվի |hhpress.am|

Հնարավոր է ջերմոցային տնտեսությունների գազի վարձավճարների մարման ժամկետը երկարաձգվի |hhpress.am|

hhpress.am: Ջերմոցային տնտեսությունների բնականոն գործունեության համար, բնականաբար, ստեղծված իրավիճակը չէր կարող նպաստավոր պայմաններ ստեղծել։ Այն, որ տնտեսավարողը հույսը դնում է այս սեզոնին բերքի իրացման վրա, այս տարի չի կարող շահութաբեր համարել, քանի որ արտակարգ դրության պայմաններում բանջարեղենի եւ ծաղկի ոլորտում գնողունակության անկումը ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնեցրել նաեւ այս տնտեսություններին։ Շատ տնտեսավարողներ, որոնք զբաղվում են ծաղկի ու տարբեր մշակաբույսերի աճեցմամբ եւ չեն կարողացել արտադրանքն իրացնել՝ գազով ջեռուցելով ջերմատունը, այս ընթացքում պարտքեր են կուտակել սպառած գազի դիմաց։ «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գեւորգյանը նշեց, որ թիրախում հայտնվել են հատկապես ծաղկի մշակությամբ զբաղվող տնտեսավարողները։ Նշենք, որ օդային հաղորդակցության փակ լինելու պատճառով այն տնտեսավարողները, որոնք կարողանում էին, օրինակ, վարդի մեծ խմբաքանակ արտահանել դեպի ՌԴ, որտեղ սպառման պահանջարկը մեծ էր, այս անգամ աճեցրածն անգամ ներքին շուկայում սպառելու խնդիր են ունեցել։ Ոչ բարենպաստ վիճակում են հայտնվել նաեւ բանջարեղեն մշակող ջերմոցները։ Օրինակ, երբ ապրիլ ամիսը սովորաբար լոլիկի ստացման եւ իրացման ամենաբարենպաստ շրջանն է, գազի պատճառով չեն կարող դադարեցնել գործունեությունը, որ արտադրանքը չփչանա։ Հիմնական աջակցությունը, որն ակնկալում են ջերմոցային տնտեսությունները, գազի վարձավճարների մարման հետաձգումն է, որի ուղղությամբ ասոցիացիան արդեն աջակցության փաթեթ է ներկայացրել ԱԺ։ «Ցանկալի է, որ յուրաքանչյուր ֆերմերի հետ առանձին բանակցություններ տարվեն ժամկետների երկարացման հետ կապված։ Սա միակ արդյունավետ միջոցն է, որ տնտեսավարողը շարունակի աշխատել արտադրանքի մշակման ուղղությամբ եւ կարողանա պահպանել բերքատվությունը։ Նախնական տվյալներով, բանակցություններ են տարվել «Գազպրոմ» ՓԲԸ-ի հետ, եւ հավանական է, որ գազի մարման ժամկետները երկարաձգվեն։Այդ մասին հստակ որոշում կկայացվի առաջիկա օրերին»,–նշեց Պողոս Գեւորգյանը՝ հավելելով, որ ջերմոցային տնտեսություններում գրանցված բոլոր աշխատակիցները կարողացել են աջակցության գործիքներից օգտվել։ Գերխնդիրը, որն այժմ տնտեսավարողի «ուսերին» է, գազի սպառած վարձավճարի երկարաձգումն է, ինչը կընձեռի հնարավորություն ապրանքն իրացնելու եւ որոշ եկամտաբերություն ապահովելու։ «Ջերմոցների համար արտադրանքի սպառման լավագույն շուկա էին նաեւ ռեստորանները, ուստի դրանց փակ լինելու եւ չիրացված ապրանքի պատճառով պետք է գոնե գազի սպառման դիմաց վարձավճարի մարման հարցում տնտեսավարողներին օժանդակենք»,–ընդգծեց «Ջերմոցային ասոցիացիայի» ղեկավարը։ Շարունակությունը՝ hhpress.am-ում
14:18 - 30 ապրիլի, 2020
Պետությունը անասնաբուծությամբ զբաղվելու վարկերի սահմանաչափն ավելացնում է 3 անգամ |armenpress.am|

Պետությունը անասնաբուծությամբ զբաղվելու վարկերի սահմանաչափն ավելացնում է 3 անգամ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փոփոխություններ կատարեց «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է երեք նպատակային ուղղություններ խթանելու՝ տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու, և ծրագրի շրջանակներում այդ նպատակներով տրամադրվող վարկի վերին շեմը 15 մլն դրամից մինչև 50 մլն դրամ ավելացնելու անհրաժեշտությամբ:«Ավելի քան երեք անգամ ավելացնում ենք սահմանաչափը, երբ գյուղացիները ցանկանան զբաղվել սովորական անասնաբուծությամբ»,-  ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը՝սահմանված մեխանիզմների որոշ փոփոխություններով, իրականացվում է սկսած 2017 թվականի 4-րդ եռամսյակից։2019 թվականի ընթացքում ծրագրի շրջանակներում տրամադրվել է 8841 միավոր վարկ՝ շուրջ 36.2 մլրդ դրամ գումարով,իսկ միայն 2020 թվականի առաջին եռամսյակում՝1638 միավոր վարկ՝ շուրջ 6.7 մլրդ դրամ գումարով։Ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքները ցույց են տվել, որ Ծրագրի իրականացման գործընթացում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ՝ պայմանավորված տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծությանզարգացման և ավանդական այգիների հիմնման համար վարկերի գումարի վերին շեմի ցածր լինելու հանգամանքով։Սույն նախագծով առաջարկվում է ծրագրում կատարել որոշ փոփոխություններ, մասնավորապես նպատակային նոր ուղղությունների՝ տավարաբուծության, ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման, ավանդական այգիների հիմնան համար տրամադրվող վարկիգումարի վերին շեմի բարձրացման (մինչեւ 50 մլն դրամ) միջոցով- ընդլայնել Ծրագրին մասնակցելու ցանկություն ունեցող տնտեսավարողների շրջանակը,- խթանել տավարաբուծության, ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացումը և ավանդական այգիների հիմնումը:Ծրագրում կատարվելիք փոփոխությունը կնպաստի՝ վերջինիս նկատմամբ պահանջարկի ավելացմանը,գյուղատնտեսությունում տնտեսավարողների մասնակցության խթանմանը, կնվազեցնի Ֆինանսական կառույցների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը:
12:59 - 30 ապրիլի, 2020
Առաջին միջոցառման շրջանակում հաստատվել է 24․6 մլրդ դրամի վարկային հայտեր․ նախարար |armtimes.com|

Առաջին միջոցառման շրջանակում հաստատվել է 24․6 մլրդ դրամի վարկային հայտեր․ նախարար |armtimes.com|

armtimes.com: Առաջին միջոցառման շրջանակում տրվող օժանդակությունից արդեն օգտվել են 284 կազմակերպություններ, որոնք ունեն 24.6 մլրդ դրամ ընդհանուր գումարով հաստատված վարկային հայտեր: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով տնտեսական միջոցառումների ընթացքը։ Խոսելով երկրորդ միջոցառման մասին, որը վերաբերում է գյուղատնտեսությանը՝ նախարարն ասաց, որ շահառու ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների թիվը գերազանցում է 6 հազարը, որոնցից 5500-ը այն անհատներն են կամ կազմակերպությունները, որոնք դիմել են մինչեւ 1 մլն դրամ միկրովարկավորման աջակցության գործիքից օգտվելու համար: «Երրորդ աջակցության ծրագրով շահառու են 549 կազմակերպություններ, որոնք ունեն 6.3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով վարկային հայտեր»,- ասաց Խաչատրյանը: Անդրադառնալով 5-րդ միջոցառմանը՝ նախարարն ասաց, որ այդ միջոցառման շրջանակներում Կառավարությունն արդեն տրամադրել է 1.9 մլրդ դրամի չափով աջակցություն: Սա վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք աշխատակիցներ չէին ազատել եւ աշխատավարձային ֆոնդ չէին նվազեցրել 2020 թվականի հունվարից մինչեւ մարտ։
16:35 - 29 ապրիլի, 2020
Գյումրիի և Վանաձորի երիտասարդները նորարարական լուծումների օգնությամբ կմասնագիտանան ոսկերչության եւ դիզայնի ոլորտներում

Գյումրիի և Վանաձորի երիտասարդները նորարարական լուծումների օգնությամբ կմասնագիտանան ոսկերչության եւ դիզայնի ոլորտներում

Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում տեղաբնակ տաղանդավոր երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու հմտություններ ոսկերչության և դիզայնի ոլորտներում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ջանքերով և Bagheshian Jewellery ոսկերչական սրահի ու արտադրամասի հիմնադիր Էֆրին Բաղի աջակցությամբ: Համագործակցության շրջանակում կկազմակերպվի 3D մոդելավորում (Rhino3D/ RhinoGold ծրագրի) դասընթացը, որի մասնակիցները, ստանալով անհրաժեշտ պրակտիկ հմտություններ, կընդգրկվեն Bagheshian Jewellery-ի համար յուրահատուկ զարդերի մոդելների պատրաստման գործընթացում: Ծրագիրը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ և նպատակ ունի շաղկապել նորարարությունները ոսկերչության ավանդական արտադրության հետ՝ օգտագործելով մարզաբնակ երիտասարդների ներուժը: Դասընթացի ընթացքում  (նաև առցանց եղանակով), որը կընթանա երկու փուլով, կվերապատրաստվի շուրջ 30  ուսանող: Գործարար Էֆրին Բաղը կարծում է, որ նման նախաձեռնությունները կնպաստեն նորարարությունն ու արտադրությունը միավորելու գործընթացին: «Այսօր աշխարհը փոխվում է, և, այդ փոփոխություններին զուգահեռ, երկու ոլորտների համագործակցությամբ կարող է ծնվել նոր մշակույթ, որում ակտիվ մասնակցություն կունենան Հայաստանի մարզերի երիտասարդները: Արդյունքում, ականատեսը կլինենք մարզերի համաչափ զարգացմանը, աշխատատեղերի ավելացմանը եւ արտագաղթի կանխմանը», - նշել է Էֆրին Բաղը: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծել է. «Համագործակցության շրջանակում կձևավորվի ոլորտների միջև երկխոսություն, արագ կգնահատվեն կարիքները և սեղմ ժամկետներում մասնագետների կողմից  կմշակվեն լուծումներ՝ տնտեսության թիրախային ճյուղերի համար»: «Սա երկու կարևորագույն ոլորտների միջև երկարաժամկետ համագործակցության հնարավորություն է, երբ Հայաստանում ստեղծված համաշխարհային կարևորության նորարարական լուծումներն օգտագործվում են հենց Հայաստանի տնտեսության հզորացման համար», - ասել է Բագրատ Ենգիբարյանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով՝ այս ծրագիրը սկիզբն է նորարարական և ավանդական ոլորտների համագործակցության: «Առաջիկայում կարող ենք դառնալ նորարարական կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումների մշակման գործընթացների ականատեսը նաև  գյուղատնտեսության, տեքստիլի և հատկապես տուրիզմի ոլորտների համար, ապահովելով վերջիններիս անխափան գործունեությունը արտակարգ իրավիճակներում», - նշել է Ավագ Ավանեսյանը:
14:45 - 28 ապրիլի, 2020
Այս պահին ունենք 1200-ից ավելի դիմում, որից 350-ը մերժվել է տարբեր պատճառներով․ փոխնախարարը՝ 3-րդ միջոցառման մասին
 |armtimes.com|

Այս պահին ունենք 1200-ից ավելի դիմում, որից 350-ը մերժվել է տարբեր պատճառներով․ փոխնախարարը՝ 3-րդ միջոցառման մասին |armtimes.com|

armtimes.com: Այս պահին ունենք 1200-ից ավելի դիմում, որից 350-ը մերժվել է տարբեր պատճառներով: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը՝ ներկայացնելով երրորդ միջոցառման ընթացքը։ Հիշեցնենք, որ այդ միջոցառումը վերաբերում է ՓՄՁ-ներին, որոնց 2019-ի տարեկան շրջանառությունը կազմել է 24-ից մինչեւ 500 մլն դրամ։ Փոխնախարարը նշեց, որ միջոցառման շահառուների դիմումներն ընդունելու վերջնաժամկետ սահմանված չէ։ Անդրադառնալով մերժումների պատճառներին՝ Մարգարյանն ասաց. «Առյուծի բաժինն ընկնում է ոլորտային անհամապատասխանությանը, այսինքն՝ դիմում են այն կազմակերպությունները, որոնք ներառված չեն մեր ծրագրում։ Երկրորդը մերժվում են հարկային ոչ բարվոք պատմություն ունեցող, եւ երրորդն այն շահառուները, որոնց շրջանառությունը եղել է 24 միլիոնից ցածր»։ Խոսելով ըստ ոլորտների դիմումների քանակի մասին՝ Մարգարյանն ասաց, որ դիմումների քանակով առաջին տեղում մշակող արդյունաբերությունն է, այնուհետեւ՝ հանրային սննդի, զբոսաշրջության եւ մյուս ոլորտների ՓՄՁ-ները։
13:45 - 27 ապրիլի, 2020
Վարոս Սիմոնյանը ներկայացրեց պարետի նոր որոշմամբ թույլատրված տնտեսական գործունեության տեսակները

 |armenpress.am|

Վարոս Սիմոնյանը ներկայացրեց պարետի նոր որոշմամբ թույլատրված տնտեսական գործունեության տեսակները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ապրիլի 23-ի մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց, թե որ տնտեսական գործունեության  տեսակներն են պարետի նոր որոշմամբ թույլատրվում իրականացնել։ Սիմոնյանը նշեց, որ մշակվող արդյունաբերության, մեծածախ առևտրի, տեղեկատվության և կապի, սպասարկման ոլորտների մի շարք տեսակներում հանվել են սահմանափակումները։ «Պարետի ապրիլի 22-ի որոշմամբ մշակվող արդյունաբերության ոլորտում արդեն իսկ թույլատրվում է իրականացնել պոլիգրաֆիական գործունեություն, թունաքիմիկատների արտադրություն, քարի սղոցում, մշակում և հարդարում, մետաղաշինարարական կոնստրուկցիաների արտադրություն, էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն և արդյունաբերական մեքենաների ու սարքավորանքի տեղադրում։ Մեծածախ առևտրի հատվածում թույլատրվում է իրականացնել մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ մի քանի ենթատեսակների, մեծածախ առևտուր գյուղատնտեսական մեքենաների սարքավորումների և դրանց պահեստամասերի, ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ։ Վերջինս հիմնականում վերաբերվում են այն հանրախանութներին և խանութներին, որտեղ գերակշռող մասը սնունդ, ծխախոտ ու խմիչքներն են, դրան զուգահեռ իրականացվում է վաճառք այլ տնտեսական պարագաների և կենցաղային ապրաքների։ Տեղեկատվության և կապի հատվածում թույլատրվել է գրքերի հրատարակումը, հեռուստատեսային ծրագրերի արտադրությունը, իսկ սպասարկման հատվածում թույլատրվում է արհեստակցական միությունների գործունեությունը, համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգումը, կենցաղային և էլեկտրոնային սարքավորումների նորոգումը և կենցաղային սարքերի տնային այգեգործործական գույքի նորոգումը»,- եզրափակեց Վարոսյանը։
20:05 - 23 ապրիլի, 2020
Աշխատանքի ժամին աշխատողները չպետք է դուրս գան այդ տարածքից․ փոխնախարար
 |armtimes.com|

Աշխատանքի ժամին աշխատողները չպետք է դուրս գան այդ տարածքից․ փոխնախարար |armtimes.com|

armtimes.com: Գործատուները պետք է պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները կիրառեն, որպեսզի ապահովեն աշխատողների անվտանգությունը եւ կանխեն համաճարակի տարածումը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ «2 նոր նախապայման է ավելացվել։ Առաջինը՝ գործատուն պետք է ապահովի իր աշխատողների տեղաշարժը՝ մեքենաներով կամ որեւէ տրանսպորտային միջոցով։ Երկրորդը՝ աշխատանքի ժամին աշխատողները չպետք է դուրս գան այդ տարածքից։ Սրանք շատ կարեւոր կանոններ են»,- ասաց Սիմոնյանը։ Նա նշեց, որ պարետի երեկվա որոշմամբ արդեն իսկ թույլատրվում է իրականացնել՝ մշակող արդյունաբերության հատվածում՝ պոլիոգրաֆիական գործունեություն, թունաքիմիկատների արտադրություն, քարերի սղոցում եւ հարդարում, մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն, էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն, արդյունաբերական մեքենաների եւ սարքավորանքի տեղադրում։ «Նաեւ թույլատրվում է մեծածախ առետուրը՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքներով, բացառությամբ մի քանի ենթատեսակների։ Թույլատրվում է նաեւ գյուղատնտեսական մեքենաների, սարքավորումների եւ դրանց պահեստամասերի մեծածախ առեւտուրը։ Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առեւտուրն է թույլատրվում։ Դա հիմնականում վերաբերում է այն խանութներին, որտեղ գերակշռող մասը՝ սնունդ, ծխախոտ, խմիչքն է։ Նաեւ տեղեկատվության եւ կապի մասով՝ թույլ է տրվել գրքերի հրատարակությունը, հեռուստատեսային ծրագրերի արտադրության եւ հետարտադրական առումով որոշ գործունեության տեսակներ, որոնք նախկինում արգելված էր՝ հիմա թույլատրվում է»,- ասաց փոխնախարարը։ Սիմոնյանի խոսքով՝ սպասարկման ոլորտում կան գործունեության տեսակներ, որոնք արգելված չեն՝ արհեստակցական միությունների գործունեություն, համակարգիչների եւ կապի սարքավորանքի նորոգում, կենցաղացային էլեկտրոնային սարքավորումների նորոգում, կենցաղային սարքերի՝ տնային այգեգործական գույքի նորոգում։
19:14 - 23 ապրիլի, 2020