Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Հունիսին մեկնարկում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը  Եվրոպա. նախատեսվում են Բայդեն-Էրդողան և Բայդեն-Պուտին հանդիպումները |1lurer.am|

Հունիսին մեկնարկում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Եվրոպա. նախատեսվում են Բայդեն-Էրդողան և Բայդեն-Պուտին հանդիպումները |1lurer.am|

1lurer.am: 2021-ի հունիսին նախատեսվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Մեծ Բրիտանիա, Բելգիա և Շվեյցարիա: Եվրոպա շրջագայության առաջին կանգառը Միացյալ Թագավորությունն է, որտեղ ԱՄՆ ղեկավարը կհանդիպի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ փոխանցում է Սպիտակ տան պաշտոնական կայքը: Ջո Բայդենը կմասնակցի Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, որը նախանշված է հունիսի 11-13-ը: ԱՄՆ նախագահը հանդիպում կունենա նաև Մեծ Բրիտանիայի թագուհու հետ: Այնուհետև ԱՄՆ նախագահը կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի հունիսի 14-ին նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Բայդենը կհաստատի Հյուսիսատլանտյան դաշինքին, անդրատլանտյան անվտանգությանն ու հավաքական պաշտպանությանն ԱՄՆ-ի նվիրվածությունը: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ղեկավարները կքննարկեն Դաշինքի դեմ հետագա սպառնալիքներին դիմակայելու և ՆԱՏՕ-ի առջև ծառացած խնդիրներն արդյունավետ բաշխելու հարցերը: Նախատեսվում է նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որի շրջանակում կքննարկվի երկկողմ և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Հունիսի 15-ին Բրյուսելում Բայդենը կմասնակցի նաև ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովին: Օրակարգում կքննարկվեն համաշխարհային առողջապահության անվտանգությանը, համաշխարհային տնտեսության վերականգնմանը, կլիմայական փոփոխություններին, առևտրի և թվայնացման ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր: Երրորդ կանգառը Շվեյցարիան է: Ժնևում հունիսի 16-ին նախանշված է Բայդեն-Պուտին հանդիպումը:
20:10 - 03 հունիսի, 2021
Պուտինն Ասադին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ` խոստանալով աջակցել |tert.am|

Պուտինն Ասադին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ` խոստանալով աջակցել |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադին՝ ՍԱՀ-ի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Իր հաղորդագրության մեջ Պուտինը նշել է, որ քվեարկության արդյունքները հաստատել են սիրիացի գործընկերոջ «բարձր քաղաքական հեղինակությունը» և նրա հանդեպ ժողովրդի վստահությունը, գրում է «Московский Комсомолец» պարբերականը:Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել «սիրիացի գործընկերներին բազմակողմանի աջակցություն ցուցաբերել» ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև երկրի քաղաքական կարգավորման և վերականգնման հարցերում:Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, իր հերթին, տեղեկացրել է, որ Պուտինն Ասադի հետ անձամբ հանդիպելու ծրագիր դեռ չունի:Նախօրեին հայտնի էր դարձել, որ 2000 թվականից պաշտոնավարող Ասադն ընտրվել է ևս յոթ տարի ժամկետով՝ ստանալով ընտրողների ձայների 95,1 տոկոսը: Սիրիայի նախագահական ընտրությունները կայացել են մայիսի 26-ին։Ասադի մրցակիցներն էին խորհրդարանի նախկին պատգամավոր Աբդալլահ Սալլիում Աբդալլահը, որը ստացել է ընտրողների ձայների 1,5%-ը, և ընդդիմադիր թեկնածու Մահմուդ Ահմեդ Մուրաին, որը ստացել է ձայների 3,3%-ը։
15:24 - 28 մայիսի, 2021
Պեսկովը մեկնաբանել է Պուտինի խոսքը Ռուսաստանից ինչ-որ բան «ճանկել» ցանկացողների հասցեին
 |tert.am|

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի խոսքը Ռուսաստանից ինչ-որ բան «ճանկել» ցանկացողների հասցեին |tert.am|

tert.am: Ռուսաստանը բարեկամաբար է տրամադրված այլ երկրների նկատմամբ, սակայն կպաշտպանի իր շահերը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել Վլադիմիր Պուտինի հետևյալ խոսքը. «կջարդենք բոլորի ատամները», ով կփորձի ինչ-որ բան «ճանկել» Ռուսաստանից:«Նախագահը բավականին հստակ ներկայացրել է մեր հաստատուն աշխարհայացքը: Մենք ցանկանում ենք բարեկամություն անել բոլորի հետ, սակայն այդ բարեկամությունը պետք է հենց բարեկամություն լինի և ոչ թե թելադրանք, ոչ թե խաբեություն, ոչ թե երկկակի ստանդարտներ»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Պեսկովը։«Մենք գիտենք բարեկամություն անել, սակայն մենք երբեք ոչ մեկին թույլ չենք տա հավակնել ինչ-որ բանի, որը մերն է: Եվ մենք բավականին ուժեղ և հզոր ենք, որպեսզի ոչ մեկին դա թույլ չտանք»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: 
17:30 - 23 մայիսի, 2021
Քովիդի դեմ ՌԴ-ի պատվաստանյութի արտադրության տեղայնացումը Հայաստանում եւ Ղրղզստանում քննարկվում է. Պուտին |armenpress.am|

Քովիդի դեմ ՌԴ-ի պատվաստանյութի արտադրության տեղայնացումը Հայաստանում եւ Ղրղզստանում քննարկվում է. Պուտին |armenpress.am|

armenpress.am:  Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի արտադրության տեղայնացման հնարավորությունը Հայաստանում եւ Ղրղզստանում քննարկվում Է: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մայիսի 21-ին ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) նիստում, որը տեղի Է ունենում տեսակոնֆերանսի ձեւաչափով: «Դուք գիտեք, որ մեզ հաջողվեց բավականաչափ արագ ստեղծել երեք սեփական շատ արդյունավետ եւ անվտանգ պատվաստանյութեր կորանավիրուսի դեմ, շուտով շրջանառության մեջ կդրվի չորրորդ պատվաստանյութը՝ «Սպուտինկ Լայթը»,- ասել Է Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանի տարածքում պատվաստումն ակտիվորեն Է ընթանում: «Սպուտնիկ V»-ի թողարկումը հաջողությամբ տեղայնացված Է, այստեղ գործընկերներն արդեն ասացին, թե՛ Ղազախստանում եւ թե՛ Բելառուսում: Այժմ քննարկվում Է այդ արտադությունների ծավալման հնարավորությունը Հայաստանում եւ Ղրղզստանում»,- հայտնել Է նախագահը: Պուտինն ընդգծել Է, որ Ռուսաստանը «միակ երկիրն Է, որը հանձնում Է պատվաստանյութերի տեխնոլոգիաները»: Նա նաեւ նշել Է, որ հաշվի առնելով ներկայիս հանգամանքները՝ Ռուսաստանը կարեւոր Է համարում ուշադրություն հրավիրել համագործակցությանը դեղորայքային անվտանգության բնագավառում: Պուտինը նաեւ հիշատակել Է, որ Ռուսաստանում հայտնվել են կորոնավիրուսի դեմ հայրենական պատրաստուկներ, որոնց արդյունավետությունը, նրա կարծիքով, շատ բարձր Է: «Մինչեւ տարեվերջ ԵԱՏՄ-ի փորձագետները պետք Է պատրաստեն ոչ միայն կորոնավիրուսի, այլեւ այլ վտանգավոր հիվանդությունների բուժման համար ռազմավարական տեսակետից կարեւոր դեղորայքային պատրաստուկներով մեր երկրների ապահովման միջոցառումների պլան»,- հավելել Է ՌԴ նախագահը՝ ճշտելով, որ խոսքն այն մասին Է, որ արդյունավետ եւ մատչելի դեղորայքի արտադրություն կազմակերպվի ԵԱՏՄ-ում: Նա նաեւ նշել Է, որ այդ արտադրության ծավալները պետք Է բավական լինեն առողջապահության ազգային համակարգերի պահանջների բավարարման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:59 - 21 մայիսի, 2021
Պուտինն ու Ալիևը զրուցել են. քննարկվել է իրավիճակը ԼՂ-ում և հայ-ադրբեջանական սահմանին
 |factor.am|

Պուտինն ու Ալիևը զրուցել են. քննարկվել է իրավիճակը ԼՂ-ում և հայ-ադրբեջանական սահմանին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը `շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա` լիովին համապատասխանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տառին և ոգուն: Այս համատեքստում ուշադրություն է դարձվել վերջերս ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած միջադեպին: Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ կարգավորումը իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերն ու խորհրդատվական աջակցությունը `ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալուն` պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:
19:03 - 19 մայիսի, 2021
Անհրաժեշտ է 2 կողմից էլ դադարեցնել բռնության գործողությունները. Պուտինը դիմել է Իսրայելին և Պաղեստինին |tert.am|

Անհրաժեշտ է 2 կողմից էլ դադարեցնել բռնության գործողությունները. Պուտինը դիմել է Իսրայելին և Պաղեստինին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել դադարեցնել զինված հակամարտությունը: Ինչպես նշում է gazeta.ru-ն, Պուտինն այս մասին ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ հակամարտության նոր սրումը մեծ թվով զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության, այդ թվում` երեխաների շրջանում:«Մենք անհրաժեշտ ենք համարում դադարեցնել երկու կողմերի բռնության գործողությունները և ակտիվորեն լուծում փնտրել` հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների վրա»,-ասել է Պուտինը:Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի 17-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դատապարտել են իսրայելցիների և պաղեստինցիների հարվածները քաղաքացիական օբյեկտներին:
13:33 - 18 մայիսի, 2021
Վարչապետի աշխատակազմից չեն մեկնաբանում՝ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում ինչու է բացակայում ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով խնդրին լուծում տալու հնարավորության դրվագը

Վարչապետի աշխատակազմից չեն մեկնաբանում՝ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում ինչու է բացակայում ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով խնդրին լուծում տալու հնարավորության դրվագը

Երեկ Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ-ին)՝ ՀՀ ինքնիշխան տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Հայտարարությունից ժամեր անց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ ռուսական կողմը վերահաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սերտ կապերը պահելու իր պատրաստակամությունը։ Այս հեռախոսազրույցից հետո Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վերջինս վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, ընդգծել Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերման անհրաժեշտությունը։ Հետաքրքրականն այն է, որ հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ շեշտվում է, որ հեռախոսազրույցը ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ է կայացել, եւ բացակայում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով խնդրին լուծում գտնելու հնարավորությանն առնչվող հատվածը․ «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ»,- մասնավորապես ասված է ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Իսկ ֆրանսիական կողմի հաղորդագրության մեջ նշված է հետեւյալը․ «Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին՝ այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»։ Հայաստանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ այս դրվագի բացակայությունը վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը չի մեկնաբանում։  Infocom-ի հարցին, թե ինչու չկար ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով խնդրի լուծման հնարավորության մասին հատվածը, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը պատասխանեց այսպես․ «Ես մեր տարածած հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեմ, բավարարվեք տարածված հաղորդագրությամբ»։ Ճշտող հարցին, թե որեւէ այլ մեկնաբանությո՞ւն էլ չունեն, Խաչատրյանը բացասական պատասխան տվեց։ Իսկ թե ինչու է հատուկ շեշտվել, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, Խաչատրյանն ասաց, որ դա ընդունված պրակտիկա է եւ դրանում որեւէ խնդիր չկա։ Հարցը, թե որ դեպքում է նշվում եւ որ դեպքում չի նշվում՝ որ կողմն է նախաձեռնողը, Խաչատրյանը դարձյալ չմեկնաբանեց՝ կրկնելով, որ հրապարակված հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունի․ «Իրականությունն այդպես է․ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ է եղել հեռախոսազրույցը»։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետից հետաքրքրվեցինք, թե ինչու է Փաշինյանը ադրբեջանական զորքի՝ Սյունիքի տարածքում հայտնվելուց միայն 24 կամ ավելի ժամ հետո զանգահարել Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եւ, ինչպես թույլ է տալիս ենթադրել պաշտոնական լրահոսը, տարածաշրջանի այլ դերակատարների հետ կապ չի հաստատել․ Խաչատրյանը մեկնաբանեց, որ վարչապետի ունեցած հեռախոսազրույցներից ոչ բոլորն են հրապարակման ենթակա։ Մեր ճշտող հարցին, թե մինչ այս հեռախոսազրույցը այլ հեռախոսազրույցներ ունեցե՞լ է Պուտինի հետ, Խաչատրյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի։ Վերջինս տեղեկություն չունի նաեւ՝ վարչապետը տարածաշրջանի այլ դերակատարների հետ կապ հաստատե՞լ է, թե՞ ոչ։  Նարեկ Մարտիրոսյան
15:07 - 14 մայիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի մասին

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքն այսօր հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակագրերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար: Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադարձով:
11:33 - 14 մայիսի, 2021
Ռուսական կողմը վերահաստատել է Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը․ կայացել է Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը

Ռուսական կողմը վերահաստատել է Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը․ կայացել է Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը

Հայկական կողմի նախաձեռնությամբ, մայիսի 13-ին` ուշ երեկոյան, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Շարունակվել է քննարկումը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ: Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահպանելու անհրաժեշտությունը՝ առաջին հերթին հրադադարի ռեժիմի խիստ պահպանման առումով: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու ու Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Նախագահին, հանդես է եկել կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին, որպեսզի բոլոր առաջացող խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և նյութատեխնիկական կապերի վերականգնման խնդիրներին»,- նշված է հաղորդագրության մեջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ:
11:23 - 14 մայիսի, 2021