Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Աշխատանքի ժամին աշխատողները չպետք է դուրս գան այդ տարածքից․ փոխնախարար
 |armtimes.com|

Աշխատանքի ժամին աշխատողները չպետք է դուրս գան այդ տարածքից․ փոխնախարար |armtimes.com|

armtimes.com: Գործատուները պետք է պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները կիրառեն, որպեսզի ապահովեն աշխատողների անվտանգությունը եւ կանխեն համաճարակի տարածումը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ «2 նոր նախապայման է ավելացվել։ Առաջինը՝ գործատուն պետք է ապահովի իր աշխատողների տեղաշարժը՝ մեքենաներով կամ որեւէ տրանսպորտային միջոցով։ Երկրորդը՝ աշխատանքի ժամին աշխատողները չպետք է դուրս գան այդ տարածքից։ Սրանք շատ կարեւոր կանոններ են»,- ասաց Սիմոնյանը։ Նա նշեց, որ պարետի երեկվա որոշմամբ արդեն իսկ թույլատրվում է իրականացնել՝ մշակող արդյունաբերության հատվածում՝ պոլիոգրաֆիական գործունեություն, թունաքիմիկատների արտադրություն, քարերի սղոցում եւ հարդարում, մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն, էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն, արդյունաբերական մեքենաների եւ սարքավորանքի տեղադրում։ «Նաեւ թույլատրվում է մեծածախ առետուրը՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքներով, բացառությամբ մի քանի ենթատեսակների։ Թույլատրվում է նաեւ գյուղատնտեսական մեքենաների, սարքավորումների եւ դրանց պահեստամասերի մեծածախ առեւտուրը։ Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առեւտուրն է թույլատրվում։ Դա հիմնականում վերաբերում է այն խանութներին, որտեղ գերակշռող մասը՝ սնունդ, ծխախոտ, խմիչքն է։ Նաեւ տեղեկատվության եւ կապի մասով՝ թույլ է տրվել գրքերի հրատարակությունը, հեռուստատեսային ծրագրերի արտադրության եւ հետարտադրական առումով որոշ գործունեության տեսակներ, որոնք նախկինում արգելված էր՝ հիմա թույլատրվում է»,- ասաց փոխնախարարը։ Սիմոնյանի խոսքով՝ սպասարկման ոլորտում կան գործունեության տեսակներ, որոնք արգելված չեն՝ արհեստակցական միությունների գործունեություն, համակարգիչների եւ կապի սարքավորանքի նորոգում, կենցաղացային էլեկտրոնային սարքավորումների նորոգում, կենցաղային սարքերի՝ տնային այգեգործական գույքի նորոգում։
19:14 - 23 ապրիլի, 2020
20 օրվա ընթացքում տրամադվել է 4․7 միլիարդ դրամի գյուղատնտեսական վարկ․Արման Խոջոյան

20 օրվա ընթացքում տրամադվել է 4․7 միլիարդ դրամի գյուղատնտեսական վարկ․Արման Խոջոյան

ԿԲ-ի կողմից տրամադրված տվյալների  համաձայն այս նախագծերի համար ստացվել է 13,000-ից ավելի հայտադիմում և դրանց ընդհանուր ծավալը կազմում է ՝27․6 միլիարդ դրամ։ Այսօրվա դրույթամբ հաստատվել են 2943 հայտ, ընդհանուր առմամբ՝ 4,34 միլիարդ դրամ դրամային արժեքով։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։  Վերջինս անդրադարձավ  գյուղատնտեսական ոլորտին հատկացվող պետական օժանդակության ծրագրերին և այն ծրագրերին, որոնք իրականացվում են միջազգային կազմակերպությունների կողմից։ Խոջոյանը տեղեկացրեց, որ 20 օրվա ընթացքում տրամադվել է 4,7 միլիարդ դրամի գյուղատնտեսական վարկ։ «Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող « Համայնքների  գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման  և մրցունակության» ծրագրի շրջաակներում նախատեսվում է առաջիկա երկու ամիսների ընթացքում առնվազն 30 դրամաշնորհի տեսքով աջակցություն տրամադրել առնվազն 30 վերմշակող կազմակերպությունների՝ արտադրական կարողությունների վերազինման և սննդի անվտանգության պամանների բարելավման համար»,- ասաց նախարարի տեղակալը։ Նա նշեց, որ այս ծրագրերը միտված է, որ հայկական արտադրանքը ավելի մրցունակ լինի  արտաքին շուկաներում և հավելեց, որ  այս ծրագրի շրջանակներում ոչ միայն պարզապես սննդի անվտանգության պայմաններն են բարելավվելու այլ նաև համապատասխանեցվելու են միջազգային չափանիշներին։ Ծրագրերի ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 550 միլիոն դրամ։ Արդեն հայտարարվել է մրցույթը և մեկ ամսվա ընթացքում  այդ դրամաշնորհը հասանելի կլինի վերամշակողներն։ «Այդ նույն ծրագրի շրջանակներում 39 կոպերատիվի, տարվա ընթացքում կտրամադրվի շուրջ 190 միավոր գյուղտեխնիկա։ Նախորդող 10 օրերի ընթացքում արդեն մի խմբաքանակը տամադրվել է և գալիք երկու ամսվա ընթացքում 41 միավոր գյուղտեխնիկա հասանելի կլինի 11 համայնքում»,- ասաց Խոջոյանը։ Անդրադառնալով այլ կազմակերպությունների կողմից տրամադրվող դրամաշնորհներին Խոջոյանն  հայտնեց, որ Եվրոպական միության « Կանաչ գյուղատնտեսույթյունը Հայաստանում» նախաձեռնության շրջանակներում Հայաստանին կտրամադրվի շուրջ 460․000 եվրո աջակցություն։ Ծրագրով առաջարկվող հատուկ գործողությունները ներառում են գյուղատնտեսական փոքր ծավալի տեխնիկայի, գյուղտնեխնիկայի և սարքավորումների տրամադրում։  «Աջակցությունը  վերաբերում է նաև հետբերքահավաքային գործընթացներին, ինչպես նաև ծրագիրը իրականցվում է ՄԱԿ-ի և Ավստրայի զարգացման գործակալությունների կողմից։ Իրականացվում է՝ Տավուշի․  Շիրակի և Լոռու մարզերում։ Ընդգրկում է հետևյալ արժեշղթաները՝ հատիկընդեղեն, խոտաբույսեր, միրգ և հատապտուղներ, բանջարեղեն և ոչխարաբուծություն։ ՄԱԿ-ի զարգացման մեկ այլ ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում փոքր և միջին ձեռնարկատերերին կտրամադրվի մինչև 20․000 դոլար դրամային արժողությամբ դրամաշնորհ, որպեսզի կարողանան զարգացնել և բարելավել իրենց վերամշակման կարողությունները»,- հավելեց նախարարի տեղակալը։ Խոջոյանը նշեց, որ ՄԱԿ-ի «Պարենի  և գյուղատնտեսության կազմակերպության» հետ միաժամանակ իրականացնում ենք նաև այլ ծրագրեր և մինչև  հոկտեմբեր ամիսը  կստեղծվի թվայնացված հողագիտական  քարտեզներ։ Այդ քարտեզների միջոցով հնարավորություն կտրվի իմանալ, թե որտեղ ինչ հողատեսքեր կան և ինչ նպատակով կարող են օգտագործվել։
13:22 - 22 ապրիլի, 2020
Առաջին առցանց դասընթացը՝ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի ծրագրի շրջանակում

Առաջին առցանց դասընթացը՝ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի ծրագրի շրջանակում

«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապրիլի 20-ին մեկնարկել է առաջին առցանց ուսուցողական դասընթացը, որին մասնակցումէ 21 դիմորդ Կոտայքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից: Հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հնգօրյա դասընթացը վարում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի փորձառու մասնագետները: Առցանց եղանակով առաջին դասընթացի մեկնարկնունկնդրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: Դասընթացի սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը: Նա նշել է, որ նախկինում դասընթացներին մասնակցելու համար շահառուներն այցելում էին Հայաստանի ազգային ագրարային համալսարան, սակայն արտակարգ իրավիճակով պայմանավորված,նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական աշխատանքները չեն կարող հապաղել, այս դասընթացը որոշվել է կազմակերպել առցանց եղանակով:   Հայկ Ղևոնդյանի խոսքով՝ եթե հանրապետությունում արտակարգ դրությունը շարունակվի, ապա ծրագրի շրջանակում, կախված շահառուների թվից, կկազմակերպվի ևս մեկ դասընթաց: Առաջիկա օրերին նույն ձևաչափով մեկ այլ դասընթաց նախատեսվում է իրականացնել փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրով: Ընդհանուր առմամբ, Հայկ Ղևոնդյանի ներկայացմամբ՝ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության»  ծրագրով այս պահի դրությամբ ստացվել է242 դիմում, տեղազննության արդյունքում 223 դիմումատուի տնտեսություն համապատասխանել է չափորոշիչներին: Ծրագրի դասընթացներին մասնակցել է 131 շահառու, որոնցից 28-ի հետ կնքվել են պայմանագրեր։ Շահառուների մի մասը շինարարության առաջին փուլն արդեն ավարտել է և ստացել այդ փուլի համար նախատեսված պետական աջակցությունը՝ ծախսերի փոխհատուցումը: «Դիմումատուների թիվը բավական մեծ է, քանի որ տնտեսվարողները գիտակցում են, որ ժամանակն է անցնել ինտենսիվ գյուղատնտեսության», - հավելել է Հայկ Ղևոնդյանը:  Դասընթացի մասնակիցներին ներկայացվելու են ծրագրի պայմանները, մասնակցության ընթացակարգը, «խելացի» անասնաշենքերի առավելությունները,  յուրաքանչյուր մոդելի կառուցման առանձնահատկությունները և անասնաշենքերի կառուցման վերաբերյալ այլ կարևոր մանրամասներ:  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը համոզմունք է հայտնել, որ հեռավար ուսուցումը նոր հետաքրքիր մշակույթ կձևավորի գյուղատնտեսության ոլորտում: «Մենք շատ ենք կարևորում ուսուցման բաղադրիչը մեր ծրագրերում,քանի որ նախքան բուն ծրագրի մեջ ներգրավվելը, ֆերմերները պատկերացում են կազմում ծրագրի վերաբերյալ», - նշել է փոխնախարարը: Տիգրան Գաբրիելյանի խոսքով՝ «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրի մեկնարկային փուլում շատերը թերահավատորեն էին վերաբերվում ծրագրին, սակայն,ականատես լինելով ծրագրի արդյունավետությանը, շատ տնտեսվարողներ սկսել են ակտիվորեն հետաքրքրվել ծրագրով: Ըստ փոխնախարարի՝ բավական մեծ է հետաքրքրությունը նաև ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրի հանդեպ, քանի որ այն ևս համարվում է գյուղատնտեսության ոլորտի եկամտաբեր ճյուղ: Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում են փոփոխություններ և լրամշակումներ՝ գործող ծրագրերն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով:
13:01 - 21 ապրիլի, 2020
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների հետ

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախարարը գործարարների հետ քննարկել է արտակարգ իրավիճակում արտադրությունների կազմակերպման հնարավորությունները: Տնտեսվարողները դիտարկումներ են ներկայացրել արտադրամասերում համավարակի  կանխարգելիչ միջոցառումների պարտադիր պահաջների վերաբերյալ: Նշվել են այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ արտադրամասերում համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով Պարետատան կողմից նվազագույն պահանջների սահմանմանհետևանքով: Գործարարների հետ քննարկվել են նաև Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների չափանիշները, դրանցում փոփոխությունների փոփոխություններ կատարելու հնարավորությունները: Նախարարը խոստացել է բարձրաձայնված խնդիրները քննարկել Կառավարության մյուս անդամների հետ և արձագանքել հնարավորինս սեղմ ժամկետում։
09:11 - 17 ապրիլի, 2020
Նախարարը թեթևարդյունաբերական ընկերությունների հետ քննարկել է արտադրության հնարավորությունները

Նախարարը թեթևարդյունաբերական ընկերությունների հետ քննարկել է արտադրության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ապրիլի 16-ին հանդիպել է Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը գործարարների հետ քննարկել է արտակարգ իրավիճակում արտադրությունների կազմակերպման հնարավորությունները: Տնտեսվարողները դիտարկումներ են ներկայացրել արտադրամասերում համավարակի կանխարգելիչ միջոցառումների պարտադիր պահաջների վերաբերյալ: Նշվել են այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ արտադրամասերում համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով Պարետատան կողմից նվազագույն պահանջների սահմանման հետևանքով: Գործարարների հետ քննարկվել են նաև Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների չափանիշները, դրանցում փոփոխությունների փոփոխություններ կատարելու հնարավորությունները: Նախարարը խոստացել է բարձրաձայնված խնդիրները քննարկել Կառավարության մյուս անդամների հետ և արձագանքել հնարավորինս սեղմ ժամկետում:
20:59 - 16 ապրիլի, 2020
Էկոնոմիկայի փոխնախարարը հերքում է տնտեսավարողներին 100 մլն-ից ավելի վարկ չտրամադրելու մասին լուրերը |armenpress.am|

Էկոնոմիկայի փոխնախարարը հերքում է տնտեսավարողներին 100 մլն-ից ավելի վարկ չտրամադրելու մասին լուրերը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը հերքում է տնտեսավարողներին 100 մլն դրամից ավել վարկ չտրամադրելու վերաբերյալ ներքին որոշման մասին տեղեկությունները։ Այս մասին մամուլի ասուլիսի ասաց փոխնախարարը՝ պատասխանելով հարցին, թե կա՞, արդյոք, ներքին որոշում տնտեսավարողներին 100 մլն դրամից ավել վարկ չտրամադրելու վերաբերյալ, քանի որ քաղաքացիներն ահազանգում են։ «Վարկ վերցնելու համար տնտեսավարողներից արդեն 200 հայտ ենք ստացել, բոլոր հայտերը բանկերի հետ մոնիտորինգի ենք ենթարկում և պայմաններին համապատասխանողները՝ բավարարում: Ես նմանատիպ տեղեկություն չունեմ, և դժվար թե ինչ-որ մեկը նման տեղեկատվություն ունենա: Ներքին որոշում չկա, կա Կառավարության հստակ որոշում, կա հստակ կանոնակարգ»,- նշեց Ավանեսյանը և հավելեց, որ տնտեսավարողները շարունակեն նույն կերպ աշխատել և համագործակցել բանկերի հետ:
16:23 - 15 ապրիլի, 2020
Այս պահի դրությամբ կնքվել է ավելի քան 700 գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր |armenpress.am|

Այս պահի դրությամբ կնքվել է ավելի քան 700 գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր |armenpress.am|

armenpress.am: Գյուղատնտեսական գործունեություն ծավալողները հնարավորություն ունեն օգտվել արտոնյալ պայմաններից և  գյուղատնտեսական ապահովագրական պայմանագիր կնքել։ Ապրիլի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։ «Այս պահին կնքված է ավելի քան 700 գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր։ Ամենաշատը կարկտի և հրդեհի ռիսկերից են գյուղացիները օգտվում։ Մինչև ապրիլի 20-ը դրությամբ ունենք վերջնաժամկետ խնձորը կարկտից ապահովագրելու համար և մայիսի 1-ին ավարտվում է ժամկետը աշնանացան և գարնանացան ցորենի և գարու՝ կարկտից և հրդեհից ապահովագրելու համար»,- նշել է Օհանյանը։ Նա  ֆերմերներին հորդորում է օգտվել հնարավորությունից մինչև ապահովագրական հայտի վերջնաժամկետը լրանալը, քանի որ հակառակ դեպքում ռիսկերի հետևանքով հասցված վնասները միայնակ են փոխհատուցելու։
16:13 - 15 ապրիլի, 2020
Շարունակվում են իրագործվել տնտեսական շոկերի մեղմման միջոցառումները․ 1-ին միջոցառման հայտերի թիվն անցել է 200-ի շեմը․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Շարունակվում են իրագործվել տնտեսական շոկերի մեղմման միջոցառումները․ 1-ին միջոցառման հայտերի թիվն անցել է 200-ի շեմը․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ օրեր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակազմը  հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ ՀՀ-ի հասանելի աջակցության ծավալը հասել է 206 միլիոն հատուկ փախառության իրավունքերի, որը կազմում է 280 միլիոն ԱՄՆ դոլար։ «Այդ միջոցները կառավարությանը հասանելի են այն պատճառով, որ մենք շարունակաբար բարելավել ենք մեր գործարար միջավայրը, ապահովել ենք նեդրումների պաշտպանությունը, բարեփոխումներ ենք իրականացրել ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական ոլորտներում։ Միջազգային հանրության մոտ վստահություն է ձևավորվել, որ ՀՀ կառավարությունն այս միջոցներն ուղղելու է կորոնավիրուսի հետևանքների մեղմմանը, և այդ միջոցներն ուղղելու  է նպատակային»,- նշեց նա։ Ավագ Ավանեսյանի խոսքով՝ այդ միջոցները ծախսվելու  են առողջապահական համակարգերի հզորացման, ինչպես նաև սոցիալական և տնտեսական շոկերի մեղմման նպատակով։ Նա հիշեցրեց, որ սա առանց պայմանների վարկ է, կառավարությունն է ընտրելու՝ ինչի վրա է ծախսվելու գումարը, և այս վարկի հասանելիությունը զգալիորեն հզորացնում է մեր հակահամաճարակային միջոցառումների իրականացման կարողությունը «Շարունակվում են իրագործվել տնտեսական շոկերի մեղմման միջոցառումները։ 1-ին միջոցառման շրջանակում հայտերի թիվն  արդեն անցել է 200-ի շեմը։ 2-րդ միջոցառման շրջանակում 536 հայտ բավարարվել է։ 3-րդ միջոցառման շրջանակում միջոցառման պայմաններին բավարարել է 115 հայտ, ընդհանուր հայտերի թիվը հասել է 700-ի։ 5-րդ միջոցառման շրջանակներում, համաձայն ՊԵԿ-ի օպերատիվ տվյալների, արդեն 7500 շահառու համապատասխան ֆինանսական միջոցները ստացել է»,- նշեց նա։ Ավագ Ավանեսյանն ասաց, որ նախարարությունը շարունակում է ոլորտային ուսումնասիրությունները՝ բացահայտելու այն ոլորտները, որոնք լրացուցիչ հարվածներ են կրում կորոնավիրուսի տնտեսական շոկերի արդյունքում։ «Մենք աշխատում ենք ինչպես տնտեսագիտական համայնքի հետ, այնպես էլ համապատասխան ոլորտները ներկայացնող ասոցիացիաների և առանձին գործարարների հետ՝ բացահայտելու հենց այն նեղ տեղերը, որտեղ մեր տնտեսությունը կարող է խնդիր ունենալ»,- նշեց նա։
15:18 - 15 ապրիլի, 2020
ԵՄ-ի կողմից հաստատվել է նոր գործիք, որն ուղղված է կորոնավիրուսի դեմ պայքարին․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյան

ԵՄ-ի կողմից հաստատվել է նոր գործիք, որն ուղղված է կորոնավիրուսի դեմ պայքարին․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյան

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Եվրամիության կողմից ՀՀ-ին ընդհանուր առմամբ կհատկացվի 92 միլիոն Եվրո աջակցություն։ Այդ աջակցությունը կուղղվի մի շարք ոլորտների, մասնավորապես՝ առողջապահական համակարգին, ճգնաժամից առավել տուժած քաղաքացիներին և նաև ՓՄՁ-ներին։ Այժմ քննարկվում է, թե ինչ գործիքակազմի շրջանակում այդ աջակցությունը կտրամադրվի։ Վարոս Սիմոնյանի խոսքով՝ աջակցության չափը դեռ քննարկման շրջանակում է և կարող է ավելանալ։ «ԵՄ-ի կողմից հաստատվել է նոր գործիք, որն ուղղված է կորոնավիրուսի դեմ պայքարին և տնտեսական ճգնաժամից դուրս գալուն։ Այդ աջակցությունը կտրամադրվի բոլոր երկրներին, որոնք կարիք ունեն։ Գործիքի կոչվում է Team Europe, և գործիքի շրջանակում արդեն իսկ նախատեսված է մոտ 20 միլիարդ Եվրոյի աջակցություն»,- նշեց նա Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում, բացի երկկողմ աջակցությունից, կա Արևելյան գործընկերության 6 երկրների շրջանակում ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցություն, որն այս պահի դրությամբ կազմում է մոտ 80 միլիոն Եվրո և կտեղաբաշխվի 6 երկրների մեջ։ «Միևնույն ժամանակ Եվրոպական հանձնաժողովը կվերանպատակաուղղի մոտ 880 միլիոն Եվրո արժողությամբ ամբողջ տարածաշրջանի համար նախատեսված աջակցությունը կարճաժամկետ և միջնաժամկետ ֆինանսական գործիքների միջոցով, որն ուղղված կլինի մեղմելու կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքները»,- նշեց նա։  Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանն էլ հավելեց, որ  տեղի է ունեցել Եվրամիության կողմից ֆինանսավորվող ամենախոշոր «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության» ծրագրի առաջին խորհրդատվական կոմիտեի նիստը, որին մասնակցել են նախարարի տեղակալները, Եվրամիության կողմից միջազգային մեր գործընկերները, և որոշում է կայացվել, որ GAIA ծրագրի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության ոլորտին կտրամադրվի 456 հազար 500 Եվրոյի չափով աջակցություն։  
13:53 - 15 ապրիլի, 2020
Հաջորդ շաբաթվա ընթացքում կամ մինչև այս շաբաթվա վերջ գործունեության նոր տեսակներ կարող են թույլատրվել․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հաջորդ շաբաթվա ընթացքում կամ մինչև այս շաբաթվա վերջ գործունեության նոր տեսակներ կարող են թույլատրվել․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ երկուշաբթի օրվանից գործում է տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշման փոփոխությունը, համաձայն որի՝ տնտեսական գործունեության որոշ նոր տեսակներ արդեն թույլատրվում են։ Խոսքը, մասնավորապես, ծխախոտային արտադրատեսակների արտադրության, շինարարության, շինանյութերի արտադրության մասին է՝ որոշ սահմանափակումներով։  «Այս պահի դրությամբ իրականացվում են աշխատանքներ, կարծում եմ՝ հաջորդ շաբաթվա ընթացքում կամ մինչև այս շաբաթվա վերջ, կախված իրավիճակից և տեղաշարժի սահմանափակումներից, գործունեության նոր տեսակներ կարող են թույլատրվել,- նշեց նա։  Վարոս Սիմոնյանն ասաց, որ շատ հարցեր են լինում, թե տնտեսական գործունեության մի քանի տեսակներ, մասնավորապես՝ տեքստիլի հետ կապված, ինչու են արգելված այս պահի դրությամբ։ «Հարցը քննարկվում է և կկայացվեն համապատասխան որոշումներ։ Փուլային տարբերակով գործունեության այդ տեսակները նույնպես կթույլատրվեն։ Կախված համաճարակի տարածումից և իրավիճակից՝ որոշումները կընդունվեն հընթացս, և մենք կունենանք գործունեության փուլային բացվածքի տեքսով տնտեսական գործունեության տեսակների գրեթե ամբողջական գործունեություն,- նշեց նա։  Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ բացի ԵԱՏՄ շրջանակում մինչև այս պահն իրականացված միջոցառումներից՝  ակտիվ քննարկվում է նաև այլ համատեղ միջոցառումների իրականացումը։ «Նախաձեռնություն է իրականացվել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների կողմից,  և շուտով կա՛մ Հայաստանի կառավարության կողմից, կա՛մ ԵԱՏՄ-ի շրջանակում առաջարկ կներկայացվի, որ որոշ ապրանքատեսակների մասով, որոնք  օգտագործվում են տնտեսության մեջ և ունեն թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական նշանակություն, ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես կա՛մ զրոյացվեն, կա՛մ հնարավորինս իջեցվեն, որը թույլ կտա խթանել արտադրությունը, արդյունաբերությունը,- նշեց նա։   Վարոս Սիմոնյանի խոսքով՝ Էկոնոմիկայի նախարարությունը քննարկումներ է իրականացնում տնտեսվարողների հետ՝ հասկանալու համար, թե ապրանքատեսակների բաղկացուցիչ որ մասերը կամ հումքի որ տեսաները կարող են ունենալ մեծ նշանակություն տնտեսության մեջ։  Նա հայտնեց, որ ապրանքատեսակների ցանկը կկազմվի և կքննարկվի ԵԱՏՄ անդամ երկրների հետ։ 
13:06 - 15 ապրիլի, 2020
Կառավարության հակաճգնաժամային 1-ին միջոցառման մասով տրամադրվել են 520 միլիոն դրամի վարկային միջոցներ․ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան

Կառավարության հակաճգնաժամային 1-ին միջոցառման մասով տրամադրվել են 520 միլիոն դրամի վարկային միջոցներ․ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ Կառավարության հակաճգնաժամային այն միջոցառումներին, որոնք ունեն տնտեսական բնույթ։ Նա նշեց, որ դրանցից առաջինը վերաբերում է կառավարության աջակցությանը այն կազմակերպություններին, որոնց վարկավորման կամ սուբսիդվորման վերաբերյալ որոշումները կայացվում են առևտրային բանկային համակարգի օգնությամբ։ «Սա այն դեպքն է, երբ, հաշվի առնելով, որ ծրագրերի գնահատման կարողությունները գտնվում են ֆինանսական հատվածում, և մեր բանկերն ու վարկային կազմակերպություններն են, որ ճանաչում են իրենց այն գործընկերներին, որոնց հետ ունեն երկարաժամկետ համագործակցություն և վստահություն, որ նրանց կողմից իրականացվող ծրագրերը կարող են հաջողության հասնել կառավարության ֆինանսական աջակցությամբ, կառավարությունը տրամադրում է համաֆինանսավորման, վերաֆինանսավորման կամ տոկոսների սուբսիդավորման եղանակով աջակցություն»,- ասաց նա։ Նախարարը հայտնեց, որ  երեկվա դրույամբ՝ 1-ին միջոցառման մասով բանկային համկարգի կողմից  բավարարված են եղել ընդհանուր արժեքով 1 միլիարդ 433 միլիոն դրամի վարկային փաթեթներ, փաստացի տրամադրված են  եղել 520 միլիոն դրամի վարկային միջոցներ։ «2-րդ միջոցառումը վերաբերում է  գյուղատնտեսության ոլորտում կառավարության աջակցության ծրագրերին։ Փաթեթը, բացառությամբ մեկ բաղադրիչի, նոր չէ, իրականացվում էր նաև մինչև ապրիլ ամիսը։ Ապրիլից սկսած՝ մենք  փոխեցինք հիմնական մոտեցումը․ տոկոսները սուբսիդավորում ենք ամբողջությամբ, ոչ թե մասնակի։ Կարևոր լրացում կատարեցինք․ մինչև 1 միլիոն դրամ արժեքով միկրովարկերն այլևս հասանելի կլինեն գյուղացիական տնտեսություններին»,- նշեց նա։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ երեկվա դրությամբ՝  իրենք ունեն 2-րդ միջոցառման մասով իրականացվող ծրագրերի առնրությամբ 1․1 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով հաստատված վարկային հայտեր և 600 մլն դրամ ընդհանուր արժեքով փաստացի տրամադրված վարկեր։  «3-րդ միջոցառումը վերաբերում է փոքր ձեռնարկություններին վարկային աջակցությանը։ Այս դեպքում մենք ոչ թե կազմակերպությունների ընտրությունը կատարում ենք ֆինանսական համակարգի օգնությամբ, այլ հաշվի ենք առնում այն փաստը, որ կազմակերպությունները 2019 թ․ ընթացքում ցուցաբերել են բարեխիղճ հարկային  և վարկային վարքագիծ։ Երեկվա դրությամբ ունենք բավական լավ ցուցանիշներ՝ հաշվի առնելով, որ ընդամենը 3  փաստացի աշխատանքային օր ենք ունեցել այդ վարկային հայտերը դիտարկելու և դրանց վերաբերյալ համապատասխանությունը հաստատելու համար»,- նշեց նա։ Նախարարն ասաց, որ արդեն կան 27 հայտատուներ, որոնք ընդհանուր արժեքով 280 միլիոն դրամ գումարով վարկային ռեսուրսներ կարող են ստանալ։  «Այս 4 օրերի ընթացքում ստացված 356 հայտերից մոտ 270-ը տարբեր անհամապատասխանության պատճառներով առայժմ չեն դիտարկվում, որովհետև ի սկզբանե դուրս են եղել Կառավարության կողմից հայտարարված չափորոշիչների շրջանակից։ Բայց մենք ուսումնասիրում ենք նաև այդ պատճառները՝ հասկանալու համար, թե որտեղ են խտացված այն գործոնները, որոնց փոքր փոփոխությունների արդյունքում այդ կազմակերպությունների մի մասին նույնպես առաջիկայում կարող ենք դարձնել այս վարկային ֆինանսական աջակցության շահառու»,- նշեց նա։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ պարբերաբար ճշգրտումներ են արվում։ «Մենք պայամանները կճշգրտենք, կփոփոխենք ուղիղ այնքան, ինչքան մենք թիրախների շրջանակում կզգանք, որ բաց են մնացել պոտենցիալ մասնակիցներ։ Մեր ցանկությունն է, որ գործիքակազմը, որը վերաբերում է մասնավորապես տնտեսական բլոկին,  ոչ թե լինի հակաճգնաժամային գործիքակազմ, այլ եթե նույնիսկ այս պահին համարվի հակաճգնաժամային, հետագայում աշխատի ի նպաստ մասնավոր հատվածի զարգացման»,- ասաց նա։ 
14:45 - 09 ապրիլի, 2020
Տնտեսվարողները չպետք է առիթից օգտվեն և ՀԴՄ չտրամադրեն․ Էկոնոմիկայի փոխնախարար |tert.am|

Տնտեսվարողները չպետք է առիթից օգտվեն և ՀԴՄ չտրամադրեն․ Էկոնոմիկայի փոխնախարար |tert.am|

tert.am: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, խոսելով արտակարգ դրության պայմաններում որոշ տնտեսվարողների կողմից ՀԴՄ չտրամադրվելու մասին, նշեց՝ պետք չէ առիթից օգտվել և ՀԴՄ չտրամադրել, այդ վարքագիծը չի ընդունվում:«Օրենսդրությունն ինչպես գործում էր արտակարգ դրությունից առաջ, գործում է նաև հիմա, կարծում եմ՝ ավելի խիստ կգործի այս տեսակի վարքագիծ դրսևորելու պարագայում»,- ասաց նա:Հարցին, թե այս շրջանում կա՞ն տնտեսվարողներ, որոնք ախտահանիչ նյութեր են սկսել արտադրել, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման բնութագրով ապրանքենր չկան, սակայն նրանք ունեն համապատասխան հավատարմագիր, Սիմոնյանը պատասխանեց, որ անցած շաբաթվա ստուգմուների արդյունքում 20 արտադրողներից 19-ի մոտ կային այդ հավատարմագրերը, և արտադրած ապրանքները համապատասխանում էին նորմային:
16:32 - 06 ապրիլի, 2020
Իրականացվում են այլընտրանքային միջոցառումներ, որոնք հնարավորինս կզսպեն առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումները․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Իրականացվում են այլընտրանքային միջոցառումներ, որոնք հնարավորինս կզսպեն առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումները․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ասաց, որ շուկան վերահսկվում է, ՏՄՊՊՀ-ն իրականացնում է ամենօրյա մոնիթորինգ։ «Հնարավոր են գների որոշակի բարձրացումներ։ Իրականացվում են այլընտրանքային միջոցառումներ, որոնք հնարավորինս կզսպեն առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումները-, նշեց նա։  Վարոս Սիմոնյանն անդրադարձավ նաև Վրաստանում գործող սահմանափակումներին։  «Վերին Լարսում մարտ ամսին որոշակի դժվարություններ կային՝ կապված ձյան հետ, և սահմանակետը փակ էր։ Պետք է խնդրենք մեր բոլոր բեռնափոխադրողներին և ընկերություններին, որ որոշակի գործողություններ կազմակերպելուց առաջ հաշվի առնեն թե՛ գործող եղանակային պայմանները, թե՛ այս օրերին  կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում երկրների կողմից իրականացվող միջոցառումները, որոնք, իհարկե, լրացուցիչ դժվարություններ են առաջացնում բոլոր տնտեսվարողների համար»,- ասաց նա։  
14:05 - 06 ապրիլի, 2020
Տնտեսական գործունեության սահմանափակումների ցանկը պարբերաբար վերանայվում է․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Տնտեսական գործունեության սահմանափակումների ցանկը պարբերաբար վերանայվում է․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, անդրադառնալով ՀՀ պարետի որոշումներին, նշեց, որ այս պահին գործում է պարետի համար 6 որոշումը, որով բժշկական նշանակության սարքավորումների և դեղամիջոցների արտահանումը սահմանափակված է։ «Գործում էր մեկ այլ որոշում՝ համաձայն որի՝ Իրանից ապրանքների փոխադրումն իրականացվում էր՝ համաձայն գործող ցանկի։ Այս պահի դրությամբ գործում է միայն բժշկական սարքավորումների և դեղամիջոցների արտահանման սահմանափակումը։ Ապրանքների փոխադրումը սահմանով իրականացվում է՝ համաձայն գործող կարգի։ Իրականացվում է ապրանքների փոխաբեռնում Մեղրի անցումային կետում կամ Ագարակ մաքսային տերմինալում։ Եթե անհնար է իրականացնել կոնկրետ ապրանքատեսակի փոխաբեռնումը, գործում է երրորդ միջոցը․ դա ապրանքի տեղափոխումն է ուղեկցմամբ։ Ուղեկցումն իրականացվում է միայն ՊԵԿ-ի թույլտվության դեպքում»,- ասաց Սիմոյանը։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ մենք չունենք որևէ տեսակի սահմանափակում Իրանի հետ՝ բացառությամբ գործող կարգավորման, որը սահմանում է, թե ինչ պայմաններում կարելի է իրականացնել ոչ բժշկական ապրանքատեսակների թե՛ ներմուծում, թե՛ արտահանում ։ «Այդ ամբողջ գործընթացը նաև կախված է սահմանային անցակետի բացթողումային հնարավորություններից և այդ պահին տիրող իրավիճակից։ Թե՛ փոխաբեռնումը, թե՛ ուղեկցմամբ աշխատանքներն իրականացվում են Առողջապահության նախարարության, ոստիկանության, ինչպես նաև ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի աշխատակիցների հսկողության ներքո»,- ասաց նա։  Վարոս Սիմոնյանի խոսքով՝ ՀՀ ողջ տարածքում գործող տնտեսական գործունեության սահմանափակումների ցանկը պարբերաբար վերանայվում է, և կախված իրավիճակից՝ գործունեության տեսակներն ավելացվում կամ հանվում են։ «Դա պայմանավորված է հիվանդության տարածման շղթայի հնարավորինս սահմանափակմամբ և մարդկանց տեղաշարժի գործող կանոններով։ Հնարավոր է լինեն որշակի բացառություններ, որովհետև պարետի որոշմամբ սահմանված են, թե ինչ դեպքերում է հնարավոր գրավոր թույլատրություն կոնկրետ գործունեության տեսակը թույլատրելու վերաբերյալ»,- նշեց նա։ 
13:29 - 06 ապրիլի, 2020
ԵՏՀ-ի կողմից որոշում է կայացվել, համաձայն որի՝ որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են․ Էկոնոմիայի նախարարի տեղակալ

ԵՏՀ-ի կողմից որոշում է կայացվել, համաձայն որի՝ որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են․ Էկոնոմիայի նախարարի տեղակալ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը այսօր Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարծավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԵՏՀ-ի կայացրած որոշումներին։ «Մարտի 16-ին ԵՏՀ-ի կողմից որոշում է կայացվել, համաձայն որի՝ որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են։ Ապրիլի 3-ին այդ որոշման մեջ փոփոխություն կատարվեց խորհրդի հերթական նիստի ժամանակ, և ցանկն ընդլայնվեց։ Ցանը վերաբերում է բժշկական նշանակության ապրանքներին, ինչպես նաև դեղորայքի արտադրության մեջ կիրառվող նյութերին»- նշեց նա։ Վարոս Սիմոնյանն ասաց, որ այդ ապրանքատեսակները ներմուծելու դեպքում տնտեսվարողը համապատասխան դիմում-հայտ է ներկայացնում Առողջապահության նախարարություն, և դրական եզրակացությունը ստանալու պարագայում այդ ապրանքատեսակները ներմուծվում են ՀՀ  զրոյական մաքսատուրքերով։ «Ցանկում առկա են գրեթե բոլոր այն բժշկական սարքավորումները և հումքատեսակները, որոնք անհրաժեշտ են դեղորայքի արտադրության համար։ Ժամկետը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը, այսինքն՝ 6 ամիս ժամանակահատվածով, և սկիզբ է առնում մարտի 16-ից ծագած իրավահարաբերությունների հիման վրա, այսինքն՝ եթե այս հատվածում ներմուծում է տեղի ունեցել ցանկում նախատեսված ապրանքատեսակների մասով, տնտեսվարողները կարող են դիմել Առողջապահության նախարարություն, ստանալ համապաստասխան եզրակացություն և որոշ վարչական աշխատանքների արդյունքում կարող են համապատասխան մեխանիզմների միջոցով ունենալ զրոյական մաքսատուրք»,- նշեց նա։   ԵՏՀ-ի մեկ այլ որոշմամբ  3 ամիս ժամանակահատվածով՝ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը, արգելվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից։ Վարոս Սիմոնյանն ասաց, ու խոսքը վերաբերում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքատեսակներին։ Արգելքը չի արածվում հումանիտարական նշանակության բեռների փոխադրման վրա։ «Ապրիլի 3-ին ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվել է և շուտով կհրապարակվի որոշումը այն զգայուն ապրանքների վերաբերյալ, որոնց ներմուծման մաքսատուրքերը 3 ամիս ժամկետով կզրոյացվեն։ Որոշումը կգործի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ։ Խոսքը գնում է, օրինակ, կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի և այլ ապրանքատեսակների մասին»,- նշեց Սիմոնյանը։
12:44 - 06 ապրիլի, 2020