Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի մասին

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքն այսօր հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակագրերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար: Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադարձով:
11:33 - 14 մայիսի, 2021
Ռուսական կողմը վերահաստատել է Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը․ կայացել է Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը

Ռուսական կողմը վերահաստատել է Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը․ կայացել է Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը

Հայկական կողմի նախաձեռնությամբ, մայիսի 13-ին` ուշ երեկոյան, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Շարունակվել է քննարկումը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ: Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահպանելու անհրաժեշտությունը՝ առաջին հերթին հրադադարի ռեժիմի խիստ պահպանման առումով: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու ու Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Նախագահին, հանդես է եկել կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին, որպեսզի բոլոր առաջացող խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և նյութատեխնիկական կապերի վերականգնման խնդիրներին»,- նշված է հաղորդագրության մեջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ:
11:23 - 14 մայիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, խորապես ցնցված եմ սույն թվականի մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգության լուրից: Հատկապես շատ ցավալի է, որ զոհերի մեծ մասը երեխաներ են: Խնդրում եմ Ձեզ անկեղծ ցավակցություններ և զորակցության խոսքեր փոխանցել զոհերի հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին»: Հիշեցնենք, որ ՌԴ Կազան քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, մահացել էր ինը մարդ՝ մեկ ուսուցիչ և ութ աշակերտ:
17:29 - 11 մայիսի, 2021
Բայդենը եւ Պուտինը պայմանավորվել են ընդլայնել երկխոսությունը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ |armenpress.am|

Բայդենը եւ Պուտինը պայմանավորվել են ընդլայնել երկխոսությունը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ |armenpress.am|

armenpress.am:  ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահներ Ջո Բայդենը եւ Վլադիմիր Պուտինը համաձայնել են ընդլայնել քննարկումները սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ, եւ այժմ իրականացվում Է բանավեճերի նման ձեւաչափի նախապատրաստում: Այդ մասին Զինաթափման շուրջ խորհրդաժողովում հայտնել Է ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը: «Նախագահ Բայդենը եւ նախագահ Պուտինը համաձայնել են ընդլայնել բանավեճերը մի ամբողջ շարք սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ռազմավարական կայունության եւ անվտանգության ներկայիս հարցերի շուրջ: Մենք այդպիսի բանավեճերի նախապատրաստման գործընթացում ենք»,-ասվում Է Վուդի հայտարարության մեջ, որը զետեղված Է Ժնեւում միջազգային կազմակերպություններին առընթեր ԱՄՆ-ի ներկայացուցչության կայքում: Նա նշել Է, որ ՌՀՍ-3 պայմանագրի (ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ) գործողության հինգ տարով երկարացումը ԱՄՆ-ին ժամանակ կտա (գործընկերների եւ դաշնակիցների հետ համագործակցության հարցում) ՌԴ-ի հետ միասին նման վերահսկողության հասնել, որը հաշվի կառներ ողջ ռուսաստանյան միջուկային սպառազինությունը, ներառյալ նոր ռազմավարական համակարգերը եւ ոչ ռազմավարական միջուկային սպառազինությունները: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ՌՀՍ-3 պայմանագիրը ուժի մեջ Է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին: Այն նախատեսում Է, որ կողմերից յուրաքանչյուրն իր միջուկային զինանոցները կրճատի այնպես, որպեսզի յոթ տարի անց եւ հետագայում սպառազինությունների միագումար քանակը չգերազանցի 700 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, բալիստիկ հրթիռները՝ սուզանավերի եւ ծանր ռմբակոծիչների վրա, ինչպես նաեւ 1550 մարտագլխիկները եւ ծավալված ու չծավալված 800 արձակման կայանքները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
17:27 - 11 մայիսի, 2021
Կազանի ողբերգությունից հետո Պուտինը հանձնարարել է զենքի շրջանառության խստացված կանոններ մշակել |factor.am|

Կազանի ողբերգությունից հետո Պուտինը հանձնարարել է զենքի շրջանառության խստացված կանոններ մշակել |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանի դպրոցում միջադեպից հետո հանձնարարել է անհապաղ զենքի շրջանառության խստացված կանոններ մշակել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի տարածած հաղորդագրությունից։ Նշվում է, որ ՌԴ նախագահին զեկուցել են Կազանում տիրող իրադրության մասին։ Վլադիմիր Պուտինը «Ռոսգվարդիայի» ղեկավար Վիկտոր Զոլոտովին հանձնարարել է զենքի տեսակների մասին անհապաղ նոր դրույթներ մշակել, որը կարող է լինել քաղաքացիական շրջանառության մեջ՝ հաշվի առնելով հրազենը, որն օգտագործել է Կազանի հրաձիգը։ «Բանն այն է, որ երբեմն որպես որսորդական հրացան գրանցվում են հրազենի տեսակներ, որոնք որոշ երկրներում օգտագործվում են որպես գրոհային զենքեր։ Սա նույնպես պետք է մշակվի «Ռոսգվարդիայի» կողմից»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
14:41 - 11 մայիսի, 2021
Պուտինը Դումային ներկայացրել Է Բաց երկնքի պայմանագրից ՌԴ-ի դուրս գալու մասին օրինագիծը |armenpress.am|

Պուտինը Դումային ներկայացրել Է Բաց երկնքի պայմանագրից ՌԴ-ի դուրս գալու մասին օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: Նախագահ Վլադիմիր Պուտինը Դումային ներկայացրել Է Ռուսաստանի Դաշնության կողմից Բաց երկնքի պայմանագրի (ԲԵՊ) դենոնսացիայի մասին թիվ 1168313-7 օրինագիծը: Օրինագիծը հայտնվել Է Դումայի բազայում։ Մայիսի 5-ին վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել Է կառավարության որոշումը այդ պայմանագրի դենոնսացիայի մասին առաջարկությունը նախագահին ներկայացնելու վերաբերյալ: Առաջարկվել Է, որ այն բանից հետո, երբ կառավարությունը ԲԵՊ-ի դենոնսացիայի մասին օրինագիծը ներկայացնի նախագահին, փաստաթուղթը կհանձնեն Պետական Դումա: Մայիսի 9-ին Պուտինը արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովին նշանակել Է Դումայում եւ Դաշնության խորհրդում այդ օրինագիծը քննարկելիս նախագահի ներկայացուցիչ: Բաց երկնքի պայմանագիրն ստորագրվել Է (ԲԵՊ, The Treaty on Open Skies) 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 23 անդամ-պետությունների ներկայացուցիչների կողմից: Ռուսաստանը պայմանագիրը վավերացրել Է 2001 թվականի մայիսի 26-ին: Մասնակից երկրներն իրավունք են ստանում թռչել միմյանց տարածքների շուրջը՝ ռազմական գործունեությունը վերահսկելու նպատակով: 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ը դուրս Է եկել ԲԵՊ-ից: 2021 թվականի հունվարին նմանօրինակ ընթացակարգ սկսելու մասին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը: Մոսկվան իր վերադարձը համաձայնագրին հնարավոր Է համարել, եթե նույն բանն անի Վաշինգտոնը, սակայն ապրիլի վերջին ԱԳՆ-ում արձանագրել են, որ ամեն բան ընթանում Է դեպի պայմանագրի վերացում, եւ հավելել, որ Ռուսաստանում ԲԵՊ-ի դենոնսացիայի ընթացակարգը կավարտվի մինչեւ մայիսի վերջը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
13:19 - 11 մայիսի, 2021
Վլադիմիր Պուտինը Հայրենական պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Վլադիմիր Պուտինը Հայրենական պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ուղերձում ասվում է․«Հարգելի Արմեն Վարդանի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ։ Նշելով այս տոնը՝ մեր մեծարանքի տուրքն ենք մատուցում մեր պապերին ու հայրերին, որոնք հսկայական զոհերի ու զրկանքների գնով ջախջախեցին նացիստական ագրեսորներին։ Համոզված եմ, որ պատերազմի տարիներին կոփված փոխօգնությունն ու բարեկամական կապերը հետագայում ևս հուսալի հիմք կծառայեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման համար։ Խնդրում եմ քաջառողջության ու բարօրության մաղթանքներս փոխանցել հայկական հողում ապրող բոլոր վետերաններին»։
12:30 - 09 մայիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին

Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ։ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ: Մայիսի 9-ը սուրբ տոն է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների համար, ամենանշանակալից և պատվավոր օրերից մեկը: Հաղթանակի մեծ ժառանգությունն այսօր կարևոր հոգևոր արժեք է, բարոյական ուղեցույց ապագա սերունդների համար՝ արդար և անվտանգ աշխարհ կառուցելու գործում: Մեր ընդհանուր պարտքն է՝ փայփայել ազատության և անկախության համար մղված մարտերում ընկած մեր հերոսների հիշատակը, հոգատարությամբ և ուշադրությամբ պարուրել վետերաններին: Վստահ եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք սրբացված են մեր նախնիների հաղթական փառքով, կշարունակեն հաջող զարգանալ՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման: Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,խնդրում եմ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող՝ պատերազմի բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել խորին երախտագիտության խոսքեր, մաղթել քաջառողջություն, բարեկեցություն և արևշատություն»։ Միխայիլ Միշուստինին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է․ «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում սրբորեն հարգում են նրանց հիշատակը, ովքեր անօրինակ հերոսություն և անձնազոհություն ցուցաբերեցին նացիզմի դեմ պայքարում` արժանի օրինակ դառնալով ներկա և ապագա սերունդների համար: Համոզված եմ, որ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին մեր ժողովուրդների դրսևորած միասնականությունը և ոգու արիությունը, բարեկամությունն ու փոխադարձ օգնությունը հետայսու ևս ամուր հիմք կլինեն մեր երկրների դաշնակցային հարաբերությունների հետևողական խորացման համար: Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»:
11:40 - 09 մայիսի, 2021
Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իսրայելի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իսրայելի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկրի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»` հղում տալով Նեթանյահուի աշխատակազմին: «Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ղեկավարները քննարկել են հյուսիսային ուղղությամբ վերջին իրադարձությունները և տարածաշրջանային այլ հարցեր»,-ասված է հայտարարության մեջ: Կրեմլի մամուլի ծառայությունը նշել է, որ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել երկխոսությունն անվտանգության խորհուրդների, ինչպես նաև ռազմական, արտաքին քաղաքական և տնտեսական գերատեսչությունների միջև: Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչները քննարկել են երկկողմ համագործակցության արդիական խնդիրները, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել ամրապնդել առևտրատնտեսական փոխգործակցությունը երկրների միջև:
16:58 - 07 մայիսի, 2021
Պուտինն արձագանքել է Moderna-ի` կորոնավիրուսի դեմ լավագույն պատվաստանյութ ճանաչվելուն |tert.am|

Պուտինն արձագանքել է Moderna-ի` կորոնավիրուսի դեմ լավագույն պատվաստանյութ ճանաչվելուն |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ շուկայում ամերիկյան Moderna պատվաստանյութը «լավագույն» որակումն է ստացել, սակայն միայն 10 տարի անց է հնարավոր ասել, թե պատվաստանյութերից որն է արդիական և արդյունավետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։«Համաշխարհային հարթակում որոշել են աջակցել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Moderna պատվաստանյութին, որի դեմ պայքարում է մեկ այլ ամերիկա-եվրոպական ընկերություն, և պայքարում է բավական ագրեսիվ կերպով: Սակայն դրանք իրենց հարցերն են», - ասել է Պուտինը Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ հանդիպման ընթացքում և նշել, որ օտարերկրյա գործընկերները խոսում են այդ պատվաստանյութի արդիականության մասին։«Աստված տա, և հույս ունեմ, որ այդպես էլ կլինի։ Ճիշտ է, դա պարզ կլինի միայն 10 տարի անց՝ տարիների արդյունքներից և վերլուծություններից հետո», - հստակեցրել է Վլադիմիր Պուտինը։
17:24 - 06 մայիսի, 2021
ԼՂ հարցում բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան |armenpress.am|

ԼՂ հարցում բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում`Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն։ Այս մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցին: «Հանրապետության նախագահը երկուշաբթի՝ ապրիլի 26-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահ Մակրոնն ընդգծել է գերիների, մարդասիրական աջակցության և ժառանգության պահպանման հարցերում կոնկրետ առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը: Երկու նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում` իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն»,- նշել է Լաքոտը: Դեսպանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է, ինչպես այդ մասին նշվել է նրանց ապրիլի 13-ի հայտարարությունում: Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանն ի վերջո վերադարձնի Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, դադարեցնելով մարդու իրավունքների խախտումները, Ջոնաթան Լաքոտը նշել է, որ համանախագահների վերջին հայտարարությունում կոչ էր արվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին: «Ապրիլի 13-ի իրենց հայտարարության մեջ համանախագահները կոչ են արել միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ազատել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց: Ապրիլի 24-ին պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Ֆրանսիայի դեսպանությունում ընդունեց գերիների ընտանիքներին»,- հայտնել է դեսպանը: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն անդրադարձել է նաև Բաքվում բացված, այսպես կոչված, «Հաղթանակի պուրակին», որտեղ ներկայացված են պատերազմի ընթացքում, որպես ռազմական ավար վերցված հայկական զինտեխնիկան և հայ զինվորների տեսքով մոմե մանեկեններ, հիշեցնելով իր այն հայտարարությունը, որ պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ, և այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է:
09:33 - 04 մայիսի, 2021
Բայդենը ցանկանում է Պուտինի հետ քննարկել ՌԴ–ԱՄՆ հարաբերությունների կայունացումը․ ԱՄՆ պետքարտուղար
 |tert.am|

Բայդենը ցանկանում է Պուտինի հետ քննարկել ՌԴ–ԱՄՆ հարաբերությունների կայունացումը․ ԱՄՆ պետքարտուղար |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ երկու երկրների հարաբերությունները կայունացնելու համար: Այս մասին մայիսի 3-ին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:«Նախագահ Բայդենը երկար ժամանակ, նույնիսկ նախագահ դառնալուց առաջ, պարզ հայտարարել է, որ եթե Ռուսաստանը որոշի անխոհեմ կամ ագրեսիվ գործել, մենք պատասխան քայլեր կձեռնարկենք»,– ասել է Բլինկենը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է C-SPAN հեռուստաընկերությունը:ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ իրենք, այդուամենայնիվ, հարաբերությունների սրման չեն ձգտում և կնախընտրեին ունենալ ավելի կայուն, ավելի կանխատեսելի հարաբերություններ:
22:50 - 03 մայիսի, 2021