Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Մինսկի խումբը պատրաստ է որոնել ընդունելի տարբերակներ հակամարտության կարգավորման համար |shantnews.am|

Մինսկի խումբը պատրաստ է որոնել ընդունելի տարբերակներ հակամարտության կարգավորման համար |shantnews.am|

shantnews.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներ փնտրել՝ հաշվի առնելով կողմերի կամքը։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին: «Միջնորդները կփորձեն գտնել տարբերակ (կարգավորում)՝ համաձայն կողմերի կամքի: Մենք հասկանում ենք իրադարձությունների զարգացման նոր օրակարգը: Բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում կայունության և բարեկեցության հավաքական ստեղծման համար: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի աշխատանքին մնացած բոլոր հարցերի շուրջ, ապա դա ամբողջովին կախված կլինի ձեզանից: Դրա համար լավ հիմք կա: Մենք անցումային փուլում ենք, և ապագայի ծրագրերը կարող են մշակվել», – ասել է դիվանագետը: Վիսկոնտին ընդգծել է, որ Ֆրանսիայի կառավարությունը ողջունել է Ղարաբաղում հրադադարը, որը «վերջ է դրել սպանդին»: «Մենք շատ դրական ենք վերաբերվում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ձեռք բերված համաձայնագրի բոլոր դրույթներին»,- նշել է ֆրանսիացի համանախագահը: Հավելենք, որ Ադրբեջանի նախագահն այսօր  ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին: Ընդունելությանը ներկա էին նաև Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: ՌԴ դեսպանը նշել է, որ ՌԴ կառավարությունը միշտ կարևորել է Մինսկի խումբի դերակատարությունը:
23:33 - 12 դեկտեմբերի, 2020
Ես ձեզ չեմ հրավիրել, այստեղ գալը ձեր գաղափարն է եղել․ Ալիևը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին |tert.am|

Ես ձեզ չեմ հրավիրել, այստեղ գալը ձեր գաղափարն է եղել․ Ալիևը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին |tert.am|

tert.am: ԵԱՀԿ Մինսկի խումբը որևէ դերակատարություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում այսօր ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Էնդրու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: «Ցավոք սրտի, Մինսկի խումբը որևէ դեր չի խաղացել հակամարտության կարգավորման հարցում: Չնայած, որ 28 տարվա ընթացքում մանդատ է ունեցել դրա համար: Ես 17 տարի մասնակցել եմ բանակցություններին: Սակայն անգամ եթե Մինսկի խումբը հանդես է եկել գաղափարներով և փորձել է ստեղծագործաբար մոտենալ հարցին, դա որևէ արդյունք չի տվել»,- ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորումն ամբողջովին փոխել է իրավիճակը տարածաշրջանում: «Ներկա պահին ամբողջովին նոր իրավիճակ է ստեղծվել»,- շեշտել է Ալիևը՝ համաձայնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատականի հետ, որ ԼՂ հակամարտությունն արդեն պատմության գիրկն է անցել:   Վերջինս հավելել է, որ Բաքու այցելելու նախաձեռնությունը համանախագահներինն է եղել, և ինքը նրանց չի հրավիրել: «Այստեղ գալը ձեր գաղափարն է եղել: Կարող եմ ևս մեկ անգամ ասել դա տեսախցիկների առաջ: Ես Մինսկի խմբին չեմ հրավիրել, սակայն երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ասացի՝ թող գան, ես դեմ չեմ: Գուցե ինձ ասելու բան ունեն»,- ասել է Ալիևը:
23:11 - 12 դեկտեմբերի, 2020
Մարուքյանը տարածաշրջանում խաղաղությունից խոսելը վաղ է համարում Ալիևի և Էրդողանի խոսքերից հետո |armenpress.am|

Մարուքյանը տարածաշրջանում խաղաղությունից խոսելը վաղ է համարում Ալիևի և Էրդողանի խոսքերից հետո |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է համարում Բաքվի շքերթի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից հետո: Այս մասին Մարուքյանն ասաց դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: «Եթե Էրդողանը շարունակում է ժխտել ցեղասպանությունը և ցեղասպանությունը իրականացնողի անունը, բնականաբար, հատուկ, առանձնակի դիտավորությամբ հնչեցնում է այնտեղ, դա նշանակում է, որ իրենք չեն հրաժարվել ցեղասպանական քաղաքականությունից: Հետևաբար, անվտանգության առումով մենք չենք կարող վստահություն ունենալ: Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններն, ըստ էության, այն մասին են, որ դեռ երկար այս տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է լինելու»,- ասաց Մարուքյանը: Խմբակցության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն իրենց հայտարարություններով նաև Ռուսաստանին են դեմ գնում: «Մինչև նրանք այդ մոտեցումներից չհրաժարվեն, ես չեմ պատկերացնում որևէ հարաբերություն, գործակցություն»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
13:12 - 11 դեկտեմբերի, 2020
Էրդողանի՝ Բաքու կատարած այցի առաջին օրվա շրջանակներում 5 փաստաթուղթ է ստորագրվել երկրների միջև
 |tert.am|

Էրդողանի՝ Բաքու կատարած այցի առաջին օրվա շրջանակներում 5 փաստաթուղթ է ստորագրվել երկրների միջև |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքու կատարած այցելության շրջանակներում այսօր Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները հինգ փաստաթուղթ են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման մասին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և նրա թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն արձանագրություն են ստորագրել, որով փոփոխություններ են սահմանվում երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկման մասին միջկառավարական համաձայնագրի մեջ: Ավելի ուշ Չավուշօղլուն մասնավորեցրել է, որ փաստաթուղթը թույլ է տալիս այցելություններ կատարել ներքին անձնագրերով:  Ադրբեջանի փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալությունը և Թուրքիայի նախագահին կից ներդրումային գրասենյակը հուշագիր են ստորագրել փոխըմբռնման մասին: Բաքուն և Անկարան պայմանավորվածություն են ձեռք բերել նաև ԶԼՄ-ների ոլորտում ռազմավարական գործընկերության շուրջ:      
22:26 - 10 դեկտեմբերի, 2020
Մանե Գևորգյանն անդրադարձել է Ալիևի և Էրդողանի հայտարարություններին
 |armenpress.am|

Մանե Գևորգյանն անդրադարձել է Ալիևի և Էրդողանի հայտարարություններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում այսօր հնչեցրած հայտարարություններին: Մանե Գևորգյանը, մասնավորապես, նշել է. «Խստորեն դատապարտում ենք այսօր Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները: Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում և նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:   Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տարածաշրջանը փորձում տանել հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով: Այս հայտարարությունները առավել քան այժմեական են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ որպես արցախահայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան նոր նկրտումները կանխելու միջոց: Այս հայտարարությունները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և դրույթներին: Սպառնալիքի դիրքերից հայ ժողովրդի հետ խոսելը դատապարտելի է և չի կարող բերել Հարավային Կովկասում տևական կայունության: Խիստ դատապարտելի է նաև Հայոց ցեղասպանության ճարտարապետների՝ երիտթուրքական գաղափարախոսների փառաբանումը Թուրքիայի նախագահի կողմից։ Նման դրսևորումները կասկածի տակ են դնում Թուրքիայի հայտարարությունները, այդ թվում՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամության վերաբերյալ»: Բաքվի ռազմական շքերթի ընթացքում Ալիևը Երևանը, Սևանը և Զանգեզուրը «ադրբեջանական տարածքներ» էր անվանել, իսկ Էրդողանն ասել էր, թե այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»:
21:02 - 10 դեկտեմբերի, 2020
Որևէ քաղաքական հայտարարություն չպետք է խաթարի տարածաշրջանում ներդրված ջանքերը. Զախարովան՝ Ալիևի և Էրդողանի հայտարարությունների մասին |1lurer.am|

Որևէ քաղաքական հայտարարություն չպետք է խաթարի տարածաշրջանում ներդրված ջանքերը. Զախարովան՝ Ալիևի և Էրդողանի հայտարարությունների մասին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա  Զախարովան խոսել է Լեռնային Ղարաբաղի թեմայից: Ռուս դիվանագետը մասնավորապես անդրադարձել է Ադրբեջանի մայրաքաղաքում զորահանդեսի ժամանակ Ալիևի ու Էրդողանի հայատյաց հայտարարություններին: «Տարածաշրջանում բարդ իրավիճակ է , շատ ջանքեր են կենտրոնացվել, որպեսզի խաղաղություն հաստատվի, դադարեցվեն ռազմական գործողությունները, կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և սկսել փախստականներին վերադարձնելու, ենթակառուցվածքների վերականգնման բարդ գործընթացը, ստեղծվի այդ տարածաշրջանում բոլոր ոլորտներում կյանքը բնականոն հուն վերադարձնելու պայմաններ ու նախադրյալներ: Աշխատանքը շատ բարդ է: Մենք ելնում են նրանից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացներին: Շատ ջանք է գործադրվել, շատ ուժ է կիրառվել այդ գործընթացում, և, եկեք հիշենք, որ շատ կյանք է տրվել այդ ամենի համար: Որևէ քաղաքական հայտարարություն չպետք է ջնջի այդ ամենը»,- ասել է Մարիա Զախարովան:
17:44 - 10 դեկտեմբերի, 2020
Պուտինը Փաշինյանի և Ալիեւի հետ քննարկել Է Բաքու եւ Երեւան ՌԴ պատվիրակության այցի արդյունքները |armenpress.am|

Պուտինը Փաշինյանի և Ալիեւի հետ քննարկել Է Բաքու եւ Երեւան ՌԴ պատվիրակության այցի արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին եւ 24-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, մանրամասն քննարկվել են Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության նոյեմբերի 21-ին Երեւան եւ Բաքու այցի արդյունքները, ինչպես նաեւ երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը:   Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի մոդալությունները եւ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետագա քայլերը: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին:
18:41 - 24 նոյեմբերի, 2020
Շոյգուն և Ալիևը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը |tert.am|

Շոյգուն և Ալիևը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ․ կողմերը քննարկել են ԼՂ հարցով հայտարարության կյանքի կոչման մանրամասները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունից հետո արագ և դինամիկ կերպով առաջ շարժվելու ժամանակն է»,- հայտարարել է Շոյգուն և հավելել, որ հայտարարությունից դեռ երկար ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերն արդեն նախապես որոշված 23 դիրքերում են։«Շփման գծի երկայնքով անվտանգության ապահովան համար վերահսկողության տակ են վերցված հիմնական մայրուղիները։ Փախստականների վերադարձի գործընթացը մեկնարկել է։ Այսօրվա դրությամբ արված գործերը տալիս են իրենց արդյունքները։ Այս ընթացում կրակի դադարեցման ռեժիմը պահպանվել է, և ես վստահ եմ, որ այդպես էլ շարունակվելու է»,- հայտարարել է նա։Նշենք, որ նախքան Բաքու մեկնելը, Շոյգուն այցելել է Երևան:
17:07 - 21 նոյեմբերի, 2020
Հոկտեմբերին եղել է առաջարկ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականները․ հայկական կողմը մերժել է՝ մտածելով, որ կունենանք ռազմական բեկում |1lurer.am|

Հոկտեմբերին եղել է առաջարկ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականները․ հայկական կողմը մերժել է՝ մտածելով, որ կունենանք ռազմական բեկում |1lurer.am|

1lurer.am: ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը:   «ՌԴ նախագահի առաջարկով և Ալիևի համաձայնությամբ հոկտեմբերի 19-20-ին եղել է առաջարկ թույլ տալ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականները: Երբ հայկական կողմը տեսել է, որ դրությունը ծանր է ռազմաճակատում, համաձայնել է 7 շրջանների վերադարձին, բայց Ալիևը գումարել է նաև Շուշին: Հայկական կողմը քննարկել է և մերժել՝ որոշում կայացնելով շարունակել պայքարը՝ մտածելով, որ կունենանք ռազմական բեկում: Մեզ համար դա անընդունելի էր, քանի որ եթե Շուշիի 80 տոկոսն ադրբեջանցիներ են, դա նշանակում է հանձնել Շուշին:  Այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել միայն Շուշիի անկման կետում, քանի որ յուրաքանչյուր հաջորդ զոհ չէր լուծելու ռազմական խնդիր: Եթե ադրբեջանցիները մտնեին Շուշի, մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու մեջ, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք»,- ասաց Նազարյանը: 
11:56 - 19 նոյեմբերի, 2020