Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինը ստորագրել է ՌԴ պաշտոնյաներին 2-րդ քաղաքացիություն ունենալն արգելող օրենք |tert.am|

Պուտինը ստորագրել է ՌԴ պաշտոնյաներին 2-րդ քաղաքացիություն ունենալն արգելող օրենք |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով արգելվում է քաղաքացիական ծառայողներին երկրորդ քաղաքացիություն կամ կացության թույլտվություն ունենալ արտերկրում: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Օրենքը սահմանափակում է Ռուսաստանի Դաշնությունում պետական և մունիցիպալ պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունը «կապված օտարերկրյա պետության քաղաքացիության կամ կացության թույլտվության հետ»:Բացի դրանից, քաղաքացիական ծառայողներից այսուհետ կպահանջվի հայտնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը դադարեցնելու և արտերկրում բնակվելու իրավունքը հաստատող մեկ այլ փաստաթուղթ ձեռք բերելու մասին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
14:24 - 01 մայիսի, 2021
Պուտինն ասել է, որ պատրաստ է աջակցել ղրղզա-տաջիկական հակամարտության կարգավորմանը
 |1lurer.am|

Պուտինն ասել է, որ պատրաստ է աջակցել ղրղզա-տաջիկական հակամարտության կարգավորմանը |1lurer.am|

1lurer.am: Իրադրությունը տաջիկա-ղրղզական սահմանին դարձյալ լարված է: Այսօր կայացել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է երկու երկրի սահմանային իրավիճակը, հայտնում է ТАСС-ը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է միջնորդել Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև ռազմական բախման կարգավորմանը: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ Մոսկվան տագնապով է հետևում երկու պետության սահմանային զինված բախմանը և կողմերին առաջարկում է բոլոր հակասությունները լուծել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ: Ըստ վերջին տեղեկությունների՝ սահմանային վիճելի տարածքում ջրի բաշխման կետի շուրջ սկսված զինված բախման ժամանակ ղրղզական կողմի զոհերի թիվն անցել է 3 տասնյակը, վիրավորների թիվը՝ 154-ը:
19:40 - 30 ապրիլի, 2021
Պեսկովը հայտնել է Պուտինի և Զելենսկիի միջև բանակցությունների անցկացման պայմանները |tert.am|

Պեսկովը հայտնել է Պուտինի և Զելենսկիի միջև բանակցությունների անցկացման պայմանները |tert.am|

tert.am: Մոսկվան Կիևից կոնկրետ առաջարկների է սպասում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հնարավոր բանակցությունների վերաբերյալ, սակայն մինչ այժմ ոչինչ չկա:Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելի վաղ Զելենսկին, իտալական la Repubblica թերթին տված հարցազրույցում, ասել էր, որ Վատիկանը ռուսական կողմի հետ Դոնբասում իրավիճակի կարգավորման բանակցությունների համար կարող է «օպտիմալ վայր» դառնալ։«Առայժմ, ցավոք, ես չեմ կարող որևէ հստակ տեղեկատվություն հայտնել այս հարցի վերաբերյալ: Պետք է, հավանաբար, աշխատանքային կամ պաշտոնական կարգով մեզ ինչ-որ բան փոխանցվի ու կոնկրետ առաջարկներ հնչեցվեն: Մինչ այժմ օրակարգում ոչինչ չկա: Փաստն այն է, որ թերևս նախագահ Զելենսկին կայացնում է անձնական որոշում, արագ ձևակերպում է դրանք, բայց, այնուամենայնիվ, մենք ունենք որոշակի ընթացակարգեր։ Եվ, իհարկե, այս գործընթացը շատ դժվար է անցնել մեկ գիշերում», - ասել է Պեսկովը։ Բացի այդ, ռուս պաշտոնյան հավելել է՝ ընդունված է, որ կողմերը նախապես փոխանակեն որոշ գաղափարներ, ապա պաշտոնական դիրքորոշումները ձևակերպելուց հետո հանդիպեն։«Այս առումով, այնուամենայնիվ, մենք սպասում ենք որոշակի կոնկրետ առաջարկների ստացմանը»,- ընդգծել է Պեսկովը։ 
15:19 - 30 ապրիլի, 2021
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի եւ Բայդենի հանդիպումը տեղի կունենա ամռանը |armenpress.am|

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի եւ Բայդենի հանդիպումը տեղի կունենա ամռանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը պլանավորվում Է ամռան ամիսներին, բայց ստույգ օրը եւ երկիրն առայժմ որոշված չեն: Ապրիլի 26-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իրոք, ոոշակի առաջարություններ հնչեցվել են, օրը ես առայժմ հաստատել չեմ կարող: Առայժմ ոչ մի կարգի պայմանավորվածություններ ժամկետների վերաբերյալ չկան: Խոսքն իրոք ամառային ամիսների մասին Է, (…) տակավին պետք Է վերլուծել տարբեր շատ գործոններ՝ ինչ-որ վերջնական համաձայնությունների հասնելու համար»,- ասել Է նա: «Առայժմ չի նշվել ոչ մի երկիր, (որտեղ կարող Է տեղի ունենալ հանդիպումը)»,- ճշտել Է Կրեմլի ներկայացուցիչը: Ըստ որում Պեսկովն առանց մեկնաբանությունների Է թողել երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորությունը Բայդենի՝ հունիսի կեսերին պլանավորված եվրոպական շրջագայության ժամանակ՝ հավելելով, որ նման առաջարկություն «եղել Է» նախագահների «հեռախոսազրույցի ժամանակ»: Պուտինը եւ Բայդենն ապրիլի 13-ին հեռախոսազրույց են ունեցել: Սպիտակ տան մամուլի ծառայության վկայությամբ՝ Բայդենն առաջադրել Է ռուս-ամերիկայն գագաթնաժողովի անցկացման գաղափարն «առաջիկա ամիսներին երրորդ երկրում»: Հետագայում Միացյալ Նահանգների ղեկավարը ճշտել Է, որ ռուաստանցի պաշտոնակցին առաջարկել Է հանդիպել ամռանը Եվրոպայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:12 - 26 ապրիլի, 2021
Պուտինի հետ Դոնբասում հանդիպելու Զելենսկու առաջարկը Մոսկվան համարել է խորամանկ հնարք |1lurer.am|

Պուտինի հետ Դոնբասում հանդիպելու Զելենսկու առաջարկը Մոսկվան համարել է խորամանկ հնարք |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնբասում հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու առաջարկը փիար հնարք է և խորամանկություն, ինչը նշանակում է, որ Զելենսկին ցանկանում է իրեն և Ռուսաստանի ղեկավարին դնել նույն մակարդակի վրա: Այս մասին РИА Новости-ին ասել է Պետդումայի ԱՊՀ-ի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Ավելի վաղ Զելենսկին Ռուսաստանի նախագահին առաջարկել էր «հանդիպել ուկրաինական Դոնբասի ցանկացած վայրում, որտեղ պատերազմ է ընթանում»: Զատուլինը Ուկրաինայի նախագահին առաջարկել է առաջին հերթին հանդիպել հակամարտության մյուս կողմի՝ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների հետ՝ չբացառելով Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման հնարավորությունը: Արևմուտքը վերջերս անհանգստություն է հայտնել Ուկրաինայի արևելյան սահմանին և Ղրիմում ռուսական զորքերի տեղաշարժի կապակցությամբ: Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածքում և իր հայեցողությամբ: Նրա խոսքով՝ դա չպետք է անհանգստացնի որևէ մեկին, քանի որ այն ոչ մեկին չի սպառնում:
15:35 - 21 ապրիլի, 2021
Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել Դոնբասի ցանկացած վայրում |azatutyun.am|

Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել Դոնբասի ցանկացած վայրում |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել Դոնբասի ցանկացած վայրում։ Երկրի արևելքում իրավիճակի սրման ֆոնին, երեկ նա հանդես է եկել տեսաուղերձով, ասելով, թե Ուկրաինան պատերազմ չի ցանկանում, բայց պատրաստ է պատերազմի։ «Մի անգամ Ռուսաստանի նախագահն ասել է՝ եթե կռիվն անխուսափելի է, պետք է խփել առաջինը։ Բայց իմ կարծիքով, այսօր յուրաքանչյուր առաջնորդ պարտավոր է հասկանալ, որ կռիվը չի կարող անխուսափելի լինել, եթե խոսքը խուլիգանների մասին չէ, այլ իրական պատերազմի ու միլիոնավոր մարդկային կյանքերի մասին է։ Ի տարբերություն կռվի՝ պատերազմում պարտվում են բոլոր կողմերը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հայտնել է, որ Նորմանդական քառյակի խորհրդականների ու եռակողմ շփման խմբի հանձնախմբի երկօրյա նիստերում քննարկվել է կրակն ամբողջությամբ դադարեցնելու ռեժիմը վերականգնելու հարցը և չնայած բոլոր կողմերի աջակցությանը՝ Ռուսաստանը հրաժարվել է պաշտպանել ընդհանուր հայտարարությունը։
15:04 - 21 ապրիլի, 2021