Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Կրեմլը հայտարարել Է, որ առաջիկայում հնարավոր չԷ կազմակերպել Պուտինի եւ Բայդենի հանդիպումը |armenpress.am|

Կրեմլը հայտարարել Է, որ առաջիկայում հնարավոր չԷ կազմակերպել Պուտինի եւ Բայդենի հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջոզեֆ Բայդենի հանդիպումը հնարավոր չԷ կազմակերպել կարճ ժամկետներում, հարցը գտնվում Է ուսումնասիրման փուլում: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Պեսկովին հարցրել են ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մասին, որը նախօրյակին ասել Էր, թե Բայդենը Պուտինին առաջարկել Է հանդիպել «առաջիկա շաբաթներին»:Պատասխանելով այն հարցին, թե խոսք կա արդյոք երկկողմ հանդիպման կամ Կլիմայական գագաթնաժողովի մասին, որն անցկացվելու Է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, Պեսկովն ասել Է. «Ոչ, երկկողմ հանդիպումն, անշուշտ, չի ստացվի այդքան արագ կազմակերպել, հարցն առաջվա պես գտնվում Է վերլուծության փուլում: Սա առաջին: Եվ երկրորդ՝ դե իհարկե, խոսքը, հավանաբար, հաջորդ շաբաթ պլանավորված Կլիմայական գագաթնաժողովի մասին Է»:Նախագահի մամուլի քարտուղարը նշել Է, որ Կլիմայական գագաթնաժողովին ռուսական կողմի մասնակցության հարցը նույնպես գտնվում Է քննարկման փուլում:«Ոչ, առայժմ քննարկվում Է, գտնվում Է քննարկման փուլում»,-ասել Է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ընդունվել Է արդյոք համապատասխան որոշում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
17:53 - 15 ապրիլի, 2021
Պուտինը Լիբանանի վարչապետի հետ քննարկել Է երկրի ինքնիշխանությանն աջակցելու հարցը |armenpress.am|

Պուտինը Լիբանանի վարչապետի հետ քննարկել Է երկրի ինքնիշխանությանն աջակցելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց Է ունեցել Լիբանանի նախարարների խորհրդի նախագահ նշանակված Սաադ Հարիրիի հետ, որը Մոսկվայում Է գտնվում աշխատանքային այցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է  Կրեմլի մամուլի ծառայությունը: «Կայացել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Լիբանանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ նշանակված Սաադ Հարիրիի հետ, որը Մոսկվայում Է գտնվում աշխատանքային այցով»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Ռուսաստանի նախագահը Սաադ Հարիրիին եւ Լիբանանի բոլոր մուսուլմաններին շնորհավորել Է սուրբ Ռամադան ամսվա սկսվելու առթիվ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Ռուսական կողմից հաստատվել Է սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Լիբանանի ինքնիշխանության, անկախության, միասնության եւ տարածքային ամբողջականության»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Շոշափվել են երկկողմ համագործակցության առանձին թեմաներ՝ շեշտը դնելով առեւտրա-տնտեսական կապերի ամրապնդման եւ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի ոլորտում, ներառյալ Լիբանան ռուսաստանյան պատվաստանյութերի մատակարարումը, պրոֆիլային գերատեսչությունների միջեւ շփումների ակտիվացման վրա»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Քննարկվել են տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր: Համատեղ աշխատանքի պատրաստակամություն Է հայտնվել այժմ Լիբանանում ապրող սիրիացի փախստականների՝ անվտանգ հայրենիք վերադառնալու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,-ասվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:23 - 15 ապրիլի, 2021
Պուտին-Փաշինյան հանդիպման կուլիսային կադրերը և ՀՀ վարչապետի՝ մինչ այժմ չհրապարակված հարցազրույցը
 |1lurer.am|

Պուտին-Փաշինյան հանդիպման կուլիսային կադրերը և ՀՀ վարչապետի՝ մինչ այժմ չհրապարակված հարցազրույցը |1lurer.am|

1lurer.am: «Ռոսիա 1» հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած վերջին աշխատանքային այցին՝ Պուտին-Փաշինյան հանդիպման կուլիսային կադրերի և մինչ օրս ՀՀ կառավարության ղեկավարի չհրապարակված հարցազրույցի մասին ռեպորտաժում: Վլադիմիր Սոլովյով (հաղորդավար) - Հայաստանի վարչապետը կրկին ժամանել է Մոսկվա և Վլադիմիր Պուտինի հետ, ի թիվս այլ հարցերի, կրկին քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես նշել է Փաշինյանը, անձնական հանդիպումները կարևոր են մոտեցումների համաձայնեցման համար։ Պավել Զարուբին (հաղորդավար) - Այժմ համավարակի պայմաններում ոչ հաճախ են միջազգային հանդիպումներ լինում, ուստի առջևում այն կադրերն են, որոնց մենք հասցրել ենք կարոտել։ Ահա թե ինչպես են կազմակերպվում նման հանդիպումները Կրեմլում։ Հայաստանի վարչապետի ավտոշարասյունը սլանում է Մոսկվայի կենտրոնական փողոցներով, այժմ մտնում է Կրեմլ։ Հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ այդ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանն ինքնամեկուսացվել էր։ Այժմ նման խստացված անվտանգության միջոցներ են գործադրվում։ Կրեմլի ներկայացուցչական կաբինետ, որտեղ էլ պետք է տեղի ունենա հանդիպումը, սեղան են տեղափոխում։ Սեղանը սկզբում դնում են Փաշինյանի աթոռի մոտ, բայց բանակցություններից առաջ որոշում են այն հեռու տանել, որպեսզի կադրում մնան միայն պետությունների առաջնորդների աթոռներն ու մեկ սեղան՝ նրանց միջև։ Ընդամենը երեք ամսում Փաշինյանը Մոսկվայում արդեն երկրորդ անգամ է, և դա համավարակի պայմաններում։ «Ռուսաստանի նախագահը,- կրկին ընդգծում է Հայաստանի վարչապետը,- հատուկ ներդրում է կատարել Անդրկովկասում իրադրության կայունացման գործում»: Այս կադրերը հետո տարբեր երկրներում կուսումնասիրեն վայրկյան առ վայրկյան, իսկ դրանցում յուրաքանչյուր շարժում ավելին է, քան պարզապես ժեստ։ Ռուսաստան-Հայաստան տնտեսական փոխգործակցությունը համավարակի պատճառով, իհարկե, նվազել է։ Գլխավոր խնդիրն այժմ ակնհայտ է: Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ոչ միայն վերականգնել այդ ծավալը, այլև առաջ շարժվել: Վարչապետ Փաշինյանը Պուտինի խոսքին զուգահեռ, գրպանից մի թերթիկ հանեց, և սկզբում դժվար էր հասկանալ, թե ինչ թուղթ է դա, բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ։ Փաշինյանը ծրագիր էր կազմել՝ բաղկացած այն հարցերից, որոնք առավել կարևոր են իր համար, որպեսզի տեսախցիկների ներկայությամբ հնչեն այդ թեմաները։ Երբ լրագրողներին խնդրում են լքել տարածքը, այն նույն սեղանը հետ են բերում։ Օգնականները Փաշինյանին տալիս են նրա պորտֆելը։ Հայաստանի վարչապետը հանում է կարմիր թղթապանակը։ Լրագրող - Գո՞հ եք Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների արդյունքից։ Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մեր օրակարգը շատ հագեցած էր, արդյունավետ քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը՝ տարածաշրջանին, անվտանգությանը, տնտեսությանը վերաբերող հարցեր, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ կապված շատ հարցեր։ Ես գոհ եմ, այո՛, շատ: Հիմա է, որ քննարկվում է տարածաշրջանի զարգացումը։ Ընդամենը մի քանի ամիս առաջ առաջնահերթ էր դադարեցնել արյունալի պատերազմը։ Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը նոյեմբերին ճակատագրական համաձայնագիր ստորագրեցին։ Մանրամասների մասին Ռուսաստանի նախագահն այդ ժամանակ պատմել էր մեր ծրագրին: Գլխավոր արդյունքը՝ եռակողմ հայտարարության ստորագրումը, ձեռք է բերվել և, ինչպես ցույց տվեցին անցած ամիսները, ամրապնդվում է։ Վլադիմիր Պուտին - Դադարեցնել արյունահեղությունը: Լսեք, դա ֆիլմ չէ, դա ողբերգություն է, որը տեղի է ունենում կյանքում: Լրագրող - Ո՞ր պահին, այնուամենայնիվ, ե՞րբ և ինչպե՞ս է փաստաթուղթը դարձել այնպիսին, ինչպիսին մենք բոլորս տեսել ենք այն։ Վլադիմիր Պուտին - Դա այնքան բարդ, ջանք պահանջող գործընթաց էր, իմ կարծիքով՝ բոլոր կողմերի համար։ Ըստ էության, ես ստիպված էի ստանձնել միջնորդի դերը։ Լսում էի նրանց պահանջներն ու հավակնությունները տեքստի շուրջ: Փաստացիորեն, դա իրավահավասար, համարժեք եռակողմ աշխատանք էր։ Պայքարն ընթանում էր երկու կողմից՝ յուրաքանչյուր արտահայտության, յուրաքանչյուր կետի, կարելի է ասել՝ յուրաքանչյուր ստորակետի համար։ Եռակողմ հայտարարության հրապարակումից հետո ընդդիմությունը Հայաստանում սկսեց մեղադրել Նիկոլ Փաշինյանին ազգային շահերը դավաճանելու համար։ Նախորդ հարցազրույցում Պուտինը հասկացրեց, որ Փաշինյանը մինչև վերջին րոպեն պաշտպանում էր իր երկրի շահերը։ Վլադիմիր Պուտին - Վարչապետն այն ժամանակ ասաց. «Մենք պայքարելու ենք»: Դրա համար էլ նրա հասցեին դավաճանության մասին մեղադրանքները որևէ հիմք չունեն։ Լրագրող - Վտանգ չկա՞, որ արդյունքում Հայաստանում իշխանության կգան մարդիկ, ովքեր պարզապես կհրաժարվեն իրագործել այն ամենը, ինչ ստորագրվել է։ Վլադիմիր Պուտին - Դա ինքնասպանություն կլիներ: Այժմ Մոսկվայում Պուտինն ու Փաշինյանը քննարկել են այս պահին տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Խոսեցին, իհարկե, նաև պատվաստումների մասին, սկսվում են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումները։ Նիկոլ Փաշինյան - Առաջին խմբաքանակ շուտով կժամանի Հայաստան։ Այն ընդգրկում է մոտավորապես 15 հազար չափաբաժին, բայց մենք մոտավորապես մեկ միլիոնի կարիք ունենք։ Մենք Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, որ Հայաստանը կստանա դրանք։ Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանում նույնպես պատվաստանյութի շատ մեծ կարիք կա։ Վլադիմիր Պուտին - Մեզ մոտ արտադրությունը զարգանում է, դրա համար էլ, կարծում եմ, կլուծենք այդ խնդիրը, իհարկե, ոչ ի վնաս Ռուսաստանի քաղաքացիների, ռուս սպառողների։ Նիկոլ Փաշինյան - Այսօր աշխարհում ռուսական պատվաստանյութի, հատկապես «Սպուտնիկ V»-ի հեղինակությունը բարձրանում է, և Հայաստանում նույնպես վստահությամբ են վերաբերվում այդ պատվաստանյութին։ Վլադիմիր Պուտին - Արտադրության ծավալը մեզ մոտ համադրելի է երկրի ներսում եղած պահանջարկի հետ, քանի որ ոչ բոլորն են միանգամից ցանկանում պատվաստվել։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են ուզում պատվաստվել, բայց նրանց թիվը և արտադրության ծավալը, ընդհանուր առմամբ, համընկնում են: Միաժամանակ աճում են նաև արտադրության ծավալները: Այնպես որ, մենք կքննարկենք այդ հարցը։ ՌԴ-ից Փաշինյանի մեկնման պահին Մոսկվայում ուժեղ անձրև սկսվեց։ Ռուսաստանի պետական արարողակարգն ունի ցանկացած իրավիճակում աշխատանքի սահուն կազմակերպման ստուգված կանոններ։ Մոսկվայում բանակցությունները բավական տևական էին, Հայաստանի վարչապետի ինքնաթիռը «Վնուկովո 2» օդանավակայանից մեկնեց Մոսկվայի ժամանակով 22:00-ին: Հաջորդ օրը Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի ղեկավարի հետ։ ՌԴ նախագահը նրա հետ նույնպես հանգամանալից քննարկեց Անդրկովկասի իրավիճակը։
19:40 - 12 ապրիլի, 2021
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

 |armenpress.am|

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը իրավիճակի հետագա կայունացման ապահովման, 2021 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շարունակական իրականացման ուղղությամբ: Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած շփումների արդյունքների մասին: Երկուստեք կարծիք է հայտնվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
18:44 - 09 ապրիլի, 2021
Պուտինը պատասխանել է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքի կուտակումից հրաժարվելու մասին Մերկելի կոչին |tert.am|

Պուտինը պատասխանել է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքի կուտակումից հրաժարվելու մասին Մերկելի կոչին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում, Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ-ի ռազմական ներկայության կուտակումից հրաժարվելու վերաբերյալ Մերկելի կոչերի ի պատասխան ասել է, որ Մոսկվան ազատ է ըստ հայեցողության իր զինված ուժերը  երկրում տեղաշարժելու հարցում: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերկելը Պուտինի հետ զրույցում հորդորել է հրաժարվել Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայության մեծացումից Ուկրաինայի հետ սահմանների մոտակայքում:«Նախագահը անհրաժեշտ պարզաբանում է տվել: Դա նույնն է, ինչը մենք բազմիցս ասել ենք: Բայց առաջին հերթին, մենք լիովին ազատ ենք մեր հայեցողությամբ տեղաշարժել մեր զինված ուժերը և Ռուսաստանի տարածքում գտնվող ցանկացած ստորաբաժանում»,-ասել է Պեսկովը լրագրողներին ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատասխանել Պուտինը Մերկելի համապատասխան կոչին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանից 170 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է նոր ռազմական դաշտային ճամբար՝ համալրված ծանր սարքավորումներով ու տանկերով: Ճամբարը հայտնաբերել են Հակամարտությունների հետախուզական խմբի (Conflict Intelligence Team) ռուս հետաքննիչները:
15:48 - 09 ապրիլի, 2021
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է ԼՂ հարցը
 |24news.am|

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է ԼՂ հարցը |24news.am|

24news.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից: Նախագահները շարունակել են ԼՂ հարցի շուրջ քննարկումները, անդրադարձել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացման հարցին: Մասնավորապես, առարկայորեն դիտարկվել են տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության, խաղաղության ապահովման հարցերը, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Միաժամանակ հաշվի են առնվել ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր ձևաչափերում շփումների ակտիվացման վերաբերյալ:
19:35 - 08 ապրիլի, 2021
Պուտինը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման կողմնակից. Պեսկով
 |tert.am|

Պուտինը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման կողմնակից. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հաստատուն կողմնակիցը` չնայած Վաշինգտոնից եկող թշնամական տրամադրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Ընդհանուր առմամբ, չնայած Վաշինգտոնի կողմից արված բոլոր կոշտ հայտարարություններին և թշնամական դրսևորումներին, նախագահ Պուտինը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների կառուցման հաստատուն կողմնակիցը` առնվազն մեզ համար ձեռնտու ոլորտներում: Մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մենք միշտ պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքան պատրաստ են մեր գործընկերները»,-ասել է Պեսկովը:Ըստ նրա, Մոսկվան երբեք չի եղել Վաշինգտոնի հետ հարաբերությունները ծայրահեղ աստիճանի հասցնելու կողմնակից:«Մենք երբեք որևէ մեկի համար սպառնալիք չենք ներկայացրել և չենք ներկայացնում: Բայց մենք, իհարկե, երբեք թույլ չենք տա որևէ մեկին, այդ թվում` ԱՄՆ-ին, մեզ սպառնալ, մեզ ինչ-որ բան թելադրել և ոտնահարել մեր շահերը: Ամերիկյան կողմի թշնամանքն ու գործողությունների անկանխատեսելիությունը մեզ պարտավորեցնում է պատրաստ լինել ամենավատ սցենարներին: Երբ ունեք բավականաչափ ագրեսիվ, անկանխատեսելի զրուցակից, միշտ մոբիլիզացված եք լինում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:Պեսկովը նաև նշել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ լրագրողների հարցերը «ավելի շատ են, քան այդ հարաբերությունների ծավալը»:
18:01 - 08 ապրիլի, 2021