Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Ալիևը ԵԱՀԿ-ին մեղադրել է ղարաբաղյան հակամարտության սառեցման ու այն իրենց մենաշնորհը համարելու մեջ

 |factor.am| |factor.am|

Ալիևը ԵԱՀԿ-ին մեղադրել է ղարաբաղյան հակամարտության սառեցման ու այն իրենց մենաշնորհը համարելու մեջ |factor.am| |factor.am|

factor.am: factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է եղել ղարաբաղյան հակամարտության սառեցմանը, այլ ոչ թե դրա կարգավորմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ըստ էության, Մինսկի խումբը, որպես պետությունների խումբ, ոչ մի գործունեություն չի դրսևորել, քանի որ համանախագահներն այդ գործունեությունն իրենց մենաշնորհն են համարում։ Եվ թե ինչի է սա հանգեցրել, մենք տեսնում ենք։ 28 տարվա մեջ ոչ մի առաջընթաց, ոչ մի արդյունք, միայն խոստումներ, միայն բյուրոկրատական գործընթացներ և, ըստ էության, մեզ այսօր թվում է, որ համանախագահների գործունեությունն ուղղված է եղել հակամարտության սառեցմանը, այլ ոչ թե դրա լուծմանը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը «Rai-1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
13:59 - 27 հոկտեմբերի, 2020
Բաքուն Ղարաբաղի հարցում «մինչև վերջ կգնա»․ Ալիև 
 |civilnet.am|

Բաքուն Ղարաբաղի հարցում «մինչև վերջ կգնա»․ Ալիև |civilnet.am|

civilnet.am: Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված վիճակում ձեռնտու էր բոլորին, բացի Բաքվից․ հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի ժողովրդին հղած ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է «Ռիա Նովոստին»։ «Երևանը ցանկանում էր նման արդյունք, որպեսզի բանակցությունները հավերժ լինեին, որպեսզի մեզ մշտապես խաբեին, որպեսզի այս խնդիրը սառեցված լիներ, ընդմիշտ մնար, և մեր տարածքները մշտապես լինեին գրավված»,- ասել է Ալիևը։ Նրա խոսքով՝ Արցախում ստեղծվել է «նոր իրականություն», որի հետ պետք է հաշվի նստի պաշտոնական Երևանը։ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Ղարաբաղի հարցում «մինչև վերջ կգնա», իսկ Հայաստանը, ըստ նրա, պետք է դուրս բերի զորքերը Արցախից, սակայն դրան միտված որևէ ժամանակացույց չի ներկայացնում։ «Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ բողոքելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից։  «Ի՞նչ գործունեություն է ծավալում այդ Մինսկի խումբը։ Ցանկանո՞ւմ են նրանք ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Ոչ։ Ես այս հարցը մեկ անգամ չէ, որ բարձրացնում եմ. եթե դուք ցանկանում եք խնդիրը լուծել, հարկավոր է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։
14:37 - 26 հոկտեմբերի, 2020
Ալիեւն ասել է, որ կօգտագործի F-16-ները «Ադրբեջանի դեմ ագրեսիայի» դեպքում |mediamax.am|

Ալիեւն ասել է, որ կօգտագործի F-16-ները «Ադրբեջանի դեմ ագրեսիայի» դեպքում |mediamax.am|

mediamax.am: style="text-align: justify;">Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ Բաքուն կօգտագործի թուրքական F-16 կործանիչները Ադրբեջանի դեմ «արտաքին ագրեսիայի դեպքում»: Ըստ ՌԻԱ Նովոստի-ի, Իլհամ Ալիեւը ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ «ամեն հարցազրույցում լրագրողները հարցնում են, թե որտեղից Ադրբեջանին թուրքական F-16-ները»: «Արդեն հոգնել եմ պատասխանելուց: Դուք արբանյակներ ունեք, չգիտե՞ք՝ ինչ ենք անում: Բացեք եւ տեսեք՝ օդո՞ւմ, թե՞ գետնին են հիմա F-16-ները: Բոլորն էլ գիտեն, որ դրանք գետնին են, որ եկել են զորավարժությունների ժամանակ, իսկ պատերազմի մեկնարկից հետո մնացել են այստեղ»,- ասել է Ալիեւը: Նրա խոսքով ՝ կործանիչները օգնություն են Թուրքիայի կողմից: «Եթե մեր նկատմամբ իրականացվի արտաքին ագրեսիա, նրանք կտեսնեն այս F-16- ները»,- ասել է Ալիեւը:
14:18 - 26 հոկտեմբերի, 2020
ԼՂ հակամարտության լուծման համար Թրամփի աշխատանքը համապատասխանում է միջազգային հարաբերություններին․ Ալիև

ԼՂ հակամարտության լուծման համար Թրամփի աշխատանքը համապատասխանում է միջազգային հարաբերություններին․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավասարակշռված է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար նախագահ Թրամփի աշխատանքը լիովին համապատասխանում է միջազգային հարաբերություններին։ Մենք այս հարցում լիովին պաշտպանում ենք նրա դիրքորոշումը և անձնական տեսակետները»,- ասել է Ալիևը ամերիկյան «Fox News» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նրա հայտնել է, որ իրենք տեսնում են, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը հավասարակշռված է, և դա հենց այդպես էլ պետք է լիներ։ «Որովհետև ԱՄՆ-ը միջնորդ է։ Միացյալ Նահանգները որևէ մեկի կողմը չի ընտրում։ Մյուս համանախագահները ևս որևէ կողմ չպետք է ընտրեն»,- հավելել է Ալիևը` նկատի ունենալով Ֆրանսիային և Ռուսաստանին։ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի մրցակցին` դեմոկրատ Ժոզեֆ Բայդենին և նրա հետ քննարկել երկկողմ հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր: Ալիևի խոսքով` Բայդենի հետ զրույցից իրեն լավ հիշողություններ են մնացել։
16:39 - 25 հոկտեմբերի, 2020
Մենք կտրականապես դեմ ենք հակամարտության ցանկացած ձևով միջազգայնացմանը. Իլհամ Ալիև

Մենք կտրականապես դեմ ենք հակամարտության ցանկացած ձևով միջազգայնացմանը. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը կտրականապես դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացմանը: Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Ալիևը ամերիկյան «Fox News» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։   Հեռուստաալիքը նշում է, Թուրքիայի աջակցությունը Բաքվին բացահայտ է։ Չնայած բազմաթիվ աղբյուրներ պնդում են, որ, բացի զինտեխնիկայի տրամադրումից, ադրբեջանական զորքերի կողքին կռվում են Թուրքիայի դաշնակից սիրիական աշխարհազորայինները Ալիեւը կտրականապես հերքեց իրեն առաջադրված մեղադրանքները:   «Մենք կտրականապես դեմ ենք հակամարտության ցանկացած ձևով միջազգայնացմանը՝ դրա ընդլայնումը կանխելու համար»,- հայտարարել է նա։   Ալիևի խոսքով՝ հենց Հայաստանն է ձգտում հակամարտության միջազգայնացմանը։   «Նրանք խնդրել են Ռուսաստանին ուղարկել իրենց ռազմական անձնակազմին հակամարտության գոտի։ Դա բացարձակապես անարդյունավետ է և հակասում է միջազգային իրավունքին։ Մենք չենք ուզում, որ ուրիշ երկրներ խառնվեն։ Մեր դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանի և աշխարհի բոլոր երկրները պետք է զերծ մնան հակամարտության անմիջական մասնակցությունից»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։   Նա կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է համոզեն Հայաստանին, որ «նա վերջ կդնի ագրեսիային, պահպանի հրադադարի ռեժիմը և հողերը ազատագրելու պարտավորություններ ստանձնի»:   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
15:45 - 25 հոկտեմբերի, 2020
Ալիևն ասում է, որ պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, «եթե հայկական կողմը դադարեցնի կրակը»

Ալիևն ասում է, որ պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, «եթե հայկական կողմը դադարեցնի կրակը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է իր երկրի պատրաստակամությունը անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, պայմանով, որ հայկական կողմը դադարեցնի կրակը: Նա նման հայտարարություն է արել շաբաթ օրը «Le Figaro» թերթին տված հարցազրույցում, փոխանցում է TACC-ը:   Ադրբեջանի ղեկավարը պատասխանել է այն հարցին, թե «իր երկիրը որ տարածքն է նախատեսում գրավել նախքան հարձակողական գործողությունների ավարտը»: «Մենք պատրաստ ենք դադարեցնել կրակը թեկուզ հենց այսօր։ Այս մասին ես արդեն հայտարարել եմ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում: Դրան հասնելու համար պետք է, որ Հայաստանը դադարեցնի կրակը։ Դրանից հետո է, որ կգա դիվանագետների գործելու ժամանակը»,- ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ «անհրաժեշտ է, որ հայկական կողմը համաձայնի Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից սահմանված հիմնական սկզբունքների հետ, այն սկզբունքների, որոնց հետ մենք ինքներս ենք պայմանավորվել»։ «Դրանից հետո մենք կվերադառնանք բանակցությունների սեղանին։ 17 տարի ես անձամբ բանակցություններ էի վարում Հայաստանի հետ, Հայաստանի երկու նախագահների հետ Մոսկվայում, Փարիզում և Վաշինգտոնում կայացած հանդիպումների ժամանակ»,- շեշտել է նա: Նա նշել է, որ իրենք փոքրիկ առաջընթաց էինք գրանցել։ «Սակայն, երբ 2018-ին պարոն Փաշինյանը եկավ իշխանության, նա ոչնչացրեց խաղաղ գործընթացը: Բայց ես կարծում եմ, որ այժմ ժամանակն է գտնել քաղաքական լուծում: Սակայն հայերն այլևս չպետք է կարողանան դա մեզ պարտադրել, քանի որ ստատուս-քվոն և շփման հին գիծը այլևս գոյություն չունեն: Տեղում նոր իրավիճակ է ստեղծվել, և Հայաստանը պետք է հաշվի առնի դա»,- ընդգծել է Ալիևը։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի ապագայի մասին՝ նա նշել է, որ «այն տեսնում է որպես Ադրբեջանի բարեկեցիկ և հուսալի մաս, որտեղ ադրբեջանցիներն ու հայերը կապրեն ներդաշնակության, խաղաղության և արժանապատվության մեջ»: «Ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնալու հնարավորություն ունենան»,- հավելել է Ալիևը:   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
10:15 - 24 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի իշխող կլանը ոսկի է կուտակում

Ադրբեջանի իշխող կլանը ոսկի է կուտակում

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Միջազգային հեղինակավոր հետաքննող լրագրողները բազմիցս ապացույցներ են ներկայացրել ադրբեջանական իշխող կլանի թանկարժեք գնումների և բարեկեցիկ կյանքի մասին։ Պաշտոնական աղբյուրները ևս փաստում են, որ  սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ ունեցող այս երկրում շռայլության և ստվերային փողերը կուտակելու՝ լվանալու մեխանիզմներ են առկա։ Մասնավորապես՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019 թվականին Ադրբեջանը ներկրել է 13,6 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք, որից 2,11 մլրդ ԱՄՆ դոլարը կամ 15,4 տոկոսը կազմում է ոսկու ձուլակտորները, որոնց քաշը հասնում է շուրջ 57 տոննա։ Ի դեպ, նույն պաշտոնական աղբյուրներով՝ Ադրբեջանի ոսկու պաշարները 2019 թվականի ընթացքում չեն ավելացել. ավելին՝ 2017 թվականից ի վեր այս երկիրը ոսկու պետական պաշարներ չունի։ Անշուշտ, սոցիալ-տնտեսական տեսանկյունից անտրամաբանական կլիներ 57 տոննա ոսկու ձուլակտորների գնումը վերագրել շարքային քաղաքացիներին, այն դեպքում, երբ 2019 թվականին Արդբեջանում միջին ամսական աշխատավարձը եղել է մոտ 328 ԱՄՆ դոլար։ Հանրությանը հայտնի է, որ կոռուպցիոն սխեմաներում «սև» փողերի լվացման և արագ տեղափոխման լավագույն միջոցներից մեկը ոսկու ձուլակտորներն են։     Հիշեցնեմ նաև, որ 2011 թվականին արաբական գարնան հեղափոխությունների ժամանակ Թունիսից փախած նախագահը իր հետ 1,5 տոննա ոսկու ձուլակտորներ էր տարել։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված այս պատերազմը լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ է թողնելու Ադրբեջանում, և անկախ նրանից, թե ով կլինի այդ պահին իշխանության՝ շարքային քաղաքացիներն են այս ամենի համար վճարելու»։
15:22 - 23 հոկտեմբերի, 2020
Ցեղասպանության ճանաչումն ուղերձ է Ալիևին և Էրդողանին. Շիֆն անդրադարձել է Կոնգրեսի գրադարանի որոշմանը

Ցեղասպանության ճանաչումն ուղերձ է Ալիևին և Էրդողանին. Շիֆն անդրադարձել է Կոնգրեսի գրադարանի որոշմանը

Կոնգրեսական Ադամ Շիֆը, խոսելով ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի այն որոշման մասին, որ այսուհետ կիրառվելու է «Հայոց ցեղասպանություն» խորագիրը, նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական հարց է, այլև ուղերձ`ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Աս մասին Շիֆը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այդ որոշումը գնալով ավելի մեծ նշանակություն է ստանում ընթացիկ իրադարձությունների համատեքստում։ Հարյուրամյա վաղեմության ցեղասպանությունը շատ ակնհայտ է զգացվում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր վայրագություններ են իրականացնում Արցախում ու Հայաստանում՝ սպանելով տասնյակ խաղաղ բնակիչների, տեղահանելով հազարավոր մարդկանց։ Ցեղասպանության ճանաչումը պարզապես պատմական հարց չէ, դա ուղերձ է նախագահներ Ալիևին և Էրդողանին, որպեսզի մեզ չվախեցնեն և չպարտադրել լռել։ Մենք կանգնելու ենք Հայաստանի և Արցախի կողքին»,- գրել է Շիֆը:
23:30 - 22 հոկտեմբերի, 2020
Ալիևն ասել է, որ Բաքուն դեմ չէ ԼՂ-ում խաղաղապահների ներգրավմանը

Ալիևն ասել է, որ Բաքուն դեմ չէ ԼՂ-ում խաղաղապահների ներգրավմանը

Ադրբեջանը չի բացառում միջազգային դիտորդներին կամ խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ ներմուծելու հնարավորությունը, բայց կառաջարկի իր սեփական պայմանները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճապոնական «Nikkei» թերթին տված հարցազրույցում։ Այս մասին հայտնում է tass.ru-ն։ «Մենք դա չենք բացառում։ Բայց, անշուշտ, երբ ժամանակը գա, մենք մեր պայմանները կառաջարկենք», - ասել է Ալիևը։ Նա նշել է, որ միջազգային դիտորդների կամ խաղաղապահ ուժերի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների մաս է կազմում։ «Բայց սա վերջին կետն է, վերջին հարցերից մեկը, որը պետք է ուղղել կողմերին,  և, իհարկե, երկու կողմերը՝ Ադրբեջանը և Հայաստանը, պետք է համաձայնության գան դիտորդների կամ խաղաղապահների կազմի վերաբերյալ: Այդ պատճառով բանակցությունների ընթացքում մենք լրջորեն չենք քննարկել այս հարցը»,- շեշտել է նա։ Ըստ Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները իրենց անունից առաջարկներ կներկայացնեն այդ դիտորդների կազմի, թվի վերաբերյալ, թե երբ և որտեղ կուղարկվեն: Բայց վերջին խոսքը Ադրբեջանինն է, նշել է նախագահը։  «Պարզ է, որ երբ մենք խոսում ենք այս մասին, մենք խոսում ենք Ադրբեջանի տարածքի մասին։ Սա Հայաստանի տարածքը չէ։ Այնպես որ, իհարկե, վերջին խոսքը Ադրբեջանինը պետք է լինի»,- ասել է Ալիևը։ Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
16:33 - 22 հոկտեմբերի, 2020
Մենք հավատարիմ ենք սկզբունքներին․ դա հայկական կողմի գրաված տարածքների վերադարձն է․ Իլհամ Ալիևի հարցազրույցը՝ TACC-ին

Մենք հավատարիմ ենք սկզբունքներին․ դա հայկական կողմի գրաված տարածքների վերադարձն է․ Իլհամ Ալիևի հարցազրույցը՝ TACC-ին

Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել TACC լրատվական գործակալությանը՝ ղարաբաղյան հակամարտության ու սեպտեմբերի 27-ից մինչ օրս շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների մասին։ Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․   - Տեսնու՞մ եք Մոսկվայում համաձայնեցված հրադադարին վերադառնալու շանս, թե այն արդեն ամբողջովին ձախողվել է։- Մենք հավատարիմ ենք այն պարտավորություններին, որոնք ստանձնում ենք մեր գործընկերների հետ շփումների շրջանակներում։ Ե՛վ սկզբից, և՛ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում մենք միշտ ապավինել ենք միջազգային իրավունքին և հակամարտության խաղաղ կարգավորման մեր պարտավորությանը:Մենք փորձեցինք կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Ադրբեջանը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո։ Բայց, ցավոք, Հայաստանը կոպտորեն խախտեց հրադադարի ռեժիմը. 24 ժամ չանցած ՝ քնած Գյանջա քաղաքը հարձակման ենթարկվեց։ Հարվածը միտումնավոր ուղղված էր բնակելի թաղամասերի վրա, և առաջին հարձակումից հետո բազմաթիվ զոհեր և վիրավորներ կային։ Այսինքն՝ Հայաստանը ցուցադրաբար խախտեց հրադադարի ռեժիմը՝ դրանով իսկ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով միջնորդների և նրանց պարտավորությունների նկատմամբ, որոնք ձեռնարկվել էին Մոսկվայում նման երկարատև բանակցություններից հետո:Զինադադարի պայմանների համաձայնեցումից հետո՝ գերիների և մահացածների մարմինների փոխանակման նպատակով, Հայաստանը խախտեց հրադադարի ռեժիմը ռազմի դաշտում։ Բայց, ըստ երևույթին, դա նրանց քիչ էր, և նրանք հարձակվեցին Գյանջա քաղաքի վրա։ Ի միջայլոց, երկու օր առաջ` գիշերը նրանք կրկին արեցին դա։ ԵՒ դա շատ ստոր հանցագործություն է, դա միջազգային ահաբեկչություն է։ Եվ այն փաստը, որ համաշխարհային հանրությունը միաձայն դատապարտել է այս արյունալի հանցագործությունը, հուշում է, որ նրանք այդպես հեշտ չեն խուսափի դրանից։ Այն, որ իրավիճակը դեռ թեժ փուլում է, մեր մեղքը չէ: Ես բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանը հավատարիմ է կարգավորման այն սկզբունքներին, որոնք մշակվել են երկարաժամկետ բանակցային գործընթացում։ Մենք պատրաստ ենք դադարեցնել ռազմական գործողությունները նույնիսկ վաղը, եթե Հայաստանը կառուցողական պահի իրեն բանակցային ուղու վրա: Բայց հայտարարությունները, որոնք մենք լսում ենք Երևանից, լիովին հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված հիմնական սկզբունքներին: Վերջերս Հայաստանի ղեկավարությունը հերթական անգամ հանդես եկավ շատ վտանգավոր հայտարարություններով, որոնք փաստացի մերժում են հիմնական սկզբունքները: Հայաստանի նոր ղեկավարության բոլոր գործողություններն ուղղված էին բանակցային գործընթացի խափանմանը։ Ես արդեն խոսել եմ նրանց բազմաթիվ հայտարարությունների, սադրիչ գործողությունների և Ադրբեջանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումների մասին։ Ուստի, եթե հայկական կողմը վերջապես գիտակցի, որ ռազմական սադրանքների ուղին նրանց տանում է դեպի աղետ, մենք պատրաստ ենք կրկին դադարեցնել ռազմական գործողությունները և հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ: - Ռուսաստանը դեռ ելնում է զինված ուժերի գծով անհապաղ հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունից՝ հրադադարի ռեժիմի դիտարկման մեխանիզմի շուրջ համաձայնեցման համար։ Ձեր երկիրը համաձա՞յն է նման հանդիպման: Ի՞նչ ձևաչափով և ո՞ր կուսակցությունների մասնակցությամբ: -Այս պարագայում առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կամքը: Մեր կողմից դա կա։ Այսօր ես մեկ անգամ ևս հաստատում եմ մեր դիրքորոշումը և հաստատում եմ այն, երբ այսօր հայտարարվում է ևս 13 բնակավայրերի ազատագրման մասին, երբ հայկական բանակն էապես ձախողվում է, երբ Ադրբեջանը ռազմադաշտում ցույց է տալիս իր առավելությունը: Բայց, այնուամենայնիվ, չցանկանալով շարունակել արյունահեղությունը և ցանկանալով փրկել մարդկանց կյանքը, մենք պատրաստ ենք այս հարցը լուծել քաղաքական ճանապարհով: Ինչ վերաբերում է ռազմական շփումներին, հիմնական սկզբունքներում այդ կետերը հստակ սահմանված են։ Եւ մենք հավատարիմ ենք սկզբունքներին, որոնց մասին ես ասել եմ։ Կարծում եմ, կրկնվելու կարիք չկա։ Դա հայկական կողմի գրաված տարածքների վերադարձն է, բանակցությունները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ, փախստականների և ստիպված տեղահանված անձանց վերադարձը իրենց ծագման վայրեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ, Շուշի: Այս ամենը գրված է հիմնական սկզբունքների մեջ, և հայկական կողմը տարբեր փուլերում համաձայն էր այս ամենի հետ։ Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
20:30 - 19 հոկտեմբերի, 2020
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են հանդիպել |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են հանդիպել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել են Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ հանդիպելու պատրաստակամության մասին հարցին: ТАСС լրատվական գործակալության հետ հարցազրույցներում թե Նիկոլ Փաշինյանը, թե Իլհամ Ալիևը նշել են, որ պատրաստ են հանդիպել՝ ԼՂ հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու համար: «Պատրա՞ստ եք գալ Մոսկվա, որպեսզի հանդիպեք Ձեր գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ», - լրագրողի հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես արդեն ասացի՝ մենք միշտ ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ցավոք, այդ Ադրբեջանն է, որ համաձայն չէ այս տեսակետի հետ: Մեր դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման: Իմիջիայլոց, եթե հակառակ կողմից չկա փոխզիջման պատրաստակամություն, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ՝ Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի իրավունքի, մեր հայրենակիցների իրավունքների համար: Սա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական սփյուռքի դիրքորոշումն է: Եվ ես կարծում եմ, որ սա ազնիվ և կառուցողական դիրքորոշում է»: ТАСС-ի լրագրողի նույն հարցին Ադրբեջանի նախագահն իր հերթին պատասխանել է, որ Բաքուն պատրաստ է հայկական կողմի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների Մոսկվայում կամ յուրաքանչյուր այլ վայրում: «Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Մոսկվայում և յուրաքանչյուր այլ քաղաքում, որպեսզի վերջ դնենք դիմակայությանը և գտնենք կարգավորման ճանապարհներ»,- ասել է Ալիևը:
19:19 - 19 հոկտեմբերի, 2020