Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Կորոնավիրուսային համավարակի պատճառով դուք նորից հայտնվել եք առաջնագծում. Արցախի նախագահը շնորհավորել է բուժաշխատողներին

Կորոնավիրուսային համավարակի պատճառով դուք նորից հայտնվել եք առաջնագծում. Արցախի նախագահը շնորհավորել է բուժաշխատողներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ:«Թանկագի՛ն բուժաշխատողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ: Այսօր՝ այս հիշարժան օրը, դուք տոնում եք յուրահատուկ պայմաններում: Ամբողջ աշխարհում տարածված նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով դուք նորից հայտնվել եք առաջնագծում, ինչպես տասնամյակներ առաջ՝ Արցախյան պատերազմի ծանր ու դժվարին տարիներին: Եվ այսօր դուք նորից ստիպված եք փրկել մարդկային կյանքեր՝ վտանգելով ձեր կյանքը, պայքարել մեր քաղաքացիների առողջության համար՝ վտանգելով ձեր առողջությունը: Ձեր՝ գիշեր ու զօր կատարած անձնուրաց ու արհեստավարժ աշխատանքի, ձեր նվիրումի համար մենք խորապես շնորհակալ ենք: Պետությունը միշտ ձեզ հետ է, ձեր կողքին: Մենք այսուհետ էլ կանենք առավելագույնը՝ հետևողական ջանքեր գործադրելով ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու, ձեր աշխատանքային ու սոցիալական պայմանները շարունակաբար բարելավելու, համատեղ ուժերով առկա մարտահրավերներին հաջողությամբ ու արդյունավետորեն դիմակայելու ուղղությամբ: Կրկին շնորհավորում եմ բոլոր հայ բուժաշխատողներին: Թող հաջողությամբ պսակվի մեր ժողովրդի համար ձեր՝ չափազանց կարևոր ու պատասխանատու աշխատանքի ամեն մի օրը: Մաղթում եմ քաջառողջություն ու ամենայն բարիք»,-նշված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ:        
11:15 - 21 հունիսի, 2020
Ամեն ինչ անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը. Սերժ Սարգսյանն արձագանքել է Արցախի նախագահի հայտարարությանը
 |news.am|

Ամեն ինչ անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը. Սերժ Սարգսյանն արձագանքել է Արցախի նախագահի հայտարարությանը |news.am|

news.am: NEWS.am-ի հարցին, թե ինչպե ՞ս է մեկնաբանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ լրատվամիջոցներից մեկում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի արած այն հայտարարությունը, ըստ որի` 2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, իսկ այժմ ամբողջ Արցախը պաշտպանված է, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Եթե բանակում այսօր ինչ-որ բան բարելավվել է, ինչ-որ բան ավելի լավ է, քան երեկ էր, ես միայն ուրախ եմ և երբեք ու երբեք ցեխ չեմ շպրտի հայոց բանակի վրա, կասկածի տակ չեմ դնի նրա պաշտպանունակությունը, ինչպիսին էլ լինեն օրվա քաղաքական իշխանությունների ցանկությունները կամ քմահաճույքները: Որովհետև ով գոնե մի փոքր պատկերացում ունի բանակաշինության մասին, պետք է, որ հասկանա` ինչ ասել է տարեցտարի բանակի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելը, սպառազինությունն արդիականացնելը, բանակը հզորացնելը, որովհետև միայն զրոյական վիճակից, այն էլ` պատերազմի ժամանակ քարը քարի վրա դրած, ծանրագույն պայմաններում զորահավաք կազմակերպած, կամավորական ջոկատներից կանոնավոր բանակային ստորաբաժանումներ հիմնած, հակառակորդի դեմ գոյապայքարի ծանրագույն ժամանակաշրջանում բանակի սպառազինության, հագուստի, սննդի ու վառելիքի հարցերը լուծած մարդիկ կհասկանան ասածս, որոնց աչքի առաջ է ծնվել և կայացել բանակը: Շուրջ երեսուն տարի մենք ազգովի հպարտացել ենք հայոց բանակով, իրավացիորեն համարել տարածաշրջանում ամենամարտունակը, որը մեր Հայրենիքն ու մեր ժողովրդին պաշտպանելու սրբազան գործը մշտապես պատվով ու պատասխանատվությամբ է կատարել: Եվ այս երեք տասնամյակների ընթացքում գոնե ես և այդ ճանապարհն անցած իմ շատ ընկերներ գայթակղություն չենք ունեցել բանակաշինության նախորդ ժամանակաշրջանը համեմատել մեր արած բարելավումների հետ, հրապարակավ, այդ թվում` ի լուր հակառակորդի հայտարարել, թե ինչ չկար նախկինում, որտեղ էր խոցելի մեր պաշտպանությունը, որպեսզի ցույց տանք, թե մենք ինչ ենք արել: Բանակում շարունակական բարելավումները ցույց տալու բազմաթիվ այլ ձևեր քան: Ի վերջո, մենք առավոտից երեկո չենք տարփողում, որ ներկայումս զենքի մատակարարումների մի զգալի մասը նախորդ տարիներին ձեռքբերված պայմանավորվածությունների և կնքված պայմանագրերի հիման վրա է իրականացվում: Մի՞ թե դա է կարևորը: Ապրիլյան պատերազմից հետո անցել է չորս տարի, և բնական է, որ տարեցտարի մեր պաշտպանունակությունն ավելի պետք է ամրապնդվեր: Սրանով միայն պետք է ուրախանալ, ինչպես պետք է ուրախանալ և հպարտանալ ապրիլյան պատերազմում մեր բանակի աներկբա հաղթանակով, և անթույլատրելի են պաշտպանության հարցում նման հայտարարությունները` ընդամենն ընդգծելու համար արվածը: Սահմանից այնկողմ մեր հակառակորդը պետք է մշտապես համոզված լինի, որ երբեք հայոց բանակի նկատմամբ որևէ առավելություն, քան թվաքանակը, չի ունեցել և չունի, եթե չասեմ` հակառակը: Ապրիլյան քառօրյայի մասին ես խոստացել եմ հանգամանորեն խոսել արտակարգ դրության ավարտից հետո հրավիրելիք մամուլի ասուլիսում, խորհրդարանում քննիչ հանձնաժողով էր ստեղծվել, որն արդեն ավարտել է աշխատանքը և պատրաստվում է առաջիկայում հրապարակել իր եզրակացությունը, ուրեմն, ինչի համար են այսօր նման անտեղյակ հայտարարություններ արվում: Եթե 2016 թվականին Արցախի օդային տարածքը պաշտպանված չի եղել, այդ ինչպե ՞ս է պաշտպանության բանակը խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ, ինչպե ՞ս է, որ հակառակորդի ոչ մի ինքնաթիռ այդ ժամանակ չի հատել Արցախի օդային սահմանը: Գուցե, Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծած զավթիչը խղճացե՞ լ է ու Արցախի օդային տարածք չի ներխուժել: Ամեն ինչ արդեն անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը: Խոցելին հենց այս սահմանն է, և ոչ երբեք Արցախի օդային սահմանը»:
21:33 - 20 հունիսի, 2020
2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, այժմ ամբողջը Արցախը պաշտպանված է․ Արայիկ Հարությունյան |panarmenian.net|

2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, այժմ ամբողջը Արցախը պաշտպանված է․ Արայիկ Հարությունյան |panarmenian.net|

panarmenian.net: 2016 թվականին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, իսկ Արցախը կերազեր ունենալ այն նույն զենքերից, որոնք ձեռք է բերել 2019-ին, հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրայինի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ։ Նա արձագանքել է 2019-ին ձեռք բերված զինատեսակների մասին քննադատությանը, որտեղ նշվում է, թե դրանք թանկ էին ու ոչ այնքան լավը։ Հարությունյանը շրջադարձային է համարել այդ ձեռքբերումը՝ հակառակ քննադատությանը։ «Իհարկե, 2016-ին օդային հարված տեղի չի ունեցել, բայց մենք շատ ավելի անպաշտպան էինք, Ստեփանակերտի օդն անպաշտպան էր: Չեմ ուզում ամբողջ մանրամասներն ասել, բայց այսօր վստահ հայտարարում եմ, որ ոչ միայն ամբողջ Ստեփանակերտի, այլ Արցախի օդն է պաշտպանված։ Այդ նույն հակաօդային պաշտպանության բնագավառում բավական մեծ տեղ է հատկացվել հենց այդ նույն, իրենց նշած, չաշխատող սարքավորումներին, որոնք արդեն իսկ իրենց դերը խաղացել են։ Բացի դրանից նորագույն հակաօդային միջոցներ են ձեռք բերվել, այսօր օգտագործում ենք։ Գիտեք, ամենախոսելին մեզ համար օդն էր»,- հայտարարել է նա՝ նշելով, որ այդ վտանգը կար նաև 1992-1994 թվականներին։ Հարությունյանը նշել է նաև, որ առաջնագիծն այսօր անգամներով ավելի անվտանգ է, քան երբևէ։
13:10 - 20 հունիսի, 2020
Արցախի և Հայաստանի Հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը. Երևանում տեղի է ունենում ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը

Արցախի և Հայաստանի Հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը. Երևանում տեղի է ունենում ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համանախագահությամբ այսօր՝ հունիսի 19-ին, Երևանում մեկնարկել է ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որին ներկա են նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ՝ Արթուր Թովմասյանը ու Արարատ Միրզոյանը:Մինչ օրակարգային հարցերին անցնելն Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը հանդես են եկել ելույթներով:Իր խոսքում նախագահ Հարությունյանն ասել է.«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների հարգարժա՛ն անդամներ,Քանի որ առաջին անգամ եմ մասնակցում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, նախ, կուզեի ողջունել ավանդական դարձած այս ձևաչափը: Այն կարևորագույն ձևաչափ ու հարթակ է մեր միացյալ հայրենիքի ու ընդհանրապես հայ ազգի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների լուծման ուղիների շուրջ մտքերի փոխանակման, մոտեցումների հղկման և ջանքերի համատեղման համար: Արդեն նկատելի են այս ձևաչափով աշխատանքների առաջին ձեռքբերումները, և համոզված եմ, որ ժամանակի ընթացքում այդպիսի ձեռքբերումներն անընդհատ ավելանալու են՝ բարձրացնելով հայրենիքի անվտանգության մակարդակը:Հայոց միացյալ հայրենիքն այսօր ապրում է աննախադեպ անվտանգային մարտահրավերների պայմաններում, ինչը պայմանավորված է առաջին հերթին կորոնավիրուսի հարուցած անորոշություններով, իսկ անորոշությունն ինքնին գլխավոր անվտանգային սպառնալիքն է ամենուր: Ի թիվս սովորական դարձած երկարաժամկետ ռիսկերի, այժմ մենք պարտավոր ենք ոչ միայն արդյունավետ կերպով պաշտպանել հանրության կյանքն ու առողջությունը, այլ նաև՝ չեզոքացնել առկա իրավիճակով պայմանավորված կողմնակի ռիսկերը բոլոր բնագավառներում:Այդ տեսանկյունից կարևոր եմ համարում ներդաշնակ ու միասնական աշխատանքը բոլոր հնարավոր սուբյեկտների միջև՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների գերատեսչություններից մինչև քաղաքացիներ ու տարբեր բնույթի կազմակերպություններ: Վստահ եմ՝ միայն պետական լիազոր մարմինների արդյունավետ համակարգմամբ ու հասարակության հավաքական ջանքերով մենք կկարողանանք դիմագրավել առկա մարտահրավերները՝ միևնույն ժամանակ օգտվելով ճգնաժամի ընձեռած հնարավորություններից:Անշուշտ, կորոնավիրուսի անտեսանելի սպառնալիքի դեմ պայքարելիս չպետք է թուլացնենք մեր զգոնությունը հատկապես Ադրբեջանից բխող տեսանելի վտանգի հանդեպ: Ադրբեջանի իշխանությունները տասնամյակներ շարունակ գոյաբանական սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի ողջ բնակչության նկատմամբ: Կողմնակից լինելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ մենք միևնույն ժամանակ հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի: Լինելով մեկ միասնական հայրենիքի և նույն անվտանգային համակարգի անբաժանելի մասերը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը: Դա ենթադրում է միասնական ջանքերով և՛ ռազմական ներուժի շարունակական բարելավում, և՛ սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացում, և՛ արտաքին քաղաքական լայն գործիքակազմի կիրառում հայ ժողովրդի իրավունքների ու շահերի պատշաճ պաշտպանության նպատակով, և՛, ինչու՞ չէ, տեղեկատվական կամ հոգեբանական անվտանգության պատշաճ երաշխավորում:Անվտանգության փոխազդող համակարգի գլխավոր հենասյուներից մեկն էլ պարենային ու էներգետիկ անվտանգությունն է, որտեղ ևս ձեռքբերումները նշանակալի են, սակայն նոր անելիքներ միշտ կան՝ միջավայրային մարտահրավերների և մեր նպատակների ու հնարավորությունների դինամիկ փոփոխությանը զուգահեռ: Մեր խնդիրն է ապահովել հնարավորինս ինքնաբավ ու ճկուն պարենային ու էներգետիկ համակարգ բոլոր իրավիճակների համար՝ երաշխավորելու համար ռազմական ու սոցիալ-տնտեսական անվտանգության ամրությունն ու կայունությունը: Այդ և մի շարք այլ առումներով ռազմավարական նշանակություն ունեն նաև ենթակառուցվածքները, և ուրախ եմ, որ համատեղ արդեն մեկնարկում ենք Արցախը Մայր Հայաստանին կապող երրորդ մայրուղու շինարարությունը:Հարգելի՛ ներկաներ,Եթե հակիրճ ձևակերպելու լինենք, Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կամ հայոց միացյալ հայրենիքը խնդիր ունի շարունակաբար բարելավել իր ռազմավարական դիմադրողականությունն ու ազդեցությունը առկա և գալիք անվտանգային միջավայրերում, որպեսզի կարողանա արդյունավետորեն դիմագրավել բազմոլորտ, բազմաշերտ, բազմապիսի և բազմաժամկետ մարտահրավերները:Այդ պատասխանատու գործառույթը դրված է առաջնահերթորեն անվտանգության խորհուրդներում ընդգրկված կառույցների վրա, ուստի մենք պարտավոր ենք կիրառել բոլոր արդյունավետ ձևաչափերն ու մեթոդները մեր համազգային առաքելությունը պատվով կատարելու համար:Բարի աշխատանքային ընթացք եմ մաղթում մեզ բոլորիս»:Իսկ վարչապետ Փաշինյանը իր ելույթում ասել է հետևյալը.«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների մեծարգո նախագահներ,Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,Այսօր տեղի է ունենում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների թվով 4-րդ նիստը և սա այլևս հաստատված մի ձևաչափ է, որտեղ քննարկվում են Հայաստանի և Արցախի անվտանգության օրակարգի ամենատարբեր հարցեր: Այսօրվա նիստը պայմանավորված է նրանով, որ Արցախում ձևավորվել է նոր իշխանություն, Անվտանգության նոր խորհուրդ է ձևավորվել և մենք կարևոր ենք համարում, որ Արցախի մեր գործընկերները հնարավորինս արագ ներգրավվեն այս աշխատանքներում:Նախ թույլ տվեք Արցախի անվտանգության խորհրդի բոլոր անդամներին շնորհավորել նշանակման կապակցությամբ: Հայաստանի անվտանգության խորհուրդը նույնպես նոր անդամներ ունի և նրանք նույնպես առաջին անգամ են մասնակցում այս ձևաչափով քննարկումներին և նրանց նույնպես շնորհավորում եմ այս առիթով:Այս համատեղ նիստի ընթացքում կարևոր եմ համարում մի քանի դիտարկումներ կատարել հարցերի երեք խմբի առնչությամբ, որոնք ես պայմանականորեն կսահմանեի որպես բանակցային գործընթացին Արցախի մասնակցության, բանակցությունների բովանդակային հատվածի հանդեպ մեր մոտեցումների և խաղաղ գործընթացի միջավայրի հարցեր:Անցած տարվա դեկտեմբերի 23-ին մեր համատեղ նիստի ընթացքում ես առանձնահատուկ կարևորեցի Արցախում անցկացվելիք համապետական ընտրությունները: Արցախում կայացած ընտրությունները հետապնդում էին երեք առաջնահերթ նպատակ: Առաջին՝ հնարավորություն տալ Արցախի ժողովրդին մարդու իրավունքների իրացմամբ ընտրել այն իշխանություններին, որոնք կկազմակերպեն երկրի քազղաքական և հասարակական կյանքը:Երկրորդ՝ հնարավորություն տալ Արցախի ժողովրդին ընտրել այն իշխանություններին, որոնք պետք է ապահովեն իր անվտանգությունը: Հայաստանի Հանրապետությունն իհարկե կշարունակի աջակցել Արցախի իշխանություններին Արցախի բնակչությանը պաշտպանելու իրենց հանձնառության մեջ՝ շարունակելով լինել Արցախի անվտանգության երաշխավորը: Երրորդ՝ Արցախի ժողովուրդը նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է մանդատ տար իր իշխանություններին՝ ներկայացնելու Արցախը նաև բանակցային սեղանին:Այժմ, երբ ընտրություններն ավարտվել են, իսկ իշխանությունները ձևավորվել, պետք է փաստել, որ այս երեք նպատակները լավագույնս կատարվել են: Մրցակցայկին և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում Արցախն ունի իշխանություն, որն արտահայտում է քաղաքական բարեփոխումների, տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման արցախցիների ձգտումները:Ընտրությունների և դրանց հետևած իշխանությունների կազմավորման արդյունքում Արցախում տեղի ունեցավ քաղաքական ուժերի համերաշխության և համախմբման կարևորագույն գործընթաց, ինչը վստահ եմ, առավել ամրապնդեց Արցախի անվտանգությունը:Վերջապես, ընտրություններն ընդգծեցին Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, որ առանց Արցախի իշխանությունների լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց, քանի որ յուրաքանչյուր առաջընթացի համար անհրաժեշտ են կարևորագույն պայմանավորվածությունների ձեռքբերման և իրացման կարողություն և այստեղ է, որ Արցախի իշխանությունների ստացած ժողովրդական մանդատն անփոխարինելի է:Արցախի իշխանությունների ներգրավումը բանակցությունների բովանդակային հարցերում օբյեկտիվ անհրաժեշտություն է, որից խուսափելն առավել կձկձգի առանց այն էլ ձգձգված հակամարտությունը: Ակնհայտ է, որ հակամարտության կողմերն ունեն իրարամերժ դիրքորոշումներ առանցաքային մի շարք հարցերում և եթե անկեղծ լինենք, ապա շատ ավելի հեշտ է ասել որ հարցերում համաձայն չենք Ադրբեջանի հետ, քան որ հարցերում կարող ենք համաձայնության հասնել: Նման իրավիճակն առերևույթ ունի բազմաթիվ պատճառներ, բայց եթե մի պահ փորձենք դրանք ընդհանրացնել, ապա ակնհայտ է դառնում, որ մենք բախվում ենք երկու հիմնական խնդրի:Առաջին խնդիրն արդեն նշեցի, այն վերաբերվում է Արցախի իշխանությունների հետ բանակցելու Ադրբեջանի ներկայիս իշխանությունների դժկամության հետ: Ինչո՞ւ եմ շեշտում ներկայիս, որովհետև այս դահլիճում կան մարդիկ, որոնք ոչ միայն բանակցել, այլև փաստաթղթեր են ստորագրել Ադրբեջանի նախկին, ավելի ճիշտ այն ժամանակվա իշխանությունների հետ, ընդ որում նաև Հեյդար Ալիևի նախագահության շրջանում:Երկրորդ՝ Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական կեցվածքից և դիտարկում է խաղաղ գործընթացը որպես իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այսինքն, ոչ թե փոխզիջման հասնելու միջոց, այլ իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այդպես չի լինում և չի լինելու, բանակցային գործընթացը մեկ կամ երկու ընդմիջում ունեցող պատվերով համերգ չէ, խաղաղությունը ենթադրում է փոխզիջման հասնելու պատրաստակամություն և համապարփակ լուծումներ:Հենց այդ պատրաստակամությունն ի նկատի ունենալով՝ ես առաջ էի քաշել այն բանաձևը, որի համաձայն՝ Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս բանաձևը ոչ այլ ինչ է, քան փոխզիջման հնարավորությունն ընդունելու առաջարկ: Կրկնում եմ՝ հնարավորությունն ընդունելու առաջարկ, այլ ոչ թե կոնկրետ փոխզիջման ընդունում, որը դեռևս հեռու է ձևավորված լինելուց իմ նշած պատճառներով:Չընդունելով իմ առաջարկը՝ Ադրբեջանի նախագահը չի ընդունում ընդհանրապես որևէ փոխզիջման հնարավորություն: Եվ ուրեմն ակնհայտ է, որ մենք չենք կարող նման մոտեցումներով ակնկալել բանակցային գործընթացում իրական առաջընթաց, հատկապես, երբ դրանք ուղեկցվում են պատերազմի սպառնալիքներով կամ հայ ժողովրդի հանդեպ տարածքային կամ պատմական ուղղակի կամ անուղղակի պահանջներով:Ղարաբաղյան հակամարտությունն անժամկետ հայ-ադրբեջանական լայնածավալ թշնամության վերածելու փորձերը, որտեղ մեր ժողովուրդները միմյանցից կվիճարկեն ամեն ինչ՝ անցյալը, ներկան, ապագան և ողջ տարածաշրջանը, վստահ եմ՝ չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանցի ժողովրդի շահերից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ռամիլ Սաֆարովի գործով դատավճիռը հստակ արձանագրեց և դատապարտեց Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության հողի վրա կատարվող հանցանքների խրախուսումը: Այս դատավճիռը պետք է սահմանի հստակ կարմիր գծեր Ադրբեջանի համար՝ ցույց տալով, որ այդ կարմիր գծերից անդին կանգնած է ոչ միայն Հայաստանը և հայ ժողովուրդը, այլև միջազգային հանրությունը:Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը սիրում է անդրադառնալ պատմությանը, ես նույնպես կցանկանայի ձևակերպել իմ միտքը որոշակի պատմական օրինաչափության մատնանշմամբ: Իր պատմության ողջ ընթացքում, այսինքն՝ վերջին 100 տարում, Ադրբեջանը ենթարկվել է 2 մեծ փորձությունների՝ 1920 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը կորցրեց իր՝ 2 տարի առաջ ձեռք բերած պետականությունը, և 1993 թվականի հունիսին, երբ Ադրբեջանը վերստին մոտեցել էր 2 տարի առաջ ձեռք բերված պետականության կորստի եզրագծին, ինչի մասին մեզ այսօր հիշեցնում է ադրբեջանցիների ազգային փրկության օրվա գոյությունը, որի հերթական տարեդարձը, ի դեպ, նշվեց օրեր առաջ:Ադրբեջանի պետականության համար այս 2 փորձությունները պայմանավորված էին թե՛ 1920, և թե՛ 1991 թվականին Արցախի դեմ սանձազերծած պատերազմով: Պարզ է, որ թե՛ 1920, և թե՛ 1990-ականների սկզբին Ադրբեջանը գերագնահատել էր իր կարողությունները և թերագնահատել պատերազմի կործանարար հետևանքները: Ես հեռու եմ այն մտքից, որ ինչ վատ է Ադրբեջանին, լավ է Հայաստանին և Արցախին: 1920 թվականին Ադրբեջանի պետականության կորուստը մեզ՝ հայերիս, ոչինչ չտվեց: Եվ առավել կարևոր է, որ 1994 թվականին մենք՝ Հայաստանը և Արցախը, կարողացանք Ադրբեջանի հետ մեկտեղ հրադադար հաստատել և վերջ տալ պատերազմին և կայունացնել իրավիճակը տարածաշրջանում:Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության համակարգն առավել քան պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը մեր հայրենիքի յուրաքանչյուր հատվածում: Ուժի կիրառումն անհետևանք չի մնա, և դրան մշտապես կտրվի առավել քան համարժեք պատասխան թե՛ ռազմական, թե՛ քաղաքական հարթություններում: Սա հասկանում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն, ըստ էության, ինքն իրեն դրել է փակուղու մեջ: Ավելի քան 15 տարի նա սեփական ժողովրդին խոստացել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, այս վերնագրի ներքո միլիարդավոր դոլարներ են ծախսվել, որոնք շատ հաճախ ուղղակի փողերի լվացման տպավորություն են գործում, որոնք, ի վերջո, հանգրվանում են օֆշորային գոտիների՝ հայտնի մարդկանց պատկանող հաշիվներին: Ու հիմա նա չի կարողանում սեփական ժողովրդին բացատրել, թե ինչու է իրականությունն այնպիսին, ինչպիսին կա:Նա հասկանում է, որ իր հնարավոր արկածախնդրությունն անդառնալի ավերածություններ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև կկազմաքանդի իր հակաժողովրդական իշխանությունը: Ու մարդկանց ուշադրությունը շեղելու համար նա, այս փակուղուց դուրս գալու համար, բարձրացնում է իր հայտարարությունների ջերմաստիճանը և ընդգրկումը՝ անցյալի ձախողումները փորձելով կոմպենսացնել ապագայի վերաբերյալ նոր ու ավելի անհեթեթ խոստումներով:Վերջերս էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում, և «արևմտյան ադրբեջան»-ի անհեթեթ նախաձեռնությունը եկավ փոխարինելու այսպես կոչված, «հարավային, հյուսիսային, հյուսիս-արևմտյան ադրբեջանների» զավեշտալի շարքը՝ ընդգծելով Ադրբեջանի ապակայունացնող նկրտումները ողջ տարածաշրջանի համատեքստում:Բայց ես ուզում եմ հենց այս իմաստով ընդգծել, որ մենք, խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտու կայունության մասին, անվտանգության մասին, ըստ էության, խոսում ենք մեր ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության մասին, և այս առումով Հայաստանը դառնում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտու, այլև մեր ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր: Այս առումով, կարծում եմ, մենք պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվենք մեր այս տարածաշրջանային դերին և լինենք ուժեղ, ամուր, բայց և չտրվենք անիմաստ և անհեթեթ սադրանքների: Առավել ևս այժմ, երբ մեր հասարակությունները պայքարում են գլոբալ մարտահրավերի՝ նոր կորոնավիրուսի համավարակի դեմ, մենք պետք է զերծ մնանք և նաև մեր տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ անենք՝ զերծ մնալ միմյանց հանդեպ թշնամական գործողությունների քարոզից: Ուզենք, թե չուզենք՝ պատմությունը և աշխարհագրությունը մեզ դարձրել են հարևաններ, և մենք պետք է ելնենք այն պարզ ճշմարտությունից, որ մեր ժողովուրդներն իրավահավասար են, չեն կարող լինել մեկը մյուսի տիրապետության ներքո և պետք է տնօրինեն իրենց ճակատագիրն իրենց կամքի, ինքնորոշման իրավունքի համաձայն: Այս իրավահավասարության ընդունումը մեծապես կնպաստի մեր ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանը և մեր տարածաշրջանի երկարաժամկետ և կայուն զարգացման հուսալի հիմքեր կդնի: Շնորհակալ եմ»:
13:30 - 19 հունիսի, 2020
Արցախի նախագահը ներկա է գտնվել ԱՀ ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման հակաահաբեկչական վարժանքին

Արցախի նախագահը ներկա է գտնվել ԱՀ ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման հակաահաբեկչական վարժանքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 14-ին ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի ուղեկցությամբ ներկա է գտնվել ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրած հակաահաբեկչական ուսումնական վարժանքին, ապա՝ կրակային պարապմունքին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, միջոցառման ընթացքում ցուցադրվել են գրավված օբյեկտների ազատագրման, պայմանական դիվերսիոն-ահաբեկչական խմբերի և հատուկ տեխնիկական միջոցների օգտագործմամբ հանցագործների շրջափակման  ու չեզոքացման գործողություններ: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ուսումնական վարժանքի մասնակիցներին՝ ցուցաբերած բարձր արհեստավարժության համար և նշել, որ ստորաբաժանման կարողությունների կատարելագործումը շարունակելու է մնալ իշխանությունների ուշադրության կենտրոնում:
17:07 - 14 հունիսի, 2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ, այցելել է Շուշի քաղաքում գտնվող ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանրապետության նախագահը շրջայց է կատարել վարչության քրեակատարողական հիմնարկի ու քննչական մեկուսարանի տարածքում, ծանոթացել դրանց պայմաններին, զրուցել ազատությունից զրկված անձանց ու հիմնարկի աշխատողների հետ: Ա. Հարությունյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց համար ինչպես սոցիալ-կենցաղային, այնպես էլ օրենքով նախատեսված տարբեր պայմանների պատշաճ ապահովումը: Նա շեշտադրել է, որ ազատազրկման վայրերում պետք է բացառվեն խոշտանգման ու վատ վերաբերմունքի դեպքերը՝ ընդգծելով, որ նման դեպքերն արժանանալու են պետության խիստ արձագանքին: Մարդու իրավունքների պաշտպանը և ոստիկանության պետը ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնք վերաբերում էին և՛ խոշտանգումների կանխարգելմանը, և՛ արտակարգ իրավիճակով պայմանավորված հիմնախնդիրներին, և՛ սոցիալ-կենցաղային պայմաններին: Հանրապետության նախագահը հավաստիացրել է, որ առաջիկա օրերին արդեն գործնական քայլեր կձեռնարկվեն որոշ հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ, ներառյալ՝ տեսազանգի հնարավորության ստեղծում, շենքային որոշ պայմանների բարելավում և այլն:      
16:22 - 13 հունիսի, 2020
Արցախի նախագահը հանձնարարել է առավել մատչելի դարձնել տոհմային անասունների տրամադրումը

Արցախի նախագահը հանձնարարել է առավել մատչելի դարձնել տոհմային անասունների տրամադրումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի և ոլորտի այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ և Խանապատ համայնքներում գործող տոհմային կայաններ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանրապետության նախագահը ծանոթացել է մասնավոր ու պետական հիմունքներով գործող անասնապահական տնտեսությունների պայմաններին, ծրագրերին և առկա խնդիրներին: Երկրի ղեկավարին ներկայացվել է, որ, չնայած նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումներին, վերջերս երկու տնտեսությունների հաջողվել է «Ջերսեյ» և «Ֆլեկվի» ցեղատեսակների տոհմային անասունների խոշոր գլխաքանակ ներկրել եվրոպական երկրներից: Արայիկ Հարությունյանը կարևորել է կատարվող աշխատանքը՝ ընդգծելով, որ պետական քաղաքականության շրջանակում անասնապահությամբ զբաղվող փոքր ու միջին տնտեսությունների համար տոհմային անասունների ձեռքբերումը պետք է ավելի մատչելի դարձնել: Նա տեղում հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին՝ այս բնագավառում գործող կարգի և պայմանների վերաբերյալ կատարել համապատասխան ուսումնասիրություն՝ նոր առաջարկներ ներկայացնելու նպատակով:
15:24 - 13 հունիսի, 2020
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար ԱՀ նախագահին առընթեր ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար ԱՀ նախագահին առընթեր ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին ստորագրել է կարգադրություն, որի համաձայն՝ հանրապետության բժշկական հաստատությունների և առողջապահության ոլորտի այլ պատասխանատուների ընդգրկմամբ Նախագահին առընթեր ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ՝ հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ պայքարում ծագած խնդրահարույց հարցերը քննարկելու և նախագահին առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Այսօր խմբի անդամների մասնակցությամբ ԱՀ նախագահ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համաճարակի տարածման ինտենսիվության պարագայում արագ թեստավորման արդյունավետությանը, վարակի ռիսկի նվազեցմանը, ըստ հիվանդության ծանրության աստիճանի՝ հիվանդների տարբերակմանը, նրանց տեղավորմանն ու բուժմանը, ինչպես նաև դրանցից բխող անելիքների արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր: Նախագահը, կարևորելով քաղաքացիների առողջության պահպանումը, ոլորտի պատասխանատուներին հորդորել է ցուցաբերել հետևողական աշխատանք՝ միտված ստեղծված իրավիճակը պատվով հաղթահարելուն:Խորհրդակցության ավարտին երկրի ղեկավարը ներկաներին տվել է խնդրահարույց հարցերն արագ ուսումնասիրելու և դրանց շուրջ մասնագիտական առաջարկներ ներկայացնելու հանձնարարականներ:
20:43 - 12 հունիսի, 2020
Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի դեմ պայքարի խստացմանը նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի դեմ պայքարի խստացմանը նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների խստացմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար, հանրապետության պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանը, ԱԺ պատգամավորներ, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, շրջանային վարչակազմերի ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք: Իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել առողջապահության նախարարի պաշտոնակատարը: Ա. Բաղրյանի խոսքով՝ վերջին օրերին հանրապետությունում համավարակի տարածման ինտենսիվությունն աճել է: Ելույթներով հանդես են եկել նաև պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ մարմինների ղեկավարներ: Երկրի ղեկավարը հանձնարարել է ավելի խստացնել կիրառվող ընթացակարգերը՝ պահանջելով հետևողական լինել ընդունված որոշումների իրականացման հարցերում: Նախագահը հանձնարարել է նաև առողջապահության ոլորտի պատասխանատուների ներգրավմամբ ստեղծել մասնագիտական խումբ, որն անմիջականորեն կզբաղվի համավարակի դեմ պայքարի աշխատանքներով:
21:45 - 11 հունիսի, 2020
Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ ծառայում է ժողովրդին ու հայրենիքին. Արայիկ Հարությունյան

Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ ծառայում է ժողովրդին ու հայրենիքին. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին անց է կացրել աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված նախագահի գործունեության ծրագրին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Խորհրդակցության ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ արդեն հստակեցվել է կառավարության կառուցվածքը և կազմավորվել կառավարությունը: «Սահմանադրության պահանջով ժամանակն է պատրաստելու և քսանօրյա ժամկետում հրապարակելու Հանրապետության նախագահի ծրագիրը: Ուստի, հանձնարարում եմ բոլոր լիազոր մարմիններին մշակել նախագահի ծրագիրը՝ հիմնվելով իմ նախընտրական ծրագրի և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրի վրա»,- ասել է նախագահ Հարությունյանը: Հանրապետության նախագահը հանդես է եկել նաև ծրագրային ելույթով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ Սիրելի՛ թիմակիցներ Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը՝ վերջին 20 օրվա ընթացքում հստակեցրել ենք կառավարության կառուցվածքը և կազմավորել կառավարությունը: Այս մեկնարկային կարևոր փուլում առաջնորդվել եմ ԱՀ Սահմանադրությամբ և նախագահի երդմնակալության արարողության ժամանակ իմ ելույթում հնչեցրած հիմնական սկզբունքներով: Ի լրումն դրանց, առ այսօր կայացված որոշումներն ունեցել են մի քանի հիմնական ուղենիշներ, մասնավորապես՝ Ա) Նպատակ եմ ունեցել ապահովել կառավարության կառուցվածքի արդյունավետությունը՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները և իմ ու մեր քաղաքական թիմի նախընտրական ծրագրերի առաջնահերթությունները: Բ) Նշանակումներում կարևորել եմ որոշում կայացնողների սահուն սերնդափոխությունը՝ ապահովելու համար երիտասարդ միտք ու եռանդուն աշխատանք: Մյուս կողմից, գիտակցելով էվոլուցիոն զարգացման և կուտակված փորձի կարևորությունը՝ ձգտել եմ միաձուլել տարբեր սերունդների համեմատական առավելությունները՝ եղած դրականը պահպանելու և, միևնույն ժամանակ, լրջագույն բարեփոխումներ իրականացնելու հնարավորություն ստեղծելու համար: Գ) Հաշվի առնելով երդմնակալության արարողության ժամանակ հայտարարած համերաշխության ու համագործակցության իմ պատրաստակամությունը՝ այս ընթացքում կարևորել եմ քաղաքական լայն կոնսոլիդացիան և համագործակցությունը բոլոր հնարավոր քաղաքական ուժերի հետ: Բնականաբար, համագործակցությունը չի սահմանափակվում պաշտոնների նշանակմամբ, և, ինչպես հայտարարել եմ, համերաշխության ու համագործակցության իմ ձեռքը միշտ մնալու է մեկնված բոլորին, քանի դեռ մենք կիսում ենք նույն հայրենիքը և նույն ազգային արժեքներն ու նպատակները: Դ) Հնարավոր բոլոր ջանքերը գործադրել եմ հանրության հետ ռազմավարական հաղորդակցության վարման ուղղությամբ՝ թափանցիկ ու հրապարակային կերպով ներկայացնելով իմ որոշումների հիմքերն ու պատճառները: Այս և մի շարք այլ ուղենիշներ ընկած են եղել իմ որոշումների հիմքում: Այժմ կառավարությունը կազմավորված է, և Սահմանադրության պահանջով ժամանակն է պատրաստելու և քսանօրյա ժամկետում հրապարակելու Հանրապետության նախագահի ծրագիրը: Ուստի, հանձնարարում եմ բոլոր լիազոր մարմիններին մշակել նախագահի ծրագիրը՝ հիմնվելով իմ նախընտրական ծրագրի և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրի վրա:   Կառավարության հարգելի՛ անդամներ Պետական մարմինների հարգելի՛ ղեկավարներ ու ներկայացուցիչներ Ժողովրդի տված քվեի հիման վրա ձևավորվել է մեր քաղաքական թիմը իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերում, որը իմ գլխավորությամբ պատասխանատվություն է ստանձնել առաջիկա հինգ տարվա ընթացքում Հանրապետությունը առաջնորդելու անվտանգության, զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության դժվարին ուղիով: Ժողովուրդը մեզ է վստահել պետության ղեկը, և մենք իրավունք չունենք հուսախաբ անելու նրան, մենք իրավունք չունենք չօգտագործելու պատմական հնարավորությունները հայրենիքի անվտանգության ու ժողովրդի բարեկեցության ամրապնդման հարցում: Հետևաբար, առաջին հերթին ես եմ պատասխանատու Արցախի Հանրապետության հնգամյա ընթացքի հաջողությունների ու ձախողումների համար: Ուստի, հենց ես էլ պարտավոր եմ ձեր առջև դնել խնդիրներ ու տալ համապատասխան ուղղություններ: Այդ համատեքստում, բոլոր մարմիններից ու պաշտոնյաներից պահանջում եմ իրենց գործունեության մեջ առաջնորդվել ոչ միայն օրենսդրությամբ, այլև՝ հետևյալ հիմնական տասը սկզբունքներով՝ Առաջին. պաշտոնավարումը ծառայություն է ժողովրդին: Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ ինքը ծառայում է ժողովրդին ու հայրենիքին, ուստի, բոլորիս վարքը պետք է համապատասխանի ծառայության էությանն ու նպատակին: Ոչ մի պաշտոնատար անձ չպետք է իրեն տեր զգա քաղաքացիների հետ շփումներում, մենք բոլորս ծառաներ ենք... Սա ամենագլխավոր ու անկյունաքարային սկզբունքն է: Երկրորդ. ամեն ինչ՝ առաջին հերթին հայրենիքի անվտանգության համար: Առկա մարտահրավերների պայմաններում մեր գերակա խնդիրը եղել և մնում է հայրենիքի պաշտպանունակության շարունակական ամրապնդումը, զինված ուժերի մարտունակության և ողջ հասարակության ռազմավարական դիմադրողականության մակարդակի հետեւողական բարձրացումը: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և կողմնակից ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ երկխոսության միջոցով, բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն, ունենալով նման հակառակորդ, մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, որը ամենաարդյունավետ ուղին է դեպի խաղաղություն: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր պաշտոնյա և յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ոչինչ չխնայել հայրենիքի անվտանգության ապահովման գերնպատակին հասնելու համար, և զինված ուժերի կարիքները պետք է բոլորիս առաջնային հոգածության ներքո լինեն: Երրորդ. պետական միջոցների հանդեպ առավելագույն սրտացավությունը՝ կոռուպցիայի կանխարգելման գլխավոր նախապայման: Խստիվ դատապարտելի են կոռուպցիոն երևույթները և պետական գույքի ու միջոցների հանդեպ ոչ սրտացավ վերաբերմունքը: Մենք պետք է մեկընդմիշտ հանենք մեր հոգեկերտվածքից առնվազն խորհրդային տարիներից եկող այն կարծրատիպը, որ պետական գույքը ստորադասվում է սեփական գույքի համեմատ: Իրականությունը պետք է հակառակը լինի. պետական, այսինքն՝ հանրության գույքը գերակա է սեփական գույքի հանդեպ, և բոլորի մոտ այդ գերակա վերաբերմունքը պետք է գերիշխի: Նաև այդ կարծրատիպից են բխում կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներ, ինչը նշանակում է, որ խնդիրների հիմնական լուծումը մեր հավաքական ու անհատական հոգեկերտվածքի մեջ է: Եվ պետական շահերի պաշտպանության հարցում առաջամարտիկները պետք է լինենք մենք՝ պետական պաշտոնատար անձինք: Անձամբ ես խիստ ու հետևողական եմ լինելու նման դեպքերի կանխարգելման, բացահայտման ու պատժման հարցում. ոչ մի ներում չի լինելու հատկապես դիտավորությամբ կատարված նման հանցագործությունների նկատմամբ: Չորրորդ. ներառականությունը՝ ցանկացած ծրագրի հիմքում: Պետական բոլոր ծրագրերը պետք է լինեն ներառական և հասցեական: Այսինքն, ցանկացած ծրագիր մշակելիս ու իրագործելիս պետք է բոլոր փուլերում ընդգրկված լինեն բոլոր շահագրգիռ կողմերն ու խմբերը, մենք պարտավոր ենք յուրաքանչյուրի կարծիքն ու փորձը հաշվի առնել, և այդ հարցում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը խիստ նախընտրելի է: Հարկ է արդյունավետ ընթացակարգեր ու կառուցակարգեր գործարկել ու կիրառել հանրության հետ երկկողմանի հաղորդակցության ապահովման համար, ներառյալ՝ հանրային քննարկումների ու էլեկտրոնային ինտերակտիվ գործիքների միջոցով: Հինգերորդ. գործունեությունն ու ծառայությունները՝ թափանցիկ ու մատչելի: Յուրաքանչյուր պետական մարմնի ու պաշտոնատար անձի գործունեությունը պետք է լինի հնարավորինս թափանցիկ, հաշվետվողական ու մատչելի: Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն կանոնավոր կերպով իրազեկվել իրենց ծառայություններ մատուցող անձանց աշխատանքից, ստանալ մանրամասն հաշվետվություններ մեր գործունեության և հանրային միջոցների ծախսման վերաբերյալ: Թափանցիկությունը պետք է ապահովել ոչ միայն հեռակա, այլև՝ կենդանի հաղորդակցության միջոցով: Թափանցիկության հետ ուղղակիորեն առնչվում է պետության կողմից մատուցվող ծառայությունների մատչելիությունը: Սպասարկման մշակույթը պետք է մտնի պետական հատված, և որևէ դժգոհություն չպետք է լինի քաղաքացիների հանդեպ այս կամ այն հանրային ծառայողի վերաբերմունքից: Այդ համատեքստում խիստ կարևորում եմ պետական վարչարարության առավելագույն թեթևացումն ու մատչելիությունը, որի առաջնային ուղղություններից մեկը, հատկապես ներկա մարտահրավերների պայմաններում, բոլոր հնարավոր ծառայությունների ու փաստաթղթերի շրջանառության արագ թվայնացումն է: Վեցերորդ. օրենքները հավասարապես բոլորի համար են, բացառությունները՝ նույնպես: Կարգուկանոնը և օրենքի առջև հավասարությունը պետք է տիրեն ողջ Հանրապետությունում: օրենքի գերակայությունը պետք է գործի անվերապահորեն, և որևէ արտոնյալ անձ չի հանդուրժվելու մեր կողմից: Ցանկացած անձի վաստակն ու արտոնությունները պետք է լինեն ոչ թե լրացուցիչ իրավունքների, այլ՝ պարտականությունների աղբյուր: Յոթերորդ. յուրաքանչյուր հանրային ծառայող մարդու իրավունքների պաշտպան է: Մարդու իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն է, քանի որ պետության ցանկացած գործառույթ, վերջիվերջո, հանգում է մարդուն ծառայելուն և պաշտպանելուն: Այդ առումով կարևոր է և՛ պետության պոզիտիվ պարտականությունների կատարումը, և՛ մարդու իրավունքների մշակույթի ու պատշաճ իրազեկման երաշխավորումը: Յուրաքանչյուր հանրային ծառայող պետք է գործի այն մտայնությամբ, որ ինքը պարտավոր է պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքները և կանխարգելել հնարավոր խախտումները: Ութերորդ. արժանիքահեն մարդկային ռեսուրսների կառավարում՝ զարգացնող միջավայրում: Մենք զգալի խնդիրներ ունենք մարդկային ռեսուրսների կառավարման բոլոր օղակներում՝ կադրերի ընտրությունից ու առաջխաղացումից մինչև շարունակական ուսուցում ու աշխատանքի կառավարում: Կասեի, որ պետական կառավարման ամենահիմնարար խնդիրը հենց մարդկային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարումն է, ինչից էլ բխում են բազմաթիվ այլ խնդիրներ: Մենք պարտավոր ենք նախևառաջ ինքներս սովորել ու պարբերաբար զարգացնել կառավարման համապատասխան հմտություններ ու գիտելիքներ, այնուհետև՝ համակարգը բարեփոխել այնպես, որ երաշխավորենք կադրերի ընտրության արժանիքահեն ու արդար մոտեցումը, իսկ հանրային ծառայողների աշխատանքի համար՝ խրախուսող ու զարգացնող միջավայր, որտեղ կիրացվի յուրաքանչյուր հանրային ծառայողի առավելագույն ներուժը հանուն հայրենիքի անվտանգության ու զարգացման: Գիտակցում եմ, որ սա ամենաբարդ խնդիրներից մեկն է, սակայն յուրաքանչյուրիս հետևողական ու խելացի աշխատանքով կարող ենք մեկ օր դա էլ գլուխ բերել: Իններորդ. ներդաշնակ ու նախաձեռնողական աշխատանք՝ թիմային ոգով: թեև յուրաքանչյուր պաշտոնատար անձ ունի իր պարտականություններն ու լիազորությունները, սակայն մեր աշխատանքը թիմային է, և ես պահանջում եմ, որ համագործակցային ու թիմային ոգին տիրի պետական մարմինների համատեղ աշխատանքում: Ներդաշնակությունը պարտադիր պայման է պետական համակարգի աշխատանքում, և անընդունելի են միջգերատեսչական հակասությունները ու այն դեպքերը, երբ մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուս ձեռքը: Այդ առումով կուզեի ընդգծել նաև նախաձեռնողականության կարևորությունը. ընդհանրապես կյանքում հաջողում է այն մարդը, ով նախաձեռնող է իր միջավայրի խնդիրները հասկանալու և լուծելու հարցում, իսկ հանրային ծառայողներն առավել ևս պետք է նախաձեռնող լինեն հանրության հիմնախնդիրների լուծման գործում՝ բնականաբար, պահելով համագործակցային ոգին: Տասներորդ. համազգային ջանքեր՝ համազգային պատասխանատվությամբ: Արցախը մեկ միասնական հայկական աշխարհի անբաժանելի մասնիկն է, ավելին՝ հայության ինքնության ու արժանապատվության համար թերևս ամենակարևոր մասնիկը ներկա դարաշրջանում: Հետևաբար, մենք միայնակ չենք մեր ջանքերում, մեր թիկունքին կանգնած է ողջ հայությունը, առանց որի՝ արդեն փակած կլինեինք հայոց պատմության վերջին էջը: Սակայն, մյուս կողմից, մենք կրում ենք լրացուցիչ պատասխանատվություն համայն հայության առջև: Ուստի, յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է գիտակցի այդ հնարավորությունն ու պատասխանատվությունը՝ հետևողականորեն ամրապնդելով Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ համագործակցությունն ու ինտեգրացիայի աստիճանը, ներգրավելով բոլոր հնարավոր ջանքերն ու ռեսուրսները Արցախի անվտանգության ու զարգացման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ներդաշնակության, նախաձեռնողականության ու թիմային ոգու սկզբունքը կիրառելի է նաև այս հարաբերություններում, ինչը նշանակում է, որ բոլոր դեպքերում պարտավոր ենք մենք էլ ձեռք մեկնել հայության այս կամ այն հատվածին՝ ցանկացած մարտահրավեր համատեղ չեզոքացնելու նպատակով: Մեր համազգային պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն հայոց միացյալ հայրենիքի անվտանգությունը և համազգային արժանապատվությունը պահելով առաջնագծում, փոխարենը՝ մենք կիսում ենք պատասխանատվությունը համազգային բոլոր խնդիրների լուծման համար:   Սիրելի՛ թիմակիցներ Հարգելի՛ հանրային ծառայողներ Վստահ եմ, որ միասին, համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք կյանքի կոչել նախանշված ծրագրերը և մեր հայրենիքը տանել դեպի զարգացման նոր ուղի, կերտել ռազմական, սոցիալ-տնտեսական ու քաղաքակրթական առումներով հզոր հայրենիք: Պետք է արձանագրել, որ այդ բոլոր ծրագրերի հիմքում մարդն է՝ որպես բարձրագույն արժեք, Արցախի Հանրապետության քաղաքացին, յուրաքանչյուր հայ, նրա երազանքներն ու նպատակները, նրա հոգսերն ու կարիքները, օրինական շահերը, իրավունքներն ու ազատությունները: Ուստի, բոլորից ակնկալում եմ, իսկ Հանրապետության նախագահին ենթակա բոլոր պաշտոնատար անձանցից խստիվ պահանջում եմ կատարել օրենսդրությամբ իրենց վերապահված պարտականությունները, ինչպես նաև առաջնորդվել օրենսդրությամբ ամրագրված և իմ կողմից նշված սկզբունքներով: Անհրաժեշտ է, որ ինքներդ պարբերաբար ստուգեք ու վերլուծեք, թե արդյոք պատշաճորեն եք կատարում ձեր պարտականությունները և հետևում նշված սկզբունքներին, և եթե որևէ հարցում թերանում եք, ապա պետք է պարտաճանաչ ու բարեխիղճ կերպով շտկեք դրանք, սովորեք նոր հմտություններ ու կարողություններ: Համոզված եմ՝ այդ դեպքում մենք կարճ ժամանակում արձանագրելու ենք նշանակալի հաջողություններ հայրենիքին ու ժողովրդին ծառայելու սուրբ առաքելության մեջ, իսկ ժողովուրդն էլ տեսնելու և գնահատելու է դրանք: Ի գո՛րծ եւ բարի՛ ընթացք բոլորիս»:
17:51 - 11 հունիսի, 2020
Արցախի Հանրապետության նախագահը նոր նշանակումներ է կատարել

Արցախի Հանրապետության նախագահը նոր նշանակումներ է կատարել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:Գեներալ-մայոր Ջալալ Անատոլիի Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:Արայիկ Միքայելի Բաղրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար:Երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշումներ, որոնց համաձայն՝ Գագիկ Մարտիրոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Հայկ Պետրոսյանը:Նախագահի նույն օրվա հրամանագրերով՝ գեներալ-մայոր Արմեն Անդրանիկի Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։Գնդապետ Մհեր Սերգեյի Հայրիյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական:Ազատուհի Սիմոնի Սիմոնյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Սփյուռքի հարցերով:Լիլիթ Մարատի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ առողջապահության հարցերով։Արայիկ Հարությունյանը հաստատել է նաեւ կառավարության որոշում Գագիկ Մարտիրոսյանին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին:
16:41 - 08 հունիսի, 2020