ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ՌԴ դատախազությունը Քննչական կոմիտեին պարտավորեցրել է վերաձևակերպել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը |azatutyun.am|

ՌԴ դատախազությունը Քննչական կոմիտեին պարտավորեցրել է վերաձևակերպել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտեին պարտավորեցրել է վերաձևակերպել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը և սպանությունից դարձնել անհրաժեշտ պաշտպանություն: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հաղորդել է քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը: Սա կարող է նշանակել, որ Խաչատուրյան քույրերը այլևս քրեական հետապնդման չեն ենթարկվի: Դատախազությունը որոշեց, որ քույրերն իրավունք ունեն ամեն կերպ պաշտպանվել իրենց հորից, ասել է փաստաբանը: Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը որոշել էր մեղադրական եզրակացությունը վերադարձնել հետաքննությանը՝ նշելով, որ այն լուրջ խախտումներ է պարունակում, գրել էր «Կոմերսանտ» թերթը: Մարիան, Անջելինան և Քրիստինան ձերբակալվել են Մոսկվայում 2018-ի հուլիսին: Նրանք մեղադրվում էին 57-ամյա հորը սպանելու մեջ: Քույրերն իրենք են ոստիկանություն կանչել: Նրանց փաստաբանները պնդում են, որ սպանությունը տեղի է ունեցել ինքնապաշտպանության շրջանակներում՝ երկարամյա տանջանքների, ծեծի, սեռական բռնության ֆոնին: Քույրերի աջակցության քարոզարշավը լայն հասարակական քննարկումներ էր առաջացրել ընտանեկան բռնության վերաբերյալ Հայաստանում և Ռուսաստանում: Ի աջակցություն քույրերի մի շարք ակցիաներ տեղի ունեցան Հայաստանում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Քույրերին պաշտպանեցին նաև երաժիշտներ, արվեստագետներ և հասարակական գործիչներ:
05:18 - 31 հունվարի, 2020
Ռուսաստանը ստուգումներ կիրականացնի սահմանային անցակետերում՝ կանխելու Չինաստանից նոր վիրուսի տարածումը |azatutyun.am|

Ռուսաստանը ստուգումներ կիրականացնի սահմանային անցակետերում՝ կանխելու Չինաստանից նոր վիրուսի տարածումը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստվում է ստուգումներ իրականացնել սահմանային անցակետերում և օդանավակայաններում ՝ կանխելու Չինաստանից նոր կորոնավիրուսի տարածումը, որի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, հարյուրավոր մարդիկ հիվանդացել են։ Ռուսաստանը Չինաստանի հետ ավելի քան 4 հազար 200 կիլոմետր սահման ունի, և ամեն տարի Ռուսաստան է այցելում մոտ մեկուկես միլիոն չինացի զբոսաշրջիկ: Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում France-Presse լրատվական գործակալությանը հայտնել են, որ Չինաստանից ժամանող ուղևորներին զննելու համար կձեռնարկվեն սանիտարական հսկողության լրացուցիչ միջոցառումներ, որոնց միջոցով ջերմային սքաներները չափում են ուղևորների մարմնի ջերմաստիճանը, երբ նրանք դեռ օդանավում են:
06:43 - 22 հունվարի, 2020
Հրապարակվել է Ռուսաստանի նոր կառավարության կազմը

Հրապարակվել է Ռուսաստանի նոր կառավարության կազմը

civilnet.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել նախարարների նոր կաբինետի կազմի մասին, վարչապետ Միխայիլ Միշուստինը կունենա ինը տեղակալ: Իրենց պաշտոնները պահպանել են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։Անդրեյ Բելոուսով՝ կառավարության նախագահի առաջին տեղակալ: Դմիտրի Գրիգորենկո՝ փոխվարչապետ, կառավարության աշխատակազմի ղեկավար; Վիկտորյա Աբրամչենկո՝ փոխվարչապետ; Տատյանա Գոլիկովա՝ փոխվարչապետ; Յուրի Բորիսով՝ փոխվարչապետ; Դմիտրի Չերնիշենկո՝ փոխվարչապետ; Յուրի Տրուտնև՝ փոխվարչապետ, Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգում լիազոր ներկայացուցիչ; Ալեքսեյ Օվերչուկ՝ փոխվարչապետ; Մարատ Խուսնուլին՝ փոխվարչապետ։ Նախարարներ Սերգեյ Շոյգու՝ պաշտպանության նախարար; Սերգեյ Լավրով՝ արտաքին գործերի նախարար; Վլադիմիր Կոլոկոլցև՝ ներքին գործերի նախարար; Օլգա Լյուբիմովա՝ մշակույթի նախարար; Ալեքսանդր Նովակ՝ էներգետիկայի նախարար; Եվգենի Դիտրիխ՝ տրանսպորտի նախարար; Դենիս Մանտուրով՝ արդյունաբերության և առևտրի նախարար; Մաքսուտ Շադաև՝ կապի նախարար; Դմիտրի Կոբիլկին՝ բնական պաշարների և բնապահպանության նախարար; Միխայիլ Մուրաշկո՝ առողջապահության նախարար; Դմիտրի Պատրուշև՝ գյուղատնտեսության նախարար; Վլադիմիր Յակուշև՝ շինարարության և կոմունալ ծառայությունների նախարար; Եվգենի Զինիչև՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար; Անտոն Սիլուանով՝ ֆինանսների նախարար; Սերգեյ Կրավցով՝ լուսավորության նախարար; Ալեքսանդր Կոզլով՝ Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման նախարար; Օլեգ Մատիցին՝ սպորտի նախարար; Անտոն Կոտյակով՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար։
05:34 - 22 հունվարի, 2020
Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններին. Լավրով |armenpress.am|

Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններին. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան պատրաստ Է աջակցություն ցուցաբերել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ երկխոսության սկսվելուն, եթե կողմերը դրանում շահագրգռված լինեն: Հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «ԱՄՆ-ին եւ Իրանին կոչ ենք անում հանդես բերել զսպվածություն եւ բոլոր խնդիրները լուծել երկխոսության միջոցով,- ասել Է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:- Շատերը փորձեցին եւ շարունակում են փորձել աջակցություն ցույց տալ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ շփումներ սկսելուն՝ լարվածության նվազման համար»: «(Մենք) ինքներս պատրաստ ենք օգնել, եթե կողմերը դրա նկատմամբ իրական հետաքրքրություն հանդես բերեն»,- ընդգծել Է նա: Ըստ որում, Լավրովը նշել Է, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններին, բացի դրանից, Մոսկվան դեմ Է Պարսից ծոցի շրջանում Էսկալացիային, որ կողմից Էլ որ դա ծագի: Լավրովը Սոլեյմանիի սպանությունը որակել Է որպես մի գործողություն, որը դուրս Է բոլոր իրավական եւ մարդկային շրջանակներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:05 - 14 հունվարի, 2020
Մոսկվան հայտարարում է՝ ՌԴ-ն պատասխան կտա ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին |azatutyun.am|

Մոսկվան հայտարարում է՝ ՌԴ-ն պատասխան կտա ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին |azatutyun.am|

azatutyun.am։ Ռուսաստանը պատասխան կտա Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցներին, հայտարարել է արտգործնախարարը: «Մենք կարձագանքենք, բայց այնպես, որ վնաս չհասցնենք մեր սեփական շահերին», - ասել է Սերգեյ Լավրովը՝ Ռուսական առաջին ալիքին տված հարցազրույցում: Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր օրինագիծը, որը սահմանափակումներ է մտցնում «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» խողովակաշարերի շինարարությանը մասնակցող ընկերությունների ու անձանց հանդեպ: Ռուսաստանից Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք-2» -ին գլխավոր կապալառուն՝ Allseas ընկերությունը, անմիջապես դադարեցրել էր շինարարությունը, թեև ավարտին, ըստ պաշտոնյաների, մնացել էին հաշված շաբաթներ: Շինարարությանը մասնակցող երկրները՝ Գերմանիան և Ավստրիան, քննադատել էին Վաշինգտոնի այդ որոշումը: Նահանգները, սակայն, պնդում է, թե Բալթիկ ծովով դեպի Եվրոպա ձգվող այդ խողովակաշարը, որը շրջանցում է Ուկրաինան, ամրապնդում է Ռուսաստանի նկրտումներն ու խորացնում եվրոպացիների կախվածությունը ռուսական էներգակիրներից:
04:51 - 23 դեկտեմբերի, 2019
Մոսկվայի հարձակման մասին տեղեկությունները դեռ հակասական են |azatutyun.am|

Մոսկվայի հարձակման մասին տեղեկությունները դեռ հակասական են |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայում հարձակումը տեղի է ունեցել Լյուբյանկա հրապարակում՝ Ռուսաստանի դաշնային անվտանգության շենքի մոտ կամ շենքում: Լրատվական գործակալությունները հակասական տեղեկություններ են հաղորդում կրակոցներով ուղեկցված միջադեպի մասին: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ հարձակվողները երեք հոգի էին, Դաշնային անվտանգության ծառայությունը խոսում է մեկ մարդու մասին: «Ինտերֆաքս»-ը պնդում է, որ կրակոցներ արձակած անձը միայնակ է եղել և չի կարողացել ներս մտնել ընդունարան: Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է հինգ վիրավորների և մեկ զոհի մասին, որը սպա է։ Կա՞ն արդյոք վիրավորների մեջ քաղաքացիական անձինք, թե՝ ոչ, այս պահին նույնպես հայտնի չէ։ Reuters-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի հատուկ ծառայություններին հայտնի էր, որ Անվտանգության ծառայողների օրվան նվիրված համերգի ժամանակ ծրագրված էր ահաբեկչություն, սակայն հայտնի չէր, թե որտեղ: Russia Today հեռուստալիքը իր սոցիալական ցանցի էջում գրել է, որ հատուկ ծառայությունները հարձակումը «ահաբեկչական գործողություն» են որակել: Բոլշայա Լյուբյանկա փողոցի տարածքում տեղի ունեցած միջադեպի պատճառով արգելափակվել երթևեկությունը, մետրոյի «Կուզնեցկի մոստ» կայարանի մի քանի ելքեր շարունակում են մնալ փակ: Դեպքի վայրում էլ շարունակում են մնալ մի քանի հրշեջ մեքենա և շտապօգնությունը: Տեղի ունեցածի պահին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գտնվում էր Մեծ Կրեմլի պալատում, որտեղ անցնում էր Ռուսաստանի անվտանգության կազմակերպությունների աշխատողի օրվան նվիրված տոնական համերգը: Նախագահի հետ միասին միջոցառմանը մասնակցում էին Դաշնային անվգանգության ծառայության և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարները: Ըստ պետության ղեկավարի մամուլի քարտուղարի, Պուտինն օպերատիվ տեղեկացվում է, թե ինչ է կատարվում մայրաքաղաքի կենտրոնում:
05:34 - 20 դեկտեմբերի, 2019
Կրակոցներ Մոսկվայում. սպանվել է հատուկ ծառայության աշխատակից, կան վիրավորներ |pastinfo.am|

Կրակոցներ Մոսկվայում. սպանվել է հատուկ ծառայության աշխատակից, կան վիրավորներ |pastinfo.am|

pastinfo.am: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության(ԱԴԾ) շենքի մոտ` Մոսկվայում Բոլշայա Լուբյանկա փողոցում, հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով դաշնային ծառայության աշխատակից է սպանվել։ Այս մասին հայտնել է ԱԴԾ մամուլի քարտուղարը։ «Ռիա նովոստի» գործակալությունը, վկայակոչելով առողջապահության նախարարությունը, հայտնում է, որ տուժել է 5 անձ որոնց ցուցաբերվում է բուժօգնություն։ Ընդ որում՝ հատուկ ծառայության աշխատակիցներից երկուսի վիճակը գնահատվում ծայրահեղ ծանր։ «Անհայտ անձը կրակ է բացել Բոլշայա Լուբյանկա 12 տան մոտակայքում։ Հանցագործը չեզոքացվել է։ Հանցագործի ինքնությունը պարզվում է։ Նա եղել է միայնակ, շենք մուտք գործելու փորձ չի արվել։ Հաղորդվում է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերվել է պայթուցիկ սարք: ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգության դեպքի առթիվ:
18:38 - 19 դեկտեմբերի, 2019
Ռուսական կողմն աշխատում է Վրաստանի հետ օդային կապերը վերականգնելու ուղղությամբ |pastinfo.am|

Ռուսական կողմն աշխատում է Վրաստանի հետ օդային կապերը վերականգնելու ուղղությամբ |pastinfo.am|

pastinfo.am։ Ռուսական կողմն աշխատում է Վրաստանի հետ օդային կապերը վերականգնելու ուղղությամբ, որոնք ընդհատվել էին հուլիսին՝ երկրների միջև հարաբերությունների սրացումից հետո: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը՝ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ բանակցություններից հետո, փոխանցում է «Интерфакс» -ը: «Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, բայց մենք չպետք է սպասենք ուղիղ թռիչքները վերականգնելու վերաբերյալ որոշմանը մինչև նոր տարի», - պարզաբանել է դիվանագետը: Ըստ նրա, կողմերը պետք է որոշեն «երբ, ինչպես և ինչ ձևով» կվերսկսվեն թռիչքները: Իր հերթին, Աբաշիձեն նաև նշել է, որ Կարասինը կոնկրետ ժամկետներ չի նշել այս հարցում: «Մեր դիրքորոշումը հայտնի է. մենք պահպանում ենք մարդկանց միջև հումանիտար կապերը», - եզրափակել է Վրաստանի վարչապետի ներկայացուցիչը և հավելել է, որ սպասում է Մոսկվայի վերջնական որոշումների:
05:23 - 29 նոյեմբերի, 2019
Հավատում եմ, որ ռուս-վրացական բարիդրացիական հարաբերությունները կվերականգնվեն.Կարասին |aliq.ge|

Հավատում եմ, որ ռուս-վրացական բարիդրացիական հարաբերությունները կվերականգնվեն.Կարասին |aliq.ge|

aliq.ge: Ռուսաստանի Դաշնության պետդումայի վերին պալատի պատգամավոր Գրիգորի Կարասինի հայտարարությամբ, նա և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հավատում են, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները շուտով կվերականգնվեն: «Ես, ինչպես նաև Սերգեյ Լավրովը հավատում ենք դրան: Այդ օրերը այնքան էլ հեռու չեն: Ես արդեն ասել եմ, որ ավելորդ հույզերը, անհասկանալի կոպիտ հայտարարությունները մեզ փակուղի են մտցնում: Եթե ​​հետագայում խուսափենք նմանատիպ կրքերից, ապա նորմալ, բարիդրացիական հարաբերությունները նոր թափ կստանան: Մենք աշխատում ենք այս հարցերի շուրջ»,- Sputnik-ի հետ զրույցում հայտարարել է Կարասինը: Հիշեցնենք՝ վաղը Պրահայում կայանալու է Աբաշիձե-Կարասին հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն Վրաստանի և Ռուսաստանի տնտեսական հարաբերությունների և երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնմանը վերաբերող հարցեր:  
11:47 - 27 նոյեմբերի, 2019
Հայերը ՌԴ-ում վարորդական իրավունք ձեռք բերելու համար պետք է հատուկ քննություն հանձնեն. Տատյանա Մոսկալկովա  |shantnews.am|

Հայերը ՌԴ-ում վարորդական իրավունք ձեռք բերելու համար պետք է հատուկ քննություն հանձնեն. Տատյանա Մոսկալկովա |shantnews.am|

shantnews.am։ ՌԴ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար գործելու է վարորդական իրավունքի համար քննությունների հանձնման հատուկ կարգ: «Հայաստանի քաղաքացիների համար գործելու է հատուկ կարգ: Մենք պետք է վերապատրաստման պայմաններ ստեղծենք և հնարավորություններ, որպեսզի հայաստանցի վարորդները կարողանան հաստատել, որ Ռուսաստանում կարող են օգտվել Հայաստանում ստացած վարորդական իրավունքի վկայականներով»,- ասել է Մոսկալկովան: Նրա խոսքերով՝ խնդրի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել ԵԱՏՄ տարածքի հինգ պետությունների համար միասնական վարորդական իրավունքի վկայականների ներդրումը: Սակայն Մոսկալկովան կարծում է, որ ավելի արդյունավետ կլինի Հայաստանի և Ռուսաստանի միջև հատուկ համաձայնագրի մշակումը:
04:54 - 27 նոյեմբերի, 2019
Եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու պետությունների միջև, մենք կաջակցենք դրանց. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի ձևաչափի մասին |tert.am|

Եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու պետությունների միջև, մենք կաջակցենք դրանց. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի ձևաչափի մասին |tert.am|

tert.am։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի կողմերին, ինչպես նաև պատասխանել ադրբեջանցի փախստականների՝ նախկին բնակության վայրեր հնարավոր վերադարձի մասին հարցին: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում բազմիցս մատնանշվել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ծրագիրը պետք է համապատասխանի բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավունքին՝ վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր (նախքան հակամարտության)»,- ընդգծել է Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի փախստականների՝ հայ բնակչության հետ հնարավոր համագոյակցության մասին հարցին: Ներկա պահին բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով, և եթե համապատասխան կամ որևէ այլ պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու պետությունների միջև, մենք մեր կողմից կաջակցենք այդ պայմանավորվածություններին»,- եզրափակել է ԱԳՆ ներկայացուցիչը:
05:15 - 22 նոյեմբերի, 2019
Նոր մանրամասներ. Միխայիլ Խաչատուրյանը բազմիցս դիմել է ՌԴ գլխավոր տեղակալի «օգնությանը» |shantnews.am|

Նոր մանրամասներ. Միխայիլ Խաչատուրյանը բազմիցս դիմել է ՌԴ գլխավոր տեղակալի «օգնությանը» |shantnews.am|

shantnews.am: Քույրերի սպանված հայրը՝ Խաչատուրյան Միխայիլը, բազմիցս դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալին, ինչպես նաև Հյուսիսարևելյան ադմինիստրատիվ շրջանի դատախազին՝ խնդրելով օգնել խուսափելու իր որոշ հանցագործությունների համար պատժից: Լրատվամիջոցների ձեռքն է անցել նամակագրությունը վերահսկող մարմնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հետաքրքիր է, որ Խաչատուրյանի հետ զրույցը վարում է անցած տարի մահացած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: Հենց Կարապետյանին էր նա դիմում տարատեսակ խնդրանքներով: Այնուհետև Միխայիլը կապ է պահել Հյուսիսարևելյան ադմինիստրատիվ շրջանի դատախազ Անրի Ռիզաևը: Միևնույն ժամանակ, նամակագրության մեջ նրանք իրար մի քանի անգամ անվանում են «եղբայր»՝ փոխանակելով շնորհավորանքներ և նվերներ: Սակայն Խաչատուրյանը չի մոռացել ավելի մեծ խնդրանքների մասին: «Բարի լույս, այսօր երեխաների հարցով Ալտուֆևսկիի հանձնաժողովին եմ, ի՞նչ անեմ»,- գրել է Խաչատուրյանը: Շուտով Խաչատուրյանը սկսել է ճնշում գործադրել Ռիզաևի վրա, որը ամեն կերպ փորձել է խուսափել աղջիկների հոր հետ խոսակցությունից, բայց վախենալով իր ղեկավարությունից, օգնել է նրան: Նրանք կարողացել են օգնել Խաչատուրյանին ոչ միայն աղջիկների, այլև վարորդական իրավունքի վկայականի պահպանման հարցում՝ չնայած նրա մի շարք խախտումներին:  
11:35 - 21 նոյեմբերի, 2019
ՌԴ ՊՆ-ն պատասխանել է Սիրիայում ռազմական գործողությունները վերսկսելու Թուրքիայի սպառնալիքներին |news.am|

ՌԴ ՊՆ-ն պատասխանել է Սիրիայում ռազմական գործողությունները վերսկսելու Թուրքիայի սպառնալիքներին |news.am|

news.am։ ՌԴ պաշտպանության նախարարությունում մեկնաբանել են Սիրիայի հարցում «Ռուսաստանի կողմից իր խոստումների չկատարման» մասին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունը։ Ինչպես նշել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, այդ արտահայտությունը, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսում ռազմական գոծողություններ սանձազերծելու մասին սպառնալիքները տարակուսանք են առաջացրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Թուրքական Հանրապետության ԱԳՆ ղեկավարի՝ ռազմական գործողություններ սանձազերծելու կոչ պարունակող հայտարարությունը Սիրիական Արաբական Հանրապետության հյուսիսում կարող է հանգեցնել միայն իրավիճակի սրման, այլ ոչ թե դրա կարգավորման, ինչպես դա ամրագրված է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների ստորագրած համատեղ հուշագրում»,- նշել է նա։ Կոնաշենկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ամբողջ ծավալով կատարել եւ շարունակում է կատարել հոկտեմբերի 22-ի Սոչիի հուշագրի դրույթները։ Գեներալի խոսքերով՝ Ռուսաստանն ապահովել է հակամարտող կողմերի տարանջատումը, Անկարայի հետ համատեղ իրականացվում է սահմանամերձ տարածքի պարեկություն։ Դրանից բացի, իրավիճակի նորմալացման համար ռուսական ռազմական ոստիկանության լրացուցիչ ուժեր են ներգրավվում, սկսում են գործել դաշտային հոսպիտալներ, տեղացի բնակչությունը մարդասիրական օգնություն է ստանում, վերականգնվում է ավերված ենթակառուցվածքը, եզրափակել է նա։ Չավուշօղլուն նախօրեին հայտարարել էր, որ Անկարան կարող է վերսկսել գործողությունները Սիրիայում, եթե Մոսկվան ու Վաշինգտոնը չկատարեն անվտանգության գոտուց քրդական զորամիավորումների դուրսբերման պարտավորությունը։
05:35 - 20 նոյեմբերի, 2019