Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պետդուման հաստատեց Պուտինի պաշտոնավարումը նաև 2024-ից հետ հնարավոր դարձնող ընտրությունների մասին օրենքը |azatutyun.am|

Պետդուման հաստատեց Պուտինի պաշտոնավարումը նաև 2024-ից հետ հնարավոր դարձնող ընտրությունների մասին օրենքը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի օրենսդիր մարմինը երրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատեց ընտրությունների մասին օրենքը, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երկարաձգել պաշտոնավարումը նաև 2024 թվականից հետո: 68-ամյա Պուտինի նախագահության հերթական ժամկետն ավարտվում է 3 տարուց՝ 2024-ին։ Փոփոխությունների համաձայն, Ռուսաստանում նախագահ կարող է դառնալ 35 տարեկանից բարձր, վերջին առնվազն 25 տարիներին երկրում բնակված, երբեք օտարերկրյա քաղաքացիություն կամ այլ երկրի կեցության իրավունք չունեցած անձը։ Նախագահական ժամկետների սահմանափակումները վերացնելու կամ զրոյացնելու հարցը անցած տարի Պետդումայում անսպասելիորեն բարձրացրեց իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր, առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան: Վերջինս իր ելույթում ասաց, թե հարցը նրան, այսինքն՝ Պուտինին, չի վերաբերում, այլ Ռուսաստանի քաղաքացիներին և ապագային:
16:12 - 24 մարտի, 2021
Շառլ Միշելը Վլադիմիր Պուտինին ներկայացրել է ԵՄ-ՌԴ հարաբերությունները բարելավելու պայմանները
 |azatutyun.am|

Շառլ Միշելը Վլադիմիր Պուտինին ներկայացրել է ԵՄ-ՌԴ հարաբերությունները բարելավելու պայմանները |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները անկում են ապրում, շատ հարցերում կան տարաձայնություններ։ Այդ մասին ասել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկուշաբթի կայացած հեռախոսազրույցում։ Նրա խոսքով՝ հարաբերությունների ուղղությունը կարող է փոխվել, եթե կայուն զարգացում արձանագրվի Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնությունների իրականացման գործում, ԵՄ անդամ երկրների նկատմամբ հիբրիդային և հաքերային հարձակումները դադարեցնելու և մարդու իրավունքները հարգելու դեպքում։ Շառլ Միշելը նաև հիշեցրել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու գործը՝ կրկին կոչ անելով նրան ազատել արձակել ու հետաքննել թունավորման գործը։ Հեռախոսազրույցի մասին Կրեմլի հաղորդագրությունում Նավալնու մասին չի հիշատակվում։ Շառլ Միշելի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Եվրամիության գագաթաժողովի նախաշեմին։ Մարտի 25-26-ը կայանալիք գագաթաժողովում ակնկալվում է քննարկել նաև Ռուսաստանի հանդեպ ԵՄ քաղաքականության ռազմավարությունը։
13:51 - 23 մարտի, 2021
Պուտինը նշել է, թե որն է վերջին երկու տասնամյակի առանցքային ուղենիշը Ռուսաստանի համար |tert.am|

Պուտինը նշել է, թե որն է վերջին երկու տասնամյակի առանցքային ուղենիշը Ռուսաստանի համար |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի՝ որպես մեկ կենտրոնացված պետության վերականգնումն անվանել է վերջին երկու տասնամյակի առանցքային ուղենիշ: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ ղեկավարն ասել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում:Նախագահի խոսքով՝ «ժողովրդի հսկայական համբերության, աշխատասիրության և խիզախության» շնորհիվ Ռուսաստանին հաջողվել է հաղթահարել բոլոր դժվարությունները, որոնց հետ երկիրը բախվել է 1990-ականների վերջին:Երկրի ղեկավարն ընդգծել է, որ 20 տարի առաջ արձանագրված տնտեսական ցուցանիշները խիստ տարբերվում են ներկայիս ցուցանիշներից:«Եվ, կարծում եմ, հենց դա է ամենակարևորը, թե ինչ է արվել՝ նկատի ունենալով և՛ սոցիալական ոլորտի վերականգնումը, և՛ եկամուտների, և՛ քաղաքացիների բարօրության»,- ընդգծել է Պուտինը:  
19:19 - 21 մարտի, 2021
Էրդողանն անընդունելի է համարել Պուտինի հասցեին Բայդենի հայտարարությունը, փոխարենը՝ ողջունել ՌԴ նախագահի պատասխանը |azatutyun.am|

Էրդողանն անընդունելի է համարել Պուտինի հասցեին Բայդենի հայտարարությունը, փոխարենը՝ ողջունել ՌԴ նախագահի պատասխանը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների դաշնակից Թուրքիայի առաջնորդն անընդունելի է որակել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հայտարարությունը Ռուսաստանի նախագահի հասցեին և ողջունել Վլադիմիր Պուտինի պատասխանը։ «Բայդենի խոսքերը Պուտինի հասցեին սազական չեն պետական գործչին»,- հայտարարել է Ռեջեփ Էրդողանը, ով ինքն է հաճախ կոշտ հայտարարություններ և վիրավորական արտհայտություններ հնչեցնում ոչ միայն իր քաղաքական ընդդիմախոսների, այլ նաև օտարերկրյա պաշտոնակիցների հասցեին։ «Դա հայտարարություն չէ, որը կարելի է ընդունել և կուլ տալ։ Նման հայտարարությունները սազական չեն պետական ղեկավարին։ Նա [Պուտինը] շատ խելացի և շքեղ պատասխան է տվել»,- թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել Թուրքիայի առաջնորդը։
16:15 - 19 մարտի, 2021
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում իրավիճակի բարդ զարգացմանը. Լավրով |tert.am|

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում իրավիճակի բարդ զարգացմանը. Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում իրավիճակի բարդ զարգացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ria.ru-ն։ «Այնպես որ, իրավիճակը (ԱՄՆ-ի հետ հարաբերություններում) իրականում հեշտ չէ, բայց մենք պատրաստ ենք իրադարձությունների նման զարգացմանը»,- Գորչակովի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ասել է Լավրովը։ Նա հիշեցրել է ավելի վաղ հնչեցված դիրքորոշումն այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ կլինի համագործակցել ԱՄՆ-ի հետ «միայն այն ոլորտներում, որոնք հետաքրքրում են ՌԴ-ին, և միայն երկրին ձեռնտու պայմաններով»։ Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ABC News-ին տված հարցազրույցը, որտեղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար», երկու երկրների հարաբերություններում դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել։  Հարցին, թե արդյոք կարծում է, որ ՌԴ նախագահը մարդասպան է, վերջինս պատասխանել էր․ «Այո»։ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ իրեն «մարդասպան» որակելուն ի պատասխան վերջինիս առողջություն էր մաղթել։
13:46 - 19 մարտի, 2021
Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ |tert.am|

Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ |tert.am|

tert.am: Մարտի 11-ին և 12-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները, որոնք ամրագրված են 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում: Գոհունակությամբ նշվել է, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, և իրավիճակը տարածաշրջանում հիմնականում կայուն և հանգիստ է: Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը բարձր են գնահատել շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունները: Անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցերին: Այս համատեքստում դրական է գնահատվել 3 երկրների փոխվարչապետերի կողմից համանախագահող աշխատանքային խմբի գործունեությունը:
18:29 - 12 մարտի, 2021
2020-ը Երկրորդ աշխարհամարտից ի վեր համաշխարհային տնտեսության համար ամենավատ տարին էր. Պուտին
 |tert.am|

2020-ը Երկրորդ աշխարհամարտից ի վեր համաշխարհային տնտեսության համար ամենավատ տարին էր. Պուտին |tert.am|

tert.am: 2020 թվականը համավարակի պատճառով դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համաշխարհային տնտեսության համար ամենավատ տարին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Կնշեմ, որ անցյալ տարին համաշխարհային տնտեսության համար ամենադժվարն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր»,-ասել է Պուտինը ներդրումային ակտիվությունը մեծացնելու միջոցառումների վերաբերյալ հանդիպման ժամանակ:Մոլորակի ՀՆԱ-ն 2020 թվականին նվազել է 3,5 տոկոսով, նշել է Ռուսաստանի առաջնորդը:«Պատճառներն օբյեկտիվ են: Սա առաջին հերթին համավարակաբանական իրավիճակն է, հարկադիր սահմանափակումների ներդրումը, որոնք բացասաբար են անդրադարձել բիզնեսի վրա, և ընդհանրապես տնտեսական դինամիկայի վրա»,-ասել է Պուտինը:
16:31 - 11 մարտի, 2021
Պեսկովն անհեթեթ է համարում այն, թե Քոչարյանն իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ |armenpress.am|

Պեսկովն անհեթեթ է համարում այն, թե Քոչարյանն իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անհեթեթ է համարում այն, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկության հետ կապված իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ: «Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնել իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ: Սա հարցի լրիվ անհեթեթ ձեւակերպում է: Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա մեծ ջանքեր է ներդրել իր երկրի զարգացման համար, ու մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ արձանագրում ենք, որ հայ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը մեր երկրի` Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կողմնակիցներ են: Մեզ համար դա է գլխավորը»,-  ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին` արդյոք Քոչարյանը համաձայնեցրել է իր որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ինչպես է Ռուսաստանի ղեկավարը վերաբերվում Քոչարյանի` Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկությանը: Նա ընդգծել է, որ այդ քաղաքական գործիչների թվին է պատկանում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք առաջնորդվում ենք նրա համապատասխան հայտարարություններով: Դուք գիտեք, որ նրա և Ռուսաստանի նախագահի միջև շատ ակտիվ երկխոսություն է ընթանում: Դուք գիտեք, թե ինչ քրտնաջան աշխատանք է նախորդել Ղարաբաղում պատերազմին վերջ դրած եռակողմ փաստաթղթի ստորագրմանը: Ուստի այդ հարաբերություններն, իրոք, ևս շատ արժեքավոր են»,- եզրափակել է Պեսկովը:
15:53 - 04 մարտի, 2021
Կրեմլից ներկայացրել են Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մանրամասները |factor.am|

Կրեմլից ներկայացրել են Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մանրամասները |factor.am|

factor.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կողմ է արտահայտվել ՀՀ-ում իրավիճակի՝ օրենքի շրջանակներում կարգավորմանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ուշադիր եք նայել այդ տեքստին, որը հրապարակվել է մեր կողմից, ապա, ամենայն հավանականությամբ,  հնարավորություն եք ունեցել այնտեղ կարդալու այն արտահայտությունը, որ Ռուսաստանի նախագահը արտահայտվել է օրենքի շրջանակներում հակամարտության կարգավորման օգտին։ Դա չափազանց կարևոր է։ Մեր կողմից ձևակերպումը բավական ամբողջական ու տեղեկատվական է եղել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, որ ՀՀ ու ՌԴ իշխանությունների կողմից  հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ ձևակերպումները տարբեր են եղել։ Մասնավորապես ՀՀ կառավարության կայքէջում տարածված հայտարարության մեջ ասվում է, որ «նախագահ Պուտինը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին», իսկ Կրեմլի հաղորդագրության մեջ նման ձևակերպում չի եղել։
15:00 - 26 փետրվարի, 2021