Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Վլադիմիր Պուտինն անձամբ է զբաղվում հայ գերիների վերադարձի հարցով. Կոպիրկին
 |shantnews.am|

Վլադիմիր Պուտինն անձամբ է զբաղվում հայ գերիների վերադարձի հարցով. Կոպիրկին |shantnews.am|

shantnews.am: Հայ ռազմագերիների հարցը առաջնայիններից մեկն է այն խնդիրների համալիրում, որոնք լուծվում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հաղորդում է Sputnik-ը։«Ես չեմ չափազանցնում, երբ ասում եմ, որ սա իսկապես առաջնային հարցերից մեկն է, որով զբաղվում են անձամբ մեր նախագահը, մեր արտգործնախարարը և պաշտպանության նախարարը»,- ասել է Կոպիրկինը։ ՌԴ դեսպանը նշել է, որ հարցը չի լուծվում այնքան արագ, որքան ցանկալի կլիներ, սակայն այդ ուղղությամբ գործադրվում են առավելագույն ջանքերը։ Կոպիրկինը նաև վստահություն է հայտնել, որ խնդիրն, ի վերջո, կլուծվի։ Բաքուն պաշտոնապես հաստատել է 57 հայ ռազմագերիների մասին տեղեկատվությունը, մինչդեռ հայկական կողմը հայտնում է Ադրբեջանում գերի պահվող ավելի քան 120 ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին։
19:40 - 08 փետրվարի, 2021
Պուտինը և Բայդենը համաձայնել են, որ տարաձայնությունները պահանջում են ինտենսիվ երկխոսություն

 |armenpress.am|

Պուտինը և Բայդենը համաձայնել են, որ տարաձայնությունները պահանջում են ինտենսիվ երկխոսություն |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենն իրենց առաջին հեռախոսազրույցում արձանագրել են շատ խորը տարաձայնությունների առկայություն, որոնք պահանջում են երկու երկրների բավական ինտենսիվ երկխոսություն: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «[Կայացած զրույցի] անկեղծությունն այն է, որ կողմերը հստակ արձանագրել են շատ խորը տարաձայնությունների առկայությունը, բայց միաժամանակ համաձայնել են, որ այդ տարաձայնությունների առկայությունը չպետք է նկատի ունենա երկխոսության բացակայություն եւ, ընդհակառակը, այդ տարաձայնությունները պահանջում են երկու երկրների բավական ինտենսիվ երկխոսություն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Պատասխանելով առաջնորդների հունվարի 26-ին կայացած զրույցի տոնայնության մասին հարցին ՝ Պեսկովը նշել է, որ դրանում «գործնականություն եւ պրագմատիզմ է եղել»: Տարաձայնություններից մեկի օրինակ է դարձել Ուկրաինայում իրավիճակի գնահատականը. Կրեմլի մամուլի ծառայությունը զրույցի արդյունքներով օգտագործել է «ներուկրաինական կարգավորում» ձեւակերպումը, մինչդեռ Սպիտակ տան մամուլի  քարտուղար Ջեն Փսակին հիշատակել է «Ռուսաստանի կողմից շարունակվող ագրեսիան» Ուկրաինայի նկատմամբ: «Դա Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումն է, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք»,- ընդգծել է Պեսկովը:- Դա  հայեցակարգային տարաձայնություններից մեկն է, որը գտնվում է մեր հարաբերությունների օրակարգում»։  Նա հավելել է, որ այդ տարաձայնության շուրջ «ռուսական կողմը եւ նախագահ Պուտինը անխոնջ եւ հետեւողականորեն» իրենց «համոզված դիրքորոշումը կհասցնեն զրուցակցին»:
16:20 - 31 հունվարի, 2021
Պուտինը ողջունում է ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրի երկարաձգումը |azatutyun.am|

Պուտինը ողջունում է ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրի երկարաձգումը |azatutyun.am|

azatutyun.am: Պետդումայի բոլոր խմբակցությունները երեկ կողմ են քվեարկել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման պայմանագրի գործողության երկարացմանը մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը։ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատից հետո վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը նույնպես քվեարկել է պայմանագրի ժամկետի երկարաձգման օգտին։ Ելույթ ունենալով Դավոսի ֆորումի մասնակիցների առջև՝ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է պայմանագրի երկարաձգումը: «Կա միջազգային ինստիտուտների թուլացում, տարածաշրջանային հակամարտությունները բազմապատկվում են, դեգրադացվում է նաև գլոբալ անվտանգության համակարգը: Սա միանշանակ քայլ է ճիշտ ուղղությամբ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Նախօրեին տեղի էր ունեցել Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցը։ Կողմերը պայմանավորվել են երկարաձգել 2010 թվականին ստորագրված համաձայնագիրն առանց նախապայմանների, որոնք առաջ էր քաշում Դոնալդ Թրամփի վարչակազմը: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ չի քննարկում 2026 թվականին պայմանագիրը ևս 5 տարով երկարացնելու հարցը, և փաստաթուղթը պետք է փոխարինվի: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի երկարաձգումից հետո Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է առաջ գնան միջուկային զինաթափման ճանապարհով: Նա շեշտել է, որ պայմանագրի երկարաձգումը «կենսական նշանակություն ունի»: «Բայց կարևոր է նաև վերականգնել կորսված ժամանակը և առաջընթաց գրանցել միջուկային զենքի չտարածման և զինաթափման հարցում», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
10:11 - 28 հունվարի, 2021
Պուտինը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին |tert.am|

Պուտինը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին |tert.am|

tert.am: Միջազգային հանրությունը պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերի Արցախին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ria.ru-ն։«Միջազային հանրության և, իհարկե, հակամարտության կարգավորմանը մասնակցող երկրների առջև դրված է Լեռնային Ղարաբաղի տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու, փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքի վերականգնման, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պաշտպանության և վերականգնման հետ կապված մարդասիրական հարցերի լուծման խնդիրը»,- Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ասել է Պուտինը։Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից ակտիվ միջնորդական ջանքեր են ձեռնարկվել Լեռնային Ղարաբաղի շրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։
16:50 - 27 հունվարի, 2021
Պուտինը հանձնարարել է հաջորդ շաբաթվանից սկսել բոլոր ռուսաստանցիների զանգվածային պատվաստումները |tert.am|

Պուտինը հանձնարարել է հաջորդ շաբաթվանից սկսել բոլոր ռուսաստանցիների զանգվածային պատվաստումները |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հաջորդ շաբաթվանից սկսել բոլոր ռուսաստանցիների զանգվածային պատվաստումները: Այս մասին նա ասել է կառավարության հետ առցանց հանդիպման ժամանակ, որը հեռարձակել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, հայտնում է RBC-ն:Նախագահի խոսքով ՝ վարչապետ Միխայիլ Միշուստինը նախկինում զեկուցել է, որ «ոչ միայն կատարվել են խոստացված բոլոր ստանդարտներն ու ծավալները, այլ նաև գերազանցվել է պատվաստանյութերի ծրագրված արտադրությունը»:«Մենք պետք է անցնենք լայնածավալ պատվաստումների», - հորդորել է նախագահը:Այս առնչությամբ Պուտինը կառավարության անդամներին հանձնարարել է պատրաստել համապատասխան ենթակառուցվածքներ և աշխատանքային գրաֆիկ:«Փառք Աստծո, մեր պատվաստանյութը տեղափոխելու համար որևէ արտակարգ պահանջ չկա, ինչպիսիք են մինուս -50, մինուս -70 աստիճան ջերմային պայմանները: Մեզ մոտ ամեն ինչ շատ ավելի հեշտ ու արդյունավետ է աշխատում», - նշել է նա:
17:55 - 13 հունվարի, 2021
Պուտինն Էրդողանին է ներկայացրել ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները |armenpress.am|

Պուտինն Էրդողանին է ներկայացրել ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է  ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի  ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը: «Ընդգծվել է, որ անցած բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկը դարձել է Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման տրամադրվածության հաստատումը, խաղաղ կյանքի հաստատման գործնական փոխգործակցության,  տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում գործնական փոխգործակցության պատրաստակամությունը: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը ՝ հաջողվել է համաձայնեցնել այդ ուղղությամբ մի շարք կարևոր քայլեր»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցություն է հայտնել Ռուսաստանին ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հանդես է եկել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը շարունակելու օգտին, այդ թվում ՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման եւ փոխշահավետ նախագծերի առաջխաղացման օգտին: Առանձին անդրադարձ է կատարվել հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի ձեւավորման որոշ բնագավառներին:
17:24 - 13 հունվարի, 2021
Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը․ Փաշինյան
 |1lurer.am|

Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը․ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Անվտանգության ոլորտում Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը, հայկական կողմը հուսով է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հուսով եմ, որ այս բոլոր իրադարձությունների ֆոնին Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կամրապնդվեն: Ռուսաստանը եղել և շարունակում է մնալ անվտանգության ոլորտում մեր ռազմավարական գլխավոր դաշնակիցը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ ՌԴ նախագահի ներդրումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում «շատ շոշափելի էր, հատկապես հիմա»: Գնահատելով տարածաշրջանի զարգացման հեռանկարները Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո՝ Փաշինյանն ընդգծել է, որ տնտեսական հարցերի լուծումը կարող է բարդանալ «չլուծված հումանիտար խնդիրների»՝ ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման հարցի ֆոնին:
21:27 - 11 հունվարի, 2021
Հուսով եմ, որ կհաջողվի համաձայնության գալ բոլոր խնդիրների, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի շուրջ․ Պուտին |news.am|

Հուսով եմ, որ կհաջողվի համաձայնության գալ բոլոր խնդիրների, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի շուրջ․ Պուտին |news.am|

news.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը հայտարարել է, որ ակնկալում է Ղարաբաղին վերաբերող բոլոր խնդիրների շուրջ համաձայնության ձեռք բերում: «Իմ կարծիքով, իրոք, չնայած այն խնդիրներին, որոնց մասին դուք ասացիք, եւ որոնք դեռեւս մնում են չլուծված, հուսով եմ, որ, այնուամենայնիվ, կհաջողվի համաձայնության գալ բոլոր խնդիրների, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի շուրջ»,- ասել է Պուտինը: «Ընդհանրապես, իմ կարծիքով, հանդիպումն օգտակար է այն առումով, որպեսզի հնարավոր լինի որոշել տարածաշրջանի ապագան եւ տարածաշրջանում հարաբերությունների կառուցումը: Նախեւառաջ, իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ուզում եմ ասել, որ մեր հարաբերությունները եղել են, կան եւ կլինեն դաշնակցային: Բոլոր առումներով մենք մտերիմ գործընկերներ ենք: Այսօր մենք շատ խոսեցինք տնտեսության մասին»:
21:16 - 11 հունվարի, 2021