«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Էդգար Ղազարյանը՝ ՄԻՊ թեկնածու. ընդդիմությունը միասնական որոշում է կայացրել

Էդգար Ղազարյանը՝ ՄԻՊ թեկնածու. ընդդիմությունը միասնական որոշում է կայացրել

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտնում է. «Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ.Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը՝ Նկատի ունենալով, որ մի շարք հասարակական նախաձեռնություններ և իրավապաշտպաններ երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա վիճակը գնահատել են խիստ մտահոգիչ, իսկ լուծման ուղղությամբ գործող իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը՝ ձևախեղված։ Նրանք Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններին առաջարկել են Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը, Կարևորելով հասարակական և մասնագիտական նախաձեռնությունների հետ համագործակցության շրջանակներում խորհրդարանական ընդդիմության համախորհուրդ գործելակերպը, Խրախուսելի համարելով նման կարևորության հարցերում թեկնածուների ինքնառաջադրման և պատրաստակամության կամահայտնությունը, Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 145-րդ հոդվածը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների համատեղ քննարկումների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները։ Այսպիսով, այս պահի դրությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պաշտոնապես ստացել է մեկ թեկնածուի առաջադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, որոնք առնչվում են բացառապես Էդգար Ղազարյանին։ Իսկ Անահիտ Մանասյանի վերաբերյալ քաղաքական հայտարարությունները դեռ իրավական որևէ գործողության չեն վերածվել, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչ այս պահը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին որևէ թեկնածու չի առաջադրել։
09:25 - 28 մարտի, 2023
Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում թշնամու ներթափանցումը կկանխվեր․ Տիգրան Աբրահամյան

Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում թշնամու ներթափանցումը կկանխվեր․ Տիգրան Աբրահամյան

Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում, մեծ թվով հարցեր կլուծվեր, թշնամու ներթափանցումը կկանխվեր: Ներկայումս ՊԲ-ն ունի այդ համակարգը, սակայն դրա կիրառման արդյունավետությունը բարձրացնելու և վերահսկողական գործառույթը պատշաճ մակարդակի հասցնելու առումով մեծ անելիքներ կա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Արդեն հեռավոր թվացող 2015 թվականին, երբ մեկնարկեց արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեսադիտարկման համակարգերի տեղակայումն, այն ուներ կոնկրետ հաշվարկ: Ո՞ր հատվածում տեղադրել, ինչ տեսախցիկ դնել, ի՞նչ պարամետրերով առաջնորդվել և այլն: Գլխավոր խնդիրն այն էր, որ անկախ աշխարհագրական դիրքից, տեղանքից շփման գծում` նվազագույնը մինչև 10 կմ թշնամու թիկունք չվերահսկվող տարածք չլինի: Հետագայում դիտարկման հնարավորությունները կտրուկ մեծացվեցին, առհասարակ համակարգը մի քանի փուլով արդիականացում անցավ, ինչը ոչ միայն մեծ արդյունավետություն էր ապահովում թշնամու հնարավոր շարժերն ու առաջխաղացումը կանխելու, այլ ինչպես հարկն է հետախուզում իրականացնելու համար: Դեռ չեմ խոսում, որ հրետանավորներն այդ համակարգի միջոցով արագ հաշվարկ և խոցում էին իրականացնում: Ասելիքս այն է, որ Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում, մեծ թվով հարցեր կլուծվեր, թշնամու ներթափանցումը կկանխվեր: Ներկայումս ՊԲ-ն ունի այդ համակարգը, սակայն դրա կիրառման արդյունավետությունը բարձրացնելու և վերահսկողական գործառույթը պատշաճ մակարդակի հասցնելու առումով մեծ անելիքներ կա: Եղած ռեսուրսներն ու միջոցները ճիշտ ուղղությամբ` ըստ առաջնահերթությունների, օգտագործելու պայմաններում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել մարդկային և տարածքային կորուստները», - գրել է նա:
10:19 - 27 մարտի, 2023
Մարտական գործողություների վերսկսման հավանականությունը կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով․ Տիգրան Աբրահամյան |armenpress.am|

Մարտական գործողություների վերսկսման հավանականությունը կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով․ Տիգրան Աբրահամյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը նման է փակուղայինի, ինչն էլ մեծացնում է մարտական գործողությունների հավանականությունը: Ընդդիմադիր պատգամավորը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում: Աբրահամյանը նկատեց՝ իշխանության կողմից կա արձանագրում, որ էսկալացիայի հավանականությունը բավականին բարձր է, դրան զուգահեռ նաև բավականին շատ են շրջանառվող լուրերն այն մասին, որ առաջնագծում կան ակտիվացումներ, շարժեր, կուտակումներ: «Այն, որ հրադադարի ռեժիմի խախտումներն ավելացել են, հատկապես ավելացել են Արցախի շփման գծի ուղղությամբ, ակնհայտ է: Ընդ որում, Արցախում այդ հրադադարի ռեժիմի խախտումներն արտահայտվում են քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակահերթերով: Այս փուլում գյուղատնտեսական աշխատանքներ են ընթանում, այս պայմաններում Ադրբեջանը, վտանգելով խաղաղ բնակիչների անվտանգությունը, փորձում է խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը՝ ըստ էության խնդիրներ ստեղծելով պարենային անվտանգության տեսանկյունից»,- ասաց Աբրահամյանը: Պատգամավորը հիշեցրեց նաև Հայաստանում նախորդ օրը Երասխի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի մասին, ադրբեջանցիների կողմից ռուս զինծառայողների ուղղությամբ նպատակաուղղված կրակոցի մասին: Նա կարևորեց, որ տեղաշարժերի, կուտակումների հանգամանքը շատ ավելի խորը ուսումնասիրության ենթարկվի, որ ավելի հասկանալի լինի, թե դրանք ինչպիսի վտանգավորություն են ներկայացնում Հայաստանի կամ Արցախի համար, և, թե ինչ նպատակներ են հետապնդում: «Միայն շարժերի իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում: Շարժերի ծավալից, ուղղություններից, շատ ավելի խորը վերլուծությունից է միայն հնարավոր հասկանալ, թե ինչ նպատակ է դա հետպանդում»,- ասաց Աբրահամյանը: Պատգամավորը նաև ընդգծեց՝ 44-օրյա պատերազմից հետ Հայաստանի և Արցախի ուղղությամբ տեղի ունեցած հարձակումները ցույց են տվել, որ այդ շարժերի համար երկար ժամանակ պետք չէ: Ըստ նրա՝ հաշվի առնելով առաջնագծի բավականին խտացված լինելը՝ բավականին կարճ ժամանակում զորքերի տեղաշարժի, համապատասխան խնդիրների առաջադրման և միանգամից իրավիճակը թեժացնելու հնարավորություն կա: «Այս պահին առաջնագծում մարտական գործողություների վերսկսման հավանականությունն առաջին հերթին կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով, մասնավորապես ՀՀ իշխանության կողմից հայտարարած այն մոտեցմամբ, որ Ադրբեջանը հետ է կանգնել վերջին շրջանում ձեռք բերված պայմանավորվածություններից և առաջարկել է այնպիսի պայմաններ, որի դեպքում այլևս բանակցելու հնարավորություն չկա՝ այն տեսանկյունից, որ հատվում են Հայաստանի համար բոլոր կարմիր գծերը: Իմ կարծիքով՝ դրանք բավականին վաղ էին արդեն հատվել, բայց իրավիճակն է շատ նման փակուղայինի, ինչը բնականաբար այս դեպքում մեծացնում է հնարավոր մարտական գործողությունների հավանականությունը»,- ասաց Աբրահամյանը:
13:51 - 23 մարտի, 2023
Սպառվում է սահմանված եռամսյա ժամկետը, բայց ՄԻՊ-ի թեկնածու չունենք ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից. Թովմասյան
 |news.am|

Սպառվում է սահմանված եռամսյա ժամկետը, բայց ՄԻՊ-ի թեկնածու չունենք ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից. Թովմասյան |news.am|

news.am: Շուտով սպառվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելու եռամսյա ժամկետը, սակայն մինչ օրս չունենք թեկնածու ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «ՄԻՊ-ի առաջադրման համար եռամսյա ժամկետ է սահմանված ԱԺ կանոնակարգ օրենքով եւ ՀՀ Սահմանադրությամբ, որից հետո ՀՀ նախագահը կարող է ցանկացած մեկին նշանակել Մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատար: Ես չգիտեմ, թե ժամանակավոր պաշտոնակատարը որքան կարող է պաշտոնավարել: Այստեղ կա մի խնդիր, որ ժպ-ի գործառույթները հստակեցված չեն, բացերը շատ են այս մասով: Ես չեմ կարող ասել, թե ինչ հանգուցալուծում կունենանք: Կա եւս մեկ խնդիր. ՄԻՊ-ի մասին օրենքում նախատեսված է Պաշտպանի ընտրությունը մեկ ամսվա ընթացքում, իսկ ԱԺ կանոնակարգ  օրենքով եւ սահմանադրությամբ 3-ամսյա ժամկետում: Բայց շուտով նաեւ եռամսյա ժամկետն է սպառվում»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Քրիստիննե Գրիգորյանը հրաժարական էր տվել այս տարվա հունվարին:
13:37 - 17 մարտի, 2023
Եվրոպացի պաշտոնյան ինձ ասաց, որ Փաշինյանը վաղուց բանակցում է «Արցախն Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ, եթե փորձեն սա հերքել, անուններ կհնչեցնեմ․ Հայկ Մամիջանյան

Եվրոպացի պաշտոնյան ինձ ասաց, որ Փաշինյանը վաղուց բանակցում է «Արցախն Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ, եթե փորձեն սա հերքել, անուններ կհնչեցնեմ․ Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց, որ  եվրոպական բարձրաստիճան մի պաշտոնյան իրեն ասել է, թե Փաշինյանը բանակցում է «Արցախն Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ։  «Բարձրաստիճան եվրոպական մի պաշտոնյա մեզ հետ հանդիպման ընթացքում, իմ ելույթից հետո, որը վերաբերում էր Արցախի կարգավիճակին, ինքնորոշման իրավունքին ու անվտանգային այլ կարևոր կետերի, ուղիղ տեքստով ասաց հետևյալը․ «Մենք Ձեր դիրքորոշումները գիտենք, բայց դրանք այս պարագայում ռելևանտ չեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն որևէ բանակցություն չի տանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Բանակցային տրամաբանությունն  ամբողջապես հիմնված է Ադրբեջանի կազմում Արցախի հետագա ապագային, ինչի՞ մասին եք հիմա դուք ինձ հարց տալիս»․ սա էր իր ասածը», - նշեց Մամիջանյանը։  Նա նշեց՝ չի ասի հանդիպման ֆորմատը, ներկաներին, բայց եթե որեւէ մեկը «հանդգնի» հերքել, թող «պատրաստվի», որ անուններ են հնչելու։ Մամիջանյանի խոսքով այդ պաշտոնյան որոշակի ազդեցություն ունի գործըթացների վրա ու ունի անցած շատ լուրջ ճանապարհ․ «Հանդիպմանը ներկա էին նաև այլ պատգամավորներ, այդ պաշտոնյան ինձ ասաց, որ Փաշինյանը բանակցում է  «Արցախն Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ։ Ես իմ խոսքերի համար կրում եմ պատասխանատվություն, Հայաստանի դատական համակարգն էլ իրենց «փեշքեշ», թող դատի տան։ Տարբեր տրամաչափի անվտանգային երևույթներ, նկատի ունեմ Արմեն Գրիգորյանին, փորձում են անտաղանդ կերպով հերքել Արմեն Աշոտյանի ներկայացրած փաստաթուղթը, որ ներկայացնում է այս պահի բանակցային տամաբանությունը։ Դե հիմա թող գնան փորձեն սա հերքել»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
13:12 - 02 մարտի, 2023
Արցախում Սահմանադրության փոփոխության գործընթացը դիտվում է ներքաղաքական ինտրիգների, դրսից պարտադրված լինելու համատեքստում. Տիգրան Աբրահամյան

Արցախում Սահմանադրության փոփոխության գործընթացը դիտվում է ներքաղաքական ինտրիգների, դրսից պարտադրված լինելու համատեքստում. Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի հրամանագրի համաձայն, նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ի կողմից նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էթջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Այն, որ Արցախում ֆորս-մաժորային իրավիճակների համար պետք է նաև օրենսդրական լուծումներ գտնել` պարզից էլ պարզ է` իրավիճակն է թելադրում: Այս թեման վերջին ժամանակներս պարբերաբար քննարկումների առիթ էր դառնում, ապա սառեցվում: Իրավիճակի խնդրահարույց հանգամանքն այն է, որ պրոցեսը դաշտ է նետվում Արցախում առկա անառողջ ներքաղաքական հարաբերությունների և փոխվստահության բացակայության պայմաններում:Նման նախաձեռնությունները պետք է ունենան քաղաքական ամուր կոնսեսուս և ամբողջապես ընկալելի լինեն հասարակության համար: Վերոնշյալ գործոնների բացակայության պայմաններում գործընթացը դիտվում է ներքաղաքական ինտրիգների, դրսից պարտադրված լինելու և անկանխատեսելի իրավիճակների համատեքստում: Այսպիսի բարդ ժամանակներում հասարակությանը ներքաղաքական խառնաշփոթով հրամցնելն ավելի վատ ազդեցություն է թողնում արցախցիների վրա, քան բուն շրջափակումն իր բոլոր հնարավոր վտանգավոր հետևանքներով»,- գրել է նա։
11:51 - 14 փետրվարի, 2023
Ընդդիմադիր պատգամավորը տրամաբանական չի համարում ՀՀ-ի կողմից Թուրքիային հումանիտար օգնություն ուղարկելը |armenpress.am|

Ընդդիմադիր պատգամավորը տրամաբանական չի համարում ՀՀ-ի կողմից Թուրքիային հումանիտար օգնություն ուղարկելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այն համոզմանն է, որ Թուրքիայի պահվածքը,  Հայաստանի և Արցախի նկատմամբ որդեգրած քաղաքականությունն ու Թուրքիայում երկրաշարժից հետո Հայաստանի գործողությունները համահունչ չեն: Պատգամավորը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում: «Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, դրան հետևած ադրբեջանական հարձակումների տրամաբանության ներքո Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, բնականաբար,  տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ես կհասկանայի Հայաստանի այդ պահի իշխանությանը, որ որևէ չոր տեքստով ցավակցություն փոխանցեր: Սակայն Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով նույնիսկ զորակցություն են մաղթում Թուրքիային, հումանիտար բեռ են փոխանցում»,-ասաց Աբրահամյանը:   Նա նկատեց՝ գրեթե նույն թվով փրկարարներ ներգրավված են թե բարեկամ Սիրիայում, թե Թուրքիայում: Նրա խոսքով՝ սա ակնհայտորեն Թուրքիայի վարքագծին, Հայաստանի նկատմամբ իրականացրած քաղաքականությանը համահունչ չէ: Պատգամավորը նաև չի կարծում, թե հայ-թուրքական հարաբերություններում ճիշտ դիրքավորվելու համար Հայաստանի հումանիտար բեռը կամ զորակցությունն էր կարևոր լինելու: Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Սիրիայում և Թուրքիայում զոհերի թիվը հատել է 34 հազարը։ Փետրվարի 7-ին Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարել Սիրիա և Թուրքիա, իսկ փետրվարի 11-ին  Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ Հայաստանը  հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա․ «Հումանիտար օգնության բեռնատարները հատել են սահմանային Մարգարայի կամուրջը և շարժվել դեպի երկրաշարժից տուժած շրջան»,-գրել էր նա։
13:16 - 13 փետրվարի, 2023
«Ի՞նչ է սա, եթե ոչ փաշինյանական հաշվարկված և պլանավորված պարտության նոր ծրագիր». Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

«Ի՞նչ է սա, եթե ոչ փաշինյանական հաշվարկված և պլանավորված պարտության նոր ծրագիր». Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Եթե Ադրբեջանը հասել է նրան, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվում է զուտ ՀՀ-ՌԴ հնարավոր «ագրեսիան» կանխելու համար` Փաշինյանն է պնդում, ապա սա նշանակում է, որ Ադրբեջանին հաջողվել է արտաքին աշխարհին համոզել, որ ՀՀ-ի դեմ իր հարձակումները «պաշտպանվելու» նպատակ են ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա նաեւ նշել է. «Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը պատերազմից հետո ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթումը, նոր բնագծեր, բարձունքներ վերցնելը դրանով է հիմնավորել ու փաստորեն ստացվել է: Ի՞նչ մակարդակի անտերություն ու փլուզում պետք է լինի երկրի կառավարման համակարգում, որ Արցախի ուղղությամբ լայնամասշտաբ պատերազմ ձեռնարկեն, այնուհետև 5 հարձակում Հայաստանի ու Արցախի նկատմամբ, հետո ՀՀ-ն ու Արցախն իրար կապող միակ ճանապարհը փակեն, տարածքային հսկայական զիջումներ, կորուստներ տաս, հազարավոր մարդիկ զոհվեն, իսկ դու արտաքին աշխարհին դեռ փորձում ես համոզել, որ ագրեսոր չես, պատերազմի նախաձեռնող չես, պատերազմ չես ուզում: Ու այս համատեքստում` իբր «ագրեսորի» կամ «ռևանշիստի» տպավորություն չթողնելու համար զորավարժություններ չես ձեռնարկում, բանակիդ մարտունակության բարձրացմանն ուղղված ինտենսիվ միջոցառումներ չես ձեռնարկում, դաշնակցիդ ռազմաբազան սպառնալիք ես հայտարարում ու հանգիստ սպասում, թե երբ թշնամիներդ հերթական արշավը կսկսեն քո երկրի նկատմամբ: Ի՞նչ է սա, եթե ոչ փաշինյանական հաշվարկված և պլանավորված պարտության նոր ծրագիր»,- նշված է պատգամավորի գրառման մեջ։  Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 8-ին, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ Ադրբեջանը արևմտյան հարթակներում ընդդեմ Հայաստանի իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ ՀՀ վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում և տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին և պատրաստվում է «հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ», և Ադրբեջանը իր ագրեսիվ հարձակումներով փորձում է քիչ թե շատ հավասարակշռել իրավիճակը՝ իր «խոցելիությունը» կառավարելու համար․ «Արևմուտքում Հայաստանը փորձ էր արվում ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում փորձ էր արվում ներկայացնել որպես արևմտյան դավադրության մասնակից, բայց քանի որ Ռուսաստանի գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ և արևմտյան մեր գործընկերները սկսել են մեզ խեթ նայել, որ դուք հիմա իրականում պատասրավում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև ռուսական և հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, «խեղճ» ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավել, որ հավասարակշռենք։ Մենք ասեցինք՝ եկեք դիտարկեք, հասկացեք, այս ամենը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ չի համապատասխանում»։ Լուսանկարը՝ ԱԺ մամուլի ծառայության 
10:07 - 09 փետրվարի, 2023
Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ նշանակած․ Տիգրան Աբրահամյանը՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցի մասին
 |news.am|

Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ նշանակած․ Տիգրան Աբրահամյանը՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցի մասին |news.am|

news.am: Այն իշխանությունը, որը նախորդ տարի Կառավարության որոշմամբ ՊՆ 71 ռազմական օբյեկտ հանել էր աճուրդի, փորձում էր քննարկում ծավալել հարցի շուրջ, թե ինչքան վտանգավոր քայլ է իրականացվել սրանից տարիներ առաջ, երբ զորանոց հանդիսացող տարածքը, որը որեւէ չափանիշի չէր համապատասխանում, հանվել է վաճառքի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ԱԺ-ում Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցին։  «Խորհրդարան բերված թեման ունի մեկ նպատակ՝ հանրությանը շեղել Զինված ուժերում տեղի ունեցող ողբերգություններից, պետական կառավարման ձախողման հետեւանքով Հայաստանի ինքնիշխան տարածքի կորուստներից։ Իշխանությունն այսօրվա քաղաքական միջոցառման միջոցով նպատակ ունի իրականությունը խեղաթյուրել, հանրային, հասարակական օրակարգը փոփոխության ենթարկե, եւ իրադարձությունները ներկացնել սեփական մեկնաբանմամբ։ Իշխանությունը փորձ էր անում մեկ զորանոցի օտարումը ներկայացնել որպես Զինված ուժերին հասցված մեծագույն խնդիր։»,- ասաց Աբրահամյանը։ Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ թիրախավորվել է Սեյրան Օհանյանը, քանի որ խորհրդարանի խոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է։ «2018 թվականից էլ ի վեր Գրիգորի եւ Յուրի Խաչատուրովներն իրենց քաղաքացիական դիրքորոշումներն են արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բնականաբար, իշխանության համար թիրախ են։ Իրենք գիտակցել են, որ նման տեսակետների արտահայտումը կարող է այսպիսի իրավիճակ ստեղծել, սակայն դա նրանց տեսակն է, եւ կանգնած լինելով Զինված ուժերի ստեղծման ակունքներում՝ չէին կարող անտարբեր մնալ այս ամենի հանդեպ։ Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ նշանկած։ Հնչեցվում էին անուններ, նրանց բնութագրում էին քրեական արարքներ, որոնք դատարանի որոշմամբ հաստատված չեն։ Ես հիմք չեմ տեսնում այս իշխանությունների կողմից օբյեկտիվ քննության անցկացման մասով»,- նշեց պատգամավորը։  
13:51 - 07 փետրվարի, 2023
Զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է․ «Պատիվ ունեմ» դաշինք

Զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է․ «Պատիվ ունեմ» դաշինք

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ.  «ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը պետական կառավարման համակարգի փլուզման, Զինված ուժերում առկա բարձիթողի վիճակի և ռազմաքաղաքական իշխանության՝ բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է:Հայաստանի այս իշխանությունը մեր ժողովրդին միայն մահ ու աղետ է բերում, իսկ գլխատված բանակի պայմաններում, ցավոք, այսպիսի ողբերգությունները մեր իրականության մեջ անխուսափելի են դարձել:ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն իր ցավակցություններն է հայտնում զոհված 15 զինծառայողների ընտանիքներին, մտերիմներին և ծառայակից ընկերներին, իսկ վնասվածքներ ստացած զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում:ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հետամուտ է լինելու ողբերգության իրական մեղավորներին  իրավական ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու հարցում»։ 
13:18 - 20 հունվարի, 2023
Հայկ Մամիջանյանն առանձնացրել է ԵԽ-ում շրջանառվող բանաձևի կարևոր դրույթները
 |armenpress.am|

Հայկ Մամիջանյանն առանձնացրել է ԵԽ-ում շրջանառվող բանաձևի կարևոր դրույթները |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի՝ Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքների հարցով շրջանառվող բանաձևը կասկածի տակ է դնում Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «ակտիվիստների» իրական ակտիվիստ լինելու հանգամանքը՝ օգտագործելով «ինքնակոչ բնապահպաններ» ձևակերպումը: Այս մասին ընդգծեց ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ: Պատգամավորը հիշեցրեց, որ Եվրախորհրդարանում հունվարի 19-ին քվեարկվելու է նախորդ օրը քննարկված բանաձևը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված: «Այն տեքստը, որն այս պահին առկա է որպես վերջնական տարբերակ, ունի մի շարք կարևոր արձանագրումներ: Առաջին հերթին՝ այս պահին շրջանառվող տեքստի տարբերակում ԵԽ-ն կասկածի տակ է դնում «ակտիվիստների» իրական ակտիվիստ լինելու տարբերակը՝ օգտագործելով «ինքնակոչ բնապահպաններ» ձևակերպումը»,-ասաց Մամիջանյանը: Բանաձևում շեշտվել է նաև այն փաստը,  որ Լաչինի միջանցքի արգելափակումը Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է: Պատգամավորը ընդգծեց նաև այն փաստը, որ բանաձևում նշվել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների մասին՝ նշելով այդ սկզբունքների հիման վրա բանակցությունների վերսկսման մասին: «Շրջանառվող բանաձևում դա հստակորեն նշվում է որպես հանգուցալուծման հիմնարար տարբերակներից մեկը»,-նշեց պատգամավորը:
11:53 - 19 հունվարի, 2023
Ներողություն եմ խնդրում Արցախի մեր քաղաքացիներից, որոնք ստիպված են նայել այս «նապաստակ նկարոցին»․ Մամիջանյանը՝ ԱԺ-ում քվեարկության ժամանակ |armtimes.com|

Ներողություն եմ խնդրում Արցախի մեր քաղաքացիներից, որոնք ստիպված են նայել այս «նապաստակ նկարոցին»․ Մամիջանյանը՝ ԱԺ-ում քվեարկության ժամանակ |armtimes.com|

armtimes.com: Այսօր՝ ԱԺ քառօրյա աշխատանքների ժամանակ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, արձագանքելով ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությանը, որ «ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկում նախագծերին, որ չզրկվի աշխատավարձից», ասաց, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դիրքորոշում են հայտնել մի շատ կարևոր հարցում, որի շուրջ կարծիք չեն համարձակվում հայտնել ՔՊ անդամները: «Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չպիտի լինի. երբ այս դիրքորոշումը կասեք, այս ձեր «սնդիկ փարթիի» մասին դիրքորոշումը կլսեք։ Ես շատ ներողություն եմ խնդրում Արցախի մեր քաղաքացիներից, որոնք ընդհատվող ինտերնետով և բլոկադայի պայմաններում ստիպված են նայել այս «նապաստակ նկարոցին»։ Ավելի մանրամասն՝ armtimes.com-ում
13:01 - 17 հունվարի, 2023
Արցախը պետք է անցնի ոչ ստանդարտ քայլերի, որի դեպքում կխառնվի միջազգային դերակատարների և Ադրբեջանի սցենարները․ Աբրահամյան

Արցախը պետք է անցնի ոչ ստանդարտ քայլերի, որի դեպքում կխառնվի միջազգային դերակատարների և Ադրբեջանի սցենարները․ Աբրահամյան

Ամենաբարդ հարցերի մասին. Ի՞նչ անել Հայաստանն Արցախին կապող միջանցքի բացման համար։ Կա՞ արդյո՞ք գործելու և արդյունքի հասնելու հնարավորություն՝ ադրբեջանական շանտաժն ու սպառնալիքը չընդունելով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա նաեւ նշել է. «Հայաստանի դեպքում հնարավորություն, դուռ կբացվի, եթե բանակցողը փոխվի։ Սա ամենաակնհայտ լուծումներից է։ Այն իշխանությունը, որի քաղաքականության և որդեգրած գծի հետևանքով այս կետին ենք հասել, նույնիսկ մեծ ցանկության դեպքում հաջող բանակցելու պոտենցյալ ու ռեսուրս չունեն։ Կրկնում եմ՝ եթե նույնիսկ մեծ կամք ու ցանկություն ունենան։ Նոր բանակցող, արտաքին աշխարհի հետ շփվելու նոր հնարավորություն, բնական դաշնակիցների հետ խոսելու և համաձայնության գալու նոր հավանականություն, արտաքին շահերի համադրում, զուգահեռ երկրի ներսում կարևորագույն հարցերի շուրջ կոնսեսուսի ապահովում, համախմբում, պետական կառավարման համակարգի վերաձևավորում, անվտանգության համակարգում արմատական վերանայումներ և այլն։ Արդյո՞ք անելիք ունի շրջափակման և ծանր իրավիճակում հայտնված Արցախը։ Այո՛։ Առաջին ու գլխավոր մոտեցումը՝ Ադրբեջանի դեմ տված խաղի կանոնները պետք է մերժվեն, իսկ փոխզիջում պետք է լինի այն դեպքում, երբ Ադրբեջանը մնա մեկքայլանի կոմբինացիայի տրամաբանության մեջ, որովհետև ադրբեջանական բազմակողմանի խաղը ենթադրում է խաղաղ հանձնվելու վերջաբան։ Երկրորդ, Արցախը պետք է անցնի ոչ ստանդարտ քայլերի/գործողությունների, որի պարագայում և՛ կխառնվի այս խնդրում ներգրաված կամ հայտ ներկայացրած միջազգային դերակատարների հավանական սցենարները, և՛ Ադրբեջանի։ Կա՞ ասածիս տակ կոնկրետ հավանական ծրագիր։ Այո՛, բայց առավել բացվածքով, նպատակահարմար չի նկարագրել։ Այն մարդիկ, ովքեր պետք է Արցախում այդպես շարժվեն, համոզված եմ ընդհանուր գծերով գիտեն, կհասկանան»:
10:49 - 05 հունվարի, 2023
Արցախում տեղի ունեցողը կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած մարզում, այդ ժամանակ էլ են ասելո՞ւ՝ ինչ անի խեղճ իշխանությունը․ Տիգրան Աբահամյան
 |tert.am|

Արցախում տեղի ունեցողը կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած մարզում, այդ ժամանակ էլ են ասելո՞ւ՝ ինչ անի խեղճ իշխանությունը․ Տիգրան Աբահամյան |tert.am|

tert.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիր լինելուց զատ, առաջին հերթին քաղաքական, անվտանգային խնդիր է։ «Եթե նույնիսկ միջանցքում անխափան երթևեկությունը վերականգնվի, դրանով իրավիճակը չի հանգուցալուծվելու։ Ցանկացած իրավիճակի պատասխանատվությունը իշխանություններինն է, անկախ նրանից՝ ով է իշխանության գլխին, բայց եթե հաշվի ենք առնում օրվա իշխանությունների քաղաքական տապալման հետևանքները, որը երկիրը հասցրել է ողբերգական վիճակի, բնական է, որ իշխանությունը թիվ մեկ պատասխանատուի կարգավիճակ ունի։ Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած մարզում, այդ ժամանակ էլ կասեն ՌԴ-ն չիրականացրեց իր պարտականությունը, ինչ անի խեղճ իշխանությունը։ Արցախում ապրում են մեր հայրենակիցները և ՀՀ իշխանությունները չեն կարող սահմանափակվել ինչ-որ նամակներով  և պատասխանատվությունը բարդել միջազգային դերակատարների վրա»,- ասաց Աբրահամյանը։ Շարունակությունը՝ tert.am-ում
14:38 - 20 դեկտեմբերի, 2022
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի նիստին

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի նիստին

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ, որի օրակարգում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին հայտարարության նախագծի ընդունումն է։ Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է։ Նիստի սկզբում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի քննարկմանը։  Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց՝ իրենց գնահատմամբ նախագիծը ոչ միայն վնասում է Հայաստանին ու Արցախին, այլ օգնում է թուրք ադրբեջանական տանդեմին․ «Երեկ ընդդիմադիր խմբակցությունները շրջանառության մեջ էին դրել, որ այսօր արտահերթ նիստ տեղի կունենա Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Քիչ առաջ տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստ, որտեղ մերժվեց ընդդիմադիր խմբակցությունների առաջարկությունը՝ արտահերթ նիստի օրակարգում քննարկելու այն նախագիծը, որը ներկայացրել ենք։ Հիմա քննարկվում է ՔՊ խմբակցության նախագիծը։ Մեր գնահատմամբ՝ այս հայտարարությունը ավելի լավ է չարվի․ սա ոչ միայն վնասում է Հայաստանին ու Արցախին, այլ օգնելու է թուրք-ադրբեջանական  տանդեմին»։ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանն էլ ասաց՝ սա միայն հումանիտար աղետի խնդիր չէ․ «Փաստացի Հայաստանն ու Արցախը այսօր կանգնած են նոր պատերազմի շեմին, Արցախը այսօր կանգնած է ցեղասպանության շեմին։ Ձեր ներկայացրած օրակարգը որևէ ձև համարժեք չէ Արցախի և ՀՀ-ի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և այն հայտարարությունը և մոտեցումները, որ դուք արտահայտում եք, ոչ միայն չի կանխում վերահաս վտանգը, այլ կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար: Այսօր մենք մեր հայրենակիցների հետ մեր խոսքը կներակայացնենք 16:00-ին Կառավարության շենքի դիմաց»։
14:22 - 14 դեկտեմբերի, 2022