«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Ձեր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցաբար քանի՞ անգամ է փորձել փախնել. Մինասյան
 |aysor.am|

Ձեր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցաբար քանի՞ անգամ է փորձել փախնել. Մինասյան |aysor.am|

aysor.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նիստի  ժամանակ հայտարարեց, որ քաղաքական մեծամասնությունը ցույց տվեց իր իրական դեմքը՝ կարգելով նոր մեղվորների։ «Պատմական տգիտությունն ի ցույց դնելով, փորձում են խեղաթյուրել իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ Արցախի հերոսկան, արժանապատիվ ժողովրդին դուք ինքներդ հանձնեցիք Ադրբեջանի գերիշխանությանը։ Ինքներդ մղեցիք մեր քաղաքացիներին, որպեսզի սովամահ վիճակում դիմագրավեն ադրբեջանական հրոսակախմբերին, ինքներդ՝ ձեր կառավարության ղեկավարի գլխավորությամբ, հրաժարվեցիք օգնություն ցուցաբերել և մղեցիք կործանման։ Այս ամենը փորձում եք ներկայացնել, թե Արցախում իշխանազավթում է տեղի ունեցել։ Ձեր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցաբար քանի՞ անգամ է փորձել փախնել, թողնել իշխանությունը և հեռանալ։ Եվ հեռացել է և այն փրկությունը, որ փորձում էին անել, էլի ձեր իսկ ղեկավարության դավադիր գործողություններով հայաթափեցիք ողջ Արցախը։ Հազարավոր տարիներ Արցախը հայկական լինելով, այսօր դադարել է լինել այդպիսին։ Դուք եկել եք այստեղ և ուզում եք ձեր մեղքը  բարդել Արցախի հերոսական ժողովրդի վրա, դուք տեղեկություն ունե՞ք, որ այդ մեկ օրվա պատերազմում Արցախի բանակը հազարավոր կորուստներ է պատճառել թշնամուն։ Դուք տեղեկություն ունե՞ք, թե ինչպես է պատանդառված հայ գեներալը և ի՞նչ եք արել այդ ուղղությամբ»։
11:04 - 03 հոկտեմբերի, 2023
Ազգակործանն էլ եք, կապիտուլյանտն էլ եք, հողատուն էլ եք․ Վահագն Ալեքսանյանն՝ ընդդիմությանը
 |tert.am|

Ազգակործանն էլ եք, կապիտուլյանտն էլ եք, հողատուն էլ եք․ Վահագն Ալեքսանյանն՝ ընդդիմությանը |tert.am|

tert.am: Ո՞ւմ եք ազգակործան անվանում, ազգակործան, որ ասում եք, ձեր  հայացքը ճիշտ ուղղությամբ տարեք։ Կարո՞ղ է գիտեք չենք հիշում, թե ինչ էյֆորիայի մեջ եք, ոնց էիք տոնում, որ Արցախում իշխանազավթում իրականացրեցիք։ Այս մասին ԱԺ-ում ի պատասխան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվի Մինասյանի հայտարարության՝ արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Չե՞ք հիշում, որ ասում էիք՝ այսուհետև ԼՂ-ում հայրենասերների իշխանություն է, էդ ո՞ր հայրենասերների իշխանությունն չէ, որ ԼՂ-ի լուծարման հրամանագիր են ստորագրում։ Մեր պատմության ընթացքում ինչքան կապիտուլացիա կա Ձեր վրա է, պարո՛ն Մինասյան, ձեր խմբակի վրա։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա անվանելով ման էիք գալիս, գոռգոռում էիք պատերի տակ, գնացիք աշխարհի ամենաուղղիղ կապիտուլյացիան ստորագրեցիք, ձեր քաղաքական խմբակը ստորագրեց։ Տո՛ ազգակործանն էլ եք,  տո՛ կապիտուլյանտն էլ եք, տո՛ հողատուն էլ եք»,- հայտարարեց իշխանական պատգամավոր։ Տեղից «Հայաստան» խմբակցության պատգամավորները հարցրեցին՝ «Բա դուք, ի՞նչ եք»։ Վահագն Ալեքսանյանն  էլ պատասխանեց, որ ԱԺ պատգամավոր է։ «Եվ ոչ երբեք օտարերկրյա գործակալ ի տարբերություն շատերի»,- եզրափակաեց նա։
10:50 - 03 հոկտեմբերի, 2023
Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան
 |tert.am|

Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: ԱԺ այս նիստը գումարվում է Ադրբեջանի կողմից շարունակաբար հրեշավոր հանցագործությունների, այն է՝ շուրջ 9 ամիս Արցախը շրջափակելու, սովամատության մատնելու մեր ժողովրդին, պատերազմի միջոցով բռնի տեղահանություն կազմակերպելու և Արցախը հայաթափելու ակտից հետո: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Տրամաբանական կլիներ, որ այսօր օրակարգում պետք է առաջին հարցերից մեկը լիներ իրավիճակի վերլուծության գնահատման և մեր անելիքների մասին այսպես կոչված ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի դիրքորոշումը, բայց մենք տեսնում են, որ չկա այդպիսի բան: Գուցե սրա պատճառը նա է, որ քաղաքական մեծամասնությունը և գործող իշխանությունը փորձում է քողարկել իր մեղսակցությունը այս ազգային ողբերգությանը կամ, որ ամենավատն է՝ փորձում է մեղքը բարդել այլոց վրա: Սա ոչ միայն սխալ է, սա վտանգավոր ու կործանարար է: Մեր իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք:  Անգամ հարկ չհամարվեց նիստի սկզբից հարգել մեր զոհերի հիշատակը: Գումարենք նաև այն, որ երեկ էլ ունեցել ենք 1 զոհ»,-ասել է նա: Նա նաև ասաց, որ օրակարգում ընդգրկված է մի հարց, որը հակասահմանադրական է։ «Ազգային ժողովն իրավասու չէ Հռոմի ստատուտի հարցը քննարկման առարկա դարձնել՝ առանց սահմանադրական փոփոխությունների, իր բազմաթիվ  ռիսկերով հանդերձ»,-ասաց պատգամավորը։  Մինասյանի խոսքով դրա համար խորը, կշռադատված քննարկումների կարիք կար։
10:31 - 03 հոկտեմբերի, 2023
Հռոմի ստատուտի ներկայացված ընթացակարգով վավերացումը հակասահմանադրական է, իսկ այն վավերացնելու հարցի ներառումը ԱԺ օրակարգ և հնարավոր քվեարկությունը՝ անօրինական. «Հայաստան» խմբակցություն

Հռոմի ստատուտի ներկայացված ընթացակարգով վավերացումը հակասահմանադրական է, իսկ այն վավերացնելու հարցի ներառումը ԱԺ օրակարգ և հնարավոր քվեարկությունը՝ անօրինական. «Հայաստան» խմբակցություն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հռոմի ստատուտի վավերացման հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել։    «Հռոմի ստատուտի ներկայացված ընթացակարգով վավերացումը հակասահմանադրական է, իսկ այն վավերացնելու հարցի ներառումը Ազգային ժողովի օրակարգ և հնարավոր քվեարկությունը անօրինական: Հարցը կարող է քննարկվել բացառապես Սահմանադրության համապատասխան փոփոխությունների դեպքում: Անգամ այս պարագայում Հռոմի կանոնադրությանը միանալը կարող  է իրականացվել դրանից բխող բազմաթիվ ռիսկերը լիարժեքորեն բացահայտելու, դրանց բացասական հետևանքները Հայաստանի և Արցախի համար չեզոքացնելու կամ առնվազը նվազագույնի հասցնելու դեպքում միայն:     «Հայաստան» խմբակցություն  28.09.2023թ.»։
12:45 - 28 սեպտեմբերի, 2023
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ

Կարեւորում ենք հանդիպումը հատկապես այս ժամանակահատվածում, երբ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը բավականին բարդ է, երբ ներքին եւ արտաքին մարտահրավերներն ազդում են այսօրվա անվտանգային միջավայրի վրա, ինչը մեր պետականության, անվտանգության, հայ ժողովրդի միասնականության հիմքերն է սասանում. այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը: Սեյրան Օհանյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն Ադրբեջանը միշտ հակադարձել է պատերազմներով, մարտական գործողություններով եւ նպատակ է ունեցել այն հայաթափել` միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը` ընդգծելով, որ այսօր ինքնորոշման փոխարեն Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվում է հերթական ցեղասպանությունը: «Հաճելի է հանդիպել օրենսդիր կառույցի մեր գործընկերների հետ: Մենք շատ ընդհանրություններ ունենք օրենսդիր գործունեության շրջանակում»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ փոխանցելով Սենատի գործընկերների ողջույնները` ասել է Գերի Փիթերսը: Նա նշել է, որ ներկայացնում է Միչիգան նահանգը, որտեղ հայկական մեծ համայնք կա: Նրա խոսքով այնտեղի հայերը, որոնք տոգորված են հայրենիքի նկատմամբ մեծ սիրով, հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով: Սենատորը նշել է, որ հանդիպումից ակնկալում է, որպեսզի ներկայացվեն խնդիրները եւ ճանապարհները, որոնցով ԱՄՆ-ն կարող է օգտակար լինել: Թագուհի Թովմասյանը նշել է, որ հայերը գտնվում են ծանր ժամանակաշրջանում: «Պատմության դասագրքերից գիտենք, թե ինչպես են 1915 թվականին մարդկանց գնդակահարել, ցեղասպանել, որի արդյունքում մեծացել է հայկական սփյուռքը: Սեպտեմբերի 19-ին ականատես եղանք, թե ինչպես շրջափակվեց Լեռնային Ղարաբաղն ու ռմբակոծվեց: Մարդիկ փախչելու տեղ չունեին»,- մանրամասնել է Թագուհի Թովմասյանը` խոսելով բազմաթիվ զոհերի, տեղահանվածների, գերեվարված ու առեւանգված քաղաքացիների մասին: Նա նշել է, որ ակնկալում են առավել ազդեցիկ երկրների աջակցությունը` հայրենիքն ու ժողովրդավարությունը պահպանելու համար: Պատգամավորը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո հաջորդ դաժանությունները հնարավոր է կատարվեն Հայաստանում, եւ դրանք կանխելու համար անհրաժեշտ է գործել` պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի եւ նրա նախագահի նկատմամբ: Լիլիթ Գալստյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանություն է, ինչը կարող էր կանխվել, եթե միջազգային հանրության վերաբերմունքը լիներ համարժեք: «Ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից ագրեսորին պատասխանատվության չենթարկելը կանաչ լույս վառեց, եւ այսօր մենք ունենք հստակ ցեղասպանություն` էթնիկ զտում, մշակութային ժառանգության վերացում, բռնի տեղահանվածներ եւ հումանիտար աղետ»,- ասել է Լիլիթ Գալստյանը: Նա նշել է, որ թեեւ ԱՄՆ-ն բազմաթիվ սենատորների, կոնգրեսականների մակարդակով դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, սակայն Հայաստանն ակնկալում էր ավելի հստակ, հասցեական գործողություններ: Խոսելով անվտանգության խնդիրների մասին` «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է, որ միջազգային հանրությունը եւ հատկապես ԱՄՆ-ն պետք է որոշակի երաշխիքային մեխանիզմներ մշակեն` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների եւ անհրաժեշտության դեպքում երաշխավորեն նրանց փրկության ճանապարհը: «Ես բազմիցս բարձրաձայնել եմ 907-րդ բանաձեւի մասին, որը վերաբերում է Ադրբեջանին ԱՄՆ կողմից ռազմական աջակցությանը: Այդ բանաձեւով ագրեսորի համար կանաչ լույս բացվեց»,- հավելել է Լիլիթ Գալստյանը` համոզմունք հայտնելով, որ ԱՄՆ-ն բավարար ջանքեր կգործադրի, խաղաղության եւ անվտանգային երաշխիքներ ապահովելու համար: Աննա Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը չպատժվեց 2020 թվականի ագրեսիվ գործողությունների համար եւ այսօր էլ շարունակում է նույն ձեռագիրը: Նա խնդրել է գործել` նշելով, որ հակառակ դեպքում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը կշարունակվի: «Ձեր ուղերձները շատ հստակ էին, գիտակցում եմ, որ պատմական պահ է այս երկրի համար: Ուզում եմ նշել, որ ինքս ԱՄՆ-ում ձեր նշած գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի նախաձեռնող եմ: Դրանցից մեկն էլ ԱՄՆ նախագահին լիազորություններ տալն է, որպեսզի նա կարողանա պատժամիջոցներ կիրառել այնպիսի դերակատարների նկատմամբ, ինչպիսին Ադբեջանն է: Այդ օրենսդրական նախաձեռնությամբ հղում կկատարվի նաեւ 907-րդ բանաձեւին` Ադրբեջանին աջակցությունը սահմանափակելու վերաբերյալ: Օրենսդրությունը նաեւ նախատեսելու է ֆինանսավորում` հումանիտար օգնության համար»,- ասել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը: Նա նաեւ տեղեկացրել է, որ այցելել է Լաչինի միջանցք եւ հանդիպելու է բռնի տեղահանված անձնաց հետ:
16:15 - 25 սեպտեմբերի, 2023
«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ

Երեկ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արթուր Խաչատրյանը ու Արմենուհի Կյուրեղյանը հանդիպել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիու հետ։ «Ողջունելով հյուրերին Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ ներկայացուցիչներին խմբակցության նամակին արագ և պատշաճ արձագանքելու, հանդիպում նախաձեռնելու, ինչպես նաև Հայաստանում իրականացրած գործունեության համար։ Թիերի Ռիբոն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Կարմիր Խաչի գործունեությունը բարձր գնահատելու համար։ Հանդիպման մասնակիցները քննարկել են ԿԽՄԿ-ի աշխատանքը արդիական մարդասիրական խնդիրների շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ անձանց, Լաչինի միջանցքով տեղաշարժի, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության հետևանքով 1990-ականներից և 2020-ից անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանն առնչվող հարցերին»,- ասվում է «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։
16:45 - 16 սեպտեմբերի, 2023
Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ Փաշինյանը խեղաթյուրում է միջազգային փաստաթղթերի բովանդակությունը
 |hetq.am|

Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ Փաշինյանը խեղաթյուրում է միջազգային փաստաթղթերի բովանդակությունը |hetq.am|

hetq.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի այն հատվածին, որ վերջինս հայտարարել էր, թե Ալմա Աթայիի հռչակագիրը Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվել է 1992թ. փետրվարին, այն Հայաստանի օրենսդրության անբաժանելի մասն է: Պատգամավորը նշեց, որ վարչապետի այդ պնդումը իրականության հետ որևէ աղերս չունի: Հայաստանը չի վավերացրել այդ հռչակագիրը և որևէ երկիր չի վավերացրել այդ հռչակագիրը՝ ոչ վերապահումներով, ոչ՝ առանց, հետևաբար չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության անբաժանելի մաս: Արթուր Խաչատրյանն ասաց, որ Հայաստանը 1992թ․ վավերացրել է Ալմա Աթայում ստորագրված մեկ այլ փաստաթուղթ: Պատգամավորը ցույց տվեց մի փաստաթուղթ, որը արձանագրություն էր Հայաստանը Մինսկի համաձայնագրին միանալու մասին: Նա պնդեց, որ դա է վավերացվել, այլ ոչ թե հռչակագիրը: Պատգամավորը մատնանշեց մի շարք փաստաթղթեր, որոնք վավերացվել են Հայաստանի կողմից: Նա կասկածեց, որ 5 տարվա Հայաստանի ղեկավար Փաշինյանը հույժ կարևոր մանրամասներին ծանոթ չլինի: Ա. Խաչատրյանի դիտարկմամբ՝ իրականության աղճատումը մեկ նպատակ է հետապնդում՝ չնդունել սեփական մեղքը և սեփական ձախողումների համար ժամանակի և տարածության մեջ փնտրել մեղավորներ: Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը վարչապետից հետաքրքրվեց, թե ե՞րբ Ալմա Աթայի հռչակագիրը դարձավ Արցախի հակամարտության հիմք և ո՞վ է դրա նախաձեռնողը: Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին նշեց, որ գուցե արձանագրության մասով ձևակերպումների հարցում ճշգրիտ չի եղել, սակայն բառի բուն իմաստով ճշգրիտ է եղել: Վարչապետը մատնանշեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը և խնդրեց իր հեռախոսը, որպեսզի նրա հայտարարությունը գտնի՝ համոզելու համար, որ Արցախի բանակցությունների հիմք դարձել է շատ վաղուց՝ 1991 թվականից:  Արթուր Խաչատրյանն էլ հակադարձեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը իրավական հիմք չէ:
18:43 - 13 սեպտեմբերի, 2023
Գորիսի օդանավակայանը վերագործարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում
 |hetq.am|

Գորիսի օդանավակայանը վերագործարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում |hetq.am|

hetq.am: Արձակուրդից հետո այսօր աշնանային նստաշրջանի առաջին հարցուպատասխանի օրն է՝ պատգամավորների և կառավարության անդամների միջև: Հարցեր տալու համար հերթագրվել է 28 պատգամավոր: Ընդդիմությունից հերթագրվել էին միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե որ փուլում է գտնվում Գորիսի օդանավակայանի վերագործարկման հարցի ուսումնասիրությունը: Նման հանձնարարական է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ: Նախարար Գնել Սանոսյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ որոշակի աշխատանքներ արդեն իրականացվել են: Աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք և տեղում ծանոթացել առկա իրավիճակին:  Նախարարն անելիքները երկու մասի բաժանեց. բուն թռիչքուղի և շենք, շինությունները, որոնք պետք է սպասարկեն քաղաքացիներին: Պլանավորվել է առաջինը թռիչքուղին կարգի բերել, հետո՝ մնացածը: Սանոսյանն ասաց, որ Գորիսի օդանավակայանը կարող է նույնիսկ ռեզերվային օդանավակայան օգտագործվել, երբ եղանակային պայմաններով պայմանավորված հնարավոր չլինի Կապանում վայրէջք կատարել:  Մոտ օրերս նորից աշխատանքային խումբ է գործուղվելու, պատրաստվում են նաև ֆինանսական հաշվարկներին վերաբերող փաստաթղթեր: Ինչ վերաբերում է Կապանի օդանավակայանի շահագործմանը, Գնել Սանոսյանն ասաց, որ մի քանի տեխնիկական չվերթներ իրականացնելուց հետո արձանագրել են որոշ մասնագիտական խնդիրներ կամ անելիքներ: Այժմ կանոնավոր չվերթներ են իրականացվում շաբաթվա երկու օրերի ընթացքում: Նախարարը հայտնեց, որ 4 անգամ թռիչքներ չեն իրականացվել՝ եղանակային պայմաններից ելնելով: Նման վիճակներ, ըստ Սանոսյնանի, եղել են նաև խորհրդային տարիներին: Ընթացքում նոր սարքավորումներ պետք է տեղադրվեն:
17:23 - 13 սեպտեմբերի, 2023
Կոչ ենք անում ՌԴ իշխանությանը գործուն քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը ապահովելու համար. Օհանյան
 |armenpress.am|

Կոչ ենք անում ՌԴ իշխանությանը գործուն քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը ապահովելու համար. Օհանյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի  ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լաչինի միջանցքում մարդկանց և բեռների երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը: Այս մասին ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ հայտարարությունների ժամին: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև իշխանությանը մեղադրեց հակառուսական տրամադրություններ գեներացնելու, ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փորձերի մեջ՝ կոչ անելով դադարեցնել դա: Ըստ Օհանյանի՝ արցախահայության թեկուզ և նվազագույն անվտանգությունն այսօր ապահովում են ՌԴ խաղաղապահները: «Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը, հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների էթնոկրոնական կազմը, ռեսուրսները, տարանցիկ հաղորդակցային պոտենցիալը, ինչպես նաև փոխադարձ զսպման ուժերի ու միջոցների բաշխումը, պետք է նվազագույնի հասցնի ռազմական գործողությունների ռիսկը: Առնվազն քաղաքական կարճատեսություն ու արկածախնդրություն է կարծել, թե նման անվտանգային ճարտարապետություն կարելի է կերտել առանց ՌԴ-ի մասնակցության: Հայ ժողովրդի մի էական հատված Արցախյան հակամարտության արդար կարգավորումը և թուրքական երկու հարևան պետությունների հետ խաղաղ համակեցությունը պայմանավորում է ՌԴ-ի ակտիվ ներգրավմամբ»,-ասաց Օհանյանը: Նա անհասկանալի և անընդունելի համարեց տարածաշրջանում Ռուսաստանի այսօրվա չեզոք կառուցողական, միջնորդական քաղաքականությունը: « Կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին՝ հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը՝ գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում մարդկանց և բեռների երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը»,-եզրափակեց Օհանյանը:  
17:59 - 12 սեպտեմբերի, 2023
Փաշինյանի քաղաքականության հետևանքով Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտությունում հանդես է գալիս ուղղակի մասնակից. Խաչատրյան
 |panorama.am|

Փաշինյանի քաղաքականության հետևանքով Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտությունում հանդես է գալիս ուղղակի մասնակից. Խաչատրյան |panorama.am|

panorama.am: «Հայաստանի իշխանությունները վախենում են Ադրբեջանից, Ալիևից, դա է պատճառը, որ չեն շնորհավորել Սամվել Շահրամանյանին՝ Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ այս պահին, երբ Արցախն իր գոյության ընթացքում թերևս  ամենաճակատագրական պահին է գտնվում, երբ Արցախի գոյության խնդիրն է, 120 հազար հայերի կյանքի խնդիրն է, առավել քան երբևէ անհրաժեշտ է ՀՀ քաղաքական աջակցությունը։ «Այդ քաղաքական աջակցությունն այսօր, ցավոք սրտի, Արցախի մեր հայրենակիցները, ողջ հայ ժողովուրդը չի տեսնում։ Դա  հերթական պարտվողական քաղաքականության շարունակությունն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն, առանց դրա իրավունքն ունենալու, դավադրաբար հայտարարել է, որ ճանաչում է  Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ. «Սա նույն պարտվողական դավադիր քաղաքականության հետևանքն է»։ Ա. Խաչատրյանն ասաց, որ Հայաստանը պետք է կարողանա իր հարցերը լուծել, այլ ոչ թե փորձի ժամանակի ու տարածության  մեջ մեղավորներ գտնել. «Մեղավոր են համանախագահները, նախկինները, քովիդը, գլոբալ տաքացումները… այս իշխանության համար մեղավոր են բոլորը, բացի իրենցից։ Հայաստանի իշխանությունը  պետք է հասկանա, որ իրենք են պատասխանատու  ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ճակատագրի համար»: Ըստ Ա.Խաչատրյանի, ակնհայտ է՝ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն կա։ «Այն պայմաններում, երբ 120 հազար հայերի ֆիզիկական գոյությունը պայմանավորված է ռուսական կողմի ներկայությամբ, այդ լարվածությունը բավականաչափ ռիսկային քայլ է։ Ես չեմ ուզում թյուր պատկերացում ստեղծվի, որ գոհ եմ խաղաղապահ առաքելության իրականացման որակից։ Ոչ, նույնպես բազմաթիվ հարցեր ունենք, բայց այս  պահին այդ ռիսկային  խաղն անհասկանալի է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Հարցին՝ ի՞նչն է պատճառը, Ա. Խաչատրյանը պատասխանց. «Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, այլապես ի՞նչ պետք է լինի»։ Նա նաև նշեց, որ Փաշինյանն ու իր քաղաքական խմբակն իրենց քաղաքականության հետևանքով հայ-ադրդբեջանական հարաբերությունների մեջ բացեցին Թուրքիայի մուտքը, Թուրքիան հանդես է գալիս ոչ թե երրորդ կողմ, այլ  հակամարտության ուղղակի մասնակից և կարողանում է իր պայմանները թելադրել։
14:50 - 11 սեպտեմբերի, 2023
Որևէ ներքին վտանգ կա՞, որ վավերացվում է «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրությունը. Ագնեսա Խամոյան
 |panorama.am|

Որևէ ներքին վտանգ կա՞, որ վավերացվում է «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրությունը. Ագնեսա Խամոյան |panorama.am|

panorama.am: Ազգային ժողովում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց, որ ՀՀ Սամանադրությամբ էլ արգելված է մահապատիժը, ապա հարցրեց՝ բոլոր դեպքերում մահապատժի  վերացման մասին թիվ 13 արձանագրության վավերացումը որևէ հավելյալ այլ հանգամանքով պայմանավորվա՞ծ է։ Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ասաց, որ այն որևէ լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնելու, արդեն իսկ Սահմանադրական նորմ է. «Մենք ունենք վավերացրած երկու արձանագրություն, 13-րդ արձանագրությունը վավերացնելը շարունակական միջազգային պարտավորությունների կատարման մեր հաջորդիվ ու վերջնական քայլն է»։ Ագնեսա Խամոյանն արձագանքեց. «Նկատի ունեմ, այսինքն, որևէ ներքին վտանգ, մտավախություն, որ, օրինակ  Սահմանադրությամբ կարող է այդ մասով փոփոխություն տեղի ունենալ, բայց, փաստորեն, արձանագրության վավերացումը բոլոր դեպքերում ամրագրելու է  մահապատժի վերացումը։ Նման եզրահանգումներ, վերլուծություներ, անհնագստություններ կա՞ն»։ Կարեն Կարապետյանն ասաց. «Վերլուծություններ, անհանգստություններ չկան, քանի որ մահապատիժն ամբողջապես արգելված է մեր Սահմանադրությամբ, ուղղակի հավելյալ մեր միջազգային մակարդակով դրա վերահաստատման քայլն է»։ 
12:17 - 11 սեպտեմբերի, 2023
Վստահ եմ՝ Ադրբեջանը չի վավերացնի այս արձանագրությունը, բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք․ Արծվիկ Մինասյան  |tert.am|

Վստահ եմ՝ Ադրբեջանը չի վավերացնի այս արձանագրությունը, բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Այս արձանագրության վավերացման շրջանակներում շատ կարևոր է ի լուր աշխարհի ևս մեկ անգամ արձանագրել և հայտարարել է, թե ինչպես է ադրբեջանական ռեժիմը մարդկանց գնդակահարում Հադրութի հրապարակում, ինչպես են գնդակահարում գերիներին։ Այս մասին ԱԺ-ում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Ադրբեջանի կատարած վայրագրությունների արձանագրումը և՛ մեզ համար, և՛ միջազգային հանրության համար պետք է հետագայում դառնա Ալիևի և նրա վարչակազմին պատժի ենթարկելու իրական հնարավորություն։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանը չի վավերացնի այս արձանագրությունը, բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք, գործողություններ իրականացնենք, որպեսզի ի լուր աշխարհի արձանագրենք, որ մենք գործ ունենք մարդատյաց և մարդակեր ռեժիմի հետ»,- ասաց նա։
11:43 - 11 սեպտեմբերի, 2023
Պաշտոնական Երևանից մինչև օրս Սամվել Շահրամանյանին շնորհավորական ուղերձ չի հղվել․ Գեղամ Մանուկյան
 |tert.am|

Պաշտոնական Երևանից մինչև օրս Սամվել Շահրամանյանին շնորհավորական ուղերձ չի հղվել․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Այսօր ՀՀ ԱԺ-ն թերևս կարող էր առաջին կետով քննարկեր ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրության հետ կապված շնորհավորանքի ուղերձ հղելու հարցը։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Ընդդիմադիր պատգամավորը Հայաստանի ամենաբարձր ամբիոնից հայ ժողովրդի, իր կուսակիցների անունից ևս մեկ անգամ  շնորհավորեց Սամվել Շահրամանյանին։ Ըստ Մանուկյանի՝ Արցախի ԱԺ-ն հանդես բերեց վճռականություն և միասնականություն։ Նա  ասաց, որ Արցախում շատ պատասխանատու փուլում է նորընտիր նախագահն ստանձնում պաշտոնը, երբ ռազմաքաղաքական, հումանիտար և ներքին կյանքը լարված է։ «Արցախում ընտրված նախագահից հայ ժողովուրդն ակնալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու կարողություն և մարտահրավերներին դիմակայելու ունակություն և կամք»,- նշեց պատգամավորը։ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, թե որքան էլ զարմանալի է, բայց պաշտոնական Երևանից մինչև օրս որևէ շնորհավորական ուղերձ Արցախ՝ Սամվել Շահրամանյանին չի հղվել։
10:33 - 11 սեպտեմբերի, 2023
«Հայաստան» խմբակցությունը լիարժեք զորակցելու է Արցախի իշխանություններին

«Հայաստան» խմբակցությունը լիարժեք զորակցելու է Արցախի իշխանություններին

ՀՀ ԱԺ «Հայաստան » խմբակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին․ «Մեծարգո պարոն Շահրամանյան, շնորհավորում ենք Արցախի Հանրապետության համար այս ճակատագրական փուլում ԱՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այսօր անասելի պատասխանատու, դժվար ու նաեւ պարտավորեցնող է իր ինքնորոշման, պետականության կայացման եւ արտաքին թշնամուն դիմագրավելու ու ներքին մարտահրավերները պատվով լուծելու հրամայականի պայմաններում Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելը։ Մաղթում ենք Ձեզ վճռականություն, կամք, իմաստնություն, ողջախոհություն այս դժվարին առաքելությունն իրականացնելու գործում։ Վստահ ենք, որ հասարակական եւ քաղաքական համախմբմամբ, իշխանության բոլոր ճյուղերի հետ համատեղ աշխատանքով, կամքով ու վճռականությամբ կապահովեք Արցախի Հանրապետության լիարժեք կենսագործունեությունը իր իրավունքների համար դժվարին աշխատանքում։ Վստահեցնում ենք, որ մեր խմբակցությունը, իր ստանձնած պատասխանատվության ամբողջական ծավալով շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության եւ արցախահայության կողքին, լիարժեք զորակցելու է Արցախի իշխանություններին եւ Ձեզ այս դժվարին փուլը հաղթահարելու ու Արցախ աշխարհը խաղաղ ու բարեկեցիկ կյանք վերադարձնելու պայքարում»։
16:05 - 09 սեպտեմբերի, 2023
ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Երևանի Ազատության հրապարակում 18:00-ից մեկնարկել էր ընդդիմության հրավիրած՝ Արցախի Հանրապետության օրվան նվիրված հանրահավաքը: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:15-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 10500 մարդ: «Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Նշենք, որ որոշ քաղաքացիներ կանգնած էին ծառերի տակ, ուստի նրանց քանակը հաշվել հնարավոր չի եղել: Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հանրահավաքի՝ դրոնով արված տեսանյութը՝ այստեղ։
22:08 - 02 սեպտեմբերի, 2023