Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

ԱԽ քարտուղարը դեսպաններին ներկայացրել է ԼՂ շփման գծի և սահմանի երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ կուտակումների մասին

ԱԽ քարտուղարը դեսպաններին ներկայացրել է ԼՂ շփման գծի և սահմանի երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ կուտակումների մասին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այս մասին Գրիգորյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:  «Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասներ եմ ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ: Ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությանն եմ նաև արժանացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը»,-նշել է Գրիգորյանը: Նա հանդիպմանը նաև ընդգծել է միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով։
21:33 - 06 սեպտեմբերի, 2023
ԱԽ քարտուղարը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին տեղեկացրել է ԼՂ շփման գծի և սահմանի երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-ի կուտակումների մասին

ԱԽ քարտուղարը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին տեղեկացրել է ԼՂ շփման գծի և սահմանի երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-ի կուտակումների մասին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից: ԱԽ քարտուղարը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ: Քարտուղարը ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությանն է նաև արժանացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը: Ա. Գրիգորյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով։
17:53 - 06 սեպտեմբերի, 2023
Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասին: Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից: ԱԽ քարտուղարը նորանշանակ դեսպանին շնորհավորել է պաշտոնի ստանձման կապակցությամբ և կարևորել Հայաստան-Լիտվա երկկողմ համագործակցությունը։ Դեսպանն իր հերթին հայտնել է, որ շարունակելու է բոլոր ջանքերը ներդնել՝ Հայաստան-Լիտվա ինչպես բարեկամական, այնպես էլ համագործակցային ամուր հարաբերությունների պահպանման և զարգացման համար։ Քարտուղար Գրիգորյանը լիտվացի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերջին սրացումները և անդրադարձել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամին։
10:03 - 06 սեպտեմբերի, 2023
ԱԽ քարտուղարը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ի ադրբեջանական սադրանքի մանրամասները

ԱԽ քարտուղարը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ի ադրբեջանական սադրանքի մանրամասները

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարԱրմեն Գրիգորյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Գրիգորյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Բարձր եմ գնահատել դեսպանի պաշտոնավարման ընթացքում ունեցած մեծ ներդրումը Հայաստան-Նիդերլանդներ անվտանգային համագործակցության ոլորտում և մաղթել հաջողություններ նրա բոլոր նախաձեռնություններում: Նիկո Սխերմերսը իր հերթին բարձր է գնահատել հայկական կողմի հյուրընկալությունը և վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Քննարկել ենք տարածաշրջանի անվտանգային միջավայրը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Դեսպանին ներկայացրել եմ նաև սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքի մանրամասները»,- գրել է Գրիգորյանը։
18:12 - 01 սեպտեմբերի, 2023
Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի վարչապետի խորհրդականին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը

Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի վարչապետի խորհրդականին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը

Օգոստոսի 29-ին Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: «Շնորհավորել եմ «Չանդրայաան 3» առաքելության լուսնի վրա կատարած բարեհաջող վայրէջքի առիթով: Վերոնշյալի շրջանակներում քննարկել ենք տիեզերական արդյունաբերության ոլորտում հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը: Զրուցակցիս հետ քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային զարգացումներին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և կարևորել դրա հաղթահարման համար միջազգային համայնքի ներգրավվածությունը: Գոհունակությամբ ընդգծել ենք հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը և քննարկել մի շարք ոլորտներում հարաբերությունները զարգացնելու հեռանկարները»,- գրել է Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում։
14:50 - 29 օգոստոսի, 2023
ԱԽ քարտուղարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը

ԱԽ քարտուղարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը

Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: ԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նա կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում:  Ա. Գրիգորյանը կարևորել է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման հետագա հեռանկարները: Կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված և օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ շեշտելով Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը:
17:23 - 10 օգոստոսի, 2023
ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչների հետ

ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սարա Արկինի և Դամյան Մերֆիի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակից: ԱԽ քարտուղարը ողջունել է հանձնաժողովի անդամների այցը Հայաստան և կարևորել նման փոխայցելությունները: Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչող հարցերի լայն շրջանակ: Ա. Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը: Կողմերը նաև քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
13:50 - 09 օգոստոսի, 2023
ԱԽ քարտուղարն ընդունել է ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիին

ԱԽ քարտուղարն ընդունել է ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիին

Օգոստոսի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: «Ա. Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեության ընթացքում կնպաստի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել են կատարել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները»,- ասված է հաղորդագրությունում:
13:38 - 08 օգոստոսի, 2023
Իրանը լիովին աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը. Ահմադիանը՝ Արմեն Գրիգորյանի հետ զրույցում |news.am|

Իրանը լիովին աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը. Ահմադիանը՝ Արմեն Գրիգորյանի հետ զրույցում |news.am|

news.am: Վերահաստատելով Իրանի աջակցությունը ողջ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը կոչ է արել  բանակցային ճանապարհով հակամարտությունների կարգավորման, հաղորդում է Tasnim-ը: «Երկուշաբթի օրը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում Ալի Աքբար Ահմադյանը հայտարարել է, որ դիվանագիտությունն ու երկխոսությունը լավագույն տարբերակներն են երկրների միջև հակամարտությունները դադարեցնելու համար։ Նա ընդգծել է, որ Իրանը լիովին աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Իրանի անվտանգության ծառայությունների ղեկավարները քննարկել են նաև փոխադարձ հարցեր, հատկապես տնտեսական կապերի ընդլայնումը, տարածաշրջանի վերջին զարգացումները»,- հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Գրիգորյանը շնորհավորել է Ահմադյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր պաշտոնում՝ հուսալով, որ դա օգուտ կբերի Իրանի բարեկամ ժողովրդին, հաղորդում է Press TV-ն։ «Անցյալ ամիս Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թեհրանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ասաց, որ Իրանն աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և կտրականապես դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Իրանի նախագահը նաև ընդգծել է Հայաստանի հետ կապերի բարելավման կարևորությունը և հայտարարել, որ ոչ մի խոչընդոտ չի կարող խանգարել փոխադարձ հարաբերությունների ընդլայնմանը»,- ընդգծում է Tasnim-ը։
13:18 - 08 օգոստոսի, 2023