Աֆղանստան

Սահմանակցում է արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, հարավից և հարավ-արևմուտքից`   Պակիստանին, հյուսուսից` Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, ծայր արևելքից` Չինաստանին և Հնդկաստանին։
Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։ Երկրի ամենախոշոր գետը` Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը և այլն։

Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության (ԱԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. սեպտեմբերի 5-ին:

«Թալիբան»-ը մեծ կորուստներ է կրել Փանջշերում եւ վերահսկողությունը կորցրել մի քանի գավառների նկատմամբ |armenpress.am|

«Թալիբան»-ը մեծ կորուստներ է կրել Փանջշերում եւ վերահսկողությունը կորցրել մի քանի գավառների նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը հաղորդել է, որ իր վերահսկողության տակ է վերցրել Չարիքար քաղաքը՝ Քաբուլից դեպի հյուսիս ընկած Փարվանի նահանգի կենտրոնը, եւ որ «Թալիբան»-ը Փենջաբում տեղի ունեցած մարտերի արդյունքում մեծ կորուստներ Է ունեցել: Ճակատի ներկայացուցիչները Twitter-ում գրել են, որ անցած գիշեր թալիբները Փանջշերի հարթավայրի վրա գրոհը շարունակել են մի քանի ուղղություններով՝ Խավաքի լեռնանցքի կողմից, Անդարաբի հարթավայրի միջով, Սալանգի լեռնանցքի կողմից՝ Շոթուլ գավառի շրջանում, ինչպես նաեւ Փարվանի նահանգի Գուլբախոր քաղաքի կողմից: Նրանց տվյալներով, «Թալիբան»-ի գրոհից առաջ ընկերությանն ստիպել են անջատել Փանջշերի կապի եւ ինտերնետի ծառայությունները, ինչպես նաեւ էլեկտրաԷներգիայի մատակարարումը: Բոլոր երեք ուղղություններով, նշվում է Twitter-ի հաղորդագրությունների մեջ, թալիբները ծանր կորուստներ են կրել, զինյալների տասնյակ մարմիններ մնում են մարտի դաշտում: Մի քանի տասնյակ արմատականներ գերի են հանձնվել, Ճակատի մարտիկների շրջանում նույնպես կորուստներ կան: Խովաքի լեռնանցքում թալիբներն ունեցել են առնվազն 100 սպանված, խմբավորումն ամբողջովին ջախվախվել է Շոթուլ գավառում, Սալանգի շրջանում խմբավորումը շրջափակվել է, հավելել են հակաթալիբյան դիմադրության ներկայացուցիչները։ Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
12:10 - 03 սեպտեմբերի, 2021
«Թալիբան»-ը մտադիր է սպանել Փանջշերի դիմադրության առաջնորդին. Աֆղանստանի դեսպան |armenpress.am|

«Թալիբան»-ը մտադիր է սպանել Փանջշերի դիմադրության առաջնորդին. Աֆղանստանի դեսպան |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» շարժումը մտադիր Է վերացնել Փանջշերում գործող Աֆղանստանի դիմադրության ճակատի գործող առաջնորդ Ահմադ Մասուդին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Տաջիկստանում այդ երկրի դեսպան Մուհամադ Զոհիր Ագբարը: «Թալիբները երբեք չեն գնա նրանց (Փանջշերում դիմադրության առաջնորդների) հետ բանակցությունների, նրանք քաղաքական գործիչներ չեն, այլ ահաբեկիչներ, որոնք դեռ երեք տարի առաջ եղել են աշխարհի բազմաթիվ երկրներում արգելված կազմակերպությունների ցուցակում»,-ասել Է դիվանագետը: Ագբարը կարծիք Է հայտնել, որ թալիբների նպատակն Է՝ «ծնկի բերել ամբողջ Աֆղանստանը» եւ ոչնչացնել դիմադրության առաջնորդներին, հատկապես Ահմադ Մասուդին: «Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ «Թալիբան»-ը պատրաստ չԷ հակամարտող կողմի հետ բանակցությունների: Զինյալներն օգոստոսին գրավել են Աֆղանստանի գրեթե ողջ տարածքը: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում Է Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերը: Այնտեղ գործող Աֆղանստանի դիմադրության ճակատի առաջնորդը՝ «Հյուսիսային դաշինքի» հանգուցյալ ղեկավար Ահմադ Շահ Մասուդի որդին՝ Ահմադ Մասուդը, հայտարարել Է, որ թալիբների դեմ պայքարը կդադարեցնի, եթե նրանք ստեղծեն ներառական կառավարություն եւ ապահովեն քաղաքացիական իրավունքների պահպանումը: Դրա հետ մեկտեղ, ՌԻԱ Նովոստիի հաղորդագրության համաձայն, Աֆղանստանի նոր կառավարության ձեւավորման շուրջ կոնսուլտացիաներն ավարտվել են, հանգուցային պաշտոններն զբաղեցրել են «Թալիբան»-ի ներկայացուցիչները:
11:19 - 01 սեպտեմբերի, 2021
Թալիբները կգնահատեն Քաբուլի օդանավակայանի տեխնիկական վիճակը թռիչքների վերսկսման համար |armenpress.am|

Թալիբները կգնահատեն Քաբուլի օդանավակայանի տեխնիկական վիճակը թռիչքների վերսկսման համար |armenpress.am|

armenpress.am:  «Թալիբան» արմատական շարժման անդամները կատարում են Քաբուլի միջազգային օդանավայանի տեխնիկական վիճակի գնահատում եւ ստուգում այն բանից հետո, երբ երկրից հեռացան վերջին օտարերկրացի զինվորականները, որոնք պատասխանատու Էին օդային նավահանգստի աշխատանքի համար: Ինչպես օգոստոսի 31-ին Al Jazeera հեռուստաաիքին հայտարարել Է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, թալիբները պլանավոում են շուտով վերսկսել ինքնաթիռների ընդունումն ու ճանապարհումը: «Այժմ մենք օպերատիվ կերպով զբաղվում ենք օդանավակայանի աշխատանքի կարգավորմամբ: Կատարվում Է (օդային նավահանգստի) տեխնիկական վիճակի գնահատում եւ ստուգում, մասնավորապես, որպեսզի վերսկսվի միջազգային եւ ներքին ավիահաղորդակցությունը»,- ասել Է Մուջահիդը: «Թալիբան» շարժման քաղաքական թեւի ներկայացուցիչ Անաս Հաքանին Al Jazeera-ի մեկաբանությունում հավելել Է, որ օդանավակայանն իր աշխատանքը կվերսկսի մի քանի օրվա ընթացքում: «Մենք պատրաստ ենք վերսկսելու օդանավակայանի աշխատանքը: Մենք դա կանենք (մի քանի) օրվա ընթացքում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:24 - 31 օգոստոսի, 2021
ՄԱԿ-ն Աֆղանստանի հարցով բանաձև ընդունեց |azatutyun.am|

ՄԱԿ-ն Աֆղանստանի հարցով բանաձև ընդունեց |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները պետք է այսօր դուրս բերի բանակն Աֆղանստանից: Այդպիսով, 20 տարի տևած ամերիկյան ռազմական ներկայությունն այդ երկրում ավարտվում է: Մինչդեռ, նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրուրդն ընդունել է բանաձև, որը թալիբներին պարտավորեցնում է հարգել երկրից մարդկանց ազատ հեռանալու իրավունքը: Այնուամենայնիվ բանաձևում տեղ չի գտել դրույթը Քաբուլի օդակայանի տարածքն անվտանգության գոտի հռչակելու և ապահով տարհանում իրականացնելու մասին, որն առաջարկել է Ֆրանսիան: Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ առաջարկած բանաձևի նախագիծն ընունվել է 13 կողմ և 2 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ: Չեզոքություն են պահպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը: Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, որ բանաձևի հեղինակներն անտեսել են ռուսական կողմի առաջարկները: Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է տեքստում նշել արտասահմանում Աֆղանստանի ֆինանսական միջոցների սառեցման անբարենպաստ ազդեցությունն այդ երկրի տնտեսության վրա և տնտեսական ոլորտում աֆղանստանցի բարձրակարգ մասնագետների հեռանալու բացասական հետևանքը: Արդյունքում Ռուսաստանը ձեռնպահ է մնացել, բայցև վետո չի սահմանել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը թալիբներին կոչ է անում երկրից անարգել հեռանալու իրավունք տալ բոլոր օտարեկրացիներին, ինչպես նաև այդ ցանկությունը հայտնած աֆղանստանցիներին: Ընդ որում, բանաձևում աֆղանստանցիներին առնչվող այդ դրույթը ժամանակի առումով սահմանափակում չունի: Տեքստում նշվում է, որ աֆղանստանցիները կարող են երկրից հեռանալ ցանկացած ժամանակ՝ ցամաքային բոլոր անցակետերով և օդային ճանապարհյով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թալիբներից ակնկալում է կատարել բոլոր ստանձնած պարտավորությունները: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի համոզմամբ, նպատակահարմար կլիներ, որ ՄԱԿ-ը Քաբուլի օդակայանի տարածքը հռչակի «անվտանգ գոտի» և ստանձնի այդ ռեժիմն ապահովելու առաքելությունը, սակայն տեքստում այդ դրույթը տեղ չի գտել: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
11:28 - 31 օգոստոսի, 2021
Ահմադ Մասուդի զորքերը ջախջախել են թալիբներին Փանջշերի մատույցներում |armenpress.am|

Ահմադ Մասուդի զորքերը ջախջախել են թալիբներին Փանջշերի մատույցներում |armenpress.am|

armenpress.am: Ահմադշահ Մասուդի որդու՝ Ահմադ Մասուդի զորքերը ջախջախել են թալիբներին Փանջշերի մատույցներում՝ խափանելով ճեղքման նրանց փորձը: Այդ մասին «Սպուտնիկ Տաջիկստանին» հայտնել է Փանջշերյան դիմադրության ճակատի մամուլի քարտուղար Ֆահիմի Դաշտին: Ռազմական բախումը դիմադրության ուժերի և թալիբների միջև տեղի է ունեցել Անդարոբի մոտ: Դաշտին պատմել է, որ դիմադրության ուժերը՝ Թուղրալի Անդարոբի հրամանատարությամբ, տակտիկական նահանջ են կատարել դեպի Սարաբի կիրճ՝ այդպիսով թալիբներին գցելով ծուղակը: Ռազմական այդ խորամանկության արդյունքում սպանվել է 10 թալիբ, ևս 50-ը տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: Անդարոբը դեպի երկրի արևելքում գտնվող Փանջշերյան կիրճ տանող ամենահեշտ և բաց ճանապարհներից մեկն է: Փանջշերյան կիրճն այժմ դարձել է հակաթալիբանական ուժերի հիմնական կենտրոնը՝ «Հյուսիսային ալյանսի»՝ ահաբեկիչների կողմից 20 տարի առաջ սպանված առաջնորդ Ահմադշահ Մասուդի որդու Ահմադ Մասուդի և Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի գլխավորությամբ:
22:33 - 30 օգոստոսի, 2021
ԵՄ-ն աջակցություն ցույց կտա Աֆղանստանի հարեւան երկրներին փախստականների ընդունելու համար |armenpress.am|

ԵՄ-ն աջակցություն ցույց կտա Աֆղանստանի հարեւան երկրներին փախստականների ընդունելու համար |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը (ԵՄ) ֆինանսական օգնություն ցույց կտա Աֆղանստանի հարեւան երկրներին փախստականներին տեղավորելու համար: Օգոստոսի 30-ին Corriere della Sera թերթում հարապարկված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Եվրոպայի կարողություններն ունեն իրենց սահմանները, առանց սերտ համագործակցության ոչինչ չի կարելի անել: Հարեւան երկրները գոծընթացում կներգրավվեն ավելի շատ եւ ավելի շուտ, քան Եվրոպան: Այնպես որ, այո՛, դա նաեւ նշանակում Է ֆինանսական օժանդակության տրամադրում այդ երկրներին, ինչպես դա եղավ Թուրքիայի հետ»,- հայտարարել Է Եվրոպայի դիվանագիտության ղեկավարը: Նրա կարծիքով՝ Եվրոպան պետք Է դասեր քաղի Աֆղանստանի իրադրությունից, որպեսզի ամրապնդի «անդրատլանտյան հարաբերությունները եւ դրանք դարձնի ավելի հավասարակշռված»: Բորելն ընդգծել Է, որ Եվրամիությանն անհրաժեշտ Է «սովորել աշխատել միասին եւ ամրապնդել ռազմավարական ինքնավարության գաղափարը»: «Եվրամիության ռազմավարական կողմնացույցում» «արտաքին քաղաքական ռազմավարական հայեցակարգում» մենք առաջարկում ենք ստեղծել արագ հակազդման ուժերի (Initial Entry Force) եվրոպական ստորաբաժանում, որը կարողանա արագորեն գործել արտակարգ իրավիճակներում: Եվրամիությունը պետք Է հնարավորություններ ունենա միջամտելու սեփական շահերի պաշտպանության համար, երբ ամերիկացիները չեն ցանականում միջամտել»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:30 - 30 օգոստոսի, 2021
Թալիբները հայտարարել են, որ շուտով լիովին վերահսկելու են Քաբուլի օդանավակայանը |armenpress.am|

Թալիբները հայտարարել են, որ շուտով լիովին վերահսկելու են Քաբուլի օդանավակայանը |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» շարժումն արդեն վերահսկում Է Քաբուլի օդանավակայանի մի մասը, եւ շուտով այն լիովին կանցնի նրանց վերահսկողության ներքո: Այդ մասին NHK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը: «Ամերիկան հեռացել Է օդանավակայանի մի քանի գոտիներից, դրանք գտնվում են «Թալիբան» շարժման վերահսկողության ներքո: Մենք լավատեսությամբ սպասում ենք, թե երբ օտարերկրյա ստորաբաժանումներն ամբողջովին կհեռանան օդանավակայանից: Մոտ ժամանակներս օդանավակայանն ամբողջությամբ կանցնի թալիբների վերահսկության ներքո»,-ասել Է Մուջահիդը: Հարցազրույցը ձայնագրվել Է օգոստոսի 29-ին, բայց եթեր Է դուրս եկել օգոստոսի 30-ին: Ուրբաթ օրը՝ օգոստոսի 27-ին, թալիբները հայտարարել են, որ իրենց վերահսկողության ներքո են անցել օդանավակայանի զինվորական մասի գոտիները: Ավելի ուշ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հերքել Է դա, հայտարարելով, որ դեռ ամեն ինչ ԱՄՆ-ի զինվարականների վերահսկողության ներքո Է: Հաջորդ օրը Tolo News հեռուստաալիքը, վկայակոչելով շարժման ներկայացուցչին, հայտնել Է, որ ԱՄՆ-ի զինվորականները թողել են Քաբուլի օդանավակայանի երեք մուտք եւ մի քանի այլ շրջաններ, թալիբներն են դրանք վերահսկում: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է օգոստոսի առաջին տասնօրյակում, երբ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում Է Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերը: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: ԱՄՆ-ի զինվորականները եւ դիվանագետները պլանավորում են մինչեւ օգոստոսի 31-ն ավարտել կազմակերպված տարհանումը եւ հեռանալ երկրից, բայց խոստանում են շարունակել աջակցությունն այն օտարերկրացիներին եւ ռիսկի խմբի տեղի բնակիչներին, որոնք կցանկանան մեկնել ավելի ուշ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:23 - 30 օգոստոսի, 2021
Բայդենին զեկուցել են Քաբուլի օդանավակայանին մոտակայքում տեղի ունեցած հարձակման և օդակայանի աշխատանքի մասին |tert.am|

Բայդենին զեկուցել են Քաբուլի օդանավակայանին մոտակայքում տեղի ունեցած հարձակման և օդակայանի աշխատանքի մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ վարչակազմի աշխատակիցները զեկուցել են երկրի նախագահ Ջո Բայդենին Քաբուլի օդանավակայանի մոտակայքում հասցված ավիահարվածի մասին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:«Նախագահին տեղեկացրել են, որ Համիդ Քարզայի անվան օդանավակայանում աշխատանքը շարունակվում է առանց խափանումների: Նա հաստատել է հրամանը, որի համաձայն հրամանատարները պետք է բազմապատկեն ջանքերն առաջանահերթ առաջադրանքների կատարման համար և անեն ամեն անհրաժեշտ բան մեր քաղաքացիներին երկրում պաշտպանելու համար»,- ասվում է Փսակիի հաղորդագրության մեջ:Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, որ ամերիկյան ՀՕՊ համակարգերն առնվազն 5 հրթիռային հարված է որսացել երկուշաբթի առավոտյան Քաբուլի օդանավակայանի մոտակայքում:
10:47 - 30 օգոստոսի, 2021
«Մտադիր ենք ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև ներկայացնել Քաբուլում անվտանգության գոտի ստեղծելու մասին». Մակրոն |tert.am|

«Մտադիր ենք ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև ներկայացնել Քաբուլում անվտանգության գոտի ստեղծելու մասին». Մակրոն |tert.am|

tert.am: Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում բանաձևի նախագիծ կներկայացնեն Քաբուլում ՄԱԿ-ի կողմից կառավարվող անվտանգության գոտիներ ստեղծելու մասին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:«Մեր բանաձևի նախագիծը նախատեսում է Քաբուլում ՄԱԿ-ի կողմից վերահսկվող անվտանգության գոտու որոշում, ինչը թույլ կտա շարունակել հումանիտար գործունեությունը: Դա հիմք կտա ՄԱԿ-ին անհապաղ գործողություններ իրականացնելու, բացի այդ բոլորին հնարավորություն կընձեռի զբաղվելու իրենց գործով, իսկ միջազգային հանրությանը՝ պահպանել ճնշումը «Թալիբան»-ի նկատմամբ»,- ասել է Մակրոնը:Տվյալ գոտին անհրաժեշտ է այդ թվում և նրա համար, որ այնտեղ կարողանան թաքնվել աֆղանները, որոնք չեն հասցնի հեռանալ տարհանման չվերթներով: Մակրոնի խոսքով՝ երկրում «մի քանի հազար» մարդ է մնալու, որոնց Ֆրանսիան ցանկանում է ապաստան տալ:
14:49 - 29 օգոստոսի, 2021
Մեծ Բրիտանիան ավարտել է Աֆղանստանից քաղաքացիականների ու զինվորականների տարհանումը |armenpress.am|

Մեծ Բրիտանիան ավարտել է Աֆղանստանից քաղաքացիականների ու զինվորականների տարհանումը |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիան ավարտել է Քաբուլի օդանավակայանից քաղաքացիական անձանց, զինծառայողների, ինչպես նաև Աֆղանստանի այն քաղաքացիների տարհանումը, ովքեր այդ երկրում բրիտանական ռազմական գործողությունների երկար տարիների ընթացքում աջակցել են Լոնդոնին: Այս մասին հայտարարել է Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն: Նրա խոսքով՝ օգոստոսի 13-ից իրենք Աֆղանստանից տարհանել են շուրջ 15 հազար քաղաքացիական անձանց և հազար զինծառայողների: «Ժամանակն է ավարտել գործողությունների այս փուլը, սակայն մենք չենք մոռացել այն մարդկանց մասին, ովքեր ցանկանում են լքել երկիրը: Մենք շարունակում ենք անել հնարավոր ամեն բան նրանց օգնելու նպատակով: Մենք նաև չենք մոռացել Աֆղանստանի քաջ ժողովրդին, որն արժանի է ապրել խաղաղության ու անվտանգության մեջ»,- Քաբուլի օդանավակայանից արված տեսաուղերձում ասել է Բրիստոուն: Քաբուլի օդանավակայանն այս պահին ամերիկյան ուժերի վերահսկողության տակ է: Նրանք հեռանալու են Աֆղանստանից օգոստոսի 31-ին:
18:27 - 28 օգոստոսի, 2021