ԵՊՀ

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հայաստանի ամենամեծ բուհն է։

Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է, կազմված է 32 անդամից։ Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից։ 2019 թ. հունվարի 22-ին Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Գիտական խորհուրդը ԵՊՀ-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է: Անդամների ընդհանուր թիվը 88 է։ 

Ես իմ կարծիքը նոյեմբերի 20-ին հայտնել եմ, որ այս Կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջ հանրային կարգը տապալել. ԵՊՀ ռեկտորի ԺՊ |tert.am|

Ես իմ կարծիքը նոյեմբերի 20-ին հայտնել եմ, որ այս Կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջ հանրային կարգը տապալել. ԵՊՀ ռեկտորի ԺՊ |tert.am|

tert.am: Ես իմ կարծիքը  նոյեմբերի 20-ին հայտնել եմ, որ այս Կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջ հանրային կարգը տապալել: Հիմա դուք տապալում եք: Այս մասին այսօր ԵՊՀ-ում երիտասարդների՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը: ՀՅԴ Հայաստան երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը Գևորգյանի այն դիտարկմանը, թե համալսարանում մարդիկ աշխատում են, արձագանքեց՝ ի՞նչ գործ են անում, և արդյո՞ք այդ գործն իմաստ ունի, եթե Հայաստանում առկա է դավաճանական իշխանություն: «Ես եկել եմ ասելու, որ ՀՀ քաղաքացին մեկ գործ ունի՝ պաշտպանել ՀՀ-ն , բոլոր մնացած գործերը ստորադասվում են սրա կողքին»,-ասաց Քրիստինե Վարդանյանը և հավելեց, որ մինչև ժամը 6-ը աշխատելուց բացի, պետք է բարոյական պարտավորվածություն լինի մարդկանց  մոտ, քանի որ այս երկրի քաղաքացի են: Ակցիայի մասնակցի այն հարցին, թե ի՞նչ է կարծում Գևորգյանը՝ Շուշին հայկակա՞ն է, ռեկտորի ԺՊ-ն պատասխանեց՝ Շուշին հայկական է:
12:42 - 24 փետրվարի, 2021
Առաջարկվում է անցում կատարել բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի․ ԱԺ-ն քննարկում է նախագիծը |hetq.am|

Առաջարկվում է անցում կատարել բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի․ ԱԺ-ն քննարկում է նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այն ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը, որի խոսքով նախագիծն արտացոլում է բարձրագույն կրթության և գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները: Ըստ նախարարի` օրինագծի հիմնական նպատակն է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրավահավասարության ապահովումը, խտրականության բացառումը, թափանցիկության և հրապարակայնության, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության ապահովումը: Փոփոխություններով անցում է կատարվելու բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի` բակալավր, մագիստրոս, դոկտոր: Գործող համակարգը նախատեսում է երկաստիճան` բակալավր, մագիստրոս որակավորումների համակարգ, ասպիրանտական ծրագիրը համարվում է հետբուհական: Նախարարի խոսքով` ԵՄ անդամ երկրներում ասպիրանտական ծրագիրը ներդրված է որպես բարձրագույն կրթության երրորդ աստիճան: Փոփոխություններից է նաև այն, որ երկու և ավելի բուհեր կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագրեր և շնորհել բարձրագույն կրթության որակավորում: «Անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից` բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների համար բուհի ընդունելության համար հայոց լեզվի առարկայի քննությունը պարտադիր է»,- ասաց նախարարը: Ինչ վերաբերում է բուհերի ֆինանսավորմանը, ապա նախարարի խոսքով` ոչ թե բուհերին ֆիքսված պետպատվեր է տրամադրվելու, այլ դրամաշնորհի շրջանակում այլ աջակցությունը տրվելու է բուհ ընդունված անձին, ընդունվելուց հետո ինքն է որոշելու, թե տվյալ մասնագիտությունը որ բուհում ստանա: «Ոչ թե տեղերն ենք վերցնում, այլ անձը պետք է գնա բուհ, սովորողն ինքը կորոշի՝ տվյալ մասնագիտությամբ որ բուհում կսովորի»,-ասաց նախարարը: Նրա խոսքով` գործընթացը կարգավորվելու է մրցույթով, յուրաքանչյուր բուհի ֆիլտրման միջոցով ընտրելու է իր համար լավագույն ուսանողներին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ բուհերի կառավարման խորհրդի առաջարկվող 9 հոգանոց կազմին` հետաքրքրվելով, ինչու է այդ թիվը որոշվել: Նախարարն արձագանքեց` թվաքանակը բարդ է հստակ հիմնավորել, թե ինչու այդքան, ինչպես բարդ է գիտականորեն հիմնավորել` ինչու պատգամավորների թիվը պետք է լինի 132: Փոփոխություններով առաջարկվում է Երևանի պետական համալսարանին (ԵՊՀ) օրենքով տալ հատուկ կարգավիճակ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ինչ առանձնահատկություն ունի ԵՊՀ-ն մյուս բուհերի համեմատ, որ ֆինանսավորման առանձին կարգ ունենա: Շարունակությունը՝ hetq.am-ում։
12:53 - 10 փետրվարի, 2021
ԵՊՀ-ում կստեղծվի աշխատավարձերի չափը ուսումնասիրող հանձնաժողով
 |armtimes.com|

ԵՊՀ-ում կստեղծվի աշխատավարձերի չափը ուսումնասիրող հանձնաժողով |armtimes.com|

armtimes.com: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի շուրջ 6 ժամ տեւած նիստը անցկացվեց առանց նախագահի: Նիստը հրավիրելու նախաձեռնությունը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանինն էր: Խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը նիստի սկզբում ցավով նշեց, որ իրենք արդեն երրորդ անգամ են հայտնվում այս իրավիճակում, երբ չգիտեն, թե Հոգաբարձուների խորհրդի նիստն ով պետք է կազմակերպի: «Նույնիսկ լիազոր մարմնի կողմից այն կարգավորումը, որ ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությունը, ռեալ հիմք չէ՝ նիստ հրավիրելու համար, որովհետեւ ե՛ւ կանոնադրությամբ, ե՛ւ խորհրդի աշխատակարգով նիստը պետք է հրավիրի նախագահը, իսկ խորհուրդը նախագահ չունի:  Մենք պետք է կարգավորում տանք եւ հասկանանք՝ երբ Հոգաբարձուների խորհրդի նախագահը հրաժարական է տալիս կամ այլեւս կազմում չէ, ինչ պետք է անի Խորհուրդը, որպեսզի խորհրդի նիստի օրինականությունը, հաջորդ նիստի  հրավիրման հետ կապված, կասկածի տակ չդրվի»,- ասաց նա: Նման դեպքերից խուսափելու համար որոշվեց կարգում փոփոխություն մտցնել, ըստ որի՝ երբ չկա նախագահ, քարտուղարը, եթե սովորող անդամ չէ, կարող է ստանձնել նիստը հրավիրելու պարտականությունները: Նիստը նախագահող Անահիտ Չուբարյանը Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրեց Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի թեկնածությունը, իսկ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը առաջադրեց կառավարման եւ գործարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի թեկնածությունը։ Քվեարկության արդյունքների համաձայն՝ Հայկազ Նավասարդյանը ստացավ  14, իսկ Կառլեն Խաչատրյանը՝ 15 ձայն: Ըստ օրենքի՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահն ընտրվում է Հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների  պարզ մեծամասնությամբ: Անհրաժեշտ 16+1 ձայնը չապահովելու պատճառով առաջարկված թեկնածուներից ոչ մեկը չընտրվեց որպես ՀԽ նախագահ, եւ օրակարգի այդ հարցը տեղափոխվեց հաջորդ նիստ: Այնուհետև ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ՀԽ անդամների հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ 2021 ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը: Նրա խոսքով, ԵՊՀ 2021 թ. եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը դեֆիցիտային է։ «Դեֆիցիտի լրացման աղբյուրը 2021 թ. հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարիների ընթացքում կուտակված դրամական միջոցների մնացորդն է», -ընդգծեց նա։ Այնուհետեւ քննարկվեց եւ հաստատվեց ԵՊՀ 2021 թվականի հաստիքացուցակը: ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ կատարվել է օպտիմալացում տնտեսական բլոկում, աշխատակիցների քանակը պակասեցվել է, դասախոսների կազմում կան փոփոխություններ՝ կապված ուսանողների թվի նվազման հետ, բայց այդ փոփոխությունները էական չեն։ «Անցնող տարի ԵՊՀ-ն մասնակցել է համաֆինանսավորման ֆինանսական ծրագրերին բավականին արդյունավետ: Այս տարի փետրվարից նախատեսում ենք պրոֆեսորադասախոսական անձնակազմի  աշխատավարձի 10 տոկոսի բարձրացում,  նույն չափով նաեւ՝ ամբոնի  վարիչների դեպքում, բայց միայն դասախոսական հատվածի համար, որոշ դեկանների աշխատավարձի բարձրացում՝ 10 տոկոսից ավելի: Սեպտեմբեր ամսից նախատեսում ենք մնացած աշխատակիցների աշխատավարձի բարձրացում 10 տոկոսով, ավանդական 13-րդ աշխատավարձը հաշվված է, իսկ օգոստոս ամսվա վերջին՝ 50 տոկոս պարգեւատրում համալսարանի բոլոր աշխատակիցներին: Առաջարկ եմ ներկայացնելու ֆինանսական վարչությունը եւ եւս մեկ նմանատիպ վարչություն լուծարելու, բայց մինչեւ այդ ես դա պիտի քննարկեմ գիտական խորհրդում»,- նշեց Գեղամ Գեւորգյանը: Կառլեն Խաչատրյանի առաջարկով ՀԽ-ն որոշեց ստեղծել 5 անդամից բաղկացած հանձնաժողով, որը կզբաղվի աշխատավարձերի չափերի ուսումնասիրմամբ եւ այդ հարցերի կանոնակարգմամբ:Ավելին կարդացեք Armtimes.com-ում։
22:05 - 29 հունվարի, 2021
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չհավաքեց

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չհավաքեց

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային երկրորդ հարցով նախատեսված էր Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն, սակայն առաջադրված երկու թեկնածուներից ոչ ոք բավարար ձայներ չի հավաքել: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից: «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության շրջանակում նիստը նախագահող Անահիտ Չուբարյանն առաջադրեց Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ. դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի թեկնածությունը, իսկ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի թեկնածությունը։ ՀԽ նախագահի թեկնածուները Խորհրդի անդամներին ներկայացրին իրենց գործունեությունը, համալսարանի զարգացման գործում ՀԽ-ի դերի իրենց պատկերացումները և պատասխանեցին նիստի մասնակիցների հարցերին։ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի առաջարկությամբ և Հոգաբարձուների խորհրդի ներկա անդամների մեծամասնության համաձայնությամբ քվեարկությունն անցկացվեց փակ գաղտնի ձևով: Քվեարկության արդյունքների համաձայն՝ Հայկազ Նավասարդյանը հավաքեց 14, իսկ Կառլեն Խաչատրյանը՝ 15 ձայն, ինչը, ըստ կանոնակարգի, բավարար չէ նախագահ ընտրվելու համար: Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գևորգ Մուրադյանը հրաժարական էր ներկայացրել դեկտեմբերի սկզբին:
14:40 - 29 հունվարի, 2021
Առաջադրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի երկու թեկնածու․ նախկին նախագահը հրաժարականի դիմում է գրել |armtimes.com|

Առաջադրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի երկու թեկնածու․ նախկին նախագահը հրաժարականի դիմում է գրել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի պետական համալսարանում այսօր՝ հունվարի 29-ին, հրավիրվել է հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է նոր նախագահի ընտրությանը։ Առաջադրվեց երկու թեկնածու։ Նիստը նախագահող Անահիտ Չուբարյանն առաջադրեց Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի թեկնածությունը՝ հատկապես կարեւորելով նրա սկզբունքայնությունն ու արդյունավետ աշխատանքը։ Նա, ի դեպ, խոսքը սկսեց հետեւյալ նախաբանով՝ պատմելով, թե ինչպես է ծանոթի համար միջնորդել նախկին ուսանող Նավասարդյանին, բայց այդ երեխան այդպես էլ չի հաղթել նրա նախագահությամբ ակցկացված մրցույթում։ «Մինչ թեկնածությունը առաջադրելը՝ ես մի փոքր նախաբան ունեմ։ Մի օր մի բուհի դասախոսի՝ իրեն շատ մոտիկ բարեկամը՝ ոչ հարազատ, այլ խնամին, խնդրում է, որ դասախոսը միջամտի մրցույթին, որին պետք է մասնակցեր իր երեխան, քանի որ մրցույթի նախագահն այդ դասախոսի ուսանողն էր։ Դասախոսը հարցնում է՝ ինչպե՞ս միջամտեմ, բայց, ի վերջո, զանգ է տալիս իր ուսանողին, ասում՝ խնդրում եմ ուշադիր եղիր երեխային, բարեկամս է։ Ուսանողը ասում է՝ շատ լավ, բայց այդ երեխան մրցույթը չի անցնում։ Այդ սկզբունքային ուսանողը իմ նախկին ուսանողն էր՝ Նավասարդյան Հայկազը, իսկ այդ ոչ այդքան սկզբունքային դասախոսը՝ ես։ Ճիշտ է, այդ ժամանակ ես ամաչեցի իմ արածի համար, բայց շատ հարգեցի Նավասարդյան Հայկազին և հասկացա՝ ինչու է այդ դպրոցը տալիս շատ լավ շրջանավարտներ։ Այնքան՝ լավ, որ սկզբնական կիսամյակում մենք այդ ուսանողների հետ չգիտենք՝ ինչպես վարվել, որովհետև նրանք ամեն ինչ գիտեն եւ ձանձրանում են դասերին։ Ստիպված նրանց հետ լրացուցիչ ինչ-որ գործեր ենք անում, որպեսզի չհիասթափվեն համալսարանից»,- մասնավորապես նշեց Չուբարյանը։ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը առաջադրեց կառավարման եւ գործարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի թեկնածությունը։ Նիստում 15 կողմ ձայնով որոշվեց քվեարկությունն անցկացնել փակ-գաղտնի։ Արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:11 - 29 հունվարի, 2021
3 անգամ հայտնվում ենք իրավիճակում, երբ չգիտենք՝ ով պիտի կազմակերպի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը․ խորհրդի քարտուղար |news.am|

3 անգամ հայտնվում ենք իրավիճակում, երբ չգիտենք՝ ով պիտի կազմակերպի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը․ խորհրդի քարտուղար |news.am|

news.am: Մենք արդեն երրորդ անգամ ենք այս իրավիճակում հայտնվում, երբ չգիտենք, թե Հոգաբարձուների խորհրդի նիստն ով պետք է կազմակերպի: Այս մասին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը: «Նույնիսկ լիազոր մարմնի կողմից այն կարգավորումը, որ ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությունը, դա ռեալ հիմք չէ նիստ հրավիրելու համար: Ըստ կանոնադրության՝ նիստը պետք է հրավիրի նախագահը, իսկ խորհուրդը նախագահ չունի: 2020-ի օգոստոսի 25-ի նիստը հրավիրել է Գեւորգ Մուրադյանը, բայց նա նման լիազորություն ունե՞ր, թե չուներ: Հունվարի 22-ի նիստը ով է հրավիրել: Մենք 8 ամիս նախագահ չունենք եւ չգիտենք ինչ անել: Մենք պետք է կարգավորում տանք, ո երբ Հոգաբարձուների խորհրդի նախագահը հրաժարական է տալիս կամ կազմում այլեւս չէ, ինչ պետք է անի Խորհուրդը, որ հաջորդ նիստի հրավիրման հետ կապված կասկածի տակ չդրվի խորհրդի նիստի օրինականությունը»,- ասաց նա: Նշենք, որ այսօրվա նիստում Հոգաբարձուների խորհուրդը նախագահ է ընտրելու։
12:11 - 29 հունվարի, 2021
Հայաստանում ադրբեջաներենի դասավանդման անհրաժեշտություն կա․ փակված ադրբեջանագիտության ծրագիրն այս տարի կբացվի

Հայաստանում ադրբեջաներենի դասավանդման անհրաժեշտություն կա․ փակված ադրբեջանագիտության ծրագիրն այս տարի կբացվի

Արցախա-ադրբեջանական 44-օրյա պատերազմի ավարտից հետո հասարակական եւ մասնագիտական տարբեր հարթակներում քննարկումներ սկսվեցին՝ Հայաստանում ադրբեջաներենի դասավանդման կարեւորության վերաբերյալ։ Պատերազմական տարբեր իրավիճակներ, այդ թվում՝ ականատեսների պատմությունները, թույլ են տալիս ենթադրել, որ ադրբեջանցի զինվորները շատ հաճախ են կիրառել հայերենը, ինչն ունեցել է էական նշանակություն ու երբեմն՝ անշրջելի հետեւանքներ։  Այս ամենին զուգահեռ՝ մոտ մեկ ամիս առաջ Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ 2018թ. սեպտեմբերից փակվել է ֆակուլտետում գործող «ադրբեջանագիտություն» կրթական ծրագիրը (մասնագիտացումը)։ «Իմ բոլոր դիմումները եւ հարցումները՝ պատասխանատու կառույցներին եւ անձանց, մնացին անարձագանք եւ անարդյունք: Իմ զարմանքն ու հիասթափությունը հատկապես մեծանում էր, երբ ես ստիպված էի լինում պատասխանատուներին բացատրել պատերազմող երկրում ադրբեջանագետներ ունենալու կարեւորությունը. մասնագետներ, որոնք պետք է տիրապետեին թշնամի երկրի լեզվին, պատմությանը, քաղաքականությանը եւ այլն: Հույսս կտրելով` ես իմ լիազորությունների շրջանակներում փորձեցի կոմպենսացնել խնդիրը` ադրբեջանագիտական առարկաներ ընդգրկելով արեւելագիտության ֆակուլտետի այլ մասնագիտացումների ծրագրերում: Ահա եւս մեկ դրվագ՝ կրթական գերակայությունների հանդեպ ներկայիս ապիկար կառավարության մոտեցումների վերաբերյալ»,- գրել էր Մելքոնյանը:   Infocom.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ծրագիրը ներառում էր ոչ միայն ադրբեջաներենի դասվանդում, այլեւ Ադրբեջանի պատմությունը, մշակույթը, քաղաքականությունը եւ այլ ոլորտներ, որոնք հնարավորություն էին տալիս ճանաչել այդ երկիրը։    «Պետական պատվերով 2016 թվականից մենք ունեցել ենք այդ կրթական ծրագիրը։ 2018 թվականին այն ընգրկված չի եղել ընդունելության համար հայտարարված մրցութային ծրագրերում, եւ ինձ որեւէ պատճառաբանություն չեն տվել։ Իմ անձնական ճշտումների ժամանակ, երբ հարցրել եմ կոմպետենտ, պատասխանատու մարդկանց, որեւէ լուրջ հիմնավորում չի եղել, ուղղակի ասել են, որ ընդգրկված չէ։ Հետո որոշ պատասխանատուներ հռետորական հարց են տվել, թե արդյոք դա մեզ պե՞տք է, թե՞ ոչ։ Ես նաեւ իմ գրառման մեջ էի ասել, որ քանի որ հարցը ունի կարեւորություն, ես առարկաների մի մասը փորձել եմ տարրալուծել այլ ծրագրերում, որպեսզի մեր ուսանողները այդ առարկաները կարողանան անցնել։ Իհարկե, դա չի փոխարինում նեղ մասնագիտական ծրագրին, բայց, այնուամենայնիվ, որոշ առարկաներ շարունակում են ֆակուլտետում դասավանդվել»,- մանրամասնեց Մելքոնյանը։   Վերջինս տեղեկացրեց, որ իր գրառումից հետո որոշ գործընթացներ են սկսվել․ ըստ իր տեղեկությունների՝ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է խնդրել՝ ծրագրի փակման վերաբերյալ։ Ֆակուլտետի դեկանը հույս հայտնեց, որ որոշ փոփոխություններ կարվեն։   Միեւնույն ժամանակ Մելքոնյանն ընդգծեց, որ երբ ոչ թե պետությունն է համալսարանին հանձնարարում զբաղվել այս հարցով, այլ համալասարանի մասնագիտական ֆակուլտետի դեկանն է ահազանգում, սա արդեն խոսում է խնդրի եւ պատասխանատու մարմինների ոչ կեմպետենտության մասին։    Արեւելագիտության ֆակուլտետի դեկանը միանշանակ կարծիք հայտնեց, որ ծրագրի նկատմամբ հանրային հետաքրքրություն կա․   «Ինչպես ասացի՝ ծրագիրը եղել է պետական պատվերով, եւ անգամ ընդունելության շեմը բավական բարձր էր, այսինքն՝ ծրագիրը մրցակցային էր, մենք էլ հատուկ ուշադրություն ենք դարձնում դրան։ Ես փորձել եմ ֆակուլտետում հավաքել բոլոր հմուտ մասնագետներին, նրանց հրավիրել եմ դասավանդելու։ Կարծում եմ, որ դրական արդյունքներ էլ ունենք, մեր շրջանավարտները տարբեր ոլորտներում իրենց մասնագիտական գիտելիքները կարողանում են հավուր պատշաճի կիրառել։ Վստահ եմ, որ հետաքրքրությունը ադրբեջանագիտության նկատմամբ, ինչպես ընդհանուր արեւելագիտության, շարունակում է հասարակության մեջ բավարար մակարդակում լինել»։   Մելքոնյանը մեր զրույցում ընդգծեց, որ Ադրբեջանում հայագիտությունը պետության շատ լուրջ ուշադրության կենտրոնում է, եւ ականատես ենք լինում, որ Ադրբեջանում հայերեն դասավանդվում է ոչ միայն բուհերում, այլեւ այլ կրթական հաստատություններում, անգամ դպրոցներում։ Նրա խոսքով՝ բնական է, որ Ադրբեջանում հայերենի եւ հայագիտության դասավանդումը ամենեւին չի հետապնդում ակադեմիական նպատակներ, այլ ուղղված է հակահայկական քաղաքականության սպասարկմանը, եւ այս առումով Ադրբեջանում հայերեն իմացողների եւ հայագիտությամբ զբաղվողների թիվը բավական մեծ է։   Մելքոնյանի համոզմամբ՝ մինչեւ պատերազմը կամ անկախ պատերազմից՝ արեւելագիտությունն ու մասնավորապես ադրբեջանագիտությունն ունեն ստրատեգիական նշանակություն՝ ինչպես ընդհանուր տարածաշրջանի, այնպես էլ Հայաստանի համար։ Հայաստանի համար, ըստ մեր զրուցակցի, կրկնակի կարեւոր է, որովհետեւ ՀՀ-ն ե՛ւ արեւելքում գտնվող երկիր է, ե՛ւ արեւելքում գտնվող երկրների հետ խնդիրներ ունեցող երկիր է, ուստի հարցի կարեւորությունն անքննելի է։    Infocom-ի հարցին, թե ինչ մեթոդներով եւ ուսումանական որ հաստատություններում պետք է իրականացվի ադրբեջաներենի դասավանդումը, դեկանը պատասխանեց, որ ինքը հակված է ավելի նեղ մասնագիտական դասավանդմանը, եւ որ ադրբեջաներենը ավելի շատ ժամաքանակով պետք է դասավանդվի արեւելագիտության ֆակուլտետում, ընդ որում՝ ոչ միայն լեզուն, այլեւ Ադրբեջանի պատմությունը, քաղաքական գործընթացները, քարոզչությունը եւ այն․   «ԵՊՀ պատմության ֆակուլտետում դարձյալ արեւելագիտության ֆակուլտետրի դասախոսները դասավանդում են ադրբեջաներեն, բայց, բնականաբար, պատմության ֆակուլտետի պրոֆիլը այլ ուղղվածության է։ Իհարկե, ադրբեջաներեն իմացող պատմաբանների առկայությունը շատ լավ կլինի, բայց այնտեղ ժամաքանակն ավելի քիչ է, քան արեւելագիտության ֆակուլտետում։ Եթե մենք ուզում ենք համակողմանի մասնագետներ պատրաստել, նախապատվությունը պետք է տանք մասնագիտական ֆակուլտետին։ Ինչ վերաբերում է դպրոցներում դասավանդմանը՝ հարցը տարբեր կողմեր ունի, բայց չեմ բացառում, որ կարող է էֆեկտիվ լինել նաեւ դպրոցներում, ուղղակի դա չպետք է լինի ինքնանպատակ, այլ մշակված՝ ո՞ւմ ենք դասավանդում, հետո ի՞նչ են անելու այդ շրջանավարտները, արդյոք դա լինելու է ուղղակի պլյուս դնելո՞ւ համար, թե՞ ունենալու ենք մասնագետներ»,- մենաբանեց դեկանը։   Վերջինիս կարծիքով՝ կա նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք, որով դպրոցներում ոչ միայն պետք է լեզուն դասավանդվի, այլեւ Հայաստանի հարեւան երկրների պատմությունը, որպեսզի հասարակությունը գոնե միջին մակարդակի գիտելիքներ ունենա տարածաշրջանի մասին՝ դրանից բխող սպառնալիքները կասեցնելու կամ հնարավորությունները ճիշտ իրացնելու առումով։ Մելքոնյանի խոսքով՝ մենք գործ ունենք հասարակության մի շերտի հետ, որը ոչ միայն վտանգները չի պատկերացնում, այլեւ անգամ քարտեզի վրա չի պատկերացնում, թե ինչ է նշանակում, օրինակ, Մեղրիով ճանապարհ տալ Ադրբեջանից դեպի Թուրքիա, եւ դա չի դիտարկում որպես մարտահրավեր, որովհետեւ չի հասկանում խնդրի էությունը։   «Կարծում եմ, որ դպրոցներում տարածաշրջանի երկրների պատմության դասավանդումն ավելի կարեւոր է, միգուցե երբեմն դրան զուգակցվի նաեւ ադրբեջաներենի կամ թուրքերենի դասվանդումը, բայց որ այս հարցը ունի պետության հատուկ ուշադրության կարիքը, եւ պետք է մշակել ճիշտ ծրագրեր, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ընդ որում՝ դրանք երբեմն ուշացած են լինում, բայց լավ է ուշ, քան երբեք»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։   Թեմայի վերաբերյալ Infocom-ը զրուցեց նաեւ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ, որը նույնպես կարեւորում է ադրբեջաներենի իմացությունը Հայաստանում։ Վերջինս մեր զրույցում նշեց, որ այն պետք է դասավանդել բուհական մակարդակում․   «Ընդհանրապես, պետք է, այսպես ասած, թշնամու լեզուն իմանալ։ Մեզ իսկապես դա պետք է։ Պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ մենք շատ հարցերում նրանց թերագնահատում էինք, շատ մարդիկ ասում էին, որ իրենք շատ թույլ են, երկիրը կործանվում է եւ այլն, բայց պարզվեց, որ դրանք այդքան էլ չէին համապատասխանում իրականությանը։ Մենք մեր հարեւանների մասին պետք է ոչ թե պոպուլյար, ոչ մասնագիտական գիտելիքներ ստանանք, այլ ավելի խորքային գիտելիքներ, իսկ դրա համար պետք է իրենց լեզուն իմանալ»։    Խաչատրյանն ընդգծեց, որ պարտադիր չէ՝ շատ մարդիկ մասնագիտանան եւ ձեռք բերեն խորքային գիտելիքներ, որովհետեւ սա այն մասնագիտությունը չէ, որ հանրային մեծ պահանջարկ ունի, ուղղակի ցանկալի է, որ բարձրակարգ մասնագետներ լինեն։ Նրա համոզմամբ՝ պարզ է, որ ադրբեջանագետի մասնագիտությունը չի կարող իրավագիտության կամ բժշկության մակարդակի պահանջարկ ունենալ, բայց, փորձագետի կարծիքով, շատ լավ կլինի, եթե երկրում ունենանք, օրինակ, 10 լավ մասնագետ։   «Այստեղ կարեւորը որակն է․ ցավոք, մեր համալսարաններում երբեմն կարեւորվում է քանակը, երկու կամ չորս հոգու համար ոչ միշտ են մասնագիտություններ բացվում, որովհետեւ դա ձեռնտու չէ։ Կան մասնագիտություններ, որտեղ թեկուզ մեկ-երկու հոգու համար պետք է բացել խումբ, եթե նույնիկ ֆինանսապես չի ծածկում, պետությունը պետք է պատվեր ձեւակերպի։ Կարծում եմ, որ պետք է բացել ադրբեջանագիտության բաժինը, գուցե փակելու պատճառը եղել է այն, որ դիմորդներ շատ չեն եղել, բայց, նորից եմ ասում, կարեւորը որակն է»,- ասաց Խաչատրյանը՝ շեշտելով, որ ադրբեջաներենի դասավանդման լավագույն տարբերակը կլինեն արտադպրոցական ծրագրերը։  Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում միշտ կարեւորվում են միայն դպրոցական եւ բուհական համակարգերը, բայց գոյություն ունեն նաեւ արտադպրոցական խմբակները, որոնք ավելի ճկուն են։ Խաչատրյանի դիտարկմամբ՝ կարող են լինել թեքումով դպրոցներ, օրինակ՝ լեզուների գծով խորացված դպրոց, որտեղ աշակերտներին կառաջարկվի սովորել նաեւ հավելյալ լեզուներ, ասենք՝ թուրքերեն, ադրբեջաներեն։ Այս պարագայում, ըստ նրա, հնարավոր է, որ երեխաների մի փոքր խումբ նույնպես սկսի սովորել, սակայն արտադպրոցական խմբակներն ավելի հետաքրքրող ու արդյունավետ կարող են լինել։   ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչությունից Infocom-ին հայտնեցին, որ  խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, եւ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի 2021-2022 ուս․ տարում ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում կրթական ծրագիրը վերականգնվի․   «2016 թվականին կառավարության որոշոմամբ ԵՊՀ ընդունելության մասնագիտությունների ցանկի մեջ առաջին անգամ նախատեսվել է թյուրքագիտություն մասնագիտությամբ ընդունելություն՝ ՊՆ-ի պատվերով, եւ ամրագրվել է՝ «Թյուրքագիտություն-ՊՆ» անվամբ, նախատեսված է եղել կազմակերպել ընդունելություն 4 նպատակային տեղի համար։   Նաեւ 2017 թվականին է նախատեսվել ընդունելություն, բայց տեղերի թիվը հասել է 10-ի, իրավապահ համակարգի համար է եղել, սրանից ենթադրվում է, որ թիվն ավելացել է նաեւ ԱԱԾ-ի պատվերով՝ նշվել է իրավապահ համակարգ։ Ընդունվածների համար ԵՊՀ-ն թյուրքագիտություն կրթական ծրագրով՝ ադրբեջանագիտության մասնագիտացմամբ, առանձին ուսումնական պլանով իրականացրել է կրթություն։ 2021-2022 ուսումնական տարվա համար դեռեւս մշակվում են հայտերը, տեղերի քանակը կորոշվի ըստ պատվերի»,- մեկնաբանեցին վարչությունից։   Ի հավելումն նշենք, որ 2012 թվականին ԵՊՀ Թուրքագիտության ամբիոնը Հայաստանում հրապարակվեց ադրբեջաներենի բուհական առաջին դասագիրքը։    2019 թվականին էլ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում ՈՒԽ մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ իրականացվել են ադրբեջաներենի դասընթացներ։ Ընդհանուր առմամբ՝ տարբեր ֆակուլտետից դասընթացին մասնակցելու հայտ է ներկայացրել 250 ուսանող։   Ասպրամ Փարսադանյան
20:45 - 14 հունվարի, 2021
ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին. հայտարարություն

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին. հայտարարություն

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին, որոնց մասին ազդարարել են ընդդիմադիր 17 կուսակցությունները: Նրանց տարածած հայտարարությունում նաեւ ասվում է. «Հիմք ընդունելով Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2020 թ. նոյեմբերի 20-ի հայտարարությունը՝ վերահաստատում ենք մեր պահանջը ՀՀ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականի մասին և միանում ենք 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին: Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ Աստվածաբանության ֆակուլտետ Արևելագիտության ֆակուլտետ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ Իրավագիտության ֆակուլտետ Հայ բանասիրության ֆակուլտետ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ Պատմության ֆակուլտետ Քիմիայի ֆակուլտետ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ Ֆարմացիայի ինստիտուտ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
14:14 - 21 դեկտեմբերի, 2020
Դատարանը որոշել է դադարեցնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները |armenpress.am|

Դատարանը որոշել է դադարեցնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացրել: Այս մասին ասաց համալսարանի Հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանը: «Գեղամ Գևորգյանը մինչև ռեկտորի պաշտոնակատար դառնալը հանդիսանում էր «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալ: Հիմնադրամների մասին օրենքով չի թույլատրվում ռեկտորի պաշտոնի զուգակցումն այլ վճարովի աշխատանքի հետ: Երբ Գևորգյանի թեկնածությունը դրված էր ռեկտորի պաշտոնում, հոգաբարձուների խորհուրդն այդ մասին տեղյակ չի եղել, Գևորգյանը պաշտոնապես չի զգուշացրել, որ ինքն այլ աշխատանք է իրականացնում, և առկա է եղել օրենքի առերևույթ խախտում: Այդ հիմքով ես դիմեցի դատարան` երկու պահանջով` բեկանել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում նրա ընտրվելու որոշումը, երկրորդ` պահանջեցի դադարած համարել նրա լիազորություններն ընտրման պահից: Դատարանը բավարարեց պահանջները»,- ասաց Հեքիմյանը: Գեղամ Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշմանը դեռ չի ծանոթացել, սակայն հավելեց, որ այն, որ ռեկտորի ժ/պ ընտրման պահին ունեցել է այլ աշխատանք, եղել է բաց և հրապարակային տեղեկություն:
18:10 - 17 դեկտեմբերի, 2020
Արմեն Սարգսյանը հանդիպել է գիտության, կրթության, մշակույթի ոլորտները ներկայացնող մի խումբ մտավորականների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է գիտության, կրթության, մշակույթի ոլորտները ներկայացնող մի խումբ մտավորականների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 15-ի երեկոյան հանդիպել է գիտության, կրթության, մշակույթի ոլորտները ներկայացնող մի խումբ մտավորականների՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի, ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն ՊՈԱԿ-ի տնօրեն և գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադիր և ղեկավար Սոնա Հովհաննիսյանի, Գ․ Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների անսամբլի ղեկավար Լևոն Էսկենյանի, պատմաբան, արխիվագետ Ամատունի Վիրաբյանի հետ: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքներն ու տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել այն հանգուցալուծելու ուղիներին: Խոսելով պատերազմի ընթացքում կրած ցավալի կորուստների, վստահության պակասի և առկա ճգնաժամային իրավիճակի մասին՝ մտավորականները նշել են, որ, որպես ժողովուրդ ու պետություն, այլ ընտրություն չունենք, քան իրավիճակից միասնական ուժերով դուրս գալը: Առաջ շարժվելու համար նախ անհրաժեշտ է սթափ ու ճշգրիտ վերլուծել ու գնահատել իրավիճակը, գույքագրել մարտահրավերները, ընդունել առկա իրողություններն ու մտածել իրավիճակից դուրս գալու արդյունավետ ճանապարհների մասին: Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ընդգծել է համակարգային լուծումների կարևորությունը՝ մասնավորապես նշելով. «Մենք պետք է հրաժարվենք ցանկալին որպես իրականություն մատուցելուց, հրաժարվենք ստից ու կեղծիքից, նայենք ճշմարտությանը, դասեր քաղենք այսօրվա սխալներից ու արդյունավետ քայլերով շարժվենք առաջ»: Նախագահը նշել է, որ պետք է ունենանք զարգացման տեսլական, ռազմավարություն, ծրագիր բոլոր ոլորտների համար. «Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու և պետք է ամենօրյա հետևողական աշխատանքով, կարգապահությամբ կառուցենք մեր պետական ինստիտուտներն, ամրացնենք մեր պետականությունը»: Հանդիպման մասնակիցները նշել են, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում կարևոր և վճռական է նախագահական ինստիտուտի և Հանրապետության նախագահի դերը:
11:51 - 16 դեկտեմբերի, 2020
Վերանայել գիտության, ասպիրանտական կրթության նկատմամբ քաղաքականությությունը, առաջնահերթություն տալ գիտական կադրերի պատրաստմանը․ ԵՊՀ կոչը՝ իշխանություններին

Վերանայել գիտության, ասպիրանտական կրթության նկատմամբ քաղաքականությությունը, առաջնահերթություն տալ գիտական կադրերի պատրաստմանը․ ԵՊՀ կոչը՝ իշխանություններին

ԵՊՀ պրոֆեսորա–դասախոսական կազմը հանդես է եկել հայտարարությամբ, որով ՀՀ իշխանություններին կոչ է անում վերանայել կրթության և գիտության ոլորտի վերաբերյալ քաղաքականությունը։ Հայտարարությունում ասվում է․ Տասնամյակներ շարունակ գիտության և գիտատեխնիկական կրթության նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականությունն ըստ էության չի ընկալվել գիտական համայնքի և հասարակության կողմից։ Այդ քաղաքականությունն արտահայտվել է անորոշ կարգավորումներով և ոչինչ չասող ձևակերպումներով։ Գիտության զարգացման վրա վատ են անդրադառնում նաև հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության նկատմամբ առկա հատվածական և իրավիճակային լուծումները։ Հայաստանի երրորդ հանրապետության շրջանում  կրթության և գիտության ապագային միտված քաղաքականության բացակայությունը նպաստեց տնտեսական, սոցիալական, ռազմարդյունաբերական, ինչպես նաև այլ ոլորտներում ճգնաժամի խորացմանը։Գիտության ոլորտում պետական սխալ քաղաքականության ազդակներից էր վերջին տարիներին առկա, իսկ ընթացիկ տարում նաև հեռակա ասպիրանտների համար նախատեսված տեղերի նվազեցումը։ Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր իշխանություններն այդպես էլ չձևակերպեցին գիտության տեղն ու դերը մեր հասարակությունում, գիտությունը գերակայություն կամ գիտատար տնտեսություն հայտարարելուց բացի այլ որևէ հստակ քայլ չարվեց։ Կան գիտության կազմակերպման բազմաթիվ կիրառվող, հին ու նոր մոդելներ, որոնք, ցավոք, մնացին որպես այլ երկրներում հաջողված նախադեպեր։ Ընթացիկ տարիներին սկզբունքային մի շարք հարցեր այդպես էլ չստացան իրենց պատասխանը։ Չհստակեցվեց այն խնդիրների շրջանակը, որոնք պետք է իրենց լուծումը ստանան, թե գիտության որ ճյուղերն ի՞նչ առաջնահերթություն ունեն։ Չհստակեցվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղն ու դերը ներկա իրականությունում։  Գիտությունների ազգային ակադեմիայում կան երեք տասնյակ ինստիտուտներ, որոնք արդյունքում մնացին երկակի ենթակայության կարգավիճակում՝ իրականացնելով կրկնակի վարչարարություն ԳՊԿ-ի և ԳԱԱ-ի համար։ Նույնիսկ երկաստիճան գիտական համակարգից մեկ աստիճանի անցումը մնաց վիճաբանության առարկա (չհստակեցվեց՝ պետք է, թե ոչ)։ Քանակական չափորոշիչները շարունակում են գերիշխել նաև գիտական կոչումներ շնորհելիս։ Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքը շուրջ վեց տարի է շրջանառվում է ՀՀ տարբեր գերատեսչություններով, և այնուհանդերձ ունի բազմաթիվ վիճելի և վտանգավոր դրույթներ։ Մտահոգ լինելով գիտակրթական համակարգի ապագայով, գնահատելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ռազմական, տնտեսական և ֆինանսական այսօրվա հրատապ խնդիրները, ինչպես նաև հաշվի առնելով, որ գիտությունը զարգանում է գիտական խմբերում, իսկ խմբերն արդյունավետ աշխատում են ասպիրանտների առկայության դեպքում` գտնում ենք, որ ասպիրանտական տեղերի թվի կրճատումն անթույլատրելի է և վնասակար: Նույնիսկ եղած գիտական ժառանգության պահպանման և այն սերունդներին փոխանցման խնդիրը արդյունավետ լուծելու համար անհրաժեշտ է համապատասխան թվով երիտասարդ կադրերի շարունակական ներգրավում։ Նշենք նաև, որ ասպիրանտական կրթությունը բուհական համակարգը որակյալ կադրերով համալրելու միակ անփոխարինելի ճանապարհն է։ Հաշվի առնելով վերոնշյալը՝  ներքոստորագրյալներս պահանջում ենք. Ամբողջապես վերանայել գիտության հանդեպ քաղաքականությունը` ներառելով նոր մոտեցումներ ֆինանսավորման, գիտական առաջնահերթություններ սահմանելու և սահմանված առաջնահերթությունները կյանքի կոչելու հարցերում: Առաջնահերթություն տալ գիտական կադրերի պատրաստմանը․ բարձրագույն կրթության և գիտության ոլորտը կաթվածահար վիճակի չհասցնելու համար՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից վերանայել 2020թ.-ի համար ասպիրանտական տեղերի հատկացման վերաբերյալ սխալ որոշումը։ Վերանայել ասպիրանտական կրթության նկատմամբ քաղաքականությունը՝ ֆինանսավորելով բոլոր ասպիրանտներին դրամաշնորհային համակարգի կամ այլ մեխանիզմների միջոցներով։ Ավարտին հասցնել բարձրագույն կրթության և գիտության օրենքի դրույթների վերաբերյալ քննարկումները՝ հաշվի առնելով բոլոր շահակիցների մտահոգությունները։ Կոչ ենք անում ՀՀ ներկա և ապագա բոլոր իշխանություններին Հայաստանի Հանրապետության հասարակական և սոցիալական ոլորտների զարգացումը, մրցակցային տնտեսության կառուցումը ապահովելու համար պատշաճ ուշադրություն դարձնել կրթության՝ տարրականից մինչև դոկտորանտուրա, և գիտության հիմնախնդիրներին՝ հատվածական վերաբերմունքը փոխարինելով ամբողջական համակարգված քաղաքականությամբ։ Կոչին միացել են՝ Գևորգյան Գեղամ Գրիգորի- Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ասրիյան Էլինա Վյաչեսլավի- Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Բարխուդարյան Ռաֆայել Հրայրի- Ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Իսրայելյան Արթուր Հրաչիկի- Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր, պատմական գիտություն­ների թեկնածու, դոցենտ Հովսեփյան Լևոն Սահակի- Գիտական քարտուղար, պատմական գիտություն­­­­նե­րի թեկնածու, դոցենտ Անուշավան եպս. Ժամկոչյան-Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավագյան Արծրուն Աբգարի-Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բալայան Պավել Բորիսի-Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Բաղդասարյան Ալեքսան Ստեփանի-Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Բարսեղյան Գևորգ Ռուդիկի-Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գրիգորյան Մարատ Արիսի-Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգյան  Էմիլ Սոսի-Կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբյան Յուրի Ռուբենի-Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Հակոբյան Ռաֆիկ Սերգեյի-Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ղազինյան Գագիկ Սերգեյի-Իրավագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ղոչիկյան Տարիել Վլադիմիրի-Քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարտիրոսյան Նաղաշ Նարինբեկի-Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնա­ծու, դոցենտ Մելքոնյան Ռուբեն Հովհաննեսի-Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մինասյան Էդիկ Գարեգինի-Պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մկրտիչյան Արթուր Երվանդի-Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներկարարյան Խաչատուր Վլադիմիրի-Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան,  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոսյան Գեղամ Հարությունի-Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սահակյան Արթուր Արտուշի-Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սարգսյան Հայկ Լևոնի-Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սաղյան Աշոտ Սերոբի-Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,  քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարությունյան Նազիկ Կարապետի-Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Շուքուրյան Սամվել Կիմի-Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
14:04 - 11 դեկտեմբերի, 2020
Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տալու, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել հանրային ճնշումը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տալու, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել հանրային ճնշումը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանը չունի որևէ տարբերակ մնալու ՀՀ վարչապետի պաշտոնում, նա ասում էր՝ իմ հեռանալու հանրային պահանջ չկա, հիմա բացի մեր հարյուր հազարավոր հայրենակիցներից նրան հրաժարականի հորդորով դիմել են հոգևոր հայրերը, նրա հրաժարականի պահանջին են միացել ՀՀ 200 և ավելի համայնքներ և խոշոր քաղաքներ, որոնց թիվն ամեն օր ավելանալու է, միցել է ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, բազմաթիվ մտավորականներ: Այս մասին դեպի ԱԺ գնալու երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հիմա ես ուզում եմ հարց հղել վարչապետի աթոռը բռնազավթածին՝ ո՞րն է հանրային պահանջը: Այսօր լկտիաբար նրա խբակցության պատգամավորներից մեկն ասել է՝  կաթողիկոսները ժողովուրդ չեն, բա ո՞րն է ժողովուրդը, էն որ երեկ բերել էիք հրապարակ, որը Ջեբրայիլն ու Քարվաճառն իրարից չէր տարբերում, հա՞»,- ասաց Զոհրաբյանը: Դիտարկմանը, թե կաթողիկոսների պահանջն աննախադեպ է, Զոհրաբյանն ասաց. «Այո, աննախադեպ է, որ կաթողիկոսները հանդես են եկել նման պահանջով, բայց դա ստիպում է երկրի շահը, այն իրավիճակը, որում հայտնվել է երկիրը, և դա մտահոգություն է  երկրի համար: Աննախադեպ է  նաև Նիկոլ Փաշինյանի ցինիզմը, աննախադեպ է ամեն գնով աթոռին կառչելու Փաշինյանի՝ ինձ համար անհասկանալի հոգեվիճակը: Ես իր ողբերգությունը հասկանում եմ: Ես հասկանում եմ, որ ինքը վստահաբար ամեն շանս և հնարավորություն ուներ պատմության մեջ մնալու իբրև իսկապես ժողովրդական առաջնորդ, իսկ այսօր հեռանում է որպես դավաճան, ես հասկանում եմ, որ ծանր է դա արձանագրելը, բայց դա փաստ է, որից Փաշինյանը չի կարող խուսանավել, դա այլևս պատմական փաստ է և ինչքան ինքը համառի, այնքան ժաանակը աշխատելու է իր և իր կողքը մնացած փոքր թիմի դեմ»: Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է՝ իրեն իշխանության են բերել հարյուր հազարավոր քաղաքացիներ, իսկ այսօր տասնյակ հազարներն են հրաժարական ուզում, ուստի հանրային պահանջ չկա, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես ձեզ ասում եմ որպես Նիկոլ Փաշինյանին ճանաչող մարդ, եթե այսօր այստեղ նույնիսկ 3 մլն մարդ լինի, Նիկոլ Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տալու, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք հանրային ճնշումը, ամեն օր լինելու է հանրային ճնշում, ամեն օր Նիկոլ Փաշինյանը պետք է տեսնի ու հասկանա, որ ՀՀ-ում օտար է և չունի իշխնություն»: Շարունակությունը՝ tert.am-ում
17:35 - 09 դեկտեմբերի, 2020
ԵՊՀ ուսանողական խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հապճեպ կարգով ԱԺ ուղարկելու Կառավարության որոշման կապակցությամբ

ԵՊՀ ուսանողական խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հապճեպ կարգով ԱԺ ուղարկելու Կառավարության որոշման կապակցությամբ

ԵՊՀ ուսանողական խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հապճեպ կարգով ԱԺ ուղարկելու Կառավարության որոշման կապակցությամբ։ Նախ՝ օրենքի նախագծի որոշ դրույթներ ռոտացիոն համակարգի կազմակերպման տեսանկյունից տարաբնույթ մեկնաբանության տեղիք են տալիս, մասնավորապես` օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է.  «(...) պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակ ստացող ուսանողն այն ստանում է (...) կրթության ամբողջ ժամանակահատվածի համար և բակալավրի դեպքում զրկվում է չորս կիսամյակ (մագիստրատուրայի դեպքում՝ երկու կիսամյակ) անընդմեջ տվյալ կրթական ծրագրի համար բուհի կողմից սահմանված միջին որակական գնահատականի 20 տոկոսով պակաս ունենալու դեպքում (...)»։ Ըստ էության` ռոտացիոն համակարգը վերափոխվում է. ուսանողը, անվճար հիմունքներով ընդունվելով համալսարան, պահում է պետական կրթաթոշակ ստանալու իրավունքը` բացառությամբ այն դեպքի, երբ չորս կիսամյակ անընդմեջ տվյալ ուսանողի ՄՈԳ-ը 16-ից ցածր է լինում (20 բալանոց գնահատման համակարգի դեպքում), ինչը խնդրահարույց է երկու տեսանկյունից: Մի դեպքում ուսանողի ՄՈԳ-ը կարող է երեք կիսամյակ լինել 8, չորրորդ կիսամյակում` 17, սակայն վերջինս կշարունակի պահել անվճար համակարգում սովորելու իրավունքը, եթե ընդունվել է անվճար հիմունքներով` զրկելով ավելի բարձր ՄՈԳ ունեցող ուսանողին ռոտացիոն համակարգով անվճար սովորելու իրավունքից։ Մյուս դեպքում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ ֆակուլտետներում սովորող ուսանողների ՄՈԳ-ը հաճախ չի գերազանցում 16-ը, ուստի նրանց՝ անվճար համակարգում սովորելու հնարավորությունը դրվում է ռիսկի տակ:  Կարծում ենք` նման կարգավորումը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին և չի արտացոլում ուսանողների շահերը: Բացի դրանից` վերոնշյալ նախագծով էապես սահմանափակվում է բուհի գլխավոր շահառուի՝ ուսանողի մասնակցությունը բուհական կառավարմանը։ Նախատեսվում է, որ 12 անդամից բաղկացած Հոգաբարձուների (Կառավարման) խորհրդում  ուսանողները ունենալու են ընդամենը 1 ներկայացուցիչ (ներկայումս` 32 անդամ, որից 8-ը՝ ուսանող), ինչը ուսանողների ներգրավվածությունը դարձնելու է ձևական և ոչ արդյունավետ։  Ավելին, եթե գործող օրենքով հստակ ամրագրված է, որ ուսանողները բուհի կոլեգիալ կառավարման օղակներում ներգրավված են 25% համամասնությամբ, ապա նոր նախագծով հստակ չէ, թե ուսանողները ինչ համամասնությամբ են ներկայացված լինելու բուհի և ֆակուլտետների ակադեմիական (գիտական) խորհուրդներում։ Նախագիծը խնդրահարույց է բուհական ինքնավարության տեսանկյունից, քանի որ Կառավարման խորհուրդների անդամների ուղիղ կեսը նշանակվելու է ԿԳՄՍ նախարարի կողմից, մինչդեռ բուհից ներկայացուցիչները կազմելու են խորհրդի կազմի ընդամենը 42%֊ը։ Ավելին, նախագծում վերջին պահին տեղ է գտել դրույթ՝ բուհերի կառավարիչների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչև 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, որը հակասում է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնավարությանը։ ԵՊՀ գիտական խորհուրդը փետրվարի 22-ին տարածած հայտարարության մեջ նշել է, որ առանց բարձրագույն կրթության և գիտության զարգացման հայեցակարգի` ոլորտը կարգավորող օրենքի նոր նախագիծը չի կարող ողջամիտ լինել։ Օրենքի նախագիծը քննարկումների ընթացքում բացասական է գնահատվել և՛ ակադեմիական հանրության, և՛ ուսանողների կողմից, իսկ վերջին օրերին դրա խնդրահարույց կողմերին է անդրադարձել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Ուստի, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը հետ կանչել խնդրահարույց նախագիծը և սկսել ոլորտի զարգացման հայեցակարգերի շուրջ աշխատանք։    
13:36 - 06 դեկտեմբերի, 2020