Լեհաստան

Լեհաստան, պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում։

Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս-արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը։

Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պետք է անհապաղ դադարեցվեն. ԵԱՀԿ գործող նախագահ

 |armenpress.am|

Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պետք է անհապաղ դադարեցվեն. ԵԱՀԿ գործող նախագահ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ նկատի ունենալով հաղորդագրությունները տեղի ունեցող զինված բախումների մասին: Այդ մասին հայտնում են ԵԱՀԿ քարտուղարության հաղորդակցության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից: «Ռազմական գործողությունների սրացումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պետք է անհապաղ դադարեցվի: Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է մսխվի: Վերջին 18 ամիսներին հաջողվել էր առաջընթացի հասնել՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը շարունակելու աշխատանքը խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Այս բախումները վտանգում են այդ առաջընթացը և վտանգի տակ են դնում անթիվ կյանքեր», - հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդն էլ իր հերթին ընդգծել է, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն՝ հատկապես հետագա զոհերից խուսափելու համար: «ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել՝ հենվելով տասնամյակների փորձի և փորձագիտության վրա: Մենք բոլորս կիսում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համատեղ նպատակը», - ասել է Շմիդը:
19:46 - 13 սեպտեմբերի, 2022
Լեհաստանի օդանավակայաններով տարանցիկ չվերթով Շենգեն գոտուց դուրս ճամփորդող ՀՀ քաղաքացիների համար Լեհաստանը սահմանել է մուտքի արտոնագիր ունենալու պարտավորություն

Լեհաստանի օդանավակայաններով տարանցիկ չվերթով Շենգեն գոտուց դուրս ճամփորդող ՀՀ քաղաքացիների համար Լեհաստանը սահմանել է մուտքի արտոնագիր ունենալու պարտավորություն

2022 թվականի օգոստոսի 1-ից Լեհաստանի օդանավակայանների միջոցով տարանցիկ չվերթով Շենգեն գոտուց դուրս ճամփորդող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Լեհաստանի Հանրապետությունը սահմանել է օդային տարանցիկ մուտքի արտոնագիր ունենալու պարտավորություն` համաձայն 2009 թ. հուլիսի 13-ի Եվրոպական Խորհրդարանի և Խորհրի Կանոնակարգ (ԵՀ) No 810/2009՝ Վիզաների մասին Համայնքային օրենսգրքի (Վիզաների մասին օրենսգիրք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունից: Օդանավակայանի տարանցիկ վիզան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն է տալիս գտնվել միջազգային տարանցիկ գոտում՝ առանց դրանից դուրս գալու հնարավորության։ Վիզա տրամադրելու հյուպատոսական վճարը կազմում է 80,00 եվրո: Օդային տարանցիկ մուտքի արտոնագիր ունենալու պարտականությունից ազատված են․ 1) Եվրամիության անդամ պետություններից մեկի կողմից տրված C կամ D տեսակի մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության օգտատերերը, 2) Երրորդ երկրի քաղաքացիները, որոնք ունեն վավեր կացության թույլտվություն, որը տրվել է շենգեն անդամ պետության կողմից, որը վերը նշված Կանոնակարգի մասնակից չէ կամ դեռ ամբողջությամբ չի կիրառում Շենգենյան օրենսդրության դրույթները, կամ Անդորրայի, Կանադայի, Ճապոնիայի, Սան Մարինոյի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից տրված` Արտոնագրային օրենսգրքի Հավելված V-ում նշված և օգտատերի անվերապահ հետընդունումը երաշխավորող կացության փաստաթուղթ կամ Նիդերլանդների Թագավորության մեջ մտնող մեկ կամ ավելի անդրծովյան երկրներից և տարածքների (Արուբա, Կյուրասաո, Սինտ Մաարտեն, Բոնեյր, Սինտ Էվստատիուս, Սաբա) կողմից տրված վավեր կացության թույլտվություն ունեցող երրորդ երկրի քաղաքացները: 3) Երրորդ երկրի քաղաքացիները, որոնք ունեն վավեր մուտքի արտոնագիր, որը տրվել է շենգեն անդամ պետության կողմից, որը վերը նշված Կանոնակարգի մասնակից չէ կամ դեռ ամբողջությամբ չի կիրառում Շենգենյան օրենսդրության դրույթները, կամ ունեն վավեր մուտքի արտոնագիր` տրված Կանադայում, Ճապոնիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Նիդերլանդների Թագավորության մեջ մտնող՝ Արուբայում, Կյուրասաոյում Սինտ Մաարտենում, Բոնեյրեում, Սինտ Էվստատիուսում, Սաբայում, եթե այդ մուտքի արտոնագրով ճանապարհորդում են դեպի այդ մուտքի արտոնագիրը տրամադրած երկիր կամ ցանկացած այլ երրորդ երկիր կամ մուտքի արտոնագրի կիրառումից հետո վերադառնում են այդ մուտքի արտոնագիրը տրամադրած երկրից, 4) Եվրամիության քաղաքացու ընտանիքի մերձավոր անդամները` նշված Կանոնակարգի 1-ն հոդվածի 2-րդ մասում (а), 5) Դիվանագիտական անձնագրերի օգտատերերը, 6) Օդանավի անձնակազմի անդամները, որոնք միաժամանակ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի կողմ հանդիսացող պետության քաղաքացի են։
11:54 - 05 սեպտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը Լեհաստանի փոխվարչապետին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Արարատ Միրզոյանը Լեհաստանի փոխվարչապետին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Հուլիսի 19-ին պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել երկրի փոխվարչապետ Յացեկ Սաշինի հետ։  Զրուցակիցները գոհունակությամբ են նշել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 30 տարիների ընթացքում միջպետական հարաբերությունների զարգացումն ու առկա դինամիկան։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Լեհաստանը Հայաստանի կարևոր եվրոպական գործընկերներից է։ Արարատ Միրզոյանը և Յացեկ Սաշինը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել՝ ուղղված առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացմանը, ներդրումային հնարավորությունների ստեղծմանը և գործարար շրջանակաների միջև կապերի ակտիվացմանը:  Նախարար Միրզոյանը նշել է, որ 2018-ից ի վեր Հայաստանի Կառավարությունը անհաշտ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման ծավալուն բարեփոխումներ են իրականացվել, ինչը լավ հնարավորություններ է ստեղծում օտարերկրյա ներդրողների համար։ Կողմերը կարևորել են Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերումը, ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում կապիտալի շուկայում Հայաստանի ու Լեհաստանի համագործակցության համար։  Ընդգծվել է Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության դերը` որպես արդյունավետ հարթակ, համատեղ ծրագրերի քննարկման և գործնական քայլերի նախանշման համար։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են նաև գործարար պատվիրակությունների փոխայցելությունները և համաժողովների անցկացումը։  Հանդիպմանը նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ 
14:27 - 20 հուլիսի, 2022
ԼՂ հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ. կայացել է Միրզոյանի ու Լեհաստանի Սենատի նախագահի հանդիպումը

ԼՂ հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ. կայացել է Միրզոյանի ու Լեհաստանի Սենատի նախագահի հանդիպումը

Հուլիսի 19-ին Վարշավայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկիի հետ:  Զրուցակիցները համակարծիք էին, որ խորհրդարանական ձևաչափով սերտ համագործակցությունը կարևոր դեր ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու և բարեկամական կապերը առավել խորացնելու գործում: Այս առումով շեշտվել է տարբեր մակարդակներով ակտիվ փոխայցելությունների և շփումների դինամիկայի պահպանման կարևորությունը:  Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից անցկացվող բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և իրավունքի գերակայության ապահովմանը։ Տոմաշ Գրոձկին նշել է, որ  լիովին աջակցում են Հայաստանին՝ ժողովրդավարական առաջընթացի ճանապարհին։ Հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին է ներկայացրել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական  հռետորաբանությունը  խաթարում է տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը: Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ:  Տոմաշ Գրոձկին պատրաստակամություն է հայտնել` աջակցելու խաղաղության հասնելու ջանքերին։
10:34 - 20 հուլիսի, 2022
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վարշավայում անցկացված միջազգային մրցույթում Գրան պրի մրցանակի արժանացած Ջուլիանա Գրիգորյանին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վարշավայում անցկացված միջազգային մրցույթում Գրան պրի մրցանակի արժանացած Ջուլիանա Գրիգորյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել են երիտասարդ, երգչուհի Ջուլիանա Գրիգորյանին (սոպրանո), որ հունիսի 6-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Տաղանդավոր արվեստագետի հաղթանակները շարունակվում են, և օրերս նա իտալական ամենամեծ օնլայն «Ֆիորենցա Չեդոլինզ» մրցույթում հաղթող է ճանաչվել՝ գրավելով 1-ին տեղը: Նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով Ջուլիանա Գրիգորյանին, շնորհակալություն է հայտնել հեղինակավոր այս հարթակներում հաղթանակներ գրանցելու կապակցությամբ: «Մենք ուշադրությամբ հետևում ենք և գիտենք, որ Դուք կարևոր հաղթանակներ եք գրանցել, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք և վերահաստատում, որ պատրաստ ենք աջակցելու և նպաստելու կարևոր այն նախաձեռնություններին, որոնք հնարավորություն են ընձեռում առավել բարձր մակարդակով ներկայանալու հեղինակավոր հարթակներում»,- շեշտել է նախարար Վահրամ Դումանյանը՝ հետաքրքրվելով՝ ինչ խնդիրներ կան նպատակի իրագործման ճանապարհին, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Ջուլիանա Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը Վարշավայում կայացած Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան մրցույթին աջակցելու կապակցությամբ, ինչը հաղթանակի հասնելու համար նաև բարոյահոգեբանական աջակցության մեծ և կարևոր գործոն է հանդիսացել: Երիտասարդ արվեստագետը նախարարին տեղեկացրել է, որ մրցույթներում հաղթելու արդյունքում հրավեր է ստացել մասնակցելու միջազգային տարբեր հարթակներում կայանալիք համերգների, իսկ առաջիկայում՝ հուլիսի 15-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեներգչուհին կմասնակցի «Ալեկո» օպերային ներկայացմանը: Հանդիպման ավարտին նախարարը կրկին շնորհավորել է Ջուլիանա Գրիգորյանին՝ մաղթելով ստեղծագործական խիզախումներ և նորանոր հաջողություններ: Ջուլիանա Գրիգորյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է: Նա ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում և Արցախում: Ջուլիանա Գրիգորյանը համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Վաչե Շարաֆյանի հետ:
16:56 - 04 հուլիսի, 2022
ՀՀ ԱԺ փոխնախագահը և Լեհաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցեր

ՀՀ ԱԺ փոխնախագահը և Լեհաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 28-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից; Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը, կարեւորել արդյունավետ փոխգործակցությունը: «Երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման հարցում կողմերը կարեւորել են բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը: Քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, չլուծված խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչը կարեւորել է երկկողմ կապերի խորացումը, տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը: Լեհ դիվանագետի խոսքով` Լեհաստանի համար Հայաստանը գնահատելի գործընկեր է: Հյուրն արժեւորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացը:
18:13 - 28 հունիսի, 2022
Լեհաստանի կառավարող կուսակցության նախագահ Կաչինսկին հեռացել է բոլոր պաշտոններից
 |news.am|

Լեհաստանի կառավարող կուսակցության նախագահ Կաչինսկին հեռացել է բոլոր պաշտոններից |news.am|

news.am: Լեհաստանում կառավարող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության նախագահ, նախարարների խորհրդի փոխնախագահ եւ Լեհաստանի ազգային անվտանգության ու պաշտպանության գործերի կոմիտեի նախագահ Յարոսլավ Կաչինսկին հրաժարական է տվել բոլոր պաշտոններից, տեղեկացրել է Լեհաստանի մամուլի գործակալությունը։ «Ես այլեւս կառավարությունում չեմ։ Վարչապետ Մաթեուշ Մորավեցկին եւ, որքան գիտեմ, նախագահ Անջեյ Դուդան ընդունել են իմ հրաժարականը»,- ասել է Կաչինսկին։ Լեհաստանի կառավարությունում 72-ամյա Կաչինսկին կարեւոր պաշտոններ է զբաղեցրել 2020-ից, մինչ այդ՝ 2006-2007թթ. եղել է երկրի վարչապետը։ Ներկայում կառավարող «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը Յարոսլավ Կաչինսկին՝ Լեհաստանի ողբերգականորեն զոհված նախագահ Լեխ Կաչինսկու երկվորյակ եղբայրը, անփոփոխ գլխավորել է 2003 թվականից։ 2021թ., հերթական վերընտրությունից հետո, Կաչինսկին խոստացել էր, որ այլեւս չի առաջադրվելու կուսակցության ղեկավարի պաշտոնում։
11:13 - 21 հունիսի, 2022
Պավել Չեպլակը Մհեր Գրիգորյանին է ներկայացրել ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված լեհական ընկերությունների հնարավոր առաջիկա ծրագրերը

Պավել Չեպլակը Մհեր Գրիգորյանին է ներկայացրել ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված լեհական ընկերությունների հնարավոր առաջիկա ծրագրերը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  «Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ընդգծվել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման առկա ներուժը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում ներդրումների իրականացմամբ հետաքրքրված լեհական կազմակերպությունների կողմից հնարավոր առաջիկա ծրագրերը: Փոխվարչապետը մասնավորապես նշել է կապիտալ շուկայի զարգացման գործում համագործակցության կարևորությունը: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև այս տարի նախատեսված հայ-լեհական միջկառավարական նիստի կազմակերպմանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին»։  
18:25 - 14 հունիսի, 2022
Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտման ֆիննական կենտրոնն (CREA) զեկույց է հրապարակել, որում նշել է, որ էներգակիրների արտահանման հաշվին Ռուսաստանն $98 միլիարդ է վաստակել Ուկրաինայի դեմ պատերազմի 100 օրվա ընթացքում։ Ընդ որում, այդ էներգակիրների խոշորագույն ներկրողը Եվրամիությունն է։ Al Jazeera-ն անդրադարձել է զեկույցին, հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «CREA ֆիննական անկախ կենտրոնի այսօրվա զեկույցը հրապարակվել է այն շրջանում, երբ ռուսական զորքերը շարունակում են դանդաղ, բայց հաստատուն առաջընթացն՝ Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնբասի շրջանի ամբողջական գրավման արշավի շրջանակում։ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն Ուկրաինային զենք և գումար են տրամադրել, որպեսզի օգնեն նրան դիմակայել Ռուսաստանի գրոհին, ինչպես նաև Մոսկվային պատժել են աննախադեպ տնտեսական պատժամիջոցներով։ Սակայն Կիևն արևմտյան երկրների կոչ է արել խզել Մոսկվայի հետ բոլոր առևտրային կապերը՝ հույս ունենալով, որ դա կխլի նրանից ֆինանսական այդ փրկօղակը փետրվարի 24-ի ներխուժումից հետո։ Պատերազմից առաջ Ռուսաստանը Եվրամիությանը գազ էր մատակարարում նրա պահանջարկի 40%-ի չափով, և նավթ՝ 27%-ի չափով։ Այս ամիս ավելի վաղ ԵՄ-ն համաձայնության է եկել ռուսական նավթի մեծ մասի ներկրումից հրաժարվելու շուրջ և մտադիր է այս տարվա ընթացքում երկու երրորդով նվազեցնել գազի ներկրումը։ CREA-ի հաշվետվության համաձայն՝ պատերազմի առաջին 100 օրվա ընթացքոմ Եվրամիությանը բաժին է ընկել ռուսական էներգակիրների արտահանման 61%-ը, որը համարժեք է $60 միլիարդին։ Ընդհանուր առմամբ, առաջատար ներկրողներն են եղել Չինաստանն՝ էներգակիրների դիմաց վճարելով $13.2 միլիարդ, Գերմանիան՝ $12.7 մլրդ, Իտալիան՝ $8.2 մլրդ, Նիդերլանդները՝ $8.4 մլրդ, Թուրքիան՝ $7 մլրդ, Լեհաստանը՝ $4.6 մլրդ, Ֆրանսիան՝ $4,5 մլրդ և Հնդկաստանը՝ $3,6 մլրդ։ Հանածո վառելիքից Ռուսաստանի եկամուտները ստացվում են, նախևառաջ, անմշակ նավթի վաճառքից ($48.2 մլրդ), այնուհետև՝ խողովակաշարով մատակարարվող գազից ($25.1 մլրդ), նավթամթերքից ($13.6 մլրդ), հեղուկ բնական գազից ($5.3 մլրդ) և ածխից ($4.8 մլրդ)։ Անգամ չնայած այն բանին, որ մայիսին ռուսական էներգակիրների արտահանումը կտրուկ կրճատվել է, իսկ շատ երկրներ և ընկերությունները հրաժարվել են մատակարարումներից պատերազմի պատճառով, հանածո վառելիքի համաշխարհային գների աճը շարունակել է համալրել Կրեմլի գանձարանը, իսկ արտահանումից ստացված եկամուտները ռեկորդային բարձր մակարդակի են հասել։ CREA-ի տվյալներով՝ արտահանման միջին գները Ռուսաստանում մոտ 60%-ով ավելի բարձր են եղել, քան նախորդ տարի։ Որոշ երկրներ էլ ավելացրել են Ռուսաստանից էներգակիրների ներկրման ծավալները։ Նրանց թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ֆրանսիան, ասված է զեկույցում։ «Հնդկաստանը ռուսական անմշակ նավթի խոշոր ներկրող է դարձել՝ ձեռք բերելով արտահանված ապրանքի 18%-ը», - նշել է CREA-ն՝ հավելելով, որ «դրա զգալի մասը վերաարտահանվում է զտված նավթամթերքի տեսքով», այդ թվում՝ ԱՄՆ և եվրոպական երկրներ։ «Մինչ ԵՄ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հավանականությունը, Ֆրանսիան ավելացրել է ներկրումն ու դարձել հեղուկ բնական գազի խոշորագույն ներկրողն աշխարհում», - ասել է CREA-ի վերլուծաբաններից մեկը»։   Նորա Վանյան  
17:01 - 14 հունիսի, 2022
Լեհաստանը 120 կիլոմետր արգելապատ է կառուցել Բելառուսի հետ սահմանին |armenpress.am|

Լեհաստանը 120 կիլոմետր արգելապատ է կառուցել Բելառուսի հետ սահմանին |armenpress.am|

armenpress.am: Լեհ շինարարներն արդեն 120 կիլոմետր արգելապատ են կառուցել Բելառուսի հետ սահմանին: Հունիսի 3-ին այդ մասին Twitter-ում հայտնել է Լեհաստանի ԱԳ նախարարության ղեկավարի տեղակալ Մաչեյ Վոնսիկը: «Մենք արդեն 120 կիլոմետր արգելապատ ունենք Բելառուսի հետ սահմանին: Ինչպես եւ մենք պլանավորել էինք, շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ ամսվա վերջը»,- գրել է նա: Արգելապատի շինարարությունն սկսվել է հունվարի 25-ին երեք հազար շինարարների ուժերով, որոնք աշխատում են 3 հերթափոխով: 5,5 մետր բարձրությամբ արգելափակոցի ընդհանուր երկարությունը պետք է կազմի 187 կիլոմետր: Ընդամենն այդ կառույցի կանգնեցման համար, որը կոչված է Լեհաստանը պատշպանելու Բելառուսի կողմից անօրինական միգրանտների ներթափանցումից, կծախսվի 7 միլիոն մետր պողպատե խողովակ: Արգելապատի վրա քաշվում է փշալար եւ տեղակայվում են էլեկտրոնային հսկման միջոցններ. տեսախցիկներ, շարժման տվիչներ եւ ջերմացույցներ: 2021 թվականին լեհ սահմանապահներն արձանագրել են միգրանտների կողմից լեհ-բելառուսական սահմանի անօրինական անցման ավելի քան 41 հազար փորձ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:20 - 03 հունիսի, 2022
Լեհաստանը հուլիսի 1-ից կդադարեցնի ուկրաինացի փախստականների ֆինանսական աջակցությունը |shantnews.am|

Լեհաստանը հուլիսի 1-ից կդադարեցնի ուկրաինացի փախստականների ֆինանսական աջակցությունը |shantnews.am|

shantnews.am: Լեհաստանը հուլիսի 1-ից կդադարեցնի ուկրաինացի փախստականների մեծամասնությանը նպաստներ վճարել։ Այս մասին մայիսի 31-ին հայտնում է Rzeczpospolita-ն՝ վկայակոչելով Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Պավել Շեֆերնակերի հայտարարությունը: Այսպիսով՝ նպաստներ կշարունակեն ստանալ միայն նրանք, ովքեր դրա կարիքն ունեն՝ հաշմանդամները, ինչպես նաև հղիներն ու բազմազավակ կանայք։ Այս որոշումը կայացվել է փախստականներին խրախուսելու համար, որպեսզի նրանք սկսեն ինքնուրույն գումար վաստակել։ «Մենք համոզված ենք, որ շատ փախստականներ Լեհաստանում կարողանում են անկախանալ և հարմարվել», – ասել է Շեֆերնակերը: Մայիսի 17-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Եվրամիությունը (ԵՄ) անբավարար է ֆինանսավորում Լեհաստանին և Հունգարիային, որոնք ընդունում են ուկրաինացի փախստականներին։ Նրա խոսքով՝ Դոնբասի բնակիչների պաշտպանության համար Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր Ուկրաինայից ավելի քան 3 միլիոն փախստական ​​է հատել Լեհաստանի սահմանը։ Նախօրեին Լեհաստանի փոխարտգործնախարար Մարչին Պրշիդաչը հայտարարել էր, որ Լեհաստանի հանձնաժողովը ձգտում է ապահովել, որ Եվրահանձնաժողովը (ԵՀ) լրացուցիչ միջոցներ հատկացնի երկրին աջակցելու համար՝ կապված փախստականների հոսքի հետ։ Նա ընդգծել է, որ հասարակ քաղաքացիները, ովքեր հաճախ են բացում իրենց տների դռներն ու ընդունում ուկրաինացի հարեւաններին, ֆինանսական աջակցության կարիք ունեն։ Միաժամանակ մայիսի 14-ին սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է Լեհաստանում ուկրաինացի փախստականների պահվածքը վրդովմունք առաջացրել տեղի բնակիչների մոտ։ Լեհերը պահանջել են ուկրաինացիների վերադարձը հայրենիք՝ իրենց երկրի տարածքում տեղի ունեցող ցույցերի պատճառով։
11:35 - 02 հունիսի, 2022