ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը ՀՀ Ոստիկանության մաս է։ ՃՈ ծառայության պետն է ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։
Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը պարտավոր է՝

  • իրականացնել պետական հսկողություն եւ վերահսկողություն ճանապարհայիներթեւեկության անվտանգության ապահովման, երթեւեկության կանոնների, չափանիշների, տեխնիկական նորմերի եւ այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ.
  • կազմակերպել եւ անցկացնել ավտոտրանսպորտային միջոցների, դրանց կցորդներիպետական տեխնիկական զննում.
  • ճանապարհային երթեւեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների շահագործմանաշխատանքները վերահսկելու նպատակով իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլայինճանապարհներով երթեւեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներիեւ դրանց կցորդների պետական գրանցում եւ հաշվառում.
  • կարգավորել ճանապարհային երթեւեկությունը.
  • սահմանված կարգով իրականացնել ճանապարհային երթեւեկության անվտանգության ցուցանիշների պետական հաշվառում։
ՃՈ-ի և պարեկապահակային ծառայության փոխարեն՝ պարեկային ծառայություն. ԱԺ-ն քննարկեց գործադիրի առաջարկը |armenpress.am|

ՃՈ-ի և պարեկապահակային ծառայության փոխարեն՝ պարեկային ծառայություն. ԱԺ-ն քննարկեց գործադիրի առաջարկը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: «Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը: «Այս փաթեթի ընդունումը բխում է այս տարվա ապրիլի 23-ին կառավարության կողմից հաստատված՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունից, որը կարճաժամկետ հեռանկարում նախատեսում է պարեկային ծառայության ստեղծումը: Պարեկային ծառայությունն իր էությամբ էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը»,-ասաց փոխնախարարը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5 ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Այս ընթացքում Երևանում գործարկման պայմաններում մարզերում գործելու են ՃՈ-ի երկրորդ սպայական գումարտակը և պարեկապահակային ծառայությունը՝ մինչև ողջ հանրապետությունում կներդրվի: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն: Նոր պարեկային ծառայության գործարկմանը զուգահեռ այս ծառայության արդյունավետությունն ապահովելու նպատակով ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոնը, որ բացի զանգերի, ահազանգերի միասնական կառավարման գործառույթները, ապահովելու է նաև ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթներ՝ ապահովելով ստացված ահազանգերի արագ սպասարկումը, քաղաքացիներին պրոֆեսիոնալ աջակցության և խորհրդատվության տրամադրումը և այլն: Կենտրոնն ունենալու է ժամանկակից տեխնիկական հագեցվածություն, միացած է լինելու պարեկային ծառայության տեսախցիկներին:
17:37 - 26 մայիսի, 2020
Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է․ ոստիկանությու

Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է․ ոստիկանությու

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հիշեցնում է, որ Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է։ Հաղորդագրության մեջ ասվում է, թե կան վարորդներ, որոնք առանց թույլտվության մեքենաների խլացուցիչները վերասարքավորում են բարձր ձայնով երթևեկելու համար: Աղմուկն անհանգստացնում է քաղաքացիներին, իսկ խլացուցիչից արտանետվող գազերն այլևս նորմայի սահմաններում չեն:Կան նաև վարորդներ, ովքեր մեքենան գնում են` չիմանալով, որ խլացուցիչը վերասարքավորված է: Երկու դեպքում էլ ճանապարհային ոստիկանները հայտնաբերելով նման տրասնսպորտային միջոցներ` վարորդներին հորդորում են տեխսպասարկման կետերում վերացնել թերությունները: Փորձագետները փաստում են, որ շուկայում կան հեռակառավարման վահանակով կառավարվող սարքեր, որոնց միջոցով վարորդները, սպորտային մեքենայի ձայն ստանալու համար, դարձյալ վերասարքավորում են խլացուցիչները, ինչը նույնպես անթույլատրելի է: Պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայությունների ընթացքում ճանապարհային ոստիկաններն առանձնակի ուշադրություն են դարձնում և հայտնաբերում են վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցներ: Նման մեքենաներով երթևեկող վարորդների նկատմամբ կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` 123-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, ինչպես և վերցվում է տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և վարորդին տրամադրվում է ժամանակավոր վկայական, որպեսզի տասը օրվա ընթացքում նա վերացնի թերությունը և տրանսպորտային միջոցը ներկայացնի ճանապարհային ոստիկանություն: ՃՈ-ն հորդորում է բոլոր այն վարորդներին, ովքեր առանց թույլտվության բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորել են իրենց տրանսպորտային միջոցների խլացուցիչները, վարչական պատասխանատվությունից խուսափելու համար վերացնեն թերությունները:
15:58 - 20 մայիսի, 2020
Արմավիրի մարզի դատախազությունը ճանապարհատրանսպորտային պատահարները նվազեցնելուն ուղղված մի շարք միջնորդագրեր է ներկայացրել

Արմավիրի մարզի դատախազությունը ճանապարհատրանսպորտային պատահարները նվազեցնելուն ուղղված մի շարք միջնորդագրեր է ներկայացրել

Արմավիրի մարզի դատախազությունում իրականացված՝ մարզի տարածում ճանապարհատրանսպորտային հանցագործությունների (ՃՏՀ), դրանց նպաստող պատճառների և պայմանների  ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ նմանատիպ դեպքերն ավելացել են 26,3%-ով, իսկ մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտման դեպքերը՝ 17,6%-ով: Վերլուծությունը փաստում է, որ թեև 12.5%-ով ավելացել է վրաերթերի քանակը, սակայն կրկնակի նվազել են դրան արդյունքում մահացած անձանց քանակը։ Թեև շուրջ 9%-ով նվազել է ինքնավթարների քանակը, սակայն մտահոգիչ աճ է արձանագրվել դրանց արդյունքում մահացած անձանց քանակական ցուցանիշում /3-13/։ Արձանագրված ինքնավթարների պատճառները հիմնականում ճանապարհային բարձր արագությամբ երթևեկելն է և/կամ վարորդների ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելը։ Ամենաշատ ՃՏՊ-ները տեղի են ունեցել Վաղարշապատի տարածքում, մասնավորապես՝ «Մ5» միջպետական ճանապարհի Երևան-Արմավիր հատվածում։ Միայն 2019թ. Վաղարշապատի տարածքում արձանագրված 166 ՃՏՊ-ներից 53-ը տեղի է ունեցել Երևան-Արմավիր ճանապարհի 12-ից 32-րդ կմ-ի հատվածում։ Դրանց ինտենսիվությունն ավելի է մեծացել հատկապես գյուղատնտեսական աշխատանքների և բերքահավաքի ժամակաշրջաններում։ Պատճառն այն է, որ ճանապարհահատվածի երկու կողմերում գյուղատնտեսական դաշտային տարածքներ են, որոնք միջպետական ճանապարհի մակարդակից մի քանի մետր ցածր են: Այդ հատվածներից դաշտամիջյան ճանապարհները միջպետական ճանապարհին հատվում են վերէլքով։ Եվ դրանցով, միջպետական ճանապարհով իրար մոտեցող տրանսպորտային միջոցները տեսանելի չեն միմյանց: Բացի այդ, դաշտամիջյան ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը հիշյալ վերէլքը հաղթահարելու համար զագացնում է որոշակի արագություն և միջպետական ճանապարհին հայտնվում է հանկարծակի՝ ստեղծելով վթարային իրադրություն։ Խնդրահարույց է առանձին միջհամայնքային ճանապարհների հետ հատման խաչմերուկներում երթևեկության անհրաժեշտ նշանների բացակայությունը, ինչի պատճառով հատվող ճանապարհներն ընկալվում են որպես հավասարազոր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Չկարգավորվող խաչմերուկները մարզի քաղաքներում նույնպես առաջացնում են նմանօրինակ խնդիրներ: Որոշ դեպքերում մարզի տարածքում ՃՏՊ-ներին նպաստել է այն հանգամանքը, որ մայրուղիներում հետադարձը թույլատրող ճանապարհային գծանշումները ջնջված են, տեսանելի չեն ավելի երկար տարածությունից: Վարորդները հետադարձի թույլատրման վայրը նկատում են կարճ տարածությունից և որպեսզի բաց չթողնեն հետադարձի հնարավորությունը, կատարում են կտրուկ արգելակում՝ ստեղծելով վթարային իրադրություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկայումս բազմաթիվ են առանց հաշվառման համարանիշների, այսինքն հաշվառումից հանված, սակայն չխոտանված տրանսպորտային միջոցների երթևեկությանը մասնակից դառնալու դեպքերը։ Այդպիսի տրանսպորտային միջոցները, որոնք տարիներ շարունակ չեն անցնում պարտադիր տեխզննում, հիմնականում օգտագործվում են գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ: Դրանք լուրջ անսարքություններ ունենալով՝ հաճախ հայտնվում են երթևեկության բարձր ինտանսիվություն ունեցող ճանապարհներին և ստեղծում վթարային իրավիճակներ։ Ուսումնասիրության արդյունքներով ՃՏՀ-ներին նպաստող պայմանների ու պատճառների վերացման նպատակով Արմավիրի մարզի դատախազությունը, ըստ իրավասության շրջանակների, միջնորդագրեր է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Արմավիրի մարզպետին, Արմավիրի քաղաքապետին, Ոստիկանության Արմավիրի վարչությանը, ՃՈ մարզային ստարաբաժանմանը:      Միջնորդագրերով խնդիր է դրվել բարձրացված վերոնշյալ հարցերը ներառել ճանապարհների սպասարկման ծրագրերոով նախատեսվող միջոցառումներում, միջոցներ ձեռնարկել միջպետական ճանապարհների հետ հատվող ճանապարհային գոտիներում վերէլքով հատումները, դաշտերից դուրս բերող և միջպետական մայրուղու հետ հատվող ճանապարհների քանակը հնարավորինս նվազեցնելու, միջպետական ճանապարհի հետ հատվող, գյուղեր տանող ճանապարհները երկրորային երթևեկության նշաններով կահավորելու ուղղությամբ: Իրավասու մարմիններին առաջարկվել է նաև ձեռնարկել գործուն միջոցներ հետադարձերը թույլատրող հորիզոնական գծանումները թարմացնելու, ավելի երկար տարածությունից նկատելի դարձնելու ուղղությամբ, քաղաքային ճանապարհների՝ առավել հաճախ տեղի ունեցող վթարների կոնկրետ մատնանշված հատվածներում ոստիկանության շրջիկ ծառայություններն ուժեղացնելու, հատկապես գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացման շրջաններում պարբերաբար տարբեր համայնքներ ստուգայցեր իրականացնելու և հաշվառումներից դուրս մնացած, սակայն շահագործվող տրանսպորտային միջոցները հայտնաբերելու, դրանցով վարչաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ։
15:15 - 20 մայիսի, 2020
Օրվա տարբեր ժամերին՝ դրիֆթներ են կազմակերպում, ծածուկ ծառայությունը կարող է բռնել այդ մարդկանց․ պատգամավոր |armtimes.com|

Օրվա տարբեր ժամերին՝ դրիֆթներ են կազմակերպում, ծածուկ ծառայությունը կարող է բռնել այդ մարդկանց․ պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: Ճանապարհային ոստիկանության կողմից ծածուկ ծառայություն իրականացնելու մասին ոստիկանության հայտարարությունը երեկվանից քննարկումների ու դժգոհությունների պատճառ է դարձել։ Շատերի կարծիքով՝ ոստիկանության այս «թաքնված» օպերացիան պետական բյուջե գումար ավելացնելու միջոց է: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ծածուկ ծառայությունն իրականացվելու է՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։     Այն իրենից ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների եւ տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։ Այս մեքենաներով ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանները, որոնք կհայտնաբերեն ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում կատարած վարորդին եւ, համաձայն ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը։ Մեքենաները կահավորված են տեխնիկական բոլոր միջոցներով` ցանկացած տիպի խախտում հայտնաբերելու եւ արձանագրելու համար։ Նշենք, որ ծածուկ ծառայությունը դեռեւս 2006 թվականի նոյեմբերի 23-ի ՀՀ կառավարության 1769-Ն որոշմամբ սահմանված ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգի ձեւերից մեկն է, որն ըստ էության չէր կիրառվում։   ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ ճանապարհապարեկային ծառայությունները տասնամյակներ շարունակ ծածուկ ծառայություն իրականացնելու լիազորություն են ունեցել։  «Այսօր ի՞նչ իրավիճակ ունենք, վարորդները ոստիկանության մեքենա կամ տեսախցիկ տեսնելով ձգտում են խախտում չանել, բայց, եթե տեսադաշտում ոստիկանություն չկա՝ բազմաթիվ խախտումներ են կատարում՝ անգամ խուլիգանական գործողությունների նմանվող խախտումներ։ Գիշերները, օրվա տարբեր ժամերին՝ դրիֆթներ են կազմակերպում, տրանսպորտային միջոցներով՝ բարձր արագությամբ հանրային համակեցության կանոններն են խախտում, ինչը մեր բնակիչների արդարացի դժգոհությունն է առաջացնում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ մի պահ Երեւանի՝ Հարավարեւմտյան թաղամասում, Էրեբունի զանգվածում, Նորքի զանգվածում գիշերային ժամերին իրավիճակը վերահսկողությունից դուրս էր եկել։ «Խնդիրը այն էր, որ երբ ոստկանությունը մոտենում էր՝ արդեն մարդ չկար, բոլորը հանդարտվում էին։ Իսկ ծածուկ ծառայության դեպքում կարող են կոպիտ ասած բռնել այդ մարդկանց»,- ասաց նա։   Պատգամավորը շեշտեց՝ ՃՈ տեսուչը պետք է պարտադիր լինի համազգեստով, իր վրա կրի բոլոր նշանները, վկայականը. «Պետք է ներկայանա այնպես, ինչպես ՃՈ մեքենայով կանգնեցնելու ժամանակ։ Պետք է մարդկանց մոտ ստեղծել այն մշակույթը, որ ցանկացած տեղ կարող է հայտնվել ոստիկանը եւ ամեն արարքի համար դու կարող ես պատասխան տալ։ Իսկ այսօր ի՞նչ ունենք, տեսնում են ոստիկան չկա՝ անում են այն ամենը, ինչ կարողանում են»։ Նա նշեց՝ ծածուկ ծառայություն իրականացնող ՃՈ ծառայողն ունի նույն լիազորությունները եւ հնարավորությունները ինչ ՃՈ մեքենաներով ծառայություն իրականացնողները. «Ոստիկանը նույնիսկ կարող է տուգանք չկիրառել, կարող է նախազգուշացնել անհրաժեշտության դեպքում։ Կարծում եմ թեթեւ խախտումների համար առաջին օրերին կզգուշացնեն»։ Խաչատրյանն ընդգծեց՝ խնդիրը տուգանելը չէ, իսկ ծածուկ ծառայությունը բավականին ծախսատար եւ մեծ ռեսուրս պահանջող ծառայություն է եւ այն տեսակետները, թե սրանով ուզում են բյուջե լցնել՝ անհիմն են. «Եթե անհրաժեշտ լինի ակտեր գրելու՝ սովորական տեսուչը կգրի եւ նախազգուշացումների փոխարեն արձանագրություններ կկազմեն։ Ծածուկ ծառայության ժամանակ 1-2 գրված արձանագրությունը ազդում է ընդհանուր ֆոնի վրա՝ բոլորը սկսում են զգուշանալ հանգամանքից, անկախ նրանից՝ ոստիկան կա, թե չկա։ Արդյունքում ունենում ենք նորմալ երթեւեկություն եւ տհաճ դրսեւորումների նվազում»։ Պատգամավորի խոսքով՝ կարգապահ վարորդին չպետք է հետաքրքրի, թե ոստիկանությունն իր ծառայությունն ինչ մեթոդներով է իրականացնելու։ Նա ասաց, որ զարգացած երկրներում՝ հատկապես եվրոպական երկրներում ծածուկ ծառայությունը գուցե եւ գերակշռում է բացահայտ ծառայությանը։   Խաչատրյանը նշեց՝ սա նորություն չէ, հեծանիվ չեն հորինել եւ դեռեւս 2006, 2007, 2010 թվականներին մի քանի անգամ կիրառել են, արդյունքներ են ունեցել. «Կարծում եմ ներկայումս դրա կիրառման անհրաժեշտությունը կա, որովհետեւ հանրային դժգոհությունը բավականին մեծ է, ճանապարհապարեկային ծառայության ուժերն ու միջոցները բավարար չեն, որպեսզի ամեն փողոցում, ամեն խաչմերուկում տեղակայվեն, որպեսզի հսկեն բոլոր վայրերը եւ անհրաժեշտ է, որ նաեւ ծածուկ ծառայություն իրականացնեն՝ դրանով կանխարգելելով բավականին մեծ քանակով իրավախախտումներ»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:18 - 14 մայիսի, 2020
Այսուհետ ճանապարհային ոստիկանությունը կիրականացնի ծածուկ ծառայություն

Այսուհետ ճանապարհային ոստիկանությունը կիրականացնի ծածուկ ծառայություն

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ։ Այն ենթադրում է ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։ Այս մեքենաներով ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանները, որոնք կհայտնաբերեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդին և, համաձայն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը։ «Մեքենաները կահավորված են տեխնիկական բոլոր միջոցներով` ցանկացած տիպի խախտում հայտնաբերելու և արձանագրելու համար։ Հարգելի' վարորդներ, կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ։
19:00 - 12 մայիսի, 2020
ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումներում վաղվանից վերականգնվում են մի շարք գործողություններ

ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումներում վաղվանից վերականգնվում են մի շարք գործողություններ

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թվականի մայիսի 11-ից սկսած նախնական գրանցմամբ կիրականացվեն նաև հետևյալ գործողությունները. 1. մաշված, անընթեռնելի դարձած կամ վնասված վարորդական վկայականների (այդ թվում՝ ժամկետը չլրացած) փոխարինում նորով. 2. խոտանված տրանսպորտային միջոցի գրանցման վերականգնում և հաշվառում. 3. առանց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերի փոփոխություն այլ համարանիշերով (այդ թվում՝ մեծ պահանջարկ ունեցող ի պահ հանձնված համարանիշերի հատկացում). 4. տրանսպորտային միջոցի գույնի փոփոխությամբ պայմանավորված՝ տրանսպորտային միջոցի վերահաշվառում. 5. ֆիզիկական անձի անձնական տվյալների կամ բնակության վայրի հասցեի փոփոխությամբ պայմանավորված՝ տրանսպորտային միջոցի վերահաշվառում. 6. իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևի փոփոխությամբ (վերակազմակերպմամբ) կամ գտնվելու վայրի փոփոխությամբ պայմանավորված՝ տրանսպորտային միջոցի վերահաշվառում. 7. 3500 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների գրանցում և հաշվառում (այդ թվում՝ ՀՀ-ում գրանցվածների օտարման դեպքում): Գործողությունները տեղերում իրականացնելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ [email protected] էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։
17:38 - 10 մայիսի, 2020
Ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որոշ իրավախախտումների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն․ ՃՈ

Ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որոշ իրավախախտումների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն․ ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը կրկին տեղեկացնում է, որ ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որոշ իրավախախտումների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։Մասնավորապես, քրեական պատասխանատվություն է առաջացնում՝1․ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում ավելի խիստ,2․ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում ավելի խիստ,3․ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ տրանսպորտային միջոցներ վարելը,4․ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը,5․ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը։ Հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության պահանջները:
19:55 - 07 մայիսի, 2020
ՃՈ-ն 10 օրով երկարաձգել է հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեության դադարեցումը

ՃՈ-ն 10 օրով երկարաձգել է հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեության դադարեցումը

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների 10 օրով երկարաձգմամբ պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը նույնպես նշված ժամանակահատվածում դադարեցվում է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումները քաղաքացիները կարող են բողոքարկել կամ դրանցով նշանակված տուգանքների վճարումը տարաժամկետել առցանց։Դիմումը կարող եք ուղարկել e-request.am կայքի միջոցով, տուգանքների վճարումը տարաժամկետելը հնարավոր է նաև roadpolice.am կայքով։ Դիմումը կարող եք ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին։Գործում է նաև ճանապարհային ոստիկանության «Թեժ գիծ» ծառայության 1-77 հեռախոսահամարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
19:33 - 31 մարտի, 2020
685 տրանսպորտային միջոցում եղել է 2-ից ավելի անձ․ ՃՈ

685 տրանսպորտային միջոցում եղել է 2-ից ավելի անձ․ ՃՈ

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումն ապահովելու համար որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 26-ի ժամը 09.00-ն, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 685 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Ոստիկանության տեղեկացմամբ՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 9 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։ Բնակչությանը ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում է տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։
11:40 - 26 մարտի, 2020
ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լիովին թույլ կտան բացահայտել բալեր վաճառելու դեպքեր |armenpress.am|

ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լիովին թույլ կտան բացահայտել բալեր վաճառելու դեպքեր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս ներդրված բալային համակարգի շրջանակում բալեր վաճառելու դեպքերը կարող է հեշտությամբ պարզել. ճանապարհներին տեղադրված տեսախցիկները թույլ են տալիս տեսնել, ով է եղել մեքենայի ղեկին, այլ գործիքներ ևս կան: Այս մասին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին՝ պատասխանելով ներկաների հարցերին: «Պատկան մարմինները զբաղվում են բալերի վաճառքի հարցով: Խնդրում եմ մի անհանգստացեք»,-ասաց Կարապետյանը: Նա վստահեցրեց՝ եթե որև  մեկը փորձի բալեր գնել որևէ մեկից, Ճանապարհային ոստիկանությունը հնարավորություն ունի տեսախցիկներով տեսնել, թե ով է եղել տվյալ տրանսպորտային միջոցի ղեկին: Կարապետյանը տեղեկացրեց, որ կան բացահայտման այլ տարբերակներ ևս, որոնց մասին ճիշտ չհամարեց այս պահին բարձրաձայնել, վստահեցրեց՝ իրենց ստրատեգիան աշխատելու է: «Շատ զարգացած երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում այդ բալ վաճառելու խնդիրը եղել է, բայց հենց նույն Ֆրանսիայի փորձն ուսումնասիրելով, օրենքն ընդունելիս այնպիսի կանխարգելիչ գործողություններ ենք արել, որ մեզ համար շատ ավելի հեշտ է նրանց հայտնաբերելը»,-եզրափակեց նա:
15:41 - 27 փետրվարի, 2020