Տեսանյութեր

Միջգիտակարգային երկխոսություն. Լևոն Աբրահամյան | Հրանտ Խաչատրյան

Միջգիտակարգային երկխոսություն. Լևոն Աբրահամյան | Հրանտ Խաչատրյան

Հունիսի 26-28-ը Դիլիջանում անցկացվում է «Հայ Մշակութային և Գիտական ​​Ընկերակցության» (ASOF) երկրորդ տարեկան համաժողովը։ Համաժողովի շրջանակում Infocom-ը որոշել է զրուցել տարբեր գիտակարգեր ներկայացնող երկու գիտնականների հետ։ Մաթեմատիկոս Հրանտ Խաչատրյանը և ազգագրագետ Լևոն Աբրահամյանը պատմում են միջգիտակարգային համագործակցության իրենց փորձի, բնագիտական հետազոտություններում հումանիտար և հասարակագիտական հետազոտողների ներգրավման, բոլոր գիտակարգերի համար միևնույն գիտաչափության սահմանման ռիսկերի, միջազգային լսարանին հետաքրքրող թեմաներով հետազոտություններին զուգահեռ տեղական, հայագիտական հետազոտությունների կարևորության և ֆինանսավորման, գիտության պետական ֆինանսավորման և գիտական արտադրանքը պետությանը ծառայեցնելու կարևորության մասին
20:16 - 27 հունիսի, 2023
Գիտարբուք Սուրեն Մանուկյանի հետ. Ցեղասպանագիտություն. ինչպես նկարագրել աննկարագրելին

Գիտարբուք Սուրեն Մանուկյանի հետ. Ցեղասպանագիտություն. ինչպես նկարագրել աննկարագրելին

Գիտարբուք Սուրեն Մանուկյանի հետ. Ցեղասպանագիտություն. ինչպես նկարագրել աննկարագրելի․ - Ներածություն - Ի՞նչ է ցեղասպանությունը, և ինչպես ստեղծվեց ցեղասպանագիտությունը - Ինչու՞ ուսումնասիրել ցեղասպանությունները - Ցեղասպանության սահմանման խութերը - Արդյո՞ք այն, ինչ կատարվում է Արցախում, ցեղասպանություն է - Հայոց ցեղասպանությունը՝ որպես առաջին մեծ ինդուստրիալ ցեղասպանություն - Հայոց ցեղասպանության հետևանքները - Ով էր պատասխանատու Հայոց ցեղասպանության համար - Երիտթուրքերի ծագումնաբանությունը - Ո՞ր պարագայում Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունը, և ի՞նչ հետևանքներ դա կունենա - Արդյոք Իսրայելը Պաղեստինի նկատմամբ ցեղասպան քաղաքականություն է վարում  - Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միտումները - Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը. Նեմեսիս, Ասալա
13:14 - 08 հունիսի, 2023