Օնիկ Գասպարյան

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետը։  

ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին: Պաշտոնից ազատվել է 2021 թվականի մարտի 18-ին։

Ծնվել է 1970 թ. հունվարի 6-ին, Իջեւան քաղաքում: ովորել է Իջեւանի N5 միջնակարգ դպրոցում: ովորել եւ ավարտել է ք.Երեւանի N147 միջնակարգ դպրոցը: ովորել եւ ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ: ովորել եւ «ոսկե» մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան: ովորել եւ գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։

1988 - 1990թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում որպես պարտադիր ժամկետային զինծառայող: 1990 - 1993թթ. մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը Իջեւանի «Սարոյի» ջոկատի կազմում: 1993 - 1998թթ. ծառայել է 51191 զորամասում զբաղեցնելով գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի օգնականի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնները: 1994թ. մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է:

բաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:
բաղեցրել է 51191 զորամասի հրամանատարի պաշտոնը:
բաղեցրել է 68617 զորամասի հրամանատարի պաշտոնը:
բաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
բաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-գնդապետ» զինվորական կոչում:
Պատրաստ եմ անել հակասահմանադրական քայլ, եթե բանակին հանգիստ թողնեն. Էդմոն Մարուքյան

Պատրաստ եմ անել հակասահմանադրական քայլ, եթե բանակին հանգիստ թողնեն. Էդմոն Մարուքյան

Խնդիրն այնքան է սրված, որ եթե Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը ստորագրվի, խնդիրը չի լուծվելու: Իմ առաջարկը հետևյալն է, որ բանակին հանգիստ թողեն, մենք քաղաքական գործիչներով գնանք արտահերթ ընտրությունների և ժողովուրդը թող որոշի՝ ո՞վ է լինելու երկրի ղեկավար, ու նա էլ թող զբաղվի բանակի ապագա հարցերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Իշխանությունը երբեք չի ցանկացել արտահերթ ընտրություններ անել, նրանք բոլոր ամբիոններով ներկայացնում են սուտ տեղեկություն, որովհետև գիտեն՝ պարտվելու են: Իրենք ուզում են իրենց օպոնենտներին նստեցնել, բանտերը լցնել այդ մարդկանցով, նոր հետո կազմակերպել կամ չէ, քանի որ կոմպետենտություն չունեն անգամ ռեպրեսիաներ անելու, իրենք կարող են անել միայն երկիրը քաոսի վերածել»,- ասաց նա: Մարուքյանը նշեց, որ իրենք ցանկացած կոմպրոմիսի պատրաստ են, միայն թե բանակին հանգիստ թողնեն. «Ցանկացված կոմպրոմիսի պատրաստ ենք, ցրեք խորհրդարանը, ցանկացած հուշագիր ստորագրում եմ, կցրի՞: Իշխանությունը սուտ պատրվակներ է բերում, ինքը առանց նախապայմանների կցրի՞ խորհրդարանը»,- ասաց նա: Հարցին, թե դուք ասել եք՝ հուշագիր կստորագրեք, Մարուքյանը պատասխանեց. «Համաձայն եմ, պատրաստ եմ անել հակասահմանադրական քայլ, եթե բանակին հանգիստ թողնի, որովհետև դա հղի է երկրում ցնցումներով»:
16:42 - 01 մարտի, 2021
Մարուքյանը նորմա՞լ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի քաղաքական պայմանավորվածության մաս դառնան. Ռուբինյան |armtimes.com|

Մարուքյանը նորմա՞լ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի քաղաքական պայմանավորվածության մաս դառնան. Ռուբինյան |armtimes.com|

armtimes.com: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը տրամաբանական չէ՝ մի շատ պարզ պատճառով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ պարզաբանելով. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ փաստացի այդ առաջարկով էդմոն Մարուքյանը նորմալ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի դառնան քաղաքական գործոն եւ իրենց նշանակումը կամ ազատումը կամ չազատումը պիտի դառնա քաղաքական պայմանավորվածության մաս: Այդպես չի կարող լինել եւ դա բնականաբար չի կարող նախապայման լինել արտահերթ ընտրությունների համար»:       Ըստ Ռուբինյանի՝ տրամանաբանական կլիներ, որ առանց որեւէ պայմանի Էդմոն Մարուքյանը հայտարարեր, թե իրենք պատրաստ են ստորագրել հուշագիր՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Այդ դեպքում, ըստ նրա՝ հնարավոր կլիներ առաջ գնալ: Լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունն էլ է պայմաններ ներկայացնում՝ Ռուբինյանը արձագանքեց, որ Մարուքյանի ասածը պարզապես անընդունելի է. «Պատկերացրեք՝ մի ինչ-որ վերացական աշխարհում, որտեղ պարոն Մարուքյանը դառնում է վարչապետ, եւ դրանից ասենք 2 օր հետո մի զինվորական, որն այդ պահին ԳՇ պետն է, պահանջում է էդմոն Մարուքյանի հրաժարականը: Վե՞րջ, այսինքն դա պիտի դառնա պայմա՞ն, այսինքն մենք պիտի մտնենք մի անվերջանալի ցիկլի մեջ, երբ որ զինվորականությունը պիտի խառնվի քաղաքականության մեջ եւ իրենց ազատումը կամ չազատումը պիտի դառնա որեւէ պայմա՞ն: Դա անընդունելի է ոչ միայն ինձ համար կամ մեր քաղաքական ուժի համար, դա անընդունելի է ժողովրդավարության եւ սահմանադրության տեսանկյունից»,- հավելեց նա: Իսկ ո՞րն է այս իրավիճակի լուծումը, ի՞նչ է առաջարկում իշխանությունը՝ բացի հանրահավաքից. լրագրողի այս հարցին պատասխանելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց, որ լուծումը հետեւյալն է. «Օնիկ Գասպարյանը կամ պիտի պաշտոնից ազատման դիմում գրի, կամ Հանրապետության նախագահը ստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը, որից հետո կսկսենք կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ, այդ թվում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ»:
14:27 - 01 մարտի, 2021
Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին առաջարկում է ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագիրը

Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին առաջարկում է ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագիրը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսուքյան իր էջում ներկայացրել է ԱԽ հայտարարությունը․ «ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը: Օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը։ Ընդունելով, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն՝ Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը»:
13:31 - 01 մարտի, 2021
ՀՀ Նախագահը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը վերադարձրել է՝ իրացնելով Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունը

ՀՀ Նախագահը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը վերադարձրել է՝ իրացնելով Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունը

Հանրապետության նախագահի հայտարարությունը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Հանրապետության նախագահի կայացրած որոշման մասին․ «Հանրապետության նախագահի կողմից իրեն ներկայացված հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստն անթույլատրելիորեն շահարկվում է և արժանացել է ոչ համարժեք արձագանքի: Այս կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է միմիայն Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով, անաչառորեն և որոշումները կայացնում է առաջնորդվելով բացառապես համազգային և համապետական շահերով: Հանրապետության նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը, սև կամ սպիտակ չէ, և այդ առումով անթույլատրելի և անընդունելի է ցանկացած շահարկում: Հանրապետության նախագահի՝ պետության գլխի կարևորագույն առաքելությունն է հետևել Սահմանադրության պահպանմանը և նախագահի ինստիտուտը ծառայեցնել որպես բանակցելու և երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիներ գտնելու հարթակ: Հանրապետության նախագահը բազմիցս առաջարկել է և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բանակցությունների սեղանի շուրջ համախմբելու քաղաքական ուժերին՝ տարաձայնությունները հարթելու և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու նպատակով: Հանրապետության նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է՝ իրացնելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր լիազորությունը: Հիշեցնում ենք, որ Սահմանադրական դատարանն իր 2020թ. մարտի 31-ի ՍԴՈ 1518 որոշմամբ ամրագրել է, որ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) իրականացվող հայեցողական լիազորություններից են զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու այլընտրանքային լիազորությունը: Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները Հանրապետության նախագահի աշխատակազմ են ուղարկվել 2021թ. փետրվարի 28-ին երեկոյան և մուտքագրվել են դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2021թ. մարտի 1-ին: Հանրապետության նախագահը հրամանագրի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի և օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»:
12:32 - 01 մարտի, 2021
Հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյան

Հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյան

Իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս Նախագահը կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այսպես շարունակ: Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։«Սահմանադրության 139 հոդվածի համաձայն նախագահն իրավունք ունի հրամանագրի նախագիծն առարկություններով վերադարձնել առաջարկությունը ներկայացրած մարմնին: Առաջին հայացքից կարող է թվալ Արմեն Սարգսյանը երեկ օգտվել է վերը նշված իր լիազորությունից՝ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն՝ իր առարկություններով Վարչապետին վերադարձնելիս: Բայց ամենևին էլ այդպես չէ: Նախագահը չի կարող կամայական, երբ ցանկանա հրամանագրերի նախագծերը վերադարձնի առաջարկող մարմնին: Կոնկրետ ներկա իրավիճակում Վարչապետը Սահմանադրությամբ (155 հոդված) իրեն տրված լիազորությամբ առաջարկել է զբաղեցրած պաշտոնից ազատել ԳՇ պետին: Նույնիսկ ամենամիստիկ երևակայությունն ունեցող մարդը չի կարող այս գործընթացում հակասահմանադրության տարրեր տեսնել, թեկուզ՝ առերևույթ: Իրականում գործ ունենք Նախագահի կողմից իր լիազորությունը կամայական իրացնելու դեպքի հետ, ինչն անթույլատրելի է: Իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս Նախագահը կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այսպես շարունակ: Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես հենց վերը նշված բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված)»,- գրել է Հովակիմյանը։
16:50 - 28 փետրվարի, 2021
Երկիրը նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետեւանքներով. Էդմոն Մարուքյան

Երկիրը նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետեւանքներով. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինյանը որևէ պատասխանատու, պետականամետ քայլ չի կատարում ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար և այդպիսով երկիրը նպատակային ձևով տանում անորոշության, ցնցումների։ Գրառումը՝ ստորև․«Ամփոփենք երեկ տեղի ունեցածը։Այսպիսով, Հանրապետության նախագահը վերադարձրեց վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ` հայտարարության մեջ նշելով, որ վարչապետի միջնորդությունն (հրամանագրի նախագիծը) առերեւույթ հակասում է Սահմանադրությանը:Վարչապետը, չգնալով որեւէ զիջման, հայտարարեց, որ փաստաթուղթը վերադարձնում է նախագահին եւ հույս ունի, որ այս անգամ նախագահն այն կստորագրի։Եվ քանի որ Հանրապետության նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ տեսնում է խնդիր` կապված Սահմանադրության հետ, ապա ակնհայտ է, որ նա կօգտագործի Սահմանադրական դատարան դիմելու իր լիազորությունը, որի համար ունի եռօրյա ժամկետ։Սահմանադրական դարատանը գործը պետք է քննի նախագահի դիմումն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում։Ստացվում է, որ երկիրը եւս տասներեք օր մնում է անորոշ պատային վիճակի մեջ, որտեղ գլխավոր դերակատարը` վարչապետը, որեւէ լայնախոհ, պատասխանատու և պետականամետ քայլ չի կատարում առանց այն էլ պրկված մթնոլորտը լիցքաթափելու եւ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար։Երկիրը նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետեւանքներով»։
10:25 - 28 փետրվարի, 2021
Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը

Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը

2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով: Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ և հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Հրամանագրի նախագիծը ուսումնասիրվել է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ: Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծը առերևույթ հակասում է Սահմանադրությանը: Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հանրապետության նախագահը չի պաշտպանում որևէ քաղաքական ուժի և որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով: Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն: Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել: Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը: Հիշեցնում ենք, որ հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահին է ներկայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և գլխավոր շտաբի ավելի քան չորս տասնյակ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հայտարարությունից հետո, ռազմական դրության իրավիճակում, քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում: Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը: Հանրապետության նախագահը հետապնդում է մեկ նպատակ՝ երկիրը զերծ պահել սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող վտանգներից, ապահովել երկրի կայունությունը և զինված ուժերի բնականոն գործունեությունը:
17:58 - 27 փետրվարի, 2021
Վազգեն Մանուկյանի համոզմամբ` նախագահը կվերադարձնի ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկը |armenpress.am|

Վազգեն Մանուկյանի համոզմամբ` նախագահը կվերադարձնի ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկը |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը համոզված է, որ  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր առարկություններով կվերադարձնի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Մանուկյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:  «Ես համոզված եմ Արմեն Սարգսյանի որոշման մեջ: Այնուամենայնիվ, եթե այդպիսի բան չլինի, բանակը պետք է չենթարկվի ՀՀ վարչապետի այն հրամանագրին, ըստ որի, պաշտոնից ազատվում է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը»,- ասաց Մանուկյանը: «Արմենպրես»-ը փորձում է ՀՀ նախագահի աշխատակազմից պարզել, թե արդյոք ՀՀ նախագահը որոշում կայացրել է  Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի առաջարկության հետ կապված:
16:02 - 27 փետրվարի, 2021
Եթե Փաշինյանին չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժայինների առաջ. Վազգեն Մանուկյանը
 |azatutyun.am|

Եթե Փաշինյանին չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժայինների առաջ. Վազգեն Մանուկյանը |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը ավարտվել է, բայց ցուցարարները չեն հեռացել, Բաղրամյան պողոտայում են: Այս պահին պողոտան մարդաշատ է: «Նիկոլը քայլ արեց, բանակն իր քայլը արեց, բանակն ասաց, որ Նիկոլին չեմ ընդունում: Նիկոլը դիմեց` Օնիկ Գասպարյանին հանելու: Եթե իրեն չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժային կառույցների աչքի առաջ», - հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Իսկ եթե Փաշինյանը հաղթի, նշեց Մանուկյանը, այդ դեպքում բնականաբար տրամաբանությունն այն է, որ «բանակը պետք է ոտքի կանգնի»: Այդ ժամանակ նրա խոսքով` ամենավճռական օրերը կսկսվեն Հայաստանի համար. «Ես համոզված եմ, որ բանակը պետք է ոտքի կանգնի, իսկ եթե չկանգնի, ապա պետք է ոտքի կանգնեցնենք:
20:55 - 26 փետրվարի, 2021
Արման Բաբաջանյանը նախագահին խնդրել է ընթացք տալ վարչապետի՝ ԶՈւ շտաբի պետին ազատելու հրամանին

Արման Բաբաջանյանը նախագահին խնդրել է ընթացք տալ վարչապետի՝ ԶՈւ շտաբի պետին ազատելու հրամանին

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը քիչ առաջ դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և համոզմունք հայտնել, որ երկրում ստեղծված ներքաղաքական պայթյունավտանգ իրավիճակում միակ համայականը դիտարկում են երկրի նախագահի կողմից: Բաբաջանյանը մասնավորապես գրել է. «Համոզված ենք, որ ընթացք տալով ԶՈւ շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի հրամանին, պետք է անհապաղ սկիզբ դնենք բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի և անհատների հետ հանդիպումներին, ազդարարենք ձեր կողմից Հայաստանում աննախադեպ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու շուրջ քննարկումների և բոլոր կողմերի համար ընդունելի ելքի շուրջ միջնորդական առաքելության ներդրման մասին: Քաղաքական քննարկումները պետք է ծավալվեն երկու հիմնարար սկզբունքների շուրջ՝ առաջիկա քաղաքական գործընթացներում ուժի և բռնության սպառնալիքի բացառում, և ստեղծված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու համար արտահերթ խորհրդարանական ընտրության գնալու վերաբերյալ համաձայնության մասին առաջադրված հուշագրի ստորագրում: Հանուն ՀՀ-ի, ձեր կողմից այդպիսի հանձանությունը մեծապես կողջունի Հայստանի, Արցախի  և սփյուռքի հայության կողմից»: Հիշեցնենք՝ որ վարչապետը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է ստորագրել, որին հաջորդել էր Օնիկ Գասպարյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հայտարարությունը:    
19:55 - 26 փետրվարի, 2021
Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ

 |armenpress.am|

Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը  մեկնաբանել է Երևանում Արայիկ Հարությունյանի միջնորդական ջանքերի վերաբերյալ որոշ հրապարակումներ՝ նշելով, որ նա հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ: Մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասված է. «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից «պահանջում» է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում։   Նախօրոք հայտարարած՝ միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակի հաղթահարման հետ կապված որոշ հարցեր՝ հիմք ընդունելով Հայաստանի ու Արցախի ներքին կայունության ու արտաքին անվտանգության առաջնահերթությունները: Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը, և որևէ ճնշման մասին խոսք չի կարող լինել:   Ինչ վերաբերում է տվյալ հանդիպման ձևաչափին, ապա դրան մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլ նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:   Հանրապետության նախագահը, ինչպես և հայտարարել էր, շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, և նրա միջնորդական ջանքերն ուղղված են ճգնաժամի հաղթահարմանը՝ սահմանադրական, խաղաղ ու քաղաքակիրթ եղանակներով: Հատկապես ընթացիկ պայմաններում ապակայունությունը, արյունահեղությունն ու ատելությունը Հայրենիքը տանելու են պարզապես կործանման ճանապարհով»:
00:49 - 26 փետրվարի, 2021