ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն, ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում 1946 թվականին։ Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը՝ զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։

Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է. կայացավ ՀՀ-ի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է. կայացավ ՀՀ-ի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որի օրակարգի առանցքային թեմաներից էր Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պաշտպանության, դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերի կանխման և ինքնության խեղաթյուրման հարցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: «Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից դրանց դիտավորյալ վնասման բազմաթիվ նախադեպերը, տասնամյակներ շարունակ իրականացված հայատյաց քաղաքականությունն ու հայկական մշակութային ժառանգության համակարգված ավերումը: Դրա մասին է վկայում նաև Նախիջևանի հարուստ հայկական մշակութային ժառանգության՝ շուրջ 28.000 հուշարձանների ոչնչացումը»,- նշել է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մասնակիցներին ներկայացրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած Արցախի հուշարձանների և թանգարանների պաշտպանության ուղղությամբ գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքները: Նախարար Դումանյանն ընդգծել է, որ համապատասխան միջազգային հարթակներում և գործընկերների հետ շփումներում մշտապես բարձրաձայնվում է համամարդկային արժեքներ հանդիսացող հայկական մշակութային արժեքների անվտանգության և ապահովության երաշխավորման հարցը:
14:28 - 06 ապրիլի, 2021
Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է. Արա Այվազյան

Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է. Արա Այվազյան

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որի օրակարգի առանցքային թեմաններից մեկն էր Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պաշտպանության, դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերի կանխման և ինքնության խեղաթյուրման հարցը:Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր խոսքում նշել է. «Ինչպես գիտեք, ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, այլ հումանիտար խնդիրների հետ մեկտեղ, անհետաձգելի հարցերից է դարձել Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության  տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պահպանումը, վանդալիզմի դեպքերի կանխումը և մշտադիտարկման ապահովումը։Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում գտնվող հազարավոր պատմամշակութային և կրոնական հուշարձաններ հայտնվել են ոչնչացման վտանգի տակ: Այս հուշարձանները, որոնք տարածաշրջանում հայ ժողովրդի դարավոր պատմության իրեղեն ապացույցն են, մեծ արժեք են ներկայացնում ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության տեսանկյունից:Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից դրանց դիտավորյալ վնասման բազմաթիվ նախադեպերը, տասնամյակներ շարունակ իրականացված հայատյաց քաղաքականությունն ու հայկական մշակութային ժառանգության համակարգված ավերումը: Դրա մասին է վկայում նաև Նախիջևանի հարուստ հայկական մշակութային ժառանգության՝ շուրջ 28.000 հուշարձանների ոչնչացումը»։Իր խոսքում նախարար Այվազյանն ընգծել է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առաջին իսկ օրերից տարվել են անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Արցախի պատմամշակութային կոթողների պաշտպանության կարևորության վրա։Ադրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Արցախ առաքելության գործուղմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ հայկական կողմը կառուցողական երկխոսության մեջ է կազմակերպության հետ, և ակտիվ ջանքեր են գործադրվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից ի սկզբանե հայտարարված և Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության միջկառավարական կոմիտեի հայտարարությամբ վերահաստատված ձևաչափով առաքելություն իրականացնելու ուղղությամբ։Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է, որ Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ ՀՀ ԱԳՆ-ն շարունակելու է իր հետևողական աշխատանքները:ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է  Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հուշարձանների և թանգարանների պաշտպանության ուղղությամբ գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքները: Նախարար Դումանյանն ընդգծել է, որ համապատասխան միջազգային հարթակներում և գործընկերների հետ շփումներում մշտապես բարձրաձայնվում է համամարդկային արժեքներ հանդիսացող հայկական մշակութային արժեքների անվտանգության և ապահովության երաշխավորման հարցը:Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված ծրագրերի իրականացման  շուրջ։ 
21:33 - 05 ապրիլի, 2021
ԱԳ նախարարի տեղակալը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավարը տեսակապով զրուցել են

ԱԳ նախարարի տեղակալը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավարը տեսակապով զրուցել են

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավար Նիկոլա Կասիանիդեսի հետ։Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության հարցին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից փաստահավաք առաքելություն Արցախ ուղարկելու կարևորությանը:ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հրատապությունը՝ հաշվի առնելով հայկական հուշարձանների դիտավորյալ ոչնչացման, դրանց սրբապղծման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող հետևողական քայլերը։Արտակ Ապիտոնյանն անդրադարձել է հայկական մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսևորումներին: Մասնավորապես, նշվել է, որ այսօր համացանցում BBC լրատվական ծառայության կողմից շրջանառվել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ Մեխակավան բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին հիմնովին ավերվել է:Անդրադառնալով փաստահավաք առաքելության նախապատրաստական աշխատանքներին՝ ԱԳ նախարարի տեղակալը խիստ մտահոգություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդյունավետ ներգրավմանը խոչընդոտելու ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության առնչությամբ:Ընդգծվել է, որ առաքելությունը շահարկելու և անհարկի քաղաքականացնելու Ադրբեջանի փորձերը բոլորովին անընդունելի են: Շեշտվել է առաքելությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից ի սկզբանե հայտարարված և 1954թ․ Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության միջկառավարական կոմիտեի հայտարարությունում վերահաստատված ձևաչափով անցկացնելու կարևորությունը: 
21:12 - 25 մարտի, 2021
Հուսով ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցը Արցախ կիրականացվի մոտ ժամանակում. Մարիա Զախարովա

 |1lurer.am|

Հուսով ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցը Արցախ կիրականացվի մոտ ժամանակում. Մարիա Զախարովա |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է արցախյան թեմային՝ պատասխանելով Հանրային Հեռուստաընկերության լրագրողի հարցին: Լրագրող Մերի Եգորյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած կրոնական ու պատմամշակութային օբյեկտները վտանգված են և հարցադրում է կատարել, թե ինչպե՞ս է Ռուսաստանը գնահատում այն, որ Բաքուն հրաժարվում է թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների մուտքը, որպեսզի նրանք կարողանան անձամբ գնահատել ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը: «Որքան ինձ է հայտնի է՝ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից շրջաններ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելության կազմակերպման վերաբերյալ բանակցություններ են ընթանում: Հուսով ենք, որ այդ այցը տեղի կունենա և կիրականացվի մոտ ժամանակում, ինչը կնպաստի տարածաշրջանում փոխվստահության ամրապնդմանը և արդյունավետ կլինի հիշատակված խնդիրների կարգավորմանը»,-հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:  
18:39 - 04 փետրվարի, 2021
ԳԱԱ-ն Մինսկի խմբին խնդրում է աջակցել UNESCO-ին ԼՂ-ում մշակութային ժառանգության վիճակը գնահատելու մշտադիտարկման հարցում

ԳԱԱ-ն Մինսկի խմբին խնդրում է աջակցել UNESCO-ին ԼՂ-ում մշակութային ժառանգության վիճակը գնահատելու մշտադիտարկման հարցում

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություն է տարածել Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների մշակութային ժառանգության պահպանման և մշտադիտարկման կազմակերպման մասին:  «Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռա­կողմ հայտարարությանը հաջորդող այս ամիսներին Ադրբեջանի բարձրագույն ղեկա­վարության գործելաոճը, սոցցանցերում և միջազգային հարթակներում տիրաժավոր­վող կեղծիքն ու ռազմատենչ հռետորաբանությունը  կասկած չեն թողնում, որ Ադրբեջանի ներ­կայիս ղեկավարությունն ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղություն հաստա­տե­լու ջանքերը վիժեցնելու և Արցախը հայաթափելու համար։ Տարիներ շարունակ հայերին և հայկականությունը մերժող ատելության խոսքի շնորհիվ այսօր արդեն հայատացությունն ադրբեջանական հանրության ինքնության կարևոր բաղադրիչի է վերածվել։ Վերջին հարյուրամյակում տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ուծացման, էթնիկ զտումների, պարբերաբար կրկնվող զանգվածային կոտորածների պրակտիկաներում «հաջողություններ գրանցած» Ադրբեջանի ղեկավարությունը տարածաշրջանի պատմության կեղծման, հայոց մշակու­թային ժառանգության ոչնչացման կամ «ալբանականացման» քաղաքականութ­յունն այս օրերին դարձրել է ազգային նպատակ: Իլհամ Ալիևի մասնակ­ցութ­յամբ Շուշին ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչա­կելու հիմնազուրկ առաջարկի քննարկումները, Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնելու մա­սին Ադրբեջանի ճարտարապետ­ների ասոցիացիայի նախագահի հայտարարությունը, Դադիվանքում ուդի Ռաֆիկ Դանաքարիին սպասավոր նշանակելու և թատերա­կանացված «ծիսական» արարողություն­ների ցուցադրութ­յունը, Արցախում 300 «աղվանական» եկեղեցիների մասին լրատվամիջոցներով սադրիչ հայտա­րարությունն այդ քաղաքականության կենսա­գործման ակնհայտ վկայություններն են: Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացվում է, որպես  աղվանական ժողովրդի կրոնական իրավունքի վերականգնման քայլ՝ այդ նպատակի համար օգտագործելով Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակով գոյատևող ուդի ժողովրդի ներկայա­ցու­ցիչ­ներին:  Ներկայումս ամեն գնով փորձ է արվում կյանքի կոչել նորահնար «Ուդիա­կան» եկե­ղեցու նախագիծը: Այն դարձել է հայամերժ ազգային նպատակի, պատմության կեղծման կարևոր գործիք: Ադրբեջանական իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարա­րելու, որ իբրև «Աղվանից» եկեղեցու իրավահաջորդ «Ուդիական» եկեղեցին իրավունք ու­նի տնօրինելու Արցախում, պատմական Ուտիքում, անգամ ներկայիս Թուրքիայի տա­րած­­քում գտնվող և ադրբեջանական աճպարար պատմաբան­ների կողմից աղվանա­կան հռչակված եկեղեցիները: Գիտական առումով որևէ քննադատության չդիմացող և քաղաքական առումով բարոյականության հետ նվազագույն աղերս չունեցող նման գործելակերպի ողջ զազրելիութ­յունն ավելի հստակ է դառնում, երբ ետադարձ հայացք ենք նետում Աղվանից եկեղեցու պատմությանը և ուդի ժողովրդի անցած պատմական ուղուն: Պատմական փաստերը վկայում են, որ Աղվանից եկեղեցին պատմության ողջ ընթացքում սերտորեն կապված է եղել Հայոց եկեղեցուն, առաքելական քարոզության շրջանից հետո վերահաստատվել է Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Գրիգորիսի կողմից 330-332 թթ. և հետագա պատմության ողջ ընթացում «ի հոգևորս»  մաս է կազմել Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգի։ Աղվանից եկեղեցու առաջնորդները ձեռնադրվել են Հայոց եկեղեցու կաթողիկոսների կողմից, կամ, երբեմն՝ նրանց համաձայնությամբ: Զարգացած միջնադարում Աղվանից եկեղեցին ամբողջապես հայկականանում է, երբ 15-րդ դարի սկզբից Գանձասար է փոխադրվում կաթողիկոսական աթոռը, «Աղվանից կաթողիկոս» կապակցությունը մնում է որպես անցյալից ավանդված պատվո անուն: Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացման և վանդալիզմի դեպքերը կոծկելու համար Ադրբեջանի առաջին դեմքի մակարդակով հայտարարություններ են տարածվում, որ հայերն իբրև թե ոչնչացրել են Արցախի տարածքում գտնվող թվով 67 մզկիթներից 64-ը: Այս հայտարարությունն ակնհայտ սուտ է և քաղաքական ենթատեքստ ունի: Բավական է նշել, որ Ադրբեջանի կառավարության 1988թ հաստատված և պետական պահպանության տակ առնված պատմության և մշակույթի հուշարձանների ցանկի համաձայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում և հարևան շրջաններում արձանագրված է 27 մզկիթ: Այս ցանկում արձանագրված է, որ Լեռնային Ղարաբաղում իբրև թե 282 հուշարձան կա: Այսօր Լեռնային Ղարաբաղի սահմաններում հաշվառված և գրանցված շուրջ 3900 հուշարձան կա, այդ թվում՝ 241 վանք ու եկեղեցի: Դաշտային հետազոտական աշխատանքների շնորհիվ հիմնովին թարմացվել է նաև Քարվաճառի ու Քաշաթաղի  հուշարձանների ցանկը: Վկայագրվել և գրանցվել  է շուրջ 750 հուշարձան, այդ թվում 53 վանք ու եկեղեցի: Այս տվյալներն ինքնին ցույց են տալիս, որ փաստերի կեղծումը Ադրբեջանի պետական քաղաքականության կարևոր մասն են կազմել տասնյակ տարիներ: Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններից հետո այս հուշարձանների զգալի մասն Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել և վաղ թե ուշ Նախ­իջևա­նի տարածքի հայկական մշակութային ժառանգության ճակատագրին են արժա­նանալու՝ ավերվելու են, կամ, լավագույն դեպքում, անվանափոխվելու և «աղվանա­կա­նացվելու են»: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գտնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանությունը և անխաթարության ապահովումը տարածաշրջանում կայուն խաղա­ղու­թ­յուն հաստատելու, հումանիտար ճգնաժամը հաղթահարելու առանցքային պայ­մաններից մեկն է և անհետաձգելի լուծում է պահանջում: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան առանձնապես գնահատում է Դադիվանքի պահպանության ռուսական խաղաղապահների հանձնառությունը և գտնում, որ այդ հանձնառության շրջանակները պետք է ընդլայնվեն՝ պատմամշակութային հուշարձաններում վանդալիզմի և ավերումների դեպքերը հնարավորինս բացառելու համար: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի այս տարվա հունվարի 20-ին ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) զեկույց-բանաձևում  Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգության ապահովման, հայկական մշակութային ժառանգության պահպանման, իրենց նախկին բնակության վայրեր տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի, ռազմագերիների և զոհվածների մարմինների՝ առանց հապաղելու փոխանակման անհրաժեշտության վերաբերյալ դրույթների ամրագրումը և հույս հայտնում, որ կմշակվեն գործուն մեխանիզմներ դրանց լուծման համար: Առանձնակի կարևորելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2017 թ. մարտի 24-ի նստաշրջանում ընդունված թիվ 2347 բանաձևում ամրագրված դրույթներն առ այն, որ «մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը, թալանը և մշակութային արժեքների մաքսանենգությունը զինված բախումների, այդ թվում՝ ահաբեկչական խմբավորում­ների կողմից, և, այս համատեքստում, պատմական արմատների ու մշակութային բազմազանութ­յան ժխտման փորձերը կարող են թեժացնել և սրել հակամարտությունները, խոչընդոտել հետհակամարտական ազգային հաշտեցումը, այս կերպ խաթարելով տուժած երկրների անվտանգությունը, կայունությունը, սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը», ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան դիմում է Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ խնդրելով օժանդակել  Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (UNESCO)՝ ռազմական գործողությունների տարածքում մշակութային ժառանգության վիճակը գնահատելու մշտադիտարկում իրականացնելու համար: Միաժամանակ կոչ ենք անում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կառույց­ներին՝ Թանգարանների միջազգային խորհրդին (ICOM), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդին (ICOMOS), Հակա­մար­տության գոտի­ներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալյանսին գործուն քայլերով օժանդակել և խրախուսել UNESCO-ին այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»:
13:15 - 03 փետրվարի, 2021
ԱՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարներին Արցախի պատմական ժառանգության պաշտպանության կոչ է հղել

ԱՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարներին Արցախի պատմական ժառանգության պաշտպանության կոչ է հղել

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունվարի 26-ին նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝  Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ երկրի օկուպացիայի տակ գտնվող Արցախի Հանրապետության տարածքներում հայկական մշակութային ժառանգության սիստեմատիկորեն և դիտավորյալ ոչնչացման կապակցությամբ, ինչը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում է։Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նամակներում մանրամասն փաստեր են ներկայացվում Ադրբեջանի իշխանությունների կողմից նմանատիպ հանցագործությունների հետևողականորեն  իրականացման վերաբերյալ՝ նախկին ԽՍՀՄ ժամանակաշրջանում, ապա նաև հաջորդած տարիներին՝ նպատակ ունենալով մասնակիորեն կամ ի սպառ ոչնչացնել ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական ներկայության ցանկացած վկայություն։  Մասնավորապես՝ որպես հայկական մշակութային ժառանգության կործանման պրակտիկայի թերևս ամենաողբերգական փաստ նշվում է 1997-2006 թթ. Նախիջևանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան մի քանի հազար միջնադարյան խաչքարերի  դիտավորյալ ավերման մասին։ Նամակներում նաև տեղեկացվում է, որ խորհրդային ժամանակաշրջանում և 1992-1994 թթ. Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից հիմնահատակ քանդվել և ամբողջությամբ ոչնչացվել են հայկական 167 եկեղեցիներ, 8 վանական համալիրներ և 123 գերեզմանատներ։ Նույն ժամանակահատվածում շուրջ 2500 հայկական խաչքարեր և ավելի քան 10 000 հայկական գերեզմանաքարեր են ավերվել և օգտագործվել որպես շինանյութ։ԱԳ նախարարը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի նման քաղաքականությունն ավելի ինտենսիվ է դարձել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում և շարունակվում է մինչ օրս, ինչն   ադրբեջանական ռազմական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում մոտ ապագայում հայկական մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման իրական սպառնալիք է։ Մասնավորապես՝ ուշադրություն է հրավիրվում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու  վրա ադրբեջանական զինված ուժերի անօդաչու թռչող սարքից երկու անգամ կանխամտածված հարվածներ հասցնելու փաստի վրա։  Մատնանշվում է նաև ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից հայկական ժառանգության հուշարձանների և արտեֆակտերի դիտավորյալ ոչնչացումը, որի մասին վկայող բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ են տարածվում համացանցում։ԱԳ նախարարը կոչ է անում միջազգային կազմակերպությունների ղեկավարներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պաշտպանությունը և պահանջել Ադրբեջանի իշխանություններից՝ հարգել և կատարել իրենց ստանձնած պարտավորությունները՝ պահպանելու ներկայումս նրանց վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը և հրաժարվել այն ոչնչացնելու տխրահռչակ քաղաքականությունից։Նամակներին կից ուղարկվել է նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստված զեկույցը՝ Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ։
19:04 - 26 հունվարի, 2021
ՀՀ ԱԳՆ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հայկական ժառանգության պահպանումը

ՀՀ ԱԳՆ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հայկական ժառանգության պահպանումը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը hունվարի 25-ին հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները հերթական անգամ անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշել է, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են կազմում՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը: Նախարար Այվազյանն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը, որն առավել ընդգծվում է հայկական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և դրանց ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ֆոնին։ Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը՝ անընդունելի համարելով դրանց պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:
19:15 - 25 հունվարի, 2021
Կոչ եմ անում երկրներին եւ գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար
 |1lurer.am|

Կոչ եմ անում երկրներին եւ գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար |1lurer.am|

1lurer.am: Կորոնավիրուսի համավարակից հետո վերականգնման ընթացքում, կրթության ոլորտը պետք է արժանանա մեծ ուշադրության և ներդրումների, սակայն դեռեւս նկատվում է ֆինանսավորումը կրճատելու միտում, հայտարարել է ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով գործակալության (ՅՈՒՆԵՍԿՕ) ղեկավար Օդրե Ազուլեն: «Այսօր ես կոչ եմ անում երկրներին եւ գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն՝ ի շահ համընդհանուր բարօրության՝ որպես վերականգնման մաս, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը: «Մեզ պետք է բավարար ֆինանսավորմամբ ծրագիր դպրոցների անվտանգ բացման համար, որն ուղղված կլինի բնակչության առավել խոցելի շերտերին եւ որը թույլ կտա կրթությունը վերադարձրել ճիշտ ուղու վրա COVID-19 սերնդի համար», ավելացրել է Օդրե Ազուլեն: Հայտարարության մեջ նշված է, որ կրթությունը բնավ առաջին տեղում չէ վերականգնման ցուցակում. կազմակերպության կանխատեսմամբ՝ այդ ոլորտը կստանա աշխարհում ընդհանուր օգնության ընդամենը 0,78 տոկոսը: Բացի այդ, համավարակի պատճառով կրթության ֆինանսական աջակցությունը կրճատվել է 12 տոկոսով:
17:28 - 24 հունվարի, 2021
Արցախ փորձագետներ ուղարկելու պատճառով Բաքուն կարող է վերանայել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը |1lurer.am|

Արցախ փորձագետներ ուղարկելու պատճառով Բաքուն կարող է վերանայել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանը կարող է վերանայել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը, եթե կազմակերպությունը չպահպանի իր «միջազգային կարգավիճակը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով երկրի մշակույթի նորանշանակ նախարար Անար Քերիմովին և մեկնաբանելով այս միջազգային կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու դիմումը՝ փոխանցում է РИА Новости-ն: Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել էր, որ իրենք ակնկալում են Ադրբեջանի պատասխանը` մշակութային ժառանգությունը պահպանելու առաքելությամբ Արցախ փորձագետներ գործուղելու հնարավորության վերաբերյալ: Իսկ դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հարցերով գլխավոր տնօրեն Էռնեստո Օտտոնեն նշել էր, որ իրենք այս հարցով բազմիցս դիմել են Ադրբեջանի իշխանություններին, սակայն ապարդյուն:
09:28 - 06 հունվարի, 2021
Ադրբեջանն արգելում է միջազգային հանձնախմբին մշտադիտարկում անել իր հսկողության տարածքների հուշարձաններում |armenpress.am|

Ադրբեջանն արգելում է միջազգային հանձնախմբին մշտադիտարկում անել իր հսկողության տարածքների հուշարձաններում |armenpress.am|

armenpress.am: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ են անցել բազմաթիվ հայկական հոգևոր և մշակութային հուշարձաններ, որոնք կարևոր նշանակություն ունեն հայերի համար: Դրանց պահպանության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների հետ, սակայն դեռ շոշափելի հաջողությունների չի հասել: ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձել է միջազգային դիտորդների հանձնախումբ ուղարկել այդ տարածքներ, բայց Ադրբեջանը մերժել է:  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը տեղեկացրեց, որ հուշարձանների պահպանության նպատակով համագործակցում են ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ: «Հայաստանում և արտերկրում ապրող հայ մասնագետների հետ ենք խումբ ստեղծել: Ներգրավված են հայեր, որոնք միջազգային հարթակներում լոբբիստական աշխատանքներ են իրականացնում, սակայն հիմնական կառույցը, որին դիմում ենք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է: Դեկտեմբերին նախատեսվում էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է միջազգային դիտորդների հանձնախումբ ուղարկի այն տարածքներ, որոնք այլևս Արցախի վերահսկողության տակ չեն: Հանձնախումբը պետք է հայկական մի քանի հուշարձանի մշտադիտարկում իրականացներ: Պատվիրակները Ռուսաստանից էին, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Իտալիայից, բայց Ադրբեջանն արգելել է նրանց մուտք գործել իր վերահսկողության տակ անցած տարածքներ»,-շեշտեց Խաչատուրյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանն ընդհանրապես չի էլ բացատրում, թե ինչու է դա արել: Ըստ Խաչատուրյանի՝ Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորում բացարձակ չկա: «Հանձնախմբի անդամները մասնագետներ են: Նրանք գալիս են, տեսնեն հուշարձանը, հետո գնան, որոշ ժամանակ անց նորից գան ու տեսնեն այս կամ այն հուշարձանն աղճատվե՞լ է, թե ոչ: Նրանք քաղաքական հանձնախումբ չեն, մասնագիտական խմբեր են, և կարող են գալ նաև Արցախ՝ տեսնելու, թե ինչ ադրբեջանական կամ այլ դավանանքի պատկանող հուշարձաններ կան, որոնք անհրաժեշտ է մշտադիտարկել»,-շեշտեց Նարինե Խաչատուրյանը:
10:02 - 29 դեկտեմբերի, 2020
ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդասիրական առաքելությունը կկարողանա օբյետիվ գնահատական տալ ԼՂ–ում մշակութային կառույցների վիճակի վերաբերյալ. Զախարովա
 |tert.am|

ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդասիրական առաքելությունը կկարողանա օբյետիվ գնահատական տալ ԼՂ–ում մշակութային կառույցների վիճակի վերաբերյալ. Զախարովա |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Մարիա Զախարովան դեկտեմբերի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին՝ մասնավորապես շեշտելով ՄԱԿ-ի և ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելությունների՝ տարածաշրջան այցի կարևորությունը:«Եվ մենք ողջունում ենք նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ զինված հակամարտության պարագայում մշակութային արժեքների պահպանության մասին 1954 թվականին ընդունված կոնվենցիայի մասին արձանագրությունն ու տարածաշրջան անկախ տեխնիկական փորձագիտական առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը: Ելնում ենք այն հանգամանքից, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդասիրական առաքելությունը կկարողանա օբյետիվ գնահատական տալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային ժառանգության կառույցների վիճակի վերաբերյալ», -հավելել է դիվանագետը:
19:58 - 24 դեկտեմբերի, 2020
Տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի 70-րդ նստաշրջանը

Տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի 70-րդ նստաշրջանը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի 70-րդ առցանց նստաշրջանի նիստին ողջույնի խոսքով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Ստեֆանիա Ջիաննինին, իսկ նախագահությունն իրականացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը: Նիստին ընդունվել է 2020 թվականին իրականացված գործողությունների և ֆինանսական հաշվետվությունը: Գործողություններն իրականացվել են հետևյալ ուղղություններով՝ ուսումնական ծրագրերի, ուսուցման, դասավանդման և գնահատման խնդիրներ, նորարարություն և առաջնորդություն. կրթության և ուսուցման որակի ու համապատասխանության համակարգային հզորացում. գիտելիքի ստեղծում և կառավարում. ինստիտուցիոնալ և կառուցակարգային զարգացում: Նիստին քննարկվել է նաև միջնաժամկետ հատվածի ռազմավարության նախագիծը, և հաստատվել 2021 թվականի գործողությունների ծրագիրը, որոնք բխում են Կայուն զարգացման նպատակ 4-ի թիրախներից: Ծրագիրը ներառում է ռազմավարական 6 հիմնական ուղղություններ՝ ազգային և տարածաշրջանային կարողությունների հզորացում՝ ուղղված կրթակարգի մշակմանը. աջակցություն զարգացող պետություններին հիբրիդային ուսումնառության և թվային կրթական ծրագրեր ներդնելու նպատակով՝ նպաստելով հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպմանը և թվային գրագիտության բարձրացմանը. աջակցություն զարգացող երկրներին՝ բարելավելու վաղ մանկական զարգացման և կրթության կազմակերպման կրթական ծրագրերը. կրթակարգի (ուսումնական ծրագրերի) հիմնահարցերին վերաբերող հետազոտությունների արդյունքների տարածում՝ ուղղված անդամ պետությունների կարողությունների հզորացմանը. կրթության միջազգային բյուրոյի գործընկերային համագործակցության և գործընթացների տեսանելիության վերափոխում: Նիստին քննարկվել են նաև 2021 թվականին կայանալիք 71-րդ նստաշրջանի անցկացման ժամկետները և օրակարգային մի շարք հարցեր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի 70-րդ նստաշրջանի որոշումը կհրապարակվի 2021 թվականի հունվարին:  
19:12 - 24 դեկտեմբերի, 2020
Հայաստանը պատրաստակամ է սատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը Արցախում և հարակից շրջաններում․ ԱԳՆ

Հայաստանը պատրաստակամ է սատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը Արցախում և հարակից շրջաններում․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հայտարարության վերաբերյալ հարցին։  Հարց: Դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը հրապարակային հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության ուղարկելու հարցում մնացել է միայն Ադրբեջանի պատասխանը՝ փաստացի մատնանշելով վերջինիս ապակառուցողական մոտեցումը: Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ հանդես եկավ հայտարարությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեղադրելով կողմնակալության մեջ՝ չմոռանալով նաև Հայաստանին: Ինչպիսի՞ն կլինեն ձեր մեկնաբանությունները: Պատասախան: Չէի ցանկանա մեկնաբանել Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև հարաբերությունները, սակայն հարցի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության բովանդակությունը, որը ոչ այլ ինչ է, քան «մեղադրանքը շուռ տալու» քարոզչական փորձ, որոշ մտահոգության տեղիք է տալիս՝ առաջ բերելով խնդրի նախապատմությանն անդրադառնալու և ճշմարտությունը վերահաստատելու անհրաժեշտություն: Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում մշակութային ժառանգության խնդիրների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման բոլոր նախկին փորձերը խաթարվել են հենց Ադրբեջանի կողմից: Հիշենք, որ Հին Ջուղայի խաչքարերի բարբարոսական ոչնչացման խնդրի հետ կապված, հայկական կողմի պահանջով, ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամություն էր հայտնել այցելել տարածաշրջան, ինչը մերժվել էր Ադրբեջանի կողմից: Հայաստանը և Արցախը մշտապես կարևորել են մշակութային ժառանգության պահպանումը և հարգանքով ու հոգածությամբ են մոտեցել այլ ժողովուրդների ու կրոնների մշակութային արժեքներին: Վերջին օրինակներից կարող ենք առանձնացնել 2019թ. Արցախի Շուշի քաղաքում Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթի վերականգնումը: Ցավոք, նման փոխադարձություն նկատելի չէ Ադրբեջանի կողմից, որը տասնամյակներ շարունակ պայքարել է Արցախում և նաև Ադրբեջանում հայկական մշակութային ներկայության դեմ՝ այդ թվում հուշարձանների զանգվածային ոչնչացման միջոցով: Մշակութային ժառանգության պահպանման խնդիրը ղարաբաղյան հակամարտության ներկա համատեքստում ձեռք է բերել կարևորագույն դերակատարում, և այս հանգամանքն իր արտացոլումն է գտել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, այնպես էլ համանախագահ երկրների և ընդհանրապես, միջազգային հանրության վերջին շրջանի հայտարարություններում: Հայաստանը ողջունել է և պատրաստակամ է սատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախ և հարակից շրջաններ, ինչը կնպաստի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին և հնարավոր բացասական զարգացումների կանխմանը:
19:53 - 23 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանը ձգձգում է մշակութային արժեքների վիճակը գնահատելու համար ՅՈՒՆԵՍԿՕ- ի առաքելության այցը ԼՂ

 |armenpress.am|

Ադրբեջանը ձգձգում է մշակութային արժեքների վիճակը գնահատելու համար ՅՈՒՆԵՍԿՕ- ի առաքելության այցը ԼՂ |armenpress.am|

armenpress.am: ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքների վիճակը գնահատող անկախ փորձագետների առաքելություն ուղարկելու համար սպասում է Ադրբեջանի պատասխանին, սակայն Ադրբեջանի իշխանություններին ուղղված խնդրանքները դեռևս հաջողությամբ չեն պսակվել: Այս մասին տեղեկացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածած հայտարարությունից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցրել է մշակութային արժեքները պաշտպանելու պարտավորությունը՝ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ կոնվենցիայի համաձայն, որին կողմ են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: «Հետևաբար, Կազմակերպությունն առաջարկել է ոլորտում իրականացնել անկախ փորձագիտական առաքելություն `նշանակալի մշակութային արժեքների նախնական գույքագրում անելու` որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման»,-ասված է հայտարարությունում: Այս առաջարկը ստացել է Մինսկի խմբի համանախագահների լիակատար աջակցությունը, ինչպես նաև սկզբունքային համաձայնություն՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: Հանդիպելով ՅՈՒՆԵՍԿՕ-ում, 2020 թ. դեկտեմբերի 10-ին և 11-ին, Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թ. կոնվենցիայի միջկառավարական հանձնաժողովի անդամները ողջունել են այս նախաձեռնությունը և հաստատել առաքելության անհրաժեշտությունը՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում մշակութային արժեքների վիճակը: Կոմիտեն կողմերից յուրաքանչյուրին խնդրել է հավատարիմ մնալ առաքելության պայմաններին: Նոյեմբերի 20-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկներ է ներկայացրել և խորը խորհրդակցություններ է անցկացրել ՝ այս առաքելությունն իրականացնելու նպատակով, որն ըստ կոնվենցիայի, պահանջում է երկու կողմերի համաձայնությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնական Էռնեստո Օտտոնեն ասել է. «Դեռևս սպասվում է միայն Ադրբեջանի պատասխանը, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն ուղարկի այդ տարածք: Մինչ այժմ Ադրբեջանի իշխանություններին դիմել ենք մի քանի անգամ, սակայն խնդրանքները հաջողությամբ չեն պսակվել: Յուրաքանչյուր անցնող շաբաթ ավելի է բարդացնում մշակութային արժեքների վիճակի գնահատումը, հատկապես առաջիկա շաբաթների ընթացքում սպասվող եղանակի պատճառով: Հրադադարի ռեժիմով բացված հնարավորությունների պատուհանը չպետք է կրկին փակվի: Ժառանգության պահպանումը տևական խաղաղություն հաստատելու կարևոր պայման է: Ուստի մենք ակնկալում ենք, որ Բաքուն կպատասխանի առանց հապաղելու, որպեսզի վերջին շաբաթների ընթացքում անցկացված կառուցողական քննարկումները վերածվեն գործողության»:
22:29 - 21 դեկտեմբերի, 2020