Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը

ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկեց ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Քննական գործընթացը համակարգում էր ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։ Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված  զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորեց քննություններին ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը` ընդգծելով, որ հրամանատարական պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր գեներալ ու բարձրաստիճան սպա պետք է օրինակ հանդիսանա ծառայակիցների և ենթակաների համար։ Քառօրյա ատեստավորման ընթացքում մասնակիցները քննություններ կհանձնեն ֆիզիկական, շարային, կրակային պատրաստությունից և մասնագիտական գիտելիքների ու պարտականությունների իմացությունից։
14:55 - 27 նոյեմբերի, 2023
Պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ ՊՆ-ի և Վրաստանի ՊՆ-ի միջև երկկողմ համագործակցության պլանը

Պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ ՊՆ-ի և Վրաստանի ՊՆ-ի միջև երկկողմ համագործակցության պլանը

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից: Դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պետական օրհներգերը: Պաշտպանության նախարարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպում:  Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ: Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության պլանը։ Այնուհետև Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։
13:52 - 17 նոյեմբերի, 2023
Ճտերը դեկտեմբերի 24-ին կհաշվենք․ Սուրեն Պապիկյանը՝ Գեղամ Մանուկյանին
 |armeniasputnik.am|

Ճտերը դեկտեմբերի 24-ին կհաշվենք․ Սուրեն Պապիկյանը՝ Գեղամ Մանուկյանին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Այս պահին ՀՀ պաշտպանության կապիտալ ծախսերն իրացվել են մոտ 65 տոկոսով։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, թե իրականում պաշտպանական ծախսերն ընդամենը 55 տոկոսով են իրացվել։ Մինչդեռ, ըստ Անդրանիկ Քոչարյանի` 2023 թ. ՀՀ պաշտպանության կապիտալ ծախսերն իրացվել են 90 տոկոսով։ «Ճտերը կհաշվենք դեկտեմբերի 24-ին, և վստահեցնում են` հաճելի անակնկալ կսպասվի Գեղամ Մանուկյանին։ Վստահ եմ, որ նա ցանկանում է՝ այդ ծախսերն իրացվեն և նպատակային իրացվեն»,- նշեց Պապիկյանը։ Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին՝ ո՞ր փուլում է բանակի համար նոր համազգեստի ստեղծումը, Պապիկյանը նշեց՝ դեռ ընթացքի մեջ է։ Հայտարարված մրցույթին մասնակցել են հայկական մի շարք ընկերություններ, առաջին փուլն անցել են, սակայն երկրորդ փուլում միայն մի զորատեսակի համար են հայտ ներկայացրել։ «Հիմա աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ, առաջիկա օրերին կստանանք առաջարկներ, դրանք կադապտացնենք հայաստանյան իրականությանը, հայկական սիմվոլիկային, այսինքն՝ խոսքը նաև զինվորական այն համազգեստներին է վերաբերում, որոնք պաշտոնական են, տոնական են, դրա հիման վրա արդեն ձեռքբերման մրցույթ կհայտարարենք»,- ասաց Պապիկյանը։ Շեշտեց՝ սխալ է այս փուլում ասել, որ իրենք ձախողել են նոր համազգեստի հարցում։ Ավելին, վստահ է, որ հաջողելու են։ Նշեց, որ կարող էին նախկին փորձին հետևել և միայն գույնի փոփոխություն անել, սակայն համազգեստը միայն ձև չէ, այլև բովանդակություն, և հիմա հենց այդ ուղղությամբ են աշխատում։ Վստահ է, որ գալիք տարի արդեն կունենանք ձևով և բովանդակությամբ նոր համազգեստ։  
18:49 - 15 նոյեմբերի, 2023
Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Սենատ. քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցության հարցեր

Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Սենատ. քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցության հարցեր

Հոկտեմբերի 24-ին՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ է ունեցել Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ։ Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր:  Պաշտպանության նախարարը ներկայացրել է համագործակցության ներկայիս ընթացքը և այս այցի շրջանակներում ունեցած քննարկումների արդյունքները: Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար: Սենատորները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունը հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
15:16 - 24 հոկտեմբերի, 2023
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ֆրանսիական համագործակցության 3 առանցքային կետերը |tert.am|

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ֆրանսիական համագործակցության 3 առանցքային կետերը |tert.am|

tert.am: Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը. սիրելի Սուրեն, ուրախ եմ մեր պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերի շուրջ առաջընթացի համար: Այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ ներկայացնելով վերոնշյալ  առանցքային կետերը.«1. Աջակցություն հայկական բանակին նրա վերափոխման գործում` ‧ Պաշտպանական առաքելության բացումը 2024 թվականի հունվարին‧ Ֆրանսիացի սպայի՝ որպես ռազմական խորհրդատու ՀՀ ՊՆ ուղարկում‧ Բազմաթիվ այցելություններ և աշխատանքային հանդիպումներ2.Ուսուցում‧ Համագործակցություն սպայական և ենթասպայական ուսումնական հաստատությունների հետ‧ Ուսուցում օպերատիվ ուսումնական ջոկատների կողմից, մասնավորապես լեռնային մարտերի և հրաձգության վայրերում3. Ցամաքային ՀՕՊ համակարգերի ուժեղացում ‧ 3 GM200 ռադիոտեղորոշիչ կայանի ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում ‧ «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում‧ Հայկական ցամաքային ՀՕՊ համակարգերի առաջիկա աուդիտ»,- գրել է ֆրանսիացի նախարարը:Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայիում կայացել է Լըկորնյուի և ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հանդիպումը: Լըկորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան նաև կօգնի Հայաստանին նախապատրաստել իր ցամաքային պաշտպանական ուժերը և կաջակցի երկրի՝ իր ԶՈւ-ի բարեփոխմանն ու արդիականացմանն ուղղված ջանքերին։ «Մենք պահպանում ենք մեր պաշտպանական հարաբերությունները (Հայաստանի հետ - խմբ․), թեև նույն ռազմական և քաղաքական դաշինքների մասը չենք կազմում։ Դրանք հիմնված են մի պարզ սկզբունքի վրա՝ պետք է կարողանալ ինքդ քեզ պաշտպանել»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:
11:50 - 24 հոկտեմբերի, 2023
Ֆրանսիայի ԶՈՒ նախարարությունում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում․ ՊՆ

Ֆրանսիայի ԶՈՒ նախարարությունում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում․ ՊՆ

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն, որտեղ տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ։ ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հնչել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգերը:   Այնուհետև մեկնարկել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպումը:  Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:  Ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերին և այս տարվա հունիսին Փարիզում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, նախանշվել են համագործակցության զարգացման նոր հնարավորությունները, որոնք ներառում են պաշտպանական համակարգերի ձեռքբերմանը, ռազմական կրթությանը,վերապատրաստումներին, փորձի փոխանակմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել նոր ջանքեր գործադրել՝ այն առավել զարգացնելու նպատակով: Պաշտոնական հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համար համատեղ հայտարարություն, որի  ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը համակողմանիորեն ցուցաբերվող աջակցության համար:  Նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին:  Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում տեղի է ունեցել երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում:
17:56 - 23 հոկտեմբերի, 2023